Թորեջանին և այլք ընդդեմ Իտալիայի
( Հայցադիմումներ հ.հ. 43517/09, 46882/09, 55400/09, 57875/09, 61535/09, 35315/10 և 37818/10)
Վճիռ
Ստրասբուրգ
8 հունվարի 2013
Վերջնական
27.05.2013
Այս վճիռը վերջնական է համարվում Կոնվենցայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով: Ներկայացման ձևի առումով հնարավոր են որոշ փոփոխություններ:
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 1
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (երկրորդ բաժինը) հետևյալ կազմով. նախագահ՝ Դանուտե Ջոջիենե, դատավորներ` Գուիդո Ռաիմոնդի, Պեեռ Լոռենցի, Դրագոլջուբ Պոպովիչ, Իշիլ Կարակաշ, Պաուլո Պինրո դը Ալբուքերքը, Էլեն Կելլեր և բաժնի քարտուղար`Ստանլեյ Նաիսմիտը
2012 թ. դեկտեմբերի 4-ին գործը քննության առնելով խորհրդի պալատում
Կայացնում է ներկայիս վճիռը վերոնշյալ ամսաթվով:
Գործի ընթացակարգը Սույն գործի հիմքում առկա են յոթ հայցադիմումներ (հ.հ. 57875/09, 46882/09, 55400/09, 61535/09, 35315/10 և 37818/10), ներկայացված ընդդեմ Իտալիայի Հանրապետության, որոնցով յոթ անձինք (“դիմումատուներ”), (որոնց տվյալները ներկայացված են սույն վճռին կցված հավելվածում) դիմել են դատարան հիմք ընդունելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցայի 34-րդ հոդվածը (“Կոնվենցան”):
Դիմումատուների շահերը ներկայացրել են փաստաբաններ, որոնց տվյալները առկա են հավելվածում առաջարկվող ցուցակում: Իտալիայի Կառավարությունը (“Կառավարություն”) ներկայացված է պաշտոնական ծառայող տկն. Սպատաֆորայի և նրա ծառայակից տկն. Ակարրոյի կողմից: Դիմումատուները մասնավորապես բողոք են ներկայացրել իրենց կալանքի պայմանների վերաբերյալ Բուստո Արսիցիոյի և Պիասենցիայի քրեակատարողական հիմնարկներում: 2010-ի նոյեմբերի 2-ին և 2011-ի հունվարի 5-ին Կառավարությունը տեղեկացվել է գանգատների բովանդակության մասին: Համաձայն Կոնվենցայի 29-րդ հոդվածի 1-ին մասի, բացի դրանից որոշում է ընդունվել, որ պալատը իր կարծիքը կարտահայտի միաժամանակ գործն իր վարույթ ընդունելու հնարավորության և գործի էության վերաբերյալ: 2012-ի հունվարի 5-ի պալատը տեղեկացրել է կողմերին, որ նպատակահարմար է գտնում կիրառել “ ուղենիշ վճռի” ընթացակարգը, հիմնվելով Կոնվենցայի 46-րդ հոդվածի 1-ի մասի դրույթների վրա: Կառավարությունը և հայցվորները գրավոր ներկայացրել են իրենց նկատառումները վերոնշյալ ընթացակարգի կիրառության նպատակահարմարության վերաբերյալ:
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 2
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայցադիմումը ներկայացնելու ժամանակ դիմումատուները` դատապարտված լինելով ազատազրկման, գտնվում էին Բուստո Արսիցիոյի կամ Պիասենցիայի քրեակատարողական հաստատություններում:
Ա. Դիմումատուների կողմից կալանքի պայմանների վերաբերյալ գանգատները.Բուստո Արսիցիոյի բանտում գտնվող դիմումատուները (հայցադիմում № 43517/09, 46882/09 և 55400/09) Պրն. Թորեջանին (հայցադիմում № 43517/09) կալանքի մեջ է գտնվել Բուստո Արսիցիոյի բանտում 2006-ի նոյեմբերի 13-ից մինչև 2011-ի մարտի 7-ը, պրն. Բամբան (հայցադիմում № 46882/09)՝ 2008-ի մարտի 20-ից մինչև 2011-ի հունիսի 23-ը, իսկ պրն. Բիոնդին (հարցադիմում № 55400/09)` 2009-ի հունիսի 29-ից մինչև 2011-ի հունիսի 21-ը: Նրանցից յուրաքանչյուրը զբաղեցնում էր երկու այլ անձանց հետ համատեղ 9 մ2 մակերեսով բանտախուց, նշանակում է իր անձնական տրամադրության տակ ուներ 3 մ2 տարածք: Իրենց հայցադիմումներում դիմումատուները բացի դրանից նշում են, որ սահմանափակ հնարավորություն են ունեցել օգտվելու ցնցուղից, քանի որ այդ ազատազրկման վայրում տաք ջրի կանոնավոր մատակարարման հետ կապված խնդիր եղել:
Պիասենցիայի բանտում կալանքի տակ գտնվող դիմումատուները (հայցադիմում № 57875/09, 35315/10, 37818/10 և 61535/09) Պրն. Սելան (հայց. № 57875/09) կալանքի տակ է գտնվել Պիասենցիայում 2009-ի փետրվարի 14-ից մինչև 2010-ի ապրիլի 19-ը, պրն. Էլ Հայիլին (հայց. № 35315/10)` 2008-ի փետրվարի 15-ից մինչև 2010-ի հուլիսի 8-ը և պրն. Հաջուբին ( հայց. № 37818/10)` 2009-ի հոկտեմբերի 19-ից մինչև 2011-ի մարտի 30-ը: Պրն.Գիզոնին (հայց. 61535/09) կալանքի տակ է առնվել 2007-ի սեպտեմբերի 13-ին և մինչ օրս գտնվում է ազատազրկման մեջ նշյալ հաստատությունում:Չորս դիմումատուները հաստատում են, որ զբաղեցրել են 9 մ2-ոց բանտախցեր ևս երկու այլ կալանավորների հետ: Նրանք բողոքում են կալանավայրում տաք ջրի բացակայությունից, ինչի պատճառով ամիսներ շարունակ չեն կարողացել կանոնավոր կերպով օգտվել ցնցուղից, ինչպես նաև գանգատվում են, որ բանտախցերը բավարար լուսավորված չէն եղել պատուհանների մետաղյա ճաղերի պատճառով:Ըստ Կառավարության, Պիասենցիայում դիմումատուների բանտախցերի մակերեսը կազմել է 11 մ2:
Բ. Ռեջիո Էմիլիայի կողմից կայացված պատժի կիրառման վերաբերյայ որոշումները
12. 2010-ի ապրիլի 10-ին պրն. Գիզոնին (հայց.№ 61535/09) և մյուս երկու կալանավորվածները, որոնք գտնվում էին Պիսենցայի բանտում, դիմել են պատժի կիրառման հարցերով զբաղվող դատավոր Ռեջիո Էմիլիային, հայտնելով, որ իրենց կալանքի պայմանները ծանր են Պիսենցայի բանտի գերբեռնվածության պատճառով և բողոքել , որ խախտվել է կալանավորների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը, որը երաշխավորված է քրեակատարողական հիմնարկների կառավարմանը վերաբերող 1975-ին ընդունված 354-րդ օրենքի 3-րդ հոդվածով:
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 3
13.2010-ի օգոստոսի 16-ին կայացված հ.հ. 20-ի և 24-ի վճիռներով դատավորը ընդունել է դիմումատուի և նրա հետ կալանքի տակ գտնվող անձանց գանգատները: Նա նշել է, որ գանգատ ներկայացնողները զբաղեցնում են ընդամենը մեկ կալանավորի համար նախատեսված բանտախուց, և որ Պիասենցայի բանտի գերբեռնվածության պատճառով, յուրաքանչյուր բանտախցում 3 կալանավոր է պահվում: Դատավորը նշում է այն փաստը, որ գրեթե բոլոր բանտախցերի մակերեսը 9 մ2 է և որ 2010 թ.-ի ընթացքում այս կալանավայրում պահվել է 411-ից 415 մարդ, մինչդեռ այն նախատեսվել է 178 կալանավորի համար, ունենալով մաքսիմալ թվով 376 մարդ ընդունելու հնարավորություն:
14.Հղում կատարելով Սուլեյմանովիչը ընդդեմ Իտալիսյի գործին (հայց. 22635/03, 2009.16.07), ինչպես նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, որով երաշխավորվում է կալանքի պայմանների համապատասխանությունը մարդու իրավունքների պաշտպանության ապահովման սկզբունքին, պատժի կիրառման հարցերով դատավորը եզրակացրել է, որ գանգատ ներկայացրած անձանց պարտադրվել են անմարդկային կալանքի պայմաններ, քանի որ նրանք ստիպված են եղել գտնվել փոքր բանտախցերում 3 հոգով և դրանով իսկ ենթարկվել են խտրականության ի համեմատ այլ կալանավորների, որոնք ընդամենը 2 հոգով են պահվել նմանատիպ խցերում:
15.Դատավորը փոխանցել է դիմումատուի, ինչպես նաև այլ կալանավորների բողոքները Պիասեցայի բանտի տնօրինությանը, Արդարադատության նախարարությանը և Քրեադատական հիմնարկների կառավարման իրավասու մարմիններին, որպեսզի յուրաքանչյուր ատյան, կարողանա անհապաղ համապատասխան միջոցներ ձեռնարկել իր իրավասության շրջանակներում:2011-ի փետրվարին պրն. Գիոզոնին տեղափոխվել է երկու անձի համար նախատեսված բանտախուց:
II. ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Քրեակատարողական հիմնարկների կառավարման մասին օրենքը
1975 թ.-ի հուլիսի 26-ին ընդունված № 354 օրենքի 6-րդ հոդվածով /«Քրեակատարողական հիմնարկների կառավարման մասին օրենքը»/ ամրագրվում է հետևյալը.
«Այն տարածքները, որտեղ անցնում է կալանավորների կյանքը պետք է լինեն բավականաչափ ընդարձակ և լուսավորված բնական կամ արհեստական լույսով, ինչը թույլ կտա զբաղվել աշխատանքով և ընթերցանությամբ: Դրանք պետք է օդափոխվեն, ջեռուցվեն, երբ կլիմայական պայմանները պահանջում են դա, և ունենան անհրաժեշտ սանիտարա-հիգիենիկ ռացիոնալ մարդավաել պայմանների ապահովման համար նախատեսված սարքավորումներ , դրանք պետք է մաքրվեն և վերանորոգվեն կանոնավոր կերպով: Կալանավորները պետք է գիշերեն անհատական կամ կոլեկտիվ բանտախցերում:
Առանձին խնամքով պետք է ընտրվեն կոլեկտիվ խցերում պահվող մարդիկ: ժամանակավոր կալանքի տակ գտնվող անձինք պետք է հնարավորություն ունենան գտնվելու անհատական բանտախցերում, եթե քրեակատարողական հաստատության առանձնահատուկ վիճակը դրան չի խոչընդոտում:
Յուրաքանչյուր կալանավոր (.......) իր տրամադրության տակ պետք է ունենա անհրաժեշտ ամկողնային սպիտակեղեն»:
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 4
1975-ին ընդունված № 354 օրենքի 35-րդ հոդվածի համաձայն, կալանքի տակ գտնվողները կարող են բանավոր կամ գրավոր դիմումներ կամ բողոքներ ներկայացնել, անգամ կնքված ծրարով, պատժի իրականացման հարցերով դատավորին, քրեակատարողական հիմնարկի տնօրենին, ինչպես նաև տեսուչներին, Քրեակատարողական և կանխագելման հիմնարկների տնօրինության գլխավոր տնօրենին և Արդարադատության նախարարին, դատաիրավական և առողջապահական համակարգերի ղեկավար ներկայացուցիչներին, որոնք այցելում են այդ հաստատությունները, շրջանային Խորհրդի նախագահին և Պետության ղեկավարին:Հիշյալ օրենքի 69-րդ հոդվածի համաձայն պատժի կիրառման հարցերով դատավորը իրավասու է վերահսկելու կանխագելման և կալանքի հաստատությունները տեղեկացնելու համար (Արդարադատության) նախարարին տարբեր ծառայությունների առջև ծառացած խնդիրների մասին, մասնավորապես, կալանքի տակ գտնվող անձանց վերադաստիարակմանն ուղղված կրթական ծրագրերի մշակման և ներդնման կապակցությամբ (մաս 1): Նա հոգ է տանում նաև այն մասին, որպեսզի կալանավորների նկատմամբ վերահսկողությունը իրականացվի օրենքի և ընդունված կանոնակարգի համաձայն (մաս 2): Միաժամանակ, նա լիազորված է հրահանգներ, ցուցումներ տալ, նպատակ ունենալով վերացնել կալանքի տակ գտնվող անձանց և դատապարտյալների իրավունքների հնարավոր խախտումները (մաս 5): Գանգատների հիմա վրա դատավորի կայացրած որոշումները կարող են բողոքարկվել վճռաբեկ ատյանում շահագրգիռ անձի կողմից:
Բ. Ներպետական օրենսդրությունը կալանքի վատ պայմանների դեպքում կալանքի տակ գտնվողների կողմից հատուցում հայցելու հնարավորության վերաբերյալ
2011-ի հունիսի 9-ի № 17 որոշման համաձայն, պատժի կիրառման հարցերով Լեչեի դատավորն ընդունել է Ա.Ս.-ի բողոք-դիմումը, որում կալանավորը գանգատվում էր՝ Լեչեի բանտի գերբեռնվածության հետևանքով կալանքի անմարդկային պայմաններից: Շահագրգռված անձը նաև դիմել էր հատուցման խնդրանքով իրեն հասցված բարոյական վնասները հատուցելու համար: Դատավորը նշում է, որ դիմումատուն պահվել է երկու այլ կալանավորների հետ վատ ջեռուցվող և տաք ջրից զրկված 11,5 մ2 (զուգարանը ներառյալ) տարածք ունեցող բանտախցում:
Բացի այդ, Ա.Ս.-ի կողմից զբաղեցվող մահճակալը գտնվել է ընդամենը առաստաղից 50 սմ հեռավորության վրա: Դիմումատուն ստիպված էր օրական 19,5 ժամ անցկացնել անկողնում, քանի որ բանտախցից դուրս որևէ հանրային բնույթի զբաղվածության հնարավորություն չի կազմակերպվել:
Պատժի կիրառման հարցերով դատավորն իր որոշման մեջ, նշում է, որ նման կալանքի պայմանները հակասում են մարդկային արժանապատվությանը և որ հակասում էին ինչպես Իտալիայի` Քրեակատարողական հիմնարկների կառավարման մասին օրենքին, այնպես էլ ԵԽ-ի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի /ԽԿԿ-ի/նորմերին ու ՄԻԵԴ-ի դատաիրավական պրակտիկային:
Բացի այդ, առաջին անգամ Իտալիայում, նա որոշում է կայացնում, որ բանտի տնօրինությունը 220 եվրոյի չափով պետք է հատուցի կալանավորին հասցված «կենսական նշանակություն ունեցող» (danno esistenziale) վնասների համար:2011-ի սեպտեմբերի 30-ին Արդարադատության նախարարությունը վճռաբեկ բողոք է ներկայացնում պատժի կիրառման հարցերով դատավորի որոշմանն ընդդեմ, մասնավորապես, բարձրացնելով հիշյալ դատավորի իրավասության հարցը կալանավորների վնասների հատուցման խնդրում:
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 5
2012-ի հունիսի 5-ի որոշումով Վճռաբեկ դատարանը բանտի տնօրինության վճռաբեկ բողոքը ճանաչում է անընդունելի վերջինս ուշ ներկայացնելու հիմքով, հաշվի առնելով այն, որ այն ներկայացվել էր օրենքով սահմանված 10 օրյա ժամկետից հետո: Հետևաբար, պատժի կիրառման հարցերով դատավորի որոշումը ենթակա է պառտադիր կիրառման:Լեչեի բանտի պատժի կիրառման հարցերով դատավորի հիշյալ որոշումը, որով ճանաչվել է կալանավորների իրավունքը` կալանքի պայմանների պատճառով հասցված կենսական նշանակություն ունեցող վնասների դիմաց հատուցում պահանջելու վերաբերյալ, մինչ օրս Իտալիայում եզակի դեպք է համարվում: Մյուս դատավորներն իրականում համարեցին, որ իրենց լիազորությունների մեջ չի մտնում պարտադրել բանտի տնօրինությանը հատուցելու կալանավորին իր կրած վնասների համար կալանքի ընթացքում (տե՛ս այս հարցի առնչությամբ, օրինակ, Ուդինի և Վերչելլի պատժի կիրառման դատավորների` համապատասխանաբար 2011-ի դեկտեմբերի 24-ին և 2012-ի ապրիլի 18-ին կայացրած որոշումները):
III ԲԱՆՏԵՐԻ ԳԵՐԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2010-ին Իտալիայի 206 բանտերում պահվում էին թվով 67961 կալանավոր, մինչդեռ դրանք նախատեսված էին ընդամենը 45000 մարդու համար: Գերբեռնվածության տոկոսը ողջ երկրի մակարդակով կազմում էր 151 %:2010-ի հունվարի 13-ի հրամանագրի պահանջով, Նախարարների Խորհրդի նախագահը մեկ տարի ժամկետով Արտակարգ իրավիճակ հայտարարեց ազգային մակարդակով իտալական բանտերում առկա գերբենռվածության պատճառով:2010-ի մարտի 19-ի № 3861 հրամանագրով, որը վերնագրվեց “Քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության պայմաններում քաղաքացիների պաշտպանությանն ուղղված անհապաղ կիրառման միջոցառումներ”,Նախարարների խորհրդի նախագահը նշանակվեց պատվիրակված հանձնակատար Արդարադատության նախարարությունում, որը պետք է բանտերում փոփոխություն իրականացնող ծրագիր մշակեր (Pianw carceri):2010-ի հունվարի 29-ին Կոմիտեն, որի կազմում էին Արդարադատության նախարարը, Տնտեսական ինֆրակուռույցների նախարարը և Քաղաքացիական պաշտպանության վարչության պետը, հավանություն տվեց “միջամտության ծրագրին”, որը ներկայացվել էր պատվիրակված հանձնակատարի կողմից:
Հիշյալ ծրագրով նախատեսվում էր 11 նոր բանտերի և եղած բանտերին թվով 20 հարակից կառույցների կառուցումը, ինչը ենթադրում էր 9150 լրացուցիչ տեղ կալանավորների համար և ևս 2000 բանտային ոստիկանության ծառայողների ներգրավում: Կառուցման աշխատանքների վերջնաժամկետը սահմանվել էր 2012-ի դեկտեմբերի 31-ը:
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 6
27. Բացի այդ 2010-ի նոյեմբերի 26-ի № 199 օրենքով ընդունվեցին արտակարգ ցուցումներ պատիժների կիրառության վերաբերյալ: Հիշյալ օրենքը, մասնավորապես, նախատեսում էր, որ 12 ամսից պակաս տևողությամբ պատիժները, եթե անգամ դրանք ավելի երկար ազատազրկման պատժի առանձին ժամանակահատված էին ներկայացնում, կարող էին իրականացվել տնային պայմաններում, կամ մեկ այլ մասնավոր կամ հանրային պատկանելիություն ունեցող վայրում, բացառությամբ առանձին դեպքերի, որոնք վերաբերում էին հատկապես ծանր հանցագործությունների համար դատապարտյալների:
Այդ օրենքը ուժի մեջ մնաց անհրաժեշտ ժամանակ, մինչև “միջամտման ծրագրի” իրականացումը, այսինքն մինչ 2013-ի դեկտեմբերի 31-ը:Ազգային մակարդակով արտակարգ իրավիճակը, որը նախապես հայտարարվել էր մինչև 2010-ի դեկտեմբերի 31-ը, երկարացվեց 2 անգամ: Այժմ այն ուժի մեջ է մինչև 2012-ի դեկտեմբերի 31-ը:2012-ի ապրիլի 13-ին Իտալական բանտերում պահվում էր 66 585 կալանավոր, գերբեռնվածությունը կազմում էր 148 %:
Կալանավորների 42 %-ը գտնվում էին նախնական կալանքի վիճակում, սպասելով իրենց վերջնական դատավճռին:
IV ԽՆԴՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵԽ-ի “Խոշտանգման, անմարդկային և ստորացուցիչ վերաբերմունքի կանխարգելման” կոմիտեի /ԽԿԿ/ գլխավոր զեկույցների համապատասխան բաժիններում, մասնավորապես, նշվում է.
Երկրորդ գլխավոր զեկույցը (ԽԿԿ/INF 92-3).
«Գերբեռնվածության խնդիրն անմիջապես առնչվում է Խոշտանգումների կանխարգելման հարցերով կոմիտեի լիազորություններին:
Ազատազրկման վայրի ներսում իրականացվող բոլոր ծառայությունները և միջոցառումներն իրենց վրա կրում են գերբեռնվածության հետևանքները, պայմանավորված նախատեսվածից ավելի մեծ թվով կալանավորների ընդունումով: Գերբեռնվածությունը երբեմն չափազանց բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա այդ հաստատություններում: Բացի այդ, բանտի ամբողջական կամ մասնակի գերբեռնվածությունը կարող է ինքնին անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի առիթ լինել:Բավարար չափով միջոցառումների մշակված ծրագիրը (աշխատանք, ուսուցում, սպորտ) մեծապես կարևոր է բանտարկյալների բարեկեցության համար: Սա նույն կարևորությունն ունի բոլոր հաստատությունների պարագայում, նախատեսված թե՛ պատժի կիրառման և թե՛ նախնական կալանքի համար:
Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն բացահայտել է որ տարբեր տիպի միջոցառումները նախնական կալանքի բանտերում չափազանց սահմանափակ բնույթ ունեն: Բավականին դժվար է նման տիպի վայրերում, որտեղ հոսունությունը մեծ է, կազմակերպել տարբեր տիպի կալանավորների զբաղվածությունը ապահովող միջոցառումներ: Հնարավոր չէ անհատական աշխատանքներ նախատեսել, ինչպես օրինակ, պատժի կիրառման համար նախատեսվող բանտերում: Այդուհանդերձ, չի կարելի բանտարկյալներին թողնել բախտի քմահաճույքին, փակված իրենց խցերում շաբաթներ, ամիսներ շարունակ, եթե անգամ կալանքի նյութական պայմանները լավը լինեն:
Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն համարում է, որ պետք է նպատակ հետապնդել ապահովելու ժամանակավոր կալանքի տակ գտնվող կալանավորների համար այնպիսի պայմաններ, որ նրանք կարողանան օրվա որոշ մասը (8 ժամ կամ ավելին) անցկացնել իրենց խցերից դուրս, թույլ տալով զբաղվել մոտիվացիա առաջացնող տարբեր զբաղմունքներով: Դատապարտյալների բանտերում, իհարկե, ռեժիմը պետք է ավելի խիստ լինի:
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 7Բաց օդում կատարվող աշխատանքները և միջոցառումները հատուկ ուշադրության կարիք ունեն: Լայնորեն ընդունվում է այն տեսակետը, որ առնվազն 1 ժամ բանտարկյալներն իրավունք պետք է ունենան բաց օդում լինելու, ինչը հիմնարար երաշխիք է (այն պետք է, գերազանցապես, ներառվի զանազան այլ միջոցառումների ցանկում): Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) ցանկանում է ընդգծել, որ բոլոր բանտարկյալներն առանց բացառության (ներառյալ նրանց ովքեր ենթարկվել են մեկուսացման որպես պատիժ) պետք է օգտվեն ամենօրյա մեկ ժամյա բացօթյա զբոսանքի իրավունքից:
Ակնհայտ է, որ բացօթյա զբոսանքի տարածքները պետք է բավականաչափ ընդարձակ լինեն և հնարավորության դեպքում անձրևից և ձյունից պաշտպանվելու միջոց տրամադրեն:Մարդավայել պայմանների թվին են պատկանում նաև սանիտարական հիգիենիկ պատշաճ պայմաններն ու զուգարանից օգտվելու հնարավորությունը:
Այս տեսանկյունից ԽԿԿ-ն ընդգծում է, որ բացասաբար է վերաբերվում այնպիսի գործելակերպի, որը հատուկ է որոշ երկրների, երբ բանտարկյալները ստիպված են իրենց բնական կարիքները հոգալու համար օգտվել իրենց խցերում դրված որոշակի ժամերի դատարկվող դույլերից:
Կամ զուգարանները պետք է տեղադրվեն բանտախցերում, (գերադասելի է, որ դրանք տեղադրվեն կից սանհանգույցներում) կամ էլ՝ բանտարկյալներին պետք է հնարավորություն տրվի դուրս գալու խցից անհրաժեշտության դեպքում (գիշերը՝ ներառյալ) զուգարանից օգտվելու համար, առանց պարտադրելու ժամանակի սահմանափակում:
Միաժամանակ, բանտարկյալները պետք է կարողանան օգտվել լողախցիկներից: Բացի այդ, ցանկալի է, որ բանտախցերը ունենան հոսող ջրից օգտվելու համար անհրաժեշտ սարքավորումներ:ԽԿԿ-ն ցանկանում է հավելել, որ մասնավորապես մտահոգված է, այն հանգամանքով, որ միևնուն հաստատության մեջ գերբեռնվածությանը գումարվում են սակավ զբաղվածություն նախատեսող օրվա ռեժիմը և սանհանգույցներից օգտվելու անհարմարությունները: Նման պայմանների հանրագումարը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ բանտարկյալների վրա:
Գլխավոր 7-րդ զեկույցը (ԿԿԽ/ inf 97/10)
«13. Ինչպես նշվել է ԿԿԽ-ի կողմից իր 7-րդ զեկույցում, Կոմիտեի անմիջական լիազորություններին է վերաբերում բանտերի գերբեռնվածության խնդիրը (համ. ԿԿԽ (92) 3, մաս 46):
Գերբեռնվածությունը ենթադրում է, որ բանտարկյալը գտնվում է սեղմված փոքր և անմաքուր տարածության մեջ, դա նշանակում է, որ նա երբևէ չի կարող բվականաչափ հեռու գտնվել մյուսներից, (անգամ եթե խոսքը բնական կարիքները բավարարելու մասին է): բանտախցից դուրս կազմակերպվող հազվադեպ միջոցառումներ, քանի որ բանտարկյալների քանակը գերազանցում է համապատասխան ինֆրակառույցների և աշխատակիցների քանակը, բուժծառայողների գերբեռնված աշխատանք, մեծ լարվածություն և դրանցից էլ բխող բանտարկյալների, ինչպես նաև բանտարկյալների և աշխատակիցների միջև ավելի շատ գրանցվող բռնության դեպքեր: Այս անցանկալի հետևանքների շարքը կարելի է դեռ երկար շարունակել:
Բազմիցս ԿԿԽ-ն հանգել է այն եզրակացության, որ բանտերի գերբեռնվածության հետևանքները բանտարկյալների հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունքի պատճառ են դարձել»:1999-ի սեպտեմբերի 30-ին ԵԽ-ի նախարարների կոմիտեն ընդունել է № REC/99/22 հանձնարարականը, որը վերաբերում է բանտերի գերբեռնվածությանը: Հիշյալ հանձնարարականում, մասնավորապես, նշվում է.
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 8
“Նախարարների կոմիտեն ԵԽ-ի կանոնադրության 15.6 հոդվածի համաձայն համարելով, որ բանտերի գերբեռնվածությունը և բանտախցերում պահվող մարդկանց թվի աճը մեծ մարտահրավեր են ներկայացնում քրեակատարողական հիմնարկների ղեկավարության և քրեական դատաիրավական ամբողջ համակարգի համար թե մարդու իրավունքների պաշտպանության և թե հիշյալ հիմնարկների կառավարման տեսանկյունից
Համարելով, որ բանտարկյալների արդյունավետ կառավարումը կախված որոշ հանգամանքներից, ինչպիսիք են, օրինակ, հանցագործության ընդհանուր վիճակը, հանցագործության դեմ պայքարի առաջնահերթությունները, պատիժները՝ նախատեսված օրենսդրությամբ, ընդունված դատավճիռների խստությունը, սանկցիաների և պատժիչ միջոցների դիմելու հաճախականությունը առանձին համայնքներում, նախնական կալանքի կիրառում, քրեական դատաիրավական համակարգի արդյունավետության ու օգտակարության ընդհանուր գործակիցը, և մասնավորապես, քաղաքացիների վերաբերմունքը հանցագործության և դրա դեմ կիրառվող միջոցների վերաբերյալ,
Հանձնարարում է ԵԽ անդամ երկրների կառավարություններին
- Կիրառել բոլոր համապատսխան միջոցները, օրենսդրական փոփոխությունների և իրենց գործելակերպի վերանայման ժամանակ, երբ խոսքը վերաբերում է բանտերի գերբեռնվածությանը, նպատակ ունենալով կիրառել սույն հանձնարարականին կից ներկայացվող հավելվածում հայտարարվող սկզբունքները:
-
№ R(99)22 Հանձնարարականի հավելվածը
1 Հիմնարար սկզբունքներն են.
1.Ազատազրկումը պետք է դիտվի որպես պատժի ծայրագույն միջոց և պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ հանցանքի լրջության պատճառով որևէ այլ պատժամիջոց ակնհայտորեն կհամարվեր ոչհամարժեք:
2.Քրեակատարողական հիմնարկների քանակի ավելացումը պետք է դիտվի որպես բացառիկ միջոց, քանի որ հիմնականում, չի կարող երկարաժամկետ կտրվածքով լուծել գերբեռնվածության խնդիրը: Այն երկրները, որոնց բանտախցերի ընդհանուր քանակը կարող է ընդհանուր առմամբ բավարար համարվել, բայց շրջանային մակարդակով հարմարեցված չլինել տեղական պահանջներին, պետք է առավել ռացիոնալ վերաբաշխեն այն:
3.Անհրաժեշտ է նախատեսել այնպիսի պատժամիջոցների համակարգ, որը ծանրության տեսակետից որոշակի աստիճանավորում ունենա, պետք է հորդորել դատախազներին և դատավորներին հնարավորինս հաճախ դիմել խստության տեսակետից “աստիճանավորված” պատժամիջոցների:
4.ԵԽանդամ երկրները պետք է քննեն առանձին տիպի զանցանքների ապաքրեականացման կամ էլ վերա-որակավորման այնպիսի հնարավորություններ, որպեսզի նման զանցանքների դեպքում ազատազրկում այլևս չնախատեսվի:
5.Որպեսզի բանտերի գերբեռնվածության խնդիրը հնարավոր լինի լուծել, անհրաժեշտ է մանրամասն վերլուծության ենթարկել դրան հանգեցնող հիմնական բոլոր գործոնները:
Նման վերլուծությունը պետք է կատարվի, մասնավորապես, այնպիսի հանցագործությունների դասակարգման միջոցով, որոնք կարող են հանգեցնել երկարատև ազատազրկման, ինչպես նաև այնպիսի ուղղություններով, որոնք թույլ կտան բացահայտելու հանցագործության դեմ պայքարի առաջնահերթությունները, հանրության վերաբերմունքը և մտահոգություններն այդ հարցում և դատավճիռներ կայացնելու իրավակիրառական պրակտիկայի առանձնահատկությունները:
III Միջոցներ, որոնք պետք է իրկանացվեն քրեական դատավարությունից առաջ
Խուսափել քրեական գործ հարուցելուց - Առավել հազվադեպ դիմել նախնական կալանքին
Համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն ուղղվաց № (87)18 Հանձնարարականի սկզբունքների ամբողջական կիրառությանը, ինչը մասնավորապես ենթադրում է, որ ԵԽ-ի անգամ երկրները, հավատարիմ մնալով իրենց սահմանադրական սկզբունքներին և ազգային իրավական համակրգի ավանդույթներին, կիրառում են դատական հետապնդման (կամ նմանատիպ նպատակ ունեցող այլ քայլերի) նպատակահարմարության սկզբունքը և դիմում են ավելի պարզ ընթացակարգերի, որպես այլընտրանքային մեխանիզմների, նպատակ ունենալով խուսափել քրեական ամբողջական ընթացակարգի կիրառումից:
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 9
Նախնական կալանքի կիրառումը և դրա տևողությունը պետք է հասցվեն նվազագույնի մնալով հավատարիմ արդարադատության շահերին: ԵԽ-ի անդամ երկրները պետք է այդ նպատակով, համոզված լինեն, որ իրենց օրենսդրությունը և դատաիրավական պրակտիկան համապատասխանում են Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցայի համապատասխան դրությներին, ինչպես նաև իր վերահսկման մարմինների գործելակերպի սկզբունքներին և ուղղորդվեն № R(80)11 Հանձնարարականի սկզբնադրույթներով, որոնք վերաբերում են, մասնավորապես, անձին նախնական կալանքի տակ վերցնելու դրդապատճառներին:Անհրաժեշտ է հնարավորինս կիրառել նախնական կալանքի այլընտրանքային միջոցներ, որպիսիք են կասկածյալին հատուկ հասցեով բնակվելու, ինչպես նաև առանց թույլտվության որոշակի վայրից բացակայելու կամ որոշակի վայր մեկնելու պարտավորությունները, գրավի դիմաց ազատ արձակելը դատական իշխանության առաջարկով որևէ մարմնի կողմից վերահսկումը: Այդ առիթով, պետք է քննության առնել այն միջոցները, որոնք կարող են թույլ տալ էլեկտրոնային համակարգի օգնությամբ վերահսկել անձի որոշակի հասցեով բնակվելու պարտականությունը:Անհրաժեշտ է համապատասխան ռեսուրսներ տրամադրել մարդկային արժանապատվությունը չնվաստեցնող արդյունավետ նախնական կալանքի կիրառումն ապահովելու համար, ինչպես նաև` մշակել ընթացակարգային և տեխնիկական բնույթի կառավարման համապատասխան միջոցներ:
[....]
V . Քրեական դատավարությունից բացի կիրառվող միջոցներ
- Համայնքի ներսում պատժամիջոցների կիրառությունը
- Ազատազրկման պատժի կիրառումները
- Համայնքի ներսում կիրառվող կարճաժամկետ ազատազրկմանը համազոր այլընտրանքային պատժամիջոցներ կիրառելու համար պետք է ապահովել դրանց արդյունավետությունը, ի մասնավորի,
- մշակելով և ներդնելով ինֆրակառույցներ, որոնք թույլ կտան ի կատար ածել և վերահսկել համայնքի ներսում կիրառվող պատժամիջոցները, և մասնավորապես, վստահաբար արդյունավետ կլինեն դատավորների և դատախազների տեսանկյունից,
- մշակելով և կիրառելով հնարավոր վտանգների կանխատեսման և գնահատման գործնական միջոցների համակարգ, ինչպես նաև վերահսկման միջոցներ, բացահայտելու համար կրկնահանցագործության հնարավոր վտանգները և երաշխավորելու ու ապահովելու համար հանրային կարգ ու կանոնը:Անհրաժեշտ կլինի նախատեսել տարբեր միջոցներ, որոնք թույլ կտան իրական ազատազրկման տևողությունը կրճատել նախընտրելով անհատական մոտեցման միջոցներ, ինչպիսին է, օրինակ, պայմանական ազատ արձակելը, կոլեկտիվ կամ խմբային ուղղվածություն ունեցող միջոցառումներ՝ որոնք նպատակ ունեն կառավարելի դարձնել բանտախցերի գերբեռնվածությունը (մասնավորապես՝ կոլետիվ ներում, համաներում):Պայմանական ազատագրումը պետք է դասվի այնպիսի միջոցների թվին, որոնք ամենաարդյունավետներից են և ամենակառուցողականներից, քանի որ ոչ միայն կրճատում են կալանքի տևողությունը, բայց նաև նպաստում են զգալիորեն հանցագործի ծրագրավորված վերաինտեգրմանը համայնքի կյանքին:
25. Պետք է առավել խթանել պայմանական ազատման կիրառումը, համայնքներում հանցագործություն կատարած անձանց համար ստեղծել հանրային վերաինտեգրման, ինչպես նաև նրանց նկատմամբ վերահսկման լավագույն պայմաններ, մասնավորապես դատաիրավական և վարչական մարմինների կողմից ընդունելի դարձնել վերոնշյալ միջոցը, որպես ուշադրության արժանի և առանձնակի պատասխանատվություն պահանջող գործելակերպ:
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 10
26.Հանցագործություն կատարած անձանց հետ արդյունավետ աշխատանքի ծրագրերը ազատազրկման ընթացքում ինչպես նաև վերահսկման և աշխատանքի ծրագրերն ազատաումից հետո, պետք է մշակվեն և իրականացվեն հիշյալ անձանց վերաինտեգրումը դյուրին դարձնելու համար, նվազեցնելու կրկնահանցագործությունը, ապահովելու հանրային անվտանգությունը և պաշտպանվածությունը և հորդորելու դատավորներին և դատախազներին դիտարկելու իրական ազատազրկման տևողության կրճատումը, ինչպես նաև համայնքի ներսում կիրառվող պատժամիջոցները, որպես կառուցողական և պատասխանատվություն պահանջող գործելակերպ:»Նախարարների պատվիրակների 9521-րդ համաժողովի ընթացքում 2006-ի հունվարի 11-ին ընդունված` Նախարարների կոմիտեի ԵԽ-ի անդամ երկրներին տրված Հանձնարարականի (REC(2006)2) երկրորդ մասը, որը վերաբերում է Եվրոպական քրեակատարողական հաստատությունների կանոններին, նվիրված է ազատազրկման պայմաններին: Որտեղ մասնավորապես ասվում է.
«18.1 Ազատազրկման տարածքները և մասնավորապես կալանաված անձերի գիշերելու համար նախատեսված բանտախցերը, պետք է բավարարեն մարդկային արժանապատվության պահանջները, հնարավորության դեպքում՝ նրանց անձնական կյանքի պահանջները և բավարարեն սանիտարահիգիենիկ պայմանների մինիմալ պահանջները, ներառելով կլիմայական պայմանները, տարածքի օդափոխության, լուսավորության և ջեռուցման պայմանները:
18.2 Այն բոլոր շինություններում, որտեղ կալանավորված անձինք պետք է ապրեն, աշխատեն և հավաքվեն
ա) պատուհանները պետք է լինեն բավականին մեծ, որպեսզի դատպարտյալները կարողանան կարդալ և աշխատել բնական լույսի տակ նորմալ պայմաններում, և որպեսզի դրանք չխոչընդոտեն օդափոխությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է համապատասխան օդորակիչների համակարգ.
բ) արհեստական լույսը պետք է համապատասխանի պահանջվող տեխնիկական նորմերին.
գ) տագնապ ազդարարող համակարգը պետք է կալանավորված անձանց հնարավորություն տա անմիջապես դիմել անձնակազմին.
18.3 Ներպետական օրենսդրությամբ պետք է սահմանվեն նվազագույն պայմանները, որոնք նշված են 1-ին և 2-րդ մասերում:
18.4 Ներպետական օրենսդրությամբ պետք է նախատեսվեն մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն հիշյալ նվազագույն պայմանները և որոնք չեն կարող խախտվել բանտախցերի գերբեռնվածության պատճառով:
18.5 Յուրաքանչյուր դատապարտյալ սկզբունքորեն գիշերը պետք է անցկացնի անհատական խցում, բացառությամբ այն դեպքերի, երբ կհամարվի, որ իր համար նախընտրելի է պահվել մեկ այլ կալանավոր անձի հետ միասին:
18.6 Մեկ բանտախցում կարող են 1-ից ավելի դատապարտյալ պահվել, միայն այն դեպքում եթե այն հարմարեցված է կոլեկտիվ օգտագործման համար և պետք է զբաղեցվի այն կալանավորված անձանց կողմից, որոնք կարող են համատեղ գտնվել մեկ բանտախցում:
18.7 Հնարավորության դեպքում կալանավորված անձինք պետք է կարողանան ընտրություն ունենալ նախքան ստիպված կլինեն գիշերելու միևնույն խցում մեկ այլ դատապարտյալի հետ:
18.8 Որոշումը, ըստ որի կալանավորը պետք է պահվի որոշակի բանտում կամ բանտի առանձնահատուկ մասում պետք է հիմնավորվի կալանավորներին իրարից բաժանելու անհրաժեշտությամբ, մասնավորապես.
ա) կասկածյալներին՝ դատապարտյալներից
բ) տղամարդկանց՝ կանանցից
գ) երիտասարդներին՝ առավել տարիքով կալանավորներից:
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 11
18.9 Հնարավոր է 8-րդ մասի դրույթների խախտում կալանավորներին իրարից առանձին պահելու մասով, վերջիններիս կոլեկտիվ միջոցառումներին մասնակցելու հնարավորություն տալու համար:
Սակայն հիշյալ խմբերը պարտադիր պետք է առանձնացվեն գիշերային ժամերին, եթե, իհարկե, նրանք դեմ չեն մնալու միևնույն բանտախցերում և եթե բանտի ղեկավարությունը գտնում է, որ դա մնացած բոլոր կալալավարված անձանց իրավունքներին չի հակասում :
18.10 Բանտերում կեցության պայմանները պետք է համապատասխանեն անվտանգության նվազագույն պայմաններին և միաժամանակ թույլ չտան որ շահագրգիռ անձինք դիմեն փախուստի, վիրավորվեն կամ վիրավորեն՝ մարմնական վնաս հասցնելով մյուս կալանավորված անձանց:
ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԵՏ
Համատեղ հայցադիմումներ ներկայացնելու կարգ
Հաշվի առնելով հայցադիմումների նմանությունը ներկայացված գանգատների տեսակետից , դատարանը համարում է, որ անհրաժեշտ է դրանք միավորել և որոշում է կայացնում դրանք քննություն առնել համատեղ վճիռ կայացնելու նպատակով:
II Կոնվենցայի 3-րդ հոդվածի խախտման պարագայում
Հղում անելով Կոնվենցայի 3-րդ հոդվածին դիմումատուները պնդում են, որ իրենց կալանքի պայմանները Բուստո Արսիցիոյի և Պիասենցիայի բանտերում նվաստացնող էին և մարդկային արժանապատվությունը վիրավորող: Կոնվենցայի 3-րդ հոդվածը ձևակերպված է այսպես.
“Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի”Կառավարությունը հակադիր կարծիք է հայտնում
Ա) Հայցադիմումը վարույթ ընդունելու հնարավորության վերաբերյալ
1. Բացառությունը հիմնավորելով, որ նրանք չեն կարող հանդես գալ որպես տուժած կողմ. 36.Կառավարությունը գտնում է, որ բոլոր դիմումատուները պրն. Գիզոնիից բացի ազատ էին արձակվել կամ տեղափոխվել այլ բանտախցեր իրենց հայցադիմումները ներկայացնելուց հետո: Կառավարությունն այն կարծիքն է ներկայացնում, ըստ որի այդ անձինք չեն կարող հավակնել տուժող կողմ ճանաչվելու Կոնվենցայի այն դրույթների խախտման հիման վրա, որ նրանք վկայակոչում են և համարում է, որ վերջիններիս հայցադիմումը պետք է մերժվի:
37.Սույն գործով դիմումատուները վիճարկում են այդ տեսակետը:
38.Դատարանը հիշեցնում է, որ որևէ որոշում կամ դիմումատուի նկատմամբ ձեռնարկած որևէ նպաստավոր միջոց ինքնին բավարար չէ սկզբունքորեն “տուժողի” որակավորումը վերացնելու համար, բացառությամբ այն դեպքի, եթե ազգային իշխանությունները ընդունում են, բացահայտորեն կամ ըստ էության, իսկ հետո վերացնում կոնվենցիայի խախտումից առաջացած հետևանքները (տես՛, օրինակ՝ Էկլեն ընդդեմ Գերմանիայի գործը, 1985-ի 15 հուլիսի, § 69, սերիա A № 51, Ամյուրն ընդդեմ Ֆրանսիայի, 1996, 25 հունիսի § 36:
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 12
Վճիռների և որոշումների ժողովածու 1996 – III, Դալբանն ընդդեմ Ռումինիայի (ԳԿ № 28114/95 § 44 ՄԻԵԴ 1999-VI, և Ժենսենն ընդդեմ Դանիայի № 48470/99 ՄԻԵԴ 2001-x):
39.Հայցվորները գանգատ են ներկայացրել Դատարանին, որ իրենց պահել են Բուստո Արսիցիայի և Պիասենցիայի բանտերում երկար ժամանակ խախտելով Կոնվենցիայով նախատեսվող պայմանները: Սակայն, ճիշտ է, որ իրենց գանգատ-դիմումները ներկայացնելուց հետո, շահագրգիռ անձինք կամ ազատ են արձակվել, կամ տեղափոխվել այլ բանտեր: Սակայն, չի կարելի համարել, որ տեղական իշխանությունները դրանով ընդունել են, որ դիմումատուների իրավունքների խախտում է տեղի ունեցել, իսկ հետո հատուցել այն վնասների համար, որ դիմումատուները կրել են գանգատներում նկարագրված իրավիճակի պատճառով:
40.Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուները կարող են հավակնել ներկայացնելու որպես “տուժող կողմ” հիմք ընդունելով Կոնվենցայի 3-րդ հոդվածով երաշխավորված իրենց իրավունքները:Ներքին բողոքագրման հնարավորությունները չապառելու բացառությունը
41.Կառավարությունը հղում է անում ներքին բողոքարկման հնարավորությունները չսպառելու փաստին: Այն պնդում է, որ ցանկացած կալանավորված անձ, կամ ազատազրկման մեջ գտնվող Իտալիայի բանտերում կարող է դիմում ներկայացնել Պատժի կիրառման հարցերով դատավորին հիմք ընդունելով 1975-ի № 395 օրենքի 35 և 69 հոդվածները: Գանգատ ներկայացնելու այդ միջոցը մատչելի է և արդյունավետ և թույլ կտար այնպիսի որոշում կայացնել, որը պարտադիր կլիներ կատարման համար և որով հնարավոր կլիներ վերականգնել կալանավորների խախտված իրավունքները:
Կառավարության կարծիքով, պատժի կիրառման հարցերով դատավորին ներկայացրած դիմումի հիման վրա իրականացվող ընթացակարգն ինքնին միանգամայն դատական քննության բնույթ ունի, որի արդյունքում դատական իշխանությունը կարող է քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը հանձնարարել պարտադիր կերպով միջոցներ ձեռնարկել, որոնց նպատակն է շահագրգիռ անձանց կալանքի պայմանների բարելավումը:Ի դեպ, Կառավարությունը նշում է այն հանգամանքը, որ միայն պ. Գիզոնին` № 61535/09 գործով դիմումատուն է, օգտվել է Ռեջիո Էմիլիայի պատժի կիրառման դատավորին գանգատ ներկայացնելու իրավունքից և ստացել իր համար բարենպաստ որոշում: Ըստ կառավարության, դա այն բանի ապացույցն է, որ նման բողոքարկման եղանակը մատչելի է և արդյունավետ: Դրանից բխում է, որ այն կալանավորները, որոնք չեն օգտվել այդ միջոցից, չեն սպառել ազգային մակարդակով բողոքարկման բոլոր հնարավորությունները:Ինչ վերաբերում է այն բանին, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը չի կատարել դատավոր Ռեջիո Էմիլիայի որոշումը, ապա Կառավարությունը պնդում է, որ պ.Գիզոնին զերծ է մնացել դիմում ներկայացնելուց “Ներքին դատական իշխանություններին” հիշյալ որոշումը ի կատար ածելու խնդրանքով: Հետևաբար, Կառավարությունը համարում է, որ պ. Գիզոնիի հայցադիմումը պետք է ճանաչվի անընդունելի, քանի որ ներքին բողոքարկման միջոցները սպառված չեն եղել:Դիմումատուները պաշտպանում են այն տեսակետը, ըստ որի իրալական համակարգը որևէ հնարավորություն չի ստեղծում այնպիսի բողոքարկման համար, որը թույլ կտար լուծում առաջարկել բանտախցերի գերբեռնվածությամբ պայմանավորված խնդիրներին և բարելավել կալանքի պայմանները:
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 13Մասնավորապես, նրանք նշում են պատժի կիրառման հարցերով դատավորին դիմելու ընթացակարգի անարդյունավետությունը: Նրանք պնդում են, որ հիշյալ գանգատ-դիմումները ոչ թե դատական, այլ զուտ վարչարարական ճանապարհով հարցին լուծում տալու միջոց են, քանի որ հիշյալ դատավորի որոշումները պարտադիր բնույթ չեն կրում բանտի ղեկավարության համար: Նշում են նաև, որ բազմաթիվ դատապարտյալներ փորձել են բարելավել իրենց կալանքի պայմանները` դիմում-գանգատ ներկայացնելով պատժի կիրառման դատավորին, սակայն որևէ արդյունքի չեն հասել: Հետևաբար, նրանք համարում են, որ բողոքի այդ միջոցին դիմելը ավելորդ է իրենց համար:Ինչ վերաբերում է պրն.Գիզոնիին, նա գտնում է, որ սպառել է ներքին բողոքարկման բոլոր միջոցները, դիմելով պատժի կիրառման հարցերով դատավոր Ռեջիո Էմիլիային քրեակատարողական հիմնարկների կառավարման մասին օրենքի 35 և 69-րդ հոդվածների հիմքով: Իր փորձառությունը կարող է ապացույց հանդիսանալ Կառավարության կողմից նշված բողոքարկման միջոցի անարդյունավետության վերաբերյալ:
Նրանք հղում են կատարում 2010-ի օգոստոսի 20-ին հիշյալ դատավորի կողմից կայացված որոշմանը, որում ասվում էր, որ Պիասենցայի բանտախցերի պայմաններն անմարդկային էին և որով հրահանգ էր տրվում վարչական իրավասու մարմիններին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները անհապաղ հարցին լուծում տալու համար, և որը ամիսներ շարունակ մնացել է անարձագանք: Դիմումատուն չի պատկերացնում ուրիշ ինչ կարող էր անել այդ որոշման արագ ի կատար ածման համար:Դատարանը հիշեցնում է, որ դատական ճանապարհով բողոքարկման ներքին միջոցների սպառման պահանջը հնարավորություն է տալիս ԵԽ-ի Անդամ երկրներին կանխարգելել և վերացնել այն խախտումները, որոնցում իրենք մեղադրվում են, նախքան այդ գանգատ-դիմումները կներկայացվեն ՄԻԵԴ-ին (տե՛ս բազմաթիվ նմանատիպ գործերի շարքում` Ռեմլին ընդդեմ Ֆրանսիայի 23.04.1996 § 33, ժողովածու 1996 II և Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [GC] № 25803/94, § 74, Միեդ 1999-V): Այս պահանջը հիմնվում է այն տեսակետի վրա՝- ներկայացված Կոնվենցիայի 13-րդ հոդվածում և որի հետ այն սերտորեն փոխկապակցված է, - ըստ որի ներպետական օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում նշված խախտումների դեմ արդյունավետ բողոքարկման միջոցների դիմել: (Կուղֆան ընդդեմ Լեհաստանի [GC] № 30210/96 § 152 ՄԻԵԴ 2000 XI):Սակայն 35-րդ հոդվածից բխող պարտականությունը սահմանափակվում է նրանով, որ պետք է բնականոն կերպով օգտվել արտաքուստ թվացող արդյունավետ բողոքարկման միջոցներից, որոնք բավարար են և մատչելի ( այս գործերի թվում նշենք՝ Վերնիլյոն ընդդեմ Ֆրանսիայի, 20.02.1991 § 27 սերիա Ա, №198): Մասնավորապես, Կոնվենցիան հանձնարարում է սպառել միայն այն գանգատարկման ներքին միջոցները, որոնք առնչվում են նշված օրինախախտումներին, և որոնք միաժամանակ համարժեք են և հասանելի: Դրանք պետք է լինեն բավականին արժանահավատ ոչ միայն տեսականորեն, բայց նաև գործնականում, առանց ինչի դրանք կհամարվեն անարդյունավետ և ոչ մատչելի, որքան հարկն է: (Դալիան ընդդեմ Ֆրանսիայի, 1998.02.19 § 38 ժողովածու - 19981): Բացի այդ ըստ “ընդհանուր ճանաչում ունեցող միջազգային իրավունքի սկզբունքների” որոշ առանձնահատուկ հանգամանքներ կարող են դիմումատուին ազատել ներքին միջոցները սպառելու պարտավորությունից: Այդ պարտադիր պահանջը չի կիրառվում նաև, երբ ապացուցվում է, որ Կոնվենցիայով արգելված վարչական գործողություններն այդուհանդերձ կրկնվում են պետության կողմից ցուցաբերվող հանդուրժողականության պայմաններում, ինչի պատճառով էլ բոլոր ներքին բողոքարկման միջոցները դառնում են զուր և անարդյունավետ (Ակսոյը ընդդեմ Թուրքիայի, 18 դեկտ. 1996, ժողովածու 1996-VI §52):Վերջապես, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի առաջին կետով նախատեսվում է, որ ապացույց ներկայացնելու պարտավորվածությունը համամասնաբար բաշխվում է երկու կողմերի միջև: Ինչ վերաբերում է Կառավարությանը, ապա նա հիմնավորելով ներպետական միջոցները չսպառելու հանգամանքը, պետք է դատարանին հավաստի փաստեր ներկայացնի, որոնց համաձայն գոյություն ունեցող բողոքարկման միջոցը կդիտվի գործուն և մատչելի ինչպես տեսականորեն, այնպես էլ գործնականում` գանգատում նկարագրված փաստերի ժամանակահատվածում, այսինքն այն հասանելի է եղել դիմումատուի համար և կարող էր նրան հույս ներշնչել իր գանգատները բավարարելու համար: (Ակդիմարը և մյուսները ընդդեմ Թուրքիայի, 16.09.1996, § 68, ժողովածու 1996-IV և Սեժդովիչը ընդդեմ Իտալիայի [GC], № 56581/00, § 46, ՄԻԵԴ 2006-II):Մասնավորապես, դատարանը արդեն առիթ է ունեցել նշելու, որ կալանքի վատ պայմանները բարելավելու նպատակով ներկայացվող հայցերի արդյունավետության հարցում, որոշիչ կարող է լինել հետևյալ հարցը. շահագրգիռ անձը կարող է ներքին դատական համակարգի միջոցով ուղղակիորեն վերականգնել իր խախտված իրավունքները, առանց դիմելու Կոնվենցիայի 3-րդ հոդվածին իր երաշխավորված իրավունքները անուղղակիորեն պաշտպանելու համար (տե՛ս նաև Մանդիչը և Ժովիչը ընդդեմ Սլովենիայի, № 5774/10 և 5985/10 § 107, 20, հոկտեմբեր, 2011): Այսպիսով, միայն վնասների հատուցման խնդրանքով հայցադիմումը չի կարող բավարար դիտվել, եթե գանգատը վերաբերում է ազատազրկման կամ կալանքի այնպիսի պայմանների, որոնք հակասում են 3-րդ հոդվածին. ուստի այն չունի “կանխարգելման” նպատակ, քանի որ արգելք չի հանդիսանում նշված բռնությունները շարունակելու համար, կամ էլ թույլ չի տալիս կալանավորված անձին բարելավել կալանքի նյութական պայմանները: [Սենբաուերը ընդդեմ Խորվատիայի (դեկ.) № 73786/01,5 փետր. 2004, Նորբերտ Սիկորսկին ընդդեմ Լեհաստանի № 17599/05, § 116, 22 հոկտ. 2009, Մանդիչը և ժովիչը ընդդեմ Սլովենիայի, վերոնշյալ § 116, Պալաչինետին ընդդեմ Ռումինիայի № 32060/05 § 38, 13 մարտի 2012]:
Այս իմաստով, որպեսզի Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության համակարգը արդյունավետ լինի, կանխարգելման և հատուցման միջոցները պետք է համատեղվեն, փոխլրացնելով մեկը մյուսին: (Անանիսը և այլք ընդդեմ Ռուսաստանի, № 42525/07 և 60800/08 § 98, 10 հունվ. 2012)Տվյալ գործի պարագայում, Դատարանը պետք է որոշի, արդյոք այն բողոքը, որը ներկայացվել է պատժի կիրառման հարցերով իտալացի դատավորին, իրապես այնպիսի բողոքարկման ձև է , որը համապատասխանում է իր իսկ`Դատարանի, իրավակիրառական պրակտիկայում ընդունված չափանիշներին: Նախ, այն նշում է, որ կողմերը համաձայն չեն կիրառված միջոցի բնույթի հարցում, քանի որ Կառավարությունը համարում է, որ պատժի կիրառման հայցերով դատավորին ներկայացված դիմում-բողոքը դատական հայցադիմումի բնույթ ունի, մինչդեռ դիմումատուները համարում են, որ խոսքն ընդամենը վարչական բողոքի մասին է, այդ իսկ պատճառով այդ բողոքարկման միջոցը պարտադիր չէ ներպետական բողոքարկման բոլոր միջոցները սպառելու տեսակետից: Ի դեպ, Դատարանը համարում է, որ այդ հարցը որոշիչ չէ, քանի որ դատարանի կողմից բացահատյվել է , որ որոշ պարագաներում վարչական բնույթի բողոքարկման միջոցները կարող են արդյունավետ լինել, և դրանով իսկ պարտադիր լինեն ներպետական բողոքարկման բոլոր միջոցների սպառման տեսակետից, - երբ հարցը վերաբերում է կալանքի ռեժիմին վերաբերող կանոնակարգի կիրառմանը (Նորբերտ Սիկորսկին ընդդեմ Լեհաստանի, վերոնշյալ § 111):Այդուհանդերձ, հաշվի առնելով վերոնշյալը, անհրաժեշտ է վճիռ կայացնել բողոքարկման գործող միջոցի արդյունավետության վերաբերյալ:
Այս տեսակետից, դատարանը փաստում է, որ չնայած Կառավարության պնդմանը, ըստ որի պատժի կիրառման հարցերով դատավորի որոշումները քրեակատարողական հիմնարկների օրենքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում վարչական իրավասու մարմինների համար պարտադիր են, դատավոր Ռեջիո Էմիլիայի որոշումը, կայացրած 2010-ի օգոստոսի 20-ին ի նպաստ պ. Գիզոնիին և նրա հետ կալանավորված անձանց, որում նշվում էր անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, երկար ժամանակ ի կատար չի ածվել:
Գործից երևում է, որ դիմումատու կալանավորված անձը 2011-ի փետրվարին է միայն տեղափոխվել երկու հոգու համար նախատեսված բանտախուց, օգտվելով եվրոպական նորմերով նախատեսված մակերես ունեցող տարածքից: Այս կապակցությամբ Կառավարությունը սահմանափակվել է, պնդելով այն տեսակետը, ըստ որի շահագրգիռ անձինք պետք է դիմեին “դատական ներքին մարմիններին” հիշյալ որոշումը անհապաղ ի կատար ածելու խնդրանքով առանց հստակեցնելու, ի դեպ, թե որ մարմիններին պետք է ուղղվեր դիմում- գանգատը:Դատարանի կարծիքով, դժվար է համատեղել Կառավարության այս վերջին պնդումը պատժի կիրառման դատավորին գանգատով դիմելու ընթացակարգին վերագրվող արդյունավետության հետ: Դատարանը նշում է, որ եթե անգամ ենթադրվի, որ առկա է բողոքարկման այնպիսի միջոց, որը հանգեցնում է պատժի կիրառման դատավորի որոշումների կատարման, ինչը որևէ կերպ չի ապացուցվել Կառավարության կողմից, հնարավոր չէ պատկերացնել, որ բարենպաստ որոշման դեպքում կալանավորը բազմաթիվ բողոք-դիմումներ է հղում, որպեսզի քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը ճանաչի իր հիմնական իրավունքները:Բացի այդ, դատարանն արդեն նշել է. այն փաստը, որ “կանխարգելիչ” միջոցները չեն գործում բանտախցերի գերբեռնվածության պայմաններում մեծապես բացատրվում երևույթի կառուցվածքային, համակարգային պատճառներով: (Անանյևը և այլք ընդդեմ Ռուսաստանի վերոնշյալ գործի § 111): Ի դեպ, ներկայացված դիմում-գանգատների գործերից, ինչպես նաև իտալական քրեակատարողական համակարգին վերոբերող զեկույցներից, որոնք քննադատության չեն ենթարկվել Կառավարության կողմից բխում է, որ Բուստո Արսիզիայի և Պիասենցիայի բանտերը խիստ գերբեռնված են, ինչպես և Իտալիայի բանտերի մեծ մասը, ինչից բխում է, որ Իտալիայում գերբեռնվածության պրոբլեմն ունի համակարգային բնույթ և չի վերաբերում բացառապես առանձին որևէ դեպքի (տե՛ս, մասնավորապես, Մամեդովան ընդդեմ Ռուսաստանի, № 7064/05 §56, 1 հունիսի 2006, Նորբերտ Սիկորսկին ընդդեմ Լեհաստանի, վերոնշյալ գործի § 121):
Այս պայմաններում կարելի է հեշտությամբ հասկանալ, թե ինչու Իտալիայի քրեակատարողական հիմնարկների մարմինները հնարավորություն չունեն ի կատար ածելու պատժի կիրառման հարցերով դատավորի որոշումները և այդպիսով երաշխավորել կալանավորներին Կոնվենցիայի համապատասխանող պայմաններ:Հաշվի առնելով նշված հանգամանքները, դատարանը համարում է, որ ապացուցված չի եղել, որ Կառավարության կողմից նշված բողոքարկման միջոցը, ելնելով քրեակատարողական համակարգի արդի վիճակից, արդյունավետ է գործնականում, այսինքն կարող է օգնել այն բանին, որ կալանավորների իրավունքները շարունակաբար չխախտվեն և դրանով իսկ ապահովվի նրանց կալանքի պայմանների բարելավումը:
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 16
Այդպիսով, դիմումատուները պարտավոր չէին սպառել հիշյալ ներպետակա բողոքարկման միջոցը Դատարանին դիմելուց առաջ: Այդ իսկ պատճառով, դատարանը համարում է, որ անհրաժեշտ է հրաժարվել Կառավարության կողմից ներքին բողոքարկման միջոցները չսպառելու փաստարկից: Դատարանը համարում է, որ գանգատ-բողոքները չի կարելի գնահատել որպես ակնհայտորեն վատ հիմնավորված, վկայակոչելով Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետը.
ա) Նշելով նաև, որ չարձանագրելով անընդունելիության համար որևէ հիմք, Դատարանը հայտարարում է, որ այդ բողոք-դիմումները կարող են քննության առնվել դատարանի կողմից:
բ) Գործի հիմքով
1. Կողմերի փաստարկները:Դիմումատուները գանգատվում են, որ իրենց բանտախցերում կենսական կարիքների համար անհրաժեշտ տարածք չկա: Նրանք օգտնվել են 9 մ2 մակերեսով բանտախցից ևս երկու կալանավորների հետ միասին, նշանակում է, իրենց տրամադրության տակ ունենալով ընդամենը 3 մ2: Այս տարածքը, ինքնին բավարար չէ, բայց էլ ավելի է փոքրացել բանտախցերի կահավորանքի պատճառով:Բացի այդ, դիմումատուները նշում են, որ տաք ջրի լուրջ պրոբլեմներ են եղել Բոստո Արսիզիայի և Պիասենցիայի բանտերում: Տաք ջրի մատակարարման սղության պատճառով, թույլ է տրվել ընդամենը շաբաթը 3 անգամ օգտվել ցնցուղից: Վերջապես, Պիասենցիայի դիմումատուները գանգատվում են պատուհաններին տեղադրված ծանր մետաղական ճաղերի պատճառով, ինչը խոչընդոտում է որպեսզի բանտախցերը լուսավորվեն բնական լույսով և օդափոխվեն:Կառավարությունը վիճարկում է դիմումատուների փաստարկները, պնդելով, որ նրանց կողմից ներկայացվող կալանքի պայմանները չեն գերազանցում Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ նվազագույն շեմը:Ինչ վերաբերում է Բոստո Արսիզիայի բանտախցերի պայմաններին, Կառավարությունը փաստում է, որ իրավիճակը վերահսկվում է բանտի ղեկավար մարմինների կողմից և որ այստեղ մտահոգության տեղիք տվող գերբեռնվածության շեմ չի արձանագրվել: Նա նշում է, որ 2011-ի փետրվարի 5-ին, բանտում, որը նախատեսված էր 297 կալանավորի համար կար 439 կալանքի տակ գտնվող անձ: Նա ընդունում է այն փաստը, որ բանտախցերում ավելացվել է ևս երրորդ մահճակալ գերբեռնվածության պատճառով: Սակայն այն փաստը, որ 9 մ2-ոց բանտախցում նրանք գտնվել են ևս 2 այլ կալանավորների հետ, ինքնին չի վկայում անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին: Միաժամանակ, Կառավարությունը ընդունում է միայն տաք ջուր չլինելու փաստը, այդ խնդիրը տվյալ պահին լուծված է նոր ջրամատակարարման համակարգի տեղադրման շնորհիվ:Ինչ վերաբերում է Պիասենցիայի բանտում առկա կալանքի պայմաններին, Կառավարությունը փաստում է, որ այդտեղ առավելագույնս կարող են պահվել 346 անձ, մինչդեռ իրականում կալանքի տակ գտնվողների թիվը 2011-ին կազմում էր 412:
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 17
Կառավարությունը եզրակացնում է, որ այս հաստատության գերբեռնվածությունը մտահոգության առիթ չի կարող լինել:Ըստ կառավարության Պիասենցայի բանտախցերի մակերեսը կազմում է 11 մ2 և ի հակառակ դիմումատուների պնդման սովորաբար զբաղեցվել է 2 անձի կողմից: Սակայն Կառավարությունը ընդունում է այն փաստը, որ երրորդ անձը տեղափոխվել է այլ բանտախցեր որոշ ժամանակահատվածով, ելնելով կալանավորների ընդհանուր թվից:Ըստ Կառավարության, դիմումատուները չեն ապացուցել, որ 3 մ2-ից պակաս տարածքի վրա են գտնվել, ոչ էլ նշել են, թե ստույգ որքան ժամանակ են պահվել այն պայմաններում, որոնց առիթով բողոք է ներկայացվել Դատարան: Այդ իսկ պատճառով նրանց գանգատները չեն կարող բավականաչափ հիմնավորված համարվել:Ինչ վերաբերում է կալանքին առնչվող այլ խնդիրներին, որոնք նշվել են բողոք- գանգատում, Կառավարությունը պնդում է, որ տաք ջրի վատ մատակարարման հարցը Պիասենցիայի բանտում կապված էր պոմպակայանի խափանման հետ, և որ այժմ ղեկավարությունը խնդիրը լուծել է, և որ այսուհետ հնարավոր է ամեն օր ցնցուղից օգտվել: Վերջապես, Կառավարությունը փաստում է, որ կալանավորները Պիասենցիայի բանտում օրական 4 ժամ անցկացնում են բանտախցերից դուրս և 2 ժամ լրացուցիչ տրամադրում են հանրային բնույթի միջոցառումների:
2.Դատարանի դատաիրավական պրակտիկայի ընթացքում հաստատված սկզբունքները
Դատարանը համարում է, որ ազատազրկման միջոցները սովորաբար ենթադրում են որոշ անհարմարություններ կալանավորի համար: Այդուհանդերձ, դատարանը հիշեցնում է, որ ազատազրկման փաստով կալանավորը չի կորցնում Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներից օգտվելու հնարավորությունը: Հակառակը, որոշ դեպքերում, կալանավորված անձը կարող է առավել կարիք ունենա պաշտպանության, քանի որ դառնում է ավելի խոցելի և քանի որ գտնվում է Պետության պատասխանատվության ներքո: Այդ համատեքստում, 3-րդ հոդվածը ազատազրկման վայրերի ղեկավարության վրա պոզիտիվ պարտավորություն է դնում, ըստ որի նա պետք է անի ամեն բան, համոզված լինելու համար, որ կալանավորը պահվում է մարդկային արժանապատվությանը համահունչ պայմաններում, որ պատժի կիրառման պայմանների պատճառով կալանավորը չի ընկնում ծանր հուսալքության մեջ կամ այնպիսի ուժգնության փորձության ենթարկվում, որը գերազանցում է կալանքին բնորոշ անխուսափելի տառապանքը, և որ նրա առողջությունը և ինքնազգացողությունը ապահովվում են համարժեք կերպով: (Կուդշան ընդդեմ Լեհաստանի, (ԳՍ) № 30210/96, § 94, ՄԻԵԴ, 2000 XI, Նորբերտ Սիկորսկին ընդդեմ Լեհաստանի վերոնշյալի § 131):Կալանքի պայմանների առնչությամբ դատարանը հաշվի է առնում վերջինիս բազմապատկվող (կումուլատիվ) էֆֆեկտը, ինչպես նաև դիմումատուի սպեցիֆիկ գանգատները (Դուգոզը ընդդեմ դատարանի № 40907/98, ՄԻԵԴ 2001 II): Մասնավորապես, այն ժամանակը որի ընթացքում անձը պահվել է հիշյալ պայմաններում, կարևոր գործոն է հանդիսանում: (Ալվերը ընդդեմ Էստոնիայի № 64812/01, 8 նոյեմբերի, 2005):
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 18
Երբ բանտախցերի գերբեռնվածությունը հասնում է որոշակի մակարդակի, տարածության սակավությունը կարող է որոշիչ նշանակություն ունենալ, կալանքի պայմանների գնահատման տեսակետից՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներից ելնելով: (տե՛ս, այս իմաստով Կառալևիչուսը ընդդեմ Լիտվայի № 53254/99, 7 ապրիլի 2005):Այսպիսով, այն դեպքերում երբ Դատարանի կողմից փաստվում է բանտախցերի լուրջ գերբեռնվածություն, այդ հանգամանքն ինքնին բավական է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիմքով խախտում արձանագրելու համար: Ընդհանուր առմամբ, չնայած Կոնվենցիայի կողմից համատեղ կեցության բանտախցերի անհատական օգտագործման մակերեսը սահմանվել է 4 մ2, հիշյալ գործերում խոսքը այնպիսի դեպքերի մասին է, երբ ամեն անձին հատկացվում է 3 մ2-ից պակաս տարածք: (Կանտիրևը ընդդեմ Ռուսաստանի, № 37213/02, § 50-51, 21 հունիսի 2007; Անդրեյ Ֆրոլովը ընդդեմ Ռուսաստանի № 205/02, § 47-49, 29 մարտի 2007; Կադիկիզը ընդդեմ Լատվիայի, № 62393/00 §55, 4 մայիսի 2006; Սուլեյմանովիչը ընդդեմ Իտալիայի № 22635/03 § 43, 16 հուլիսի 2009):Փոխարենը, այն գործերում, որտեղ գերբեռնվածությունը այնչափ մեծ չէր, որպեսզի ինքնին խնդիր առաջացներ՝ 3-րդ հոդվածի տեսանկյունից, Դատարանը նշել է, որ կալանավորման այլ ասպեկտներ պետք է քննության առնվեն հիշյալ դրույթի ապահովման համար: Այդ տարրերի թվին է պատկանում անհատապես զուգարաններից օգտվելու, օդափոխության հնարավորությունների առկայությունը, մաքուր օդի և բնական լույսի մատչելիությունը, ջեռուցման որակը, տարրական հիգիենայի պահանջների բավարարումը (տե՛ս, նաև վերոնշյալ § 32-ում նշված նախարարների Կոմիտեի կողմից ընդունված Եվրոպական քրեակատարողական համակարգի կանոնակարգին վերաբերող կետեր): Ինչպես նաև, այն գործերում, ըստ որոնց յուրաքանչյուր կալանավոր ուներ 3-ից 4 մ2 տարածք, Դատարանը եզրակացրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, յուրաքանչյուր անգամ, երբ տարածքի սղությանը գումարվում էին լուսավորության և օդափոխությանն առնչվող խնդիրներ: (Մոիսեևն ընդդեմ Ռուսաստանի, № 62936/00, 9 հոկտեմբերի 2008, տե՛ս նաև Վլասովը ընդդեմ Ռուսաստանի № 78146/01, § 84, 12 հունիսի 2008, Բարուշկինը ընդդեմ Ռուսաստանի № 67253/01, § 44, 18 հոկտեմբերի 2007), ինչպես նաև մաքուր օդում զբոսնելու սահմանափակ հնարավորությունը (Իշտվան Գաբոր Կովաչը ընդդեմ Հունգարիայի № 15707/10, § 26, 17 հունվարի 2012) կամ՝ անձնական տարածքի կատարյալ բացակայությունը (տե՛ս, mutatis mutandis Բելեվիտսկին ընդդեմ Ռուսաստանի № 72967/01 §73-79, 1 մարտի 2007, Խուդոյորովը ընդդեմ Ռուսաստանի № 6847/02, § 106-107, ECHR-2005-X (հատվածներ) և Նովոսյոլովը ընդդեմ Ռուսաստանի № 66460/01 § 32 և 40-43, 2 հունիս 2005):
Վերոնշյալ սկզբունքների կիրառումը ներկայացված գործերին
Դատարանը նշում է նաև, որ Կառավարությունը չի վիճարկում, որ պ.պ. Թորեջանին, Բիոնդին և Բամբան զբաղեցրել են իրենց կալանքի ընթացքում Բոստո Արսիզիայի բանտում 9 մ2-ոց բանտախուց, յուրաքանչյուրը պահվելով ևս երկու այլ կալանավորների հետ համատեղ:Փոխարենը, կողմերը տարբեր տեղեկություններ են հայտնում Պիասենցիայի բանտում դիմումատուների կողմից զբաղեցված բանտախցերի չափերի և դրանցում պահվող կալանավորների վերաբերյալ: Հինգ հայցորդներից յուրաքանչյուրը պնդում է որ զբաղեցնում է 9 մ2 ևս երկու բանտարկյալների հետ, մինչդեռ Կառավարությունը պնդում է, որ նշյալ բանտախցերի մակերեսը կազմում է 11 մ2 և որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստաթուղթ գործով հանդես եկող հայցվորների նկատմամբ, ոչ էլ ներկայացրել է տեղեկություններ բանտախցերի իրական չափերի վերաբերյալ: Ըստ Կառավարության դիմումատուների պարտականությունն է ներկայացնել փաստեր իրենց կողմից ներկայացված գանգատի հիմնավորման համար, մասնավորապես, անձնական օգտագործման համար նախատեսված տարածքի և նշյալ պայմաններում գտնվելու տևողության վերաբերյալ:Առանձնակի նշելով պետական ծառայողների բացառիկ վերահսկողության տակ գտնվելու հետևանքով կալանավորների հոգեկան խոցելիությունը, Դատարանը կրկին հավաստում է, որ չի կարող խստորեն պահպանվել Կոնվենցիայով նախատեսվող այն սկզբունքը, ըստ որի գանգատ ներկայացնողը, ինքն էլ պետք է հիմնավորի իր գանգատը, քանի որ անխուսափելիորեն, Կառավարությունը, որը հանդես է գալիս որպես պատասխանող կողմ, կարող է միանձնյա կերպով տիրապետել անհրաժեշտ հավաստի տեղեկություններին, և դրանով իսկ հաստատել կամ էլ հերքել դիմումատուի պնդումները (Խուդոյորովն ընդդեմ Ռուսաստանի, № 6847/02, § 113, ՄԻԵԴ 2005-X, (հատվածներ); Բենեդիկտովը ընդդեմ Ռուսաստանի № 106/02, § 34, 10 մայիսի, 2005, Բոանդուշը ընդդեմ Ռումինիայի № 6586/03, § 48, 7 ապրիլ 2009; Անաևը և այլք ընդդեմ Ռուսաստանի, վերոնշյալ գործի § 123): Դրանից բխում է, որ սոսկ այն փաստը, որ Կառավարության տեսակետը հակասում է դիմումատուների կողմից ներկայացվող տեղեկություններին, և հաշվի առնելով, որ Կառավարությունը չի ներկայացրել խնդրի էությունը լուսաբանող որևէ փաստաթուղթ կամ բացատրություն, չի կարող ստիպել դատարանին մերժել բավարարելու հայցի պահանջները, որպես չհիմնավորված: (Օգիչան ընդդեմ Ռումինիայի, № 24708/03 § 43, 27 մայիսի, 2010):Հաշվի առնելով վերոնշյալը, քանի որ Կառավարությունը չի ներկայացրել դատարանին իր պնդումների հիմնավորումները, դատարանը կքննի կալանքի պայմանները շահագրգիռ անձանց գանգատների և եղած բոլոր տեղեկությունների հիման վրա:Այս տեսակետից, նա նշում է, որ Պիասենցիայում պահվող կալանավորների` իրենց բանտախցերի չափերի վերաբերյալ պնդումները համընկնում են:
Բացի այդ, այն հանգամանքը, որ կալանքի վայրերի մեծ մասը նշյալ ազատազրկման վայրում կազմում է 9 մ2 ապացուցվում է պատժի կիրառման հարցերով դատավորի՝ Ռեջիո Էմիլիայի որոշմամբ (վերոնշյալ § 11): Ինչ վերաբերում է կալանված անձանց քանակին Կառավարությունը չի ներկայացրել կալանավայրի գրանցամատյաններից քաղված որևէ փաստաթուղթ,- այն դեպքում, երբ միայն իրեն է հասանելի նման տեղեկատվությունը, -ընդունելով, որ գերբեռնվածությունը Պիսսենցիայում, պատճառ է հանդիսացել 3-րդ անձին տեղադրելու 2 հոգու համար նախատեսվող բանտախուց:Քանի որ, հակառակ իրավիճակի մասին վկայող որևէ փաստաթուղթ գոյություն չունի և հաշվի առնելով Պիասենցիայի գերբեռնվածությունը, Դատարանը որևէ առիթ չունի կասկածի տակ առնելու պ.պ. Սելայի, Գիզոնիի, Հայժոբհի և Հայլիի գանգատները, ըստ որի նրանք Թորեջանիի, Բամբայի և Բոնդիի նման գտնվել են նմանատիպ պայմաններով բանտախցերում (տե՛ս վերոնշյալ 70-րդ կետը) զբաղեցնելով 3 մ2:
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 20
Դատարանը նշում է, որ այդ տարածքն էլ ավելի էր փոքրացել բանտախցերի կահույքի պատճառով:Ելնելով վերոնշյալից, դատարանը գտնում է, որ դիմումատուները չեն կարողացել օգտվել դատարանի իրավակիրառակաքն պրակտիկայով սահմանված չափանիշների համաձայն իրենց հասանելի տարածքից:
Դատարանը ցանկանում է հիշեցնել ևս մեկ անգամ այս համատեքստում, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից հանձնարարվող նորմերի համաձայն համատեղ բնակեցման բանտախցերում անհատական տարածքը կազմում է 4 մ2 (Անանևը և մյուսները, վերոնշյալ գործի § 144 և 145):Դատարանը նշում է այնուհետև անհատական օգտագործման տարածքի ծայրաստիճան սուղ պայմանները, որից գանգատվում են 7 կալանավորներ, և որոնցում նրանք պահվել են 14 ամսից 54 ամիս (վերոնշյալ 6 և 7 կետերը), որն ինքնին անմարդկային վերաբերմունքի փաստ է և հակասում է Կոնվենցիային, թվում է էլ ավելի է ծանրացել հանցավորների կողմից նշված անմարդկային վերաբերմունքի այլ դրսևորումների պատճառով:
Երկար ժամանակի ընթացքում տաք ջրի բացակայությունը երկու հաստատություններում, ինչն ի դեպ չի հերքվել Կառավարության կողմից, ինչպես նաև անբավարար օդափոխության և լուսավորության պայմանները Պիսենցիայի խցերում, ինչի վերաբերյալ Կառավարությունը որևէ բացատրություն չի տվել, լրացուցիչ անհարմարության առիթ են ստեղծել, չնայած որպես այդպիսիք չեն կարող դիտվել որպես մարդկային արժանապատվությունը նվաստացնող գործոններ:Եթե անգամ դատարանը ընդունում է, որ այս գործում որևէ բան ինքնին չի կարող ապացուցել, որ գործ ունենք դիմումատուներին նվաստացնելու, նրանց ստորացնելու մտադրության հետ, նման նպատակի բացակայությունը չի կարող բացառել Կոնվենցիայի 3-րդ հոդվածը խախտելու փաստը: (տե՛ս, նաև Պիրսը ընդդեմ Հունաստանի № 28524/95, § 74, ՄԻԵԴ 2001-III): Դատարանը գտնում է, որ նշված կալանքի պայմանները, հաշվի առնելով դիմումատուների կալանքի տևողությունը, գործով շահագրգռված անձանց ենթարկել են այնպիսի փորձությունների, որոնց ծանրությունը գերազանցել է կալանքին ներհատուկ անխուսափելի տառապանքի աստիճանը:Կարելի է եզրակացնել, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է տեղի ունեցել:
III Կոնվենցիայի 46-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ:
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի դրույթների համաձայն:“Պայմանագիրը կնքող կողմերը պարտավորվում են ենթարկվել իրենց վեճը քննող դատարանի վերջնական դատավճռին:Դատարանի վերջնական վճիռը փոխանցված է նախարարների կոմիտեին, որի վրա է դրված վերջինիս իրականացման վերահսկողության պարտականությունը:”
Ա. Կողմերի փաստարկներըԿառավարությունը դեմ չէ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված ուղենիշային որոշման կիրառման ընթացակարգին, միաժամանակ նա նշում է, որ Իտալիայի իշխանություններն արդեն իսկ իրականացրել են մի շարք կարևոր միջոցառոմներներ,
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 21
որոնց նպատակն է լուծել բանտախցերի գերբեռնվածության հիմնահարցը: Նա դիմում է դատարանին խնդրելով հաշվի առնել Իտալիայի իշխանությունների կողմից ներդրված ջանքերն այդ ուղղությամբ:Դիմումատուները մատնացույց են անում այն հանգամանքը, որ Իտալիայում առկա է կառուցվածքային բնույթի հիմնահարց և կողմ են հիշյալ գործընթացի կիրառմանը: Միայն պրն. Թորեջանին է (հարց № 43517/09) դեմ արտահայտվել ուղենիշային վճռի ընթացակարգին, պատճառաբանելով, որ համաձայն չէ, որ իր դեպքը քննության առնվի մյուս դիմումատուների գործերի նմանությամբ:
Բ. Դատարանի գնահատականը
1. Գլխավոր սկզբունքներըԴատարանը հիշեցնում է, որ ըստ 46-րդ հոդվածի, մեկնաբանված Կոնվենցիայի 1-ին հատվածի լույսի ներքո, պատասխանող կողմ ներկայացնող երկիրը պարտավորվում է իրականացնել, նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո, համընդհանուր կամ անհատական ուղղվածություն ունեցող միջոցներ պաշտպանելու համար դիմումատուի խախտված իրավունքները, որոնք արձանագրվել են Դատարանի կողմից: Այս տիպի միջոցները պետք է կիրառվեն նաև այլ անձանց նկատմամբ, որոնք գտնվում են միևնույն պայմաններում, քանի որ պետությունը պարտավոր է վերջ դնել այն գործելակերպին, ինչը հանգեցրել է Դատարանի կողմից արձանագրված իրավիճակին (Սկոզարրին և Ջիունտան ընդդեմ Իտալիայի (ԺԿ) № 39221/98 և 41963/98, § 249, ՄԻԵԴ 2000 VIII; Ս. և Մարպերը ընդդեմ Միացյալ Թագավորության (GC) № 30562/04 և 30566/04, § 134, 4 դեկտեմբերի 2008):Ավելի դյուրին դարձնելու համար այս որոշումների իրականացումը վերոնշյալ սկզբունքի համաձայն, դատարանը կարող է ընդունել ուղենիշային վճիռի գործընթաց, ինչն իրեն թույլ կտա բացահայտորեն նշել իր որոշման մեջ կառուցվածքային բնույթի այն հիմնահարցերի մասին, որոնք հանգեցնում են իրավախախտումների, և մատնանշել այն միջոցները, որ պատասխանող կողմ հանդիսացող պետությունը պետք է ձեռնարկի իրավիճակը շտկելու նպատակով: (Հուտեն Չապսկան ընդդեմ Լեհաստանի (ԺԿ) № 35014/97, § 231-239 և կից փաստաթուղթը, ՄԻԵԴ 2006-VIII, և Բրոնիովսկին ընդդեմ Լեհաստանի (GC) № 31443/96 § 189-194 և կից փաստաթուղթը, ՄԻԵԴ 2004-V):
Երբ դատարանը որդեգրում է նման մոտեցում, այն հիմնվում է Կոնվենցիայի մարմինների համապատասխան իրավունքների վրա, Կոնվենցիայի 46-րդ հոդվածի § 2 հիման վրա, նախարարների կոմիտեն պետք է գնահատի անհատական կամ համընդհանուր միջոցների իրագործումը ինչը ի կատար է ածվել հիմք ընդունելով Դատարանի որոշումը: (տե՛ս Բրոնիովսկին ընդդեմ Լեհաստանի (հաշտությամբ լուծում) (ԺԿ) № 31443/96, § 42 ՄԻԵԴ 2005- IX):Ուղենիշային որոշման մեկ այլ կարևոր նպատակ կայանում է նրանում, որ դրանով պատասխանող երկրին Դատարանը հորդորում է ներպետական մակարդակով լուծում տալ միևնույն կառուցվածքային պատճառ ունեցող նմանատիպ գործերին, դրանով իսկ գործի դնելով սուբսիդիարության սկզբունքը, որը դրված է Կոնվենցիայի հիմքում: (Բուրդովը ընդդեմ Ռուսաստանի № 2, № 33509/04, § 127 ՄԻԵԴ 2009): Իրականում, Դատարանը լավագույնս չի իրականացնում իր գործառույթը, որն է, Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն, “ապահովել Կոնվենցիայով և Արձանագրություններով ամրագրված կողմերի պարտավորությունների իրականացումը” կրկնելով այսպիսով միևնույն եզրակացությունները մեծ թվով գործերում:Ուղենիշային վճռի ընթացակարգը նպատակ ունի ավելի դյուրին դարձնել հայցադիմումը, առավել արագ և արդյունավետ կերպով արձագանքել համակարգային բնույթ ունեցող խախտմանը, որը հանգեցնում է Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի պաշտպանությունը ներպետական իրավական դաշտի սահմաններում (Վոլկենբերգը և մյուսները ընդդեմ Լեհաստանի (դեկտ.) № 50003/99, § 34 ՄԻԵԴ 2007 (հատվածներ)): Եթե այն նպատակ ունի գլխավորապես շտկել հիշյալ խաթարումները և ներկայացնել անհրաժեշտության դեպքում, ներպետական մակարդակով դիմում-գանգատներ, որոնք թույլ են տալիս բացահայտել տեղի ունեցող խախտումները, պատասխանող կողմ հանդիսացող պետությունը կարող է նաև ընդունել պատեհ իրավիճակից ելնելով ad hoc որոշումներ, որոնք վերաբերում են, Կոնվենցիայի պահանջների ոգուն համապատասխան, հաշտությամբ կարգավորվող, կամ` միակողմանի հատուցումների միջոցով վեճերի լուծման եղանակներին (Բուդրովը № 2, վերոնշյալ գործի § 127):
2.Վերոնշյալ սկզբունքների կիրառումը
ա) Կոնվենցիայի պահանջով ուղենիշային վճռի կիրառման համար անհամատեղելի իրավիճակի գոյության վերաբերյալ
Դատարանը արձանագրում է, որ բանտախցերի գերբեռնվածությունը Իտալիայում չի վերաբերում բացառապես դիմումատուներին (տե՛ս վերոնշյալ § 54): Դատարանը մասնավորապես նշում է, որ Իտալիայում առկա կառուցվածքային և համակարգային բնույթ ունեցող բանտախցերի գերբեռնվածությունը պարզորոշորեն երևում է վերանշյալ տվյալներից, ինչպես նաև արտակարգ իրավիճակ ազգային մակարդակով հռչակված հայտարարության մեջ, որը արվել է Իտալիայի նախարարների կոմիտեի նախագահի կողմից 2010-ին (վերոնշյալ § 23-29):Այս տվյալների ամբողջությունը բացահայտ է դարձնում, որ կալանքի իրավունքներին վերաբերող դիմումատուների իրավունքների խախտումը մեկուսացած առանձին պատճառներ չունի, այլ համակարգային է և կապված է իտալական քրեակատարողական համակարգի խրոնիկական բնույթ ունեցող հիմնահարցերի հետ, որի պատճառով տուժում և տուժելու են ապագայում բազմաթիվ անձինք: (տե՛ս Բրոնիվսկին ընդդեմ Լեհաստանի, վերոնշյալ գործի § 189):
Ըստ դատարանի, տվյալ գործով արձանագրված իրավիճակը, այսպիսով, անհամատեղելի է Կոնվենցիայի իրավակիրառական պրակտիկայի հետ (Բոտաչին ընդդեմ Իտալիայի (ԺԿ), № 34884/97, § 22, ՄԻԵԴ 1999-V, Բուրդով № վերոնշյալ գործի § 135):Բացի այդ, հիմնահարցի համակարգային բնույթը, բացահայտված ներկայիս գործերում հաստատված է այն փաստով, որ այժմ քննության են առնվում բազմաթիվ հարյուրավոր հայցադիմումներ ուղղված Իտալիայի դեմ, որոնք վերաբերում են բանտախցերի գերբեռնվածության պատճառով ստեղծված կալանքի պայմանների համատեղելիությանը Կոնվենցիայի 3-րդ հոդվածին: Նմանատիպ դիմումների քանակը անվերջ աճում է:
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 23Իր իրավալիրառական պրակտիկայում ձևավորված չափանիշների համապատասխան դատարանը որոշում է կայացրել կիրառել ուղենիշային վճռի ընթացակարգը, հաշվի առնելով նմանատիպ իրավիճակում հայտնվող անձանց հարաճուն թիվը Իտալիայում և այն վճիռները, որոնք կարող են կայացվել խնդրո առարկա դիմումների դեպքում: (Մարիո Աթանեսիո և մյուսները ընդդեմ Ռումինիայի, № 30767/05 և 33800/06, § 217-217, 12 հոկտեմբերի, 2010): Այն նշում է նաև, որ անհապաղ կերպով պետք է ազգային մակարդակով բարելավել բոլոր նման պայմաններում պահվող անձանց վիճակը: (Բուրդով № 2, վերոնշյալ գործի § 129-130):
բ) Ընդհանուր բնույթի միջոցներ:
91. Դատարանը հիշեցնում է, որ իր որոշումները կրում են հիմնականում դեկլարատիվ բնույթ, և սկզբունքորեն, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Պատասխանող երկիրն է ընտրում Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն (վերոնշյալ Սկոձարի և Ջունտա, § 249) իր իրավական պարտականությունների կատարման միջոցները :
92. Դատարանը նշում է, որ Իտալիայի հանրապետությունը վերջերս միջոցներ է ձեռնարկել, որոնք ի զորու են նպաստել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության և դրանով պայմանավորված հետևանքների վերացմանը : Այն ողջունում է պետական իշխանությունների կատարած քայլերը և խրախուսում շարունակել նույն եռանդով :
Այդուհանդերձ հարկ է հաստատել, որ չնայած Իտալիայի կողմից ձեռնարկված օրենսդրական և վարչարարական փոփոխություններիններին՝ գերբեռնվածության պետական ցուցանիշը միևնույն է շատ բարձր է 2012թ. ապրիլի դրությամբ (2012թ. այն կազմում էր 148 % 2010թ. 151%- ի փոխարեն ) : Դատարանը նշում է, որ այս արդյունքները նույնքան մտահոգիչ են, որքան պետական իշխանությունների կողմից մշակված արտակարգ իրավիճակներին արձագանքման նախագիծը, որը ժամանակային առումով սահմանափակ է, քանի որ նոր ուղղիչ հիմնարկների շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2012թ. վերջին, իսկ արտահերթ բնույթ ունեցող պատժի իրականացման միջոցները կիրառվելու են միայն մինչև 2013թ. վերջը (տե՛ս պարագրաֆ 27) :
93. Դատարանը համարում է, որ շարունակական և երկարաժամկետ ջանքեր են անհրաժեշտ բանտային գերբեռնվածության կառուցվածքային խնդիրը լուծելու համար : Բայց և այնպես, հիշեցնում է, որ ըստ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ Պետությունը պարտավոր է քրեակատարողական ծառայությունը կազմակերպել այնպես, որ կալանքի տակ գտնվող անձի արժանապատվությունը չնվաստացվի (Մամեդովան ընդդեմ Ռուսաստանի, № 7064/05, § 63, 1 հունիսի 2006) :
94. Մասնավորապես, երբ Պետությունը չի կարողանում երաշխավորել յուրաքանչյուր ազատազրկվածին Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխան կալանքի պայմաններ, Դատարանը խորհուրդ է տալիս նվազեցնել բանտարկյալների թիվը՝ կիրառելով առավելապես այնպիսի պատժամիջոցներ, որոնք չեն ենթադրում ազատազրկում (Նորբերթ Սիկորսկի, § 158) և նվազագույնին հասցնել նախնական կալանքըի մասին որոշումները (Անանյեվ և ուրիշները, § 197 ) :
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 24
Դատարանին զարմացնում է այն փաստը, որ իտալական բանտերում կալանավորվածների 40%-ը անձինք են, ովքեր գնտվում են նախնական կալանքի տակ՝ սպասելով դատավճռին (վերոնշյալ § 29):
95. Դատարանը չի կարող պարտադրել Պետություններին դրույթներ վերջիններիս պատժիչ քաղաքականության և քրեակատարողական ծառայության կազմակերպման վերաբերյալ : Այս գործընթացները վեր են հանում մի շարք իրավական և գործնական բարդ հարցեր, որոնք սկզբունքորեն դուրս են Դատարանի գործառույթից :
Այդուհանդերձ, Դատարանը այս համատեքստում ցանկանում է հիշեցնել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի առաջարկությունները, որոնցում կոչ է արվում Պետություններին խրախուսել դատախազներին և դատավորներին հնարավորինս շատ դիմել այլընտրանքային պատժամիջոցների և պատժիչ քաղաքականության մեջ նվազագույն չափով կիրառել կալանքը, ինչը կնպաստի բանտային գերբեռնվածության խնդրի լուծմանը (տե՛ս մասնավորապես Նախարարների կոմիտեի առաջարկություն (99)22) և (2006)13):
96. Ինչ վերաբերվում է սույն գործում առկա համակարգային խնդիրների լուծման ուղիներին, ապա Դատարանը հիշեցնում է, որ կալանքի պայմանների հետ կապված «կանխարգելիչ» և «հատուցող» միջոցները պետք է գոյակցել փոխլրացմամբ : Այսպիսով, երբ դիմումատուն կալանավորված է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող պայմաններում, լավագույն հնարավոր կարգավորումը իրավունքի խախտման արագ վերացումն է՝ անձին անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու նպատակով : Բացի այդ, յուրաքանչյուր անձ, ով ենթարկվել է կալանքի արժանապատվության նվաստացմամբ, պետք է ստանա համապատասխան փոխհատուցում իր իրավունքի խախտման դիմաց (Բենեդիկտովը ընդդեմ Ռուսաստանի, § 29 և Անանյեվ և ուրիշները §§ 97-98 և 210-240 ):
97. Դատարանը հաստատում է, որ սույն գործերում պաշտպանող կողմ հանդիսացող կառավարության նշած միակ միջոցը, որն ի զորու էր բարելավել կալանքի հիշատակված պայմանները, այն է պատժի կիրառման հարցերով դատավորին ներկայացրած գանգատը, ՔԿՀ – ի կառավարման մասին օրենքի 35-րդ և 69-րդ հոդվածների համաձայն, թեպետ մատչելի է, սակայն գործնականում արդյունավետ չէ, այն առումով, որ չի ենթադրում Կոնվենցիայի 3-րդ հոդվածին (վերոնշյալ § 55) հակասող ազատազրկման պայմանների արագ վերացումը :
Մյուս կողմից Կառավարությունը չի մատնանշում որևէ այլ միջոց, որը թույլ կտար երբևէ կալանավորված և արժանապատվության նվաստացման ենթարկված անձանց ստանալ որևէ փոխհատուցում : Այս առումով Դատարանը նշում է, որ վերջին տարիների իրավակիրառական պրակտիկայի համաձայն պատժի կիրառման հարցեչով դատավորը կարող է դատապարտել ՔԿՀ-ի ղեկավարությանը վճարելու ֆինանսական փոխհատուցում, սակայն այս միջոցը չի կիրառվում հետևողականորեն պետական իշխանությունների կողմից (վերոնշյալ §20-22):
98. Դատարանը պարտավոր չէ հստակեցնել, որոնք են անհրաժեշտ ներպետական գանգատարկման համար լավագույն ձևերը (Հութեն-Ցապսկա, § 239) : Պետությունը կարող է կամ փոխել առկա միջոցները կամ ստեղծել նորերն այնպես, որ Կոնվենցիայում ներկայացված իրավունքի ոտնահարուման դրսևորումները արդյունավետ կերպով վերացվեն (Քսենիդես-Արեստիս ընդդեմ Թուրքիայի, № 46347/99, § 40, 22 դեկտեմբերի 2005):
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 25
Դատարանը պարտավոր է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ երաշխավորել, որ գանգատարկման միջոցը կամ նոր ստեղծված միջոցները համապատասխանեն ինչպես տեսականորեն, այնպես էլ գործնականորեն Կոնվենցիայի պահանջներին :
99. Դատարանը եզրակացնում է, որ պետական իշխանությունները պետք է անհապաղ ստեղծեն կանխարգելիչ և հատուցող գանգատարկման միջոց կամ միջոցներ, որոնք իրապես կապահովեն Իտալիայում բանտային գերբեռնվածության հետևանքով առաջացած Կոնվենցիայի ոտնահարումների արդյունավետ վերացումը : Այդ միջոցը կամ միջոցները պետք է համապատասխանեն Կոնվենցիայի սկզբունքներին, ինչպես հիշատակված է մասնավորապես սույն որոշման մեջ (տե՛ս ի թիվս այլոց, §50 և §95), և մշակվեն սույն վճռի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում (համեմատության համար տե՛ս Քսենիդես-Արեստիս, §40 և որոշման եզրափակիչ մասի 5-րդ կետը) :
գ) նմանատիպ գործերում պահպանել տվյալ կարգը
100. Դատարանը հիշեցնում է, որ կարող է իր կարծիքն արտահայտել նմանատիպ բոլոր գործերի քննության կարգի վերաբերյալ ուղենիշային որոշման մեջ (տե՛ս, Բրոնիովսկի, § 198 և Քսենիդես-Արեստիս, § 50):
101. Այս առումով Դատարանը որոշում է, որ, սպասելով տեղական իշխանությունների պետական մակարդակով անհրաժեշտ միջոցների ընդունմանը, բանտային գերբեռնվածության խնդրին առնչվող չծանուցված դիմումների քննությունը կհետաձգվի մեկ տարով՝ հաշված սույն վճռի ուժի մեջ մտնելու օրից : Դատարանին իրավունք է վերապահվում ցանկացած պահի հայտարարել այս տիպի գործերի անընդունելի լինելու կամ կոմերի փոխադարձ համաձայնությամբ խնդրի կարգավորման լուծում տալու մասին` Կոնվենցիայի 37-րդ և 39-րդ հոդվածների համաձայն : Փոխարենը , ինչ վերաբերվում է պաշտպանող կողմ հանդիսացող կառավարությանն արդեն ծանուցված դիմումներին, Դատարանը կկարողանա շարունակել դրանց քննությունը սովորական ընթացակարգով :
IV. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառման մասին
102. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն
« Եթե Դատարանը հայտարարում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ կից Արձանագրությունների խախտում և եթե Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքը ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել» :
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 26
Ա. Վնասի հատուցում
103. Դիմումատուները պահանջում են հետևյալ գումարը պատճառված բարոյական վնասի դիմաց
Պրն. Թորեջանին պահանջում է 10 600 € վատ պայմաններում 54 ամիս կալանքի դիմաց, 39 ամիս կալանքի տակ եղած պրն. Բամբան ապավինում է Դատարանի իմաստությանը, պրն. Բիոնդին պահանջում է 15 000 € 24 ամիս կալանքի դիմաց, պրն. Սելա, պրն. Էլ Հաիլին և պրն. Հաջուբին պահանջում են 15 000 € յուրաքանչյուրը հետևյալ ժամանակահատվածի դիմաց՝ 14, 39 և 16 ամիս համապատասխանաբար , պրն. Գիսոնին պահանջում է 30 000 € չափով փոխհատուցում 17 ամիս վատ պայմաններում ազատազրկամ համար :
104. Կառավարությունը առարկում է այս պահանջներին
105. Դատարանը համարում է, որ դիմումատուներին պատճառվել է որոշակի բարոյական վնաս : Բացի այդ, Դատարանը համարում է, որ հարկ է հաշվել վատ պայմաններում կալանավորվածների անցկացրած ժամանակահատվածը վնասի փոխհատուցման գումարը սահմանելու և շահագրգիռ կողմին հանձնելու նպատակով : Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն արդարադատություն իրականացնելով ՝ Դատարանը գտնում է, որ տեղին է պրն. Թորեջանիին, Բիոնդին և Էլ Հաիլին կրած բարոյական վնասի համար փոխհատուցել նրանց պահանջածի չափով : Դատարանը որոշում է կայացրել նաև հատկացնել 23 500€ պրն Բամբային, 11 000€ պրն. Սելային, 12 000 պրն. Հաջուբին և 12 500€ պրն. Գիսոնիին նույնպես պատճառված բարոյական վնասի համար :
Բ. Ծախսեր և ծախքեր
106. Դիմումատուները պահանջում են Դատարանից վարույթի համար կատարած ծախսերի և ծախքերի փոխհատուցում : Միայն պարոնայք Սելան, Էլ Հաիլին, Հաջուբին և Գիսոնին են տրամադրել իրենց պահանջները հիմնավորող ապացույցներ : Նրանք պահանջում են 16 474€, 5491€, 5491€ և 6867€ համապատասխանաբար :
107. Կառավարությունը առարկում է այս պահանջներին
108. Համաձայն Դատարանի իրավակիրառական պրակտիկայի՝ դիմումատուն կարող է ստանալ ծախսերի և ծախքերի փոխհատուցում , եթե վերջինս ապացուցում է, որ դրանք իրականում գոյություն են ունեցել, եղել են անհրաժեշտ և ողջամիտ : Տվյալ դեպքում հաշվի առնելով նախադեպը և իր տրամադրության տակ ունեցած փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում պարոնայք Սելային, Էլ Հաիլին, Հաջուբիին և Գիսոնին տրամադրել 1500€ գումար կատարած դատական ծախսերի դիմաց : Փոխարենը, Դատարանը որոշում է մերժել մյուս այն դիմումատուների պահանջները, ում թույլատրվել էր ներկայանալ Դատարան և ովքեր իրենց պահանջները հիմնավորող ոչ մի փաստաթուղթ չեին կարողացել տրամադրել :
ԹՈՐՈՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 27
Գ. Տույժեր
Դատարանը համարում է, որ տույժերը պետք է հիմնված լինեն Եվրոպական Կենտրոնական Բանկի վարկային առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է ավելացվի երեք տոկոս :
Վերը բերված հիմնավորմամբ դատարանը միաձայնՎճռեց միացնել դիմումներըՀայտարարեց դիմումները ընդունելիՆշեեց, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում
Նշեց, որ պատասխանող Պետությունը պետք է ըստ Կոնվենցիայի 44 հոդվածի § 2 սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված մեկ տարի ժամկետում ստեղծի արդյունավետ ներպետական միջոց կամ միջոցներ, որոնք ի զորու կլինեն համապատասխան և բավարար կերպով լուծել բանտային գերբեռնվածության խնդիրը՝ Դատարանի նախադեպով հաստատված Կոնվենցիայի սկզբունքներին համաձայն :
Նշեց, որ, սպասելով տեղական իշխանությունների պետական մակարդակով անհրաժեշտ միջոցների ընդունմանը, բանտային գերբեռնվածության խնդրին արնչվող չծանուցված դիմումների քննությունը կհետաձգվի մեկ տարով՝ հաշված սույն վճռի ուժի մեջ մտնելու օրից : Դատարանին իրավունք է վերապահվում ցանկացած պահի հայտարարել այս տիպի գործերի անընդունելի լինելու կամ կոմերի փոխադարձ համաձայնության գալու կամ դատական գործընթացի այլ միջոցներով կարգավորման մասին` Կոնվենցիայի 37-րդ և 39-րդ հոդվածների համաձայն : Նշեց
ա) որ պատասխանող Պետությունը պետք է Կոնվենցիայի 44 հոդվածի § 2 սույն որոշման ուժի մեջ մտելու օրից հաշված երեք ամսվա ժամկետում փոխհատուցի դիմումատուներին հետևյալ գումարը
I) 10 600€ (տասը հազար վեց հարյուր եվրո) պրն. Թորեջանիին, 23 500€ (քսաներեք հազար հինգ հարյուր եվրո) պրն. Բամբային, 15 000€ (տասնհինգ հազար եվրո) պրն. Բիոնդիին, 11 000€ (տասնմեկ հազար եվրո) պրն. Սելային, 15 000€ (տասնհինգ հազար եվրո) պրն. Էլ Հաիլին, 12 000€ (տասներկու հազար եվրո) պրն. Հաջուբիին, 12 500€ (տասներկու հազար հինգ հարյուր եվրո) պրն. Գիսոնին՝ գումարած նշված գումարի վրա հաշվարկված բոլոր հարկերը, պատճառված բարոյական վնասի դիմաց
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 28
II) 1500€ (հազար հինգ հարյուր եվրո) պարոնայք Սելային, Էլ Հաիլիին, Հաջուբիին և Գիսոնին՝ գումարած նշված գումարի վրա հաշվարկված բոլոր հարկերը,կատարած դատական ծախսերի և ծախքերի դիմաց
բ) վերընշված ժամկետի ավարտից հետո մինչև վճարումը, պարզ տոկոսները ենթակա են վճարման վերը նշված գումարից հաշվարկված` պարտավորությունների չկատարման ժամանակահատվածում Եվրոպական Կենտրոնական Բանկի կողմից սահմանված առավելագույն վարկային տոկոսադրույքին համարժեք գումարի չափով, որին ավելացվում է երեք տոկոս:
7. Մերժեց դիմումատուի պահանջի մնացյալ մասը արդարացի փոխհատուցման վերաբերյալ։
Կատարված է ֆրանսերեն, գրավոր ծանուցվել է` 8 հունվարի 2013 թ., համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ հոդ. 2-ի և 3-ի կետերի։
Սթեյնլի Նայսմիթ Դանուտե Ջոչիյեն Քարտուղար Նախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի §2 և Կանոնակարգի կանոն 74 §2 համաձայն սույն որոշմանը կից տրվում է դատավոր Ջոչիենիի հատուկ կարծիքը
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 29
Գործերի ցուցակ
Դիմումի համարը
Ամսաթիվ
Դիմումատուի անուն ազգանուն, ծննդյան ամսաթիվ և ազգություն
Ներկայացուցչի անուն ազգանուն
1.
43517/09
06/08/2009
Ֆերմո- Մինո Թորեջանի
09/05/1948
Իտալացի
Դիմումատուին թույլատրվել է անձամբ ներկայանալ Դատարան
2.
46882/09
12/08/2009
Բազումանա Բամբա
18/12/1972
Իվուարցի
Դիմումատուին թույլատրվել է անձամբ ներկայանալ Դատարան
3.
55400/09
19/09/2009
Ռաուլ Ռիկարդո Բիոնդի
22/12/1967
Իտալացի
Դիմումատուին թույլատրվել է անձամբ ներկայանալ դատարան
4.
57875/09
20/10/2009
Աֆրիմ Սելա
02/02/1979
Ալբանացի
Տկն. Ֆլավիա Ուռչուոլի
5.
61535/09
29/10/2009
Տարցիսիո Գիսոնի
26/09/1952
Իտալացի
Տկն. Պատրիցիա Ռոդի
6.
35315/10
10/06/2010
Մոհամեդ Էլ Հաիլի
01/01/1977
Մարոկացի
Պրն. Ջուզեպպե Ռոսոդիվիտա
7.
37818/10
01/07/2010
Ռադուանե Հաջուբի
01/01/1975
Մարոկացի
Պրն. Ջուզեպպե Ռոսոդիվիտա
ԹՈՐԵՋԱՆԻՆ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ 30
Դատավոր տիկին Ջոչիենեի կարծիքը
Սուլեյմանովիչն ընդդեմ Իտալիայի գործում (№ 22635/03, 16 հուլիսի 2009թ. որոշում) ես դեմ եմ քվեարկել Կոնվենցիայի 3-րդ հոնդվածի խախտմանը՝ համաձայն լինելով դատավոր Զագրեբելսկու կարծիքում նշված պատճառների հետ :
Սուլեյմանովիչի որոշման հրապարակումից հետո Դատարանը ստացել է բազմաթիվ դիմումներ Իտալիայի բանտերի գերբեռնվածության վերաբերյալ : Իտալական իշխանությունները պետական մակարդակով (որոշման 24 կետ) ճանաչել են իտալական բանտերի այս կառուցվածքային խնդիրը և 2010թ. ձեռնամուխ եղել կոնկրետ և արդյունավետ միջոցների կիրառման՝ բանտային գերբեռնվածության խնդրի լուծման նպատակով (որոշման 23-29 կետեր) :
Բացի այդ, պետական մակարդակով նույնիսկ արտակարգ դրություն է հայտարարվել և երկու անգամ երկարաձգվել (վճռի 28 կետ) : Իտալիայի քաղաքական ներգրավվումը շատ կարևոր է գործողությունների ծրագրի մշակման և իտալական քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի վերջնական լուծման գործում :
Երկրորդը, պատժի կիրառման դատավորը ճանաչել է բանտերում ստեղծված իրավիճակի խնդիրը, նա եզրակացրել է, որ դիմումատուներն ենթարկված են եղել անմարդկային վերաբերմունքի՝ հաշվի առնելով այն փաստը, որ նրանք ստիպված են եղել կիսել նեղ բանտախուցը երկու այլ անձանց հետ, այդպիսով դառնալոց խտրականության զոհ, այն դեպքում, երբ ուրիշ կալանավորվածներ նույն տիպի բանտախցերը կիսել են մեկ անձի հետ, ակնհայտ է, որ, փաստորեն, դիմումատուների դեպքում ԽԿԿ-ի կողմից առաջարկված կոլլեկտիվ բանտախցերի բնակելի տարածքի մակերեսը պահպանված չի եղել (որոշման 14, 74 և 76 կետեր):
Այս երկու հիմնական պատճառով է, որ ես փոխել եմ իմ կարծիքը և քվեարկել մեծամասնության հետ այս գործում, որտեղ Դատարանը եզրակացրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում և նշել ընդհանուր միջոցները, որոնց իտալական իշխանությունները պետք է ձեռնամուխ լինեն Իտալիայի բանտերում գերբեռնվածության կառուցվածքային խնդիրը լուծելու համար :
Full & Egal Universal Law Academy