© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 117
2009թ. մարտ
Turan Cakir-ն ընդդեմ Բելգիայի - 44256/06
Վճիռ 10.03.2009թ. [Բաժանմունք II]
Հոդված 14
Խտրականության արգելում
Իշխանությունների ձախողումը` ստուգելու, թե արդյո՞ք ձերբակալման ընթացքում ոստիկանների կողմից կիրառված բիրդ ուժի հիմքում ընկած են եղել ռասիստական շարժառիթներ. խախտում
Փաստեր. Դիմումատուն, ով ծագումով թուրք էր, ձերբակալվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից, երբ վերջիններս եկել էին իր հայրական տուն՝ նրա եղբորը ձերբակալելու համար: Դիմումատուի և կառավարության կողմից ներկայացրած ձերբակալության հանգամանքները տարբերվում էին միմյանցից: Ամեն դեպքում, հաջորդ օրը կազմված բժշկական տեղեկանքում նշված էր, որ դիմումատուի մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ են եղել, որի հետևանքով նրան տեղափոխել էին հիվանդանոց: Դիմումատուն քաղաքացիաիրավական հայց ներկայացրեց` բողոքելով, որ հարձակումից ստացած փաստացի մարմնական վնասվածքների արդյունքում նա անաշխատունակ էր դարձել, և որ խախտվել էր 1981թ. հուլիսի 30-ին ընդունված օրենքը, որն արգելում էր ռասիստական և քսենոֆոբիական բնույթի որոշակի գործողություններ, որի համար հիմք էր հանդիսացել ոստիկանների կողմից հնչող ռասիստական վիրավորանքները: Քննությունն իրականացնող դատավորը բազմաթիվ միջոցներ ձեռնարկեց` միջադեպի հանգամանքները պարզելու համար, մինչդեռ դատախազությունը` հաշվի առնելով հավաքագրված տեղեկատվությունը, առաջարկեց, որպեսզի քննությունն իրականացնող դատավորի հանձնարարությամբ ոչ մի հետագա գործողություն չձեռնարկվի: Պալատի խորհուրդը (chambre du conseil) քննեց դատախազի` վարույթը կարճելու մասին դիմումը: Դիմումատուի փաստաբանի պահանջով Պալատի խորհուրդը հանձնարարեց լրացուցիչ քննչական միջոցներ ձեռնարկել, որոնք հետագայում իրականացվեցին: Այն ներառում էր բնակարանի խուզարկում իրականացնել ոստիկանության կողմից: Քննությունն իրականացնող դատավորը նոր որոշում կայացրեց: Միևնույն ժամանակ, Թագավորական դատախազը դիմեց Պալատի խորհրդին, որպեսզի վերջինս որոշում կայացնի այն մասին, որ քննությունը շարունակելու որևէ հիմք չկա` նշելով, որ համաձայն գործում առկա ապացույցների` դիմումատուի վարքագիծն էր պատճառ հանդիսացել մեղադրյալի կողմից ենթադրաբար կատարված բռնության համար և որ մեղադրյալը բացառապես օրինական հիմքով էր ուժ կիրառել իր ծառայողական պարտականությունները կատարելիս: Ինչ վերաբերում է վերը նշված օրենքի ենթադրյալ խախտմանը, դատախազը գտավ, որ այն չէր տարբերվում այլ մեղադրանքներից: Կրկին գործը ներկայացվեց Պալատի խորհուրդ, որը գտավ, որ գործի քննությունը շարունակելու հիմքեր չկան: Դիմումատուն բողոքարկեց որոշումը Մեղադրանքի բաժին, սակայն գործն երբևիցե քննության չէր առնվել` չնայած դիմումատուի փաստաբանի` դատախազություն ներկայացրած բազմաթիվ պահանջներին: Մեղադրանքի բաժինն որոշեց, որ դատական կարգով հետապնդման վաղեմության ժամկետն անցել էր: Արդարադատության նախարարը դիմումատուին ուղղված նամակում ընդունել էր, որ ներպետական վարույթում սխալ էր թույլ տրվել: Նա նշեց, որ կառուցվածքային միջոցառումներ են ձեռնարկվել` ապագայում նման իրավիճակներից խուսափելու համար: Նախարարությունը մամլո հաղորդագրություն հրապարակեց, որը ներառում էր դատախազի կողմից նախարարին ուղղված նամակը, ով ընդունել էր, որ հինգ տարիների ընթացքում գործը պատշաճ ուշադրության չէր արժանացել, սակայն նշել էր, որ այն չէր հետապնդել վարույթը կանխամտածված խոչընդոտելու նպատակ, այլ ընդամենը անփութության արդյունք էր, որն, անկասկած, պայմանավորված էր գործի համար պատասխանատու դատավորի շատ լուրջ առողջական խնդիրներով: Մամլո հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ չէր ապացուցվել, որ եղել է ակնհայտորեն կանխամտածված անգործունություն կամ գաղտնի համաձայնություն` քրեական հետապնդումն իրականացնող մարմինների և ոստիկանության միջև: Քննչական մարմինը և խորհրդատվական կոմիտեն գտան, որ դիմումատուի փաստաբանի կողմից ներկայացրած բողոքը լավ հիմնավորված էր և չնայած այն պնդումներին, որ գործն ենթակա էր առանձին քննության, գործի ընթացքի նման ձգձգումը հանդուրժելի չէր և դատախազը պարտավոր էր վերահսկել գործի առաջխաղացման իրականացումը:
Իրավունք. Հոդված 3՝ (ա) Նյութաիրավական կողմը. Ոստիկանության կողմից իրականացված ձերբակալման ընթացքում դիմումատուն մարմնական վնասվածքներ էր ստացել, ինչը հաստատվում էր միջադեպի հաջորդ օրը կազմված բժշկական տեղեկանքով և տաս օր հետո կազմված մեկ այլ տեղեկանքով, որտեղ նշված էր, որ դիմումատուն շուրջ տաս օրվա ընթացքում գտնվում էր ժամանակավորապես անաշխատունակ վիճակում, և այդ ժամանակահատվածում գտնվել հիվանդանոցում: Գործին առնչվող երեք ոստիկաններ երբեք չէին ժխտել, որ հարվածել էին դիմումատուին: Ինչևիցե, Դատարանը չէր կարող ընդունել նրանց այն փաստարկները, որ այն վիճակը, որում գտնվել էր դիմումատուն իր ձերբակալումից և կալանավորումից հետո արդյունք էր այն բանի, որ դիմումատուն ընկել էր գետնին և սխալմամբ մի քանի անգամ ոտքերով հարված էր ստացել այն անձանց կողմից, ովքեր հավաքվել էին նրա շուրջ և փորձել էին հարվածել դիմումատուին գետնին տապալած ոստիկանին: Դիմումատուն տաս օր մնաց հիվանդանոցում, նրա մարմինը պատված էր վերքերով և կապտուկներով, ինչպես նաև կոտրված էր քիթը և ջարդվել էին մի քանի ատամներ: Համաձայն տաս օր հետո կազմված երկու բժշկական տեղեկանքների` նա դեռևս տառապում էր բռնության լուրջ հետևանքներից: Ինչևիցե, չէր ապացուցվել, որ ոստիկանության աշխատակիցների կողմից գործադրված այն ուժը, որի արդյունքում դիմումատուն վնասվածքներ էր ստացել, խիստ անհրաժեշտ էին և պայմանավորված էին դիմումատուի պահվածքով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(բ) Ընթացակարգային կողմը. Իշխանություններն անպատասխան չէին թողել դիմումատուի` իր նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ արված մեղադրանքները: Քննությունն իրականացնող դատավորը դատաբժշկական փորձագետ նշանակեց` դիմումատուի վնասվածքները զննելու, ինչպես նաև վնասվածքների բնույթը, դրանց ստանալու եղանակները և դրանց հավանական հետևանքները որոշելու համար: Ներկայացվեց մի ամբողջական հաշվետվություն: Քննությունն իրականացնող դատավորը պահանջեց, որպեսզի դիմումատուին ծեծի ենթարկած երեք ոստիկանների ինքնությունը բացահայտվի, իսկ նրա ծնողներն ու քույրը հարցաքննվեն: Համաձայն այդ ցուցումների՝ ոստիկանության տեսուչը` աջակցելով դատախազին, մի հաշվետվություն էր ներկայացրել: Դատավարության ժամանակ Պալատի խորհուրդը բավարարեց դիմումատուի փաստաբանի կողմից ներկայացված միջնորդությունը և լրացուցիչ քննչական գործողություններ ձեռնարկելու մասին որոշում կայացրեց, որոնք այնուհետև իրականացվեցին: Վերջապես, Պալատի խորհուրդը որոշեց, որ քննությունը շարունակելու որևէ հիմք չկա: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք իշխանությունները պատշաճ ջանադրությամբ էին քննել դիմումատուի մեղադրանքները ոստիկանության կողմից իր նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի վերաբերյալ, դիմումատուի փաստաբանը Մեղադրանքի բաժին բողոք ներկայացրեց դատական կարգով հետապնդումը մերժելու մասին որոշման դեմ, սակայն այն այդպես էլ քննության չենթարկվեց: Դիմումատուի փաստաբանը գործը կրկնակի ներկայացրեց դատախազություն, սակայն ապարդյուն: Մեղադրանքի բաժինը հայտարարել էր, որ հետապնդման վաղեմության ժամկետը անցել է: Այդ կապակցությամբ, Դատարանը նախկինում վճռել է, որ երբ պետության գործակալը մեղադրվում է այնպիսի գործողությունների մեջ, որոնք հակասում են 3-րդ հոդվածի իմաստին, ապա չպետք է թույլ տալ, որպեսզի վաղեմության ժամկետը բացթողելու պատճառով գործի քննությունը կամ դատապարտումը կորցնի իր իմաստը, մինչդեռ նաև չպետք է թույլատրվեն համաներման կամ պայմանական ազատման նման միջոցների կիրառումը: Մասնավորապես ազգային իշխանությունները չպետք է տպավորություն ստեղծեն, որ նրանք պատրաստ են թույլ տալ, որ այդպիսի վատ վերաբերմունքը մնա անպատիժ: Արդարադատության նախարարը, դիմումատուին ուղղված նամակում, անձամբ պարտավոր էր զգացել ընդունել, որ սխալմունք էր տեղի ունեցել, և տալ մամլո հաղորդագրություն, որում փորձել էր բացատրել գործի քննության ձգձգման պատճառը: Վերջապես, քննչական մարմինը և խորհրդատվական կոմիտեն հայտարարել էին, որ դիմումատուի փաստաբանի կողմից բերված բողոքը՝ ձգձգման հետ կապված, լավ հիմնավորված էր: Հետևաբար, դիմումատուի՝ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին բողոքի կապակցությամբ ներպետական իշխանությունների կողմից իրականացված հետաքննությունը անարդյունավետ էր:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 14՝ Հոդված 3-ի հետ համակցությամբ. Բռնության միջադեպերի հետաքննության ժամանակ պետական մարմինները նույնպես պարտականություն ունեն ձեռնարկելու բոլոր ողջամիտ քայլերը համոզվելու, թե արդյո՞ք իրադարձությունների հետևում թաքնված էր որևէ ռասիստական շարժառիթ կամ ատելություն կամ նախապաշարմունք էթնիկ ծագման հիման վրա: Դատարանը գտավ, որ իշխանությունները խախտել են 3-րդ հոդվածը՝ թույլ չտալով իրականացնելու միջադեպի արդյունավետ հետաքննություն: Որոշվեց գանգատը քննել առանձին, քանի որ Դատարանը նույնպես չէր գնահատել պատճառահետևանքային կապի ազդեցության հավանականությունը՝ ենթադրյալ ռասիստական վերաբերմունքի և ոստիկանության կողմից դիմումատուին ցուցաբերած բռնության միջև: Խնդրո առարկա ժամանակահատվածի ընդհանուր համատեքստը բավարար չէր բացատրելու ձերբակալման ժամանակ ոստիկանի ենթադրյալ ռասիստական վերաբերմունքը: Իր քրեական բողոքում և վարույթին որպես քաղաքացիական կողմ միանալու միջնորդությամբ դիմումատուն, մասնավորապես, անդրադարձել էր 1981թ. հուլիսի 30-ի Օրենքի 1-ին և 4-րդ բաժինների խախտումներին, որոնք արգելում են որոշակի ռասիստական և քսենոֆոբիական բնույթի գործողություններ՝ ենթադրելով, որ ոստիկանությունը օգտագործել էր այնպիսի ռասիստական վիրավորանքներ, ինչպիսիք են «կեղտող սևական» և «տականք արաբ»: Իր պնդումներում, Պալատի խորհրդին առաջարկելով վճռել, որ հիմքեր չկան գործը քննելու համար, Թագավորական դատախազը բողոքի այս մասով կարծիք չէր արտահայտել, համարելով որ գործողությունները, որոնք կարող էին 1981թ. հուլիսի 30-ի Օրենքի համաձայն բնորոշվեին որպես վիրավորանքներ, համարժեք էին մյուսներին, որոնք ընկնում էին այլ մեղադրանքների ներքո: Պալատի խորհուրդը հավանություն էր տվել դատախազության պնդումներին, իսկ Մեղադրանքի բաժինը գտավ, որ հետապնդման վաղեմության ժամկետը բաց էր թողնված, ինչը հանգեցրել էր նրան, որ Դատարանը վճռել էր որ առկա է 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտում: Հետևաբար` իշխանությունները ձախողել էին կատարել իրենց պարտականությունները՝ համաձայն 14-րդ հոդվածի՝ 3-րդ հոդվածի հետ համակցությամբ, ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները համոզվելու համար, թե արդյո՞ք կարող էր խտրական վարքագիծը դեր խաղալ քննարկվող խնդրի հարցում:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Տես Nachova-ն և այլոք ընդդեմ Բուլղարիա {GC}, թիվթիվ 43577/98 և 43579/98, §§ 160 և 161, ՄԻԵԴ 2005-VII, Տեղեկատու թիվ 77:
Հոդված 41. 15,000 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy