© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 164
2013թ. hունիս
Turluyeva-ն ընդդեմ Ռուսաստանի - 63638/09
Վճիռ 20.06.2013թ. [Բաժանմունք I]
Հոդված 2
Պոզիտիվ պարտավորություններ
Հոդված 2-1
Կյանքի իրավունք
Իշխանությունների անկարողությունը պաշտպանելու կալանավորի կյանքը, ով անհայտացել էր կյանքին սպառնացող հանգամանքներում. խախտում
Փաստեր. 2009թ. հոկտեմբերին հայցվորի որդին կալանավորվել էր Գրոզնի քաղաքում, որին նախորդել էր զինված ընդհարում: Նրան վերջին անգամ տեսել էր իր քեռին ոստիկանական բաժանմունքում, նրա դեմքին կային բռնության հետքեր: Այդ ժամանակվանից ի վեր ընտանիքը նրա մասին որևէ տեղեկություն չի ունեցել: Դիմումատուն բողոք է ներկայացրել, սակայն միայն մի քանի շաբաթ անց Գրոզնիի տարածքային քննչական կոմիտեն հարուցել է սպանության կասկածանքով քրեական գործը, և մինչև սույն Դատարանի կողմից վճռի կայացման օրը քրեական այդ գործը դեռևս ընթացքի մեջ էր գտնվում: Չնայած իշխանությունները հաստատել էին, որ դիմումատուի որդին բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք, նրանք նաև հայտնել էին, որ վերջինս մի քանի ժամ անց ազատ է արձակվել: Կալանավորման և ազատ արձակման վերաբերյալ որևէ գրավոր արձանագրություն գոյություն չունի: Ըստ դիմումատուի, բողոքը ներկայացնելուց հետո տղայի քեռին հետապնդվել և սպառնալիքներ է ստացել տարածքային ոստիկանության պետի կողմից:
Իրավունք. Հոդված 2
ա) Դիմումատուի որդու մահվան համար պատասխանատվությունն ու կանխավարկածը. Հիմք ընդունելով կողմերի պնդումներն ու կից փաստաթղթերը` Դատարանը լիովին հաստատեց, որ դիմումատուի որդին ոստիկանների կողմից բերման է ենթարկվել Գրոզնի քաղաքի ոստիկանության բաժանմունք 2009թ. հոկտեմբերի 21-ի ուշ երեկոյան: Չնայած այն բանի, որ ոստիկանությունում պնդում էին, որ նա հաջորդիվ ազատ է արձակվել, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել, և ընտանիքը ոչ մի տեղեկություն չի ստացել նրա մասին: Քրեական հետաքննությունը նրա ենթադրյալ ազատ արձակման վերաբերյալ որևէ փաստեր չունի: Հաշվի առնելով անցած ժամանակահատվածը և տարածաշրջանում նմանատիպ չարձանագրված կալանավորումների կյանքին սպառնացող բնույթը, այժմ դիմումատուի որդին կարող է համարվել մահացած: Նրա մահվան համար պատասխանատու է պետությունը, քանի որ կառավարությունը չի կարողացել տրամադրել որևէ հավաստի բացատրություն, թե երեք տարի առաջ ինչ էր պատահել նրան կալանավորումից և անհետացումից հետո:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
բ) Կյանքը պաշտպանելու պոզիտիվ պարտավորություն. Դատականի ավելի վաղ կայացրած բազմաթիվ վճիռների և միջազգային զեկույցների շնորհիվ ռուսական իշխանությունները բավականին լավատեղյակ էին Հյուսիսային Կովկասում ուժի կիրառմամբ զուգորդված անհետացումների և կալանավորված անձանց նկատմամբ կիրառված կյանքին սպառնացող գործողությունների մասին: Ինչպես կառավարությունը հաղորդել էր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Դատարանի վճիռներին համապատասխանելու նպատակով մի շարք հատուկ գործողություններ են ձեռնարկվել նմանատիպ հանցագործությունների հետաքննությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, մասնավորապես Չեխիայի Հանրապետությունում Հետաքննչական կոմիտեի շրջանակներում հատուկ ստորաբաժանում ստեղծելով:
Ոչ ուշ քան 2009թ. դեկտեմբեր ամսին իշխանությունները տեղեկացել են, որ դիմումատուի որդին ապօրինաբար զրկվել է ազատությունից կյանքին սպառնացող իրավիճակում: Այնուամենայնիվ, ելակետային միջոցներ, ինչպիսիք կարող են ակնկալվել նման հանգամանքներում, չեն ձեռնարկվել: Մասնավորապես, չի իրականացվել ոստիկանության բաժանմունքի անմիջական տեղազննում, ջանքեր չեն գործադրվել թարմ հետքեր գտնելու կամ CCTV տեսախցիկների ձայնագրությունները ձեռք բերելու ուղղությամբ: Այսպիսի թերացումները հատկապես անթույլատրելի են, քանի որ իշխանություններին հայտնի էր հնարավոր հանցագործության կոնկրետ վայրը: Այն փաստը, որ կասկածյալները ոստիկանության աշխատակիցներ էին, չի նվազեցնում հետաքննությունը վարող իշխանությունների պարտականությունները: Հետևաբար, չգործելով արագ և վճռականորեն, իշխանությունները չկարողացան համապատասխան միջոցներ ձեռնարկել դիմումատուի որդու կյանքը պաշտպանելու համար:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
գ) Հետաքննության արդյունավետությունը. Հետաքննության ընթացքը խոչընդոտել են մի շարք գործոններ: Մասնավորապես, քննիչները ոստիկանության աշխատակիցներից միայն ամիսներ հետո են ցուցմունքներ վերցրել, կորել են ոստիկանության բաժանմունքի CCTV տեսախցիկների տեսագրությունները: Ավելին, հետաքննությունը ոչ մի ազդեցություն չի ունեցել ոստիկանության աշխատակիցների հետագա ծառայությունը շարունակելու և քննությունը վարողների, ինչպես նաև վկաների նկատմամբ նրանց` ճնշում գործադրելու կարողության վրա: Հատկապես մտահոգիչ է ոստիկանության և հետաքննիչ մարմինների համագործակցության պակասը, ինչպես նաև տղայի քեռու նկատմամբ սպառնալիքների կիրառումը: Ի ամփոփումն՝ հետաքննությունը արդյունավետ չի եղել:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հետագայում Դատարանը հայտնաբերել է 3-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի կրած ապրումների ու տառապանքների կապակցությամբ, 5-րդ հոդվածի խախտում` չարձանագրված կալանավորման կապակցությամբ, 13-րդ հոդվածի խախտում՝ 2-րդ հոդվածի հետ համակցությամբ՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության կապակցությամբ:
Հոդված 41. 60,000 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy