© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 114
2008թ. դեկտեմբեր
Թի Վի Վեսթ ԷյԷսը և Թոշակառուների կուսակցությունն ընդդեմ Նորվեգիայի– 21132/05
Վճիռ - 11.12.2008թ. [Բաժին I]
Հոդված 10
Հոդված 10-1
Արտահայտվելու ազատություն
Հեռուստատեսային կայանի նկատմամբ տուգանք սահմանելը` փոքր քաղաքական կուսակցության գովազդը հեռարձակելու համար` ի խախտումն հեռուստացույցով քաղաքական գովազդներ հեռարձակելու համար նախատեսված արգելքի:
Փաստեր.
Դիմողները եղել են հեռուստատեսային կազմակերպություն և փոքր քաղաքական կուսակցության տարածքային ճյուղ (Թոշակառուների կուսակցություն): Թի Վի Վեսթը տուգանվել է այն հիմքով, որ այն հեռարձակել է Թոշակառուների կուսակցության քաղաքական գովազդները` ի խախտումն նման գովազդն արգելող նորմերի: Քննվող արգելքը եղել է անփոփոխ ու բացարձակ և կիրառվել է միայն հեռուստատեսությունների նկատմամբ. քաղաքական գովազդը զանգվածային լրատվության այլ միջոցներով եղել է թույլատրելի: Թի Վի Վեսթն իր տուգանքն ապարդյուն բողոքարկել է դատարաններում:
Օրենք.
Դատարնը ընդունել է, որ այս բնագավառում եվրոպական համաձայնության բացակայությունը գործել է հօգուտ այն բանի, որ պետություններին տրվել է առավել մեծ իրավասություն, քան սովորաբար թույլատրվել է որոշումներում` հաշվի առնելով քաղաքական վեճերի նկատմամբ կիրառվող սահմանափակումները: Քաղաքական գովազդները հեռուստատեսությամբ հեռարձակելն արգելող նորմերի իմաստը, ինչպես նշել է Գերագույն դատարանը, կայանում է նրանում, որ նման ուժեղ և լայնատարած օգտագործումը թույլ տալը և արտահայտվելու միջոցը կարող էին ընդհանուր առմամբ նվազեցնել քաղաքական վեճերի որակը: Բարդ գործերը կարող էին հեշտությամբ խեղաթյուրվել, իսկ ֆինանսապես ուժեղ խմբերն ավելի մեծ հնարավորություն կունենան շահարկելու իրենց կարծիքները: Այդուհանդերձ, Թոշակառուների կուսակցությունը չի մտել կուսակցությունների կամ խմբերի այն կատեգորիայի մեջ, որոնք եղել են արգելքի բուն հասցեատերերը: Հակառակը, այն պատկանել է այն կատեգորիային, որին արգելքը, ըստ էության, նպատակ է ունեցել պաշտպանելու: Ավելին, ի տարբերություն մեծ քաղաքական կուսակցությունների, որոնք ունեն լայնածավալ հեռուստատեսային ոլորտ, Թոշակառուների կուսակցությունը հազիվ թե նկատելի էր: Այդ իսկ պատճառով հեռուստատեսությամբ վճարովի գովազդը Թոշակառուների կուսակցության համար եղել է միակ ճանապարհն իր ուղերձը հղելու հանրությանը` զանգվածային լրատվության այդ միջոցով: Օրենքով զրկվելով այդ հնարավորությունից` Թոշակառուների կուսակցությունը մեծ կուսակցությունների համեմատ դրվել է էլ ավելի վատթար վիճակի մեջ: Վերջապես, քննարկվող յուրահատուկ գովազդը, հատկապես Թոշակառուների կուսակցության հակիրճ նկարագրությունը, չէր կարող իջեցնել քաղաքական վեճերի որակը կամ առաջացնել տարաբնույթ հուզումներ: Այս հանգամանքներում փաստը, որ հեռուստատեսությունը ուներ առավել արագ և ուժեղ ազդեցություն, քան այլ զանգվածային լրատվության միջոցները, չէր կարող արդարացնել արգելքը և Թի Վի Վեստի վրա դրված տուգանքը: Այդ իսկ պատճառով, չի եղել համապատասխանության որևէ հիմնավոր կապ արգելքի հետապնդած նպատակի և միջոցների միջև, որոնք ուղղված էին այդ նպատակին հասնելուն: Ուստի սահմանափակումը, որն արտահայտվել է արգելքի, տուգանքների միջոցով և ազդել է դիմողների` արտահայտվելու ազատության վրա, այդ իսկ պատճառով չի կարող համարվել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում դիմողներիտուգանքը, անկախ ներպետական իշխանությունների համար գործող գնահատման ազատությունից:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy