© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 162
2013թ. ապրիլ
Tymoshenko-ն ընդդեմ Ուկրաինայի – 49872/11
Վճիռ 30.04.2013թ. [Բաժանմունք V]
Հոդված 5
Հոդված 5-1
Օրինական ձերբակալումը կամ կալանավորումը
Դատարանի նկատմամբ ենթադրյալ անհարգալից վերաբերմունքի հիմքով նախնական կալանավորումը. խախտում
Հոդված 18
Չթույլատրված նպատակների համար սահմանափակումները
Ընդդիմության առաջնորդին ազատությունից զրկելը, որը չի համապատասխանում իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակին. խախտում
Փաստեր. Դիմումատուն Ուկրաինայի առաջատար ընդդիմադիր կուսակցությունների առաջնոդն էր և երկրի նախկին վարչապետը: 2011թ. ապրիլին քրեկան գործ է հարուցվել նրա դեմ իշխանության ենթադրյալ գերազանցման և զգաղեցրած պաշտոնի չարաշահման մեղադրանքով, իսկ 2011թ. օգոստոսին առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել նրան կալանավորելու մասին: Այնուհետև, դիմումատուն դատապարտվել էր մեղսագրված հանցագործությունները կատարելու համար և նշանակվել ազատազրկման պատիժ:
Եվրոպական դատարանին ուղղած իր գանգատում դիմումատուն, ի թիվս այլոց, բողոքել է իր կալանքի պայմաններից, կալանավորման ընթացքում ոչ բավարար բուժօգնությունից և հիվանդանոց տեղափոխելու ընթացքում վատ վերաբերմունքի շուրջ (Կոնվենցիայի 3-րդ հոդված), ինչպես նաև որ իր կալանավորումը կամայական էր և որ առկա չի եղել իրավական պաշտպանության որևէ միջոց, որով նա կարող էր վիճարկել կալանավորման օրինականությունը կամ փոխհատուցման պահանջ ներկայացնել (5-րդ հոդված) և որ նա ձեռբակալվել է քաղաքական դրդապատճառներով (18-րդ հոդված՝ 5-րդ հոդվածի հետ համակցությամբ):
Իրավունք. Հոդված 3
(ա) Նրա նախնական կալանքի պայմանները. Դատարանն ընդունել է, որ դիմումատուն հնարավոր է, որ որոշակի խնդիրներ է ունեցել կալանավորման պայմանների վերաբերյալ, մասնավորապես, ցերեկային լույսի սահմանափակ հնարավորությունը, որոշակի ժամով տաք ջուր և ջեռուցում ունենալը: Նա նաև չի կարողացել ամենօրյա զբոսանքների գնալ տեղաշարժման հետ ունեցած խնդիրների պատճառով, մինչդեռ այդ հարցը հնարավոր էր լուծել փայտի կամ հենարանի միջոցով: Նույնիսկ, եթե դիմումատուի վիճակը որոշակի անհարմարությունների հետ էր կապված, պայմանները այն աստիճան դաժան չէին, որ այդ հարցը քննվեր 3-րդ հոդվածի կարգավորման շրջանակներում:
Եզրակացություն. անընդունելի (միաձայն):
(բ) Կալանավորման ընթացքում համապատասխան բուժօգնություն ստանալու ենթադրյալ անբավարարությունը. Դատարանի տրամադրության տակ գտնվող նյութերով հաստատվում է, որ դիմումատուի առողջական վիճակը զգալի ուշադրության է արժանացել Ուկրաինայի իշխանությունների կողմից, որոնց ձեռնարկած միջոցները դուրս էին գալիս շարքային կալանավորների համար Ուկրաինայում առկա առողջապահական միջոցառումների շրջանակից: Դիմումատուն, սակայն, ծայրահեղ զգույշ է եղել և իշխանությունների նկատմամբ վստահության բացակայության պատճառով հրաժարվել է թույլ տալ իրականացնել բժշկական միջոցառումների մեծ մասը, որոնք առաջարկվել են նրան: Չնայած Դատարանը քաջատեղյակ է, որ հիվանդի վստահությունը գտնվում է բժիշկ-հիվանդ հարաբերության կենտրոնում և կալանքի տակ գտնվելու ընթացքում այն դժվար է ձեռքբերել, այնուամենայնիվ, հիվանդները պարտավորություն ունեն հաղորդակցվել և համագործակցել առողջապահական մարմինների հետ, մինչդեռ կալանքի տակ գտնվելու ժամանակ դիմումատուի բժշկական պատմության մեջ կոնկրետ դեպք չկա գրառված, որը կարող էր բացատրել դիմումատուի նման բացարձակ անվսահությունը: Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT) այցելել է մեկուսարաններից մեկը, որտեղ դիմումատուն կալանքի տակ է պահվել, և նրան տրամադրած բուժօգնության պայմանների վերաբերյալ որևէ առանձնակի մտահոգություն չի հայտնել: Մասնագիտական օգնություն ստանալու համար դիմումատուն նաև տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկից դուրս գործող հիվանդանոց: Մի խոսքով, ազգային իշխանությունները բազմակողմանի, արդյունավետ և թափանցիկ բժշկական օգնություն են տրամադրել դիմումատուին:
Եզրակացություն. անընդունելի (միաձայն):
(գ) Նրան հիվանդանոց տեղափոխելու ընթացքում ենթադրյալ վատ վերաբերմունքը. Կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմումատուի մարմնի վրա մի քանի կապտուկներ են հայտնաբերվել: Միայն այդ փաստը պետական մարմիններից պահանջում է ներկայացնել բացատարություն դրանց պատճառների վերաբերյալ: Ստամոքսի շրջանում և թևերի վրա հայտնաբերված կապտուկները համատեղելի էր դիմումատուի այն հաղորդման հետ, որ հիվանդանոց տեղափոխելու օրը նրան բռնի քարշ են տվել իր մահճակալի վրայից և բռունցքներով հարվածել ստամոքսին: Այնուամենայնիվ, Դատարանը չի կարող անտեսել բժշկական ապացույցներն առ այն, որ կապտուկների ստացման ժամանակահատվածը ակնհայտորեն չէր համապատասպանում այն ժամանակահատվածի հետ, որի մասին նա նշել էր, և կային կապտուկների առաջացման այլ հնարավոր պատճառներ, որոնց մեջ չեն մտնում արտաքին ազդեցությամբ ստացված վնասվածքները: Այդ արդյունքները կարող էին բավարար չափով հաստատվել կամ հերքվել, եթե նա ենթարկված լիներ համապարփակ դատաբժշկական փորձաքննության, որը նա երկու անգամ հրաժարվել է թույլ տալ: Հաշվի առնելով գործում դատաբժշկական նման ապացույցի բացակայությունը, որը նրա զննման չենթարկվելու որոշման հետևանքն էր, ապացուցվածության անհրաժեշտ չափանիշի համաձայն հաստատված չէ, որ կապտուկներն առաջացել են 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի դրսևորման արդյունքում նրան հիվանդանոց տեղափոխելու ընթացքում: Բժշկական զննություն անցնելու նրա մերժումը նաև խոչընդոտել է վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմումատուի բողոքի քննության արդյունավետությանը, որը 3-րդ հոդվածի նպատակների համար, հետևաբար, կարող է համարվել որպես «արդյունավետ»:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 5 § 1. Դիմումատուն նախնական կալանքի էր վերցվել անորոշ ժամկետով, որն ինքնին հակասում է 5-րդ հոդվածի պահանջներին և հերթական խնդիրն է ստեղծում օրենսդրական բացերի արդյունքում: Բացի այդ, նրան կալանավորելու հիմքերի մեջ առաջ քաշված մեղադրանքներից հետևում է, որ քննությունից խուսափելու ոչ մի վտանգ չկար. դրանք բոլորն էլ ոչ կարևոր բնույթի են և չեն կարող հանգեցնել լսումներին չներկայանալու նրա անկարողությանը: Ի դեպ, դատավորի կողմից նրա կալանավորման գլխավոր հիմքն եղել է դատավարությանը նրա իբր խոչընդոտելը և դատարանի նկատմամբ անհարգալից վարքագիծը, որոնք չեն հանդիպում այն հիմքերի շարքում, որոնք կարող են 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով հիմնավորել նրա ազատությունից զրկելը: Պարզ չէ նաև, թե ինչու դիմումատուի կալանավորումը՝ քաղաքը չլքելու պարտավորությամբ փոխարինելն ավելի նպատակահարմար խափանման միջոց է նման հանգամանքներում: Հաշվի առնելով, որ իր նախնական կալանքի համար մատնանշված հիմքերը մնացել են նույնը, իր համոզմամբ, նախնական կալանքի ամբողջ ժամանակահատվածը եղել է կամայական և անօրինական:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 5 § 4. Ներպետական դատարանների կողմից դիմումատուի կալանավորման օրինականության հարցի վերաբերյալ վերանայման վարույթները չեն բավարարել 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները, քանի որ դրանք սահմանափակվում էին ներպետական դատարանների սոսկ այն հայտարարությամբ, որ օրենքը չի նախատեսում խափանման միջոց նշանակելու մասին դատական որոշումը բողոքարկելու մեխանիզմ, որի արդյունքում նախկինում կայացված անհիմն որոշումն մնացել է ուժի մեջ: Ոչինչ նաև չէր վկայում այն մասին, որ ներպետական դատարանները նկատի են ունեցել գործին առնչվող որոշակի փաստարկները, որոնք դիմումատուն ներկայացրել էր կալանքից ազատ արձակելու մասին իր բազմաթիվ միջնորդություններում: Դատարանն նախկինում քննված գործերով վճել է, որ Ուկրաինայի ողջ օրենսդրությամբ չի նախատեսվում նախաքննության ավարտից հետո շարունակվող կալանավորման օրինականությունը վերանայելու համար մի ընթացակարգ, որը կբավարարեր 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 5 § 5. Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ փոխհատուցման իրավունքը ծագում է, երբ անօրինականությունն հաստատվում է դատական որոշմամբ: Սակայն ուկրաինական օրենսդրությամբ չկա ազատությունից զրկելու համար փոխհատուցում տալու որևէ ընթացակարգ, որով Եվրոպական դատարանը գտած կլիներ 5-րդ հոդվածի խախտում: Օրենսդրական այս բացի մասին արդեն նշվել է Ոկրաինայի վերաբերյալ այլ գործերով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 18՝ հոդված 5-ի հետ համակցությամբ. Դիմումատուն, պնդելով այն մասին, որ իր իրավունքները և ազատությունները սահմանափակվել են անհիմն կարգով, պետք է համոզիչ կերպով ցույց տա, որ իշխանությունների իրական նպատակը նույնը չի եղել, ինչպես որ հայտարարվել էր կամ որը կարող էր ողջամտորեն ենթադրվել համատեքստից: Կասկածելով միայն, որ իշխանություններն իրենց լիազորություններն օգտագործել են որոշ այլ նպատակի համար, քան դրանք սահմանված են Կոնվենցիայում, բավարար չէ ապացուցելու համար, որ 18-րդ հոդվածը խախտվել է:
Դիմումատուի գործն ընդհանուր նմանություն ունի Lutsenko-ն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 6492/11, 3 հուլիս 2012թ., Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 154) գործի հետ: Այդ գործով նույնպես իշխանափոխությունից անմիջապես հետո դիմումատուն, ով երկրի նախկին վարչապետն էր և ամենահզոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, մեղադրվել է իշխանությունը չարաշահելու մեջ և դատական կարգով հետապնդվել: Դատարանը հաստատված է համարել, որ չնայած նրան, որ դիմումատուի կալանավորումը ֆորմալ առումով իրականացվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված նպատակների համար, սակայն գործի և՛ փաստերը, և՛ իշխանությունների ներկայացրած հիմնավորումները վկայում են այն մասին, որ միջոցի իրական նպատակը եղել է պատժել դիմումատուին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, ինչը հաստատվել է դատավարության ընթացքում դրսևորած նրա վարքագծով: Հետևաբար, դիմումատուի ազատության սահմանափակումը կիրառվել է ոչ թե իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով, այլ մեկ այլ հիմքով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. Վնասի փոխհատուցման պահանջ չի ներկայացվել:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy