© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 95
2007թ. մարտ
Թիսիաքն ընդդեմ Լեհաստանի 5410/03
Վճիռ - 20.03.2007թ. [Բաժին IV]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Թերապևտիկ վիժեցում կատարելուց հրաժարվելը` չնայած մոր տեսողության լուրջ վատթարացման ռիսկի առկայությանը:
Փաստեր. Դիմողը երկար տարիներ շարունակ տառապել է սուր կարճատեսությամբ: Հղիանալով երրորդ անգամ` նա դիմել է բժշկի խորհրդին, քանի որ մտավախություն է ունեցել, որ իր հղիությունը կարող է ազդել առողջության վրա: Երեք ակնաբույժները, որոնց նա դիմել է, հանգել են այն եզրակացությանը, որ ցանցաթաղանթի պաթոլոգիական փոփոխությունները հաշվի առնելով` կարող է լուրջ խնդիր առաջանալ նրա տեսողության համար, եթե նա չդադարեցնի հղիությունը: Այդուհանդերձ, չնայած դիմողի խնդրանքներին, նրանք հրաժարվել են տալ նրան եզրակացություն, որով կհաստատվեր հղիությունը դադարեցնելու եզրակացությունն այն հիմքով, որ չնայած առկա էր ցանցաթաղանթի առանձնացման ռիսկ, սակայն դա անխուսափելի փաստ չէր: Դիմողը նաև խորհրդակցել է ընդհանուր բժիշկների հետ, ըստ որոնց եզրակացության`ռիսկը հաստատվել է, որին կարող էր հանգեցնել նրա հղիությունը` հաշվի առնելով ինչպես ցանցաթաղանթի հետ կապված խնդիրները, այնպես էլ կեսարյան հատմամբ նախորդ երկու ծննդաբերություններից հետո կրկին ծննդաբերելու հնարավոր հետևանքները: Հղիության երկրորդ ամսին դիմողի աչքերի կարճատեսությունն էականորեն խորացել է: Նա հետազոտվել է պետական հիվանդանոցի գինեկոլոգիայի և մանկաբարձության բաժնի վարիչի` բժիշկ Ռ.Դ.-ի կողմից, որը հիմքեր չի տեսել հղիությունը թերապևտիկ եղանակով դադարեցնելու համար: Ուստի դիմողը չի կարողացել դադարեցնել հղիությունը և իր երրորդ երեխային ունեցել է կեսարյան հատումով: Ծննդաբերությունից հետո նրա տեսողությունն էլ ավելի է վատթարացել ցանցաթաղանթի արյունահոսության պատճառով: Նրան նաև հայտնել են` քանի որ ցանցաթաղանթի փոփոխությունները եղել են շատ խոր, դրանք չէին կարող վերացվել վիրահատության միջոցով: Բժիշկների խորհուրդը եզրակացրել է, որ նրա վիճակը պահանջում է բուժում և առօրյա օգնություն, և հայտարարել, որ նա մասամբ անգործունակ է: Դիմողը քրեական մեղադրանքներ է ներկայացրել բժիշկ Ռ.Դ.-ի դեմ, սակայն գործի քննությունը կարճվել է շրջանային դատախազի կողմից այն հիմքով, որ առկա չի եղել որևէ պատճառական կապ բժշկի որոշման և դիմողի տեսողության վատթարացման միջև, քանի որ արյունահոսությունը կարող էր առաջանալ ցանկացած դեպքում: Բժշկի դեմ չի իրականացվել որևէ կարգապահական բնույթի գրոծողություն, քանի որ չի հաստատվել որևէ մասնագիտական անփութություն: Դիմողը, որը միայնակ էր մեծացնում իր երեք երեխաներին, այժմ մասամբ անգործունակ է ճանաչվել, և ուներ մտավախություն, որ արդյունքում կկուրանա:
Օրենք. Հղիության ընդհատումը կարգավորող օրենսդրությունն առնչվում էր անձնական կյանքի ոլորտին, քանի որ, երբ կինը հղի է, նրա անձնական կյանքը սերտորեն կապվում է զարգացող պտղի հետ: Կարիք չկար որոշելու, թե արդյոք վիժեցում կատարելուց հրաժարվելը հանգեցերլ է միջամտության, թե`ոչ, քանի որ գործի հանգամանքները և հատկապես գանգատի բնույթն առավել տեղին են դարձնում գործի քննությունը մոր և մանկան առողջության պահպանության հարցում պետության պոզիտիվ պարտականությունից զատ: Ներպետական օրենսդրությունը թույլ էր տալիս վիժեցումը, եթե միայն երկու գործող բժիշկներ եզրակացություն են տալիս առ այն, որ առկա է վտանգ մոր կյանքի համար: Բժիշկը, որը դադարեցնում է հղիությունն օրենքով նախատեսված դրույթներին հակառակ, մեղավոր է քրեական հանցագործության կատարման մեջ և կարող է պատժվել մինչև երեք տարի ժամկետով ազատազրկմամբ:
Կանանց և ընտանիքի պլանավորման լեհական միության համաձայն` այն նպատակ էր հետապնդում արգելելու բժիշկներին տալու եզրակացություն, հատկապես վիժեցումների թափանցիկ և լիովին որոշակի իրականացման բացակայության պայմաններում, որպեսզի որոշվեր, թե արդյոք թերապևտիկ վիժեցման համար իրավական պայմանները պահպանվել են տվյալ գործով, թե` ոչ: Իր հերթին Կառավարությունն ընդունել է, որ առկա են եղել թերություններ` կապված պրակտիկայում օրենքի կիրառման հետ:
Ընթացակարգային երաշխիքնեի պահանջն առկա էր, երբ անհամաձայնություն էր առաջ եկել այն առումով, թե արդյոք տվյալ գործով օրինական վիժեցման հիմքեր առկա էին, թե` ոչ, և այդ անհամաձայնությունն առկա էր ինչպես հղի կնոջ և բժիշկների, այնպես էլ հենց բժիշկների միջև: Նման իրավիճակում կիրառելի օրենսդրական դրույթները մեղմացնում էին սարսափելի հետևանքները, որոնք կարող էին վրա հասնել օրինական վիժեցման դեպքում, և քրեական պատասխանատվության ռիսկը, որին կարող էին ենթարկվել բժիշկները: Քանի որ օրենքը թույլ էր տալիս վիժեցում կատարելը, այն պետք է խուսափեր իրավական համակարգն այնպես ձևավորելուց, որ սահամանափակվեր դրա կիրառումը պրակտիկայում, և պետք է սահմաներ ընթացակարգ, որով անկախ և իրավասու մարմինն իրավունք ունենար կայացնելու պատճառաբանված գրավոր որոշում` մորը տալով հնարավորություն հանդես գալու համապատասխան խնդրանքով: Նման որոշումները պետք է կայացվեն ժամանակին, որպեսզի սահմանափակվի կամ առհասարակ չպատճառվի վնաս մոր առողջությանը: Իրավիճակի Expost facto վերանայումը չէր կարող ապահովել այդ գործառույթի կատարումը: Այդպիսի նախազգուշական ընթացակարգերի բացակայությունը ներպետական օրենսդրության մեջ կարող էր առաջացնել պետության պոզիտիվ պարտականությունների խախտում: Դիմողն այդ ժամանակ տառապում էր լուրջ կարճատեսությամբ և մտավախություն ուներ, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող էին վնասել իր տեսողությունը: Նրա բժշկական պատմության և նրան տրված խորհրդի լույսի ներքո` չի կարելի եզրակացնել, թե նրա մտավախությունները եղել են անհիմն:
Թեև համապատասխան օրենսդրությունը պահանջում էր համեմատաբար արագ և պարզ ընթացակարգ թերապևտիկ վիժեցման կատարման առնչությամբ համապատասխան որոշումներ կայացնելու համար, հիմնված բժշկական եզրահանգումների վրա, այն չէր տրամադրում որևէ կոնկրետ ընթացակարգ անհամաձայնությունները լուծելու համար, որոնք կարող էին առաջանալ ինչպես հղի կնոջ և բժիշկների, այնպես էլ հենց բժիշկների միջև: Մինչդեռ ընդհանուր օրենսդրության հիմքով բժիշկը կարող է ունենալ երկրորդ կարծիքը, դա չէր տալիս հիվանդներին ընթացակարգային երաշխիքներ առ այն, որ նման կարծիք առկա լինի, կամ առկա լինի իրավունք` վիճարկելու այն անհամաձայնության դեպքում: Դա նաև առաջ չէր բերում առավել հատուկ հարց` կապված հղի կնոջ հետ, որը ցանկանում է կատարել օրինական վիժեցում: Հետևաբար, ցույց չի տրվել, որ ներպետական օրենսդրությունը, ինչպես դիմողի դեպքում էր, պարունակել է որևէ արդյունավետ մեխանիզմ, որը կկարողանար պարզել, թե արդյոք օրինական վիժեցում կատարելու պայմանները պահպանվել են, թե` ոչ: Դա ստեղծել է երկարատև անորոշության իրավիճակ, որի արդյունքում դիմողի մոտ առաջացել են խիստ ֆիզիկական խնդիրներ և վախի զգացում իր առողջության համար հնարավոր շատ լուրջ հետևանքների վրա հասնելու առնչությամբ: Քաղաքացիական օրենսդրությունը չի պարունակել նաև դրույթներ, որոնք դիմողի համար հնարավորություն կընձեռեին իրականացնելու իր անձնական կյանքը հարգելու իրավունքը, քանի որ դրանք նախատեսում էին միայն վնասի փոխհատուցում: Քրեական կամ կարգապահական գործի քննությունը չէր կարող կանխել նրա առողջությանը պատճառված վնասը: Միայն հետագա միջոցները բավարար չէին պատշաճ պաշտպանություն ապահովելու անհատի ֆիզիկական առողջության համար նման խոցելի իրավիճակում, ինչպիսին դիմողի դեպքում էր: Բոլոր հանգամանքների լույսի ներքո լեհական պետությունը չի իրականացրել իր պոզիտիվ պարտականությունը երաշխավորելու դիմողի` անձնական կյանքը հարգելու իրավունքի իրականացումը:
Եզրակացություն. խախտում (վեց ձայնով` ընդդեմ մեկի):
Հոդված 41 – 25,000 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցման համար:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy