© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 166
2013թ. օգոստոս-սեպտեմբեր
Ümit Bilgiç-ն ընդդեմ Թուրթիայի - 22398/05
Վճիռ 03.09.2013թ. [Բաժանմունք II]
Հոդված 5
Հոդված 5-1
Ազատությունից զրկելը
Օրենքով սահմանված կարգով
Ստուգման նպատակով նախնական կալանքի տակ գտնվող անձին քսանմեկ օր մեկուսացնելը հոգեբուժական հիվանդանոցում. խախտում
Փաստեր. 2002թ. դեկտեմբերին դիմումատուն երեսունհինգ օրով վերցվել է նախնական կալանքի տակ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հետևանքով նրա դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Միևնույն ժամանակ, Արդարադատության նախարարությունը դիմել է դատախազություն, խնդրելով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել դիմումատուի հոգեկան առողջությունը ստուգելու և, անհրաժեշտության դեպքում, նրա նկատմամբ չափահասի պաշտպանության միջոց կիրառելու նպատակով: 2002թ. հուլիսին դատախազությունը դիմում է ներկայացրել շրջանային դատարան, խնդրելով դիմումատուի նկատմամբ սահմանել խնամակալություն, հաշվի առնելով նրա մտավոր կարողությունների խախտված լինելու հանգամանքը: 2003թ. հունվարի 2-ին դիմումատուն բանտից, որտեղ նա գտնվել է կալանքի տակ, տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց, որտեղ նա ստուգումներ է անցել: Բժշկական խորհրդը նրան հետազոտել է հունվարի 20-ին, որից հետո՝ 2003թ. հունվարի 23-ին նրան վերադարձրել են բանտ: 2003թ. հունվարի 21-ի բժշկական խորհրդի եզրակացության համաձայն` դիմումատուի մոտ չեն հայտնաբերվել մտավոր ունակությունների կամ քաղաքացիական իր իրավունքները կիրառելու ունակությունների խանգարումներ: 2003թ. փետրվարի 7-ին շրջանային դատարանը, հիմք ընդունելով նշյալ եզրակացությունը, մերժել է խնամակալություն նշանակելու մասին դիմումը:
Իրավունք. Հոդված 5 § 1. Դիմումատուին տեղավորել են հոգեբուժական հիվանդանոցում և նա գտնվել է այնտեղ քսանմեկ օր՝ քրեական դատավարության մի քանի ընթացակարգերով նախատեսված մինչդատական կալանքի ժամանակ: Դիմումատուին զննման ենթարկելու հրահանգը, որը կազմում էր նրան հոգեբուժական հիվանդանոցում կալանքի տակ պահելու իրավական հիմքը, կապակցված չէր նրա նախնական կալանքի հետ և նպատակ չուներ փոփոխելու արդեն իսկ մի քանի ընթացակարգերով նախատեսված ազատությունից զրկելու պայմանները: Բացի դրանից, հրահանգը արձակելու ժամանակ դիմումատուն դեռևս նախնական կալանքի տակ վերցված չէր:
Բանտային պայմաններում նախնական կալանքի կրումը հոգեբուժական հիվանդանոցում տեղավորմամբ փոխարինելը զգալիորեն փոխել է դիմումատուի կալանքի բնույթը և նրա վիճակը համապատասխան այդ ժամանակահատվածում: Չնայած այն փաստին, որ դիմումատուի նախնական կալանքը եղել է օրինական, ներպետական օրենքի և Կոնվենցիայի հետ համատեղելիության խնդիրը վերաբերում է ոչ միայն դիմումատուի տեղափոխմանը և հոգեբուժական հիվանդանոցում կալանավորմանը և կալանավորման պայմաններին, այլև նրա ազատության սահմանափակման օրինականությանը 5-րդ հոդվածի 1-ին կետի նպատակների համատեքստում:
Օրենքի այն դրույթները, որոնց հիման վրա տեղի է ունեցել դիմումատուի խնդրո առարկա տեղավորումը հոգեբուժական հիվանդանոցումը, վերաբերում են հասարակության համար վտանգ ներկայացնող հոգեկան հիվանդություն ունեցող անձանց՝ բուժման նպատակով պարտադիր հոգեբուժական հոսպիտալացմանը: Դիմումատուն, սակայն, այդ դասի մեջ չէր մտնում: Հաստատված չի եղել, որ նա տառապում էր բուժում պահանջող մտավոր խանգարմամբ, առավել ևս, որ նա վտանգ էր ներկայացնում հասարակության համար: Նրա հարկադիր հոսպիտալացումը նպատակ է ունեցել հաստատելու, թե արդյո՞ք նա այնպիսի խանգարում ուներ, որ չէր կարող պաշտպանել իր սեփական շահերը, ինչը պահանջում է նրա նկատմամբ խնամակալության սահմանում: Խնդրո առարկա իրավական դրույթները, սակայն, դիմումատուի հարկադիր հոսպիտալացման համար որպես իրավական հիմք չեն կարող օգտագործվել:
Բացի այդ, քաղաքացիական օրենսգրքի դրույթների համաձայն`դատարանները չեն կարող որոշում կայացնել խնամակալություն սահմանելու վերաբերյալ առանց նման միջոցի անհրաժեշտության մասին վկայող բժշկական եզրակացության: Խնդրո առարկա դրույթը չէր սահմանում, թե որ պետական մարմինն է իրավասու որոշում կայացնելու ազատության նման սահմանափակման վերաբերյալ կամ ինչ ընթացակարգ պետք է կիրառվեր: Ի լրումն վերոնշյալի, այն չէր պահանջում, որ մինչև անձին հարկադիր հոգեբուժական ստուգման ենթարկելու նպատակով կալանավորելու վերաբերյալ որոշում կայացնելը հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Հետևաբար, այդ դրույթը հստակ կերպով ձևակերպված չէր: Այսպիսով, նույնիսկ եզրակացնելով, որ այն հիմք է ծառայել դիմումատուի հարկադիր հոսպիտալացման համար, խնդրո առարկա օրենսդրական դրույթը չի ապահովում կամայականություններից պաշտպանվածության պահանջվող մակարդակը:
Ամփոփելով, դիմումատուին զննության ենթարկելը հոգեբուժական հիվանդանոցում 2003թ. հունվարին զուրկ է Կոնվենցիայի նպատակների համար որևէ իրավական հիմքից:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 10. Դիմումատուն մեղավոր է ճանաչվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ: Տեղի էր ունեցել միջամտություն նրա խոսքի ազատության իրավունքի իրականացմանը: Այդ միջամտությունը նախատեսված է եղել օրենքով և հետապնդել է «դատական իշխանության հեղինակությունը պահպանելու» իրավական նպատակ: Դիմումատուի դիտողությունները, որոնք հատկապես խայթող, վարակիչ և վիրավորական բնույթ ունեին դատական իշխանության մի շարք անդամների նկատմամբ, գրավոր տեսք են միայն ունեցել և հրապարակավ չեն հնչեցվել: Համապատասխանաբար, արդարադատություն իրականացնողների նկատմամբ հասարակության վստահության վրա դրանց ազդեցությունը չափազանց սահմանափակ է եղել: Առավելապես, դիմումատուն իրավաբանական մասնագիտություն չուներ, փաստ, որը անտարակույս ազդեցություն է ունեցել նրա կողմից օգտագործված խոսքի տոնի և արտահայտությունների վրա և նրա անծանոթ լինելուն դատական փաստաթղթերում օգտագործվող կոնվենցիաներին: Ի լրումն վերոնշյալի, խնդոր առարկա տարբեր դատավարությունների շրջանակներում նշանակված փորձագետների եզրակացությունները հաստատել են, որ դիմումատուն հիշյալ իրադարձությունների ընթացքում ունեցել է մտավոր խնդիրներ, ինչը զրկել է նրան խորաթափանցությունից, փաստ, որը բացատրում է նրա դիտողությունների իմաստը և ձևը:
Դատարանը կարող է համաձայնել այն բանի հետ, որ իշխանությունները անհրաժեշտ են համարել քրեական գործ հարուցել դիմումատուի նկատմամբ, հաշվի առնելով նրա կողմից արված որոշ դիտողությունները, որոնք ուղղակիորեն ուղղված են եղել դատավորների արժանապատվության դեմ: Թեև դիմումատուն պատասխանատվության չի ենթարկվել, նա պահվել է կալանքի տակ և պահվել հոգեբուժական հիվանդանոցում գործի սկզբից սկսած՝ երեսունհինգ օրով: Ավելին, դատախազությումը, որը միջնորդել էր նրան կալանավորելու համար, մասնակցել է նրա նկատմամբ խնամակալություն սահմանելու վերաբերյալ վարույթին, հետևաբար կալանավորում պահանջելիս տեղյակ է եղել, որ նրա հոգեկան վիճակը առնվազն գտնվում է հարցականի տակ և կարող է հիմք հանդիսանալ նրա գործողությունների համար: Հետևաբար, որքան էլ որ իրավաչափ լինի դատական իշխանության անդամների արժանապատվությունը պաշտպանելու և դատարանի գործունեության համար հանգիստ միջավայր ապահովելու նպատակը, դիմումատուի նկատմամբ ձեռնարկված միջոցառումները տվյալ գործի շրջանակներում, այդ թվում՝ նրա կալանավորումը և հարկադիր հոգեբուժական հոսպիտալացումը հավասարազոր են միջամտության, որը անհամաչափ էր հետապնդվող նպատակի հետ: Այդ միջամտությունը չի կարող դիտվել որպես «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. Վնասի հատուցման պահանջ չի ներկայացվել:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy