© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 165
2013թ. հուլիս
Ürfi Çetinkaya-ն ընդդեմ Թուրքիայի - 19866/04
Վճիռ 23.07.2013թ. [Բաժանմունք II]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Պոզիտիվ պարտավորություններ
Ստորին վերջույթների պարալիչով տառապող բանտարկյալին կալանքի տակ շարունակ պահելը. անընդունելի
Փաստեր. Դիմումատուն տառապել է հրազենային վնասվածքի չափազանց ծանր հետևանքներից: Նա տառապել է ստորին վերջույթների պարալիչ հիվանդությամբ և անժուժկալությամբ, որի արդյունքում նա ստիպված էր մշտապես կրել միզափողակ և պարկ: 2003թ. նոյեմբերին նրան նախնական կալանքի տակ վերցրեցին թմրանյութերի թրաֆիկինգի հետաքննության հետ կապված: 2007թ. ապրիլին հերոյինի թրաֆիկինգի համար նա, որպես կազմակերպված խմբի անդամ, դատապարտվել է քսանչորս տարի ազատազրկման: Նրա նկատմամբ նաև մեղադրանքներ էին ներկայացվել մի շարք այլ քրեական գործերով: Դիմումատուի դատապաշտպանը բազմաթիվ առիթներով իր վստահորդին կալանքից ազատ արձակելու մասին միջնորդություններ է ներկայացրել, պնդելով որ նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի տակ գտվելու հետ: 2001 թվականին` նախորդ ազատազրկման պատիժը կրելու ընթացքում դիմումատուն ազատ էր արձակվել առողջական վիճակի պատճառով, որի համար հիմք էր հանդիսացել բժշկական եզրակացությունը:
Իրավունք. Հոդված 3. Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք դիմումատուի առողջությունը համատեղելի էր պատժի հետ, ապա կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում նրան բուժող բժիշկներից և ոչ մեկը չէր գտել, որ նրան հարկավոր է տեղավորել հիվանդանոցում կամ ենթադրություն հնչեցրել, որ առողջական նրա վիճակը համատեղելի չէ կալանքի տակ գտնվելու հետ: Բացի այդ, դիմումատուն պարզապես պնդել է, որ բանտի միջավայրը պարարտ հող է պոտենցիալ մահաբեր վարակների համար: Ավելին, դիմումատուի բժշկական քարտում ոչինչ չէր վկայում այն մասին, որ նրա առողջությունը վատթարացել էր կալանքի տակ գտնվելու ընթացքում: Հետևաբար, նրա այս վիճակը այն բացառիկ դեպքերից չէր, երբ կալանավորի առողջական վիճակը լիովին համատեղելի չէ շարունակվող կալանքի տակ գտնվելու հետ:
Ինչ վերաբերում է դիմումատուին մատուցված բժշկական օգնության որակին, ապա նա գտնվում էր մասնագետների բժշկական վերահսկողության ներքո: Նա կանոնավոր կերպով ենթարկվել է զննության և բուժում ստացել կամ բանտի բժշկական ստորաբաժանումում կամ հանրային հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներում: Բացի այդ, նա բուժվել է ոչ միայն իր հաշմանդամության հետ կապված խնդիրների, այլ նաև իր առողջական գանգատների կապակցությամբ: Նրա բուժումը կազմակերպվել է բժշկական դեղատոմսերի հիման վրա և նրան տրամադրվել բժշկական սարքավորումներ և նշանակված դեղորայք:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով էր համապատասխանում բանտի շրջակա միջավայրը դիմումատուի առողջական վիճակին, ապա նրա կալանքի տակ գտնվելու ընդհանուր պայմանները չէր վիճարկվում: Բացի այդ, բշկի նշանակման հիման վրա նրան տրամադրվել էր հատուկ սարքավորում: Իրար զուգահեռ մետաղական ձողեր էին տեղադրվել, որպեսզի դիմումատուն կարողանա վարժություններ անել, և դրա հետ մեկտեղ նրա դոշակը փոխարինվել էր: Միաժամանակ, նրա խցում աշխատանքներ էին տարվել՝ բանտում նրա առօրյա կյանքը դյուրացնելու ուղղությամբ: Խցի, սանհանգույցի և խաղահրապարակ տանող դռները ընդլայնվել էին, որպեսզի դիմումատուն կարողանա հեշտությամբ անցնել դրանց միջով: Հետևաբար, նա տեղաշարժվելու և խուցն ինքնուրույն լքելու հնարավորություն էր ստացել: Միաժամանակ, արևմտյան ոճի զուգարաններ էին տեղադրվել: Վերջապես, չնայած առօրյա խնդիրները դիմումատուին օգնում էին լուծել իր ընկեր բանտարկյալները, սակայն նա մինչ օրս երբեք չէր բողոքել օգնության պակասի շուրջ կամ պնդել, որ ստացած օգնությունը բավարար չէր, և ոչ էլ բանտի իշխանություններից թույլտվություն խնդրել բուժքույր ունենալու համար:
Հետևաբար, ներպետական մարմինները կատարել են իրենց պարտավորությունները կալանավորի ֆիզիկական առողջությունն պահպանելու ուղղությամբ, մասնավորապես՝ ապահովելով նրա համար պատշաճ բուժօգնության հասանելիությունը: Բացի այդ, թուրքական օրենսդրությունը ներպետական մարմիններին հնարավորություն էր տալիս համապատասխան քայլեր ձեռնարկել այն դեպքում, երբ նրա վիճակը վարթարանար: Մասնավորապես, դիմումատուն կարող էր դիմել առողջության հիմքով ազատ արձակվելու համար՝ ղեկավարվելով Պատիժների կիրառման և կանխարգելիչ միջոցների մասին օրենքի 16-րդ և 116-րդ հոդվածներով: Այդ կապակցությամբ, չնայած թիվ 2006/10218 Կանոնակարգի 186-րդ հոդվածի բովանդակությանը, Ստամբուլի քրեական դատարանի դիրքորոշումը հիմնվում էր վերը վկայակոչված օրենքի դրույթների վրա՝ առանց հաշվի առնելով այդ Կոնանակարգը, այդպիսով հնարավորություն տալով բանտարկյալների բոլոր խմբերին առողջության հիմքով ազատ արձակվելու, որը տարածվում էր այն բանտարկյալների նկատմամբ, որոնց դատավճիռը մտել էր օրինական ուժի մեջ և անփոփոխ թողնվել Վճռաբեկ դատարանի կողմից:
Եզրակացություն. անընդունելի (ակնհայտորեն անհիմն):
Դատարանը նաև գտել է, որ տեղի է ունեցել 5-րդ հոդվածի 3-րդ կետի և 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում:
Հոդված 41. 10,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, նյութական վնասի պահանջը մերժվել է:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy