© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 133
2010թ. օգոստոս-սեպտեմբեր
Ուզունն ընդդեմ Գերմանիայի - 35623/05
Վճիռ - 02.09.2010թ. [Բաժին V]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք
Ահաբեկչության մեջ կասկածվող անձանց նկատմամբ ընդհանուր տեղադրվող համակարգի (GPS) սարքի միջոցով հսկողությունը չի համարվում խախտում:
Փաստեր
1995թ. հոկտեմբերին դիմողը եւ մեկ այլ անձ (Ս.-ն) քննող դատավորի հրամանով անցել են հսկողության ներքո ահաբեկչական պայթեցումների գործում իրենց ենթադրյալ ներգրավվածության պատճառով, որն իրականացրել էր ծայրահեղ ձախ խումբը, որին նրանք պատկանել են: Գիտակցելով, որ իրենք գտնվում են հսկողության ներքո` երկու տղամարդ փորձել են փախչել` ոչնչացնելով հաղորդակիչը, որը տեղադրված էր Ս. - ի մեքենայի մեջ, եւ խուսափել հեռախոսի օգտագործումից: Այս ամենից զերծ մնալու համար 1995թ. դեկտեմբերին դաշնային գլխավոր դատախազը թույլատրել է նրանց վերահսկումն ընդհանուր տեղադրվող համակարգի (GPS) սարքի միջոցով, որն իշխանությունների կողմից տեղադրվել էր Ս.-ի մեքենայի մեջ: Դիմողը եւ Ս.-ն ձերբակալվել են 1996թ. փետրվարին և հետագայում մեղավոր ճանաչվել 1995թ. դեկտեմբերի-1996թ. հունվարի միջև ընկած ժամանակահատվածում տարբեր ահաբեկչական պայթեցումներ կատարելու ապացույցների հիմքով, որոնք ձեռք են բերվել իրենց հսկողության շնորհիվ, այդ թվում` ընդհանուր տեղադրվող համակարգի (GPS) սարքի միջոցով ստացված ապացույցների շնորհիվ: Դիմողը դատապարտվել է տասներեք տարվա ազատազրկման: Նրա` Դաշնային դատարան եւ Դաշնային սահմանադրական դատարան ներկայացված դիմումները մերժվել են, inter alia, քանի որ նրա անձնական անձեռնմխելիության իրավունքին վերահսկման սարքի (GPS) միջոցով միջամտությունը եղել է հանցանքի ծանրությանը համաչափ:
Օրենք
Հոդված 8
Այնուամենայնիվ, երրորդ անձին (Ս.-ին) պատկանող մեքենայում տեղադրված ընդհանուր տեղադրվող համակարգի (GPS) սարքը հետապնդում էր նաև դիմողի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակ, քանի որ իրավապահ մարմինները տեղյակ էին, որ այդ երկու տղամարդիկ մեքենան օգտագործում էին համատեղ: Դիմողը, հետեւաբար, ուներ զոհի կարգավիճակ: Հետագայում, դիմողի գործով ընդհանուր տեղադրվող համակարգի (GPS) սարքի միջոցով վերահսկումն օգտագործվել էր նրա գտնվելու վայրի եւ տեղափոխությունների վերաբերյալ ավելի քան երեք ամիս շարունակ տվյալներ հավաքելու եւ պահպանելու նպատակով: Այդ տեղեկատվությունը, իր հերթին, հնարավորություն էր տվել իրավասու անձանց կազմել նրա տեղափոխությունների գծագիրը, իրականացնել լրացուցիչ քննություն եւ հավաքել լրացուցիչ ապացույցներ, որոնք հետագայում օգտագործվել են նրա դեմ: Ըստ այդմ, ընդհանուր տեղադրվող համակարգի (GPS) սարքի միջոցով վերահսկումը եւ այդ եղանակով ստացված տեղեկատվության օգտագործումը հանդիսանում է դիմողի անձնական կյանքին միջամտություն:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք միջամտությունը եղել է օրենքին համապատասխան, ապա վերահսկումն ունեցել է կանոնադրական դրույթի հիմք, որը հասանելի էր դիմողին: Հարցը այն է, թե արդյոք այդ դրույթը բավականաչափ հստակ է նախատեսված պահանջները բավարարելու համար եւ արդյոք այն ապահովում է համապատասխան երաշխիքներ չդատվելու չարաշահումների դեմ բավականին խիստ չափանիշների հիմքով, որոնք կիրառվում են հեռահաղորդակցման վերահսկման համատեքստում, քանի որ հանրային վայրերում տեղաշարժվելու (GPS) վերահսկումն այդքան էլ պարտադրող չէ:
Ներպետական դատարանների վճռել է, որ ընդհանուր տեղադրվող համակարգի (GPS) վերահսկման դրույթը (որը թույլատրում է ՙբավականաչափ ծանր՚ քրեական հանցանքների քննության ընթացքում լուսանկարների եւ տեսաձայնագրությունների ու վերահսկողության տեխնիկական այլ հատուկ միջոցների օգտագործումը) նախատեսում է օրենքի ողջամիտ կանխատեսելի զարգացումը եւ պարզաբանումը դատական մեկնաբանությամբ: Դատարանը գտել է նաեւ, որ պահպանվել են չարաշահման դեմ արդյունավետ և համաչափ երաշխիքները: Այդ կապակցությամբ, այն առաջին հերթին նշել է, որ ընդհանուր տեղադրվող համակարգի (GPS) սարքի միջոցով վերահսկումը կարող է օգտագործվել միայն զգալի ծանրության հանցանքների դեպքում, երբ այլ եղանակները չեն կարող օգնել հասնելու ցանկալի արդյունքի կամ առավել բարդ են, երկրորդ` վերահսկման տեւողության ամրագրված կանոնադրական սահմանափակման բացակայությունը ներպետական դատարանների դիտարկմամբ համաչափ է, երրորդ` անկախ մարմնի կողմից վերահսկման համար նախնական թույլտվություն ստանալը պարտադիր պահանջ չի եղել, քանի որ քրեական դատարանների կողմից` ex post facto նման վերահսկման օրինականության դիտարկման իրավասությունը (եւ ապօրինի ձեռք բերված ապացույցների բացառման) նախատեսում է բավարար պաշտպանություն կամայականություններից, եւ, վերջապես, ներպետական դատարանների կողմից համաչափության սկզբունքի պահպանումը բավարար պաշտպանություն է ապահովում ընդհանուր վերահսկողության ենթարկված դիմողի համար: Հետևաբար, դիմողի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին միջամտությունը եղել է օրենքին համապատասխան: Այն հետապնդել է ազգային անվտանգությունը, հասարակական կարգը, տուժողների իրավունքները պաշտպանելու եւ հանցանքը կանխելու իրավաչափ նպատակ: Դա նույնպես եղել է համաչափ: Ընդհանուր տեղադրվող համակարգի (GPS) սարքի միջոցով վերահսկումը թույլատրվել է միայն այն բանից հետո, երբ քննության առավել պակաս արդյունավետ միջոցները, որոնք կիրառվել են համեմատաբար կարճ ժամանակահատվածի ընթացքում (մոտ երեք ամիս) բավարար չեն եղել և ազդեցություն են ունեցել դիմողի վրա միայն այն ժամանակ, երբ նա գտնվել ր իր մեքենայի մեջ: Չի կարելի ասել, որ դիմողը ենթարկվել է ընդհանուր եւ չափազանց լուրջ հսկողության: Հաշվի առնելով, որ քննությունը վերաբերում է չափազանց լուրջ հանցանքի` դիմողի ընդհանուր տեղադրվող համակարգի (GPS) սարքի միջոցով վերահսկման ենթարկելը, այսպիսով, անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում: Այս տեսակետից առանձին հարց չի առաջանում 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո:
Եզրակացություն` խախտում (միաձայն):
Քրեական դատավարության օրենսգրքի հոդված 100c, կետ 1
Տես` օրինակ, Վեբերը և Սարավիան ընդդեմ Գերմանիայի (dec.) (Թիվ 54934/00, 2006թ. հունիսի 29, տեղեկատվական նշում թիվ 88), Լիբերթին եւ այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 58243/00, 2008 հուլիսի 1, տեղեկատվական նշում թիվ 110) եւ Քենեդին ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 26839/05, 2010թ. մայիսի 18, տեղեկատվական նշում թիվ 130):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy