© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 110
2008թ. հուլիս
Վայնայն ընդդեմ Հունգարիայի- 33629/06
Վճիռ - 08.07.2008թ. [Բաժին II]
Հոդված 10
Հոդված 10-1
Արտահայտվելու ազատություն
Քաղաքական հանրահավաքի արգելված ամբողջատիրական խորհրդանշան (կարմիր աստղ) կրելու համար քրեական հետապնդումը խախտում.
Փաստեր.
Քրեական օրենսգրքի 269/B մասը որպես քրեական հանցագործություն է նախատեսում որոշ խորհրդանշաններ տարածելը կամ զանգվածաբար կրելը կամ ցուցադրելը, որոնք անվանվել են ՙամբողջատիրական՚: Դրանց թվում է նաև կարմիր աստղը: Այդ դրույթի սահմանադրականությունն ընդունվել է Սահմանադրական դատարանի կողմից իր` 2000 թվականի որոշման մեջ, որտեղ նշվել է, որ թույլ տալով նման խորհրդանշանների անսահմանափակ, բաց և հրապարակային օգտագործումը` լրջորեն կգործի ժողովրդավարության դեմ գործող անձանց օգտին, և հատկապես նրանց օգտին, ովքեր հետապնդման են ենթարկվել նացիզմի և կոմունիզմի համար: Հետևաբար, Հունգարիայի պատմական փորձը և վտանգը, որ խորհրդանշանները հաստատապես ներկայացվել են սահմանադրական արժեքների դեմ, օբյեկտիվորեն և հիմնավոր կերպով արդարացրել են դրանց արգելումը և քրեական օրենքի կիրառումը` դրանց դեմ պայքարելու համար:
Դիտարկվող ժամանակաշրջանում դիմողը եղել է Աշխատավորների կուսակցության` գրանցված ձախաթևյան քաղաքական կուսակցության փոխնախագահը (Munkոspոrt): 2003 թվականին նա դատապարտվել է մեկ տարի ժամկետով ազատազրկման` արտոնված հանրահավաքի ընթացքում ամբողջատիրական խորհրդանշան օգտագործելու, այն է` իր բաճկոնի վրա կարմիր աստղ կրելու համար:
Օրենք.
Դիմողի դատապարտումը հանգեցրել է արտահայտվելու ազատության սահմանափակմանը, որը «նախատեսված է եղել օրենքով» և հետապնդել է օրինական նպատակ կանխելու անկարգությունները և պաշտպանելու այլ իրավունքները: Երբ, ինչպես դիմողի գործով, արտահայտվելու ազատությունն իրացվել է քաղաքական ելույթի միջոցով` սահմանափակումներն արդարացված են եղել, եթե միայն առկա է եղել հստակ արտահայտված հրատապ հատուկ սոցիալական կարիք: Կարմիր աստղի բազում իմաստների լույսի ներքո արգելքը եղել է շատ լայն, քանի որ այն միայն ամբողջատիրական գաղափարներին չի առնչվել: Համապատասխանաբար, վիրավորական բառերի հետ մեկտեղ, պահանջվել էր մանրակրկիտ ուսումնասիրել համատեքստը, որում այն օգտագործվել էր: Դիմողը խորհրդանշանը կրել է օրինական կարգով արտոնված, խաղաղ հանրահավաքի ընթացքում` որպես գրանցված ձախաթևյան քաղաքական կուսակցության փոխնախագահ: Կառավարությունը չի ներկայացրել որևէ հանգամանք առ այն, որ իրական կամ նույնիսկ հեռավոր վտանգ կարող էր սպառնալ կարգուկանոնին Հունգարիայում կարմիր աստղ զանգվածաբար կրելու արդյունքում: Ենթադրվող նվազ վտանգի շահարկումը որպես ժողովրդավարության պաշտպանության համար նախատեսված կանխարգելիչ միջոց, չէր կարող դիտվել «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ հասարակական կարիք», և շատ այլ հանցագործություններ են նախատեսված Հունգարիայի օրենքով, որոնք առաջանում էին հասարակական ընդվզումներ: Ավելին, արգելքը եղել է անորոշ: Պարզապես կարմիր աստղ կրելը կարող էր հանգեցնել քրեական սանկցիայի, և չէր պահանջվում որևէ ապացույց առ այն, որ խորհրդանշանի օգտագործումը հանգեցրել է ամբողջատիրության քարոզչության: Մինչդեռ Դատարանն ընդունել է, որ խորհրդանշանի օգտագործումը, որը եղել է ամենատարած Կոմունիստական ռեժիմի օրոք, կարող էր առաջ բերել ընդվզումներ այն ժամանակների զոհերի և նրանց բարեկամների շրջանում, նման հուզումները, այդուհանդերձ, պարզ է, որ ինքնին չէին կարող սահմանափակել արտահայտվելու ազատությունը: Գրեթե երկու խմբեր են վերացել Հունգարիայում բազմակարծության անցնելուց ի վեր, որն այժմ Եվրոպական միության անդամ պետություն է և ապացուցել է, որ կայուն ժողովրդավարական է: Հետևաբար, դիմողի դատապարտումը չի կարող դիտվել որպես «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 – Խախտման արձանագրումը հանգեցրել է բավարար արդարացի փոխհատուցման ցանկացած կրած ոչնյութական վնասի համար:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy