© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 145
2011թ. հոկտեմբեր
Valkov-ը և այլոք ընդդեմ Բուլղարիայի - 2033/04
Վճիռ 25.10.2011թ. [Բաժանմունք IV]
Թիվ 1 Արձանագրության Հոդված 1
Թիվ 1 Արձանագրության Հոդված 1 պարբերություն 1
Գույքից անարգել օգտվելու իրավունք
Ծերության կենսաթոշակի սահմանափակում. խախտում չկա
Փաստեր. 1999 թվականին ընդունված Սոցիալական ապահովության օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2000թ. հունվարի 1-ին, էական փոփոխություններ մտցրեց Բուլղարիայի ծերության կենսաթոշակի մոդելում` ներկայացնելով եռաստիճան կենսաթոշակային համակարգ: Առաջին աստիճանի կամ հիմնական կենսաթոշակային համակարգը պարտադիր պետական կենսաթոշակային համակարգն է և գլխավորապես ֆինանսավորվում է սոցիալական ապահովության ներդրումներից և պետական բյուջեի հատկացումներից: Առաջին աստիճանի կենսաթոշակներն ազատվում են հարկումից, սակայն ունեն առավելագույն սահմանաչափ (նախկին կենսաթոշակային համակարգում ևս տարբեր սահմանաչափեր կային նախատեսված*): Բացի ծերության կենսաթոշակից, առաջին աստիճանի կենսաթոշակային ֆոնդի ներդրումներից վճարվում են նաև աղետներից տուժածներին տրամադրվող և հաշմանդամության կենսաթոշակները և առողջության հետ կապված որոշակի նպաստները: Երկրորդ աստիճանի կենսաթոշակային համակարգը պարտադիր է 1960թ. հունվարի 1-ից հետո ծնված ֆիզիկական անձանց համար և ազատված է հարկումից: Երրորդ աստիճանի կենսաթոշակային համակարգը կամավոր է, բաղկացած է մասնակիցների կամավոր ներդրումներից և բաց է բոլորի համար: Երկրորդ և երրորդ աստիճանի կենսաթոշակների չափը ուղղակիորեն կախված է կատարվող ներդրումների չափից:
Դիմումատուներն այն անձիք են, ովքեր թոշակի են անցել 1979-2002թթ. ժամանակահատվածում ընկած տարբեր ժամանակներում: Եվրոպական դատարանին ուղղված իրենց բողոքում նրանք վկայակոչել են Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, նշելով, որ իրենց ծերության կենսաթոշակների նկատմամբ գործել է օրենսդրական սահմանափակում այն դեպքերում, երբ ամսական կենսաթոշակի չափը գերազանցել է օրենսդրությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը: Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի հետ մեկտեղ նրանք վկայակոչել են նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածը, որով պնդել են, որ իրենց նկատմամբ առկա է խտրական վերաբերմունք ի տարբերություն այն թոշակառուների, ովքեր ստանում են նշված սահմանաչափից ցածր կենսաթոշակ, և այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ում կենսաթոշակի նկատմամբ սահմանաչափ սահմանված չէ:
Իրավունք՝ Թիվ 1 Արձանագրության Հոդված 1. Չնայած Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը չի երաշխավորում որոշակի չափի կենսաթոշակի իրավունք, երբ պայմանավորվող պետության օրենսդրությունը նախատեսում է կենսաթոշակ և կենսաթոշակ ստանալու իրավունք` անկախ սկզբնական ներդրումներից, սակայն այդ իրավունքը պետք է դիտարկվի որպես համապատասխան պահանջները բավարարող անձանց գույքային շահերի ամբողջություն, իսկ կենսաթոշակի նվազեցումը կամ դադարեցումը կարող էր խոչընդոտել գույքից անարգել օգտվելու իրավունքը: Դիմումատուների պարագայում այդպիսի խոչընդոտների իրավաչափության հարց ո´չ ներպետական, ո´չ էլ միջազգային իրավունքի շրջանակներում բարձրացված չէ:
Միջամտությունը իրավաչափ հասարակական շահ էր հետապնդում: Հաստատելով կենսաթոշակի սահմանափակման օրինականությունը, Սահմանադրական դատարանը կարծիք էր հայտնել, որ այն հիմնված էր «սոցիալական արդարության պահանջի» վրա: Մյուս կողմից, Դատարանը չէր համարում, որ Բուլղարիայի օրենսդիրի՝ սոցիալական նկատառումներն անօրինական են կամ նրա փաստարկներն ակնհայտ անհիմն են: Կենսաթոշակային համակարգը տարբեր երկրներում տարբեր է, որոշ դեպքերում հարաբերականորեն շեշտադրված են կամ վերաբաշխման կամ ապահովագրական տարրերը: Համաշխարհային Բանկի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից կատարված համեմատական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչ որոշ պայմանավորվող պետությունները կարևորություն են տալիս բոլոր աշխատողների համար նույն կամ նմանատիպ կենսաթոշակային դրույթների սահմանմանը, որոնք ամուր կապ են հաստատում կենսաթոշակի և նախաթոշակային եկամտի միջև, մյուսներում շեշտադրվում է կենսաթոշակային համարժեքությունը՝ կենսաթոշակի և նախաթոշակային եկամտի միջև փոքր կապով կամ դրա բացակայությամբ: Դա տեղական իշխանությունների լուծելու խնդիրն է, որն ժողովրդավարություն իրականացնելու անմիջական իրավունք ունի և ավելի լավ դիրքերում է՝ տեղական կարիքներն ու պայմանները գնահատելու համար, քան միջազգային դատական ատյանները:
Ինչ վերաբերում է համաչափությանը, ապա առաջին աստիճանի կենսաթոշակի նկատմամբ առավելագույն սահմանաչափ սահմանելն ինքնին չի համարվում անհամաչափ, փոխարենը պետք է նշել, որ սոցիալական ապահովության քաղաքականությունը պետության հայեցողության սահմաններում է: Ելնելով վերոհիշյալ նկատառումներից՝ Դատարանը եկավ հետևյալ եզրահանգման. առաջին, ի տարբերություն երկրորդ և երրորդ աստիճանի կենսաթոշակային համակարգերի, որտեղ ներդրումներն ուղղակիորեն կապված են նպաստների տրամադրման հետ, առաջին աստիճանում դիմումատուների կողմից կատարված ներդրումային վճարումները իրենց ծերության կենսաթոշակի հետ առանձին կապ չունեն, հետևաբար չեն կարող բավարար հիմք հանդիսանալ դրանց համաչափ կենսաթոշակի տրամադրման համար: Իրականում որոշ դիմումատուների պարագայում ներդրումների զգալի մասը վճարվել է տարբեր տնտեսական ռեժիմների ժամանակ, երբ կենսաթոշակային ֆոնդը հանդիսանում էր պետական բյուջեի և տնտեսական համակարգի անբաժանելի մասը: Երկրորդ, կենսաթոշակային սահմանաչափերը ներդրվեցին այն ժամանակ, երբ Բուլղարիայի կենսաթոշակային համակարգը ենթարկվում էր համապարփակ բարեփոխման` կենտրոնացված պլանային տնտեսությունից դեպի մասնավոր շուկայական տնտեսության անցման շրջանում: Քաղաքական և տնտեսական համակարգերի անցումային շրջանում պետությունները օրենքները փոփոխելու հայեցողության ընդարձակ սահմաններ ունեն և այս ենթատեքստում կենսաթոշակների նկատմամբ սահմանաչափերի պահպանումը կարող էր դիտվել որպես կենսաթոշակային համակարգի` ըստ ներդրումների չափի կենսաթոշակի վճարմանն անցնելուն ուղեկցող միջոց: Երրորդ, դիմումատուները հարկադրված էին ենթարկվել կենսաթոշակների հիմնավորված և համաչափ նվազեցման` կենսաթոշակային իրավունքի ամբողջական կորստի փոխարեն: Նրանց կենսաթոշակների ամսական վճարների նկատելի չեն նվազել, առավել ևս նրանք չեն զրկվել իրենց ապրուստի միակ միջոցից: Որպես Բուլղարիայի կենսաթոշակառուների շրջանում ամենաշատ վաստակողներ` նրանք դժվար թե դիտարկվեին որպես անհամաչափ և ավելորդ բեռ կրողներ կամ իրենց կենսաթոշակային իրավունքի վատթարացումից տուժածներ: Չորրորդ, պետական թոշակային համակարգը հիմնված է ներդրողների և շահառուների ներդաշնակության սկզբունքի վրա: Ինչպես այլ սոցիալական ապահովության համակարգեր, սա եղել է հասարակության և դրա խոցելի շերտերի միջև ներդաշնակության հաստատման միջոց, և չպետք է նմանվեր մասնավոր ապահովագրության համակարգին: Ի վերջո, տարիների ընթացքում կենսաթոշակի ըստ սահմանաչափի սահմանափակումը աստիճանաբար նվազել է, որի արդյունքում նվազել է այն թոշակառուների թիվը, ում վրա այն ազդում էր:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
Կոնվենցիայի Հոդված 14` Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի հետ համակցությամբ՝ Ինչ վերաբերում է դիմումատուների այն պնդմանը, որ նրանց նկատմամբ կիրառված մոտեցումը տարբերվել է այն կենսաթոշակառուների նկատմամբ կիրառվածից, որոնց կենսաթոշակը նշանակված սահմանաչափից ցածր էր և այդպիսով այն վերջիններիս վրա չի ազդել, ապա Դատարանը նպատակահարմար չգտավ հրաժարվել Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ներքո կատարված իր եզրակացությունից, համաձայն որի հաշվի առնելով պետության հայեցողության սահմանները՝ Բուլղարիայի օրենսդիրը չի խախտել համաչափության սկզբունքը: Ինչ վերաբերում է բարձր պաշտոնատար անձանց հետ համեմատ դիմումատուների նկատմամբ կիրառված ենթադրյալ խտրականության վերաբերյալ պնդմանը, ովքեր ազատված են վճարման սահմանափակումներից, Դատարանը նշել է, որ 14-րդ հոդվածի սահմաններում բարձր պաշտոնատար անձինք դիտարկվում են որպես «այլ կարգավիճակի» անձինք: Այնուամենայնիվ, դիմումատուները չկարողացան ապացուցել, որ կենսաթոշակի վճարման համակարգում իրենց կարգավիճակը հավասարեցված է բարձր պաշտոնատար անձանց կարգավիճակին: Նրանք պնդում էին, որ հնարավոր չի եղել վերհանել աշխատողների երկու խմբերի հիմնական տարբերակիչ հատկանիշները: Ինչևիցե, Դատարանը չի պատրաստվում տալ եզրակացություն` հաշվի առնելով քննվող խնդիրների բնույթը: Այս քաղաքականության նկատառումները, հիմնականում վերապահված են պետական մարմիններին, որոնք ժողովրդավարության տեսանկյունից անմիջականորեն արդարացված են և ավելի լավ են արտահայտում տեղական կարիքներն ու պայմանները, քան միջազգային դատական ատյանների կողմից բերված հիմնավորումները:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
*Համաձայն 1957թ. Կենսաթոշակների մասին օրենքի, որը պարբերաբար ենթարկվում է փոփոխությունների:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy