© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՎԱԼԻԱՆԱԹՈՍԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
(Գանգատներ թիվ 29381/09 և 32684/09)
ՎՃԻՌ
[Քաղվածքներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2013թ. նոյեմբերի 7
Սույն վճիռը վերջնական է, սակայն այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Վալիանաթոսը և այլոք ընդդեմ Հունաստանի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը (Մեծ պալատ)` հետևյալ կազմով.
Dean Spielmann, նախագահ,
Josep Casadevall,
Guido Raimondi,
Ineta Ziemele,
Mark Villiger,
Isabelle Berro-Lefèvre,
Peer Lorenzen,
Danutė Jočienė,
Mirjana Lazarova Trajkovska,
Ledi Bianku,
Angelika Nußberger,
Julia Laffranque,
Paulo Pinto de Albuquerque,
Linos-Alexandre Sicilianos,
Erik Møse,
André Potocki,
Aleš Pejchal դատավորները
և Մայքլ Օ’Բոյլ` քարտուղարի տեղակալ
2013թ. սեպտեմբերի 11-ի դռնփակ խորհրդակցության ընթացքում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը`
ՎԱՐՈՒՅԹԸ
1. Գործը հարուցվել է ընդդեմ Հունաստանի Հանրապետության` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (§Կոնվենցիա¦) համաձայն, 2009թ. մայիսի 6-ին և 25-ին` համապատասխանաբար ներկայացված երկու գանգատների (թիվ 29381/09 և 32684/09) հիման վրա: Առաջին գանգատը (թիվ 29381/09) ներկայացվել է երկու հույն քաղաքացիների` պրն Գրիգորիս Վալիանաթոսի և պրն Նիկոլաոս Միլոնասի կողմից, ովքեր ծնվել են համապատասխանաբար 1956թ. և 1958թ., իսկ երկրորդը (թիվ 32684/09) վեց հույն քաղաքացիների կողմից` Կ.Ս., Է.Դ., Կ.Տ., Մ.Փ., Ա.Հ. և Դ.Ն., ինչպես նաև Աթենքում հիմնված տեղեկատվական, իրազեկության բարձրացման և հետազոտական Սինթեզի ընկերակցության կողմից:
2. Դիմողները թիվ 29381/09 գանգատի շրջանակներում, ներկայացվել են Գլիկա Ներայում (Աթենք) հիմնված ոչ կառավարական կազմակերպության` հունական Հելսինկյան Մոնիթորի կողմից: Դիմողները թիվ 32684/09 գանգատի շրջանակներում ներկայացվել են Աթենքում գործող իրավաբաններ` պրն Ն. Ալիվիզաթոսի և պրն Ե. Մալիոսի կողմից: Հունաստանի կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել են իր գործակալների տեղակալները` տկն Ա. Գրիգորիուն և տկն Գ. Պապադակին, Պետական իրավական խորհրդի խորհրդատուները և Պետական իրավական խորհրդի իրավաբանական օգնական պրն Դ. Կալագիրոսը:
3. Դիմողները պնդել են, մասնավորապես հիմնվելով 8-րդ հոդվածի հետ համատեղ 14-րդ հոդվածի վրա, առ այն, որ «Քաղաքացիական միությունների մասին» թիվ 3719/2008 օրենքը նախատեսված է միայն տարբեր սեռերի չափահաս զույգերի` անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը խախտելու դեպքերի համար և պարունակում է չհիմնավորված խտրականություն տարբեր սեռերի և համասեռ զույգերի միջև:
4. Դիմումները հանձնվել են Դատարանի Առաջին բաժանմունք (Դատարանի կանոնակարգի 52-րդ կանոնի 1-ին կետ): 2011թ. փետրվարի 3-ին այդ բաժանմունքը որոշել է Կառավարությանը ծանուցում ուղարկել գանգատի վերաբերյալ: Այն միևնույն ժամանակ նաև որոշում է կայացրել ընդունելիության մասին և ըստ էության (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին կետ): Վերջապես, գործող Պալատի գործադիր նախագահը բավարարել է առաջին վեց դիմողների` խնդրանքը` թիվ 32684/09 գանգատում անունների սկզբնատառերի չվերծանման վերաբերյալ (կանոն 47, կետ 3):
5. 2012թ. սեպտեմբերի 11-ին Պալատը` կազմով. Նինա Վաջիչի, Փիր Լորենսենի, Էլիզաբեթ Շտայների, Միրջանա Լազարովա Թրաջկովսկայայի, Ջուլիա Լաֆրանկի, Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսի և Էրիկ Մոսեի դատավորներ, և Սորեն Նիլսենի Բաժնի քարտուղար, չի վիճարկել Մեծ պալատի որոշումը, կողմերից որևէ մեկը չի բողոքարկել այն (Կոնվենցիայի 30-րդ հոդված և կանոն 72): Մեծ պալատի կազմը որոշվել է Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթների և 24-րդ կանոնի համաձայն:
6. Դիմողները և Կառավարությունը ներկայացրել են գրավոր նկատառումներ գանգատների ընդունելիության և այլ հանգամանքների մասին (կանոն 59, կետ 1): Բացի դրանից, ստացվել են երրորդ կողմի` Եվրոպայում անհատական իրավունքների խորհրդի կենտրոնի (AIRE կենտրոն), Իրավաբանների միջազգային հանձնաժողովի (ICJ), Fédération internationale des Ligues des Droits de l’Homme (FIDH) և Եվրոպական տարածաշրջանի լեսբուհիների, արվամոլների, բիսեքսուալների, տրանսսեքսուալների և համասեռամոլների ընկերակցության (Ilga- Europe) մեկնաբանությունները, որոնք դատարանի նախագահի կողմից թույլտվություն են ստացել ներկայացնելու միջամտել գրավոր դիտողություններ (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և 44-րդ կանոնի կետ 3):
7. Լսումները տեղի են ունեցել դռնբաց` Մարդու իրավունքների պալատում, Ստրասբուրգում, 2013թ. հունվարի 16-ին (կանոն 59, կետ 3):
Դատարանում կողմերին ներկայացրել են.
(a) Կառավարությանը`
Տկն Ա. Գրիգորիուն, պետական իրավական խորհրդի խորհրդական,
Պրն Դ. Կալոգիրիսը, պետական իրավական խորհրդի իրավական խորհրդատու,
Տկն Մ. Գերմանին, պետական իրավական խորհրդի իրավական խորհրդատու,
Գործակալների տեղակալներ,
(b) Դիմողներին`
Տկն Ս. Միքարին, իրավաբան,
Պրն Ն. Ալիվիզաթոս, իրավաբան, խորհրդատու, Խորհրդատու,
Պրն Փ. Դիմիտրասը,
Պրն Է. Մալիոսը, իրավաբան Խորհրդատուներ:
Դատարանը լսել է տկն Գերմանի, տկն Միքարի և պրն Ալիվիզաթոսի ելույթները:
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
8. Ըստ թիվ 29381/09 գանգատի դիմողները որպես զույգ ապրել են համատեղ` Աթենքում: Գործում առկա թիվ 32684/09 գանգատի համաձայն` առաջին և երկրորդ դիմողներն ու երրորդ և չորրորդ դիմողները որպես զույգեր երկար ժամանակ ապրել են համատեղ` Աթենքում: Հինգերորդ և վեցերորդ դիմողները գտնվում են միմյանց հետ հարաբերությունների մեջ, սակայն մասնագիտական և սոցիալական պատճառներով չեն ապրում միասին: Ինչպես պարզվում է նրանց բանկային հայտարարություններից` վեցերորդ դիմողը վճարել է հինգերորդ դիմողի սոցիալական ապահովության վճարները: Յոթերորդ դիմողը ոչ առևտրային ընկերակցության անդամ է, որի նպատակները ներառում են գեյերին և լեսբուհիներին հոգեբանական և բարոյական աջակցության ապահովումը:
9. 2008թ. նոյեմբերի 26-ին ուժի մեջ է մտել «Ընտանիքի, երեխաների և հասարակության բարեփոխումների մասին» թիվ 3719/2008 օրենքը: Այն պարունակում է մի դրույթ, որով առաջին անգամ Հունաստանում կիրառվում է առանց ամուսնության միության պաշտոնական ձևը, ինչը հայտնի է որպես «քաղաքացիական միություններ» (σύμφωνοσυμβίωσης): Օրենքի 1-ին բաժնի ներքո նման միությունները կարող են կայանալ միայն տարբեր սեռերի երկու չափահաս անձանց միջև:
10. Ըստ թիվ 3719/2008 օրենքի վերաբերյալ բացատրական զեկույցի` քաղաքացիական միություններն` արտացոլում են սոցիալական իրականությունը, այն է` արտամուսնական համատեղ ապրելը, որը թույլ է տալիս շահագրգիռ անձանց իրենց հարաբերությունները գրանցել ավելի ճկուն իրավական դաշտում, քան դա նախատեսված է ամուսնությամբ: Զեկույցում հավելվել է, որ Հունաստանում չամուսնացած, բայց դե ֆակտո համատեղ ապրող զույգերից ծնված երեխաների թիվը ժամանակի ընթացքում աճում է, և կազմում է երկրում ծնված երեխաների շուրջ 5%-ը: Այն նաև նշում է, որ երկար ժամանակ կենակցությունից հետո առանց որևէ աջակցության մնացած կանայք և միայնակ ծնող երևույթը, ընդհանուր առմամբ, հիմնական խնդիրներն են, որոնք իրավական արձագանքի անհրաժեշտություն ունեն: Այնուամենայնիվ, զեկույցում նշվում է, որ կրոնական ամուսնության կարգավիճակն անհամեմատելի է, և, քաղաքացիական ամուսնության հետ մեկտեղ, իրենից ներկայացնում է լավագույն տարբերակը զույգերի համար, որոնք ցանկանում են ընտանիք կազմել իրավական, ֆինանսական ու սոցիալական երաշխիքներով: Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածին, որը պաշտպանում է ոչ ամուսնական միությունները` անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի տեսանկյունից, և նկատում է, որ մի շարք եվրոպական երկրներ ստացել են իրավական ճանաչում տարբեր կամ նույն սեռի զույգերի հարաբերությունները գրանցելու տեսանկյունից: Առանց հետագա վերլուծության, այն նշում է, որ քաղաքացիական միությունները նախատեսված են տարբեր սեռերի չափահաս անձանց համար: Այն արձանագրում է, որ նրանք ներկայացնում են միության և ոչ թե «ճկուն ամուսնության» մի տեսակ: Զեկույցում նշվում է, որ ամուսնության ինստիտուտը չի թուլացվում նոր օրենսդրությամբ, քանի որ այն ղեկավարվում է մի շարք այլ կանոններով:
11. Աշխույժ բանավեճը նախորդել է թիվ 3719/2008 օրենքի ընդունմանը: Հունաստանի Եկեղեցին պաշտոնապես դրան դեմ է արտահայտվել: Սուրբ Սինոդի 2008թ. մարտի 17-ի մամլո հաղորդագրության մեջ քաղաքացիական միությունները նկարագրվում են որպես «մարմնավաճառություն»: Մինչդեռ Արդարադատության նախարարը դիմել է իրավասու խորհրդարանական հանձնաժողով հետևյալ առաջարկով.
§... Մենք հավատում ենք, որ մենք չպետք է շարունակենք: Համասեռ զույգերը չպետք է ներառվեն: Համոզված ենք, որ հունական հասարակության պահանջները չեն արդարացնում սահմանից նման շեղումը: Իր օրինաստեղծ դերով, իշխող քաղաքական կուսակցությունը հաշվետու է Հունաստանի ժողովրդի առջև: Այն ունի իր սեփական համոզմունքները և քննարկել է այս հարցը. ես կարծում եմ, որ սա է ելքը»:
12. Մարդու իրավունքների Ազգային հանձնաժողովն օրինագծի վերաբերյալ իր 2008թ. հուլիսի 14-ի դիտարկումներում, անդրադարձել է մասնավորապես ընտանեկան կյանքի հասկացությանը, որի բովանդակությունը ստատիկ չէ, այլ զարգացել է սոցիալական տրամադրությանը համահունչ (տես ստորև` կետեր 21-24) :
13. 2008թ. նոյեմբերի 4-ին Խորհրդարանի գիտական խորհուրդը (ΕπιστημονικόΣυμβούλιο) զեկույց է պատրաստել օրինագծի վերաբերյալ: Այն մասնավորապես անդրադարձել է Դատարանի նախադեպային իրավունքին, որ սեռական կողմնորոշման պաշտպանությունը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի շրջանակներում է և որ «ընտանիք» հասկացությունը չի սահմանափակվում միայն ամուսնության ինստիտուտի ներքո գտնվող անձանց հարաբերություններով, այլ, առավելապես, կարող է ներառել արտամուսնական այլ կապերը, որոնք դե ֆակտո համարվում են ընտանիք (զեկույցի 2-րդ էջ):
14. 2008թ. նոյեմբերի 11-ին քաղաքացիական միությունների թեմայով խորհրդարանական քննարկումների ընթացքում Արդարադատության նախարարը միայն նշել է, որ «հասարակությունն այսօր դեռ պատրաստ չէ ընդունել համասեռ զույգերի միջև կենակցության փաստը¦: Մի քանի բանախոսներ ընդգծել են, որ բացառելով համասեռ զույգերի միությունը` Հունաստանը խախտում է իր միջազգային պարտավորությունները և, մասնավորապես, Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածները:
15. 2010թ. սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը գրություն է ուղարկել Արդարադատության նախարարին` վերահաստատել է իր դիրքորոշումը` ընդգծելով թիվ 3719/2008 օրենքի խտրական բնույթը: Իր նամակում Հանձնաժողովը խորհուրդ է տվել մշակել նոր օրենսդրություն, որը կընդլայնի քաղաքացիական միությունները, այդ թվում` նաև հյամասեռ զույգերի միջև:
II. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ
...
ՕՐԵՆՔ
...
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
...
36. Դիմողները պնդել են, որ այն հանգամանքը, որ քաղաքացիական միությունները, ինչպես նախատեսված է թիվ 3719/2008 օրենքով, նախատեսված է միայն տարբեր սեռերի չափահաս անձանցից կազմված զույգերի համար, ինչը ոտնահարում է իրենց անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը և հանդիսանում է չհիմնավորված խտրականություն տարբեր սեռերի և համասեռ զույգերի միջև, ինչը վնասում է վերջիններին: Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ համատեղ 14-րդ հոդվածի վրա: Այդ դրույթները շարադրված են հետևյալ կերպ.
Հոդված 14
§Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից¦։
Հոդված 8
§1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով¦։
A. Ընդունելիությունը
Գործի քննությունը
1. Կողմերի փաստարկները
(ա) դիմողները
60. Դիմողները հղում են կատարել Շալքը և Քոֆն ընդդեմ Ավստրիայի գործով վճռին (թիվ 30141/4, ՄԻԵԴ 2010թ.), որում Դատարանը ընդունել է, որ համասեռ զույգի հարաբերությունները, ովքեր ապրում են համատեղ, դե ֆակտո մտնում է «ընտանեկան կյանք» հասկացության մեջ: Նրանք պնդել են, որ թեև եվրոպական երկրների օրենսդրությունն այդ հարցում ամբողջական չէ, այնուամենայնիվ, առկա է համասեռ զույգերի իրավական ճանաչման միտում: Դիմողները նկատել են, որ, ըստ իրենց ունեցած տեղեկությունների` Հունաստանը մինչ օրս միակ եվրոպական երկիրն է, որը ներկայացրել է ամուսնության իրավական այլընտրանք, ինչը սահմանափակում է տարբեր սեռերի զույգերի իրավունքները: Այլ կերպ ասած, Հունաստանը միակ երկիրն է, որն ընդունել է քաղաքացիական միությունները կարգավորող օրենսդրություն, և նույն օրենսդրության համաձայն բացառվում է համասեռ զույգերի միությունը: Հունաստանը, այդպիսով, այդ առումով հստակ և կտրուկ կերպով շեղվում է եվրոպական երկրներում սահմանված նորմի շրջանակից: Դիմողները պնդել են, որ ավանդական հետերոսեքսուալ ընտանիքի կապերը պահպանելու ցանկությունը չի կարող ունենալ անկախ հիմքեր, ինչպես համասեռ զույգերին առանձնացնելու արդարացումն է: Գեյերին և լեսբուհիներին վնաս պատճառելուց խուսափելու համար դրական քայլեր ձեռնարկելու փոխարեն Պատասխանող պետությունը հաստատել է այդ կարծրատիպը` առանց նկատի ունենալու համասեռ զույգերին թիվ 3719/2008 օրենքն ընդունելիս: Դիմողների կարծիքով, օրենքը բարոյական բացասական վերաբերմունք է առաջացնում միասեռականության վերաբերյալ, քանի որ այն արտացոլում է անհիմն վատ վերաբերմունք, գրեթե թշնամանք համասեռ զույգերի նկատմամբ: Որպես ընտանեկան կյանքի միակ պաշտոնական հիմք ամուսնությունը չթույլատրելով` օրենսդիրը հստակորեն ցույց է տվել իր արհամարհանքը համասեռ զույգերի նկատմամբ` նրանց թիվ 3719/2008 օրենքի շրջանակներից բացառելով:
61. Վերջապես, դիմողները չեն կարող ընդունել Կառավարության այն փաստարկը, որ օրենսդրի նպատակն է եղել պաշտպանել դե ֆակտո համատեղ բնակվող տարբեր սեռերի զույգերից ծնված երեխաներին: Ըստ դիմողների` պարզ է, որ օրենսդրությունը նախատեսված էր կարգավորելու այն զույգերի կարգավիճակը, ովքեր չեն ցանկանում ամուսնանալ, անկախ այն հանգամանքից, թե նրանք ունեն երեխաներ, թե` ոչ, կամ երեխաներ ունենալու ցանկությունից անկախ: Հետևաբար, նրանք գտել են, որ իրենց օրենսդրության շրջանակից բացառելը չունի որևէ օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում և, հետևաբար, խտրական է:
(b) Կառավարությունը
62. Կառավարությունը նկատել է, որ թիվ 3719/2008 օրենքով հետապնդվող օրինական նպատակների առումով քաղաքացիական միություններին վերաբերող օրենսդրությունը պետք է պարունակի դրույթ, որը թույլ կտա ծնողներին իրենց կենսաբանական երեխաներին դաստիարակել այնպես, որ հայրն ունենա ծնողական պարտականության արդարացի բաժին` առանց զույգի ամուսնության: Քաղաքացիական միություն, հետևաբար, նշանակում է, որ երբ կինը հղիանում է, զույգն այլևս ստիպված չէ ամուսնանալ` վախենալով, որ նրանք չեն ունենա իրենց երեխայի հետ ցանկալի իրավական հարաբերություններ, քանի որ նա կհամարվի որպես արտամուսնական կապից ծնված երեխա: Հետևաբար, քաղաքացիական միությունները ներկայացնելով` հունական օրենսդիրն այն ցույց է տալիս որպես ավանդական ու ժամանակակից: Ընդունելով թիվ 3719/2008 օրենքը օրենսդիրը փորձել է ամուսնության և ընտանիքի ինստիտուտն ամրապնդել ավանդական իմաստով, քանի որ ամուսնանալու որոշումն այսուհետ կարող է կայացվել անկախ երեխայի ծննդի հեռանկարից և, այդպիսով` տարբեր սեռերի, երկու անձանց փոխադարձ համաձայնության հիման վրա` ներքին սահմանափակումներից դուրս:
63. Կառավարությունը պնդել է, որ թիվ 3719/2008 օրենքի նպատակն էր կարգավորել գոյություն ունեցող սոցիալական այն երևույթը ինչպիսինն է երեխաներ ունեցող չամուսնացած տարբեր սեռերի զույգերինը: Հունական օրենքն այդ առումով տարբերվում է եվրոպական այլ երկրներում քաղաքացիական միություններ ապահովող օրենսդրությունից: Հունաստանի օրենսդիրն օրենքի վերաբերյալ բացատրական զեկույցում հստակորեն հայտարարել է, որ այն չի ձգտում կարգավորել դե ֆակտո հարաբերությունների բոլոր ձևերը, այլ պաշտպանում է տարբեր սեռերի զույգերի նման հարաբերություններից ծնված երեխաներին, ինչպես նաև ինքնին ծնողներին, եթե նրանք չեն ցանկանում ամուսնանալ: Ըստ Կառավարության` օրենքի ամբողջ կառուցվածքը և դրա դրույթների բովանդակությունը նախատեսված են դրա արտացոլման համար: Հետևաբար, համասեռ զույգերի համար քաղաքացիական միությունների ընդունումը կպահանջի առանձին մի շարք կանոններ, որոնք կկարգավորեն նմանատիպ իրավիճակները, սակայն դա նույնը չէ, ինչ որ տարբեր սեռերի զույգերի հետ կապված իրավիճակը:
64. Կառավարությունը հայտարարել է, որ մինչև թիվ 3719/2008 օրենքի ուժի մեջ մտնելը, ներպետական օրենքը սահմանափակ էր ճանաչել ոչ ամուսնական կապերով համատեղ ապրող տարբեր սեռերի զույգերի հարաբերությունը: Մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքի 1444-րդ հոդվածը հղում է կատարել «դե ֆակտո հարաբերություններին»: Ըստ այդ դրույթի` ամուսնալուծված անձինք, ովքեր կրկին ամուսնացել են կամ գտնվում են դե ֆակտո հարաբերությունների մեջ, կորցնում են վճարներ ստանալու իրավունքը: Դե ֆակտո հարաբերություններին նպաստող վերարտադրության վերաբերյալ նույնպես նշվել է Քաղաքացիական օրենսգրքի 1456 և 1457-րդ հոդվածներում: 1456-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե չամուսնացած կինը ցանկանում է օգտվել վերարտադրության տեխնիկայից, այն անձը, ում հետ նա դե ֆակտո գտնվել է հարաբերությունների մեջ, պետք է նոտարական կարգով տա իր համաձայնությունը: 1457-րդ հոդվածը պայմաններ է դրել, ըստ որոնց` «արհեստական բեղմնավորումը [թույլատրելի է] կնոջ ամուսնու կամ այն մարդու մահվան դեպքում, ում հետ նա գտնվել է դե ֆակտո հարաբերությունների մեջ և ապրել է համատեղ»:
65. Կառավարությունն արտահայտել է այն տեսակետը, որ քննելով թիվ 3719/2008 օրենքի 1-ին բաժնի համապատասխանությունը Կոնվենցիայի 8 և 14-րդ հոդվածներին և, մասնավորապես, գնահատելով միջամտության համաչափության հարցը` Դատարանը պետք է հաշվի առնի գործի ընդհանուր նախապատմությունը և քաղաքացիական միությունների վերաբերյալ վերոնշյալ օրենքի բոլոր դրույթները: Առաջին հերթին, Կառավարությունը կոչ է արել Դատարանին տարբերակել այն դիմողներին, ովքեր ապրում են համատեղ, և նրանց, ովքեր չեն ապրում համատեղ: Առաջին դեպքում, նրանց գանգատները պետք է քննվեն «ընտանեկան կյանքի» իրավունքի տեսանկյունից, երկրորդ դեպքում կիրառելի հայեցակարգն է «անձնական կյանքի» իրավունքը:
66. Կառավարությունն այնուհետև վերլուծել է քաղաքացիական միություններից բխող իրավունքներն ու պարտականությունները և եզրակացրել, որ քաղաքացիական միությունների` օրենսդրության շրջանակից դուրսմղումը ոչ մի կերպ չի ազդել դիմողների գույքային և անձնական կարգավիճակի վրա: Ինչ վերաբերում է սեփականության հարցերին, Կառավարությունը վերահաստատել է իր փաստարկները գանգատի ratione personae ընդունելիության վերաբերյալ: Այն նկատել է, որ քաղաքացիական միությունները չեն նախատեսել որևէ ավտոմատ և պարտադիր հետևանք անձանց գույքի կարգավիճակի համար: Ինչ վերաբերում է սոցիալ-անվտանգության հարցերին, ապա համասեռ զույգերը գտնվել են նույն վիճակում, ինչ որ տարբեր սեռերի զույգերը, ովքեր որոշել են ամուսնանալ: Ինչ վերաբերում է ժառանգության հարցերին` դրանք կարող են կարգավորվել համասեռ զույգի շրջանակներում` առանց քաղաքացիական միության պայմանագրային համաձայնության:
67. Ինչ վերաբերում է դիմողների անձնական վիճակին Կառավարությունը պնդել է, որ կենսաբանական տարբերությունը տարբեր սեռերի և համասեռ զույգերի միջև` այնքանով, որքանով վերջինը չի կարող համատեղ ունենալ կենսաբանական երեխաներ, արդարացնում է տարբեր սեռերի զույգերի քաղաքացիական միությունների սահմանափակումը: Կառավարությունը հիմնվել է մասնավորապես թիվ 3719/2008 օրենքի 9-րդ և 10-րդ բաժինների վրա, որոնք հնարավորություն են տալիս արտամուսնական կապերի արդյունքում ծնված երեխայի հորն ընդունել հայրությունը և ներգրավված լինել երեխայի դաստիարակության գործում` առանց երեխայի մոր հետ ամուսնանալու: Հետևաբար, ամուսնությունը և դատարանների կամ հոր կողմից հայրության ճանաչումը այլևս հայրությունը հաստատելու միակ միջոցները չեն: Կառավարությունը նշել է, որ քաղաքացիական միությունների մասին օրենսդրության դրույթների §միջուկը¦ կարող է կիրառվել միայն տարբեր սեռերի զույգերի դեպքում: Այդ փաստարկի հիման վրա Կառավարությունը պնդել է, որ տվյալ գործում Դատարանը չպետք է գտնի, որ խախտվել են Կոնվենցիայի 14-րդ և 8-րդ հոդվածները: Իր կարծիքով, համասեռ զույգերը գտնվում են տարբեր սեռերի զույգերի իրավիճակից տարբերվող իրավիճակում, քանի որ նրանք չեն կարող ցանկացած պարագայում համատեղ ունենալ կենսաբանական երեխաներ:
68. Կառավարությունն ավելացրել է, որ, ինչպես նշված է թիվ 3719/2008 օրենքում, քաղաքացիական միությունների մասին օրենսդրությունը տարբերվում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ընդունված օրենսդրությունից: Մինչ այդ օրենքները նախատեսել են դրույթներ` կողմերի միջև ֆինանսական փոխհարաբերությունների հետ, միայն հունական օրենսդրությունն է պարունակում քաղաքացիական միության պարագայում ծնված երեխաների հայրության կանխավարկածի վերաբերյալ դրույթը: Կառավարությունը թիվ 3719/2008 օրենքից եզրակացրել է, որ այն ուղղված է զույգի անձնական կապին, այլ ոչ թե նրանց հարաբերություններում սեփականության հետ կապված գործոններին:
(c) Երրորդ կողմ
69. Երրորդ կողմը (AIRE կենտրոն, ICJ, FIDH և Ilga - Եվրոպան տես վերը` կետ 6) անդրադարձել է Դատարանի նախադեպային իրավունքին և, մասնավորապես, նրա` Քարներն ընդդեմ Ավստրիայի վճռին (թիվ 40016 /98, ՄԻԵԴ 2003թ.-IX) և Ազգային սահմանադրական դատարանների, ներառյալ Հունգարիայի Սահմանադրական դատարանի, Կանադայի Գերագույն դատարանի, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի և Բրազիլիայի Սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքին: Ըստ այդ դատարանների` պահանջվում է ծանրակշիռ արդարացում, երբ տարբերակման հիմքում ընկած է սեռը կամ սեռական կողմնորոշումը: Երրորդ կողմը նկատել է, որ ազգային դատարանների մեծամասնությունը, ինչպես Եվրոպայում, այնպես էլ այլուր, պահանջում է, որպեսզի չամուսնացած տարբեր սեռերի և համասեռ զույգերի նկատմամբ վերաբերմունքը լինի նույնը: Եվրոպայի խորհրդի` մեծ թվով անդամ պետություններ արդեն ընդունել են համասեռ զույգերի հարաբերությունները ճանաչող օրենք: Իրենց տվյալներով` Հունաստանի գործը յուրահատուկ է, քանի որ այն միակ եվրոպական երկիրն է, որն ընդունել է քաղաքացիական միությունները` դրա շրջանակից բացառելով համասեռ զույգերին: Նույն սեռի զույգերի քաղաքացիական հարաբերությունների գրանցման վերաբերյալ Պայմանավորվող պետությունների համապատասխան օրենսդրությունը հիմնադրվել է երկու մոդելների հիման վրա. (a) §դանիական մոդելը¦` Դանիայի 1989թ. օրենսդրության հիման վրա, որը սահմանափակում է համասեռ զույգերի գրանցման սխեման, քանի որ տարբեր սեռերի զույգերն արդեն ունեն իրենց ամուսնությունը գրանցելու հնարավորություն, և (b) §ֆրանսիական մոդելը¦, որը թույլատրում է քաղաքացիական միություն կազմել բոլոր չամուսնացած զույգերին` անկախ նրանց սեռական կողմնորոշումից:
2. Դատարանի գնահատականը
(a) 14-րդ հոդվածի` 8-րդ հոդվածի հետ համատեղ կիրառելիությունը
70. Դատարանն արդեն քննել է մի շարք գործեր, որոնցում դիմողները բողոքել են անձնական և ընտանեկան կյանքի ոլորտում սեռական կողմնորոշման խտրականությունից: Որոշ գործերը քննվել են միայն 8-րդ հոդվածի ներքո: Այս գործերը վերաբերում են համասեռ զույգերի հարաբերությունների արգելքին (տես Դաջեոնն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1981թ. հոկտեմբերի 22, Series A, թիվ 45, Նորիսն ընդդեմ Իռլանդիայի, 1988թ. հոկտեմբերի 26, Series A, թիվ 142 և Մոդինոսն ընդդեմ Կիպրոսի, 1993թ. ապրիլի 22, Series A, թիվ 259) և համասեռամոլներին զինված ուժերից հեռացնելուն (տես Սմիթը և Գրեյդին ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 33985/96 և 33986/96, ՄԻԵԴ, 1999թ.-VI): Որոշ գործեր քննվել են 14-րդ հոդվածի` 8-րդ հոդվածի հետ մեկտեղ, ներքո: Այս գործերը վերաբերում են տարբեր տարիքի համասեռամոլների հարաբերություններին, մի կողմից, և հետերոսեքսուալ հարաբերություններին մյուս կողմից (տես Լ.-ն և Վ.-ն ընդդեմ Ավստրիայի, թիվ 39392/98 և 39829/98, ՄԻԵԴ 2003թ.-I), ծնողական պատասխանատվության տրամադրմանը (տես Սալգերո դա Սիվա Մուտան ընդդեմ Պորտուգալիայի, թիվ 33290 /96, ՄԻԵԴ 1999թ.-IX), երեխա որդեգրելու թույլտվությանը (տես Ֆրեթեն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 36515/97, ՄԻԵԴ 2002թ.-I, Ե.Բ.-ն ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 43546 /02, 2008թ. հունվարի 22 ու Գասը և Դուբիսն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 25951/07, ՄԻԵԴ, 2012թ.), մահացած ամուսնու ունեցվածքը վարձակալելու (տես վերը` Քարները և Կոզակն ընդդեմ Լեհաստանի, թիվ 13102/02, 2010թ. մարտի 2), սոցիալական ապահովություն ստանալու իրավունքին (տես Փ.Բ.-ն և Ջ.Ս.-ն ընդդեմ Ավստրիայի, թիվ 18984/02, 2010թ. հուլիսի 22), համասեռ զույգերի ամուսնության թույլատրմանը կամ այլ իրավական ճանաչմանը (տես վերը` Շալքը և Կոֆը) և որդեգրման ընթացքում համասեռ զույգերի երկրորդ ծնողի բացառումը (տես X.-ն և այլոք ընդդեմ Ավստրիայի [GC], թիվ 19010 /07, 2013թ. փետրվարի 19):
71. Տվյալ գործում դիմողներն իրենց գանգատը ձևակերպել են 8-րդ հոդվածի հետ համատեղ 14-րդ հոդվածի համաձայն, և Կառավարությունը չի վիճարկել այդ դրույթների կիրառելիությունը: Դատարանը նպատակահարմար է գտնում հետևել այս մոտեցմանը (տես վերը` նշված Շալքի և Կոֆի գործերը, կետ 88):
72. Ավելին, Դատարանը բազմիցս գտել է, որ 14-րդ հոդվածն ինքնավար չէ, սակայն այն ունի ազդեցություն միայն Կոնվենցիայով ամրագրված այլ իրավունքների հետ կապված: Այս դրույթը լրացնում է Կոնվենցիայի և Արձանագրությունների մյուս անկախ դրույթները: Այն ինքնուրույն գոյություն չունի, քանի որ ազդեցություն ունի բացառապես այլ դրույթներով երաշխավորված «իրավունքների և ազատությունների կիրառման¦ հետ կապված: Թեև 14-րդ հոդվածի կիրառումը չի ենթադրում այդ դրույթների խախտում, և այս առումով, այն ինքնավար է, այն չի կարող կիրառվել, եթե փաստերը չեն գտնվում վերջինի մեկ կամ ավելի շրջանակներում (տես, ի թիվս այլոց, Պետրովիչն ընդդեմ Ավստրիայի, 1998թ. մարտի 27, կետ 22, Զեկույցներ 1998թ.-II. EB, վերը վկայակոչված, կետ 47, Շալքի և Կոֆի գործը, կետ 89 և X.-ն և այլոք, կետ 94):
73. Դատարանը գործի նյութերի հիման վրա նշում է, որ դիմողները կազմել են կայուն համասեռ զույգեր: Բացի դրանից, չի վիճարկվում այն, որ նրանց հարաբերությունները գտնվում են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակներում «անձնական կյանքի» իմաստով: Դատարանը նաև նշում է, որ իր Շալքի և Կոֆի վճռում, գտել է, որ, հաշվի առնելով անդամ պետություններում համասեռ զույգերի իրավական ճանաչման արագ էվոլյուցիան, «դա [կլիներ] արհեստական պահպանել այն տեսակետը, որ, ի տարբերություն այլ սեռերի զույգերի, համասեռ զույգը [չի կարող] ունենալ «ընտանեկան կյանք» 8-րդ հոդվածի իմաստով¦ (տես վերը նշված Շալքի և Կոֆի գործը, կետ 94): Հետևաբար, Դատարանի այն տեսակետն է, որ դիմողների հարաբերությունները սույն գործում «անձնական կյանքի» և «ընտանեկան կյանքի» շրջանակներում են, ճիշտ այնպես, ինչպես կդիտվեին տարբեր սեռերի զույգերի փոխհարաբերությունները նույն իրավիճակում: Այն որևէ հիմք չի տեսնում Կառավարության կողմից պահանջվող տարբերակում կատարելու համար (տես կետ 65) այն դիմողների միջև, ովքեր ապրում են համատեղ, և նրանց, ովքեր չեն ապրում համատեղ մասնագիտական և սոցիալական պատճառներով (տես վերը` կետ 8), քանի որ սույն գործով համատեղ չապրելու փաստը չի զրկում շահագրգիռ զույգերին կայունությունից, որը երաշխավորվում է ընտանեկան կյանքի շրջանակներում 8-րդ հոդվածի իմաստով:
74. Ամփոփելով, Դատարանը եզրակացնում է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածը` 8-րդ հոդվածի հետ համատեղ, կիրառելի է սույն գործում:
(b) 8-րդ հոդվածի հետ համատեղ 14-րդ հոդվածի համապատասխանությունը
(i) Գործի շրջանակը
75. Դատարանը կարևոր է համարում սահմանագծել սույն գործի շրջանակը: Դիմողների գանգատը չի վերաբերում ներպետական օրենսդրությամբ համասեռ զույգերի հարաբերությունների իրավական ճանաչում ապահովելու` Հունաստանի պետության ընդհանուր պարտավորությանը: Սույն գործում դիմողները բողոքել են, որ թիվ 3719/2008 օրենքը նախատեսված է տարբեր սեռերի զույգերի քաղաքացիական միությունների համար` դրանով ինքնաբերաբար բացառելով համասեռ զույգերին իր շրջանակից: Այլ կերպ ասած, դիմողների բողոքը չի կայանում նրանում, որ հունական պետությունը չի կատարել որևէ պոզիտիվ պարտավորություն, որը կարող է կիրառվել Կոնվենցիայով, այլ նրանում, որ թիվ 3719/2008 օրենքը պարունակում է տարբերակում, որը, իրենց կարծիքով, խտրականություն է իրենց նկատմամբ: Հետևաբար, սույն գործում այն հարցը, որը պետք է լուծվի, այն է, թե արդյոք հունական պետությունը Կոնվենցիայի 14-րդ և 8-րդ հոդվածների տեսանկյունից իրավունք ունի ընդունել օրենք` ներկայացնելով ամուսնության ինստիտուտի նոր գրանցված հարաբերությունների սխեման չամուսնացած զույգերի համար, որոնք սահմանված են միայն տարբեր սեռերի զույգերի համար, և դրանով բացառում են նույն սեռի զույգերին:
(ii) Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված սկզբունքները
76. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներքո խնդիր առաջանալու համար պետք է լինի տարբերություն համադրելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի միջև: Վերաբերմունքի նման տարբերությունը խտրական է, եթե այն չունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում, կամ եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ եթե չկա համաչափության որևէ ողջամիտ կապ միջոցների և հետապնդվող նպատակի միջև: Պայմանավորվող պետությունն ունի գնահատման սահման որոշելիս, թե ինչ չափով են նման իրավիճակներում տարբեր վերաբերմունքներն արդարացված (տես Բրդենն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 13378 /05, կետ 60, ՄԻԵԴ, 2008թ., վերը վկայակոչված Շալքի և Կոֆի գործը, կետ 96 , և X.-ը և այլոց գործը, կետ 98): Խտրականության հասկացությունը` 14-րդ հոդվածի իմաստով, ներառում է նաև այն դեպքերը, երբ անձը կամ անձանց խումբը ենթարկվում է պակաս բարենպաստ վերաբերմունքի, քան մյուսը` առանց պատշաճ հիմնավորման, թեև առավել բարենպաստ վերաբերմունքը չի պարտադրվում Կոնվենցիայով (տես Աբդուլազիզը, Կաբալեսը և Բալկանդալին ընդդեմ Միացյալ Թագավորության, 1985թ. մայիսի 28, կետ 82, Series A, թիվ 94):
77. Սեռական կողմնորոշումը 14-րդ հոդվածով քողարկված մի հասկացություն է: Դատարանը բազմիցս գտել է, որ, ճիշտ այնպես, ինչպես սեռի վրա հիմնված տարբերությունը, սեռական կողմնորոշման վրա հիմնված տարբերությունը պահանջում է հիմնավորող «հատկապես համոզիչ ու ծանրակշիռ պատճառներ» (տես, օրինակ, Սմիթը և Գրեյդին, կետ 90, վերը նշված Քարները, կետեր 37 և 42, L.-ն և Վ.-ն, կետ 45, և X.-ն և այլոք, կետ 99): Եթե վերաբերմունքի տարբերությունը հիմնված է սեռի կամ սեռական կողմնորոշման վրա` պետության հայեցողության սահմանը նեղ է (տես Քարները, կետ 41 և Կոզակը, կետ 92, երկուսն էլ նշված են վերը): Ըստ Կոնվենցիայի` բացառապես սեռական կողմնորոշման նկատառումների վրա հիմնված տարբերություններն անընդունելի են (տես վերը` Սալգիերո դա Սիլվան, կետ 36, Ե.Բ.-ն, կետեր 93 և 96, և X.-ն և այլոք, կետ 99):
(iii) Այս սկզբունքների կիրառումը սույն գործում
(α) Դիմողների ու տարբեր սեռերի զույգերի համադրելի իրավիճակը և գոյություն ունեցող վերաբերմունքի տարբերությունը:
78. Առաջին հարցը, որը պետք է լուծվի Դատարանի կողմից, այն է, թե արդյոք դիմողների իրավիճակը համեմատելի է այն իրավիճակի հետ, երբ տարբեր սեռերի զույգերը ցանկանում են գրանցել քաղաքացիական միություն թիվ 3719/2008 օրենքի համաձայն: Դատարանը կրկնում է, որ համասեռ զույգերը ճիշտ այնպես, ինչպես տարբեր սեռերի զույգերը իրավունք ունեն մտնելու կայուն հարաբերությունների մեջ (տես վերը` Շալքը և Քոֆը, կետ 99): Ուստի այն գտնում է, որ դիմողները համեմատելի իրավիճակում են տարբեր սեռերի զույգերի հետ իրենց հարաբերությունների պաշտպանության և իրավական ճանաչման անհրաժեշտության կապակցությամբ (տես վերը Շալքը և Քոֆը):
79. Դատարանն այնուհետև նշում է, որ թիվ 3719/2008 օրենքի 1-ին բաժինը քաղաքացիական միության մեջ մտնելու հնարավորություն է ընձեռում տարբեր սեռերի երկու անհատներին: Հետևաբար` բացառելով համասեռ զույգերին իր շրջանակից, օրենքը վերաբերմունքի տարբերություն է դրսևորում, որը հիմնված է անձանց սեռական կողմնորոշման վրա:
( β ) Իրավաչափ նպատակը և համաչափությունը
80. Դատարանը նշում է, որ Կառավարությունը համասեռ զույգերին թիվ 3719/2008 օրենքի շրջանակներում չներառելու օրենսդրի ընտրությունն արդարացնելու համար հիմնականում հիմնվում է երկու փաստարկների վրա: Նախ` այն պնդում է, որ եթե այդ օրենքով ներկայացված քաղաքացիական միությունները կիրառելի լինեին դիմողների նկատմամբ, ապա դա կհանգեցներ որոշակի իրավունքների` կապված նրանց ու պարտականություններին իրենց գույքային վիճակի, յուրաքանչյուր զույգի ֆինանսական հարաբերությունների և նրանց ժառանգական իրավունքի հետ, ինչը նրանց կարող է տրամադրվել սովորական օրենքով, այսինքն` պայմանագրային հիմունքներով: Երկրորդ` Կառավարությունը պնդում է, որ օրենսդրությունը մշակվել է հետապնդելով մի քանի նպատակ` պաշտպանել արտամուսնությունից ծնված երեխաներին, պաշտպանել միայնակ ծնողին (ինչպես երևում է օրենքի վերաբերյալ բացատրական զեկույցից), ընդառաջել ծնողների ցանկությանն իրենց երեխաներին դաստիարակելու հնարավորություն ունենալ առանց ամուսնանալու պարտավորության և, ի վերջո, ամրապնդել ամուսնության և ընտանիքի ինստիտուտը` ավանդական իմաստով:
81. Ինչ վերաբերում է Կառավարության կողմից ներկայացված առաջին փաստարկին, Դատարանը հայտնում է այն տեսակետը, որ եթե նույնիսկ այն համարվել է գործող, այն հաշվի չի առել այն փաստարկը, որ թիվ 3719/2008 օրենքով նախատեսված քաղաքացիական միությունները` որպես պաշտոնապես ճանաչված ամուսնության այլընտրանք, դիմողների համար ունեն ներքին արժեք` անկախ իրավական հետևանքներից: Ինչպես Դատարանն արդեն նկատել է, համասեռ զույգերը ճիշտ այնպես, ինչպես տարբեր սեռերի զույգերը, ունեն կայուն հարաբերություններ ստեղծելու իրավունք: Համասեռ զույգերը ապրելով համատեղ ունեն փոխադարձ աջակցության և օգնության առումով նույն կարիքները ինչպես տարբեր սեռի զույգերը: Հետևաբար, քաղաքացիական միություն կազմելու հնարավորությունը վերջինների համար լինելի կդարձներ միակ մատչելի հնարավորությունը` հունական օրենսդրության ներքո պաշտոնականացնել իրենց հարաբերությունները` արտոնելով պետության կողմից ճանաչված իրավական կարգավիճակ: Դատարանը նշում է, որ ընդլայնելով քաղաքացիական միությունների շրջանակը` ներառելով համասեռ զույգերին, վերջիններին թույլ կտա կարգավորել գույքի, տեխնիկական սպասարկման և ժառանգության խնդիրները ոչ թե որպես մասնավոր անձինք` համաձայն սովորական օրենքի, այլ քաղաքացիական միությունները կարգավորող իրավական կանոնների հիման վրա, այդպիսով պետության կողմից պաշտոնապես ճանաչելով իրենց հարաբերությունները:
82. Ճիշտ է, որ Կառավարության երկրորդ հիմնական փաստարկն այն է, որ թիվ 3719/2008 օրենքը նախատեսված է ամրապնդել արտամուսնությունից ծնված երեխաների իրավական կարգավիճակը և ծնողների համար դյուրացնել իրենց երեխաներին դաստիարակելը` առանց ամուսնանալու պարտավորության: Այս առումով, այն պնդում է, որ համասեռ զույգերը տարբերվում են տարբեր սեռերի զույգերից, քանի որ վերջինները չեն կարող համատեղ ունենալ կենսաբանական երեխաներ:
83. Դատարանը գտնում է, որ արտամուսնությունից ծնված երեխաների դրությունը կարգավորելու նպատակով օրենքի ընդունումն օրինական է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից, և այն անուղղակիորեն ամրապնդում է ամուսնության ինստիտուտը հունական հասարակությունում` նպաստելով այն հասկացությանը, որը պարզաբանվել է Կառավարության կողմից, այն է` որ ամուսնանալու որոշումը պետք է կայացվի բացառապես երկու անհատների փոխադարձ պարտավորությունների հիման վրա` անկախ ներքին սահմանափակումներից կամ երեխաներ ունենալու հեռանկարից (տես վերը` կետ 62): Դատարանն ընդունում է, որ ավանդական իմաստով ընտանիքի պաշտպանությունն սկզբունքորեն ծանրակշիռ և օրինական պատճառ է, որը կարող է արդարացնել վերաբերմունքի տարբերությունը (տես վերը` Քարները, կետ 40 և Կոզակը, կետ 98): Անշուշտ, երեխայի շահերի պաշտպանությունը նույնպես իրավաչափ նպատակ է (տես վերը` X.-ն և այլոք, կետ 138): Մնում է համոզվել, թե արդյոք համաչափության սկզբունքը պահպանվել է սույն գործում:
84. Դատարանը կրկնում է իր նախադեպային իրավունքով սահմանված սկզբունքները: Ընտանիքն ավանդական իմաստով պաշտպանելու նպատակը բավականին վերացական է և մի շարք կոնկրետ միջոցներ կարող են օգտագործվել այն իրականացնելու համար (տես վերը` Քարները, կետ 41 և Կոզակը, կետ 98): Բացի դրանից, հաշվի առնելով, որ Կոնվենցիան կենդանի գործիք է, որը պետք է մեկնաբանվի այսօրվա պայմաններում (տես, ի թիվս այլոց, Թայրերն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978թ. ապրիլի 25, կետ 31, Series A, թիվ 26 և Քրիսթին Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 28957/95, կետ 75, ՄԻԵԴ 2002թ.-VI), պետության կողմից միջոցի ընտրությունը` ընտանիքը պաշտպանելու և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքն ապահովելու, ինչպես պահանջվում է 8-րդ հոդվածով, պետք է պարտադիր հաշվի առնեն սոցիալական և քաղաքացիական կարգավիճակի խնդիրների և հարաբերությունների ընկալման առումով հասարակական զարգացումները և փոփոխությունները, այդ թվում այն, որ առկա չէ միայն մեկ եղանակ կամ մեկ ընտրություն, երբ խոսքը վերաբերում է ընտանիքին կամ անձնական կյանքին (տես վերը X.-ն և այլոք, կետ 139):
85. Այն դեպքերում, երբ պետությունների հայեցողության սահմանը նեղ է, որտեղ կա վերաբերմունքի տարբերություն` կախված սեռից կամ սեռական կողմնորոշումից, համաչափության սկզբունքը չի պահանջում, որ ընտրված միջոցը լինի հարմար նպատակին հասնելու համար: Պետք է նաև ցույց տրվի, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է որոշակի կատեգորիայի անձանց, այս դեպքում` համասեռական հարաբերություններ ունեցող անձանց, բացառել դրույթների կիրառման շրջանակից (տես վերը Քարները, կետ 41 և Կոզակը, կետ 99): Ըստ վերը վկայակոչված նախադեպային իրավունքի` ապացուցման բեռն այս առումով կրում է պատասխանող Կառավարությունը: Ուստի Հունաստանի կառավարությունը սույն գործում պետք է ցույց տա, որ թիվ 3719/2008 օրենքով համասեռ զույգերի քաղաքացիական միությունների արգելքն անհրաժեշտ էր իր կողմից վկայակոչված օրինական նպատակների համար (տես վերը` X.-ը և այլոք, կետ 141):
86. Դատարանը նշում է, որ օրենսդրությունը ոչ միայն ապահովում է միջոցներ, որոնք ուղղված են կարգավորելու սոցիալական իրողությունները և Կառավարության կողմից նշված նպատակները (տես վերը` կետ 80): Այն մշակել է նախևառաջ իրավական ճանաչում տալու ամուսնությունից տարբերվող այլ հարաբերություններին, որոնք կոչվում են §քաղաքացիական միություններ¦: Դա հստակորեն նշված է օրենքի բովանդակության մեջ և կառուցվածքում: Բաժին 1-ը քաղաքացիական միությունը սահմանում է որպես §երկու տարբեր սեռերի չափահաս անձանց միջև կնքված պայմանագիր, որը կարգավորվում է նրանց կյանքը որպես զույգ¦: Բացի դրանից, հաջորդող բաժինները չեն սահմանափակվում միայն արտամուսնությունից ծնված երեխաների կարգավիճակը կարգավորելով, այլ նաև կարգավորում են այն զույգերի համատեղ ապրելու պայմանականությունները, որոնք գտնվում են քաղաքացիական միության մեջ: Օրինակ` 6-րդ և 7-րդ բաժինները վերաբերում են կողմերի ֆինանսական հարաբերություններին և միության քայքայման դեպքում` վճարումների պարտավորությանը: Բաժին 11-ը, մինչդեռ, նախատեսում է, որ երբ ամուսիններից մեկը մահանում է` մյուս ամուսինը ժառանգություն ստանալու իրավունք ունի...
87. Այս առումով Դատարանը նշում է, որ օրինագծի վերաբերյալ իր զեկույցում Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը նկատել է, որ չի պարզաբանվում, թե ինչու է օրինագծին տրվել հետևյալ անվանումը. §Ընտանիքին, երեխաներին և հասարակությանը վերաբերող բարեփոխումներ¦, երբ այն իրականում նոր իրավական ձև է տալիս ոչ ամուսնական հարաբերություններին ... Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ չնայած իր վերտառությանը և օրենսդրի կողմից հայտարարված մտադրություններին` թիվ 3719/2008 օրենքը հիմնականում ուղղված է նոր տեսակի ոչ ամուսնական հարաբերություններին իրավական ճանաչում հաղորդելուն:
88. Ամեն դեպքում, նույնիսկ ենթադրելով, որ օրենսդրի մտադրությունն է եղել արտամուսնությունից ծնված երեխաներին իրավական պաշտպանության մակարդակը բարձրացնելը և ամուսնության ինստիտուտն անուղղակիորեն ամրապնդելը, փաստը մնում է փաստ, որ ընդունելով թիվ 3719/2008 օրենքը` այն ներկայացրել է քաղաքացիական հարաբերությունների մի ձև, որը հայտնի է որպես քաղաքացիական միություն, ինչը բացառում է համասեռ զույգերի միությունը, միաժամանակ տարբեր սեռերի զույգերին միություն կազմելու հնարավորություն տալով, անկախ նրանից, թե արդյոք նրանք երեխաներ ունեն, թե` ոչ, նրանց ընձեռում է իրենց հարաբերությունները կարգավորելու բազմաթիվ գործոններ:
89. Այս կապակցությամբ Դատարանն առաջին հերթին նշում է, որ Կառավարության փաստարկները, որոնք սևեռված են տարբեր սեռերի զույգերի և նրանց երեխաների իրավիճակի վրա, առանց արդարացնելու համասեռ (ովքեր ծնողներ չեն) և տարբեր սեռերի զույգերի միջև վերաբերմունքի տարբերությունը, որը բխում է այդ օրենքից: Երկրորդ` Դատարանը բավարարված չէ Կառավարության այն փաստարկով, որ թիվ 3719/2008 օրենքով հետապնդվող նպատակները ենթադրում են համասեռ զույգերի դուրսմղում դրա շրջանակից: Օրենսդրի համար անհնարին չէր ներառել մի շարք դրույթներ, որոնք կվերաբերի արտամուսնությունից ծնված երեխաներին, միևնույն ժամանակ տարածվելով համասեռ զույգերի վրա` քաղաքացիական միություն կազմելու իմաստով: Դատարանը նշում է, որ այդ կապակցությամբ օրենսդրության վերաբերյալ պարզաբանում զեկույցը չի առաջարկում որևէ բացատրություն օրենսդրի` տարբեր սեռերի զույգերի քաղաքացիական միությունները սահմանափակելու որոշման կապակցությամբ (տես վերը` կետ 10): Այն նաև նշում է, որ Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը գտել է, որ օրինագիծը կրում է խտրական բնույթ, քանի որ այն կիրառելի չէ համասեռ զույգերի նկատմամբ ..., և որ Խորհրդարանի գիտական խորհուրդն ունի նույն դիրքորոշումը (տես վերը` կետ 13):
90. Վերջապես, Դատարանը նշում է, որ հունական օրենքի համաձայն, ինչպես մատնանշել է Կառավարությունը (տես վերը` կետ 64), նույնիսկ նախքան թիվ 3719/2008 օրենքի ուժի մեջ մտնելը տարբեր սեռերի զույգերի, ի տարբերություն համասեռ զույգերի, հարաբերությունները կարող են օրինականորեն ճանաչվել ամուսնության ինստիտուտի հիման վրա կամ առավել սահմանափակ ձևով` Քաղաքացիական օրենսգրքի դրույթների ներքո: Հետևաբար, համասեռ զույգերը կունենան որոշակի շահ քաղաքացիական միություն կազմելու համար, քանի որ ի տարբերություն տարբեր սեռերի զույգերի, դա թույլ կտա օրինական ճանաչել նրանց հարաբերությունները հունական օրենքի հիման վրա:
91. Բացի դրանից, Դատարանը նշում է այն փաստը, որ թեև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավական համակարգերի շրջանում չկա կոնսենսուս, ներկայումս առկա է համասեռ զույգերի հարաբերություններին իրավական ճանաչում տալու միտում: Ինը մասնակից պետություններ չեն արգելում համասեռականների ամուսնությունը: Բացի դրանից, տասնյոթ անդամ պետություններ լիազորություն են տվել համասեռ զույգերի ինչ-որ ձևի քաղաքացիական միությունների: Ինչ վերաբերում է սույն գործին առնչվող կոնկրետ հարցին (տես վերը` կետ 75), Դատարանը գտնում է, որ պարզ է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավական համակարգերում ձևավորվող միտումը` տասնինը պետություններ թույլատրում են որևէ ձևի գրանցված հարաբերություններ, քան ամուսնությունն է, Լիտվան և Հունաստանը միակ երկրներն են, որոնք դա ամրագրել են բացառապես տարբեր սեռերի զույգերի համար ... Այլ կերպ ասած, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, բացառությամբ երկուսի, չամուսնացած զույգերի համար որպես ամուսնության այլընտրանք գրանցված հարաբերությունների նոր համակարգը իր շրջանակում ներառում են համասեռ զույգերին: Ընդ որում, այս միտումն արտացոլվում է Եվրոպայի խորհրդի համապատասխան նյութերում: Այդ առումով Դատարանը հղում է կատարել, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1728 (2010) բանաձևին և Նախարարների կոմիտեի թիվ CM / Rec (2010) 5 հանձարարականին ...
92. Այն փաստը, որ աստիճանական էվոլյուցիայի վերջում երկիրը հայտնվում է մեկուսացված վիճակում իր օրենսդրության մեկ գործոնի պատճառով` անվերապահորեն չի նշանակում, որ այդ գործոնը հակասում է Կոնվենցիային (տես F.-ն ընդդեմ Շվեյցարիայի, 1987թ. դեկտեմբերի 18, կետ 33, Series A, թիվ 128): Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի ներկայացրել համոզիչ ու ծանրակշիռ պատճառներ` արդարացնելու համար համասեռ զույգերին թիվ 3719/2008 օրենքի շրջանակից բացառելը: Հետևաբար, այն գտնում է, որ սույն գործում տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ համատեղ 14-րդ հոդվածի խախտում:
...
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
95. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է`
§Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել¦:
A. Վնասը
96. Դիմողները թիվ 29381/09 գանգատով պահանջել են 10,000 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, հաշվի առնելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ համատեղ 14-րդ հոդվածի խախտումը և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայությունը: Նրանք նաև խնդրել են Դատարանին Կառավարությանը ներկայացնել կոնկրետ հանձնարարականներ թիվ 3719/2008 օրենքը փոփոխելու համար և քաղաքացիական միությունների կիրառումը տարածել համասեռ զույգերի նկատմամբ:
97. Դիմողները թիվ 32684/09 գանգատով պահանջել են 15,000 եվրո` յուրաքանչյուր զույգի համար, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, որն ընդամենը կազմում է 45,000 եվրո: Նրանք պնդել են, որ իրենք ենթարկվել են անընդունելի խտրականության իրենց սեռական նախասիրությունների պատճառով, և որ իրենց թիվ 3719/2008 օրենքի շրջանակից բացառելն առաջացրել է զգալի վրդովմունք:
98. Կառավարությունը պնդել է, որ դիմողների կողմից պահանջվող գումարները չափազանցված են, և որ դիմողները չեն ապացուցել, որ իրենք անձնապես տուժել են իրենց անձնական և ընտանեկան կյանքին անմիջական միջամտությունից: Այն գտել է, որ խախտման փաստի ճանաչումն ինքնին բավարար արդարացի փոխհատուցում է:
99. Ի տարբերություն Կառավարության, Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ մեկտեղ 14-րդ հոդվածի խախտում հայտնաբերելու փաստը չի հանդիսանում բավարար փոխհատուցում դիմողների կրած ոչ նյութական վնասի դիմաց: Արդարացիության սկզբունքով առաջնորդվելով` 41-րդ հոդվածի համաձայն Դատարանը յուրաքանչյուր դիմողին, բացառությամբ յոթերորդ դիմողի (թիվ 32684/09 գանգատ), տրամադրել է 5,000 եվրո գումար` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, հավելած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել: Դատարանը մերժում է դիմողների` արդարացի փոխհատուցման վերաբերյալ մնացած պահանջը:
B. Ծախսեր և ծախքեր
100. Դիմողներն իրենց թիվ 29381/09 գանգատով համատեղ պահանջել են 7,490.97 եվրո` Դատարանում առաջացած ծախսերի և ծախքերի համար: Մասնավորապես, նրանք գնահատել են Հունաստանի Հելսինկյան մոնիթորինգի իրենց ներկայացուցիչների կողմից գործի առնչությամբ կատարած աշխատանքի համար քսան ժամ`ամենժամյա 100 եվրո փոխարժեքով: Նրանք այդ կապակցությամբ ներկայացրել են փաստաթուղթ, որը պարունակում էր Դատարան ներկայացվող դիտարկումները պատրաստելու համար նրանց ներկայացուցիչների կողմից ծախսված ժամանակի հետ կապված մանրամասներ: Նրանք նաև պահանջել են 4.485 եվրո տկն Մեքարիի կողմից իրենց շահերը Մեծ պալատում ներկայացնելու համար և ի պաշտպանություն այդ պահանջի ներկայացրել ծախսերի ցուցակ: Վերջապես, նրանք պահանջել են 1,005.97 եվրո Մեծ պալատի լսումներին ներկա գտնվելու համար իրենց ներկայացուցիչների ճամփորդական ծախսերի համար: Դիմողները բացատրել են, որ համաձայն իրենց ներկայացուցիչների հետ կնքած պայմանագրի` իրենք պետք է վերջիններին վճարեն Մեծ պալատի կողմից որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում տրամադրված ամբողջ գումարը, եթե Դատարանը գտնի Կոնվենցիայի խախտում: Նրանք, հետևաբար, խնդրել են, որ այդ գլխի ներքո տրամադրվող ցանկացած փոխհատուցում ուղղակիորեն փոխանցվի իրենց ներկայացուցիչների բանկային հաշիվներին:
101. Դիմողները թիվ 32684/09 գանգատով համատեղ պահանջել են 8,000 եվրո` որպես դատավարության ծախսերի փոխհատուցում և ներկայացրել են ապրանքագրերի հաշիվ և ծախսերի ցանկ:
102. Կառավարությունը պատասխանել է, որ Դատարանը կարող է դիմողներին ծախսերի և ծախքերի փոխհատուցում տրամադրել այն դեպքում, եթե գտնի, որ այդ պահանջները բավարար չափով հիմնավորված են:
103. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` դիմողն իրավունք ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցում ստանալ միայն այն դեպքում, եթե հաստատվի, որ դրանք, ըստ էության, եղել են անհրաժեշտ և ողջամիտ (տես` Կրինգան ընդդեմ Ռումինիայի [GC], թիվ 29226/03, կետ 130, 2012թ. փետրվարի 23): Հաշվի առնելով իր տնօրինման տակ գտնվող փաստաթղթերը և վերը նշված չափանիշները` Դատարանը գտնում է, որ դիմողների թիվ 29381/09 գանգատի առնչությամբ պետք է տրամադրվի 5,000 եվրո` համատեղ, հավելած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել, որը պետք է փոխանցվի անմիջապես նրանց ներկայացուցիչների բանկային հաշիվներին (տես` Կարաբուլին ընդդեմ Ռումինիայի, թիվ 45661/99, կետ 180, 2010թ. հուլիսի 13) : Ինչ վերաբերում է դիմողների թիվ 32684/09 գանգատին, Դատարանը գտնում է, որ նրանց` համատեղ պետք է տրամադրվի 6,000 եվրո` որպես ծախսերի և ծախքերի փախհատուցում, հավելած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել:
C. Տուգանային տոկոսներ
Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ
...
3. Վճռում է, տասնվեց ձայնով` ընդդեմ մեկի, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի` 14-րդ հոդվածի հետ մեկտեղ խախտում:
4. Վճռում է, տասնվեց ձայնով` ընդդեմ մեկի,
որ (a) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմողներին վճարի հետևյալ գումարները.
(i) 5,000 (հինգ հազար) եվրո` յուրաքանչյուր դիմողին, բացառությամբ յոթերորդ դիմողի (թիվ 32684/09 գանգատ), որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, հավելած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել,
(ii) 5,000 (հինգ հազար) եվրո` դիմողներին համատեղ (թիվ 29381/09 գանգատ)` որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում, հավելած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել, որը պետք է փոխանցվի անմիջապես նրանց ներկայացուցիչների բանկային հաշիվներին,
(iii) 6,000 (վեց հազար) եվրո` դիմողներին համատեղ (թիվ 32684/09 գանգատ), բացառությամբ յոթերորդ դիմողի, որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում, հավելած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել,
(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում չվճարված գումարի մասով պետք է հաշվարկվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:
5. Մերժում է, միաձայն, դիմողների` արդարացի բավարարման վերաբերյալ մնացած պահանջը:
Կատարված է անգլերենով և ֆրանսերենով, գրավոր հրապարակվել է Մարդու իրավունքների պալատում, Ստրասբուրգում, 2013թ. նոյեմբերի 8-ին:
Մայքլ Օ’ԲոյլԴին Սփիլման
ՓոխքարտուղարՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy