© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի տեղեկատվական նշում թիվ 168
2013թ. նոյեմբեր
Վալինաթոսը և այլոք ընդդեմ Հունաստանի [GC] - 29381/09 և 32684/09
Վճիռ 2013թ. 11. 7. [GC]
Հոդված 14
Խտրականություն
Համասեռ զույգերին «քաղաքացիական միությունների¦ շրջանակից բացառել. խախտում:
Փաստեր - Առաջին գանգատը ներկայացվել է երկու հույն քաղաքացիների կողմից, իսկ երկրորդը` վեց հույն քաղաքացիների և ընկերակցության կողմից, որի նպատակներն են եղել ապահովել հոգեբանական և բարոյական աջակցություն գեյերին և լեսբուհիներին: 2008թ. նոյեմբերի 26-ին ուժի մեջ է մտել թիվ 3719/2008 օրենքը` «Ընտանիքին, երեխաներին և հասարակությանը վերաբերող բարեփոխումներ» վերտառությամբ: Այն ներկայացրել է չամուսնացած զույգերի համար հարաբերությունների պաշտոնական ձև, որը կոչվում է «քաղաքացիական միություն», և որը նախատեսված է տարբեր սեռերի զույգերի համար, դրանով իսկ իր շրջանակից բացառելով համասեռ զույգերին:
Իրավունք - 14-րդ հոդված` 8-րդ հոդվածի հետ մեկտեղ
(a) Կիրառելիությունը - Դիմողներն իրենց գանգատը ձևակերպել են 14-րդ հոդվածի` 8-րդ հոդվածի հետ համատեղ ներքո, և Կառավարությունը չի վիճարկել այդ դրույթների կիրառելիությունը: Դատարանը նպատակահարմար է գտել հետևել այդ մոտեցմանը: Բացի դրանից, դիմողների հարաբերություններն ընկնում են «անձնական կյանք» և «ընտանեկան կյանք» հասկացությունների ներքո ճիշտ այնպես, ինչպես տարբեր սեռերի զույգերի փոխհարաբերությունները նույն իրավիճակում: Հետևաբար` 14-րդ հոդվածը` 8-րդ հոդվածի հետ մեկտեղ, կիրառելի է:
(b) Գործի հանգամանքները - Դիմողները համեմատելի իրավիճակում էին` ինչպես որ տարբեր սեռերի զույգերն իրենց հարաբերությունների պաշտպանության և իրավական ճանաչման անհրաժեշտության պարագայում: Այնուամենայնիվ, թիվ 3719/2008 օրենքի 1-ին բաժինը ցայտուն կերպով պաշտպանում է քաղաքացիական միության մեջ մտնելու տարբեր սեռերի երկու անհատների հնարավորությունը: Համապատասխանաբար, լռելյայն բացառելով համասեռ զույգերին իր շրջանակից` օրենքը ցուցաբերում է շահագրգիռ անձանց նկատմամբ վերաբերմունքի տարբերություն սեռական կողմնորոշման հիմքով:
Կառավարությունը հիմնվել է երկու փաստարկների վրա` արդարացնելու համար օրենսդրի ընտրությունը համասեռ զույգերին օրենքի շրջանակներում չներառելու առումով: Նախ այն պնդել է, որ եթե օրենքով ներկայացված քաղաքացիական միությունները կիրառելի լինեն դիմողների նկատմամբ, դա կհանգեցնի որոշակի իրավունքների ու պարտականությունների, ինչպիսիք են յուրաքանչյուր զույգի գույքային, ֆինանսական հարաբերությունների և նրանց ժառանգության իրավունքի հարցերը, որը նրանք կարող են կարգավորել սովորական օրենքի իրավական դաշտում, այսինքն` պայմանագրային հիմունքներով: Երկրորդ` օրենքը նախատեսված է լուծելու մի շարք խնդիրներ, այդ թվում արտամուսնությունից ծնված երեխաների իրավական կարգավիճակն ամրապնդելու և ավելի դյուրացնելու ծնողների` իրենց երեխաներին դաստիարակելու գործը առանց ամուսնանալու պարտավորության: Այդ առումով, տարբեր սեռերի զույգերը տարբերվում են համասեռ զույգերից, քանի որ վերջինները չեն կարող համատեղ ունենալ կենսաբանական երեխաներ: Դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից օրինական է այն, որ օրենսդիրն ընդունել է օրենք, որը կարգավորում է արտամուսնությունից ծնված երեխաների կարգավիճակը և անուղղակիորեն ամրապնդում է ամուսնության ինստիտուտը հունական հասարակությունում` խթանելով այն հասկացությունը, որ ամուսնանալու վերաբերյալ որոշումը պետք է կայացվի բացառապես երկու անհատների փոխադարձ ցանկության հիման վրա, անկախ երեխաներ ունենալու հեռանկարից: Ընտանիքի պաշտպանությունը` ավանդական իմաստով, սկզբունքային, ծանրակշիռ ու օրինական պատճառ է, որը կարող է արդարացնել վերաբերմունքի տարբերությունը: Անհրաժեշտ է պարզել, թե արդյոք սույն գործում պահպանվել է համաչափության սկզբունքը:
Օրենսդրությունն առաջին հերթին նախատեսում է իրավական ճանաչում տալ հարաբերությունների մի տեսակին, որն այլ է քան ամուսնությունը: Ամեն դեպքում, նույնիսկ ենթադրելով, որ օրենսդրի մտադրությունը եղել է արտամուսնությունից ծնված երեխաների իրավական պաշտպանությունն ուժեղացնելը և ամուսնության ինստիտուտն անուղղակիորեն ամրապնդելը, փաստը մնում է փաստ, որ ընդունելով թիվ 3719/2008 օրենքը` այն ներկայացրել է քաղաքացիական հարաբերությունների մի ձև, որը հայտնի է որպես քաղաքացիական միություն, ինչը բացառում է համասեռ զույգերի միությունը, միաժամանակ տարբեր սեռի զույգերին միություն կազմելու հնարավորություն տալով, անկախ նրանից, թե արդյոք նրանք ունեն երեխաներ, թե` ոչ, իրենց հարաբերություններում կարգավորելու բազմաթիվ խնդիրներ:
Կառավարության փաստարկներն ուղղված են երեխաներ ունեցող տարբեր սեռերի զույգերի իրավիճակին, առանց արդարացնելու վերաբերմունքի տարբերությունը, որն առաջանում է համասեռ զույգերի (ովքեր ծնողներ չեն) և տարբեր սեռերի զույգերի միջև օրենսդրության կիրառման արդյունքում: Օրենսդիրը կարող էր ներառել արտամուսնությունից ծնված երեխաներին վերաբերող մի շարք դրույթներ, միևնույն ժամանակ տարածվելով համասեռ զույգերի քաղաքացիական միություն կազմելու վրա: Վերջապես, Դատարանը նշում է, որ հունական օրենքի համաձայն, ինչպես մատնանշել է Կառավարությունը, նույնիսկ նախքան թիվ 3719/2008 օրենքի ուժի մեջ մտնելը տարբեր սեռերի զույգերի, ի տարբերություն համասեռ զույգերի, հարաբերությունները կարող են օրինականորեն ճանաչվել ամուսնության ինստիտուտի հիման վրա կամ առավել սահմանափակ ձևով` Քաղաքացիական օրենսգրքի դրույթների ներքո: Հետևաբար, համասեռ զույգերը որոշակիորեն կշահեն քաղաքացիական միություն կազմելու առումով, քանի որ, ի տարբերություն տարբեր սեռերի զույգերի, դա թույլ կտա նրանց օրինական ճանաչվեն իրենց հարաբերությունները հունական օրենքի հիմքով:
Վերջապես, թեև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավական համակարգերի շրջանում չկա կոնսենսուս, ներկայումս առկա է համասեռ զույգերի հարաբերություններն իրավական առումով ճանաչելու միտում: Ինը մասնակից պետություններ թույլատրում են համասեռ անձանց ամուսնությունը: Տասնինը պետություններ թույլատրում են որևէ ձևի գրանցված հարաբերությունները, քան ամուսնությունն է, Լիտվան և Հունաստանը միակ երկրներն են, որոնք դա ամրագրել են բացառապես տարբեր սեռերի զույգերի համար: Այն փաստը, որ աստիճանական էվոլյուցիայի վերջում երկիրը հայտնվում է մեկուսացված վիճակում իր օրենսդրության մեկ գործոնի պատճառով, անվերապահորեն չի նշանակում, որ այդ գործոնը հակասում է Կոնվենցիային: Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի ներկայացրել համոզիչ ու ծանրակշիռ պատճառներ, որոնք կարող են արդարացնել համասեռ զույգերին թիվ 3719/2008 օրենքի շրջանակից բացառելը:
Եզրակացություն. խախտում (տասնվեց ձայնով` ընդդեմ մեկի):
Հոդված 41. 5,000 եվրո յուրաքանչյուր դիմողին, բացառությամբ ընկերակցության դիմողի (թիվ 32684/09 գանգատ), որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy