© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 157
2012թ. նոյեմբեր
Van Colle-ն ընդդեմ Միացյալ Թագավորության - 7678/09
Վճիռ 13.11.2012թ. [Բաժանմունք IV]
Հոդված 2
Պոզիտիվ պարտավորություններ
Հոդված 2-1
Կյանքի իրավունք
Գողության մեջ մեղադրվող ամբաստանյալի կողմից մեղադրանքի վկայի վրա կրակելը. խախտում չկա
Փաստեր. Դիմումատուների որդին նախկին աշխատողի նկատմամբ հարուցված քրեական գործով անցնում էր որպես մեղադրանքի վկա: Նախկին այդ աշխատողը մեղադրվում էր գողության մեջ: Գործը քննելու ընթացքում դիմումատուների որդին ստացել էր սպառնալիք պարունակող և/կամ ագրեսիվ բնույթի հեռախոսազանգեր, իսկ նրա մեքենան էլ այրել էին (թեև նա այդ մասին հաղորդում չէր ներկայացրել ոստիկանություն, քանի որ համոզված էր, որ դա պատահականություն էր): Դատական նիստից առաջ մեղադրյալը կրակել էր նրա վրա, որի արդյունքում դիմումատուն մահացել էր: Ոստիկանության կարգապահական մարմինը հետագայում գտել է, որ հետաքննող ոստիկանը իր պարտականությունները բարեխղճորեն չի կատարել: Բարձր դատարանը և Վերաքննիչ դատարանը գտել են 2-րդ հոդվածի խախտում: Սակայն, Osman*-ի գործով ստուգման թեստը կիրառելիս՝ Լորդերի պալատը գտել է, որ կյանքը պաշտպանելու պոզիտիվ պարտականության խախտում տեղի չի ունեցել:
Իրավունք. Հոդված 2. Դատարանը չի ընդունել դիմումատուների այն դիտարկումը, որ այն դեպքերում, երբ պետությունը վտանգավոր իրավիճակ է ստեղծում անձի համար, օրինակ՝ քրեական գործով նրան որպես վկա ներգրավելով, ապա պետք է կիրառել Osman-ի գործով ստուգման թեստը նվազեցնելու համար պետության պատասխանատվության շեմը: Այն փաստը, որ մահացածը կարող էր պատկանել այն անձանց խմբին, որոնք առավել խոցելի կարգավիճակ ունեն, վերաբերելի այնպիսի հանգամանք է, որը պետք է գնահատել հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, որպեսզի հնարավոր լինի պատասխանել Osman-ի գործով պատասխանատվության հարցի ստուգման թեստի երկու հարցերից առաջինին: Լորդերի պալատը պարզել է, թե Osman-ի գործով ստուգման որ թեստն է կիրառելի:
Առաջին հարցը, որին պետք է պատասխանել դա այն է՝ արդյո՞ք իրադարձությունների հաջորդականության մեջ կար վճռորոշ մի փուլ, որը հանգեցրել էր ճակատագրական այդ կրակոցին, այն պարագայում, երբ հնարավոր էր պնդել, որ իշխանությունները տեղյակ էին կամ պետք է տեղյակ լինեին դիմումատուների որդուն սպառնացող իրական և ուղղակի վտանգի մասին: Այս կապակցությամբ, Դատարանը նշել է, որ մեղադրանքը ոչինչով աչքի չէր ընկել. մեղադրյալը մանր հանցագործ էր, որը մեղադրվում էր ոչ մեծ հանցագործություններ կատարելու մեջ և կալանքը որպես պատիժ կրելու վտանգն էլ այդքան մեծ չէր: Դիմումատուների որդին գործով անցնող միակ և նույնիսկ ամենակարևոր վկաներից չէր: Մեղադրյալի անձնական գործից չէր երևում, որ նա հակված է կատարել ծանր հանցագործություններ և այդ առումով նրա անձը անկախնատեսելի չէր: Ոչինչ չէր վկայում այն մասին, որ նա նախկինում զենք է կիրառել, իսկ նրա անձնական գործում էլ գրառում չկար առ այն, որ նա հոգեկան հիվանդությամբ կամ անկայությամբ է տառապել: Նախկինում բռնություն կիրառելու քրեական պատմության բացակայությունը նպաստել է վերջինիս կողմից առանձնապես բռնի գործողությունների անկանխատեսելիությանը: Ուստի, այն փաստը, որ դիմումատուների որդին որպես վկա էր անցնում քրեական գործով, ինքնին հիմք չէր տալիս վախենալ նրա կյանքի համար, ինչը հանդիսանում էր այն կարևոր գործոններից մեկը, որի հետ մեկտեղ պետք է գնահատվեն վտանգ ներկայացնող լրացուցիչ մյուս գործոնները: Բացի այդ, այն փաստերը, որոնք վերաբերում էին ահաբեկման այդ մթնոլորտի շիկացմանը կամ չէին հաղորդվել ոստիկանության համապատասխան աշխատակցին կամ էլ հավասարազոր չէին բռնությանը: Նույնիսկ եթե ոստիկանության «պետք է տեղյակ լինեին» հարցադրումը գործը հետաքննող քննիչից պահանջում էր որոշակի լրացուցիչ հարցումներ կատարել, այդ լրացուցիչ տեղեկատվությունը չէր օգնի քննիչին ընկալելու մեղադրյալի գործողությունները որպես կյանքին սպառնացող: Ուստի, չնայած նրան, որ լրացուցիչ հարցումներ չկատարելու քննիչի ձախողումը ջանասիրության պակասի հիմքով քննադատվել էր ոստիկանության կարգապահական մարմնի կողմից, այն չէր կարող վիճարկվել 2-րդ հոդվածի տեսանկյունից: Վերջապես, հնարավոր չէ սույն գործի իմաստով պնդել, որ սպառնալիքի գործոնները ավելին էին, քան Osman-ի գործով, որով 2-րդ հոդվածի խախտում չէր արձանագրվել: Հետևաբար, չնայած հետաքննության համար պատասխանատու քննիչը պետք է տեղյակ լիներ, որ մի շարք վկաների, այդ թվում` դիմումատուների որդու նկատմամբ տեղի է ունենում ահաբեկման մթնոլորտի շիկացում, հնարավոր չէ պնդել, որ իրադարձությունների հաջորդականությունում գոյություն ուներ վճռորոշ մի փուլ, որը հանգեցրել էր այդ կրակոցին և քննիչն էլ տեղյալ էր կամ պետք է տեղյալ լիներ մեղադյալի կողմից դիմումատուների որդու կյանքին սպառնացող իրական և անմիջական այդ վտանգի մասին:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
Դատարանը նաև չի գտել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:
* Osman-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 23452/94, 28 հոկտեմբեր 1998թ:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy