© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
V.C. Ընդդեմ Սլովակիայի - 18968/07
Վճիռ 8.11.2011թ. [Չորրորդ բաժանմունք]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Գնչու կնոջ ամլացումը առանց նրա իրազեկ համաձայնության. Խախտում
Հոդված 8
Դրական պարտավորություններ
Գնչու կնոջ վերարտադրողական առողջությանը հատուկ ուշադրություն դարձնող երաշխիքների բացակայությունը. խախտում
Փաստեր – 2000թ. դիմումատուն, ով գնչու կին է, ամլացվել է հիվանդանոցում` երկրորդ երեխայի` կեսարյան հատման եղանակով ծննդաբերության ժամանակ: Ամլացումն իրականցվել է ֆալլոպյան փողերի կտրման և փակման միջոցով` հնարավոր բողմնավորման բացառման նպատակով: Դիմումատուի բժշկական քարտում նշվում էր նրա էթնիկ ծագումը և ամլացման խնդրանքը` նրա ստորագրությամբ: Այնուամենայնիվ, դիմումատուն պնդել է, որ նա չի հասկացել «ամլացում» բառը և որ դիմումը ստորագրել է ծննդաբերության ժամանակ, երբ հիվանդանոցի անձնակազմը հայտնել է, որ կրկին հղիանալու դեպքում ինքը կամ երեխան կարող են մահանալ: Դիմումատուն հայտնել է, որ հիվանդանոցում գտնվելու ժամանակ նրան տեղավորել են մեկ այլ գնչու կնոջ հետ միևնույն սենյակում և նրանց չի թույլատրվել օգտվել նույն լողասենյակներից և զուգարաններից, որոնցից ոչ գնչու կայանք են օգտվել: Դիմումատուն ապարդյուն փոխհատուցում է պահանջել քաղաքացիական դատավարության կարգով, պնդելով որ իր ամլացումը հակասել է ներպետական օրենսդրությանը և մարդու իրավունքների միջազգային չափորոշիչներին և որ նա պատշաճ կերպով չի տեղեկացվել բժշկական գործողության, դրա հետևանքների կամ այլընտրանքային լուծումների մասին: Նրա հետագա սահմանադրական բողոքը նույնպես մերժվել է:
Իրավունք – Հոդված 3. Ամլացումը լուրջ միջամտություն է անձի վերարտադրողական առողջական վիճակին և բազմաթիվ կողմեր ունի անհատի անձնական անձեռնմխելիության տեսակետից, ներառյալ նրա ֆիզիկական և հոգեկան բարեկեցությունը և հուզական, ոգեղեն և ընտանեկան կյանքը: Առանց գործունակ չափահաս պացիենտի համաձայնության այն անհամատեղելի է մարդու ազատության և արժանապատվության հարգանքի պահանջի հետ: Ավելին, համընդհանուր ճանաչում ստացած միջազգային չափորոշիչների համաձայն ամլացումը կարող է իրականացվել միայն նախնական իրազեկ համաձայնության արդյունքում, բացառիկ արտակարգ իրավիճակներում*: Դիմումատուն ամլացվել է հանրային հիվանդանոցում կեսարյան հատման եղանակով ծննդաբերությունից անմիջապես հետո, քանի որ բժիշկները համարել են, որ հետագա հղիությունը կարող է վտանգել նրա և երեխայի կայքը: Այնուամենայնիվ, ինչպես հաստատել է բժիշկներից մեկը նրա կյանքին անմիջապես և անդառնալիորեն վնասի սպառնալիքից բխող բժշկական անհրաժեշտություն չի եղել: Քանի որ նա գործունակ չափահաս պացիենտ է եղել նրա իրազեկ համաձայնությունը նախապայման է եղել այդպիսի գործողության համար, նույնիսկ ենթադրելով որ դա «անհրաժեշտ» է եղել բժշկական տեսակետից: Դիմումատուին արդեն ծննդաբերելիս են խնդրել գրավոր համաձայնություն տալ, առանց իր առողջական վիճակի, առաջարկվող գործողության կամ այլընտրանքների մասին ամբողջապես իրազեկ լինելու: Այդպիսի նրբանկատ վիճակում նրա համաձայնությունը խնդրելը հստակորեն հնարավորություն չի տվել նրան ազատ կամքով որոշում կայացնել, բոլոր հետևանքների դիտարկումից և զուգընկերոջ հետ խորհրդակցելուց հետո: Հիվանդանոցի անձնակազմի գործողությունների պատերնալիստական բնույթը դիմումատուին այն հնարավորություն չի թողել քան համաձայնել բժիշկների առաջարկած գործողությանը: Հետևաբար, ամլացման գործողությունը, ներառյալ եղանակը, որով ստացվել է դիմումատուի համաձայնությունը պետք է նրա մոտ վախի, տառապանքի և անլիարժեքության զգացումներ առաջացրած լինի: Այն նաև երկարաժամկետ տառապանքների է հանգեցրել քանի որ անպտղության պատճառով նա ամուսնալուծվել է և վտարվել գնչուական համայնքից: Չնայած որևէ նշան չկա, որ բժշկական անձնակազմը դաժան վերաբերմունքի է արժանացրել նրան, նրա ինքնավարության և ընտրության իրավունքի կոպտորեն անտեսումը հանգեցրել է նրա նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի:
Եզրակացություն. խախտում (միաձայն).
Հոդված 8. Բազմաթիվ միջազգային մարմիններ ինչպես օրինակ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (ECRI), CEDAW-ը և Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների գծով հանձնակատարը նկատել են Սլովակիայում գնչու կանանց ամլացման խնդիրը և կոչ են արել համապատասխան երաշխիքներ ներդնել: Բժշակակն քարտում դիմումատուի գնչուկան ծագումը վերաբերյալ նշումը բացատրելու համար Կառավարությունը հայտնել է, որ այդպիսի նշումն անհրաժեշտ է, քանի որ գնչու պացիենտները հաճախ անտեսում են սոցիալական ապահովությունը և առողջապահությունը և այդ պատճառով հատուկ ուշադրություն են պահանջում: Նույնիսկ դա ընդունելու դեպքում Դատարանը չի կարող չնկատել բժշկական անձնակազմի որոշակի նախատրամադրվածությունը գնչու կանանց բժշկական օգնության ցուցաբերման հարցում: Չնայած այն փաստին, որ խնդրո առարկա ժամանակահատվածում գործող ներպետական օրենսդրությունը ամլացումից առաջ պահանջում էր պացիենտի համաձայնությունը դիմումատուի գործով այդ նորմերը պատշաճ երաշխիքների չեն ապահովել և հանգեցրել են հատկապես լուրջ բնույթի բժշկական միջամտության, որն իրականացվել է առանց նրա իրազեկ համաձայնության: Հետևաբար, դիմումատուի, որպես գնչու կնոջ վերարտադրողական առողջության նկատմամբ հատուկ ուշադրություն դարձնող երաշխիքների բացակայությունը հանդիսացել է պատասխանող պետության կողմից անձնական և ընտանեկան կյանքի հարգանքի իրավունքն ապահովելու պարտավորության չկատարում: Այդպիսի ընթացակարգային թերությունների վերացման կոնկրետ միջոցներ ձեռք են առնվել 2004թ., միայն դիմումատուի գործով համապատասխան փաստերի ի հայտ գալուց հետո և այդ պատճառով չէին կարող ազդեց նրա վիճակի վրա:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Դատարանն այնուհետեև միաձայն որոշել է, որ տեղի չի ունեցել 3-րդ հոդվածի կամ 13-րդ հոդվածի` 3-րդ, 8-րդ կամ 13-րդ հոդվածների հետ համակցությամբ խախտում` դատավարական տեսակետից:
Հոդված 41. 31,000 եվրո, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
* Տե՛ս, օրինակ Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին, Առողջապահության համաշպարհային կազմակերպության հռչակագիրը Եվրոպայում պացիենտենրի իրավունքների մասին և ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման Հանձնաժողովի թիվ 24 ընդհանուր հանձնարարականը:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy