© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 149
Փետրվար 2012
Վեժդելենդը և այլոքընդդեմ Շվեդիայի - 1813/07
Վճիռ 09.02.2012 [Բաժանմունք V]
10-րդ հոդված
10-րդ հոդվածի 1-ին մաս
Արտահայտվելու ազատություն
Դպրոցում հոմոսեքսուալ բնույթի թռուցիկների շրջանառության համար դատապարտում – խախտում առկա չէ:
Գործի փաստական հանգամանքները. 2006 թվականի հուլիսին դիմողները Գերագույն դատարանի կողմից դատապարտվել էին ազգային կամ էթնիկ խմբի դեմ սադրանքի համար այն բանից հետո, երբ հոմոսեքսուալ բնույթի թռուցիկներ էին թողել ավագ միջնակարգ դպրոցի աշակերտների անհատական պահարանների վրա: Առաջին 3 դիմողների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել` համատեղելով տուգանքի հետ, որը տատանվել էր սկսած մոտ 200 եվրոյից մինչև 2 000 եվրո, իսկ 4-րդ դիմողը դատապարտվել էր փորձաշրջանով.
Իրավունքի հարցեր – 10-րդ հոդված: Դիմողների դատապարտումը պարունակում է միջամտություն` նախատեսված օրենքով և հետապնդում է այլոց իրավունքների և արժանապատվության պաշտպանության օրինաչափ նպատակ:
Դատարանը համաձայնվեց Գերագույն դատարանի հետ, որ եթե նույնիսկ դիմողների նպատակը Շվեդիայի դպրոցներում կրթության օբյեկտիվության բացակայության վերաբերյալ բանավեճ սկսելն էր ընդունելի, անհրաժեշտ էր դիտարկել թռուցիկների ձևակերպումը, որը հռչակում էր, որ միասեռամոլությունը ոչ բնական սեռական հակում է, որը բարոյապես վնասարար ազդեցություն ունի հասարակության վրա և պատասխանատու է ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի զարգացման բնույթի համար: Այնուհետև թռուցիկները պնդում էին, որ հոմոսեքսուալ բնույթի լոբբիզմը փորձում է նվազեցնել մանկապղծությունը: Եթե նույնիսկ նրանք բռնության ուղղակի կոչ չէին անում, դրանք լուրջ և վնասարար պնդումներ էին: Ճանաչելով դիմողների` իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը` Գերագույն դատարանը գտել էր, որ թռուցիկներում արված հայտարարությունները միանշանակ վիրավորական էին: Այնուհետև այն ընդգծել էր, որ դիմողները թռուցիկները թողել էին աշակերտներին կամ նրանց անհատական պահարանների վրա: Եվրոպական դատարանը նկատել էր, որ աշակերտները ներշնչվող ու զգայուն տարիքում էին և թռուցիկների տարածումը տեղի էր ունեցել մի դպրոցում, որտեղ դիմողներից որևէ մեկը չէր հաճախել և նրանցից որևէ մեկն ազատ մուտք չուներ: Դիմողներից որևէ մեկի նկատմամբ ազատությունից զրկելու անմիջական դատավճիռ չէր կայացվել կամ չէր պատժվել, իսկ այն պատիժը, որը նրանք ստացել էին այդ հանգամանքներում խիստ չափազանց չէր:
Համապատասխանաբար, դիմողների դատապարտումն ու պատիժներն անհամաչափ չէին հետապնդվող օրինաչափ նպատակին և Գերագույն դատարանը բերել էր համարժեք ու բավարար պատճառներ այդ որոշման առնչությամբ: Միջամտությունն այնուամենայնիվ ողջամտորեն ազգային մարմինների կողմից ճանաչվել էր որպես անհրաժեշտություն ժողովրդավարական հասարակությունում այլ անձանց իրավունքների և հեղինակության պաշտպանության համար:
Եզրակացություն. խախտում առկա չէ (միաձայն):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy