© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՎԵԼՅՈ ՎԵԼԵՎՆ ԸՆԴԴԵՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ 16032/07)
ՎՃԻՌ
[Քաղվածքներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2014թ. մայիսի 27
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հանգամանքներում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Վելյո Վելևն ընդդեմ Բուլղարիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը (Չորրորդ բաժին)` հետևյալ կազմով.
Ineta Ziemele, նախագահ,
Paivi Hirvelä,
Ledi Bianku,
Նոնա tsotsoria,
Zdravka Kalaydjieva,
Paul Մահոնին,
Faris Vehabović, դատավորներ,
և Françoise Elens-Passos բաժնի քարտուղար,
2014թ. մայիսի 6-ի դռնփակ խորհրդակցության արդյունքում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը`
ՎԱՐՈՒՅԹ Գործը հարուցվել է ընդդեմ Բուլղարիայի Հանրապետության` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (§Կոնվենցիա¦) 34-րդ հոդվածի համաձայն, 2007թ. մարտի 5-ին` Բուլղարիայի քաղաքացի` պարոն Վելյո Նիկոլաև Վելևի («դիմող») կողմից ներկայացված գանգատի (թիվ 16032/07) հիման վրա:
2. Դիմողին ներկայացրել է տկն Ե. Սյարովան` փաստաբան Ստարա Զագորայում: Բուլղարիայի կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել է իր գործակալը` տկն Մ. Կոցևան Արդարադատության նախարարությունից:
3. Դիմողը պնդել է, որ իրեն թույլ չեն տվել շարունակել իր ուսումը Ստարա Զագորայի բանտում գտնվելու ընթացքում` խախտելով Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածը, և որ նա դիտվել է որպես «կրկնահանցագործ» նախքան իր գործով վերջնական վճռի կայացումը` խախտելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետը:
4. 2010թ. դեկտեմբերի 14-ին դիմումը ներկայացվել է Կառավարությանը:
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմողը ծնվել է 1977թ. և ապրել Ստարա Զագորայում: 2003թ.-ին դատապարտվել է խարդախության համար և ազատազրկումը կրել Ստարա Զագորայի բանտում` 2003թ. փետրվարի 11-ից 2004թ. օգոստոսի 9-ը: 2004թ. հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել է ապօրինի զենք պահելու կասկածանքով: 2007թ. նոյեմբերի 29-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է Ստարա Զագորայի բանտում, որտեղ, իր պնդմամբ, նա կալանավորված է եղել «կրկնահանցագործ¦ դատապարտյալների հետ մեկտեղ (տես ստորև` կետ 20):
6. Քանի որ դիմողը չի ավարտել իր միջնակարգ կրթությունը` նա խնդրել է ընդգրկել իրեն Ստարա Զագորայի բանտում գործող դպրոցում: 2005թ. օգոստոսին նա գրավոր դիմում է ներկայացրել Ստարա Զագորա բանտի կառավարչին` խնդրելով ընդունել իրեն դպրոց 2005/06 ուստարվա համար: Նա որևէ պատասխան չի ստացել մինչև ուսումնական տարվա սկիզբը` 2005թ. սեպտեմբերի 15-ը, հետևաբար` նա 2005թ. սեպտեմբերի 29-ին կրկին նամակ է գրել կառավարչին, ինչպես նաև Կրթության նախարարությանը և Դատախազության դպրոցին (Բուլղարիայում դատախազներն իրավասու մարմին են մինչդատական և հետդատավարական կալանքի օրինական կիրառման վերահսկման համար): Դիմողը նամակ է ստացել դատախազի կողմից 2005թ. հոկտեմբերի 6-ին, որում ասվել է, որ բանտի վարչակազմը քննարկել է դիմողի ուսում ստանալու հնարավորությունը` հաշվի առնելով նրա նախորդ դատավճիռը: Դատախազը նաև նշել է, որ դիմողի` կրթություն ստանալու վերաբերյալ խնդրանքի մերժումը չի հաստատվել: 2005թ. հոկտեմբերի 24-ին դիմողը նաև ստացել է Կրթության նախարարության կողմից ուղարկված պատասխանը: Նամակում նշվել է, որ ազատությունից զրկված անհատները (лишени от свобода) ունեն իրենց ուսումը բանտում շարունակելու իրավունք և հատուկ հղում չի կատարվել, մասնավորապես, կալանավորված անձանց վերաբերյալ:
7. Միևնույն ժամանակ, 2005թ. հոկտեմբերի 19-ին դիմողը մեկ այլ դիմում է ուղարկել Բանտի կառավարչին, Կրթության նախարարությանն և Վերաքննող դատախազին: 2005թ. հոկտեմբերի 26-ին դիմողը նոր դիմում է ներկայացրել Բանտի կառավարչին` կրկին խնդրելով իրեն ընդունել դպրոց` բանտի դպրոցի 2005/06 ուստարվա համար: Անդրադառնալով 2005թ. հոկտեմբերի 24-ի նամակին` դիմողը պնդել է, որ Կրթության նախարարությունը ճանաչել է իր` բանտում կրթություն ստանալու իրավունքը: 2005թ. դեկտեմբերի 7-ին նա ստացել է պատասխան Արդարադատության նախարարության Պատիժների կատարման տնօրինության ղեկավարի կողմից, որով մերժվել է նրա խնդրանքը: Նամակում, inter alia, նշվել է, որ.
«Հաստատվել է, որ [դիմողը] չէր դատապարտվել: Դատապարտվելուց հետո նա տեղափոխվել է կրկնահանցագործների համար նախատեսված բանտ:
Կրկնահանցագործներին ոչ կրկնահանցագործների համար նախատեսված բանտի կրթական և աշխատանքային ծրագրերում ընդգրկելը կհանգեցնի պահանջի խախտման առ այն, որ բանտարկյալների տարբեր կատեգորիաները պետք է պահվեն առանձին և առանձին - առանձին մասնակցեն ուղղիչ ծրագրերին ... »:
8. 2005թ. դեկտեմբերի 21-ին դիմողը բողոքարկել է դպրոցում իրեն անդամագրելու մերժումը` պնդելով, որ ազատազրկման վերաբերյալ երկրորդ վճռի բացակայության դեպքում նա չի կարող դիտարկվել որպես §կրկնահանցագործ¦: Իր գրավոր բողոքներում նա հստակորեն անդրադարձել է կրթության իրավունքին, որը երաշխավորված է Սահմանադրության 53-րդ հոդվածով, Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածով, ինչպես նաև ՄԱԿ-ի Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների 77-րդ կանոնով, որը նախատեսում է, inter alia, որ «դրույթը պետք է կիրառվի բոլոր բանտարկյալների հետագա կրթության համար¦: Դիմողի կարծիքով` 1969թ. Պատիժների կատարման ակտը (տես ստորև` կետեր 15-19) պարտավորեցնում է իշխանություններին ապահովել բանտարկյալների կրթություն ստանալու մատչելիությունը` հավասարապես կալանավորված և դատապարտված անձանց համար: Որևէ իրավաչափ նպատակ չհետապնդող մերժումը հակասում է Կրթության մասին օրենքին և ՄԱԿ-ի Կրթության խտրականության մասին կոնվենցիային (հրապարակված 1963թ. տեղեկագրում): Լսումների ընթացքում նա նշել է, որ նմանատիպ վիճակում այլ անձանց թույլ է տրվել ուսում ստանալ, և որ բանտի իշխանությունները չեն ներկայացրել որևէ իրավական հիմք իրենց մերժման վերաբերյալ: Բանտի կառավարիչն ընդունել է, որ նախկինում եղել է ուսում ապահովելու մատչելիության պրակտիկա, սակայն այն դադարեցվել է §կրկնահանցագործների¦ կողմից §ոչ կրկնահանցագործների¦ վրա ազդելու պատճառով: Դիմողի պահանջը մերժվել է, քանի որ նա ընկալվել է որպես «կրկնահանցագործ»` ըստ 1969թ. Պատիժների կատարման ակտի (տես ստորև` կետ 20), և չի կարող հաճախել դպրոց, քանի որ դա կհանգեցներ §ոչ կրկնահանցագործների¦ հետ շփման:
9. Ստարա Զագորայի շրջանային դատարանի 2006թ. մարտի 24-ի վճռով դիմողի պահանջը բավարարվել է և կառավարչին կարգադրվել է ընդգրկել նրան բանտի կրթական ծրագրում: Այն նշել է, մասնավորապես, որ Բանտի կառավարչի մերժումը հիմնված էր այն ենթադրության վրա, որ դիմողը «կրկնահանցագործ» է, և քանի որ Ստարա Զագորայի բանտը նախատեսված է «ոչ կրկնահանցագործների» համար, բանտի վարչակազմի պարտականությունն էր նրան չներգրավել ծրագրերում, որոնք ներառել են նաև այլ բանտարկյալների, որոնց մեծ մասը եղել է «ոչ կրկնահանցագործ¦: Դատարանը վճռել է, որ դիմողը չի կարող դիտարկվել որպես «կրկնահանցագործ», ինչպես սահմանված է Պատիժների կատարման ակտի 158-րդ բաժնում, քանի որ, թեև նա նախկինում դատապարտվել է ազատազրկման, նրա դեմ հարուցված ներկա վարույթը դեռևս ընթացքի մեջ էր, և նա չէր դատապարտվել երկրորդ անգամ: Կանոնի պահանջն է, որ «կրկնահանցագործները» բանտում պահեն «ոչ կրկնահանցագործներից» առանձին, ինչը, հետևաբար, չի կիրառվել:
10. Բանտի կառավարիչը բողոքարկել է վճիռը: Նա պնդել է, որ տարբեր կատեգորիաների բանտարկյալների նկատմամբ տարբերակված մոտեցման սկզբունքի համաձայն` դիմողը ներառվել է կալանավորված անձանց այն խմբում, ովքեր դատապարտվելու դեպքում մտնում են «կրկնահանցագործների» կատեգորիայի շրջանակ: Ավելին, Ստարա Զագորայի բանտը նախատեսված է §ոչ կրկնահանցագործների» համար և այնտեղ «կրկնահանցագործների» տեղավորումը, այդ թվում` կալանավորվածների, ովքեր դիտվում են որպես այդպիսին, բացառվում էր:
11. Նախքան 2006թ. օգոստոսի 9-ին բողոքի քննությունը` դիմողը կառավարչին խնդրել է անդամագրել նրան` բանտի դպրոցի նոր ուսումնական տարվա դասընթացներում, սկսած 2006թ. սեպտեմբերի 15-ից: Քանի որ նա որևէ պատասխան չէր ստացել իր դիմումի կապակցությամբ` 2006թ. սեպտեմբերի 21-ին նույն պահանջը ներկայացրել է նաև Արդարադատության նախարարության Պատիժների կատարման տնօրինությանը:
12. 2006թ. սեպտեմբերի 26-ին Գերագույն վարչական դատարանը կայացրել է վերջնական վճիռ դիմողի գանգատի վերաբերյալ: Գերագույն վարչական դատարանում դատախազը (ով ներգրավված է Գերագույն դատարանի բոլոր դատավարություններում) արտահայտել էր այն տեսակետը, որ Ստարա Զագորայի շրջանային դատարանի որոշումն արդարացի է, և որ Բանտի կառավարչի դիմումը պետք է մերժվի: Դատախազը նաև կարծիք է հայտնել, որ վճռաբեկ բողոքի հիմքերն անհասկանալի են և հիմնված են օրենքի կիրառման սխալ մեկնաբանության վրա` հակառակ առաջին ատյանի դատարանի կողմից մեջբերված ճիշտ մեկնաբանությունների: Իր վճռում Գերագույն դատարանը նշել է, որ նախքան 2002թ. փոփոխությունները Պատիժների կատարման մասին օրենքը պարտադրել է մինչև 40 տարեկան բոլոր բանտարկյալներին կրթություն ստանալ: Ներկայիս դրույթը պարտադիր կրթություն է նախատեսում միայն 16 տարին չլրացած անձանց համար. 16 տարին լրացած և ավելի տարիքի անձանց ուսում ստանալու հարցը պետության պարտավորությունն է` մատչելի կրթություն տրամադրել այն դատապարտյալներին, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ: Այնուամենայնիվ, ներպետական օրենսդրության համաձայն` դատապարտյալներն իրավունք ունեն օգտվելու կրթության իրավունքից, որտեղ նրանք դատապարտվել են մեկ կամ ավելի տարվա ազատազրկման, ապահովել, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ավարտել ուսումնական տարին (տես ստորև` կետեր 15-19): Գերագույն դատարանը եզրակացրել է, որ`
«Կրթության իրավունքը (պարտադիր կամ կամավոր) նախատեսված է և կարգավորվում է Բուլղարիայի Հանրապետության օրենսդրությամբ` բացառապես վերջնական վճռով ազատությունից զրկված անձանց (лишаванеотсвобода) համար և ոչ թե որպես կալանքի միջոց ազատությունից զրկված անձանց (задържанеподстража) համար¦:
Սրանից հետևում է այն, թե արդյոք տեղին էր բանտի ղեկավարության կողմից դիմողին ապօրինաբար «կրկնահանցագործ» համարելը:
13. Հղում կատարելով այդ վճռին` 2006թ. նոյեմբերի 6-ին Պատիժների կատարման տնօրինությունը 2006թ. պատասխանել է դիմողի օգոստոսի 9-ի և սեպտեմբերի 21-ի խնդրանքներին` տեղեկացնելով նրան, որ նա չի կարող ընդունվել բանտի դպրոց 2006/07 ուստարվա համար:
14 Հետևաբար, դիմողը կալանավորվել և դատապարտվել է ազատազրկման հրազենային զենքի կապակցությամբ հանցագործության համար: Նա տարհանվել է Ստարա Զագորա բանտից 2007թ. ապրիլի 20-ին և տեղափոխվել Պազարջիկ բանտ իր պատիժը կրելու համար: Կառավարությունը տեղեկացրել է Դատարանին, որ դիմողն այդ բանտում չի դիմել որևէ կրթական ծրագրի մասնակցելու համար: Սակայն իր պնդումներում դիմողը նշել է, որ նա չի դիմել խնդրանքով, քանի որ Պազարջիկ բանտում դպրոց չկա: Բացի դրանից, նա դատարան է ուղարկել փաստաթղթեր, ըստ որոնց` առնվազն մեկ բանտարկյալ, ով համարվել է «կրկնահանցագործ», հաջողությամբ մասնակցել է կրթական ծրագրին Ստարա Զագորա բանտում: Դիմողը ազատ է արձակվել Պազարջիկ բանտից 2008թ. հուլիսի 27-ին:
II. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
A. Բանտարկյալների կրթության մատչելիությունը
15. Այդ ժամանակաշրջանում բանտարկյալների կրթություն ստանալու մատչելիությունն ապահովվում էր 1969 Պատիժների կատարման ակտով (ուժի մեջ է մինչև 2009թ: «the 1969 Act¦), 1969թ. Ակտի իրականացման կանոնակարգերով, կալանավորված անձանց կարգավիճակի մասին 1999թ. ապրիլի 19-ի թիվ 2 որոշմամբ (ուժի մեջ էր մինչև 2007թ., “the Ordinance”), 1991թ. Ազգային կրթության ակտով ("1991 Act") և 1991 Ակտի իրականացման կանոնակարգերով: Պետք է նշել, որ մինչև 2002թ. կալանավորված անձանց կարգավիճակը կարգավորվել է Արդարադատության նախարարի կողմից ընդունված որոշումներով: 2002թ. նման կանոնները ներառվել են 1969թ. Ակտում: Սրանից ակներև է, որ որոշումը շարունակել է գործել մինչև 2006թ., երբ 1969 Ակտի իրականացման կանոնակարգերը համալրվել են դրույթներով, որոնք առավել մանրամասնորեն են կարգավորում կալանավորված անձանց կարգավիճակը:
16. Մինչև 2002թ. բանտում կրթություն ստանալը պարտադիր էր 40 տարեկանից ցածր բանտարկյալների համար (1969թ. Ակտի բաժին 39 (1)), բայց միայն այն դեպքում, երբ նրանք դատապարտվել են մեկ տարվա կամ ավելի ազատազրկման (1969թ. Ակտի 47 (1) բաժնի իրականացման կանոնակարգեր): 1969 Ակտի 39 (1)-րդ բաժինն ուժը կորցրել է 2002թ., սակայն իրականացման կանոնակարգերի դրույթը շարունակել է գործել:
17. Համապատասխան դրույթները նախատեսված են կրթության մատչելիության երեք տարբեր ռեժիմների համար: Առաջին` 14-18 տարեկան բանտարկյալները, որոնք գտնվում են «ուղղիչ տներում», ոչ բանտերում, ունեն դասերին հաճախելու իրավունք: Կրթությունը պարտադիր է մինչև 16 կամ 16 տարեկան բանտարկյալների համար (տես 1969թ. Ակտի բաժին 39 (3) և 1991թ. Ակտի բաժին 7 (1)): Ավելի մեծահասակ դատապարտյալները պետք է պահանջ ներկայացնեն իրենց կրթական ծրագրերում ընդգրկելու համար, և բանտի վարչակազմը պարտավոր է ապահովել այն (1969թ. Ակտի բաժին 39 (4) և 1969թ. Ակտի իրականացման կանոնակարգերի բաժին 75 (1)): Բանտ մուտք գործելուն պես բանտի վարչակազմը պետք է գնահատի կալանավորի` կրթության հետ կապված անհատական կարիքները (1969թ. Ակտի բաժին 66a (1) (3)): Բանտարկյալները, որոնք զբաղվել են կրթական գործունեությամբ և չեն աշխատում, ունեն իրենց ժամանակը դպրոցում անցկացնելու իրավունք, որը հանվում է պատժի ընդհանուր ժամանակահատվածից նույն կանոնների հիման վրա, ինչպիսիք են աշխատանքային օրերը (1969թ. Ակտի բաժին 103 (4)):
18. 1969թ. Ակտի 128-րդ բաժինը նախատեսում է, որ այլ դրույթների բացակայության դեպքում, 1969թ. Ակտի դրույթները դատապարտյալների վերաբերյալ կիրառելի են կալանքի տակ գտնվող բանտարկյալների նկատմամբ: Նման դրույթ պարունակվում է 1969թ. Ակտի (բաժին 168) իրականացման կանոնակարգերում:
19. Նոր ընդունված 2009թ. Պատիժների և կալանավորման իրականացման մասին օրենքը (“the 2009 Act”) պարունակել է համանման դրույթներ: Այն նախատեսում է, որ 16 տարեկանից ցածր դատապարտված բանտարկյալների ընդգրկումը կրթական ծրագրերում պարտադիր է (2009թ. Ակտի բաժին 162 (1)): Ղեկավարությունը կարող է ապահովել կրթական ծրագրեր այդ տարիքից բարձր բանտարկյալների համար (հատված 162 (2)): Կալանավորված անձանց կրթական ծրագրերում ընդգրկելը «խրախուսելի է» (բաժին 257 (2)): Վերջապես, դպրոցում անցկացրած ժամանակահատվածը հանվում է ընդհանուր պատժի ժամանակահատվածից նույն կանոնների հիման վրա, ինչպիսիք աշխատանքային օրերն են (բաժին 178 (4)):
B. Կրկնահանցագործներ
20. Այդ ժամանակահատվածում 1969թ. Ակտի 158 (1)-րդ բաժինը սահմանել է, որ «կրկնահանցագործ» նշանակում է `
«(a) այն անձինք, ովքեր դատապարտվել են ազատազրկման երկու կամ ավելի անգամ կանխամտածված արարքների համար, որոնք չեն պահանջում մեկ կուտակային պատիժ ... եթե նրանք, ըստ էության, կրել են ազատազրկման պատիժը,
(b) այն անձինք, ովքեր դատապարտվել են հանցագործության համար, որը որակվում է որպես վտանգավոր ռեցիդիվ»:
1969թ. Ակտի 12-րդ բաժինը պահանջում է, որ «կրկնահանցագործները» կրեն իրենց պատիժներն առանձին հաստատություններում: Բաժին 8a(3)-ը սահմանում է, որ «տարբեր կատեգորիաների բանտարկյալների ուղղիչ աշխատանքները պետք է իրականացվեն առանձին»: «Կրկնահանցագործները», օրենքի իմաստով, կարող են տեղափոխվել այլ բանտեր միայն բացառիկ դեպքերում, եթե նրանց տեղափոխումը բացասական ազդեցության վտանգ չի առաջացնի այլ բանտարկյալների նկատմամբ (1969թ. Ակտի 12(2)-րդ բաժին): Կալանքի տակ գտնվող անձինք, ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման պահվում են առանձին այլ կալանավորված անձանցից (1969թ. Ակտի 130б (1) (5)-րդ բաժին): 2009թ. Ակտը պարունակում է համանման դրույթներ:
II. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
A. Բանտային եվրոպական կանոններ
21. Եվրոպական բանտային կանոնները Նախարարների կոմիտեի կողմից առաջարկություններն են Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին` որպես բանտերում կիրառվող նվազագույն չափանիշներ: Պետությունները կարող են առաջնորդվել իրենց օրենսդրության կանոններով և քաղաքականությամբ, ինչպես նաև ապահովել կանոնների լայն տարածումն իրենց դատական մարմինների, քրեակատարողական հիմնարկների անձնակազմի և բանտարկյալների շրջանում:
1. Եվրոպական բանտային կանոնների թիվ 87 (3) հանձնարարական
22. 1987 Եվրոպական բանտային կանոններն ընդունվել են Նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի կողմից 1987թ. փետրվարի 12-ին: Դրանք, inter alia, բանտարկյալների վերաբերյալ պարունակում են հետևյալ դրույթները`
«11.1. Բանտարկյալներին տարբեր հաստատություններում տեղաբաշխելիս կամ ռեժիմներն ընտրելիս հաշվի է առնվում նրանց դատական և իրավական վիճակը (նախկինում դատապարտված կալանավոր, թե` ոչ, առաջին անգամ հանցագործություն կատարած, թե` սովորական իրավախախտ, կարճատև ազատազրկում, թե` երկարաժամկետ), նրանց նկատմամբ հատուկ վերաբերմունքի պահանջները, նրանց բժշկական կարիքները, սեռը և տարիքը:
...
3 Սկզբունքորեն, նախկինում չդատապարտված բանտարկյալները պետք է պահվեն դատապարտված բանտարկյալներից առանձին, եթե նրանք համաձայնություն չեն հայտնել միասին պահվել կամ միասին ներգրավված լինել նրանց համար շահավետ կազմակերպված միջոցառումներում:
...
91. Չհակասելով անհատի ազատության պաշտպանության իրավական կանոններին կամ չդատապարտված բանտարկյալներին դիտարկելու սահմանված կարգը` այն բանտարկյալները, ովքեր ենթադրաբար անմեղ են, քանի դեռ չեն ճանաչվել մեղավոր, պետք է ... արժանանան առանց սահմանափակումների լավ վերաբերմունքի, քան նրանք, որոնց նկատմամբ հաստատության անվտանգության նպատակով անհրաժեշտ է կիրառել պատժիչ միջոցներ:
...
96. Չդատապարտված բանտարկյալներին, հնարավորության դեպքում, պետք է առաջարկվի աշխատելու հնարավորություն, սակայն նրանք պարտավոր չեն աշխատել: Նրանք, ովքեր ցանկանում են աշխատել, վարձատրվում են ինչպես մյուս բանտարկյալները: Եթե մատչելի է ուսումնական կամ առևտրային ուսուցումը` բանտարկյալները պետք է խրախուսվեն օգտվելու այդ հնարավորություններից»:
2. Քրեակատարողական հիմնարկում կրթություն ստանալու մասին թիվ (89) 12 հանձնարարականը
23. 1989թ. հոկտեմբերի 13-ին Նախարարների կոմիտեն ընդունել է հանձնարարական ազատազրկման վայրերում կրթության վերաբերյալ: Դրանում ասվում է.
«Հաշվի առնելով, որ կրթության իրավունքը հիմնարար է,
հաշվի առնելով անհատի և հասարակության զարգացման համար կրթության կարևորությունը,
գիտակցելով, մասնավորապես, որ բանտարկյալների մեծամասնություն կազմող համամասնությունն ունի հաջող կրթական փորձ և, հետևաբար` ունի կրթություն ստանալու անհրաժեշտություն,
հաշվի առնելով, որ բանտում կրթություն ստանալն օգնում է առավել մարդկային դարձնել բանտերում գտնվելը և բարելավել կալանքի պայմանները,
հաշվի առնելով, որ բանտում կրթություն ստանալը կարևոր միջոց է հեշտացնելու համար բանտարկյալին կրկին հասարակությունում ինտեգրելու համար,
գիտակցելով, որ որոշ իրավունքների կամ միջոցների գործնական կիրառման միջև, համաձայն հետևյալ հանձնարարականների, տարբերությունը կարող է արդարացված լինել դատապարտված անձանց և կալանքի տակ պահվող դատապարտյալների համար,
հաշվի առնելով Եվրոպական բանտային կանոնների թիվ R (87) 3 հանձնարարականը և Մեծահասակների կրթության քաղաքականության թիվ R (81) 17 հանձնարարականը»:
Հանձնարարականում, inter alia, շարունակվում է.
«1. Բոլոր բանտարկյալները պետք է կրթություն ստանալու հնարավորություն ունենան, ինչը ներառում է դասասենյակներում առարկաների, մասնագիտական կրթության, ստեղծագործական և մշակութային գործունեության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, սոցիալական կրթության և գրադարանային պարագաների առկայություն: ...
4. Բոլոր նրանք, ովքեր ներգրավված են բանտային համակարգի և բանտերի կառավարման գործում, պետք է նպաստեն և աջակցեն կրթությանը, որքան հնարավոր է ...
6. Յուրաքանչյուր ջանք պետք է ներդրվի խրախուսելու համար բանտարկյալին ակտիվորեն մասնակցել կրթության բոլոր ուղղություններին ...
17. Միջոցները, սարքավորումները և ուսուցչական կազմն անհրաժեշտ են, որպեսզի բանտարկյալները հնարավորություն ունենան ստանալու մատչելի համապատասխան կրթություն»:
3. Եվրոպական բանտային կանոնների թիվ R (2006) 2 հանձնարարական
24. 2006թ. հունվարի 11-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունել է Եվրոպական բանտային կանոնների նոր տարբերակ` նշելով, որ 1987թ. Կանոնները §պետք է ըստ էության վերանայվեն և թարմացվեն, որպեսզի արտացոլեն այն զարգացումները, որոնք առաջանում են պատժիչ քաղաքականությունում, վճիռ կայացնելու պրակտիկայի և Եվրոպայի բանտերում ընդհանուր կառավարման գործընթացում»: 2006 կանոնները պարունակում են հետևյալ հիմնական սկզբունքները.
§Հիմնական սկզբունքներ
1. Ազատությունից զրկված բոլոր անձինք պետք է արժանանան իրենց մարդու իրավունքները հարգող վերաբերմունքի:
2. Ազատությունից զրկված անձինք ունեն բոլոր իրավունքները, որոնք օրինականորեն չեն սահմանափակվել դատապարտման կամ կալանքի տակ գտնվելու վճռով:
3. Սահմանափակումները, որոնք դրվել են ազատությունից զրկված անձանց վրա, պետք է լինեն նվազագույն անհրաժեշտ և համաչափ օրինական նպատակներին, որոնց համար դրանք դրվել են:
4. Բանտային պայմանները, որոնք խախտում են բանտարկյալների իրավունքները, չեն արդարացվում ռեսուրսների բացակայության պատճառով:
5. Կյանքը բանտում պետք է հնարավորինս մոտ լինի հանրության դրական կողմերին:
6. Ազատազրկումը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հեշտացնի ազատությունից զրկված անձանց վերաինտեգրումը հասարակության մեջ ....
Ոլորտը և կիրառումը
...
10.2. Սկզբունքորեն, այն անձինք, ովքեր ձերբակալվել են իրավապահ մարմինների կողմից, և անձինք, ովքեր զրկված են ազատությունից դատապարտման հետևանքով, պետք է պահվեն միայն բանտերում, այսինքն` այդ երկու կատեգորիաների ձերբակալվածների համար նախատեսված հաստատություններում:
Տեղաբաշխում և տեղավորում
...
18.8. Որոշելով տեղավորել բանտարկյալներին որոշակի բանտերում կամ բանտի որոշակի հատվածներում` պետք է հաշվի առնվի կալանքի անհրաժեշտությունը`
a. չդատապարտված բանտարկյալներին տեղավորել դատապարտյալներից առանձին,
b. արական սեռի բանտարկյալներին տեղավորել իգական սեռի բանտարկյալներից առանձին և
c. երիտասարդ չափահաս բանտարկյալներին տեղավորել մեծահասակ բանտարկյալներից առանձին:
18.9. Առանձին կալանքի պահանջներում կարող են կատարվել բացառություններ 8-րդ կետի իմաստով, որպեսզի բանտարկյալները համատեղ մասնակցեն կազմակերպված միջոցառումներին, սակայն այդ խմբերը պետք է միշտ առանձնացված լինեն գիշերը, եթե նրանք համաձայն են միասին կրել ազատազրկումը, և եթե բանտի վարչակազմը դա կհամարի նպատակահարմար բոլոր դատապարտյալների համար:
...
Կրթություն
28.1. Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ պետք է ձգտի ապահովել բոլոր բանտարկյալների համար կրթական ծրագրերին մասնակցելու հնարավորություն, որոնք հնարավոր չափով համապարփակ կլինեն և կբավարարեն նրանց անհատական կարիքները` հաշվի առնելով նրանց ձգտումները:
28.2. Նախապատվությունը կտրվի այն բանտարկյալներին, ովքեր ունեն գրագիտության անհրաժեշտություն, և ովքեր չունեն հիմնական կամ միջին մասնագիտական կրթություն:
28.3. Հատուկ ուշադրություն պետք է դարձվի երիտասարդ և հատուկ կարիքներ ունեցող բանտարկյալների կրթությանը:
28.4. Կրթությունը պետք է ունենա ոչ պակաս կարգավիճակ, քան աշխատանքը բանտային ռեժիմի շրջանակներում, և կրթական ծրագրերին մասնակցելով` բանտարկյալները չպետք է հայտվեն անբարենպաստ նյութական վիճակում:
28.5. Յուրաքանչյուր հիմնարկ ունի գրադարան բոլոր բանտարկյալների օգտագործման համար, որը համալրվում է մի շարք ինչպես ժամանցային, այնպես էլ կրթական ռեսուրսներով, գրքերով և այլ լրատվամիջոցներով:
28.6. Եթե հնարավոր է` բանտի գրադարանը պետք է օգտվի համայնքի գրադարանի ծառայություններից:
28.7. Որքանով դա իրագործելի է, կրթությունը բանտարկյալների համար պետք է`
a. ինտեգրված լինի երկրի կրթական և մասնագիտական ուսուցման համակարգում այնպես, որ ազատ արձակվելուց հետո նրանք կարողանան առանց դժվարության շարունակել իրենց կրթությունը և մասնագիտական ուսուցումը, և
b. իրականացվի արտաքին ուսումնական հաստատությունների ներքո:
...
Չդատապարտված բանտարկյալներ
Չդատապարտված բանտարկյալների նկատմամբ մոտեցումը
95.1. Չդատապարտված դատապարտյալների ռեժիմի վրա չի կարող ազդել այն հավանականությունը, որ ապագայում նրանք կարող են դատապարտվել քրեական հանցագործության համար:
95.2. Այս հատվածի կանոնները ապահովում են լրացուցիչ երաշխիքներ չդատապարտված բանտարկյալների համար:
95.3. Չդատապարտված բանտարկյալների նկատմամբ բանտի վարչակազմը պարտավոր է առաջնորդվել այն կանոններով, որոնք կիրառելի են բոլոր բանտարկյալներին նկատմամբ, և թույլ տալ չդատապարտված բանտարկյալներին մասնակցել տարբեր միջոցառումների:
...
Դատապարտված բանտարկյալների համար ռեժիմի մատչելիությունը
101. Եթե չդատապարտված բանտարկյալները պահանջում են թույլ տալ իրենց հետևել դատապարտված բանտարկյալների ռեժիմին` ապա բանտի վարչակազմը պետք է հնարավորության դեպքում բավարարի սույն պահանջը»:
ՕՐԵՆՔ
...
II. ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ
A. Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտում
26. Դիմողը պնդել է, որ իր` Ստարա Զագորայի բանտի դպրոցում ընդգրելու խնդրանքը մերժվել է, ինչը խախտում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածը և Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածը: Դատարանը գտնում է, որ այս բողոքը պետք է քննվի Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի ներքո, որը սահմանում է հետևյալը.
§Ոչ մեկին չի կարելի մերժել կրթության իրավունքը։ Պետությունը կրթության և ուսուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս հարգում է ծնողների՝ զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը¦։
1. Կողմերի փաստարկները
27. Դիմողը պնդել է, որ ներպետական օրենսդրությունը հստակորեն չի արգելում կալանքի տակ գտնվող բանտարկյալներին մասնակցել բանտի կրթական ծրագրերին, և, հետևաբար, նրա նկատմամբ պետք է ցուցաբերվեր նույն վերաբերմունքը, դատապարտված բանտարկյալների նկատմամբ, և ապահովվեր կրթության մատչելիությունը: Մասնավորապես, նրա կարծիքով, դատապարտված բանտարկյալների կրթության մատչելիությանը վերաբերող դրույթները պետք է կիրառվեն բոլոր բանտարկյալների նկատմամբ: Նրա ներկայացմամբ` ներպետական իշխանությունները համապատասխան դրույթները սխալ են մեկնաբանել և որպես արդյունք նրա նկատմամբ ցուցաբերվել խտրական վերաբերմունք, սահմանափակել են նրա իրավունքները, ավելի քան անհրաժեշտ էր իր կալանքի նպատակներով և ինքնաբերաբար ու կամայականորեն զրկել են իրեն իր կրթության իրավունքից:
28. Դիմողը նաև առարկել է, որ բանտի վարչակազմը և Կառավարությունն իրենց դիտարկումներում որպես հիմք են ընդունել այն, որ անձը հնարավոր է դատապարտվի որպես «կրկնահանցագործ», և դա արդարացնում է նրան չընդգրկելը` դրանում առկա դպրոցի աշակերտների ցուցակում այնտեղ ներկա «ոչ կրկնահանցագործների» շահերից ելնելով: Նա նշել է, որ Ստարա Զագորայում ձերբակալված լինելու շրջանում դպրոցում ներառված էին դատապարտյալներ, ովքեր դասակարգված էին որպես «կրկնահանցագործներ¦: Ըստ նրա կարծիքի` սա վկայում է այն մասին, որ «կրկնահանցագործներին» այլ կալանավորներից բաժանելու սկզբունքը չի պահպանվել: Ավելին, դիմողը պատճառաբանել է, որ անտրամաբանական է դպրոց չընդունելն այն հիմքով, որ ինքը որպես ոչ դատապարտված բանտարկյալ ուներ անմեղ ճանաչվելու հնարավորություն, և լքեր այդ դպրոցը մինչև ուսումնական տարվա ավարտը: Նա գրեթե երկու ամբողջական ուսումնական տարի անցկացրել է նախնական կալանքի տակ Ստարա Զագորայում: Եթե բանտի վարչակազմն ուներ որևէ կասկած նրա կալանքի տևողության առնչությամբ, ապա այն կարող էր հարցում անել դատախազությունից: Դիմողը պնդել է, որ մինչև դատապարտվելն ինքն ունեցել է անմեղության կանխավարկածի իրավունք, և այդ ընթացքում իր կրթության իրավունքը չպետք է մերժվեր: Դատապարտվելուց հետո նա տեղափոխվել է Փարանջիկի բանտ, որտեղ նա չէր կարող ուսում ստանալ, քանի որ այդ բանտում դպրոց չկար:
29. Կառավարությունը պնդել է, որ համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` ներպետական իշխանությունները պետք է կարգավորեն և պլանավորեն կրթական հաստատությունները իրենց երկրում: Բանտի վարչակազմի որոշումը` դիմողին բանտի դպրոց չընդգրկելու վերաբերյալ, ողջամիտ էր` հաշվի առնելով բանտարկյալների տարբեր կատեգորիաների նկատմամբ տարբեր չափանիշներ և պայմաններ կիրառելու անհրաժեշտությունը: Դիմողի կալանքը Ստարա Զագորա բանտում, որը հիմնականում նախատեսված է «ոչ կրկնահանցագործ» դատապարտված բանտարկյալների համար, բացառիկ էր, և այդ ժամանակ անհայտ էր, թե որքան ժամանակ է նա շարունակելու ձերբակալված մնալ: Նախևառաջ, Կառավարությունը պնդել է, որ որպես կալանավորված անձ նպատակահարմար չէր, որպեսզի դիմողը հաճախեր դպրոց` դատապարտված բանտարկյալների հետ մեկտեղ: Ավելին, Պատիժների կատարման ակտի դրույթների համաձայն, որը կիրառելի էր այդ ժամանակահատվածում, կալանավորված անձանց թույլ չի տրվել գրանցել բանտային դպրոցում, մինչդեռ չի հստակեցվել, որ նրանք կմնան բանտում առնվազն մեկ ուսումնական տարի: Երկրորդ` որպես կալանավորված անձ, ով կանգնած էր դատապարտվելուց հետո որպես «կրկնահանցագործ» դիտարկվելու վտանգի առջև, նպատակահարմար էր, որպեսզի նրա նկատմամբ կիրառվեին §կրկնահանցագործ¦ դատապարտյալների նկատմամբ կիրառվելիք կանոնները (տես վերը` կետ 20): Հակառակ դեպքում, բանտի իշխանությունները չեն կարողանա լիովին պաշտպանել «ոչ կրկնահանցագործ» անձանց «կրկնահանցագործ» անձանց հետ շփումից: Բացի դրանից, «կրկնահանցագործների» նկատմամբ կիրառվող կանոնների չպահպանումը կթուլացնի ազատազրկման զսպող ազդեցությունը: Եթե դիմողը հետագայում արդարացվեր, նա անմիջապես ազատ կարձակվեր, և նրա հեռացումը բանտի դպրոցից կդադարեր ազդել նրա վրա: Վերջապես, Կառավարությունը ընդգծել է, որ, Փազարջիկի բանտ տեղափոխվելուց հետո դիմողը չի ներկայացրել այնտեղ կրթական ծրագրերին մասնակցելու պահանջ:
2. Դատարանի գնահատականը
(A) Ընդհանուր սկզբունքներ
30. Դատարանը նախ ընդգծում է, որ բանտարկյալներն ընդհանուր առմամբ շարունակում են օգտվել բոլոր հիմնարար իրավունքներից և ազատություններից, որոնք երաշխավորված են Կոնվենցիայով, բացառությամբ ազատության իրավունքի, որտեղ օրենքով սահմանված կալանքն ուղղակիորեն գտնվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի շրջանակներում: Օրինակ` կալանավորները չպետք է ենթարկվեն դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչը հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, նրանք շարունակում են օգտվել ընտանեկան կյանքի հարգանքի, խոսքի ազատության, կրոնի, փաստաբանի կամ 6-րդ հոդվածի իմաստով` դատարանի մատչելիության, նամակագրության և ամուսնանալու իրավունքից: Այս մյուս իրավունքների ցանկացած սահմանափակումը պետք է արդարացված լինի, թեև դրա հիմնավորումը կարող է լինել նաև անվտանգության նկատառումը, մասնավորապես, հանցագործության կանխարգելումը և անկարգությունը, որն անխուսափելիորեն բխում է ազատազրկման հանգամանքներից (տես Հիրստը ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 2) [GC], 74025/01, կետ 69, ՄԻԵԴ 2005թ. IX, և այնտեղ մեջբերված գործերը, տես նաև` Սթամերն ընդդեմ Ավստրիայի [GC], թիվ 37452/02, կետ 99, ՄԻԵԴ 2011թ.): Հիրսթի վճռում, տես վերը` կետ 70, Դատարանը նշել է, որ չկա որևէ կասկած առ այն, որ բանտարկյալը զրկվել է Կոնվենցիայով սահմանված իր իրավունքներից դատապարտվելուց հետո` միայն իր դատապարտված անձ լինելու կարգավիճակի պատճառով: Այս սկզբունքը կիրառվում է fortiory անձի նկատմամբ, ինչպիսին նաև դիմողն է, ով չի դատապարտվել, և ով պետք է, հետևաբար, ունենար անմեղության կանխավարկածի իրավունք (տես, օրինակ, Լադունան ընդդեմ Սլովակիայի, թիվ 31827/02, կետեր 64 և 67, ՄԻԵԴ 2011թ.):
31. Ինչ վերաբերում է կրթության իրավունքին, ապա Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետության վրա պարտավորություն դնող միջոց` ստեղծելու կամ սուբսիդավորելու համար որոշակի ուսումնական հաստատություններ, ցանկացած պետություն ունի պարտավորություն ապահովելու համար դրանցից օգտվելու արդյունավետ մատչելիություն: Այլ կերպ ասած, տվյալ պահին առկա ուսումնական հաստատությունների մատչելիությունը թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի առաջին նախադասության մեջ սահմանված իրավունքի անքակտելի մասն է (տես Case “relating to certain aspects of the laws on the use of languages in education in Belgium”, 1968թ. հուլիսի 23-ի վճիռ, Series A, թիվ 6, կետեր 3-4, Պոնոմարյովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 5335 / 05, կետ 49, ՄԻԵԴ 2011թ. և Կատանը և այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [GC], թիվ 43370/04, 8252/05 և 18454/06, կետ 137, ՄԻԵԴ 2012թ. (հատվածներ)): Սույն դրույթը կիրառվում է հիմնական, միջնակարգ և բարձրագույն կրթական մակարդակներում (տես Լեյլա Սահինն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 44774/98, կետեր 134 և 136, ՄԻԵԴ 2005թ.-XI):
32. Դատարանը, այնուամենայնիվ, ընդունում է, որ չնայած դրա կարևորությանը` կրթության իրավունքը բացարձակ չէ, նաև կարող է ենթարկվել սահմանափակումների: Եթե չկա իրավունքի էության խախտում, այդ սահմանափակումները թույլատրվում են անուղղակի կերպով, քանի որ մատչելիության իրավունքը §իր բնույթով պետք է կարգավորվի պետության կողմից»: Համոզվելու համար, որ սահմանափակումները, որոնք կիրառվել են, չեն սահմանափակել իրավունքն, այնքանով, որ դա լինի իրավունքի բուն էության խախտում և զրկի այն իր արդյունավետությունից` Դատարանը պետք է համոզվի, որ դրանք կանխատեսելի են տվյալ անձանց համար և հետապնդում են օրինական նպատակ: Սակայն, ի տարբերություն Կոնվենցիայի 8-11-րդ հոդվածների դիրքորոշման, այն կապված չէ Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի «օրինական նպատակների» սպառիչ ցանկի հետ: Բացի դրանից, սահմանափակումը համատեղելի կլինի Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի հետ, եթե միայն կա միջոցների և նպատակի միջև հարաբերակցության ողջամիտ համաչափություն: Չնայած նրան, որ Կոնվենցիայի պահանջները պահպանելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է Դատարանը` պայմանավորվող պետություններն ունեն որոշակի գնահատման սահման այս ոլորտում (տես վերը` Կատանի գործը, կետ 140, և դրանում առկա գործերը):
33. Ճիշտ է, որ կրթությունը գործունեություն է, որը բարդ է կազմակերպել և թանկ է ընթացք տալու համար, իսկ ռեսուրսները, որոնք իշխանությունները կարող են տրամադրել դրան, անպայման պետք է լինեն վերջնական: Ճիշտ է նաև, որ որոշելու համար, թե ինչպես կարգավորել կրթության մատչելիությունը` պետությունը պետք է հավասարակշռություն պահպանի, մի կողմից, իր իրավասության տակ գտնվող անձանց կրթական կարիքների և մյուս կողմից` նրա սահմանափակ հնարավորությունների միջև: Այնուամենայնիվ, Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ, ի տարբերություն որոշ այլ հանրային ծառայությունների, կրթությունն այնպիսի իրավունք է, որն ուղղակիորեն պաշտպանվում է Կոնվենցիայի ներքո: Այն նաև պետական ծառայության որոշակի տեսակ է, որն օգուտ է տալիս ոչ միայն դրանից ուղղակիորեն օգտվողներին, այլ նաև ծառայում է լայն հասարակական գործառույթներին: Իսկապես, Դատարանը առիթ է ունեցել նշելու, որ «ժողովրդավարական հասարակությունում կրթության իրավունքը... անհրաժեշտ է մարդու իրավունքների պաշտպանության համար [և] ունի ... հիմնարար դեր ...» (տես, mutatis mutandis, Պոնոմարյովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 5335/05, կետ 55, ՄԻԵԴ, 2011թ.):
(B) Այս սկզբունքների կիրառումը սույն գործի փաստերի հետ
34. Քանի որ Դատարանը տեղյակ է Նախարարների կոմիտեի հանձնարարականներին առ այն, որ ուսումնական հաստատությունները պետք է հասանելի լինեն բոլոր բանտարկյալների համար (տես վերը` կետեր 21-24), այն հիշեցնում է, որ Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածը չի պարտավորեցնում պայմանավորվող պետություններին կրթական հաստատություններ ստեղծել բանտարկյալների համար, որտեղ նման հաստատություններ առկա չեն (տես Նատոլին ընդդեմ Իտալիայի, թիվ 26161/95, 1998թ. մայիսի 18-ի հանձնաժողովի չհրապարակված որոշումը, և Իպիստատուն ընդդեմ Ռումինիայի, թիվ 29343/10, կետ 63, 2013թ. սեպտեմբերի 24): Այնուամենայնիվ, դիմողի բողոքը վերաբերում է նրան ուսումնական հաստատությունում, մասնավորապես` Ստարա Զագորայի բանտի դպրոց ընդունելու մերժմանը: Ինչպես նշվել է վերը, գոյություն ունեցող ուսումնական հաստատություններում մատչելիության իրավունքը գտնվում է Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի շրջանակներում: Այս իրավունքի սահմանափակումը, հետևաբար, պետք է հետապնդի իրավաչափ նպատակ և պետք է համաչափ լինի այդ նպատակին (տես վերը` կետ 32): Չնայած թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածը չի պարտադրում պոզիտիվ պարտավորություն բոլոր հանգամանքներում բանտում կրթություն ապահովելու համար, երբ նման հնարավորությունն առկա է, այն չպետք է լինի հիմք կամայական և անհիմն սահմանափակումների համար:
35. Դատարանը գտնում է, որ կասկածի ենթակա է այն, թե արդյոք դիմողի նկատմամբ կիրառված սահմանափակումը եղել է Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի նպատակներին համապատասխան: Համապատասխան օրենսդրական դաշտն ապահովում է, որ 16 կամ ավելի բարձր տարիք ունեցող դատապարտված բանտարկյալներն ունեն իրավունք պահանջելու, որպեսզի ներառվեն կրթական ծրագրերում, և հակառակ դեպքերի համար հստակ կանոնների բացակայության դեպքում դատապարտված բանտարկյալներին վերաբերող դրույթները հավասարապես կիրառվում են նաև կալանավորված անձանց նկատմամբ: Միակ դրույթը կալանավորված անձանց կրթության վերաբերյալ այն է, որպեսզի բանտի վարչակազմը պետք է «խրախուսի» կալանավորված անձանց` բանտում կրթական ծրագրերին մասնակցությունը (տես վերը` կետեր 15-19):
36. Սահմանված կարգի հստակության բացակայությունն արտացոլվում է նրանում, որ ներպետական դատարանի և Դատարանի վարույթի ընթացքում ներպետական իշխանությունների կողմից ներկայացվել են բազմազան պատճառներ դիմողի` իրեն դպրոցում ընդգրկելու խնդրանքը մերժելու կապակցությամբ: Նրա պահանջը մերժվել է Արդարադատության նախարարության Պատիժների կատարման տնօրինության կողմից այն հիմքով, որ լինելով «մեկ անգամ դատված»` նա պետք է տեղափոխվեր «կրկնահանցագործների» համար նախատեսված բանտ, և որ եթե նրան թույլատրվեր հաճախել քրեակատարողական հիմնարկի դպրոց «ոչ կրկնահանցագործ» անձանց հետ մեկտեղ, դա կլիներ կանոնադրական պահանջի խախտում` «կրկնահանցագործ» և «ոչ կրկնահանցագործ» անձանց պահել առանձին (տես վերը` կետ 7): Հետևաբար, Բանտի կառավարիչը նույնպես մերժել է նրա պահանջը նմանատիպ հիմքով (տես վերը` կետ 8): Երբ դիմողը կրկին բողոքարկել է բանտի վարչակազմի որոշումն իրեն դպրոցում չընդգրկելու վերաբերյալ, Ստարա Զագորայի շրջանային դատարանը գտել է, որ նա չի կարող դասակարգվել որպես «կրկնահանցագործ», և կարգադրել է Բանտի կառավարչին ընդունել նրան դպրոց: Բանտի կառավարչի հետագա բողոքարկման ընթացքում Գերագույն վարչական դատարանը բեկանել է շրջանային դատարանի վճիռն, այն հիմքով, որ դիմողն իրավունք չունի մասնակցել բանտի կրթական ծրագրերին, քանի որ համապատասխան օրենսդրությամբ նախատեսված կրթության իրավունքը տրվում է բացառապես վերջնական դատապարտման հետևանքով ազատությունից զրկված և ոչ թե կալանքի տակ գտնվող անձանց համար (տես վերը` կետ 12):
37. Բացի դրանից, այս դատարանի վարույթի ընթացքում Կառավարությունն անդրադարձել է երեք տարբեր հիմքերի` արդարացնելու համար դիմողի պահանջի մերժումը: Նախ` այն պնդել է, որ որպես կալանավորված անձ նպատակահարմար չի եղել, որ նա հաճախի դպրոց դատապարտված բանտարկյալների հետ մեկտեղ: Երկրորդ` այն պնդել է, որ որպես անորոշ ժամկետով կալանավորված անձ նպատակահարմար չէր, որպեսզի նա հաճախեր դպրոց, որը նախատեսված է 12 ամսվա և ավելի երկարատև ժամանակով դատապարտված բանտարկյալների համար: Երրորդ` այն պատճառաբանել է, քանի որ դիմողը կանգնած էր որպես «կրկնահանցագործ» դատապարտվելու վտանգի առջև` «ոչ կրկնահանցագործ» դատապարտված բանտարկյալների շահերին կհակասեր դիմողի հետ մեկտեղ դպրոց հաճախելը:
38. Դատարանն ուշագրավ է համարել, որ Կառավարությունն իրեն չի տրամադրել ապացուցողական որևէ փաստարկ Ստարա Զագորա բանտում կիրառելի պայմանների վերաբերյալ: Դիմողին պաշտպանելու անհրաժեշտությունը` նրան առանձին պահելով դատապարտված բանտարկյալներից ելնելով նրա կարգավիճակից` որպես կալանավորված անձ, հիմք չի հանդիսացել դիմողի պահանջը մերժելիս: Ավելին, դիմողի, դպրոց հաճախելու վերաբերյալ բազմաթիվ պահանջներից պարզ է, որ նա դեմ չէր մասնակցել այդ ծրագրերին դատապարտված բանտարկյալների հետ մեկտեղ: Դատարանում առկա փաստաթղթերում չկա ապացույց, որը ցույց կտար, որ կալանավորված անձինք վտանգի են ենթարկվել դասասենյակում, կամ կալանավորված անձինք Ստարա Զագորա բանտում պահվել են առանձին դատապարտված բանտարկյալներից կամ «կրկնահանցագործներից», և եթե այդպես է, ապա արդյոք այս առանձնացումը կիրառվում է բանտի ռեժիմի բոլոր տեսակետների շրջանակներում:
39. Երկրորդ հիմքն, որին անդրադարձել է Կառավարությունը, կալանավորման անորոշ բնույթն է, և ներպետական օրենքի պահանջն առ այն, որ բանտային դպրոց հաճախելու համար բանտարկյալները պետք է կրեն իրենց պատիժը մեկ տարի կամ ավելի երկարատև ժամանակով: Այնուամենայնիվ, Կառավարությունը չի բացատրել, թե ինչու է դա անհրաժեշտ պայման բանտի դպրոց ընդունելու համար: Ինչ վերաբերում է, մասնավորապես, կալանավորված անձանց, ինչպիսին դիմողն է, Դատարանը չի գտնում, որ այն փաստը, որ նրանց նախնական կալանքի վերջնական տևողությունն սկզբից անորոշ է, պետք է օգտագործվի որպես արդարացում նրանց կրթական ծրագրերի մատչելիությունից զրկելով, բացառությամբ, թերևս, այն դեպքերի, երբ պարզ է, որ ինչ - ինչ պատճառներով կալանավորումը կլինի կարճատև: Ավելին, Կառավարությունը չի տրամադրել Դատարանին որևէ վիճակագրական տեղեկատվություն դպրոցի ռեսուրսների առկայության վերաբերյալ` արդարացնելու համար, օրինակ սահմանափակ ռեսուրսներն առավել երկարատև ժամանակահատվածով դատապարտված բանտարկյալների վրա կենտրոնանալու քաղաքականությունը:
40. Վերջապես, Կառավարության կողմից մեջբերված հիմքերի կապակցությամբ` առ այն, որ դիմողին առանձին են պահել այլ անձանցից` ելնելով այն վտանգից, որ նա պետք է դատապարտվի որպես «կրկնահանցագործ», Դատարանը չի համարում լեգիտիմ պատճառ, քանի որ նա այդ ժամանակ դեռ չէր դատապարտվել և ուներ անմեղության կանխավարկածի իրավունք:
41. Դատարանը, հետևաբար, չի գտնում, որ Կառավարության կողմից ներկայացված որևէ հիմք համոզիչ է, հատկապես, որ դրանք հիմնված չեն որևէ ապացույցի վրա` Ստարա Զագորայի դպրոցում կրթության մատչելիությունն ապահովելու ճշգրիտ մոտեցման վերաբերյալ: Հավասարակշռության մյուս կողմում պետք է լինի դիմողի` իր միջնակարգ կրթությունն ավարտելու հստակ շահը: Բանտում կրթություն ապահովելու արժեքն ինչպես յուրաքանչյուր դատապարտյալի և բանտային միջավայրի, այնպես էլ ողջ հասարակության համար ճանաչվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից` բանտում կրթություն ստանալու վերաբերյալ իր հանձնարարականներով և Եվրոպական բանտային կանոններով (տես վերը` կետեր 21-24):
42. Սույն գործում Կառավարությունը չի ներկայացրել ոoչ գործնական պատճառներ, օրինակ` դպրոցում ռեսուրսների բացակայության հիմքերը, ոoչ հստակ բացատրություն դիմողի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերաբերյալ: Այս պայմաններում, իր տիրապետման ներքո առկա ապացույցները հաշվի առնելով` Դատարանը չի գտնում, որ դիմողին Ստարա Զագորայի դպրոցում գրանցելու մերժումը բավականին կանխատեսելի է, և ոչ թե հետապնդել է իրավաչափ նպատակ և համաչափ է այդ նպատակին: Դրանից հետևում է, որ սույն գործում տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում:
...
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`
...
1. Դիմումը ճանաչում է ընդունելի,
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում,
...
Կատարված է անգլերենով, գրավոր հրապարակվել է 2014թ. մայիսի 27-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կանոնների համաձայն:
Ֆրանսուազ Էլենս ՊասոսԻնետա Զիմիլ
ՔարտուղարՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy