© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի տեղեկատվություն նշում թիվ 174
2014թ. մայիս
Վելյո Վելևն ընդդեմ Բուլղարիայի - 16032/07
Վճիռ 27.05.2014թ. [Բաժին IV]
Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդված
Կրթության իրավունք
Կալանավորված անձին բանտի դպրոցում ընդգրկելու մերժումը խախտում:
Փաստեր – 2005թ. դիմողը` կալանավորված բանտարկյալ, խնդրել է իրեն ընդգրկել բանտի դպրոցում: Նրա խնդրանքը մերժվել է նախ բանտի վարչակազմի և, ի վերջո, Գերագույն վարչական դատարանի կողմից: Բանտի կառավարիչը հիմնավորել է իր մերժումն, որ եթե դիմողը դատապարտվի, ով նախկինում դատապարտվել էր, ապա նա կդիտվի որպես կրկնահանցագործ և, հետևաբար, պետք պահվի առանձին ոչ կրկնահանցագործ հանդիսացող բանտարկյալներից: Գերագույն վարչական դատարանը մերժել է նրա խնդրանքը տարբեր հիմքերով` վճռելով, որ կրթության իրավունք ունեն միայն դատապարտված բանտարկյալները և ոչ կալանավորված անձինք:
Իրավունք – Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդված: Դատարանը հիշեցնում է, որ օրինական հիմքերով ձերբակալված բանտարկյալները շարունակում են օգտվել Կոնվենցիայով երաշխավորված ազատության հիմնարար բոլոր իրավունքներից և ազատություններից, բացառությամբ ազատության իրավունքի: Հետևաբար, դիմողը դեռ ուներ Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունք: Կրթության իրավունքը Բուլղարիայի Հանրապետությանը պարտադրում է գործող ուսումնական հաստատություններում, այդ թվում` բանտերի դպրոցներում արդյունավետ մատչելիության տրամադրում: Հետևաբար, Կառավարությունը պետք է ապացույցներ ներկայացներ առ այն, որ դիմողի մներժումը հետապնդում էր իրավաչափ նպատակ և համաչափ էր այդ նպատակին: Դատարանը գտնում է, որ կասկածելի է, թե արդյոք դիմողին դպրոց չընդունելը համաչափ էր, քանի որ համապատասխան օրենսդրական դաշտը նախատեսում է, որ դատապարտված բանտարկյալներն իրավունք ունեն ընդգրկվել կրթական ծրագրերում և դատապարտյալներին վերաբերող դրույթները հավասարապես կիրառելի են կալանավորված անձանց նկատմամբ: Կանոնադրությունում հստակության բացակայությունն արտացոլվում է նրանում, որ ազգային իշխանությունների կողմից ներկայացված պատճառները տարբեր էին` Բանտի կառավարիչը և Արդարադատության նախարարությունն ընդգծել են դիմողի հավանական §կրկնահանցագործ¦ լինելը, մինչդեռ Գերագույն վարչական դատարանը մեջբերել էր դիմողի` §կալանավորի¦ կարգավիճակը:
Կառավարությունը հիմնվել է երեք տարբեր հիմքերի վրա` արդարացնելու համար դիմողին դպրոցում ընդգրկելու մերժումը: Ինչ վերաբերում է առաջին փաստարկին առ այն, որ դիմողի` դատապարտված բանտարկյալների հետ մեկտեղ դպրոց հաճախելը նպատակահարմար չէ, Դատարանը նկատել է, որ դիմողը չուներ որևէ առարկություն և առկա չէին ապացույցներ ցույց տալու համար, որ կալանավորված անձինք դատապարտված բանտարկյալների հետ մեկտեղ դպրոց հաճախելու դեպքում կարող են նրանց վնասել: Ավելին, Դատարանը չի համարում նախնական կալանքի տևողության անորոշությունը պատշաճ արդարացում կրթական հաստատություններում անձին չընդգրկելու համար: Ի վերջո, ինչ վերաբերում է Կառավարության երրորդ փաստարկին, որ դիմողը կանգնած է որպես կրկնահանցագործ դատապարտվելու վտանգի առջև, և որ նրա հետ դպրոց հաճախելը չի բխի ոչ կրկնահանցագործ բանտարկյալների շահերից, Դատարանը հիշեցրել է, որ դիմողը ունի անմեղության կանխավարկածի իրավունք և, այդպիսով, չի կարող դասակարգվել որպես կրկնահանցագործ: Հաշվի առնելով այդ նկատառումները, և ճանաչելով դիմողի աներկբայելի շահն իր միջնակարգ կրթությունն ավարտելու առնչությամբ` Դատարանը գտել է, որ նրան բանտի դպրոցում անդամագրելու մերժումը չէր հետապնդում իրավաչափ նպատակ և համաչափ չէր այդ նպատակին:
Եզրակացություն` խախտում (միաձայն):
Հոդված 41. 2,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy