© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 120
2009թ. Հունիս
Verein gegen Tierfabriken Schweiz (VGT) v. Switzerland (no. 2) - 32772/02
Վճիռ - 30.06.2009թ. [GC]
Հոդված 10
Հոդված 10-1
Ազատորեն արտահայտվելու իրավունք
Հեռուստատեսությամբ գովազդի հեռարձակման շարունակական արգելքը, չնայած Եվրոպական դատարանի կողմից խոսքի ազատության խախտման հայտնաբերմանը, համարվում է խախտում:
Փաստեր
Դիմողը հանդիսանում է կենդանիների պաշտպանության ընկերակցություն: Նախորդ` 2001թ. հունիսի 28-ի գանգատի վերաբերյալ վճռում (թիվ 24699/94) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է 10-րդ հոդվածի խախտում, քանի որ Շվեյցարիայի իշխանությունները մերժել են թույլատրել գովազդի հեռարձակումը: Դատարանի որոշման հիման վրա դիմող ընկերակցությունը դիմել է Շվեյցարիայի դաշնային դատարան` գովազդի հեռարձակումն արգելելու վերաբերյալ իր վճիռը վերանայելու համար: 2002թ. Դաշնային դատարանը մերժել է այդ դիմումն այն հիմքով, որ դիմողը չի տրամադրել §վճռի փոփոխման և վերանայման¦ բնույթի առնչությամբ բավարար բացատրություն կամ բավարար չափով չի ցույց տվել, որ այն դեռ հետաքրքրված է գովազդն ութ տարի վաղեմության նախնական տարբերակով հեռարձակելու հարցում: Դիմող ընկերակցությունն այնուհետև որոշումը կիրառելու վերաբերյալ այդ դիմումը ներկայացրել է դատարան: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը պատասխանատու է Դատարանի վճիռների կատարման հսկողության համար, չի տեղեկացվել այդ զարգացումների մասին: 2003թ. անտեղյակ լինելով Դաշնային դատարանի 2002 թվականի որոշմանը` այն մերժել է դիմող ընկերակցությունն նախնական հայցը՝ նշելով, որ դիմող ընկերկցությունը իրավունք ունի պահանջելու գովազդի արգելքի վերաբերյալ Դաշնային դատարանի նախնական վճռի վերանայում:
Միևնույն ժամանակ, դիմող ընկերակցությունը կրկին դիմել է շվեյցարական իշխանություններին գովազդը` լրացուցիչ մեկնաբանությամբ, հեռարձակելու թույլտվության համար: Այդ պահաջն մերժվել է: Այդ որոշման հիման վրա բողոքը կապի դաշնային գրասենյակի կողմից մերժվել է 2003թ.:
2007թ. հոկտեմբերի 4-ի Պալատի վճռով Եվրոպական դատարանը, հինգ ձայնով` ընդդեմ երկուսի, վճռել է, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում (տեoս տեղեկատվական նշում թիվ 101):
Օրենք
(a) Ընդունելիություն (i)
Ներպետական միջոցների սպառում
Ներպետական միջոցներն սպառվել էին, քանի որ 2002թ. մերժումից հետո դիմող ընկերակցությունը դիմում է ներկայացրել վարույթը վերսկսելու վերաբերյալ. Դաշնային դատարանը որոշում է կայացրել ըստ գործի հանգամանքների:
Եզրակացություն. նախնական առարկությունը մերժվել է (տասնհինգ ձայնով` ընդդեմ երկուսի):
(Ii) ratione materiae արդարադատություն
Նախարարների կոմիտեի վերստուգիչ դերը` Դատարանի վճիռների կատարման շրջանակներում, չի նշանակում, որ պատասխանող պետության կողմից ձեռնարկած միջոցները, որոնք Դատարանը որակել է որպես խախտում, չի կարող նոր քննարկման առիթ դառնալ վճիռ կայացնելու համար: Վարույթը վերսկսելու վերաբերյալ դիմումի մերժման կապակցությամբ Դաշնային դատարանը հղում է կատարել այն հիմքին, որ գովազդի հեռարձակման նկատմամբ հետաքրքրությունն այդ ժամանակ դադարել էր: Գովազդը հեռարձակելու նախնական մերժումը հիմնված էր քաղաքական գովազդի արգելքի վրա: Ավելին, Նախարարների կոմիտեն տեղեկացված չէր Դաշնային դատարանի որոշման մասին, երբ որոշել էր դադարեցնել դատարանի 2001թ. որոշման կատարման հսկողությունը: Հետևաբար, վարույթը վերսկսելու վերաբերյալ մերժումն առաջացրել էր նոր փաստ, որը կարող էր արձանագրել խախտում:
Հոդված 10
Հակառակ դեպքում, եթե Դատարանը չկարողանար քննել այն, կխուսափեր բոլոր ստուգումներից` համաձայն Կոնվենցիայի:
Եզրակացություն. նախնական առարկությունը մերժվել է (տասնմեկ ձայնով` ընդդեմ վեցի):
(b) Հանգամանքները
Ներպետական մակարդակով վարույթի վերսկսումն ինքնին ինքնանպատակ չէ, այլ նշանակում է, որ այն կարող է օգտագործվել ամբողջական և Դատարանի վճիռների պատշաճ կատարմամբ: Այնուամենայնիվ, վարույթի վերսկսումը նաև պետք է հնարավորություն տա պատասխանող պետության իշխանություններին հետևել վճիռներին, որպեսզի կատարվեն Դատարանի վճիռները Կոնվենցիայի դատավարական երաշխիքներին համապատասխան: Հաշվի առնելով Կոնվենցիայի համակարգի հիմքով վճիռների կատարման կարևորությունը և հաշվի առնելով արդար հավասարակշռությունը, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահերի և անհատի շահերի միջև, Դատարանը պետք է համոզվի, թե արդյոք պատասխանող պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար, որպեսզի թույլատրի գովազդի հեռարձակումը` Դատարանի կողմից 10-րդ հոդվածի խախտում հատնաբերելուց հետո: Գովազդն ըստ էության կապված էր սպառողների առողջության և կենդանիների ու շրջակա միջավայրի պահպանության և հանրային շահի հետ: Հանրային շահը` միտված հրապարակման տարածմանը, պարտադիր չէ, որ նվազի որոշակի ժամանակ անց: Դատարանը համաձայն է Պալատի հետ, որ Դաշնային դատարանի մոտեցումը եղել է չափազանց ձևական, և որ դիմող ընկերակցության պահանջը կարելի էր այդ փուլում մերժել միայն այն կապակցությամբ, թե արդյոք եղել է գովազդը հեռարձակելու որևէ նպատակ: Ավելին, Դաշնային դատարանը չի առաջարկել իր սեփական բացատրությունը, թե ինչպես են գյուղատնտեսության վերաբերյալ հասարակական քննարկումները փոխվել կամ ավելի պակաս հրատապ դարձել 1994թ. հետո, երբ գովազդն ի սկզբանե նախատեսված էր հեռարձակել: Այն նաև Դատարանի 2001թ. վճռից հետո չի տրամադրել որևէ պարզաբանում, որ հանգամանքները փոխվել են այնպես, որ կասկածի տակ առնվեն այն հիմքերը, որոնց արդյունքում Դատարանը հայտնաբերել է 10-րդ հոդվածի խախտում: Դատարանը նաև մերժել է այն փաստարկը, որ դիմող ընկերակցությունն ունեցել է գովազդը հեռարձակելու այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ մասնավոր և տարածաշրջանային ալիքների միջոցով հեռարձակումը, քանի որ դա պահանջում է երրորդ անձանց մասնակցությունը կամ համագործակցությունը: Պայմանավորվող պետությունների վրա դրվում է պարտավորություն իրենց դատական համակարգերը կազմակերպել այնպես, որ իրենց դատարանները համապատասխանեն Կոնվենցիային, ինչպես նաև ապահովեն Դատարանի վճիռների կատարումը: Հետևաբար, անհիմն է վիճարկել, քանի որ Կառավարությունն այնպես է գործել, որ Դաշնային դատարանն ամեն դեպքում չկարողանա կարգադրել, որպեսզի գովազդը հեռարձակվի, և որ դիմող ընկերակացությունը հարուցի քաղաքացիական դատավարություն: Հետևաբար, Շվեյցարիայի իշխանությունները չեն կատարել իրենց պոզիտիվ պարտավորությունը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի ներքո:
Եզրակացություն. խախտում (տասնմեկ ձայնով` ընդդեմ վեցի):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy