© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 157
2012թ. նոյեմբեր
V.K.-ն ընդդեմ Խորվաթիայի - 38380/08
Վճիռ 27.11.2012թ. [Բաժանմունք I]
Հոդված 12
Ամուսնության իրավունք
Ամուսնալուծության գործի դատական ընթացի պատճառով կրկին անգամ ամուսնանալու ձգձգում. խախտում
Փաստեր. Դիմումատուն ամուսնացել է 2002թ.: Մեկ տարի անց նրա կինը ծննդաբերել է երեխային: 2004թ. դիմումատուն դիմել է ամուսնալուծության համար: Կողմերը ամուսնալուծության վերաբերյալ համաձայնության են եկել, սակայն ոչ՝ երեխայի խնամքի և տեսակցության մասով: 2005թ. դիմումատուն ծնողական իրավունքների վիճարկման վերաբերյալ առանձին հայց է ներկայացրել: Նա մի քանի միջնորդություններ է ներկայացրել՝ պահանջելով արագացնել ամուսնալուծության գործի ընթացքը և ամուսնալուծության վերաբերյալ մասնակի վճիռ կայացնել: 2008թ. կոմսության դատարանը գտել է, որ խախտվել է դիմումատուի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը: Դիմումատուն դատարանին մի քանի անգամ զգուշացրել է իր կրկին անգամ ամուսնանալու մտադրության մասին: 2010թ. դիմումատուները համաձայնության են եկել երեխայի խնամքի և դիմումատուի հետ տեսակցության վերաբերյալ, որի արդյունքում ամուսնությունը լուծվել է միևնույն օրը: Դիմումատուն կրկին անգամ ամուսնացել է 2010թ. սեպտեմբերին: Եվրոպական դատարանին ներկայացրած իր գանգատում դիմումատուն, inter alia, բողոքել է, որ ամուսնալուծության գործի դատական ընթացակարգի չափազանց երկար լինելու պատճառով խախտվել է վերջինիս կրկին անգամ ամուսնանալու իրավունքը:
Իրավունք. Հոդված 6. Վիճարկվող ժամանակի տևողությունը կազմել է հինգ տարի և ութ ամիս՝ դատական մեկ ատյանի համար: Այդ իսկ պատճառով դատավարության տևողությունը չի բավարարում ողջամիտ ժամկետի պահանջը:
Եզրակացություն՝ խախտում (միաձայն):
Հոդված 12. Ներպետական իշխանության կողմից ողջամիտ ժամկետում ամուսնալուծության դատավարությունը վարելու ձախողումը որոշ հանգամանքներում կարող է առաջ բերել Կոնվենցիայի 12-րդ հոդվածի խախտում: Հատկանշական է, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված էր, որ ամուսնալուծության ընթացակարգերը պետք է հնարավորության սահմաններում արագ տևեն և անձանց արգելվում էր կրկին անգամ ամուսնանալ նախքան նախորդ ամուսնության խզումը: Այդ իսկ պատճառով ամուսնալուծության ընթացակարգերի պատշաճ արագությամբ կազմակերպելու հարցում ներպետական իշխանությունների ձախողումը կարող էր կրկին անգամ ամուսնանալու նպատակով նախորդ ամուսնությունը խզել ցանկացող կամ ամուսնալուծության համար դիմում ներկայացնելուց հետո կրկին անգամ ամուսնանալու լուրջ հնարավորություն դիտարկող և այդպիսի անկեղծ նպատակ ունեցող անձի իրավունքները խոչընդոտել: Սույն գործով կողմերը իրենց ամուսնությունը խզելու շուրջ համաձայնության են եկել: Դիմումատուն ավելի քան մեկ անգամ խնդրել է ներպետական դատարաններին արձակել ամուսնալուծության վերաբերյալ մասնակի վճիռ և մյուս խնդիրները լուծել առանձին, ինչպես որ թույլ էր տալիս ներպետական օրենսդրությունը: Սակայն ավելի քան հինգ տարի շարունակ ներպետական դատարանները կա´մ անտեսել են կա´մ էլ մերժել են վերջինիս դիմումը՝ առանց որևիցե հիմնավորում նշելու: Դատարանը նաև նշել է, որ առնվազն երկու անգամ, դատավարության երկար ընթացքի մասին բողոքելիս, դիմումատուն ներպետական դատարաններին հայտնել է իր կրկին անգամ ամուսնանալու ցանկության մասին և որ ամուսնալուծության գործընթացի ձգձգվելը խոչընդոտել է նրա այդ ցանկությանը: Այս փաստարկները հիմնավորվել են այն հանգամանքով, որ ամուսնալուծությունից կարճ ժամանակ անց դիմումատուն արագ ամուսնացել է: Հետևաբար, կարևորելով ամուսնալուծության ընթացակարգերը արդյունավետ կազմակերպելու և գործի առանձին հանգամանքները, ինչպես օրինակ՝ ամուսնությունը խզելու կողմերի համաձայնությունը, հաշվի առնելու ներպետական իշխանությունների կողմից ձախողումը, ինչպես ներպետական օրենսդրությամբ սահմանված նաև մասնակի վճիռ և դատավարության ավարտի հրատապ լինելու հնարավորությունը դատարանը գտել է, որ դիմումատուն հայտնվել է երկարատև անորոշության մեջ, որը հավասարազոր է նրա ամուսնության իրավունքի ոչ ողջամիտ սահմանափակման:
Եզրակացություն՝ խախտում (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել նաև 13-րդ հոդվածի խախտում:
Հոդված 41. 4,000 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նյութական վնասի պահանջը մերժվել է:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy