© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 96
2007թ. ապրիլ
Վիլոն Էսկելինեն և այլոք ընդդեմ Ֆինլանդիայի - 63235/00
Վճիռ - 19.04.2007թ. [GC]
6-րդ հոդված
Քաղաքացիական դատավարություններ
6-րդ հոդվածի 1-ին մաս
Քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ
Ոստիկանության աշխատակիցների` հատուկ լրավճարի իրավունքի վերաբերյալ վեճ. 6-րդ հոդվածի կիրառելիություն (նոր մոտեցում այն գործերով, որոնցով ներգրավված են քաղաքացիական ծառայողներ):
Փաստեր. Սկզբնական դիմողներն աշխատել են շրջանային ոստիկանության ծառայությունում` նրանցից 5-ը` որպես ոստիկան, իսկ մեկը` որպես գրասենյակի օգնական: 1986 թվականի կոլեկտիվ պայմանագրի հիման վրա նրանք օգտվում էին հատուկ հավելավճարից հեռավոր շրջանում աշխատելու համար: 1988 թվականին, երբ հատուկ հավելավճարը վերացվեց, նրանց աշխատավարձին տրամադրվեց անհատական լրավճարներ տարբերությունը վերացնելու համար: 1990 թվականին` նրանց բնակավայրերից ավելի հեռու ծառայության վայր մեկնելուց հետո, դիմողները կորցրել են իրենց անհատական աշխատավարձի լրավճարները: Այնուամենայնիվ, նրանք բողոքել են, որ Մարզային ոստիկանության հրամանատարությունը խոստացվել էր փոխհատուցել իրենց: 1991 թվականին Ֆինանսների նախարարը մերժել է յուրաքանչյուր դիմողին ամսական 500-700 ֆիննական մարկ (84-118 եվրո) անհատական լրավճար վճարելու թույլտվություն ստանալու մասին խնդրանքը: Արդյունքում դիմողները ներկայացրել են փոխհատուցման մասին հայց, որը մերժվել է: Նրանք բողոքարկել են, խնդրելով բանավոր լսումներ անցկացնելու, ի թիվս այլնի, ապացուցելու համար, որ իրենց խոստացել էին փոխհատուցում: Նրանց բողոքը մերժվել է այն հիմքով, որ տվյալ ժամանակահատվածում միայն Ֆինանսների նախարարը (և ոչ թե մարզային ոստիկանության հրամանատարությունը) կարող էր թույլատրել փոխհատուցումը: Դատարանը միաժամանակ գտել է, որ մյուս համանման գործերով փոխհատուցում նույնպես չի տրամադրվել: Դիմողներըը նորից բողոքարկել են, խնդրելով անցկացնել բանավոր լսումներ և շեշտադրելով, որ ոստիկանության այլ աշխատակիցներ համանման հանգամանքներում հավելավճարներով ապահովվել են: 2000 թվականին Գերագույն վարչական դատարանը գտել է, որ դիմումատուները չունեն օրենքով երաշխավորված` անհատական լրավճարների իրավունք և անհրաժեշտություն չկա լսումներ անցկացնել` սահմանելով, որ վիճարկվող` մարզային ոստիկանության հրամանատարության խոստումները չեն կարող վարույթ հարուցել:
2006 թվականին Եվրոպական դատարանի պալատը հրաժարվել էր իր իրավասությունից հօգուտ Մեծ Պալատի:
6(1)-րդ հոդվածի կիրառելիությունը – Կառավարությունն երկու հիմքով վիճարկել էր 6-րդ հոդվածի կիրառելիությունը: Առաջինը` դիմողները տվյալ դեպքում չունեին լրավճարի իրավունք: Երկրորդը` քաղաքացիական ծառայողներին (ինչպես օրինակ ոստիկաններին) և ոստիկանության վարչակազմի այլ աշխատակիցներին վերաբերող` Դատարանի նախադեպային իրավունքում վեճերը, նրանց ծառայության պայմանների կապակցությամբ, բացառված էին 6-րդ հոդվածի իրավասությունից: Առաջին կետի վերաբերյալ Դատարանը եզրակացրել էր, որ դիմողները կարող էին հայց ներկայացնել վիճելի հիմքերով իրավունք ունենալու համար և, որ հետևաբար այս կապակցությամբ 6-րդ հոդվածի կիրառման սահմանափակում առկա չէ: Երկրորդը` Դատարանը կրկնեց, որ, նպատակ ունենալով վերացնել այս ոլորտում նախորդ նախադեպային իրավունքի անհստակությունը, 1999 թվականի` Պելեգրինին ընդդեմ Ֆրանսիայի գործում նա ներկայացրել էր գործառույթային չափանիշ` հիմնված աշխատողների պարտականությունների պատասխանատվության վրա: Դատարանը սահմանեց, որ 6-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակից բացառվում են միայն այն վեճերը, որոնք վերաբերում են քաղաքացիական ծառայողներին, ում պարտականությունները տիպիկ են հանրային ծառայության հատուկ գործողություններին, քանի դեռ վերջիններս գործում են որպես հանրային իշխանության պահպան` Պետության կամ այլ հանրային իշխանությունների ընդհանուր շահերը պաշտպանելու պատասխանատվությամբ: Նման գործունեության ակնհայտ օրինակն ապահովվում է զինված ուժերի և ոստիկանության կողմից:
Այս գործը, այնուամենայնիվ, ի հայտ է բերել, որ գործառույթային չափորոշիչի մասին տեսությունը կարող է ինքնին հագեցնել սխալ արդյունքների: Քննարկվող ժամանակահատվածում սկզբնական դիմողներն աշխատում էին Ներքին Գործերի նախարարությունում: Նրանցից 5-ը ոստիկանության աշխատակիցներ էին, որն ուղղակի հանգեցնում է հանրային իրավունքի կողմից կարգավորվող լիազորությունների իրականացմանը մասնակցելուն և ծառայողական պարտականությունների կատարմանը` Պետության ընդհանուր շահերը պաշտպանելու համար ձևավորված: Գրասենյակի օգնականի գործառույթները բացառապես վարչական էին, առանց որոշում կայացնելու իրավասությամբ կամ հանրային իշխանության ուղղակի կամ անուղղակի իրականացման: Նրա գործառույթները չէին տարբերվում որևէ այլ գրասենյակի օգնականի աշխատանքից թե հանրային, թե մասնավոր ոլորտում: Պելեգրինի գործով մոտեցման ուղղակի կիրառության դեպքում ի հայտ կգար, որ վերջին դիմողն օգտվում էր 6(1)-րդ հոդվածի երաշխիքներից, այն դեպքում, երբ ոստիկանների դիմումները չէին օգտվում այդ երաշխիքներից: Դա այնքան անհարաբերական հանգամանք կլիներ, որ վեճը նույնական է բոլոր դիմումատուների համար:
Դիտարկելով Պելեգրինի գործով ներկայացված գործառույթային չափանիշի կիրառությունը, Դատարանը եզրակացրել էր, որ այն չի պարզեցնում այն դատավարություններում 6-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ վերլուծությունը, որի մասնակիցները քաղաքացիական ծառայող է կամ այս ոլորտում առաջ է բերել անորոշակիության մեծ ծավալ: Պելեգրինի մոտեցումը պետք է ընկալվի ավելի վաղ ընդունված նախադեպային իրավունքի լույսի ներքո` որպես առաջին քայլ, որ հեռանում է այն սկզբունքից, որ 6-րդ հոդվածը չի կիրառվում հանրային ծառայության նկատմամբ: Այն արտացոլեց հիմնարար ենթադրությունը, որ որոշակի քաղաքացիական ծառայողներ, նրանց գործառույթների պատճառով, իրենց գործատուների հետ կապված են հատուկ վստահության և լոյալության կապերով: Սա մինչ այդ որոշված գործերի ապացույցն էր, որ բազմաթիվ պայմանավորվող պետություններում մասնավոր ոլորտի աշխատողների հետ նույնանման հիմքերով դատարանի մատչելիության իրավունքը նախատեսված էր քաղաքացիական ծառայողների համար` թույլատրելով նրանց հայցեր ներկայացնել աշխատավարձերի և հավելավճարների, նույնիսկ աշխատանքից ազատելու կամ աշխատանքի ընդունելու կապակցությամբ: Ներպետական համակարգը, նման հանգամանքներում, էական վնաս չի հասցնում պետության կենսական շահերին ու անհատների իրավունքների պաշտպանությունը:
Հետևաբար դատարանը որոշել է այս ոլորտում ընդունել նոր մոտեցում, որի համաձայն Պատասխանող պետությունը որպիսի կարողանա բացառել 6-րդ հոդվածի կիրառումը` հիմնվելով դիմումատուի` որպես քաղաքացիական ծառայող լինելու կարգավիճակի վրա, պետք է բավարարի 2 պայմանների: Առաջինը` Պետությունն իր ազգային իրավունքում ուղղակի ձևով պետք է բացառի քննարկվող պաշտոնի կամ կարգավիճակի անձնակազմի աշխատակիցների` դատարանի մատչելիության իրավունքը: Երկրորդը` բացառումը պետք է արդարացված լինի պետության շահերի օբյեկտիվ հիմքերով: Միայն այն հանգամանքը, որ դիմումատուն այնպիսի ոլորտում կամ դեպարտամենտում է, որը մասնակցում է հանրային իրավունքի կողմից ներկայացվող իշխանության իրականացմանը, ինքնին բավարար չէ: Որպիսի բացառումը լինի արդարացված, միայն բավարար չէ, որ պետությունը սահմանի, որ քննարկվող քաղաքացիական ծառայողները մասնակցեն հանրային իշխանության իրականացմանը կամ Պետության` որպես գործատուի, և քաղաքացիական ծառայողի միջև գոյություն ունենան վստահության և լոյալության հատուկ կապեր: Պետությունը պարտավոր է ցույց տալ, որ տվյալ դեպքում վեճի առարկան վերաբերում է Պետական իշխանության իրականացմանը կամ այն կասկածի տակ էր դրել հատուկ պարտականության: Ուստի` այն հիմքով, որ քննարկվող դեպքի Պետության և կոնկրետ քաղաքացիական ծառայողի միջև գոյություն ունի հատուկ բնույթի հարաբերություններ, սկզբունքորեն չի կարող 6-րդ հոդվածի երաշխիքներից բացառումն արդարացված համարել սովորական աշխատանքային վեճերի համար, ինչպիսիք են նրանք, որ վերաբերում են աշխատավարձերին, հավելավճարներին կամ նույնաբնույթ լրավճարներին: Ըստ էության, այդտեղ առկա է կանխավարկած, որ 6-րդ հոդվածը կիրառելի է: Պատասխանող կառավարությունը պետք է ցույց տա, որ, առաջինը` քաղաքացիական ծառայող դիմումատուն ազԳային իրավունքում չի ունեցել դատարանի մատչելիության իրավունք, և երկրորդը` քաղաքացիական ծառայողի համար 6-րդ հոդվածի իրավունքների բացառումն արդարացված է: Քննարկվող գործում անվիճելի է, որ ազԳային իրավունքի ներքո դիմողներն ունեցել են դատարանի մատչելիության իրավունք:
Եզրակացություն. 6(1)-րդ հոդվածը կիրառելի է (12 ձայնով՝ ընդդեմ 5-ի):
6-րդ հոդվածի պահպանում – ողջամիտ ժամկետ. Ժամկետի տևողությունը, որը քննարկվում է որոշելու համար, թե արդյոք ողջամիտ ժամկետի պահանջը պահպանվել է, թե` ոչ, սկսվում է այն օրվանից, երբ դիմողներն իրենց հայցը ներկայացրել են մարզային վարչական խորհուրդ` 1993 թվականի մարտին, որովհետև նրանք չէին կարող դիմել Մարզային վարչական խորհուրդ նախքան վերանայման խնդրանքի կապակցությամբ որոշման ստանալը, որը կարող էր կրկին բողոքարկվել: Դատավարություններն ավարտվել են Գերագույն վարչական դատարանի 2000 թվականի ապրիլի որոշմամբ և հետևաբար տևել են մոտավորապես 7 տարի: Մարզային վարչական խորհրդում եղել էին դատավարությունների տարաժամկետումներ, որոնց համար Եվրոպական դատարանը բավարար բացատրություններ չի գտել:
Եզրակացություն. խախտում (14 ձայնով՝ ընդդեմ 3-ի):
Բանավոր լսումների բացակայությունը. Ինչ վերաբերում է դիմողների բողոքին, որ նրանց մերժել են բանավոր լսումները, Դատարանն արձանագրել էր, որ նրանց համար չեն խոչընդոտել խնդրելու բանավոր լսումներ, այնուամենայնիվ դատարանների խնդիրն էր որոշելու, թե լսումներ անհրաժեշտ են, թե` ոչ: Վարչական դատարաններն քննարկման առարկա դարձրել էին նրանց խնդրանքը և պատճառաբանել դրա մերժումը: Քանի որ դիմողներին ընձեռնվել էր անսահմանափակ հնարավորություն գրավոր տեսքով ներկայացնելու իրենց գործն ու մեկնաբանելու մյուս ներկայացրածը, հետևաբար արդարացիության վերաբերյալ պահանջները պահպանվել են և բանավոր լսումների բացակայության մասով 6-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
13-րդ հոդված - Դատարանը գտել է, որ առկա չի եղել հատուկ իրավական միջոց որպիսի դիմողները կարողանային բողոքարկել քննարկվող դատավարությունների երկարատևությունն իրենց վեճի լուծումն արագացնելու նպատակով: Առկա էր 13-րդ հոդվածի խախտում, քանի որ դիմումատուները չեն ունեցել ազգային միջոցներ, որպիսի կարողանային իրականացնել ողջամիտ ժամկետում լսվելու իրենց իրավունքը` ինչպես պահանջում է 6-րդ հոդվածը:
Եզրակացություն. խախտում առկա չէ (միաձայն):
1-ին Լրացուցիչ արձանագրության 1-ին հոդվածն ինքնին կամ փոխկապակցված 14-րդ հոդվածի հետ - Դիմողները բողոքարկել էին ազգային իշխանություններն ու դատարանները սխալ էին կիրառել ազգային իրավունքը, երբ մերժել են իրենց հայցը: Դատարանը կրկնեց, որ որպիսի հայցը 1-ին Լրացուցիչ արձանագրության 1-ին հոդվածի իմաստով հանդիսանա «գույք», այն պետք է ազգային իրավունքում ունենա էական հիմք, օրինակ` եթե առկա է ազգային դատարանների կողմից հաստատված կայուն նախադեպային իրավունք: Քննարկվող գործում մեկնաբանվող ցուցումներից հետևում է, որ դիմումատուները չեն ունեցել օրինական և հիմնավոր ակնկալիքներ ստանալու աշխատավարձի անհատական հավելավճարներ, քանի որ, որպես ծառայողական վայրի փոփոխության հետևանք, նրանց աշխատավարձի հավելավճարը դադարեցվել է: Ազգային իրավունքում չկար որևէ փոխհատուցման իրավունք ներքաղաքային ներգաղթի ծախսերի համար: Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն` այն չի կարող ինքնուրույն կիրառվել քանի դեռ քննարկվող հայցի հանգամանքները չեն ընկնում Կոնվենցիայի մեկ կամ մի քանի հոդվածների իրավազորության տակ:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
41-րդ հոդված –Դիմողներից յուրաքանչյուրին 2 500 եվրո` որպես ոչ-նյութական փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy