© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014թ.: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 169
2013թ. դեկտեմբեր
Vilnes-ն և այլոք ընդդեմ Նորվեգիայի - 52806/09 և 22703/10
Վճիռ 05.12.2013թ. [Բաժանմունք I]
Հոդված 8
Պոզիտիվ պարտավորություններ
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Պետությանը չի հաջողվել ապահովել դեկոմպրեսիայի աղյուսակների օգտագործման ռիսկերի մասին կարևոր տեղեկատվության հասանելիությունը ջրասուզակների համար. խախտում
Փաստեր. Դիմումատուները նախկինում ջրասուզման աշխատանքներ, ներառյալ՝ Հյուսիսային ծովում փորձնական սուզումներ իրականացրած ջրասուզակներ էին: Նրանք հավաքագրվել էին ջրասուզման աշխատանքներով զբաղվող ընկերությունների կողմից, որոնք աշխատում էին նավթարդյունաբերող ընկերությունների համար և այսպես կոչված «առաջամարտիկների ժամանակաշրջանում»՝ 1965 մինչև 1990 թվականները Նորվեգիայի մայրցամաքային շելֆի վրա կատարում էին հորատման աշխատանքներ: Արդյունքում, իրենց մասնագիտական գործունեության ընթացքում նրանց առողջությանը վնաս էր հասցվել, ինչը հանգեցրել էր հաշմանդամության: Նրանք պետությունից ստացել էին հաշմանդամության թոշակ և ex gratia (բարի կամոք) փոխհատուցում. որոշ դիմումատուներ փոխհատուցում են ստացել այլ աղբյուրներից, ինչպես օրինակ՝ «Statoil» նավթարդյունաբերական ընկերությունից, որը փոխհատուցումը վճարել էր անկախ ջրասուզակների՝ այդ ընկերությունում աշխատելու հանգամանքից: Դիմումատուները պետության դեմ բողոք են ներկայացրել՝ պահանջելով վճարել փոխհատուցում անփութության և Նորվեգիայի կողմից մարդու իրավունքների պաշտպանության միջազգային գործիքների ներքո ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև առանց մեղքի պատասխանատվության հիմքով: Գերագույն դատարանը գտել է, որ պետությունը չի կարող առանց մեղքի պատասխանատվության ենթարկվել, քանի որ պետության և վիճարկվող վնասակար գործունեության միջև ուղիղ կապ չի եղել: Վերջինս պատասխանատվություն չի կրում նաև այն օրենքի համաձայն, որը կարգավորում էր գործատուի պատասխանատվությունը, հաշվի առնելով անվտանգության պահպանման նպատակով իշխանությունների կողմից ընդունած օրենսդրական կարգավորումները և դրանց արդյունավետ իրականացման, ստուգման և վերահսկողության մեխանիզմների առկայությունը: Գերագույն դատարանը նաև հաստատել է, որ գործի հանգամանքները, inter alia, չէին հանգեցնում Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 8-րդ կամ 14-րդ հոդվածների խախտման:
Իրավունք. Հոդված 8 (պարտավորություն առ այն, որ դիմումատուները ստացել են կարևոր տեղեկատվություն, որը նրանց թույլ էր տալիս գնահատել առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգները). Ի թիվս այլ գործոնների, հավանականությունը մեծ էր, որ դիմումատուների առողջական վիճակը վատթարացել էր կեսոնային հիվանդության պատճառով: Նման վիճակի առաջացման պատճառ էին հավանաբար հանդիսացել դեկոմպրեսիայի արագ աղյուսակների կիրառությունը: Մինչև 1990թ. ստանդարտացված աղյուսակներ չկային: Կեսոնային հիվանդությունը այդ ժամանակից ի վեր խիստ հազվադեպ երևույթ էր դարձել: Այսպիսով, առնվազն հետադարձ հայացք գցելով, կարելի է ասել, որ եթե իշխանությունները ավելի վաղ միջամտեին, նպատակ ունենալով կանխել դեկոմպրեսիայի արագ աղյուսակների կիրառությունը, ապա կկարողանային ավելի շուտ կանխել դիմումատուների անվտանգությանն ու առողջությանը սպառնացող չափազանց մեծ վտանգի գլխավոր պատճառը:
Քանի որ մարդու առողջության վրա երկարաժամկետ ազդեցություն թողնելու հիմնական խնդիրը կապված էր աղյուսակների կիրառության և ոչ թե՝ մահվան ելքով ճնշման կտրուկ փոփոխությունների հետ, ուստի ավելի նպատակահարմար է խնդիրը դիտարկել 8-րդ հոդվածի ներքո պետության պոզիտիվ պարտավորության տեսանկյունից: «Հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքը» չպետք է սահմանափակվի սոսկ այն ռիսկերի վերաբերյալ տեղեկատվությամբ, որոնք արդեն իսկ նյութականացվել են, այլ պետք է ընդգրկի նաև կանխարգելիչ նպատակներով տրամադրվող տեղեկատվությունը, այդ թվում՝ աշխատանքային ոլորտի ռիսկերի մասին:
Դեկոմպրեսիայի աղյուսակները համարվում էին ջրասուզակների համար առողջական ռիսկերի գնահատման հիմնական տեղեկատվության աղբյուրը: Ուստի, հարց է ծագում. հաշվի առնելով դեկոմպրեսիայի արագ աղյուսակների օգտագործման պրակտիկան՝ արդյո՞ք ջրասուզակները ստացել են անհրաժեշտ տեղեկատվություն, որոնց շնորհիվ կկարողանային գնահատել իրենց առողջությանը սպառնացող ռիսկերի ծավալը և արդյո՞ք նրանք նման ռիսկի ենթարկվելու համար համաձայնությունը տվել են իրազեկված լինելով հանդերձ:
Ո՛չ Աշխատանքի տեսչությունը, ո՛չ էլ Նավթարդյունաբերության ընկերության տնօրինությունը ջրասուզման աշխատանքներով զբաղվող ընկերություններից չէին պահանջել կազմել ջրասուզման աղյուսակներ, որոնք հնարավորություն կտային գնահատել անվտանգության աստիճանը, նախքան անհատական ջրասուզման գործողությունների թույլատվության տրամադրումը: Ըստ երևույթին, ջրասուզման աշխատանքներով զբաղվող ընկերությունները իշխանությունների կողմից գրեթե չէին վերահսկվում և մի զգալի ժամանակահատված ունեցել են իրենց գործարար շահերին ծառայող և մրցակցային առավելություններ ունեցող դեկոմպրեսային աղյուսակների ընտրության լայն հնարավորություն:
Արդարացված ռիսկի գնահատումը պետք է հիմնված լիներ տվյալ ժամանակահատվածի գիտելիքների և ընկալումների վրա: Հայտնի էր, որ ճնշման հանկարծակի փոփոխությունները կարող էին մեծ ազդեցություն ունենալ մարմնի վրա, սակայն կարծիք կար, որ ջրասուզումը լուրջ, երկարաժամկետ հետևանքներ չէր կարող ունենալ կեսոնային հիվանդության բացակայության դեպքում: Խնդրի գիտական հետազոտությունը պահանջում է ոչ միայն զգալի ներդրումներ, այլև շատ բարդ ու ժամանակատար է:
Միևնույն ժամանակ, գերակշռում է այն տեսակետը, համաձայն որի դեկոմպրեսայի աղյուսակները պարունակում էին կարևոր տեղեկություն առանձին ջրասուզման գործողություններում ներգրավված մարդկանց առողջության ռիսկի գնահատման վերաբերյալ: Նավթարդյունաբերական ընկերության տնօրինությունը զննել էր ձեռքի տակ եղած ջրասուզման աղյուսակների մեծ մասը և մտահոգիչ տարբերություններ հայտնաբերել դանդաղ և արագ աղյուսակների միջև: Այնուամենայնիվ, բավական երկար ժամանակ իշխանությունները ընկերություններից չէին պահանջում այդ աղյուսակների վերաբերյալ ապահովել լիարժեք հրապարակայնություն և ջրասուզակներին հավանաբար չէին տեղեկացրել տարբեր աղյուսակների միջև գոյություն ունեցող տարբերությունների կամ առողջության ու անվտանգության վրա նրանց բացասական ազդեցության մասին:
Հաշվի առնելով ջրասուզման գործողությունների թույլտվության և ջրասուզակների անվտանգության ապահովման հարցում իշխանությունների ստանձնած դերը և կեսոնային հիվանդության երկարաժամկետ հետևանքների մասին այդ ժամանակներում գոյություն ունեցող անորոշությունն ու գիտական կոնսենսուսի բացակայությունը՝ կոչ էր արվում շատ զգուշավոր մոտեցում ցուցաբերել: Իշխանությունները խելամիտ կգտնվեին, եթե նախօրոք հոգ տանեին, որպեսզի ընկերությունները լիակատար թափանցիկություն ապահովեին ջրասուզման աղյուսակների վերաբերյալ և որպեսզի ջրասուզակներն էլ տեղեկատվություն ստանային աղյուսակների տարբերությունների և իրենց անվտանգությանն և առողջությանը սպառնացող վտանգների մասին, քանի որ նրանք պահանջում էին իրենց թույլ տալ գնահատել ռիսկերը և տալ համաձայնություն տեղեկացված լինելու մասին: Այն փաստը, որ այս քայլերը չէին ձեռնարկվել նշանակում էր, որ պատասխանող պետությունը չէր կատարել դիմումատուների անձնական կյանքը հարգելու իրավունքն երաշխավորելու իր պարտականությունը:
Եզրակացություն. խախտում (ձայների հինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ):
Հոդվածներ 2 և 8 (դիմումատուների բողոքի մնացած մասը). Ինչ վերաբերում է դիմումատուների հիմնական այն բողոքին, ըստ որի իշխանությունները չէին կարողացել կանխարգելել իրենց առողջությանը և կյանքին սպառնացող վտանգը, ապա Դատարանը հիմնականում համաձայն է թե՛ Գերագույն դատարանի և թե՛ Բարձր դատարանի տված այն գնահատականների հետ, որ Նորվեգիայի իշխանությունների կողմից ընդունված օրենսդրական և իրավական բազան նպատակ է հետապնդել պատասխանատու կերպով ապահովել ջրասուզակների անվտանգությունը և որ հանրային ֆինանսավորմամբ իրականացվող հսկողությունը անպատասխանատու կերպով կազմակերպված չի եղել: Ներպետական դատարանները ըստ էության քննել են բոլոր դիմումատուների՝ դրամական փոխհատուցման պահանջի մասին հայցերը: Դեռ ավելին, Նորվեգիայի իշխանություններն ու «Statoil» ընկերությունը ստեղծել են փոխհատուցման վճարման մեխանիզմներ, որոնք ջրասուզակներին թույլ են տվել դիմել դրամական զգալի փոխհատուցման տրամադրման համար, ինչն էլ բոլոր յոթ դիմումատուները արել են: Նորվեգիայի իշխանությունները մի շարք միջոցառումների շնորհիվ նշանակալի ջանքեր են գործադրել պահպանելու ջրասուզակների առողջությունն ու անվտանգությունը՝ այս կերպ կատարելով իրենց պարտավորությունները 2-րդ և 8-րդ հոդվածների համաձայն:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
Դատարանը միաձայն որոշել է, որ 3-րդ հոդվածի մասով խախտում չկա:
Հոդված 41. 8,000 եվրո յուրաքանչյուրին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, Նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել է:
(Տե՛ս նաև Budayeva-ն և այլոք ընդդեմ Ռուսաստանի, 15339/02 et al., 20 մարտ 2008թ., Նախադեպային տեղեկատու թիվ 106, Guerra-ն և այլոք ընդդեմ Իտալիայի, 14967/89, 19 փետրվար 1998թ., Kolyadenko-ն և այլոք ընդդեմ Ռուսաստանի, 17423/05 et al., 28 փետրվար 2012թ., McGinley-ն և Egan-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 21825/93 և 23414/94, 9 հունիս 1998թ., Öneryıldız-ն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], 48939/99, 30 նոյեմբեր 2004թ., Նախադեպային տեղեկատու թիվ 69, Roche-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], 32555/96, 19 հոկտեմբեր 2005թ., Նախադեպային տեղեկատու թիվ 79)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy