© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 165
2013թ. հուլիս
Vinter-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC] - 66069/09, 130/10 and 3896/10
Վճիռ 09.07.2013թ. [GC]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Ցմահ ազատազրկում՝ միայն անբուժելի հիվանդ լինելու կամ ֆիզիկական անկարողության պատճառով ազատ արձակման հնարավորությամբ. խախտում
Փաստեր. Անգլիայում և Ուելսում սպանության համար պարտադիր ցմահ ազատազրկում է նշանակվում: Նախքան 2003թ. Քրեական արդարադատության մասին օրենքի ընդունումը, Պետքարտուղարն իրավասու էր սահմանելու պարտադիր ցմահ ազատազրկման պատիժ կրող անձանց ազատազրկման նվազագույն ժամկետները՝ նախքան նրանք կկարողանան դիմել թույլատվությամբ ժամանակավոր ազատում ստանալու համար: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդպիսի որոշում կայացնելու իրավասություն այժմ ունի գործը քննող դատավորը: Այն դատապարտյալները, ում պատժի ժամկետը նշանակվել էր Պետքարտուղարի կողմից, կարող են Բարձր դատարանին պատժի վերանայման վերաբերյալ դիմում ներկայացնել:
Բոլոր երեք դիմումատուների նկատմամբ կայացվել են սպանության մեղադրանքով «առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռներ»: Այդպիսի դատավճիռը նշանակում է, որ անձի կողմից գործած հանցանքը համարվել է այնքան ծանր, որ վերջինս պետք է մնա ազատազրկման մեջ այնքան ժամանակ մինչև Պետքարտուղարը կայացնի գթասիրական նկատառումներով նրան ազատ արձակելու վերաբերյալ հայեցողական որոշում՝ արձակման բացառիկ հանգամանքների պայմանը, այն է՝ անբուժելի հիվանդ կամ լուրջ ֆիզիկական անկարողություն ունենալը, բավարարելու դեպքում: Առաջին դիմումատուի՝ պարոն Vinter-ի նկատմամբ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռը՝ գործը քննող դատավորի կողմից կայացվել և Վերաքննիչ դատարանի կողմից հաստատվել է սպանության համար նախկինում արդեն դատապարտված լինելու հիմքով: Երկրորդ և երրորդ դիմումատուների ցմահ ազատազրկման դատավճիռների՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման լինելու մասին որոշումը կայացվել է Պետքարտուղարի կողմից՝ նախկինում գործող կանոնների համաձայն, սակայն դրանք վերահաստատվել են Բարձր դատարանի կողմից՝ համաձայն դիմումատուների կողմից 2003թ. Օրենքի ներքո ներկայացված դիմումների: Երկրորդ դիմումատուի՝ պարոն Bamber-ի գործով նշվել է, որ սպանությունները կանխամտածված էին և կար մի քանի զոհ. այս գործոնները՝ համակցված սեռական ցանկություններին հագուրդ տալու նկատառումներով, առկա էին նաև երրորդ դիմումատուի՝ պարոն Moore-ի գործում:
Եվրոպական դատարանին ներկայացված իրենց գանգատներում դիմումատուները բողոքում էին, որ իրենց նկատմամբ կայացված առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռները հավասարազոր են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման:
2012թ. հունվարի 17-ին կայացված վճռով (տե´ս Նախադեպային տեղեկատու թիվ 148), Դատարանի Պալատը, ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ, գտավ, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել, քանի որ դիմումատուների նկատմամբ կայացված դատավճիռները չէին հանդիսանում անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք: Մասնավորապես, դիմումատուները չկարողացան ապացուցել, որ իրենց շարունակական ազատազրկումն իրավաչափ ուղղիչ նպատակ չի հետապնդում: Պալատը նաև ընդգծեց այն փաստը, որ դիմումատուների նկատմամբ կայացված առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռները կա´մ վերջերս են ընդունվել գործը քննող դատավորի կողմից (պարոն Vinter-ի գործով) կա´մ վերանայվել են Բարձր դատարանի կողմից (պարոնայք Bamber-ի և Mr Moore-ի գործերով):
Իրավունք. Հոդված 3՝ Մեծ Պալատը հաստատեց Պալատի որոշումը, որի համաձայն խիստ անհամաչափ դատավճիռը խախտում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, չնայած որ ստուգման դրական արդյունքներ կարող են արձանագրվել միայն շատ հազվադեպ և եզակի դեպքերում: Սույն գործում դիմումատուները չէին պնդում, որ իրենց նկատմամբ կայացված առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռները խիստ անհամաչափ են, փոխարենը՝ նրանք պնդում էին, որ իրենց գործերով պատիժը վերանայելու մեխանիզմի՝ ի սկզբանե բացակայությունը հավասար է վատ վերաբերմունքի ոչ միայն շարունակական ազատազրկման իրավաչափ ուղղիչ հիմքերի բացակայության պարագայում, ինչպես գտնում է Պալատը, այլև՝ դատավճռի ի կատար ածելու պահից սկսած:
Դատարանը վերահաստատում է, որ պայմանավորվող կողմերին պետք է շնորհվի թույլատրելի հայեցողության շրջանակ առանձին հանցագործությունների դեպքում համապատասխան ազատազրկման պատժաչափը որոշելու համար և հատկապես ծանր հանցագործությունների դեպքում չափահաս հանցագործների նկատմամբ ցմահ ազատազրկում կիրառելու հարցում: Սակայն Դատարանը գտնում է, որ չափահասի նկատմամբ առանց կրճատման հեռանկարի սահմանվող ցմահ ազատազրկման պատիժը կարող է 3-րդ հոդվածի ներքո խնդիր առաջացնել: Առանձին գործով ցմահ ազատազրկման՝ կրճատման ոչ ենթակա լինելը որոշելիս, Դատարանը պետք է փորձի հաստատել, թե արդյո՞ք դատապարտյալը կարող է ազատ արձակվելու որևէ հեռանկար ունենալ: Եթե ազգային օրենսդրությունը հնարավորություն տալիս է վերանայելու ցմահ ազատազրկման դատավճիռները՝ պատժի մեղմացման, ներման, պատժի դադարեցման կամ դատապարտյալի պայմանական ազատ արձակման ձևով, ապա այն բավարարում է 3-րդ հոդվածի պահանջները:
Կան մի շարք պատճառներ, որոնք բացատրում են, որ ցմահ ազատազրկման պատիժների 3-րդ հոդվածի հետ համատեղելի մնալու համար անհրաժեշտ է ազատ արձակվելու հեռանկար և պատժի վերանայման հնարավորություն: Նախ և առաջ, ապացուցման ենթակա չէ այն փաստարկը, որի համաձայն դատապարտյալը պետք է մնա ազատազրկման մեջ, եթե դրա համար կան իրավաչափ ուղղիչ հիմքեր: Ազատազրկման այս հիմնավորումների հավասարակշռումը անպայման չէ, որ լինի ստատիկ և կարող է փոխվել պատժի իրականացման ընթացքում: Միայն տևական ազատազրկման արդարացումը հարմար պահին վերանայելու դեպքում է, որ այս գործոնները կամ դրանց փոփոխությունները կարող են պատշաճ կերպով գնահատվել: Երկրորդ, եթե այդպիսի դատապարտյալը մնում է ազատազրկման մեջ առանց ազատման որևէ հեռանկարի կամ առանց ցմահ ազատազրկման պատիժը վերանայելու հնարավորության, գոյություն ունի ռիսկ, որ վերջինս երբեք չի փորձի հանցագործության համար քավել մեղքերը. ինչ էլ որ դատապարտյալը անի բանտում, որքան էլ որ նա ձգտի դրսևորել գերազանց վարք և ընթանալ ռեաբիլիտացիային ընդառաջ, նրա պատիժը մնում է անփոփոխ և վերանայման ոչ ենթակա: Երրորդ, մարդկային արժանապատվության հետ անհամատեղելի է պետության կողմից անձին բռնի կերպով ազատությունից զրկելը՝ առանց վերջինիս ազատությունը վերադարձնելու առնվազն հնարավորություն ընձեռելու: Ավելին, այժմ արդեն եվրոպական և միջազգային իրավունքում հստակ պաշտպանվում է այն սկզբունքը, որի համաձայն բոլոր դատապարտյալներին, այդ թվում նաև՝ ցմահ ազատազրկվածներին, պետք է ընձեռվի ռեաբիլիտացիայի հնարավորություն և ազատ արձակման հեռանկար, եթե ռեաբիլիտացիայի պայմանները բավարարված են:
Համապատասխանաբար, 3-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի պատիժը կրճատելու անհրաժեշտության տեսանկյունից, այն իմաստով, որ պատժի վերանայումը պետական իշխանություններին պետք է հնարավորություն ընձեռի ուսումնասիրելու, թե արդյո՞ք կան դատապարտյալի կյանքում տեղի ունեցած այնպիսի էական փոփոխություններ և որ պատիժը կրելու ընթացքում ռեաբիլիտացիայի ուղղությամբ առաջընթացն այնպիսին է եղել, որ ազատազրկման շարունակումը իրավաչափ ուղղիչ հիմքերով այլևս արդարացված չէ: Թեև Դատարանի առջև դրված խնդիրը վերանայման ձևը (գործադիր կամ դատական) կամ ժամանակը որոշելը չէ, Դատարանի տրամադրության տակ գտնվող համեմատական և միջազգային իրավունքի նյութերը վկայում են այնպիսի օրենսդրական հստակ մեխանիզմների նախատեսման անհրաժեշտության մասին, որոնք երաշխավորվում են պատժի վերանայում՝ ցմահ ազատազրկման դատավճռի կայացումից առնվազն քսանհինգ տարի անց, որից հետո նաև պարբերաբար վերանայման հնարավորություն տալիս: Այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությունը այսպիսի պատիժների վերանայման հնարավորություն չի ընձեռում, առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի չափանիշներին չի համապատասխանում: Եվ վերջապես, թեև անհրաժեշտ վերանայումը դատավճռին հաջորդող հավանական իրադարձություն է, առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձը չպետք է անորոշ ժամանակ սպասի՝ մնալով ազատազրկման մեջ, նախքան կկարողանա բողոք բերել այն մասին, որ իր դատավճռի իրավական հիմքերն այս առումով չեն համապատասխանում 3-րդ հոդվածի պահանջներին: Առանց վաղաժամկետ ազատ արձակման հնարավորության ցմահ ազատազրկման դատապարտվածը պատիժը կրելու առաջին իսկ օրվանից սկսած պետք է տեղեկացվի, թե ինչ պետք է ինքն անի, որպեսզի վերջինիս պատիժը ենթակա լինի վերանայման և ինչ պայմաններով, ներառյալ՝ երբ իր պատիժը կվերանայվի կամ կարող է վերանայվել: Հետևաբար, այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությունը առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատժի վերանայման համար մեխանիզմներ կամ հնարավորություն չի նախատեսում, 3-րդ հոդվածի հետ անհամատեղելիությունն առաջանում է առանց վաղաժամկետ ազատ արձակման ցմահ ազատազրկման պատժի նշանակման պահին իսկ, և ոչ՝ ազատազրկման ավելի ուշ փուլում:
Կառավարությունը Դատարանի առջև պնդում էր, որ 2003թ. Օրենքի նպատակը գործադիր իշխանությանը՝ ցմահ ազատազրկման հարցերով որոշումների կայացման գործընթացից ամբողջապես դուրս մղելն է, և սա էր պատճառը, որ Պետքարտուղարի իրավասությունների շրջանակից հանվեց դատավճռի կայացումից հետո քսանհինգ տարի անց պատժի վերանայման գործառույթը, որը մինչև այդ գոյություն ուներ: Սակայն Դատարանը գտավ, որ ավելի նպատակահարմար կլիներ դատավճռի արձակումից քսանհինգ տարի անց պատժի վերանայման գործառույթը ամբողջապես վերացնելու փոխարեն այն փոխանցել դատական իշխանությանը:
Դատարանը նաև գտավ, որ Անգլիայում և Ուելսում գործող օրենսդրությունը ցմահ ազատազրկվածների ազատ արձակման հեռանկարների տեսանկյունից հստակ չի ձևակերպված: Չնայած որ 1997թ. Օրենքի 30-րդ հոդվածը Պետքարտուղարին լիազորություն է շնորհում ազատ արձակելու ցանկացած դատապարտյալի, ներառյալ՝ ցմահ ազատազրկվածի, Բանտային ծառայության մասին համապատասխան հրամանագիրը սահմանում է, որ ազատ արձակումը հնարավոր է միայն, եթե դատապարտյալը անբուժելի հիվանդ կամ ֆիզիկապես հաշմված է: Սրանք չափազանց սահմանափակող պայմաններ են և Դատարանի տեսանկյունից գթասիրական նկատառումներով այսպիսի ազատ արձակումը հավասարազոր չէ Kafkaris-ի գործով սահմանված «ազատ արձակման հեռանկարին»:
30-րդ հոդվածի տարածական սահմանման և Բանտային ծառայության մասին հրամանագրում ներկայացված սպառիչ պայմանների, ինչպես նաև առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժների վերանայման որևիցե հատուկ մեխանիզմի բացակայության պարագայում ներկայացված հակադրության լույսի ներքո՝ Դատարանը համոզիչ չի գտնում, որ առկա պայմաններում դիմումատուների նկատմամբ սահմանված պատիժները կարող են համարվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նպատակներով կրճատման ենթակա: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ երեք դիմումատուներից և ոչ մեկի դեպքում 3-րդ հոդվածի պահանջները բավարարված չեն
Սակայն Դատարանն ընդգծում է, որ դիմումատուների գործերով խախտման հայտնաբերումը չի կարող մեկնաբանվել որպես վերջիններիս անմիջականորեն ազատ արձակվելու հեռանկար: Նրանց ազատ արձակումը կամ ազատազրկման մեջ մնալը պետք է հիմնվի, օրինակ, ազատազրկումը շարունակելու իրավաչափ ուղղիչ հիմքերի առկայության վրա կամ այսպիսի որոշման համար հիմք ընդունելով անձանց վտանգավոր լինելը: Այս հարցերը սույն գործով խնդրո առարկա չէին և Դատարանի առջև չեն վիճարկվել:
Եզրակացություն. խախտում (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 41. Խախտման հայտնաբերումը արդեն իսկ հանդիսանում է առաջին դիմումատուի կողմից պահանջված ոչ նյութական վնասի արդարացի փոխհատուցում: Մյուս դիմումատուների կողմից վնասի փոխհատուցում չի պահանջվել:
(Տե´ս նաև Kafkaris-ն ընդդեմ Կիպրոսի [GC], 21906/04, 12 փետրվար 2008թ., Նախադեպային տեղեկատու թիվ 105; Iorgov-ն ընդդեմ Բուլղարիայի (թիվ 2), 36295/02, 2 սեպտեմբեր 2010թ., Նախադեպային տեղեկատու թիվ 133, Schuchter-ն ընդդեմ Իտալիայի (դեկ.), 68476/10, 11 հոկտեմբեր 2011թ., Նախադեպային տեղեկատու թիվ 145, և Harkins-ը և Edwards-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 9146/07 և 32650/07, 17 հունվար 2012թ., Նախադեպային տեղեկատու թիվ 148)
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy