© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 160
Փետրվար 2013
Vojinty -ն ընդդեմ Հունգարիայի - 29617/07
12.2.2013 Վճիռ [ II բաժանմունք]
14-րդ հոդված
Խտրականություն
Իր երեխային իր կրոնական համոզմունքները փոխանցելու փորձերի կապակցությամբ դիմողի մատչելիության իրավունքի լիովին մերժումը - խախտում։
Փաստական հանգամանքները – Դիմողը պատկանել է կրոնական աղանդի` Hit Gyülekezete (Հավատքի կամ կրոնի միաբանություն). 2000 թվականին նա ամուսնալուծվում է և նրա որդին, ով ծնվել էր 1994 թվականին, հանձնվում է մոր խնամակալությանը։ Դիմողի համար երաշխավորվում է երեխային առնչվելու մատչելիության իրավունքը։ Նա երկու անգամ առանց հաջողության դիմում է խնամակալության կամ մատչելիության իր պայմանների փոփոխության վերաբերյալ որոշում կայացնելու համար: 2006 թվականին ներպետական դատարանները մորը զրկում են խնամակալությունից և որդուն հանձնում ավագ եղբոր խնամակալությանը: Այն բանից հետո, երբ ծանոթանում են մասնագետ հոգեբանի զեկույցի մեկնաբանության այն մասին, որ դիմողն ունի անիրական կրթական-դաստիարակչական գաղափարներ` բնորոշ կրոնական ֆանատիզմին, որը նրան դարձնում է ոչ պիտանի երեխայի բնականոն դաստիարակության համար, մերժում են որդու խնամակալությունն իրեն հանձնելու դիմողի խնդրանքը: Ի վերջո, 2008 թվականին ներպետական դատարաններն լիովին վերացնում են դիմողի մատչելիության իրավունքն այն հիմքերով, որ որդուն իր կրոնական համոզմունքները պարտադրելով` դիմողը չարաշահել էր այդ իրավունքները:
Իրավունքի հարցեր – 14-րդ հոդվածը` փոխկապակցված 8-րդ հոդվածի հետ: Որդու հետ առնչություն ունենալու մատչելիության իրավունքներից զրկելու մասին որոշումը պարունակում է ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին միջամտություն: Երբ որոշվում է դիմողի պիտանի լինելը որդու դաստիարակության հարցում ներդրում ունենալու հարցը, ներպետական իշխանություններն իրենց ուշադրությունը բևեռել են դիմողի կրոնական համոզմունքների և երեխայի վրա դրանց հնարավոր ազդեցության հանգամանքի վրա, որն ակնհայտորեն վճռորոշ է եղել: Ուստի դիմողի կրոնական համոզմունքներն ուղղակիորեն բխել են քննարկվող հարցից, և ցուցաբերվել է տարբերակված մոտեցում դիմողի և համանման դրության մեջ գտնվող ծնողների միջև: Հետապնդվող նպատակը` երեխայի իրավունքների և առողջության պաշտպանությունը, իրավաչափ է: Այնուամենայնիվ, կրոնական ազատության և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը` նախատեսված Կոնվենցիայի 8-րդ և 9-րդ հոդվածներով, երեխաների դաստիարակության հարցում ծնողների փիլիսոփայական և կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքի իրավունքը` երաշխավորված Կոնվենցիայի Թիվ 1 լրացուցիչ արձանագրության 2-րդ հոդվածով, արտահայտում են ծնողների` երեխաների հետ հաղորդակցվելու և երեխաների դաստիարակության հարցում վերջիններիս` իրենց կրոնական համոզմունքների հաղորդման իրավունքը: Անվիճելի իրավունք է այն, որ ամուսնացած երկու ծնողներն էլ կիսում են միևնույն կրոնական համոզմունքները կամ աշխարհայացքները և ներկայացնում են դրանք իրենց երեխային, նույնիսկ ոչ սովորական կամ հրամայական /իշխանական/ ձևով, քանի դեռ դա նրանց չի հասցրել վտանգավոր պրակտիկայի կամ ֆիզիկական կամ հոգեբանական վնասի: Դատարանը պատճառ չի տեսնում, թե ինչու բաժանված կամ ամուսնալուծված ծնողը, ով զրկված է իր երեխայի խնամակալությունից, պետք է գտնվի տարբերվող կարգավիճակում: Սույն գործով ապացույցներ առկա չեն, որ դիմողի կրոնական համոզմունքները ներառում են վտանգավոր պրակտիկա կամ իր որդուն ենթարկել է ֆիզիկական կամ հոգեբանական վնասի: Հիմնավոր ապացույցներ չեն ներկայացվել հիմնավորելու համար փաստացի վնասի վտանգը, ի համեմատություն այն անհանգստության, անհարմարության կամ տարակուսանքի, որը երեխան կարող էր զգալ իր հոր` կրոնական համոզմունքները փոխանցելու փորձերի հետ կապված: Ավելին, մասնագետը չէր քննել դիմողին և առաջարկություն չէր եղել, որ հաջորդիվ դիմողը քննվեր հոգեթերապևտի կողմից: Կառավարությունը չի ներկայացրել այնպիսի բացառիկ հանգամանքներ, որոնք կարող էին արդարացնել այնպիսի ծայրահեղ միջոցի կիրառումն, ինչպիսին ծնողի և երեխայի կապի ամբողջովին խզվում է: Ներպետական դատարանները կիրառել են դիմողի` երեխայի հետ շփվելու մատչելիության իրավունքի բացարձակ արգելում` առանց ուշադրություն դարձնելու այն հարցին, թե կոնկրետ ժամանակահատվածում մատչելիությունն ընդհատելու միջոցի կամ Հունգարիայի օրենսդրությամբ (օրինակ` մատչելիության իրավունքների կիրառումը վերահսկողության պայմաններում) գործող որևէ այլ նվազ խիստ միջոցի կիրառումը կարող էր բավարար լինել վերականգնելու նրա հոգեկան հավասարակշռությունը: Դատարանը գտնում է, որ իշխանությունների որդեգրած մոտեցումն ամբողջությամբ ոտնահարում է համաչափության սկզբունքը, որն այս ոլորտում պարտադիր պայման է և բխում է Կոնվենցիայի էությունից: Հետևաբար, դիմողի նկատմամբ խտրականություն է կիրառվել` իր կրոնական համոզմունքների հետ կապված ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրականացման կապակցությամբ:
Եզրակացություն. խախտում (միաձայն)։
41-րդ հոդված: 12,500 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy