© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՖՈՆ ՀԱՆՆՈՎԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ (թիվ 2)
(գանգատներ թիվ 40660/08 և 60641/08)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈւՐԳ
7 փետրվարի 2012թ.
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Ֆոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը հետևյալ կազմով`
Նիկոլաս Բրատցա (Nicolas Bratza) ,Նախագահ
Ժան-Պոլ Կոստա (Jean-Paul Costa),
Ֆրանսուազա Տուլկենս (Françoise Tulkens)
Լեխ Գարլիկի (Lech Garlicki)
Ժոզեֆ Կասադեվալլ (Josep Casadevall),
Պիր Լորենզեն (Peer Lorenzen),
Կարել Յունգվիրտ (Karel Jungwiert)
Ռենատա Յագեր (Renate Jaeger),
Դեյվիդ Տոր Բյորգվինսսոն (David Thór Björgvinsson),
Յան Շիկուտա (Ján Šikuta),
Մարկ Վիլլիգեր (Mark Villiger),
Լուիս Լոպես Գերրա (Luis López Guerra),
Միրյանա Լազարովա Տրայկովսկա (Mirjana Lazarova Trajkovska),
Նոնա Ցոցորիա (Nona Tsotsoria),
Զդրավկա Կալաջիևա (Zdravka Kalaydjieva),
Միհայ Պոալելաունժ (Mihai Poalelungi),
Քրիստինա Պարդալոս (Kristina Pardalos),
և Մայքլ Օ’Բոյլ (Michael O’Boyle), քարտուղարի տեղակալ,
2010թ. Հոկտեմբերի 13-ին և 2011թ. Դեկտեմբերի 7-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջինը նշված օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Գործը սկիզբ է առել 2008թ. Օգոստոսի 22-ին և դեկտեմբերի 15-ին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Մոնակոյի քաղաքացի` արքայադուստր Կարոլինա ֆոն Հաննովերի և Գերմանիայի քաղաքացի, Արքայազն Էռնստ Ավգուստ Ֆոն Հաննովերի կողմից (դիմումատուներ) ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության բերված թիվ 40660/08 և 60641/08 գանգատների հիման վրա: Դիմումատուները պնդել են, որ գերմանական դատարանների կողմից` իրենց լուսանկարների հետագա հրապարակումն արգելող դատական կարգադրության արձակման մերժումը խախտում է իրենց` Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը: Գանգատների քննությունը սկզբնապես հանձնվել է Դատարանի Հինգերորդ Բաժանմունքին (Դատարանի Կանոնակարգ, Կանոն 52, կետ 1): 2008թ. նոյեմբերի 13-ին այդ Բաժանմունքի Պալատը որոշել է թիվ 40660/08 գանգատի մասին ծանուցել Գերմանիայի կառավարությանը («Կառավարություն»): Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով, այդ ժամանակ գործող համապատասխան շարադրմամբ, այն որոշել է նաև միասին քննության առնել գործի ընդունելիությունը և էությունը: 2009թ. Հունվարի 8-ին Հինգերորդ բաժանմունքի նախագահը որոշել է Կառավարությանը ծանուցել թիվ 60641/08 գանգատի մասին: Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով, այդ ժամանակ գործող համապատասխան շարադրմամբ նա որոշել է նաև միասին քննության առնել գործի ընդունելիությունը և էությունը: 2009թ. Նոյեմբերի 24-ին Հինգերորդ բաժանմունքի պալատը որոշել է միավորել երկու գանգատները:
2010թ. Մարտի 30-ին Պալատը` դատավորների հետևյալ կազմով` Պիր Լորենզեն, Նախագահ, Ռենատա Յագեր, Կարել Յունգվիրտ, Ռայտ Մարուստե, Մարկ Վիլլիգեր, Միրյանա Լազարովա Տրայկովսկա, Զդրավկա Կալաջիևա ինչպես նաև Կլաուդիա Վեստերդիկ` Բաժանմունքի քարտուղար, այդ գանգատները Աքսել Սպրինգերն ԷՅՋԻ-ն ընդդեմ Գերմանիայի (թիվ 39954/08) գանգատին միացնելու որոշում կայացնելուց հետո, որը ներկայացվել էր 2008թ. Նոյեմբերի 13-ին և վերաբերում էր դիմումատուն ընկերության դեմ արձակված դատական կարգադրությանը հեռուստատեսային դերասանի ձերբակալության և քրեական մեղադրանքի վերաբերյալ երկու հոդվածների հրապարակմանը, զիջել է գործի ընդդատությունը Մեծ պալատին, կողմերից ոչ մեկը չի առարկել զիջման դեմ (Կոնվենցիայի 30-րդ հոդված և 72-րդ Կանոն):Մեծ Պալատի կազմը որոշվել է Կոնվենցիայի նախկին 27-րդ հոդվածի 2-րդ և երրորդ կետերի դրույթների (ներկայումս 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր) և Դատարանի Կանոնների 24-րդ կանոնի համաձայն: 2011թ. Նոյեմբերի 3-ին ավարտվել է Ժան Պոլ Կոստայի նախագահության ժամկետը: Նիկոլաս Բրատցան հաջորդել է նրան այդ պաշտոնում և ստանձնել Մեծ Պալատի նախագահությունը սույն գործով (9-րդ կանոնի 2-րդ կետ): Պարոն Կոստան շարունակել է մասնակցել գործի քննությանը իր պաշտոնավարության ժամկետի ավարտից հետո` Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 3-րդ կետի և 24-րդ կանոնի 4-րդ կետի համապատասխան: Եզրափակիչ խորհրդակցությանը Լեխ Գարլիկին և Նոնա Ցոցորիան, պահեստային դատավորենր, փոխարինել են Ռայթ Մարուստեինն և Քրիստոս Ռոզակիսին, ովքեր չեն կարողացել մասնակցել գործի հետագա քննությանը (24-րդ կանոնի 3-րդ կետ):Մեծ պալատի նախագահը որոշել է կիրառել Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ կետը Մեծ Պալատում գանգատների ընդունելիության և էության միասնական քննության նպատակով: Նա որոշել է նաև որ այդ գործերով քննությունները պետք է իրականացվեն Աքսել Սպրինգերն ընդդեմ Գերմանիայի գործի հետ միաժամանակ (42-րդ կանոնի 2-րդ կետ):Դիմումատուները և Կառավարությունը յուրաքանչյուրը գրավոր նկատառումներ են ներկայացրել ընդունելիության և էության վերաբերյալ Կողմերը պատասխանել են միմյանց գրավոր նկատառումներին:Երրորդ անձանց դիտողություններ են ներկայացվել Գերմանիայի Ամսագիր հրատարակողները միության (Verband Deutscher Zeitungsverleger), խնդրո առարկա լուսանկարներից մեկը հրապարակած հրատարակչության` Ehrlich & Sohn GmbH & Co կողմից, Զանգվածային լրատվության միջոցների իրավաբանների միության, Զանգվածային լրատվության միջոցների իրավական պաշտպանության նախաձեռնության, Մամուլի միջազգային ինստիտուտի, Թերթերի և նորությունների հրատարակիչների համաշխարհային ասոցիացիայի կողմից, որոնց նախագահ թույլատրել էր ներգրավվել գրավոր ընթացակարգին (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և 44-րդ կանոնի 2-րդ կետ): Կողմերին հնարավորություն է ընձեռվել պատասխանել այդ դիտողություններին (44-րդ կանոնի 5-րդ կետ):2008թ. նոյեմբերի 17-ին տեղեկացվելով գրավոր նկատառումներ ներկայացնելու իրավունքի մասին, Մոնակոյի կառավարությունը տեղեկացրել է Դատարանին դատավարությանը մասնակցելու մտադրություն չունենալու վերաբերյալ: 2010թ. մարտի 31-ին կրկին տեղեկացվելով այդ իրավունքի մասին, Պալատի` գործի ընդդատությունը Մեծ պալատին զիջելու որոշումից հետո, Մոնակոյի կառավարությունը ցանկություն չի հայտնել մասնացել դատավարությանը: 2010թ. հոկտեմբերի 13-ին Մարդու իրավունքների պալատում տեղի ունեցավ դռնբաց նիստ (կանոն 59 կետ 3):
Դատարանում ներկայացան
(a) Կառավարության անունից
տիկին Ա. Ուիթթլինգ-Վոգելը, Արդարադատության նախարարությունից Ներկայացուցիչ
պարոն Կ. Ուոլթերը, Հանրային իրավունքի պրոֆեսոր Փաստաբան
տիկին Ա. Ֆոն Ունգերն Ստերնբերգը, օգնական
պարոն Ռ.Զոմմերլատեն, Մաշկույթի դաշնային վարչություն
պարոն Ա. Մաատչը, Համբուրգի շրջանային դատարանի դատավոր Խորհրդականներ
(b) Դիմումատուների անունից
պարոն Մ. Պրինցը, Համբուրգի փաստաբանների պալատի անդամ
պարոն Մ. Լեհրը, Համբուրգի փաստաբանների պալատի անդամ
Փաստաբաններ
պարոն Ս. Լինգենսը,իրավաբանԽորհրդական
տիկին Լ.Ա. Օստին,
պարոն Ջ. Բլեք,
տիկինԲ. Լոուենթհալ, Դիմումատուներ
Դատարանը լսեց պարոն Ուոլթերի և պարոն Պրինցի ելույթները:
ՓԱՍՏԵՐԸ
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Դիմումատուները, ովքեր Մոնակոյի իշխան Ռենե III-ի ավագ դուստրը և նրա ամուսինն են, ծնվել են 1957 և 1954թթ. համապատասխանաբար և բնակվում են Մոնակոյում:
Ա. Գործերի նախապատմությունըՍկսած վաղ 1990-ականներից առաջին դիմումատուն փորձում է` հաճախ դատարանների միջոցով, կանխել իր անձնական կյանքին վերաբերող լուսանկարների հրապարակումը մամուլում:1993թ. և 1997թ. երեք գերմանական ամսագրերում հրապարակված լուսանկարների երկու շարք, որոնցում պատկերված է եղել առաջին դիմումատուն դերասան Վինսենթ Լինդոնի կամ իր ամուսնու հետ, հանդիսացել են Գերմանիայի դատարաններում երեք դատավարությունների առարկա, և մասնավորապես, հանգեցրել Արդարության դաշնային դատարանի 1995թ. դեկտեմբերի 19-ի և Դաշնային սահմանադրական դատարանի 1999թ. դեկտեմբերի 15-ի վճիռներով առաջին դիմումատուի հայցերի մերժմանը:Այդ դատավարությունները հանդիսացել են Ֆոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի գործով 2004թ. հունիսի 24-ին կայացված վճռի առարկա (թիվ 59320/00, ՄԻԵԴ 2004-VI), որով Դատարանը վճռել է, որ դատարանի որոշումները խախտել են առաջին դիմումատուի` Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը:Ներպետական դատարանների պատճառաբանությունների վերաբերյալ Դատարանը կատարել է հետևյալ եզրակացությունները, մասնավորապես
«72. Դատարանին դժվար է համաձայնել ներպետական դատարանների կողմից «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանության հետ, որը բնութագրում է անձին, որպես, ժամանակակից հասարակության «ականավոր» գործիչ: Քանի որ այդ սահմանումը անձին` անձնական կյանքի կամ իր պատկերի օգտագործումը հսկելու իրավունքի չափազանց սահմանափակ պաշտպանություն է ընձեռում, այն կարող է ենթադրաբար համապատասխանել պաշտոնեական գործառույթներ իրականացնող քաղաքական գործիչներին: Այնուամենայնիվ, այն չի կարող արդարացվել դիմումատուի նման «մասնավոր» անձի դեպքում, որի նկատմամբ հասարակության և մամուլի հետաքրքրությունը հիմնված է միմիայն նրա` արքայական ընտանիքի անդամությամբ, այն պարագայում, երբ նա ինքը, որևէ պաշտոնեական գործառույթ չի կատարում:
Ցանկացած դեպքում Դատարանը համարում է, որ այդ իրավիճակներում Օրենքին պետք է նեղ մեկնաբանություն տրվի` երաշխավորելու համար, որ պետությունը կատարում է Կոնվենցիայով նախատեսված` անձնական կյանքի և սեփական պատկերի օգտագործման նկատմամաբ հսկողության իրավունքի պաշտպանության իր դրական պարտավորությունը:
73. Վերջապես, ժամանակակից հասարակության «ականավոր» գործիչների և «հարաբերականորեն» հանրային գործիչների միջև տարբերությունը պետք է հստակ և ակնհայտ լինի, որպեսզի իրավունքի գերակայությամբ կառավարվող պետությունում, անձը հստակ ուղենիշներ ունենա իր վարքագիծն ընտրելիս: Ամենից առաջ այդպիսի անձինք պետք է հստակ իմանան, երբ և որտեղ են իրենք պաշտպանված և երբ և որտեղ, ընդհակառակը, կարելի է սպասել այլ անձանց, հատկապես բուլվարային մամուլի միջամտությունը:
74. Դատարանն, այդպիսով, համարում է, որ չափանիշները, որոնք ընկած են ներպետական դատարանների որոշումների հիմքում, բավարար չեն դիմումատուի անձնական կյանքի արդյունավետ պաշտպանության համար: Որպես ժամանակակից հասարակության «ականավոր» գործիչ նա չի կարող, հանուն մամուլի ազատության և հանրային շահի, հղում կատարել իր անձնական կյանքի պաշտպանությանը, եթե նա մեկուսի վայրում չէ, հասարակության տեսադաշտից դուրս, ավելին, կարող է դա ապացուցել (ինչը կարող է բարդ լինել): Այլապես, նա պետք է ընդունի, որ նա կարող է լուսանկարված լինել գրեթե ցանկացած պահի, սիստեմատիկ կերպով, և որ լուսանկարները կարող են լայն տարածում ստանալ, նույնիսկ եթե, ինչպես այս դեպքում, լուսանկարները և ուղեկցող հոդվածները վերաբերում են բացառապես նրա անձնական կյանքին:
75. Դատարանն այն կարծիքին է, որ տարածքային մեկուսացվածության չափանիշը, ի հակադրություն տեսության, գործնականում չափազանց անորոշ է և բարդ շահագրգիռ անձանց կողմից նախապես որոշվելու համար: Սույն գործով, դիմումատուին պարզապես ժամանակակից հասարակության մեջ «ականավոր» գործիչ որակելը բավարար չէ նրա անձնական կյանքին այդպիսի միջամտությունն արդարացնելու համար:»
Բ. Վեճի առարկա լուսանկարներըՀղում կատարելով առաջին դիմումատուի գործով Դատարանի վճռին` դիմումատուները հետագայում մի քանի դատավարություններ են հարուցել քաղաքացիական դատարաններում` պահանջելով դատական կարգադրություն արձակել գերմանական ամսագրերում լուսանկարների ցանկացած հետագա հրապարակման դեմ
Frau im Spiegel ամսագրում հրապարակված լուսանկարները
Առաջին երեք լուսանկարները հրապարակվել են հրատարակիչ ընկերության` Ehrlich & Sohn GmbH & Co. KG կողմից` Frau im Spiegel ամսագրում:
(ա) Առաջին լուսանկարըԱռաջին լուսանկարը, որը հայտնվել է 2002թ. փետրվարի 20-ի 9/02 համարում, պատկերում էր դիմումատուներին Սբ. Մորիցում զբոսանքի պահին` իրենց դահուկային հանգստի ընթացքում: Լուսանկարն ուղեկցվում էր մի հոդվածով, որի վերնագիրն էր «Իշխան Ռենեն` տանը ոչ միայնակ» (“Fürst Rainier – Nicht allein zu Haus”). Հոդվածում նշվում էր.
«Մագնոլիայի առաջին փնջերը ծաղկում են Մոնակոյի պալատի այգում, սակայն իշխան Ռենեին (78) թվում է, չի հետաքրքրում փթթող գարունը: Նա զբոսնում է դրսում իր դուստր Ստեֆանիի (37) հետ: Նա օգնում է նրան դանդաղ քայլելիս: Նա սառն է չնայած արևին: Տարեց ջենտլմենը հոգնած է: Մոնակոյի բնակիչները վերջին անգամ տեսել են իրենց իշխանին երեք շաբաթ առաջ` կրկեսային փառատոնին: Նա պայծառ և զվարթ տեսք ուներ իր ծիծաղող դստեր կողքին քայլելիս: Սակայն դրանից հետո նա չի լքել պալատը: Նույնիսկ Մոնակոյի պաշտպան Սուրբ Դևոտայի պատվին տեղի ունեցող տոնակատարությանը: Երկիրն անհանգստանում է, իշխան Ռենեյի զավակների պես: Իշխան Ալբերտը (ով ներկայումս Սոլթ Լեյք Սիթիում մասնակցում է Օլիմպիական խաղերին), արքայադուստր Կարոլինան (արձակուրդում է Սբ. Մորիցում իշխան Էրնստ Ավգուստ ֆոն Հաննովերի հետ) և արքայադուստր Ստեֆանին ստանձնել է հոր խնամքը: Նա չպետք է միայնակ մնա տանը երբ լավ չէ: Ոչ առանց իր զավակների սիրո:»
Իշխան Ռենեյի լուսանկարն իր դուստր արքայադուստր Ստեֆանիի հետ և Մոնակոյի իշխան Ալբերտի լուսանկարը` նկարված Սոլթ Լեյք Սիթիում Օլիմպիական խաղերի ընթացքում տեղ էին գտել նույն էջին:
(բ) երկրորդ լուսանկարը
Երկրորդ լուսանկարը, որը տեղ էր գտել 2003թ. փետրվարի 20-ի 9/03 համարում, պատկերում եր դիմումատուներին` Սբ. Մորիցում զբոսանքի ընթացքում: Մեկնաբանությունն ասում էր.
«Էրնստ Ավգուստ ֆոն Հաննովերը և իր կին Մոնակոյի արքայադուստր Կարոլինան, վայելում են ձյունը և արևը Սբ. Մորիցում»: Իշխան Ալբերտի փոքր նկարը և եվրոպական արքայական ընտանիքի անդամների երկու լուսանկարներ տեղ էին գտել նույն էջում: Լուսանկարները ուղեկցող հոդվածը, որը վերնագրված «Արքայական զվարճանքը ձյան մեջ» վերաբերում էր նրան թե որքան երջանիկ են լուսանկարված անձինք Սբ. Մորիցում հանդիպել:
(գ) երրորդ նկարը
Երրորդ լուսանկարը, որը տեղ էր գտել 2004թ. մարտի 11-ի 12/04 համարում, պատկերում էի դիմումատուներին ճոպանուղում` Ցյուրս ամ Արլբերգում դահուկային հանգստի ընթացքում: Նույն էջում իշխան Ռենեյի, առաջին դիմումատուի և իշխան Ալբերտի փոքր լուսանկարն էր` կատարված նոյեմբերի 19-ին` ազգային տոնի ընթացքում և վերնագրված էր «Արքայադստեր վերջին երևան գալը»: կես էջ զբաղեցնող մեկ այլ լուսանկար պատկերում էր առաջին դիմումատուին «Վարդի պարահանդեսում»:
Երեք լուսանկարները լուսաբանում էին «Արքայադուստր Կարոլինա: Ամբողջ Մոնակոն սպասում է նրան» վերնագիրը կրող հոդվածը, որի սույն գործի համար նշանակություն ունեցող պարբերությունները հայտնում էին հետևյալը.
«Մարտի 20-ին Մոնակոյում կայանալիք «Վարդի պարահանդեսի» տոմսերը վաճառված են շաբաթներ առաջ: Եվ հյուրերը գալու են միայն նրա` արքայադուստր Կարոլինա ֆոն Հաննովերի համար (47): Նա չի մասնակցել որևէ պաշտոնական միջոցառման ազգային տոնից ի վեր... Նա չի եղել կրկեսային փառատոնին կամ Մոնակոյի պահապան Սուրբ Դևոտեյի պատվին կազմակերպվող տոնակատարությանը: Ավանդաբար, Իշխան Ռենեյի ավագ դուստրն է բացում ամենամյա պարահանդեսը: Նա ժառանգել է այս դերն իր մորց, ով մահացել է պատահարից և սա Կարոլինայի ամենասիրած պարահանդեսն է... Իշխանը, ով ծանր հիվանդ է, նոր է դուրս գրվել հիվանդանոցից սրտի վիրահատությունից հետո և դեռ չափազանց թույլ է պարահանդես այցելելու համար: Ողջույնի խոսքը, որը նա ասում է ի պատիվ հյուրերի փոխանցվելու է հեռուստատեսախցիկների միջոցով և ցուցադրվելու է մեծ էկրանին: Արքայադուստր Կարոլինան և նրա ամուսին Էրնստ Ավգուստ ֆոն Հաննովերը վալսով կբացեն պարահանդեսը:
Նրանք հունվարին միասին տոնել են իրենց ամուսնության հինգերորդ տարեդարձը: Եվ տոնելու մեկ այլ առիթ կար ֆոն Հաննովերների ընտանիքում` իշխանը դարձել է 50 տարեկան փետրվարի 26-ին: Նա տոնել է իր ծնունդը Կարոլինայի և մի քանի ընկերների հետ ձյան սպիտակությամբ փայլող Սբ. Մորիցի նորաձև հանգստավայրում: Զույգն իր հանգիստն էր անցկացնում Ցյուրս ամ Արլբերգում, սակայն ծննդյան տոնակատարության համար նրանք մի քանի օրով վար են իջել Սբ. Մորիցի Փալաս Հոթել:»
Frau Aktuell ամսագրում հրապարակված լուսանկարը
WZV Westdeutsche Zeitschriftenverlag GmbH & Co. KG հրատարակչական ընկերությունը Frau Aktuell ամսագրի 2002թ. փետրվարի 20-ի 9/20 համարում հրապարակել էր նույն լուսանկարը (կամ փաստացի նույնական լուսանկար), որը նույն օրը հրապարակվել էր Frau im Spiegel ամսագրի թիվ 9/20 համարում (տե՛ս վերը` կետ 17): Frau Aktuell-ում լուսանկարն ուղեկցող հոդվածը կրում էր հետևյալ վերնագիրը «Դա իրական սեր է: Արքայադուստր Ստեֆանին: Նա միակն է ով խնամում է հիվանդ իշխանին:» Հոդվածի` համապատասխան պարբերությունները շարադրված էին հետևյալ կերպ.
«Նրա անձնական կյանքը կարող է անսանձ թվալ: Մի բան հստակ է, չնայած. Երբ խոսքը վերաբերում է նրա հորը նա գիտի իր սրտն ինչ է թելադրում: Մինչ ընտանիքի մնացած մասը ճանապարհորդում է աշխարհով մեկ, նա ձգտել է լինել ծանր հիվանդ իշխան Ռենեյի (78) կողքին: Նա միակն է, ով խնամում է հիվանդ միապետին: Ստեֆանիի քույրը` Կարոլինան (45), մի քանի օրով արձակուրդ է մեկնել իր ամուսին Էրնստ Ավգուստի (48) և իրենց դուստր Ալեքսանդրայի (2) հետ Շվեյցարիայի նորաձև Սբ. Մորից դահուկային հանգստավայրում: Արքայազն Ալբերտն, իր հերթին, գտնվում է Սոլթ Լեյք Սիթիում անցկացվող Օլիմապիական խաղերին` մասնակցելով չորս հոգանոց բոբսլեյի մրցավազքին: «Հինգերորդ և վերջին անգամ» ասում է նա: Ժամանակ առ ժամանակ նա անհետանում է մի քանի օրով: Ասում են, որ Մոնակոյի արքայազնը հանդիպել է իր սրտի թագուհուն` ամերիկացի ձողացատկորդուհի Ալիսա Ուորլոքին (24), ով խոսակցությունների համաձայն դառնալու է նրա ապագա կինը: Իշխան Ռենեն, ով հիմա տանել չի կարողանում մենությունը, չափազանց ուրախ էր տեսնել իր կրտսեր դստերը: Ստեֆանին շատ ժամանակ է հատկացնում իշխանին: Նա մասնակցում է նրա հետ երկարատև զբոսանքներին և նրանք մեծապես ապավինում են միմյանց: «Ռենեն վայելում է կրտսեր դստեր ընկերակցությունը: Երբ նա նրա կողքին է նա իրապես ծաղկում է: Այդ պահերին նա մոռանում է, որ ծեր է և հիվանդ»,- ասում են Մոնակոյի բնակիչները: «Ստեֆանին շատ ավելի հաճախ պետք է գա»»:
Միևնույն էջին արքայադուստր Ստեֆանիի լուսանկարն է իր հոր հետ, որը տեղ է գտել նույն օրը Frau im Spiegel ամսագրի թիվ 9/02 համարում (տե՛ս վերը` կետ 17), նրա լուսանկարը և երկու այլ լուսանկարներ` մեկը արքայազն Ալբերտինը, և մյուսը արքայազնը Ալիսա Ուորլոքի հետ:
Գ. Խնդրո առարկա դատավարությունները
Առաջին դիմումատուի նախաձեռնած դատավարությունները
(ա) Դատավարությունների առաջին շարքը
(i) Շրջանային դատարանի 2005թ. ապրիլի 29-ի վճիռը
2004թ. չպարզված ամսաթվին առաջին դիմումատուն խնդրել է Համբուրգի շրջանային դատարանին Ehrlich & Sohn հրատարակչական ընկերության կողմից այդ երեք լուսանկարների հետագա հրապարակումն արգելող դատական կարգադրություն արձակել:2005թ. ապրիլի 29-ի վճռով դատարանն արձակել է կարգադրությունն այն հիմքով, որ առաջին դիմումատուն լուսանկարների հրապարակմանը համաձայնություն չի տվել, ինչը նախապայման է հանդիսանում «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի 22-րդ մասի համաձայն (այսուհետ` «Հեղինակային իրավունքի մասին» օրենք տե՛ս ստորև` կետ 70): Դատարանը սահմանել է, այնուամենայնիվ, որ նույնիսկ եթե համաձայնությունն անհրաժեշտ չհամարվեր առաջին լուսանկարի դեպքում, այն հիմքով, որ դա պատկեր է ժամանակակից հասարակությունից (Bildnis aus dem Bereich der Zeitgeschichte), նույն օրենքի 23(1)(1) հոդվածի իմաստով լուսանկարի հրապարակումն արդարացված չէ: Այդ դրույթի 2-րդ ենթակետի համաձայն այդպիսի պատկերի հրապարակումն օրինական կլիներ, եթե չմիջամտեր լուսանկարված անձի օրինական շահերին: Դատարանի համաձայն հարցն այն է, թե արդյոք այդպիսի օրինական շահը պետք է հաստատվի լուսանկարված անձի շահերի և հասարակության տեղեկացվածության միջև հավասարակշռության միջոցով:Շրջանային դատարանը գտել է, որ սույն գործով գերակայում է առաջին դիմումատուի անձնական իրավունքների պաշտպանության իրավունքը: Այդ եզրակացությանը հանգելիս, Շրջանային դատարանը ուղղակիորեն հղում է կատարել Դատարանի Ֆոն Հաննովերի գործով կայացրած վճռին: Այն գտել է, որ առաջին դիմումատուի հարաբերություններն իր հոր հետ, անկախ նրա հիվանդ լինելու հանգամանքից, հասարակության համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող քննարկման առարկա չէ, հատկապես, քանի որ առաջին դիմումատուն կապված է միջազգային քաղաքականության մեջ նվազ նշանակություն ունեցող պետության իշխանի հետ պարզապես ընտանեկան կապի միջոցով և չի իրականացնում որևէ պաշտոնական գործառույթ:Շրջանային դատարանը սահմանել է, որ չնայած պատճառաբանությունն ամբողջապես չի համապատասխանում Սահմանադրական դատարանի կողմից սահմանված սկզբունքներին, որը չի ճանաչում օրինական շահը, եթե լուսանկարված անձը մեկուս վայր չի հեռացել` հասարակության տեսադաշտից դուրս, այն կաշկանդված չէ այդ նախադեպով այն աստիճան, որպեսզի հաշվի չառնի քննության առարկայի վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքը:
(ii) Վերաքննիչ դատարանի 2006թ. հունվարի 31-ի վճիռը
Հրատարակիչ ընկերությունը բողոքարկել է այդ վճիռը:2006թ. հունվարի 31-ին Համբուրգի վերաքննիչ դատարանը բեկանել է դատավճիռն այն հիմքով, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված դիմումատուի իրավունքը պետք է զիջի մամուլի հիմնարար իրավունքին: Այն գտել էր, որ չնայած հոդվածները հիմնականում ժամանցային արժեք ունեին, լուսանկարների հրապարակումն այնուամենայնիվ օրինական էր Դաշնային սահմանադրական դատարանի 1999թ. դեկտեմբերի 15-ի վճռի տեսանկյունից, որի հիմնական իրավական պատճառաբանությունը (tragende Erwägungen) պարտադիր է Վերաքննիչ դատարանի համար: Այն ընդգծել էր, որ հանրային գործիչները պետք է պաշտպանված լինեն ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում լուսանկարված լինելու և լուսանկարներ հետագայում հրապարակված տեսնելու սպառնալիքից: Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանի կարծիքով, այդպիսի գործիչների օրինական շահը, «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի 23(2) հոդվածի իմաստով, չպետք է հանգեցնի պաշտոնեական վիճակից դուրս գտնվող հանրահայտ անձանց վերաբերյալ լուրերի ցանկացած հրապարակման արգելքին: Ամեն դեպքում անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը չի պահանջում արգելել բոլոր համար մատչելի հանրային վայրերում կատարված լուսանկարների հրապարակումը որտեղ շահագրգիռ անձը բազմաթիվ այլ մարդկանց միջավայրում է:
(iii) Արդարության դաշնային դատարանի 2007թ. մարտի 6-ի վճիռը
Առաջին դիմումատուն իրավունքի նորմերի սխալ կիրառման հիմքով բողոքարկել է այդ վճռի դեմ: 2007թ. մարտի 6-ի վճռում (VI ZR 51/06) Արդարության դաշնային դատարանը մերժել է նրա բողոքը առաջին լուսանկարի հետ կապված: Երկրորդ և երրորդ լուսանկարների վերաբերյալ այն բավարարել է բողոքը, բեկանել վերաքննիչ դատարանի վճիռը և վերահաստատել շրջանային դատարանի արձակած դատական կարգադրությունը: Արդարության դաշնային դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կարծիքը չի համապատասխանում տարբերակված պաշտպանության (abgestuftes Schutzkonzept) գաղափարին, որը մշակվել է նախադեպային իրավունքում «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի 22 և 23-րդ բաժինների հիման վրա և որը պարզաբանվել է Ֆոն Հաննովերի վճռից հետո կայացված մի շարք վերջին որոշումներում ի պատասխան Դատարանի` այդ վճռում արտահայտված սկզբունքից վերապահումներին: Պաշտպանության այդ նոր տեսության համաձայն, “Հեղինակային իրավունքի մասին» օրենքի 23-րդ հոդվածը, որը բացառություն է նախատեսում կանոնից որի համաձայն լուսանկարը չի կարող հրապարակվել առանց շահագրգիռ անձի նախապես տրված համաձայնության, հաշվի է առնում հասարակության տեղեկացված լինելու շահը և մամուլի ազատությունը: Համապատասխանաբար, գնահատելիս, թե արդյոք վիճարկվող հրապարակումը պատկերում է ժամանակակից հասարակության կողմերից մեկը, “Հեղինակային իրավունքի մասին» օրենքի 23(1)(1) բաժնի իմաստով, հավասարակշռություն պետք է պահպանվի Հիմնական օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի և 2-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի միջև մի կողմից և Հիմնական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասության, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի միջև մյուս կողմից: Արդարության դաշնային դատարանն ավելացրել է, որ Դատարանի` «ժամանակակից հասարակության ականավոր գործիչ» արտահայտության քննադատությունը վերջին հաշվով վերաբերում էր այն պայմանների սահմանմանը, որոնցում մամուլը կարող է լուրեր հրապարակել նրանց նման հայտնի մարդկանց մասին: Այն դիտարկել է, որ անկախ այն հարցից, թե արդյոք առաջին դիմումատուն պետք է դիտարկվի որպես ժամանակակից հասարակության մեջ ականավոր գործիչ, նա ամեն դեպքում հայտնի անձ է, ով, մասնավորապես, գրավում է հասարակության ուշադրությունը: Դատարանի կարծիքով այդ փաստը, միացնելով այն փաստին, որ նա չի եղել մեկուսի վայրում` հասարակության տեսադաշտից դուրս, երբ լուսանկարները արվել են, այնուամենայնիվ բավարար չէ նրան իր մասնավոր ոլորտի պաշտպանությունից զրկելու համար: Այդ եզրակացությունը ոչ միայն տեղին էր Դատարանի վճռի լույսի ներքո, սակայն նաև արտացոլում էր դրանով մշակված պաշտպանության հասկացության պատշաճ ընկալումը: Համապատասխանաբար, Արդարության դաշնային դատարանը գտել է, որ այն անձանց լուսանկարների հրապարակումը, ումից, ժամանակակից հասարակության մեջ իրենց նշանակության պատճառով, տեսականորեն պահանջվում է, «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի 23(1)(1) բաժնի համաձայն, հանդուրժել իրենց լուսանկարների հրապարակումը, այնուամենայնիվ անօրինական է, եթե խախտվում են շահագրգիռ անձի օրինական շահերը (բաժին 23(2)): Խնդրո առարկա անձի համաձայնությունը ստանալու պարտավորությունից որևէ բացառություն չպետք է լինի, եթե խնդրո առարկա հոդվածը չի վերաբերում ժամանակակից հասարակության կարևոր իրադարձության: «Ժամանակակից հասարակություն» արտահայտությունը և իսկապես «տեղեկատվական արժեք» եզրույթը պետք է մեկնաբանվեն լայն իմաստով և հանրային շահի առկայությանը համապատասխան: Այն պարունակում է հասարակության ընդհանուր հետաքրքրության ցանկացած հարց և ներառում է ժամանցային նպատակներով հոդվածները, որոնք նույնպես կարող են դեր ունենալ կարծիքների ձևավորման մեջ կամ նույնիսկ ավելի մեծ չափով խթանել կամ ներազդել դրանց վրա քան զուտ փաստական տեղեկությունը: Այն դեպքում երբ մամուլի ազատությունը և գրաքննության արգելքը մամուլից պահանջում են կարողանալ ինքնուրույն որոշել, թե որ թեմաներն է մտադիր հաղորդել և որը հրապարակել, մամուլն ազատված չէ շահագրգիռ անձի անձնական կյանքի պաշտպանությանը հակառակ տեղեկություն հրապարակելու իր շահերը կշռադատելու պարտականությունից: Որքան մեծ է ընդհանուր հասարակության համար տեղեկատվական արժեքը, այնքան պաշտպանության իրավունքը պետք է նահանջի: Ընդհակառակը, երբ հասարակությանը տեղեկացնելու շահը նվազում է, շահագրգիռ անձին պաշտպանելու անհրաժեշտությունը համապատասխանաբար ավելի մեծ արժեք է ստանում: Ընթեցողի` զվարճացված լինելու շահը սովորաբար ավելի նվազ արժեք ունի քան անձնական կյանքի պաշտպանությունը, որի դեպքում ընթերցողի շահը պաշտպանության արժանի չէ: Արդարության դաշնային դատարանը սահմանել է, որ համապատասխանաբար, նույնիսկ երբ շահագրգիռ անձինք մինչ օրս համարվել են ժամանակակից հասարակության գործիչներ, պետք է նշանակություն տրվի այն հարցին, թե արդյոք հաղորդումը նպաստում է փաստական քննարկմանը (mit Sachgehalt) և արդյոք բովանդակությունը դուրս է գալիս հասարակության հետաքրքրասիրությունը բավարարելու պարզ մտադրության սահմաններից: Այդ հարցը պարզելիս ոչինչ չի խոչընդոտում հաշվի առնել, թե շահագրգիռ անձը որքան լավ է հայտնի հասարակությանը: Արդարության դաշնային դատարանն ընդգծել է, որ խնդրո առարկա տարբեր շահերը հավասարակշռելու եղանակը համապատասխանում է Դատարանի` անձնական ոլորտի արդյունավետ պաշտպանության և մամուլի ազատության պահանջներին և չի հակասում Դաշնային Սահմանադրական դատարանի 1999թ. դեկտեմբերի 15-ի վճռի պարտադիր բնույթին: Ճշմարիտ է, Դատարանը սահմանափակել է անձնական ոլորտին ընձեռված պաշտպանությունը անցանկալի լուսանկարների հրապարակումից տարածական մեկուսացման դեպքերում: Դա, այնուամենայնիվ, չի խոչընդոտում դատարանները, տարբեր շահերը հավասարակշռելիս, ավելի մեծ ուշադրություն դարձնել հասարակության համար տեղեկատվության արժեքին: Ավելին, Դաշնային Սահմանադրական դատարանը [վերջերս] հաստատել է Արդարության դաշնային դատարանի կողմից հավասարակշռության կիրառումը երկրորդ դիմումատուին վերաբերող վճռի չափանիշներին համապատասխան (2006թ. հունիսի 13-ի որոշում թիվ 1 BvR 565/06): Արդարության Դաշնային դատարանը նշել է, որ քանի որ հավասարակշռության կիրառման չափանիշը խնդրո առարկա լուսանկարի տեղեկատվական արժեքն է եղել և քանի որ այն հրապարակվել է գրված հոդվածի ենթատեքստում, լուսանկարին ուղեկցող տեքստը չի կարող անտեսվել: Կիրառելով այդ չափանիշները իր քննությանը հանձնված գործի նկատմամբ` Արդարության դաշնային դատարանը, երկրորդ և երրորդ լուսանկարներին անդրադառնալիս, նկատել է, որ երկրորդ լուսանկարում դիմումատուները պատկերված են Սբ. Մորիցում` մարդաշատ փողոցում դահուկային հանգստի ընթացքում: Այն դեպքում, երբ մամուլը կարող էր սկզբունքորեն սեփական որոշումը կայացնել իր հրապարակումների բովանդակության վերաբերյալ և դիմումատուներն իրականում հասարակական վայրում էին, այլ մարդկանց միջև, ո՛չ հոդվածը և ո՛չ լուսանկարը չեն վերաբերում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող իրադարձության կամ ժամանակակից հասարակությանը: Հանրահայտ մարդկանց հանգիստը գտնվում է նրանց անձնական ոլորտի առանցքում (Kernbereich): Հոդվածի հրապարակումը և լուսանկարները միայն ժամանակային նպատակ ունեին և որևէ կերպ չեն առնչվում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդպիսով կարող էին կատարվել միայն առաջին դիմումատուի համաձայնությամբ: Արդարության դաշնային դատարանը նկատել է, որ երրորդ լուսանկարում պատկերված են դիմումատուները ճոպանուղում` Ցյուրսում դահուկային հանգստի ընթացքում: Այն դեպքում, երբ շուտով Մոնակոյում կայանալիք Վարդի պարահանդեսը, որը լուսանկարն ուղեկցող հոդվածի առարկան էր, հնարավոր է դիտարկել, որպես ժամանակակից հասարակության իրադարձություն, որը հանրության համար հետաքրքրություն է ներկայացնում լուսանկարի և այդ իրադարձության միջև որևէ կապ չկա: Լուսանկարի նպատակը հոդվածի` Սբ. Մորիցում երկրորդ դիմումատուի ծննդյան և դիմումատուների` Ցյուրսում դահուկային հանգստի մասին հատվածին լրացնելն էր: Այդպիսով, տեղեկատվությունը կենտրոնացած էր բացառապես առաջին դիմումատուի անձնական կյանքի վրա և միայն ժամանցային նպատակների էր ծառայում: Համապատասխանաբար, երրորդ լուսանկարը նույնպես չէր կարող հրապարակվել առանց առաջին դիմումատուի համաձայնության: Առաջին լուսանկարի վերաբերյալ Արդարության դաշնային դատարանը նկատել էր, որ չնայած այն որևէ տեղեկություն չէր պարունակում ժամանակակից հասարակության որևէ իրադարձության մասին կամ չէր հանդիսանում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող քննարկման թեմա, նույնը վերաբերում է նաև ուղեկցող տեքստին: Իրավացիորեն, առաջին դիմումատուի դահուկային հանգստի վերաբերյալ հատվածը չի վերաբերում ժամանակակից հասարակությանը կամ ընդհանուր հետաքրքրությանը, նույնիսկ այդ եզրույթների լայն մեկնաբանության դեպքում: Այնուամենայնիվ, իշխանի առողջության վերաբերյալ Արդարության դաշնային դատարանը գտել է, հետևյալը.
«Տեղեկությունը վերաբերում էր նաև Մոնակոյի իշխանի վատառողջությանը: Նրա վատառողջությունն, այդպիսով, ժամանակակից հասարակության իրադարձություն է, ինչի վերաբերյալ մամուլն իրավունք ունի հաղորդել: Լրագրողական որակը և հոդվածի կոնցեպցիան որոշիչ չեն, քանի որ մամուլի ազատության սկզբունքը թույլ չի տալիս, որ հիմնարար իրավունքի կիրառելիությունը կախված լինի մամուլի լուսաբանման որակից կամ այն բանից, թե ինչպես է գրվել հոդվածը: Դա վերաբերում է նաև հոդվածի` իշխանի հիվանդության ընթացքում ընտանիքի անդամների վարքագծի վերաբերյալ մեկնաբանություններին և ավելին, դիմումատուն հոդվածի դեմ գանգատ չի ներկայացրել այդ կապակցությամբ: Խնդրո առարկա լուսանկարը հաստատում և լուսաբանում է տրամադրվող տեղեկատվությունը:»
Արդարության դաշնային դատարանը եզրակացրել է, որ այդ հանգամանքներում և հաշվի առնելով հաղորդման ենթատեքստն ամբողջությամբ, դիմումատուների` փողոցում արված լուսանկարի հրապարակումը չի կարող հակասել առաջին դիմումատուի որևէ օրինականն շահի: Լուսանկարում որևէ բան ինքնին չի հանգեցնում խախտման և այդպիսով հիմնավորում է այլ եզրակացություն. Ոչինչ չի վկայում այն մասին, որ լուսանկարը արվել է ծածուկ կամ գաղտնի տեխնիկական սարքերի կիրառմամբ, որոնք ապօրինի են դարձնում դրա հրապարակումը:
(iv) Դաշնային Սահմանադրական դատարանի 2008թ. փետրվարի 26-ի վճիռը
2008թ. փետրվարի 26-ին Դաշնային Սահմանադրական դատարանի առաջին բաժանմունքը (Senat) մերժել է առաջին դիմումատուի և Ehrlich & Sohn GmbH & Co. KG հրատարակչական ընկերության կողմից ներկայացված սահմանադրական բողոքները (թվի 1 BvR 1626/07) և Արդարության դաշնային դատարանի կայացրած վճռի դեմ (թիվ VI ZR 51/06):
Նույն վճռով այն բավարարել է Klambt-Verlag GmbH & Co. Հրատարակչական ընկերության կողմից ներկայացված սահմանադրական բողոքը Արդարության դաշնային դատարանի կողմից արձակված կարգադրության (2007թ. մարտի 6-ի վճիռ թիվ VI ZR 52/06) դեմ, որով արգելվում էր հետագայում հրապարակել 7 Tage ամսագրում տպագրված լուսանկարները, որոնցում պատկերված էին անհայտ վայրում հանգիստն անցկացնող դիմումատուները և ուղեկցվում էին գրավոր և լուսանկարներով հաղորդմամբ` Քենիայում Ֆոն Հաննովեր ընտանիքին պատկանող վիլլայի վարձակալության հնարավորության վերաբերյալ: Այդ դատավարությունները հանդիսանում են առաջին դիմումատուի կողմից Դատարանին ներկայացված առանձին գանգատի առարկա (թիվ 8772/10):Դաշնային Սահմանադրական դատարանը նախևառաջ նկատել է, որ դատարանի որոշումները միջամտություն են հանդիսանում առաջին դիմումատուի` Հիմնական օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետով և 2-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված անձնական իրավունքների պաշտպանությանը: Այնուամենայնիվ այդ իրավունքների և մամուլի ազատության պաշտպանությունը սահմաններ ունի: Մամուլի ազատության նկատմամբ կիրառվում են «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի 22(1) հոդվածով և Կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված սահմանափակումները, մինչդեռ «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի դրույթները և Կոնվենցիայի 10-րդ հոդվածը սահմանափակում են անձնական իրավունքների պաշտպանությունը: Գերմանիայի իրավական համակարգում Կոնվենցիան սովորական դաշնային օրենքի կարգավիճակ ունի: Սահմանադրական իրավունքի մակարդակում Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները և ազատությունները և Դատարանի նախադեպային իրավունքը մեկնաբանման ուղեցույց են ծառայում` հիմնարար իրավունքի բովանդակությունը և սահմանները պարզելիս:Դաշնային սահմանադրական դատարանը կրկնում է, որ 8-րդ և 10-րդ հոդվածների վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքը և իր սեփական նախադեպային իրավունքը խնդրո առարկա այլ հիմնարար իրավունքների վերաբերյալ` հղում կատարելով 1999թ. դեկտեմբերի 15-ի իր ղեկավար վճռին (վերը նշված Ֆոն Հաննովեր` կետ 25): Այն ավելացրել է, որ քանի դեռ պատկերն ինքնին չի ծառայում հանրային կարծիքի ձևավորմանը, դրա տեղեկատվական արժեքը պետք է գնահատվի ուղեկցող հոդվածի բովանդակությամբ: Այնուամենայնիվ, եթե այդ հոդվածն ընդամենը հանրահայտ անձի լուսանկարը հրապարակելու պատրվակ է, որևէ կերպ չի ծառայում հասարակական կարծիքի ձևավորմանը և հետևաբար որևէ հիմք չկա հրապարակման շահի` անձնական իրավունքների պաշտպանության նկատմամբ գերակայություն թույլ տալու համար:Դաշնային սահմանադրական դատարանը հաջորդիվ նշել է, որ անձնական իրավունքների պաշտպանությանը տրվող կշիռը որոշելու համար հաշվի պետք է առնվեն ոչ միայն այն հանգամանքները, որոնցում արվել է լուսանկարը, օրինակ արդյոք այն ծածուկ է արվել կամ լուսանկարիչների համառ հետապնդման արդյունքում, այլ նաև իրադրությունը, որում շահագրգիռ անձը լուսանկարվել է և թե ինչպես է նա պատկերվել: Անձնական իրավունքների պաշտպանության իրավունքը այդպիսով ավելի ծանրակշիռ է դառնում, եթե լուսանկարը պատկերում է անձի անձնական կյանքի մանրամասներ, որոնք հանրային բնական քննարկման առարկա չեն: Նույնը վերաբերում է այն դեպքին, երբ շահագրգիռ անձը կարող էր իրավաչափորեն ակնկալել, հաշվի առնելով հանգամանքները, որ ոչ մի լուսանկար չի հրապարակվի, քանի որ նա մասնավոր վայրում էր (räumliche Privatheit), ինչպես օրինակ հատուկ պաշտպանված վայրում: Անձնական իրավունքների պաշտպանության իրավունքը պետք է գերակայի նաև հրապարակման շահի նկատմամբ տարածական մեկուսացումից բացի նաև այն դեպքերում, երբ շահագրգիռ անձը լուսանկարվել է հանգիստը վայելելիս կամ մասնագիտական կամ ամենօրյա կյանքի սահմանափակումներից ազատ վիճակում:Դաշնային սահմանադրական դատարանը սահմանել է, որ այդ կապակցությամբ պետք է կարևորվի ընթացակարգային պարտավորությունների բաշխումը փաստերի ներկայացման և ապացուցման բեռի կապակցությամբ: Պետք է երաշխավորել, որ ոչ մամուլը և ոչ էլ լուսանկարված անձը խոչընդոտների չհանդիպեն մրցակցող շահերի հավասարակշռության համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ ապացույցների ներկայացնելիս: Երբ մամուլը մտադիր է լուսանկար հրապարակել առանց շահագրգիռ անձի համաձայնության, նրանից կարող է պահանջվել հիմնավորել այն հանգամանքները, որոնցում արվել են լուսանկարները` դատարաններին հնարավորություն ընձեռելու համար քննության առնել այն հարցը, թե արդյոք լուսանկարի հրապարակմանը կարող են հակադրվել լուսանկարված անձի օրինական ակնկալիքները:Դաշնային սահմանադրական դատարանը նկատում է, որ քաղաքացիական դատարանների խնդիրն էր խնդրո առարկա հիմնարար իրավունքների լույսի ներքո քաղաքացիական իրավունքի դրույթների կիրառումը և մեկնաբանումը` հաշվի առնելով Կոնվենցիան: Այն ավելացրել է, որ իր սեփական դերը սահմանափակված է քննությամբ, թե արդյոք ստորադաս դատարանները բավականաչափ հաշվի են առել հիմնարար իրավունքների ազդեցությունը, օրենքը մեկնաբանելիս և կիրառելիս և մրցակցող իրավունքները հավասարակշռելիս: Դա է նաև Սահմանադրական դատարանի` այն հարցի հետազոտության սահմանը, թե արդյոք դատարանները կատարել են` Դատարանի համապատասխան նախադեպային իրավունքը ներպետական իրավակարգում (Teilrechtsordnung) ներմուծելու իրենց պարտավորությունը: Այն փաստը, որ դատարանի կողմից տարբեր իրավունքների հավասարակշռության կիրառումը բազմաբևեռ վեճերում, այն է մի քանի տարբեր անձանց շահերը ներառող վեճերը, և բարդ վեճերում կարող է նաև հանգեցնել տարբեր արդյունքների բավարար պատճառ չէ Դաշնային սահմանադրական դատարանից` դատարանի որոշումն ուղղել պահանջելու համար: Այնուամենայնիվ, Կոնվենցիայի խախտում տեղի կունենար, եթե հիմնարար իրավունքի պաշտպանիչ սահմանը (Schutzbereich) կամ աստիճանը սխալ սահմանվի և հավասարակշռության կիրառումը հետևաբար անորոշանա կամ եթե սահմանադրական օրենքի կամ Կոնվենցիայի պահանջները պատշաճ կերպով հաշվի չառնվեն:Կիրառելով այդ սկզբունքները իր քննությանը ներկայացված գործի նկատմամբ, Դաշնային սահմանադրական դատարանը նկատել է, որ Արդարության դաշնային դատարանը և դրա հաստատած չափանիշները սահմանադրականորեն անվիճարկելի են: Այն համարել էր, մասնավորապես, որ սահմանադրական իրավունքի տեսանկյունից ոչինչ չի խանգարում Արդարության դաշնային դատարանին շեղվել ոլորտի իր սեփական նախադեպային պրակտիկայից և պաշտպանության նոր հայեցակարգ մշակել: Փաստը, որ այն ինքնուրույն քննության առարկա չի դարձրել իր 1999թ. դեկտեմբերի 15-ի ղեկավար վճռում Արդարության դաշնային դատարանի կողմից սահմանված պաշտպանության նախկին հայեցակարգը, պարզապես նշանակում է, որ այն համապատասխանել է սահմանադրական իրավունքի չափանիշին: Դա չի նշանակում, ընդհանուր առմամբ, որ մեկ այլ հայեցակարգ չէր բավարարի այդ չափանիշներին: Արդարության դաշնային դատարանին, մասնավորապես, չի արգելվում հրաժարվել «ժամանակակից հասարակության գործչի» հայեցակարգից և փոխարենը հավասարակշռել մրցակցող շահերը, երբ քննության է առնում այն հարցը, թե արդյոք լուսանկարը ժամանակակից հասարակության ասպեկտ է և կարող էր համապատասխանաբար հրապարակվել առանց շահագրգիռ անձի համաձայնության (եթե այն չի միջամտում վերջինիս օրինական շահերին):Այդպիսով, կիրառելով խնդրո առարկա լուսանկարների համար սահմանված չափանիշները, սկսելով երկրորդ և երրորդ լուսանկարներից, որոնց կապակցությամբ դատարանների կողմից կարգադրություն էր արձակվել և ապա բողոքարկվել Ehrlich & Sohn հրատարակչական ընկերության կողմից (տե՛ս վերը` կետ 40) Դաշնային սահմանադրական դատարանը նկատել է, որ Արդարության դաշնային դատարանը հաշվի է առել այն փաստը, որ երկրորդ լուսանկարը պատկերում էր դիմումատուին հանրային վայրում, որը ոչ մեկուսացված էր և ոչ էլ հասարակության տեսադաշտից դուրս: Դա որոշիչ կշիռ է հաղորդում, այնուամենայնիվ, այն փաստին, որ հոդվածը վերաբերում էր միայն դիմումատուի դահուկային հանգստին այն է, իրադրության, որը ներառվում է անձնական կյանքի կենտրոնում և վերաբերում է դիմումատուի` խաղաղության և հանգստության կարիքին և հասարակության հետաքրքրասիրության բավարարումից բացի որևէ այլ հանրային հետաքրքրության բացակայությանը: Հակառակ հրատարակիչ ընկերության փաստարկների, ընթերցողների հետաքրքրությունը դիմումատուի նորաձև դահուկային մարզահագուստի նկատմամբ չի հանգեցնում հանրային հետաքրքրության: Ավելին, այդ տեսանկյունը հոդվածում որևէ տեղ նշված չէ:Դաշնային սահմանադրական դատարանի կարծիքով, նույնն եզրակացությունը պետք է հանգել երրորդ լուսանկարի կապակցությամբ,, որի հրապարակումը վիճարկվել է առաջին դիմումատուի կողմից: Հասարակության հետաքրքրասիրության բավարարումից բացի որևէ այլ հանրային հետաքրքրություն առկա չէ ոչ առաջին դիմումատուի և իր ամուսնու` վերջինիս ծննդյան տոնը նշելու նպատակով Սբ. Մորից ուղևորությունը մեկնաբանող հոդվածում և ոչ ել նրանց` ճոպանուղում պատկերող լուսանկարում: Չնայած հոդվածը հիշատակում էր նաև Վարդի պարահանդեսը` իրադարձություն, որը Արդարության դաշնային դատարանի կարծիքով կարող էր ժամանակակից հասարակության ասպեկտ համարվել, որևէ կապ առկա չէր այդ իրադարձության և լուսանկարի միջև:Առաջին լուսանկարի վերաբերյալ Դաշնային սահմանադրական դատարանը գտել էր, որ Արդարության դաշնային դատարանը օրինական հիմքեր է ունեցել համարելու, որ Մոնակոյի կառավարող իշխանի վատառողջությունը ընդհանուր հետաքրքրության հարց է և մամուլը, հետևաբար, իրավունք ունի հաղորդել թե ինչպես են իշխանի զավակներ համատեղում իրենց ընտանեկան համերաշխության պարտականությունները` իրենց անձնական կյանքի օրինական կարիքների, այդ թվում հանգստի մեկնելու ցանկության հետ: Արդարության դաշնային դատարանի կողմից կատարված եզրակացությունները, որոնց համաձայն հրապարակված լուսանկարը բավարար սերտ կապ ուներ հոդվածում նկարագրված իրադարձության հետ, սահմանադրականորեն անվիճարկելի է:Դաշնային սահմանադրական դատարանն ընդգծել է, որ Արդարության դաշնային դատարանը նշել է, որ անձնական իրավունքների պաշտպանությունը կարող է գերակայել այն դեպքերում երբ խնդրո առարկա լուսանկարը արվել է այնպիսի պայմաններում, որոնք հատկապես անբարենպաստ են շահագրգիռ անձի համար, օրինակ երբ դրանք ծածուկ են արվել կամ լուսանկարիչների շարունակական հետապնդումների արդյունքում: Այնուամենայնիվ, հրատարակիչ ընկերությունը մանրամասներ է տրամադրել այն մասին, թե ինչպես է արվել լուսանկարը և առաջին դիմումատուն չի առարկել ստորադաս քաղաքացիական դատարաններում կամ Արդարության դաշնային դատարանում, որ այդ մանրամասներն էական չեն: Մասնավորապես, նա չի վիճարկել, որ լուսանկարներն արվել են իր համար անբարենպաստ պայմաններում:Դաշնային սահմանադրական դատարանը մերժել է նաև առաջին դիմումատուի պնդումները, որ Արդարության դաշնային դատարանն ընդհանրապես կամ բավարար չափով հաշվի չի առել Դատարանի նախադեպային պրակտիկան: Մատնանշելով, որ այդ բնույթի բողոքը կարող էր բարձրացվել սահմանադրական դատավարության ընթացքում, եթե այն հիմնված լիներ Հիմնական օրենքով երաշխավորված իրավունքի վար, այն նկատել է, որ Արդարության դաշնային դատարանը հաշվի է առել վերը նշված Ֆոն Հաննովերի և Կարհուվաարան և Իլթհալետին (թիվ 53678/00, ECHR 2004‑X) գործերով կայացված վճիռները և կատարել է Կոնվենցիայով սահմանված չափանիշները բավարարելու իր պարտավորությունը: Դաշնային սահմանադրական դատարանը վերլուծության է ենթարկել Դատարանի համապատասխան նախադեպային պրակտիկան և նկատել է, որ մրցակցող իրավունքները հավասարակշռելիս Դատարանի վճռորոշ չափանիշն այն հարցն է, թե արդյոք հաղորդումն ամբողջությամբ (հոդված և լուսանկար) նպաստում է հասարակական կարծիքի ազատ ձևավորմանը: Ավելին, տարբերություն պետք է դրվի քաղաքական գործիչների, հանրային գործիչների և սովորական մարդկանց միջև: Այն դեպքում, երբ վերջիններիս այդ երեք խմբերից ամենամեծ պաշտպանությունն է ընձեռված, քաղաքական գործիչները կարող են փոքր աստիճանի պաշտպանություն ակնկալել իրենց մասին մամուլի հաղորդումներից:Դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն (Գուրգենիձեն ընդդեմ Վրաստանի, թիվ 71678/01, կետ 57, 17 հոկտեմբերի 2006թ., և Շաչչան ընդդեմ Իտալիայի, թիվ 50774/99, կետ 27, ՄԻԵԴ 2005-I), առաջին դիմումատուն հանրային գործիչ է, ինչը թույլ է տալիս մամուլին, հանրությանը տեղեկացնելու շահի առկայության դեպքում, հրապարակել նույնիսկ հրապարակայնորեն իր ամենօրյա գործերով զբաղվող անձի լուսանկարները: Այդ տեսակի հրապարակումը, որի նկատմամբ, ավելին, տարածվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պաշտպանությունը, կարող էր ծառայել հասարակության կողմից տնտեսական, մշակութային և տեղեկատվության ոլորտների ազդեցիկ անձանց մասնավոր վարքի նկատմամբ հսկողության իրականացմանը: Դաշնային սահմանադրական դատարանը մատնանշել է, որ Դատարանը նախկինում քննադատել է ներպետական դատարանների մոտեցումը, որոնք չափազանց սահմանափակող չափանիշներ են կիրառել այն հարցի կապակցությամբ, թե արդյոք մամուլը պետք է հաղորդի թե ոչ հասարակական նշանակություն ունեցող հարցեր, երբ նրանք հաղորդում են քաղաքական կյանքի մաս չհանդիսացող անձի անձնական կյանքին վերաբերող հանգամանքները (Տոնսբերգս Բլադ Ա.Ս.-ը և Հաուկոմն ընդդեմ Նորվեգիայի թիվ 510/04, կետ 87, ՄԻԵԴ 2007‑III): Էական է, որ հաղորդումը վերաբերում էր, առնվազն որոշակի աստիճանով, քաղաքականության կամ այլ ոլորտին առնչվող կարևոր հարցեր (վերը նշված Կարհուվարան և Իլթալեհթին ընդդեմ Ֆինլանդիայի` կետ 45):Դաշնային սահմանադրական դատարանը եզրակացրել էր, որ Արդարության դաշնային դատարանը սույն գործով գտել է, որ խնդրո առարկա հաղորդումը վերաբերում էր ժողովրդավարական հասարակությունում կարևոր թեմաների: Իր վերը նշված Ֆոն Հաննովերի վճռով Դատարանը կատեգորիկ կերպով չի բացառել հնարավորությունը, որ հասարակության հետաքրքրության առարկա հանդիսացող հարցի քննարկմանը նպաստող հաղորդումը կարող էր լուսաբանվել լուսանկարների միջոցով, որոնք պատկերում են քաղաքական կամ հանրային գործչի ամենօրյա կյանքից մի դրվագ: Նույնիսկ չնայած Դատարանը եզրակացրել է, վերը նշված Ֆոն Հաննովերի գործով, որ խնդրո առարկա լուսանկարները տեղեկատվական արժեք չունեն, Արդարության դաշնային դատարանի կողմից կայացված որոշումը, իր քննությանը ներկայացված գործի հանգամանքները գնահատելուց հետո և անդրադառնալով Դատարանի նախադեպային պրակտիկային, որ խնդրո առարկա լուսանկարի տեղեկատվական արժեքը սահմանադրականորեն անվիճարկելի է:
(բ) Դատավարությունների երկրորդ շարքը
Չկոնկրետացված ամսաթվին առաջին դիմումատուն խնդրել է Համբուրգի շրջանային դատարանից կարգադրություն արձակել ընդդեմ 2002թ. փետրվարի 20-ին Frau Aktuell ամսագրի թիվ 9/02 համարում տեղ գտած լուսանկարի հետագա հրապարակումների դեմ:2005թ. հուլիսի 1-ին կայացրած վճռով Շրջանային դատարանը բավարարել է հայցվորի պահանջը:2005թ. դեկտեմբերի 13-ի վճռով Համբուրգի վերաքննիչ դատարանը բավարարել է հրատարակիչ ընկերության կողմից բերված բողոքը և բեկանել Շրջանային դատարանի վճիռը:2007թ. մարտի 6-ի վճռով (թիվ VI ZR 14/06) Արդարության դաշնային դատարանը մերժել է առաջին դիմումատուի բողոքը նույն հիմքերով, որոնք ամրագրված էին իր` նույն օրը կայացրած վճռում (թիվ VI ZR 51/06, տե՛ս վերը` կետեր 28-39): Այն սահմանել էր, որ առաջին դիմումատուն չի վիճարկել դատարանում, և որևէ առաջարկություն չի արել, որ լուսանկարը ծածուկ է արվել կամ համապատասխան գաղտնի տեխնիկական սարքերի օգտագործմամբ, ինչը դրանց հրապարակումն անօրինական կդարձներ:2008թ. հունիսի 16-ի որոշմամբ (թիվ 1 BvR 1625/07) Դաշնային սահմանադրական դատարանի կազմ` բաղկացած երեք դատավորներից, առանց պատճառաբանության մերժել է քննության առնել առաջին դիմումատուի կողմից ներկայացված սահմանադրական բողոքը:
Երկրորդ դիմումատուի կողմից հարուցված դատավարությունները
(ա) Դատավարությունների առաջին շարքը
2004թ. նոյեմբերի 30-ին երկրորդ դիմումատուն դիմել էլ Համբուրգի շրջանային դատարան Ehrlich & Sohn GmbH & Co. KG հրատարակչական ընկերության կողմից Frau im Spiegel ամսագրում տեղ գտած երեք լուսանկարների հետագա հրապարակումն արգելող կարգադրություն ստանալու հայցով:2005թ. հուլիսի 1-ի վճռով Շրջանային դատարանը արձակել է կարգադրությունը:2006թ. հունվարի 31-ի վճռով Համբուրգի վերաքննիչ դատարանը բավարարել է հրատարակչական ընկերության վերաքննիչ բողոքը:2007թ. մարտի 6-ի վճռով (թիվ VI ZR 50/06) Արդարության դաշնային դատարանը մերժել է երկրորդ դիմումատուի կողմից իրավունքի նորմերի խախտման հիմքով առաջին լուսանկարի կապակցությամբ բերված բողոքը: Երկրորդ և երրորդ լուսանկարների վերաբերյալ դատարանը բավարարել է բողոքը, բեկանել է Վերաքննիչ դատարանի վճիռը և ուժի մեջ է թողել Շրջանային դատարանի կարգադրությունը: Այն հիմնել է իր եզրակացություններն իր նույն օրը հրապարակված թիվ VI ZR 51/06 վճռով ամրագրված հիմքերի վրա (տե՛ս վերը` կետեր 28-39): Երկրորդ դիմումատուի բարձր դիրքի կապակցությամբ, այն պաշտպանել է Վերաքննիչ դատարանի կարծիքն այն մասին, որ նա հասարակությանը հանրահայտ է, մասնավորապես որպես առաջին դիմումատուի ամուսին, ով հատկապես հասարակության ուշադրության կենտրոնում է:2008թ. հունիսի 16-ի որոշմամբ (թիվ 1 BvR 1624/07) Դաշնային սահմանադրական դատարանի երեք դատավորի կազմով առանց պատճառաբանելու մերժել է քննության առնել երկրորդ դիմումատուի սահամանդրական բողոքը:
(բ) դատավարությունների երկրորդ շարքը
2004թ. նոյեմբերի 29-ին երկրորդ դիմումատուն դիմել էլ Համբուրգի շրջանային դատարան WZV Westdeutsche Zeitschriftenverlag GmbH & Co KG հրատարակչական ընկերության կողմից Frau Aktuell ամսագրում տեղ գտած լուսանկարի հետագա հրապարակումն արգելող կարգադրություն ստանալու հայցով:2005թ. հունիսի 24-ի վճռով Դաշնային դատարանը արձակել է կարգադրությունը:2005թ. դեկտեմբերի 13-ին Համբուրգի վերաքննիչ դատարանը բավարարել է հրատարակչական կազմակերպության բողոքը:2007թ. մարտի 6-ի վճռով (թիվ VI ZR 13/06) Արդարության դաշնային դատարանը մերժել է երկրորդ դիմումատուի կողմից իրավունքի նորմերի խախտման հիմքով բերված բողոքը իր` նույն օրը հրապարակված թիվ VI ZR 14/06 վճռով ամրագրված հիմքերի վրա (տե՛ս վերը` կետ 57):2008թ. հունիսի 16-ի վճռով (թիվ 1 BvR 1622/07) Դաշնային սահմանադրական դատարանի կազմը` բաղկացած երեք դատավորներից, առանց պատճառաբանության մերժել է քննության առնել երկրորդ դիմումատուի կողմից ներկայացված սահմանադրական բողոքը:
ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ա. Հիմնական օրենքը
Հիմնական օրենքի` գործի համար նշանակություն ունեցող դրույթները սահմանում են հետևյալը.
Հոդված 1 կետ 1
«Մարդկային արժանապատվությունն անձեռնամխելի է: Բոլոր պետական մարմինները պարտավոր են հարգել և պաշտպանել այն»
Հոդված 2 կետ 1
«Յուրաքանչյուրն իր անհատականության ազատ զարգացման իրավունք ունի այն չափով, որքանով որ նա չի խախտում այլոց իրավունքները և չի ոտնձգում սահմանադրական կարգի կամ բարոյական նորմերի դեմ [Sittengesetz]»
Հոդված 5 կետեր 1 և 2
«1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բանավոր, գրավոր և պատկերների միջոցով ազատորեն արտահայտել և տարածել իր կարծիքը և ազատորեն տեղեկություններ ստանալ հանրամատչելի աղբյուրներից: Մամուլի և տեղեկատվության ազատությունը ռադիոյի և կինոյի միջոցով երաշխավորվում է: Գրաքննությունն արգելվում է:
2. Այդ իրավունքների սահմանափակումները ամրագրված են ընդհանուր օրենքների դրույթներով, երիտասարդության պաշտպանության և անձնական արժանապատվության նկատմամբ հարգանքի մասին օրենսդրական դրույթներով:»
Բ. Հեղինակային իրավունքի մասին օրենքը
“Հեղինակային իրավունքի մասին» օրենքի 22(1) բաժինը (Gesetz betreffend das Urheberrecht an Werken der bildenden Künste und der Photographie) նախատեսում է, որ շահագրգիռ անձի պատկերը կարող է տարածվել միայն նրա հստակ արտահայտված համաձայնության դեպքում: Օերնքի 23(1)(1) բաժինը սահմանում է այդ կանոնից բացառություններ, եթե նկարը պատկերում է ժամանակակից հասարակության որևէ ասպետ (Bildnisse aus dem Bereich der Zeitgeschichte) է պայմանով, որ այդ հրապարակում չի խախտում շահագրգիռ անձի օրինական շահերը (berechtigtes Interesse) (23(2)):
Գ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1165 (1998) բանաձևը անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 1998թ. հունիսի 26-ին ընդունված սույն բանաձևի` գործի համար նշանակություն ունեցող պարբերությունները սահմանում են հետևյալը.
«1. Վեհաժողովը հիշեցնում է 1997թ. սեպտեմբերին` Ուելսի արքայադստեր կյանքն արժեցած դժբախտ պատահարից շաբաթներ անց, իր նստաշրջանի ընթացքում անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի տարբեր տեսանկյունների վերաբերյալ քննարկումը:
2. Այդ կապակցությամբ որոշ մարդիկ կոչ են արել եվրոպական մակարդակով ամրապնդել կոնվենցիայի միջոցով անձնական կյանքի անձեռնմխելիության պաշտպանությունը և հատկապես հանրային գործիչների անձնական կյանքի, մյուսները հայտարարել են, որ անձնական կյանքի անձեռնամխելիությունը բավարար չափով պաշտպանված է ազգային օրենսդրություններով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և որ պետք չէ վտանգել արտահայտվելու ազատությունը:
3. Այդ հարցի ավելի խորը հետազոտության համար Իրավական հարցերի և մարդու իրավունքների կոմիտեն 1997թ. դեկտեմբերի 16-ին Փարիզում կազմակերպել է լսումներ հանրային գործիչների, նրանց ներկայացուցիչների և զանգվածային լրատվության միջոցների մասնակցությամբ:
4. Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված Անձնական կյանքի անձեռնամխելիության իրավունքն արդեն սահմանվել է Վեհաժողովի կողմից թիվ 428 բանաձևում (720) ներառված Զանգվածային լրատվության միջոցների և մարդու իրավունքների մասին հռչակագրում, որպես «սեփական հայեցողությամբ կյանք վարելու իրավունքը` նվազագույն միջամտությամբ»
5. Նոր հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հաշվի առմամբ, որոնք հնարավոր են դարձնում պահպանել և օգտագործել անձնական տվյալները, սեփական տվյալների հսկողության իրավունքը պետք է ավելացնել այդ սահմանմանը
6. Վեհաժողովը տեղյակ է, որ հաճախ անձնական կյանքին միջամտություններ են տեղի ունենում, նույնիսկ այն երկրներում, ուր դրա պաշտպանության համար հատուկ օրենքներ են գործում, քանի որ մարդկանց անձնական կյանքը չափազանց շահութաբեր ապրանք է դարձել զանգվածային լրատվության որոշակի միջոցների համար: Զոհերը հիմնականում հանրային գործիչներ են, քանի որ նրանց անձնական կյանքի մանրամասները լավ խթանում են վաճառքները: Միևնույն ժամանա, հանրային գործիչները պետք է ընդունեն, որ հասարակության մեջ իրենց զբաղեցրած հատուկ դիրքը, շատ դեպքերում սեփական ընտրությամբ, ավտոմատ կերպով հանգեցնում է իրենց անձնական կյանքի նկատմամբ ճնշման մեծացմանը:
7, Հանրային գործիչներ են հանդիսանում այն անձինք, ովքեր պետական պաշտոններ են զբաղեցնում կամ օգտագործում են պետական ռեսուրսներ և ավելի լայն իմաստով, բոլոր նրանք, ովքեր դեր են խաղում հանրային կյանքում, լինի դա քաղաքականության, տնտեսության, արվեստի, սոցիալական, սպորտի կամ որևէ այլ բնագավառում:
8. Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատության իրավունքի միակողմանի մեկնաբանությունից օգտվելով հաճախ զանգվածային լրատվության միջոցները ներխուժում են մարդկանց անձնական կյանք` պնդելով, որ իրենց ընթերցողներն հանրային գործիչների մասին ամեն ինչ իմանալու իրավունք ունեն:
9. Հանրային դեմքերի, մասնավորապես քաղաքական գործիչների, անձնական կյանքին վերաբերող որոշ փաստեր կարող են հետաքրքրել քաղաքացիներին և հետևաբար, ընթերցողները, ովքեր միևնույն ժամանակ ընտրողներ են հանդիսանում, իրավունք ունեն տեղեկանալ այդ փաստերի մասին:
10. Այդ պատճառով անհրաժեշտ է գտնել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված այդ երկու հիմնարար իրավունքների` անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի և արտահայտվելու ազատության իրավունքի հավասարակշռության ձև
11. Վեհաժողովը վերահաստատում է յուրաքանչյուր անձի` անձնական կյանքի անձեռնամխելիության իրավունքի և արտահայտվելու ազատության իրավունքի կարևորությունը, որպես ժողովրդավարական հասարակությունում հիմնարար իրավունքներ:
12. Այնուամենայնիվ, Վեհաժողովը մատնանշում է, որ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված անձնական կյանքի անձեռնամխելիության իրավունքը պետք է ոչ միայն պաշտպանին անձին հանրային իշխանությունների միջամտությունից, այլև մասնավոր անձանց կամ հաստատությունների, ներառյալ զանգվածային լրատվության միջոցների միջամտությունից:
13. Վեհաժողովը կարծում է, որ քանի որ բոլոր մասնակից պետություններն արդեն վավերացրել են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, և քանի որ բազմաթիվ ներպետական իրավական համակարգերում պարունակվում են այդպիսի պաշտպանությունը երաշխավորող դրույթներ, անձնական կյանքի անձեռնամխելիության ապահովման վերաբերյալ նոր կոնվենցիայի ընդունման անհրաժեշտություն չկա:
...»
Դ. Նախարարների խորհրդի 2004թ. հունիսի 24-ի բանաձևը (թիվ 59320/00) Ֆոն Հաննովերի վճռի կատարման մասին
2007թ. հոկտեմբերի 31-ին` Նախարարների տեղակալների 1007-րդ նստաշրջանին ընդունված Նախարարների խորհրդի բանաձևը (CM/ResDH(2007)124) շարադրված էր հետևյալ կերպ.
«Նախարարների խորհուրդը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան, որը սահմանում է, որ Կոմիտեն վերահսկում է մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վերջնական վճիռների կատարումը (այսուհետ` «Կոնվենցիա» և «Դատարան»)
Հաշվի առնելով Դատարանի կողմից Կոմիտեին փոխանցված ուժի մեջ մտած վճիռները,
Հիշելով, որ Դատարանի կողմից սույն գործով հաստատված Կոնվենցիայի խախտումները վերաբերում են դիմումատուի` արքայադուստր Կարոլինա դոն Հաննովերի` Մոնակոյի իշխան Ռենե 3-րդի ավագ դստեր անձնական կյանքի նկատմամաբ հարգանքի իրավունքին, Գերմանական դատարանների կողմից իր լուսանկարների շարքի հրապարակումն արգելելու վերաբերյալ նրա դիմումների մերժմանը (տե՛ս մանրամասները Հավելվածում),
Հրավիրելով պատասխանող պետության կառավարությանը տեղեկացնել Կոմիտեին Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված` վճիռը կատարելու Գերմանիայի պարտավորության կատարման ուղղությամբ ձեռք առնված միջոցների մասին,
Ուսումնասիրելով կառավարության կողմից տրամադրված տեղեկատվությունը Կոմիտեին կանոններին համապատասխան Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի կատարման համար,
Բավարարված լինելով, որ սահմանված ժամանակահատվածում, պատասխանող պետությունը վճարել է դիմումատուին վճռով սահմանված արդարացի փոխհատուցումը (տե՛ս մանրամասները Հավելվածում),
Հիշելով, որ Դատարանի կողմից խախտումների հաստատումը պահանջում է, վճռով սահմանված արդարացի փոխհատուցման վճարումից բացի նաև պատասխանող պետությունից, անհրաժեշտության դեպքում ընդունել
- Անհատական միջոցներ խախտումներին վերջ դնելու և դրանց հետևանքները վերացնելու համար, restitutio in integrum հնարավորինս հասնելու համար, և
- Համանման խախտումները կանխող նդհանուր միջոցներ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, քննության առնելով պատասխանող պետության կողմից ձեռք առնված միջոցները (տե՛ս հավելվածը), որ այն Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն կատարել է իր գործառույթները սույն գործով և
ՈՐՈՇՈՒՄ է ավարտել սույն գործի քննությունը:
Բանաձև CM/ResDH(2007)124 հավելվածը»
Տեղեկատվություն վճիռը կատարելու ուղղությամբ ձեռք առնված միջոցների վերաբերյալ
... Արդարացի փոխհատուցման վճարումը և անհատական միջոցները
...
բ) Անհատական միջոցներ
Չնայած Գերմանիայի օրենսդրությամբ նման հնարավորության վերապահմանը, դիմումատուն Եվրոպական դատարանի վճռից հետո որևէ գործողություն չի կատարել խնդրո առարկա լուսանկարների հետագա հրապարակումը կանխելու համար, այլ հայց է հարուցել համանման լուսանկարի կապակցությամբ (տե՛ս «Ընդհանուր միջոցներ», թիվ 4): Քարտուղարության ունեցած տեղեկատվության համաձայն Եվրոպական դատարանի վճռի առարկա լուսանկարները չեն վերահրապարակվել գերմանական մամուլի կողմից:
Ընդհանուր միջոցներ
- Եվրոպական դատարանի վճռի հրապարակումը և տարածումը. Վճիռը լայնորեն հրապարակվել է և քննարկվել Գերմանիայի իրավաբանական հանրության կողմից: Ինչպես Գերմանիայի դեմ կայացված բոլոր վճիռների դեպքում, այն հանրորեն հասանելի է Արդարադատության դաշնային նախարարության կայքում (, Themen: Menschenrechte, EGMR), որն ուղղակի հղում է ապահովում Դատարանի` գերմաներենով վճիռների համար վեբ կայքին (/T/D/Menschenrechtsgerichtshof/
Dokumente_auf_Deutsch/): Ավելին, Վճիռը Կառավարության ներկայացուցչի կողմից նամակով ուղարկվել է շահագրգիռ դատարաններին և արդարադատության մարմիններին:
- Ներպետական նախադեպային իրավունքի փոփոխությունը: Համանման գործեր լուծելիս ներպետական դատարանները հաշվի են առել Եվրոպական դատարանի վճիռը, այդպիսով ուղղակի գործողություն հաղորդելով դրան Գերմանիայի իրավունքում:
1) Հանրահայտ երգչի գործընկերը հաջողությամբ հայց է ներկայացրել Բեռլինի վերաքննիչ դատարան (KG Urt. v. 29.10.2004, 9 W 128/04, Neue Juristische Wochenschrift, NJW, 2005, p. 605- 607):
2) Կոնվենցիայի սկզբունքները, ինչպես որ դրանք սահմանվել են Եվրոպական դատարանի վճիռներում, նույնպես ճանաչվել են, նույնիսկ չնայած դրանք ուղղակիորեն կապված չէին գործի հետ, Համբուրգի շրջանային դատարանի կողմից կայացված ` նախկին կանցլեր Շրյոդերի հանրաճանաչության կոմերցիոն շահագործումն արգելող մի վճռով (AG Hamburg, Urt. v. 2.11.2004, 36A C 184/04, NJW-RR 2005, p. 196 - 198):
3) Եվրոպական դատարանի վճռի հիման վրա Գերմանիայի դաշնային քաղաքացիական դատարանը հաստատել է Ֆրանսիայի մայրուղիներից մեկում դիմումատուի ամուսնուն արագության գերազանցման համար տուգանելու մասին հոդվածի հրապարակումը թույլատրող վճիռը: Դատարանը սահմանել է, որ այս տեղեկության վերաբերյալ հասարակությունն հետաքրքրությունն արդարացված է, քանի որ այն իրավախախտում է հադիսանում, ինչը նրա վարքագիծը հանրային քննարկման թեմա է դարձնում (BGH, Urt. v. 15.11.2005, VI ZR 286/04, available via ):
4) Դիմումատուի վերաբերյալ 2005թ. հուլիսին, Համբուրգի շրջանային դատարանը (Landgericht), հղում կատարելով Եվրոպական դատարանի վճռին, որոշում է կայացրել ի օգուտ դիմումատուի` արգելելով նրան իր ամուսնու հետ Սբ. Մորիցի փողոցում դահուկային հանգստի ընթացքում պատկերող լուսանկարի հրապարակումը: Այնուամենայնիվ, 2005թ. դեկտեմբերին, երկրորդ ատյանը (Համբուրգի վերաքննիչ դատարան Oberlandesgericht) բեկանել է այդ որոշումը, հիմնավորել ով իր վճիռը ավելի շատ Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի (Bundesverfassungsgericht) նախադեպային պրակտիկայով: Դիմումատուի կողմից Դաշնային քաղաքացիական դատարանին (Bundesgerichtshof) բողոքարկման արդյունքում Դաշնային քաղաքացիական դատարանը 2007թ. մարտի 6-ին որոշել է, որ խնդրո առարկա լուսանկարը կարող է հրապարակվել: Իր պատճառաբանության մեջ ներպետական դատարանը, հավասարակշռելով խնդրո առարկա տարբեր շահերը, հստակորեն հաշվի է առել Եվրոպական դատարանի վճռում սահմանված Կոնվենցիոն պահանջները (BGH, Urt. v. 6.3.2007, VI ZR 14/06 available via )... .»
ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸԴատարանը նկատում է, որ մինչև գործի ընդդատությունը Մեծ պալատին զիջելը Պալատը միավորել է ներկայացված գանգատները մեկ այլ գանգատի` Աքսել Սպրինգեր ԱԳ-ն ընդդեմ Գերմանիայի (թիվ 39954/08տե՛ս վերը` կետ 3): Հաշվի առնելով, այնուամենայնիվ, փաստերի բնույթը և այդ գործերով առաջ քաշված էական հարցերը, Մեծ պալատն անհրաժեշտ է համարում առանձնացնել թիվ 39954/08 գանգատը սույն գանգատներից:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸԴիմումատուները գանգատվել են, Գերմանիայի դատարանների` 2002թ. փետրվարի 20-ին Frau im Spiegel ամսագրի թիվ 9/02 համարում և Frau aktuell ամսագրի թիվ 9/02 համարում տեղ գտած լուսանկարի հետագա հրապարակումն արգելող կարգադրության արձակման մերժումից: Նրանք պնդել են, որ տեղի է ունեցել իրենց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտում, որը երաշխավորված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով և որի գործի համար նշանակություն ունեցող մասերը սահմանում են հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ու ընտանեկան կյանքի... նկատմամբ հարգանքի իրավունք։
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ ... այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության։»
Ա. Ընդունելիություն
Դատարանը նկատում է, որ սույն գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ ա) կետի իմաստով: Այն նկատում է այնուհետև, որ գանգատն անընդունելի համարելու որևէ այլ հիմք չի պարզվել և այդ իսկ պատճառով այն պետք է համարվի ընդունելի:
Բ. Էությունը
Կողմերի փաստարկները
(ա) Կառավարությունը Կառավարությունը մատնանշել է, որ արդյունքում որևէ հակասություն առկա չի եղել Դաշնային սահմանադրական դատարանի և Դատարանի միջև: Կառավարությունը նկատել է, որ 2004թ. հոկտեմբերի 14-ի իր վճռում (Գյորգյուլյու վճիռ թիվ BvR 1481/04, Դաշնային սահմանադրական դատարանի զեկույցներ, վճիռներ և որոշումներ թիվ 111, կետ 307), Դաշնային սահմանադրական դատարանը սահմանել է, որ առկա են եղել սահմանադրական բողոք ներկայացնելու հիմքեր, քանի որ ներպետական դատարանը բավարար չափով հաշվի չի առել Կոնվենցիան կամ Դատարանի նախադեպային պրակտիկան: Կառավարությունը նշել է, որ սույն գործերով Արդարության դաշնային դատարանը և Դաշնային սահմանադրական դատարանը հաշվի են առել Դատարանի նախադեպային իրավունքը, մասնավորապես Ֆոն Հաննովերի վճիռ: Այդ իսկ պատճառով չի կարելի պնդել, որ Գերմանիայի դատարանների մի մասի կողմից մերժողականություն է դրսևորվել, ընդհակառակը, նրանք ավելի մեծ պաշտպանություն են տրամադրել անձնական իրավունքներին, քան նախկինում: Կառավարությունը նշել է, որ սույն գանգատները վերաբերում են ըստ էության միայն մեկ լուսանկարի: Կառավարության պնդմամբ, չնայած ճշմարիտ է, որ 2002թ. փետրվարի 20-ին հրապարակված լուսանկարները, չնայած նույնական չեն, սակայն ակնհայտորեն նույն շարի մասն են, փաստ է, որ անկողմնակալ դիտողի տեսակետից դա դիմումատուների միևնույն լուսանկարչական պատկերումն է, չնայած տարբեր չափի և ֆորմատի: Կառավարությունը նկատել է որ Դաշնային սահմանադրական դատարանի 2008թ. փետրվարի 26-ի վճռում ուսումնասիրված այլ լուսանկարների կապակցությամբ կամ Արդարության դաշնային դատարանն է անփոփոխ թողել դրանց հրապարակման վերաբերյալ կարգադրությունը կամ դրանք Դատարան ներկայացված առանձին գանգատի առարկա են հանդիսացել: Դիմումատուների կողմից իրենց նկատառումներում հիշատակված այլ լուսանկարները, չեն կարող քննության առնվել Դատարանի կողմից, քանի որ համապատասխան ներպետական դատավարությունները դեռ ավարտված չեն:Կառավարությունը նշել է, որ մինչև Ֆոն Հաննովերի գործով վճիռը Գերմանիայի դատարանները կիրառել են «Ժամանակակից հասարակության ականավոր գործչի» կոշտ հայեցակարգը, որը սահմանափակ պաշտպանության էր արժանանում Գերմանիայի օրենքով: Ֆոն Հաննովերի գործով վճռից հետո Արդարության դաշնային դատարանը մի հրաժարվել է այդ հասկացությունից և մշակել նոր հայեցակարգ` (տարբերակված) պաշտպանության մասին, որի համաձայն այսուհետ անհրաժեշտ էր յուրաքանչյուր լուսանկարի կապակցությամբ ցույց տալ, թե ինչումն է դրա հրապարակման շահը: Ավելին, Արդարության դաշնային դատարանի կողմից ընդունված նոր մոտեցման համաձայն մրցակցող շահերի հավասարակշռման համար անհրաժեշտ է պարզել արդյոք հրապարակումը նպաստում է հասարակական քննարկմանը: Հրապարակման տեղեկատվական արժեքն այդ կապակցությամբ առանձնապես կարևոր է: Ամփոփելով, Դաշնային սահմանադրական դատարանի կողմից հավանության արժանացած Արդարության դաշնային դատարանի նոր նախադեպային պրակտիկան ավելի մեծ կշիռ է հաղորդել անձնական իրավունքների պաշտպանությանը, ինչպես վկայում է` երեք լուսանկարներից երկուսն արգելելու վերաբերյալ կարգադրության արձակման փաստը: Բացի այդ, խնդրո առարկա լուսանկարը և այն ուղեկցող հոդվածները կարող են հստակորեն տարբերակվել Ֆոն Հաննովերի վճռի առարկա հանդիսացած լուսանկարներից և դրանց մեկնաբանություններից:Կառավարությունն առարկել է դիմումատուների պնդման դեմ, որ Դատարանի հստակ եզրակացությունների համաձայն, առաջին դիմումատուն մասնավոր անձ է: Դատարանը մի քանի վճիռներում հիշատակել է նրան, որպես հանրային գործիչ` նրան մասնավոր անձից տարբերակելու համար (տե՛ս վերը նշված Գուրգենիձեն` կետ 40 17 հոկտեմբերի 2006թ.; Շական, կետ 27; և Ռեկլոսը և Դավուրիլիսն ընդդեմ Հունաստանի, թիվ 1234/05, կետ 38, 15 հունվարի 2009թ.): Դիմումատուներին որպես հանրային գործիչներ բնութագրելիս Գերմանիայի դատարանները պարզապես հետևել են Դատարանի նախադեպային պրակտիկային: Որպես կառավարող հարստության անդամ, առաջին դիմումատուն հանրությանը ներկայանում է իշխանության պաշտոնական գործառույթներով: Ավելին, նա Արքայադուստր Գրեյսի հիմնադրամի նախագահն է, որի գործունեությունը հրապարակվում է Մոնակոյի իշխանությունների կողմից իշխանության պաշտոնական տարեգրքում:Կառավարությունը նշել է, որ դիմումատուները չեն գանգատվել ներպետական դատարաններում այն հանգամանքների կապակցությամբ, որոնցում արվել են լուսանկարները, չնայած դրանք գործոններ են, որոնք որպես կանոն, դատարանները պատշաճորեն հաշվի են առնում: Կառավարության պնդմամբ, չնայած խնդրո առարկա լուսանկարները վստահաբար արվել էին առանց համապատասխան կողմերի իմացության կամ համաձայնության, դա չի նշանում, որ դրանք ծածուկ են կատարվել կամ դիմումատուների համար անբարենպաստ պայմաններում:Կառավարությունը պնդել է, որոշ գործերի հատուկ բնույթը, ինչպիսին որ սույն գործն է, որոնցում ներպետական դատարաններից պահանջվում է հավասարակշռել երկու կամ ավելի մասնավոր անձանց իրավունքները և շահերը հանգում է այն փաստին, Դատարանում ընթացող դատավարությունները փաստորեն սկզբնական հայցի շարունակությունն են, որը հնարավորություն է տալիս ներպետական դատավարությունների կողմերից յուրաքանչյուրին դիմել Դատարան: Որոշակիորեն այդ պատճառով է, որ միայն մրցակցող շահերի հավասարակշռության կիրառումը բավարար չէր և պետք է լուծումների «միջանցք» լինի որի սահմաններում ներպետական դատարաններին պետք է թույլ տրվի որոշումներ կայացնել Կոնվենցիային համապատասխան: Այդպես չվարվելու դեպքում Դատարանը յուրաքանչյուր գործով ստիպված պետք է լինի ինքնուրույն որոշում կայացնել, որը դժվար է թե նրա խնդրին է: Հետևաբար, այն պետք է սահմանափակի դրա հետազոտության սահմանները և միջամտի միայն այն դեպքում երբ ներպետական դատարանները հավասարակշռության կիրառման ժամանակ որոշակի հատուկ հանգամանքներ հաշվի չեն առել կամ երբ այդպիսի կիրառման արդյունքն ակնհայտ անհամաչափ է (տե՛ս օրինակ Կումպենեն և Մազերեն ընդդեմ Ռումինիայի [GC], թիվ 33348/96, կետեր 111‑120, ՄԻԵԴ 2004‑XI): Կառավարությունը պնդել է, որ Պետության և քաղաքացու փոխհարաբերությունների դեպքում շահագրգիռ անձի կողմից ազատության ձեռք բեումը հանգեցնում է Պետության իրավազորության կորստի, այն դեպքում երբ երկու քաղաքացիների միջև հարաբերություններում շահագրգիռ անձանցից մեկի իրավունքն ավելի ծանրակշիռ համարելու դեպքում սահմանափակում է մյուսների իրավունքները, ինչն արգելված է Կոնվենցիայի 53-րդ հոդվածով: Դատարանի քննության սահմանները համապատասխանաբար նվազում են այդպիսի դեպքերում:Կառավարությունն ընդգծել է սույն գործով Պետության ունեցած հայեցողության շրջանակը: Հայեցողության շրջանակը կախված է խնդրո առարկա գործողությունների բնույթից և սահմանափակումների հետապնդած նպատակից: Իր վերջին նախադեպային պրակտիկայում, Դատարանն, ավելին, Պետությանը հայեցողության լայն շրջանակ է ընձեռում Կոնվենցիայի 8-րդ հոդվածով առնչվող գործերով (Ա-ն ընդդեմ Նորվեգիայի, թիվ 28070/06, կետ 66, 9 ապրիլի 2009թ., և Արմոնասն ընդդեմ Լիտվայի, թիվ 36919/02, կետ 38, 25 նոյեմբերի 2008թ.): Ընդհանուր առմամբ, պետությանն ընձեռված հայեցողություն ավելի լայն էր, երբ առկա էր եվրոպական համերաշխություն: Կառավարության պնդմամբ, չնայած Եվրոպայում իրավական համակարգերի ներդաշնակության միտումներին, տարբերություններն այնուամենայնիվ մնում են, ինչի մասին է վկայում Եվրոպական միությունում ոչ պայմանագրային պարտավորությունների դեպքում իրավական նորմերի բախման վերաբերյալ կանոնակարգի ընդունման մասին բանակցությունների տապալումը (Կանոնակարգ ԵՄ թիվ 864/2007, 11 հուլիսի 2007թ. – Հռոմ II Կանոնակարգ): Հայեցողության շրջանակը լայն է նաև երբ ներպետական իշխանությունները պետք է հավասրակշության հասնեն մրցակցող մասնավոր և հանրային շահերի կամ Կոնվենցիոն իրավունքների միջև (Դիքսոնն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 44362/04, կետ 78 ՄԻԵԴ 2007‑XIII, և Էվանսն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 6339/05, կետ 77, ՄԻԵԴ 2007‑I): Ավելին, Եվրոպական միության արդարության դատարանի նախադեպային իրավունքը ակնհայտորեն նույն մոտեցումն է ցուցաբերում (Շմիթբերգերի գործը 12 հունիսի 2003թ., C-112/00, և Օմեգայի գործը, 14 հոկտեմբերի 2004թ., C‑36/02):
(բ) Դիմումատուները
Դիմումատուները ցանկացել են ընդգծել սույն գանգատների ենթատեքստը: Քանի որ առաջին դիմումատուն կորցրել է իր առաջին ամուսնուն ողբերգական հանգամանքներում 1985թ. զանգվածային լրատվության միջոցները գիտակցել են որ այրու և նրա երեք երիտասարդ զավակների պատմությունը լավ կվաճառվի և շահութաբեր շուկա կապահովի: Չնայած Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգրքի համաձայն այդպիսի լուսանկարների նկարահանումը և հրապարակումը Ֆրանսիայում արգելվում է, դիմումատուները այնուամենայնիվ հետապնդվել են պապարացցիի կողմից ով կարողացել էր լուսանկարներն այլ շուկաներում, մասնավորապես Գերմանիայում: Չնայած հասարակությունը նախկինում երբևէ չէր լսել երկրորդ դիմումատուի մասին, առաջին դիմումատուի հետ ամուսնությունից և իրենց զավակի ծնունդից ի վեր նրան նույնպես հետապնդում են պապարացիները: Գերմանիայի քաղաքացիական դատարանների որոշումների համաձայն, որոնք 1999թ. հաստատվել են նաև Դաշնային սահմանադրական դատարանի կողմից, դիմումատուները կարող էին դեմ լինել այդպիսի լուսանկարների հրապարակմանը, միայն եթե նրանք մեկուսի վայրում էին, հասարակության տեսադաշտից դուրս: Դիմումատուները մշտապես տեղյակ են եղել, որ իրենց դիտարկում են, հետևում և հետապնդում և այդ իսկ պատճառով մեծ հույսեր էին կապում Ֆոն Հաննովերի վճռի հետ, որով Դատարանը կասկածի տակ է դրել ներպետական դատարանների նախադեպային պրակտիկան: Նրանք համապատասխանաբար վեց հայց են ներկայացրել լուսանկարների կապակցությամբ, որոնք համեմատելի են Ֆոն Հաննովերի վճռի առարկա հանդիսացած լուսանկարներին: Թվում է, այնուամենայնիվ, որ Գերմանիայի իշխանությունները պատրաստ չեն եղել հետևել այդ վճռին: Դրա մասին են վկայում և Արդարադատության դաշնային նախարարի և Գերմանիայի կանցլերի` այդ ժամանակ արված հայտարարությունները, համաձայն որոնց Դատարանի վճիռը պարտադիր չէ Գերմանիայի դատարանների համար քանի որ Դաշնային սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքն ավելի բարձր աստիճանի է քան Կոնվենցիան, և հետագայում զեկուցող դատավորների կողմից Դաշնային սահմանադրական դատարանում Կարոլինա ֆոն Հաննովերի գործով հայտնած կարծիքներով, 2004թ. հրապարակված հարցազրույցում և 2009թ. հրապարակված հոդվածում:Գերմանիան կտրականապես մերժել է մինչ օրս կիրառել Ֆոն Հաննովերի վճիռը` խախտելով Կոնվենցիայի 46-րդ հոդվածը: Համապատասխանաբար, Գյորգյուլյուի վճռով Դաշնային սահմանադրական դատարանը նկատել է, որ պետք է խուսափել Դատարանի վճիռների անվերապահ կատարումից: Վերաքննիչ դատարանը հստակորեն հաստատել է սույն գործով, որ Դաշնային սահմանադրական դատարանի 1999թ. վճիռը գերակայում է: Արդարության դաշնային դատարանը և Դաշնային սահմանադրական դատարանը, իրենց հերթին, շրջանցել են Ֆոն Հաննովերի վճիռը և շարունակել են հենվել Ժամանակից հասարակության ականավոր դեմքի հայեցակարգի վրա, որոնք կասկածի տակ են դրվել Դատարանի կողմից, «հայտնի անձինք» կամ «նշանավոր գործիչներ» եզրույթների կիրառմամբ և հղում կատարելով` de facto տարածական մեկուսացման գործոնին` օգտագործելով «հանգստի կամ ազատ ժամանակ, ազատ մասնագիտական կամ ամենօրյա կյանքի սահմանափակումներից» արտահայտությունը: Դիմումատուները շարունակել են հանդիսանալ իրենց ամենօրյա և անձնական կյանքի վերաբերյալ լրատվական հոդվածների սուբյեկտներ և հետապնդվել պապարացցիների կողմից, մինչ Գերմանիայի դատարանները ոչինչ չեն ձեռնարկել այդ ամենը դադարեցնելու համար: Քանի որ նրանց համար անհնար է եղել իմանալ, արդյոք նրանք պաշտպանված են պապարացցիների հետապնդումից նրանք գանգատվել են իրավական անպահպանության անհանդուրժելի իրավիճակից և դրանցից բխող դատավարությունների և դրանից բխող ծախսերի նշանակալի սպառնալիքից:Դիմումատուները պնդել են, որ լուսանկարներից ոչ մեկը, թե առանձին և թե ուղեկցող հոդվածի հետ միասին դիտարկված չի նպաստում ժողովրդավարական հասարակությունում հանրային հետաքրքրության քննարկմանը: Դրանք ծառայում են զուտ ընթերցողության որոշակի շրջանակի հետաքրքրասիրության բավարարմանը: Ինչպես և որտեղ են իրենց հանգիստն անցկացնում դիմումատուները հստակորեն չի վերաբերում որևէ հարցի, որը նյութական ազդեցություն ունի հանրության վրա: Դիմումատուների զբոսանքն իրենց հանգստի ընթացքում ժամանակակից հասարակության իրադարձություն չէ, հատկապես, եթե այն չի ձեռնարկվել որևէ պաշտոնական գործառույթի իրականացման ընթացքում:Հղումը խնդրո առարկա լուսանկարներն ուղեկցող հոդվածում իշխան Ռենեյի երկարատև վատառողջությանը չի կարող ժխտել այդ եզրակացությունը: Հոդվածն այն մասին չէր, թե արդյոք իշխան Ռենեյի հիվանդությունը խոչընդոտում է նրան կատարել իր ինքնակալական խնդիրները: Ընդամենը մի քանի նախադասություն էր ընթերցողների տեղեկացնում նրա հիվանդության մասին. հոդվածը հիմնականում դիմումատուների և իշխանի ընտանիքի այլ անդամների անձնական կյանքի մասին էր: Իշխանի հիվանդությունը ընդամենը պատրվակ է եղել Դիմումատուների անձնական կյանքի լայն անդրադարձի համար: Արդեն կասկածելի է, արդյոք իշխան Ռենեյի` իր դստեր Ստեֆանիի հետ լուսանկարի հրապարակումը կարող է արդարացվել, այդպիսով սույն գործով բողոքարկված լուսանկարի հրապարակումը հստակորեն արդարացված չէ: Նույնիսկ եթե իշխանի հիվանդությունը տեղեկատվական արժեք է ունեցել, որևէ իրական կապ դիմումատուների դահուկային հանգստի և այդ հիվանդության մեջ առկա չէ: Պարզ հոդվածը առավել քան բավարար կլիներ հանրության հետաքրքրության բավարարման համար:Դիմումատուները հայտնել են, անսովոր կամ դատապարտելի ոչինչ չկա իշխանի հիվանդության ընթացքում ինչպես մնացած ընտանիքներն իրենց դստեր հետ մի քանի օր դահուկային հանգիստ անցկացնելու մեջ: Այդ տեղեկատվությունն ընդհանրապես չի վերաբերում այն բանին, թե ինչպես է կառավարվում Մոնակոյի իշխանությունը: Հստակ է, որ երբ ընտանիքի անդամներից մեկը տառապում է երկարատև հիվանդությունից հարազատները հատուկ պաշտպանության կարիք ունեն այն մի քանի օրվա ընթացքում, երբ կարող են հանգստանալ: Եթե հարազատի վատառողջությունը բավարար հիմք լիներ լուսանկարների հրապարակման համար, 8-րդ հոդվածի երաշխիքները կխարխլվեին և մամուլը կարող էր պարբերաբար հաղորդել դիմումատուների անձնական կյանքի մասին: Եթե լուսանկարները պատկերեին իշխանին այցելող դիմումատուներին, ժամանակակից հասարակության իրադարձությունը կլիներ այցելությունը, և եթե նրանք այլ վայրում լինեին իրադարձությունը կլիներ նրանց բացակայությունը: Գերմանական զանգվածային լրատվության միջոցները լիովին ընկալել են դա. նրանք կարող են հարստացնել իրենց հոդվածները մի քանի նախադասությամբ` արհեստականորեն տեղեկատվական արժեքի առաջացնելու համար:Դիմումատուները գանգատվել են Գերմանական դատարանների կողմից հավասարակշռության կիրառման ժամանակ երկու կարևոր գործոնների բացակայությունից: Նրանք պնդել են, որ դատարանները հաշվի չեն առել այն փաստը, որ իրենք երբևք չեն ձգտել զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իրենց անձնական կյանքի մանրամասները, այլ մշտապես պաշտպանել են իրենց ցանկացած անօրինական հրապարակումից: Նրանք, այդպիսով, իրենց մասնավոր կյանքը պաշտպանության օրինական ակնկալիք ունեին: Ավելին, ի տարբերություն Դատարանի, Գերմանիայի դատարանները հաշվի չեն առել այն փաստը որ դիմումատուներին մշտապես դիտարկում և հետապնդում են պապարացցիները և որ լուսանկարներն արվել են առանց նրանց իմացության կամ համաձայնության: Ավելին, առաջին դիմումատուն երբևէ չի եղել Մոնակոյի իշխանության գահին. Նրա հայրը դեռ կենդանի է եղել, երբ արվել են լուսանկարները: Վերջինիս մահից հետո նրա եղբայր Ալբերտն է հաջորդել նրան գահին:Դիմումատուները հայտնել են, որ Ֆոն Հաննովերի վճռից ի վեր, որում Դատարանը հստակորեն սահմանել է այն չափանիշները, որոնք պետք է պահպանվեն լուսանկարների ապօրինի հրապարակման դեպքում, Գերմանիայի իշխանությունները չեն կարող այլև հղում կատարել հայեցողության շրջանակին: Նրանց պնդմամբ, Եվրոպական համաձայնությունը ծագել է այդ վճռի ազդեցությամբ հետո ինչպես դա ցույց է տալիս 1998թ. Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձևը: Տարբերությունները, որոնք մնացել են` մանրուքներում են: Ֆոն Հաննովերի վճիռը հաստատված նախադեպային պրակտիկայի մի մասն է և հետագայում հաստատվել է մի քանի անգամ: Դիմումատուները զարմանք են հայտնել, որ Դատարանը, Եվրոպայի գերագույն դատարանը, քննության ավելի նեղ իրավազորություններ ունի քան Դաշնային սահմանադրական դատարանը` 7 Tage ամսագրում հրապարակված լուսանկարների դատավարություններում (վերը` կետ 40), և չեղյալ է համարել գործը քննած տասնմեկ պրոֆեսիոնալ դատավորների կարծիքը և ամենայն մանրամասնությամբ փոփոխել իր սեփական կարծիքը:
Երրորդ անձանց նկատառումները
(ա) Գերմանիայի ամսագրերի խմբագիրների միություն
երրորդ անձ հանդես եկող միությունը նկատել է, որ Դատարանի կողմից կայացված Ֆոն Հաննովերի վճիռը նշանակալի ազդեցություն է ունեցել Գերմանիայում մամուլի ազատության վրա: Հետևելով այդ վճռին Գերմանիայի դատարանները նախկինից ավելի նվազ կշիռ էին հաղորդում մամուլի ազատությանը: Նրանց որոշումներն այժմ համապատասխանում են Դատարանի նախադեպային իրավունքին, որին նրանք հաճախակի հղումներ են կատարում: Միություն հայտնել է, որ մամուլը իր ` «հանրային պահապանի» դերը կատարելիս, խնդիր ունի հետևել ունի ոչ միայն խորհրդարաններին, կառավարման և այլ քաղաքական իրադարձություններին, այլ նաև դիտարկել հանրային կյանքն ընդհանրապես` լինի դա քաղաքականության, տնտեսության, արվեստի, սոցիալական, մարզական կամ այլ ոլորտներում: Ինչպես այլ արքայական ընտանիքների անդամները, առաջին դիմումատուն օրինակ է ծառայում և անկասկած հանրային գործիչ է: Միությունը նշել է, որ 2003թ. ի վեր առաջին դիմումատուն հանդիսացել է UNESCO-ի բարի կամքի դեսպան, կոչում, որով պարգևատրվել են այնպիսի հանրահայտ մարդիկ ինչպես օրինակ Նելսոն Մանդելան, Կլաուդիա Կարդինալեն կամ Պիեռ Կարդենը: Դատարան, ավելին, առաջին դիմումատուին որակել է, որպես հանրային գործիչ Ֆոն Հաննովերի վճռին հաջորդած վճիռներում: Միության կարծիքով անձնական կյանքի պաշտպանությունն արդեն բավականին ընդարձակ էր մինչև Ֆոն Հաննովերի վճիռը և այդ պաշտպանությունը հետագայում ավելի է ընդարձակվել: Գերմանիայի դատարանները այդ իսկ պատճառով չեն գերազանցել հայեցողության իրենց սահմանները: Ֆրանսիայում գոյություն ունեցող ստանդարտը չի կարող օրինակ հանդիսանալ Եվրոպայի համար:
(բ) Ehrlich & Sohn GmbH & Co KG հրատարակչական ընկերություն
Որպես երրորդ անձ հանդես եկող հրատարակչական ընկերությունը կրկնել է Գերմանիայում մամուլի ազատության անհրաժեշտությունը, մասնավորապես հաշվի առնելով երկրի նախկին ազգային սոցիալիստական ժամանակաշրջանը: Այն նկատել է, որ Դաշնային սահմանադրական դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկայի համաձայն, ժամանցային լրատվամիջոցները նույնպես օգտվում են մամուլի ազատության պաշտպանության իրավունքից: Ավելին, որպես հանգուցյալ Եվրոպական երկրի ինքնիշխան իշխանի դուստր, ներկայիս իշխան ի քույր և գերմանական նախկին ազնվական հարստության գլխի կին առաջին դիմումատուն անկասկած հանրային գործիչ է, ով, առնվազն Եվրոպայում, ուշադրություն է գրավում: Հրատարակչական ընկերությունը նկատել է, վերջապես, որ Դատարանի կողմից 2004թ. կայացված Ֆոն Հաննովերի վճռից հետո Գերմանիայի դատարանները շեղվել են նախադեպից սահմանափակելով պաշտոնական իրադարձություններից դուրս և առանց շահագրգիռ անձանց համաձայնության այդ անձանց լուսանկարների հրապարակման հնարավորությունը` այդպիսով խստորեն սահմանափակելով տեղեկատվության և մամուլի ազատությունը:
(գ) Զանգվածային լրատվության միջոցների իրավաբանների միություն
Երրորդ անձ ներգրավված միությունը պնդել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը չի ստեղծում պատկերի օգտագործման իրավունք կամ, ավելին` հեղինակության իրավունք: Անձի լուսանկարի հրապարակումն ինքնին անհրաժեշտաբար չի հանգեցնում այդ դրույթով երաշխավորված իրավունքներին միջամտության: Պարզելու համար, թե արդյոք տեղի է ունեցել միջամտություն, հաշվի պետք է առնել բոլոր հանգամանքները և անհրաժեշտ է լրջության որոշակի մակարդակ: Կենսական է, որ հասարակական հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ հաղորդող զանգվածային լրատվության միջոցները պաշտպանված լինեն: Միության պնդմամբ, չնայած Դատարան Ֆոն Հաննովերի վճռով իրավացիորեն որոշել է որ պետք է հաշվի առնվի այն ենթատեքստը, որում արվել է լուսանկարը, այն չափազանց հեռու է գնացել պնդելով, սխալմամբ, որ ցանկացած լուսանկարի հրապարակման վրա տարածվում է 8-րդ հոդվածի գործողությունը: Դատարանը, դժբախտաբար, հաստատել է, այդ դիրքորոշումը հետագա վճիռներում: Միությունը պնդել է, որ ճշմարիտ մոտեցման համաձայն առաջին հերթին պետք է ուսումնասիրել, թե արդյոք հրապարակված լուսանկարը վերաբերում թե չի վերաբերում անձնական կյանքի ոլորտին: Այդ ենթատեքստում նշանակություն պետք է տրվի թե արդյոք շահագրգիռ անձը, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, գաղտնիության օրինական ակնկալիք է ունեցել: Եթե ոչ, ուրեմն հարցն ավարտված է, քանի որ 8-րդ հոդվածը կիրառլեի չէ: Եթե այո, ներպետական դատարանները պետք է հավասարակշռեն Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված հավասար կարգավիճակ ունեցող մրցակցող իրավունքները` հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները: Հավասարակշռության կիրառումը և գործի ելքը հարցեր են, որոնք ներառվում են պետության հայեցողության շրջանակում: Դատարանը պետք է միջամտի, միայն եթե ազգային իշխանությունները չեն կիրառում հավասարակշռություն կամ նրանց որոշումները ողջամիտ չեն: Վերջապես, գրավոր հաղորդման մեջ լուսանկարի ներառման հարցը խմբագրի հայեցողության ներքո է և դատավորները չեն կարող փոխարինել այն սեփական կարծիքով:
(դ) Զանգվածային լրատվության միջոցների իրավական պաշտպանության նախաձեռնության, Մամուլի միջազգային ինստիտուտի և Թերթերի և նորությունների հրատարակիչների համաշխարհային միության միացյալ տեսակետը
Երրորդ անձ հանդես եկող միությունները հայտնել են, որ լայնատարած միտում կարող է նկատվել Պայմանավորվող պետություններում ներպետական դատարանների կողմից` Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքները 10-րդ հոդվածով սահմանվածներին հավասարակշռելու Դատարանի կողմից շարադրված սկզբունքների և ստանդարտների միաձուլման վերաբերյալ, նույնիսկ եթե որոշակի գործոնի տրված անհատական նշանակությունը տարբերվում է տարբեր պետություններում: Նրան հցղում են կատարեն Շասսանուն և այլոք ընդդեմ Ֆրանսիայի գործին (([GC], թիվ. 25088/94, 28331/95 և 28443/95, կետ 113, ՄԻԵԴ 1999‑III), նշելով, որ դատարանը նշել է, որ այն Պայմանավորվող պետություններին հայեցողության լայն շրջական կընձեռի մրցակցող շահերի իրավիճակում: Պայմանավորվող պետությունները նմանապես սովորաբար օգտվում են հայեցողության լայն շրջանակից, մասնավոր կողմերի կամ այլ ոլորտների հետ կապված հարաբերություններում դրական պարտավորությունների հետ կապված, որոնց վերաբերյալ կարծիքները խողովրդավարական հասարակություններում կորղ են ողջամտորեն նշանակալիորեն տարբերվել (Ֆրետտեն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 36515/97, կետ 41, ՄԻԵԴ 2002‑I): Դատարանն, ավելին, արդեն ընձեռել է Պայմանավորվող պետություններին հայեցողության լայն շրջանակ Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածների կապակցությամբ հավասարակշռության կիրառմանը վերաբերող մի գործով (տե՛ս վերը` .-ն ընդդեմ Նորվեգիայի` կետ 66): Դրա դերը հստակորեն հաստատելն է, որ Պայմանավորվող պետությունները ներդրել են արդարացի հավասարակշռության պարզման մեխանիզմ և արդյոք կոնկրետ գործոնները հաշվի են առնվել ներպետական դատարաններում այդպիսի հավասարակշռություն հաստատելիս Կոնվենցիայի և դրա նախադեպային իրավունքին համապատասխան: Այն պետք է միջամտի միայն եթե ներպետական դատարանները նշանակություն են տվել ոչ էական գործոնների կամ եթե ներպետական դատարանների եզրակացությունները ակնհայտ կամայական են կամ եթե հանրագումարում անտեսում են քննության առարկա անձնական կյանքի կամ հեղինակության շահերը: Այլ կերպ, այն ենթակա է այդպիսի գործերի քննության վերաքննիչ դատարանի վերածվելու սպառնալիքի:
Դատարանի գնահատականը
(ա) Գանգատի քննության սահմանները
Դատարանն ի սկզբանե նկատում է, որ սույն գործով իր խնդիրը չէ քննության առնել, թե արդյոք Գերմանիան կատարում է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով սահմանված իր պարտավորությունները 2004թ. կայացված Ֆոն Հաննովերի վճռի կատարման կապակցությամբ, քանի որ այդ խնդիրը Նախարարների կոմիտեի պարտավորությունն է (տե՛ս Կենդանիների արդյունաբերական բուծման դեմ միությունն ընդդեմ Շվեյցարիայի (թիվ 2) [GC],թիվ 32772/02, կետ 61, ՄԻԵԴ 2009‑..., և Օջալանն ընդդեմ Թուրքիայի (dec.), թիվ 5980/07, 6 հուլիսի 2010թ.): Սույն գանգատները վերաբերում են միայն դիմումատուների կողմից հարուցված նոր դատավարություններին, որոնք հաջորդում են Ֆոն Հաննովերի դատավճռին և վերաբերում են նրանց այլ լուսանկարների հրապարակմանը (տե՛ս վերը` կետեր 15-20):
(բ) Ընդհանուր սկզբունքներ
(i) Անձնական կյանքի վերաբերյալ
Դատարանը կրկնում է, որ անձնական կյանքի հասկացությունը տարածվում է անձի ինքնությանը վերաբերող ասպեկտներին, ինչպիսիք են անձի անունը, լուսանկարը կամ ֆիզիկական և բարոյական ամբողջականությունը. Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված երաշխիքը հիմնականում նպատակ ունի ապահովել այլ մարդկանց հետ հարաբերություններում յուրաքանչյուր անձի անհատականության զարգացումը` առանց արտաքին միջամտության: Այդպիսով, անձի` այլ անձանց հետ փոխգործողության շրջանը, նույնիսկ հասարակական ենթատեքստում, կարող է ներառվել անձնական կյանքի սահմաններում: Լուսանկարի հրապարակումը կարող է այդպիսով ներխուժել անձի անձնական կյանք նույնիսկ եթե այդ անձը հանրային գործիչ է (տե՛ս Շլյուսսելն ընդդեմ Ավստրիայի (dec.), թիվ 42409/98, 21 փետրվարի 2002թ.; վերը նշված Ֆոն Հաննովերը` կետեր 50 և 53; վերը նշված Շասսան` կետ 29; և Պետրինան ընդդեմ Ռումինիայի թիվ 78060/01, կետ 27, 14 հոկտեմբերի 2008թ.):Լուսանկարների հետ կապված Դատարանը հաստատել է, որ անձի պատկերը հանդիսանում է իր անհատականության գլխավոր հատկանիշներից, քանի որ այն ի ցույց է դնում անձի ուրույն հատկանիշները և տարբերակում է անձին իր նմաններից: Անձի պատկերի պաշտպանությունն այդպիսով անձնական զարգացման էական բաղադրիչներից է: Այն առավելապես ենթադրում է անձի` այդ պատկերի օգտագործումը հսկելու, ներառյալ դրա հրապարակումն արգելելու իրավունքը (տե՛ս վերը նշված Ռեկլոսը և Դավուրլիսն ընդդեմ Հունաստանի` կետ 40):Դատարանը կրկնում է նաև, որ որոշ հանգամանքներում, նույնիսկ եթե անձը հայտնի է ընդհանուր հանրությանը, նա կարող է ապավինել իր անձնական կյանքի պաշտպանության և հարգանքի «օրինական ակնկալիքին» (տե՛ս վերը նշված Ֆոն Հաննովերը` կետ 51, Լեեմպուլը & «Սինե Ռեվյու հրատարակպություն» բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Բելգիայի, թիվ 64772/01, կետ 78, 9 նոյեմբերի 2006թ.; Ստանդարտ Վերլագս GmbH ընդդեմ Ավստրիայի (թիվ. 2), թիվ 21277/05, կետ 48, 4 հունիսի 2009թ.; և Աշետ Ֆիլիպակի Ասսոսյե (Իսի Պարի) (Hachette Filipacchi Associés (ICI PARIS) ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 12268/03, կետ 53, 23 հուլիսի 2009թ.): Քննվող գործի նման գործերում խնդրո առարկան ոչ թե պետության գործողությունն է, այլ դիմումատուի անձնական կյանքին ներպետական դատարանների կողմից տրամադրվող պաշտպանության վիճարկվող անհամապատասխանությունը: Չնայած 8-րդ հոդվածի հիմնական նպատակը անձին հանրային իշխանությունների կամայական միջամտությունից պաշտպանությունն է, այն պարզապես չի հարկադրում պետությանը ձեռնպահ մնալ այդպիսի միջամտությունից. ի հավելումն պետության բացասական պարտականության կարող են լինել անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ արդյունավետ հարգանքի դրական պարտավորություններ: Այդ պարտավորությունները կարող են ներառել անձնական կյանքի նկատմամբ հարգանք ապահովելու համար նախատեսված միջոցների ընդունումը նույնիսկ անհատների` միմյանց միջև առկա հարաբերությունների կապակցությամբ (տե՛ս Իքսը և Իգրեկն ընդդեմ Նիդեռլանդների, 26 մարտի 1985թ., կետ 23, Սերիա A թիվ 91, և վերը նշված Արմոնասը` կետ 36: Դա վերաբերում է նաև անձի պատկերի` այլ անձանց ոտնձգություններից պաշտպանությանը (տե՛ս վորը նշված Շլյուսել, Ֆոն Հաննովերը` կետ 57; և Ռեկլոսը և Դավոուրլիսը` կետ 35): Պետության` 8-րդ հոդվածով սահմանված դրական և բացասական պարտավորությունների բաժանարարը ինքնին չի ենթադրում հստակ սահմանում. կիրառելի սկզբունքներն, այնուամենայնիվ, համանման են: Երկու ենթատեքստերում հաշվի պետք է առնվի համապատասխան մրցակցող շահերի միջև հաստատման ենթակա արդարացի հավասարակշռությունը (տե՛ս Ուայթն ընդդեմ Շվեդիայի, թիվ 42435/02, կետ 20, 19 սեպտեմբերի 2006թ., և վեր նշված Գուրգենիձեն` կետ 37):
(ii) Արտահայտվելու ազատության վերաբերյալ
Սույն գանգատները պահանջում են քննության առնել արդարացի հավասարակշռությունը, որը պետք է հաստատվեր դիմումատուների` իրենց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի և հրատարակիչ ընկերության` Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտման ազատության իրավունքի միջև: Դատարանն այդ պատճառով օգտակար է համարում կրկնել նաև այդ դրույթի կիրառման հետ կապված ընդհանուր սկզբունքները: Արտահայտվելու ազատությունը հադիսանում է ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ հիմքերից մեկը և հիմնական նախապայմաններից մեկը դրա առաջխաղացման և յուրաքանչյուր անհատի ինքնակատարելագործման համար: 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն այն կիրառելի է ոչ միայն «տեղեկությունների» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք բարենպաստ կերպով ստացվել են կամ համարվում են անվնաս կամ անտարբերության հարց, այլ նաև դրանց, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստացնում են: Այդպիսիք են բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջները, առանց որոնց չկա «ժողովրդավարական հասարակություն»: Ինչպես ամրագրված է 10-րդ հոդվածում, արտահայտվելու ազատությունից կան բացառություններ, որոնք, այնուամենայնիվ, պետք է հստակ մեկնաբանվեն և ցանկացած սահմանափակումների անհրաժեշտությունը պետք է համոզիչ սահմանվի (տե՛ս ի թիվս այլ աղբյուրների` Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության, 7 դեկտեմբերի 1976թ., կետ 49, Սերիա A թիվ 24, Պլոն ընկերությունն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 58148/00, կետ 42, ՄԻԵԴ 2004‑IV; և Լենդոնը, Օտչակովսկի-Լոուրենսը և Ժյուլին ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 21279/02 և 36448/02, կետ 45, ՄԻԵԴ 2007‑IV): Դատարանը նաև բազմիցս ընդգծել է ժողովրդավարական հասարակությունում մամուլի խաղացած էական դերի մասին: Չնայած մամուլը չպետք է խախտի որոշակի սահմաններ, կապված, մասնավորապես, այլոց հեղինակության և իրավունքների պաշտպանության հետ, դրա պարտականությունն է, այնուամենայնիվ, իր պարտավորություններին և պարտականություններին համապատասխան եղանակով հաղորդել, տեղեկություններ և գաղափարներ հասարակության շահին առընչվող բոլոր հարցերով: Այդպիսի տեղեկատվություն և գաղափարներ փոխանցումը միայն մամուլի խնդիրը չէ. Հասարակությունը նույնպես իրավունք ունի ստանալ դրանք: Այլապես մամուլն անկարող կլիներ խաղալ «հանրային պահապանի» իր դերը (տե՛ս Բլադետ Տրոմսյոն և Ստենսոսն ընդդեմ Նորվեգիայի [GC], թիվ 21980/93, կետեր 59 և 62, ՄԻԵԴ 1999‑III, և Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի [GC], թիվ 49017/99, կետ 71, ՄԻԵԴ 2004‑XI):
Ավելին, Դատարանը, ոչ ավելի քան ներպետական դատարանները, չպետք է փոխարինի իր սեփական հայացքներով մամուլի տեսակետները, թե հաղորդման ինչ տեխնիկա պետք է կիրառվի կոնկրետ գործով (տե՛ս Ջերսիլդն ընդդեմ Դանիայի, 23 սեպտեմբերի 1994թ., կետ 31, Սերիա A թիվ 298, և Ստոլլն ընդդեմ Շվեյցարիայի [GC], թիվ 69698/01, կետ 146, ՄԻԵԴ 2007‑V): Դատարանը կրկնում է, վերջապես, որ արտահայտվելու ազատությունը ներառում է լուսանկարների հրապարակումը (տե՛ս Österreichischer Rundfunk ընդդեմ Ավստրիայի (dec.),թիվ 57597/00, 25 մայիսի 2004թ, և Վերլագսգրուպպե Նյուս ՍՊԸ-ն ընդդեմ Ավստրիայի (թիվ. 2), թիվ 10520/02, կետեր 29 և 40, 14 դեկտեմբերի 2006թ.):Սա, այնուհանդերձ, մի ոլորտ է, որում այլոց իրավունքների և հեղինակության պաշտպանությունը առանձնակի կարևորություն է ստանում, քանի որ լուսանկարները կարող են պարունակել շատ անձնական կամ նույնիսկ ինտիմ տեղեկություն անձի կամ նրա ընտանիքի մասին (տե՛ս վերը` Ֆոն Հաննովերը` կետ 59; Աշետ Ֆիլիպակի Ասսոսյեն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 71111/01, կետ 42, ՄԻԵԴ 2007‑VII; և Էրիկյայնեն և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 3514/02, կետ 70, 10 փետրվարի 2009):
Ավելին, «սենսացիոն» մամուլում կամ «սիրային» ամսագրերում տեղ գտնող լուսանկարները, որոնք սովորաբար նպատակ են հետապնդում բավարարել հասարակության հետաքրքրասիրությունը անձի խիստ անձնական կյանքի մանրամասների վերաբերյալ (տե՛ս Պրիսմա Պրեսս Սոսյեն ընդդեմ Ֆրանսիայի (dec.), թիվ 66910/01 և 71612/01, 1 հուլիսի 2003թ., և վերը նշված Աշետ Ֆիլիպակի Ասսոսյեն` կետ 40) հաճախ արվում են շարունակաբար հետևելու մթնոլորտում, որը կարող է շահագրգիռ անձի մոտ առաջացնել իր անձնական կյանք ներխուժման կամ նույնիսկ հետապնդման ուժեղ զգացում (տե՛ս վերը նշված Ֆոն Հաննովերը` կետ 59 և Գուրգենիձեն` կետ 59):
(iii) Հայեցողության շրջանակի վերաբերյալ
Դատարանը կրկնում է, որ անհատների` միմյանց միջև հարաբերությունների ոլորտում Կոնվենցիայի 8-րդ հոդվածին համապատասխանության ապահովման համար նախատեսված միջոցների ընտրությունը սկզբունքորեն պետության հայեցողության շրջանակներում գտնվող հարց է, անկախ պետության պարտավորությունների դրական կամ բացասական բնույթից: Անձնական կյանքի նկատմամբ հարգանքի ապահովման տարբեր ուղիներ կան և Պետության պարտավորության բնույթը կախված է խնդրո առարկա անձնական կյանքի կոնկրետ ասպեկտից (տե՛ս վերը նշված Իքսը և Իգրեկն ընդդեմ Նիդեռլանդների` կետ 24 և Օդիեվրն ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 42326/98, կետ 46, ՄԻԵԴ 2003‑III):
Նմանապես, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, Պայմանավորվող պետություններին որոշակի հայեցողության սահմաններ են ընձեռված գնահատելու, թե արդյոք և որքանով է արդարացված միջամտությունը այս դրույթով պաշտպանված արտահայտվելու ազատությանը (տե՛ս Տամմերն ընդդեմ Էստոնիայի թիվ 41205/98, կետ 60, ՄԻԵԴ 2001‑I, և վերը նշված Պեդերսենը և Բաադսգաարդը` կետ 68): Այնուամենայնիվ, այս հայեցողությունը զուգահեռ է շարժվում Եվրոպական վերահսկողությանը, որը ներառում է թե՛ օրենսդրությունը, թե՛ այն կիրառող որոշումները` նույնիսկ անկախ դատարանների կողմից կայացված (տե՛ս mutatis mutandis ՕՊեկն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 44647/98, կետ 77, ՄԻԵԴ 2003‑I, և վերը նշված Կարհուվարան և Իլթալեհթին` կետ 38): Այս վերահսկողական գործառույթն իրականացնելիս Դատարանի խնդիրը ազգային դատարաններին փոխարինելը չէ, այլ գործի, որպես ամբողջության, լույսի ներքո պարզելը, թե արդյոք իրենց հայեցողության սահմաններում կայացված որոշումները համապատասխանում են Կոնվենցիայի դրույթներին (տե՛ս Պետրենկոն ընդդեմ Մոլդովայի, թիվ 20928/05, կետ 54, 30 մարտի 2010թ.; Պոլանկ Տորրեսը և Մովիլլան Պօլանկոն ընդդեմ Իսպանիայի, թիվ 34147/06, կետ 41, 21 սեպտեմբերի 2010թ.; և Պետրովն ընդդեմ Բուլղարիայի (dec.), թիվ 27103/04, 2 նոյեմբերի 2010թ.): Սույն գործի նման գործերում, որոնցում պահանջվում է անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը հավասարակշռել արտահայտվելու ազատության իրավունքին, Դատարանը համարում է, որ գանգատի ելքը, տեսականորեն, չպետք է տարբերվի կախված այն հանգամանքից, թե արդյոք այն ներկայացվել է Դատարան Կոնվենցիայի 8-րդ հոդվածին համապատասխան, հոդվածի սուբյեկտ հանդիսացած անձի կողմից, թե 10-րդ հոդվածին համապատասխան` հրատարակչի կողմից: Իսկապես, սկզբունքորեն, այդ իրավունքները հավասար հարգանք են պահանջում (տե՛ս վերը նշված Աշետ Ֆիլիպակի Ասսոսյեն ընդդեմ Ֆրանսիայի` կետ 41; Տիմչիչն ընդդեմ Ռումինիայի (dec.), թիվ 28999/03, կետ 144, 12 հոկտեմբերի 2010թ.; և Մոսլին ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 48009/08, կետ 111, 10 մայիսի 2011թ.; տե՛ս նաև Խորհրդարանական վեհաժողովի բանաձևի 11-րդ կետը` վերը կետ 71): Համապատասխանաբար, տեսականորեն երկու դեպքերում էլ հայեցողության շրջանակը պետք է նույնը լինի: Այն դեպքում, երբ հավասարակշռություն է կիրառվել ներպետական իշխանությունների կողմից Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված չափանիշների համապատասխան, Դատարանին լուրջ պատճառներ են անհրաժեշտ ներպետական դատարանների տեսակետն իր տեսակետով փոխարինելու համար (տե՛ս ՄԳՆ Լիմիթեդ ընդդեմ Միացյալ Թագավորության,թիվ 39401/04, կետեր 150 և 155, 18 հունվարի 2011թ., և Պալոմո Սանչեսը և այլոք ընդդեմ Իսպանիայի [GC], թիվ 28955/06, 28957/06, 28959/06 և 28964/06, կետ 57, 12 սեպտեմբերի 2011թ.):
(iv) Հավասարակշռության կիրառման համար նշանակություն ունեցող չափանիշները
Արտահայտվելու ազատության և անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի հավասարակշռության դեպքում սույն գործի համար նշանակություն ունեցող չափանիշները, որոնք սահմանված են նախադեպային իրավունքով շարադրված են ստորև:
(ա) Համընդհանուր հետաքրքրություն ունեցող քննարկմանը նպաստելը
Նախնական էական չափանիշը մամուլում հրապարակված լուսանկարների կամ հոդվածների` ընդհանուր հետաքրքրության քննարկումներին նպաստելն է (տե՛ս վերը նշված Ֆոն Հաննովեր` կետ 60, Լիմպոել և Ս.Ա. ԵԴ Սինե Ռովյուն ` կետ 68; և Ստանդարտ Վերլագս ՍՊԸ` կետ 46): Ընդհանուր հետաքրքրության առարկայի սահմանումը կախված է գործի հանգամանքներից: Դատարանն այնուամենայնիվ օգտակար է համարում նշել, որ այն ճանաչել է այդպիս հետաքրքրության առկայությունը ոչ միայն այն դեպքերում, երբ հրապարակումը վերաբերել է քաղաքական հարցերի կամ հանցագործությունների (տե՛ս վերը նշավ Ուայթը` կետ 29; Էգելանդը և Հանսեիդն ընդդեմ Նորվեգիայի` թիվ 34438/04, կետ 58, 16 April 2009; and Leempoel & S.A. ED. Ciné Revue, cited above, § 72), այն որոնք վերաբերում են սպորտային հարցերի կամ արտիստներին (տե՛ս Նիկովիցը և Վերլագսգրուպպե Նյուս ՍՊԸ-ն ընդդեմ Ավստրիայի` թիվ 5266/03, կետ 25, 22 փետրվարի 2007թ.; Կոլասու Մեստրին և Սոսյեդադի ինդեփենդենտի դի կոմունիկասան, Ս.Ա. ընկերությունն ընդդեմ Պորտուգալիայի, թիվ 11182/03 և 11319/03, կետ 28, 26 ապրիլի 2007թ. և Սապանն ընդդեմ Թուրքիայի, թիվ 44102/04, կետ 34, 8 հունիսի 2010թ.): Այնուամենայնիվ հանրապետության նախագահի ամուսնական խնդիրների կամ հայտնի երգչի ֆինանսական բարդությունների վերաբերյալ բամբասանքները չեն համարվում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տե՛ս վերը` Ստանդարտ Վերլագս ՍՊԸ-ն` կետ 52 և Աշետ Ֆիլիպակի Ասսոսյեն` կետ 43):
(բ) Որքան հանրահայտ է շահագրգիռ անձը և որն է հաղորդման առարկան
Շահագրգիռ անձի դերը կամ գործառույթը և հաղորդման և/կամ լուսանկարի առարկա գործողությունների բնույթը հանդիսանում է մեկ այլ կարևոր չափանիշ որը կապված է նախորդի հետ: Այդ կապակցությամբ տարբերություն պետք է դրվի մասնավոր անձանց և հանրային ենթատեքստում, որպես քաղաքական կամ հանրային գործիչներ հանդես եկող անձանց միջև: Համապատասխանաբար, այն դեպքում, երբ հասարակությանն անհայտ մասնավոր անձը կարող է պահանջել իր անձնական կյանքի որոշակի պաշտպանություն, նույնը չի գործում հանրային գործիչների դեպքում (տե՛ս Մինելլին ընդդեմ Շվեյցարիայի (dec.), թիվ 14991/02, 14 հունիսի 2005թ., և վերը նշված Պետրենկոն` կետ 55): Հիմնարար տարբերակում պետք է դրվի ժողովրդավարական հասարակությունում քննարկմանը նպաստող փաստերի հաղորդման, որոնք վերաբերում են օրինակ իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնող քաղաքական գործիչներին և այդպիսի գործառույթներ չիրականացնող մասնավոր անձանց անձնական կյանքի մանրամասների հաղորդումների միջև (տե՛ս վերը նշված Ֆոն Հաննովեր` կետ 63 և Ստանդարտ Վերլագս ՍՊԸ-ն` կետ 47):
Այն դեպքում, երբ նախկին գործում մամուլը ժողովրդավարության մեջ «հանրային պահապանի» դերը կատարում էր` համընդհանուր հետաքրքրության հարցերի վերաբերյալ տեղեկատվություն և գաղափարների փոխանցելով, այդ դերը նվազ կարևոր է թվում սույն գործով: Նմանապես, չնայած որոշակի հատուկ հանգամանքներում տեղեկացված լինելու հասարակության իրավունքը կարող է նույնիսկ ընդգրկել հանրային գործիչների անձնական կյանքի որոշ կողմեր, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է քաղաքական գործիչներին, դա կբացակայի, չնայած շահագրգիռ անձի հանրաճանաչությանը, երբ հրապարակված լուսանկարները և ուղեկցող մեկնաբանությունները վերաբերում են բացառապես անձի մասնավոր կյանքին և բացառապես հասարակության` դրա հետ կապված հետաքրքրասիրության բավարարման նպատակ են հետապնդում (տե՛ս վերը նշված Ֆոն Հաննովերը` կետ 65 և դրանում նշված հղումները և Ստանդարտ Վերգալոս ՍՊԸ-ն` 53; տե՛ս նաև Խորհրդարանական վեհաժողովի բանաձևի 8-րդ կետը` վերը` կետ 71): Վերջին դեպքում արտահայտվելու ազատությունը ավելի նեղ մեկնաբանության կարիք ունի (տե՛ս վերը նշված Ֆոն Հաննովեր` կետ 66, Աշետ Ֆիլիպակի Ասսոսյեն` կետ 40 և ՄԳՆ Լիմիտեդ` կետ 143):
(գ) Շահագրգիռ անձի նախորդած վարքը
Շահագրգիռ անձի` հաղորդման հրապարակմանը նախորդած վարքը կամ փաստը, որ լուսանկարը և դրա հետ կապված տեղեկատվությունը արդեն տեղ են գտել ավելի վաղ հրապարակման մեջ նույնպես հաշվի առնման ենթակա գործոններ են (տե՛ս վերը Աշետ Ֆիլիպակի Ասսոսյեն` կետեր 52-53 և Սապանը` կետ 34): Այնուամենայնիվ, նախկինում մամուլի հետ համագործակցելու փաստը միայն չի կարող փաստարկ հանդիսանալ շահագրգիռ անձին խնդրո առարկա լուսանկարի հրապարակման դեմ պաշտպանությունից զրկելու համար (տե՛ս վերը նշված Էգելանդը և Հանսեիդը` կետ 62):
(դ) Հրապարակման բովանդակությունը, ձևը և հետևանքները
Լուսանկարի կամ հաղորդման հրապարակման ձևը և շահագրգիռ անձի` լուսանկարում կամ հաղորդման մեջ ներկայացման եղանակը նույնպես կարող են նշանակություն ունեցող գործոններ հանդիսանալ (տե՛ս «Վիրտշաֆտս-տրենդ Ցայտսշրիֆտեն Վերլագսգեսելշաֆտ» ՍՊԸ-ն ընդդեմ Ավստրիայի (թիվ 3), թիվ 66298/01 և 15653/02, կետ 47, 13 դեկտեմբերի 2005թ.; Ռեկլոսըև Դավուրլիսը` կետ 42; և Յոկիտայպալեն և այլոք ընդդեմ Ֆինլանդիայի, թիվ 43349/05, կետ 68, 6 ապրիլի 2010թ.): Հաղորդման և լուսանկարների տարածման աստիճանը նույնպես կարող է կարևոր գործոն լինել, կախված այն հանգամանքից, թե արդյոք թերթը ազգային է, թե տեղական և լայն թե սահմանափակ տպաքանակ ունի (տե՛ս վերը նշված Կարհուվարան և Իլթալեհթին` կետ 47 և Գուրգենիձեն` կետ 55):
(ե) Հանգամանքները, որոնցում արվել են լուսանկարները
Վերջապես, Դատարանն արդեն հաստատել է, որ չի կարելի անտեսել ենթատեքստը և հանգամանքները, որոնցում արվել են լուսանկարները: Այդ կապակցությամբ հաշվի պետք է առնել արդյոք լուսանկարված անձինք համաձայնություն տվել են լուսանկարներ անելուն և դրանց հրապարակմանը (տե՛ս վերը նշված Գուրգենիձեն` կետ 56 և Ռեկլոսը և Դավուրլիսը` կետ 41) կամ արդյոք դա կատարվել է առանց նրանց իմացության կամ խորամանկությամբ կամ այլ անօրինական միջոցներով (տե՛ս վերը նշված Աշետ Ֆիլիպակի Ասսոսյեն` կետ 47, և Ֆլինկիլլան և այլոք ընդդեմ Ֆինլանդիայի, թիվ 25576/04, կետ 81, 6 ապրիլի 2010թ.): Հաշվի պետք է առնվեն նաև միջամտությունների բնույթը և լրջությունը և շահագրգիռ անձի համար լուսանկարի հրապարակման հետևանքները (տե՛ս վերը նշված Էգելանդը և Հանսեիդը` կետ 61, և Տամչիուսը` կետ 150): Հասարակությանն անհայտ մասնավոր անձի համար լուսանկարի հրապարակումը կարող է հանգեցնել ավելի էական միջամտության քան գրավոր հոդվածը (տե՛ս վերը նշված Էերիկայնեն և այլոք` կետ 70 և Ա.-ն ընդդեմ Նորվեգիայի` կետ 72):
(գ) Սույն գործով սկզբունքների կիրառումը
Դատարանը նկատում է Ֆոն Հաննովերի վճռից հետո Արդարության դաշնային դատարանի կողմից իր ավելի վաղ նախադեպային պրակտիկայում կատարած փոփոխությունները: Այդ դատարանը հաստատել է, inter alia, որ ապագայում նշանակություն պետք է տվի այն հարցին, թե արդյոք խնդրո առարկա հաղորդումը նպաստում է փաստական քննարկմանը և արդյոք դրա բովանդակությունն ավելին է քան հասարակության հետաքրքրասիրության բավարարումը: Այդ կապակցությամբ այն նկատում է, որ որքան մեծ է տեղեկատվական արժեքը հասարակության համար այնքան հրապարակումից պաշտպանված լինելու անձի շահը պետք է սահմանափակվի և ընդհակառակը: Չնայած նշելով, որ արտահայտվելու ազատությունը ներառում է նաև ժամանցային մամուլը, դատարանը հաստատել է, որ ընթերցողի` զվարճացված լինելու շահն ավելի նվազ նշանակություն ունի քանի անձնական ոլորտը պաշտպանելու շահը: Դաշնային սահմանադրական դատարանը հաստատել է այդ մոտեցումը, ամրագրելով, որ չնայած իր 1999թ. վճռում քննության չի առել Արդարության դաշնային դատարանի նախադեպային իրավունքը, դա չի նշանակում, որ Հիմնական օրենքին չի կարող համապատասխանել պաշտպանության մեկ այլ հայեցակարգ, որը խնդրո առարկա մրցակցող շահերի հավասարակշռությանն ավելի մեծ նշանակություն է տալիս, երբ քննության է առնվում այն հարցը, թե արդյոք լուսանկարը կարող է դիտարկվել որպես ժամանակակից հասարակության ասպեկտ և համապատասխանաբար հրապարակվել առանց շահագրգիռ անձի համաձայնության: Քանի դեռ դիմումատուները պնդում են որ Արդարության դաշնային դատարանի և Դաշնային սահմանադրական դատարանի նոր մոտեցումը պարզապես վերարտադրում են նախկին նախադեպային իրավունքի պատճառաբանությունները այլ բառերով, Դատարանը կրկնում է, որ իր խնդիրը ոչ թե համապատասխան ներպետական օրենսդրության և պրակտիկայի in abstracto քննությունն է, այլ պարզելը, թե արդյոք դիմումատուների նկատմամբ դրանց կիրառման եղանակը խախտել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածը (տե՛ս վերը` Կարհուվարան և Իլթալեհթին` կետ 49): Դատարանը նկատում է, որ նոր մոտեցումը կիրառելիս Արդարության դաշնային դատարանը գտել է, որ դիմումատուների դահուկային հանգստի լուսանկարներն ուղեկցող հոդվածի ոչ մի հատված և լուսանկարներն ինքնին չեն պարունակում ժամանակակից հասարակությանը վերաբերող տեղեկություն և չեն նպաստում ընդհանուր հետաքրքրության քննարկմանը: Արդարության դաշնային դատարանը գտել է, որ նույնը չի կարելի ասել, այնուամենայնիվ, այդ ժամանակ Մոնակոյի կառավարող իշխան Ռենեյի III-ի հիվանդության և հիվանդության ընթացքում նրա ընտանիքի անդամների վարքագծի մասին հոդվածներում պարունակվող տեղեկության հետ կապված: Արդարության դաշնային դատարանի կարծիքով, այդ թեման համարվում է ժամանակակից հասարակության իրադարձություն, որի վերաբերյալ ամսագրերն իրավունք ունեին հաղորդել և ներառել խնդրո առարկա լուսանկարներն այդ հաղորդման մեջ, քանի որ դրանք լուսաբանում էին փոխանցվող տեղեկատվությունը:
Դաշնային սահմանադրական դատարանը, իր հերթին, նկատել է, որ Արդարության դաշնային դատարանն ընդունել է, որ Մոնակոյի կառավարող իշխանի հիվանդությունը կարող է դիտարկվել որպես ընդհանուր հետաքրքրության հարց և որ մամուլն այդ իսկ պատճառով իրավունք ուներ հաղորդել, թե ինչպես են իշխանի զավակները համատեղում ընտանեկան համերաշխության իրենց պարտավորություններն իրենց անձնական կյանքի օրինական նպատակների` այդ թվում հանգստի մեկնելու ցանկության հետ: Դատարանը նկատում է, որ այն փաստը, որ Արդարության դաշնային դատարանը գնահատել է խնդրո առարկա լուսանկարի տեղեկատվական արժեքը այն ուղեկցող հոդվածի լույսի ներքո, չի կարող քննադատվել Կոնվենցիայի համաձայն (տե՛ս mutatis mutandis, վերը նշված Տոնսբերգս Բլադ Ա.Ս.-ը և Հաուկոմը` կետ 87, և Օստերրայխիշեր ռունդֆունկն ընդդեմ Ավստրիայի, թիվ 35841/02, կետեր 68 և 69, 7 դեկտեմբերի 2006թ.): Իշխան Ռենեյի հիվանդությունը որպես ժամանակակից հասարակության իրադարձություն բնութագրելու վերաբերյալ Դատարանն այն կարծիքին է, որ հաշվի առնելով Գերմանիայի դատարանների կողմից առաջ քաշված պատճառները, այդ մեկնաբանությունը չի կարող անողջամիտ համարվել (տե՛ս, mutatis mutandis, վերը նշված Պլոն ընկերությունը` կետեր 46-57): Այդ կապակցության արժանի է հիշատակման, որ Արդարության դաշնային դատարանն ուժի մեջ է թողել դիմումատուին համանման հանգամանքներում պատկերող երկու այլ լուսանկարների հրապարակումն արգելող կարգադրությունը, հստակորեն այն հիմքով, որ դրանք հրապարակվել են լոկ ժամանցային նպատակներով (տե՛ս վերը` կետեր 36 և 37): Դատարանը կարող է այդ պատճառով ընդունել, որ խնդրո առարկա լուսանկարները, առնվազն որոշ չափով, նպաստում են ընդհանուր հետաքրքրության քննարկմանը: Այն կրկնում է, այս կապակցությամբ, որ ոչ միայն մամուլը խնդիր ունի տեղեկատվություն և գաղափարներ փոխանցել հասարակությանը համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի կապակցությամբ, հասարակությունը նույնպես իրավունք ունի ստանալ դրանք (տե՛ս վերը` կետ 102): Քանի որ դիմումատուները գանգատվել են սպառնալիքից, որ զանգվածային լրատվության միջոցները կարող են շրջանցել Արդարության դաշնային դատարանի կողմից սահմանված պայմանները` ցանկացած ժամանակակից հասարակության իրադարձություն որպես պատրվակ օգտագործելով իրենց լուսանկարների հրապարակման արդարացման համար, Դատարանը նկատում է, որ սույն դիմումների համատեքստում Կոնվենցիային` դիմումատուների լուսանկարների հետագա հրապարակման համապատասխանության հարցի լուծումն իր խնդիրը չէ: Նման բան տեղի ունենալու դեպքում, նրանք իրավունք ունեն դիմել համապատասխան ներպետական դատարան: Դատարանը նաև նկատում է, որ Դաշնային սահմանադրական դատարանն իր վճռում նշել է, որ հոդվածի` հայտնի անձի լուսանկարի հրապարակման համար ուղղակի պատրվակ լինելու դեպքում, այն ներդրում չի ունենա հասարակական կարծիքի ձևավորման գործում և այդ իսկ պատճառով որևէ հիմք չկա թույլ տալու համար, որ հրապարակման շահը գերակայի անձնական իրավունքների պաշտպանությանը: Ենթադրաբար, Արդարության դաշնային դատարանի պատճառաբանությունը հիմնված է եղել այն ելակետի վրա, որ դիմումատուները հանրաճանաչ հանրային գործիչներ են, ովքեր հատկապես գրավում են հասարակության ուշադրությունը, առանց նրանց` այդ եզրակացությանը հանգելու պատճառների մեջ խորանալու: Դատարանը համարում է, այնուամենայնիվ, որ անկախ այն հարցից, թե արդյոք և որքանով է առաջին դիմումատուն Մոնակոյի իշխանության անունից պաշտոնական գործառույթներ ստանձնել, չի կարելի պնդել, որ դիմումատուները, ովքեր անկասկած չափազանց ճանաչված անձիք են, հասարակ մասնավոր անձինք են: Նրանք, ընդհակառակը, պետք է համարվեն հանրային գործիչներ (տե՛ս վերը նշված Գուրգենիձեն` կետ 40, Շասսան` կետ 27, Ռեկլոսը և Դավուրլիսը` կետ 38 և Գեորգի Նիկոլաշվիլին ընդդեմ Վրաստանի, թիվ 37048/04, կետ 123, ՄԻԵԴ 2009‑...): Արդարության դաշնային դատարանն այնուհետև քննության է առել այն հարցը, թե արդյոք լուսանկարներն արվել են դիմումատուների համար անբարենպաստ հանգամանքներում: Կառավարությունը պնդել է, որ այն փաստը, որ լուսանկարներն արվել են առանց դիմումատուների գիտության, անհրաժեշտաբար չի նշանակում, որ դրանք ծածուկ են արվել` դիմումատուների համար անբարենպաստ հանգամանքներում: Վերջիններս իրենց հերթին պնդել են, որ լուսանկարներն արվել են ընդհանուր հետապնդման միջավայրում, որին նրանք շարունակաբար բախվել են: Դատարանը նկատում է, որ Արդարության դաշնային դատարանը եզրակացրել է, որ դիմումատուներն ապացույց չեն ներկայացրել այդ կապակցությամբ անբարենպաստ հանգամանքների վերաբերյալ և որևէ բան չի մատնանշում, որ լուսանկարները արվել են ծածուկ կամ համապատասխան գաղտնի միջոցների կիրառմամբ, ինչը կարող էր անօրինական դարձնել դրանց հրապարակումը: Դաշնային սահմանադրական դատարանն, իր հերթին, ամրագրել է, որ խնդրո առարկա հրատարակչական ընկերությունը մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես է արվել Frau im Spiegel ամսագրում տեղ գտած լուսանկարը, սակայն առաջին դիմումատուն քաղաքացիական դատարանում չի առարկել, որ այդ մանրամասները լիարժեք չեն և ոչ էլ, որ խնդրո առարկա լուսանկարը արվել է իր համար անբարենպաստ հանգամանքներում: Դատարանը նկատում է, որ Գերմանիայի դատարանների նախադեպային պրակտիկայի համաձայն, հանգամանքները, որոնցում արվել են լուսանկարները, հանդիսանում է այն գործոններից մեկը, որը սովորաբար քննության է առնվում, երբ հավասարակշռվում են միմյանց հետ մրցակցող շահերը: Սույն գործով ներպետական դատարանների որոշումներից բխում է, որ այս գործոնը ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն չի պահանջում քանի որ դիմումատուները համապատասխան փաստարկներ չեն ներկայացրել և բացակայում են լուսանկարների հրապարակումն արգելող կարգադրությունն արդարացնող կոնկրետ հանգամանքները: Դատարանը նկատում է, ավելին, որ, ինչպես նշել է Արդարության դաշնային դատարանը, դիմումատուներին ձմռանը Սբ. Մորիցում` փողոցում պատկերող լուսանկարներն ինքնին այն աստիճանի վնասակար չեն, որպեսզի արդարացվի դրանք արգելելը:
(դ) Եզրակացություն
Դատարանը նկատում է, որ ներպետական դատարաններն, իրենց նախադեպային պրակտիկային համապատասխան, խնամքով հավասարակշռել են հրատարակիչ ընկերությունների` արտահայտվելու ազատության իրավունքը և դիմումատուների` անձնական ազատության նկատմամբ հարգանքի իրավունքը: Այդ անելիս նրան հիմնարար նշանակություն են տվել այն հարցին, թե արդյոք ուղեկցող հոդվածների լույսի ներքո քննության առնված լուսանկարները նպաստում են ընդհանուր հետաքրքրության քննարկմանը: Նրանք նաև քննության են առել այն հանգամանքները, որոնցում արվել են լուսանկարները: Դատարանը նաև նկատում է, որ ներպետական դատարանները հստակորեն հաշվի են առել Դատարանի` գործի համար նշանակություն ունեցող նախադեպային իրավունքը: Այն դեպքում, երբ Արդարության դաշնային դատարանը Ֆոն Հաննովերի վճռից հետո փոխել է իր մոտեցումը, Դաշնային սահմանադրական դատարանն իր հերթին, ոչ միայն հաստատել է այդ մոտեցումը, այլև մանրամասն վերլուծել է Դատարանի նախադեպային իրավունքը` ի պատասխան դիմումատուների գանգատների, որ Արդարության դաշնային դատարանն անտեսել է Կոնվենցիան և Դատարանի նախադեպային իրավունքը: Այդ հանգամանքներում, հաշվի առնելով մրցակցող շահերը հավասարակշռելիս ներպետական դատարաններին ընձեռված հայեցողության սահմանները, Դատարանը եզրակացնում է, որ վերջիններս գործել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրենց դրական պարտավորություններին համապատասխան: Համապատասխանաբար, այդ դրույթի խախտում տեղի չի ունեցել:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
Անջատում է Աքսել Սպինգերն ընդդեմ Գերմանիայի (թիվ 39954/08) գործով ներկայացված գանգատը սույն գանգատներից,
Համարում է սույն գանգատներն ընդունելի,
Վճռում է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
Կատարվել է անգլերենով և ֆրանսերենով և հրապարակվել դռնբաց նիստում` 2012թ. փետրվարի 7-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների պալատում:
Մայքլ Օ’Բոյլ Նիկոլաս Բրատցա
Քարտուղարի տեղակալ` Նախագահող
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy