© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Պոզիտիվ պարտավորություններ
Անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք
Առանց հայտնի զույգի իմացության իրենց լուսանկարի հրապարակումը սահմանափակող կարգադրություն տալու մերժումը ազգային դատարանների կողմից՝ խախտման բացակայություն
Ֆոն Հաննովերը ընդդեմ Գերմանիայի (no. 2) - 40660/08 և 60641/08
Որոշում 7.2.2012 [GC]
Փաստեր. Դիմումատուներն էրին էին Մոնակոյի հանգուցյալ առքայազն Ռենյե III-ի դուստր արքայադուստր Կարոլին ֆոն Հանովերը և նրա ամուսին առքայազն Էրնստ Աուգուստ վոն Հաննովերը: 1990-ականների սկզբներից ի վեր արքայադուստր Կարոլինը հաճախ փորձել է դատարանների միջոցով կանխել իր անձնական կյանքին վերաբերող լուսանկարների հրապարակումը մամուլում: 1993 և 1997 թվականներին Գերմանական ամսագրերում հրապարակված երկու շարք լուսանկարներ դարձել էին դատավարության առարկա Գերմանիայի դատարաններում, որոնց արդյունքում 1995թ. Դաշնային դատարանը և 1999թ. Սահմանադրական դատարանը մերժել էին այդ հայտերի բավարարումը: Նշված դատավարությունները հանդիսացել են Եվրոպական դատարանի ֆոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի[1] (ֆոն Հաննովեր գործով առաջին որոշում) քննության առարկա, որի արդյունքում Եվրոպական դատարանը վճիռ կայացրեց, որ ազգային դատարաններիորոշումները խախտել են արքայազն Կարոլինի անձնական կյանքի իրավունքը համաձայն 8-րդ Հոդվածի:
Այդ վճռից հետո դիմումատուները կրկին դիմեցին երկրի դատարաններ, միջնորդելով որպեսզի դատական կարգով արգելվի 2002 և 2004 թվականներին դահուկային արձակուրդների ժամանակ առանց իրենց համաձայնության արված երեք լուսանկարների հետագա հրապարակումը մամուլում, որոնք մինչ այդ արդեն իսկ հայտվել էին երկու Գերմանական ամսագրերում: Դաշնային դատարանը դատական արգելեց երկու լուսանկարների հրապարակումը այն պատճառաբանմամբ, որ դրանք առաջացնում են հանրային բնույթի բանավեճեր: Սակայն դատարանը հրաժարվեց արգելել դիմումատուներին դահուկային արձակուրդների ժամանակ Սենտ Մորիցում զբոսնելիս պատկերող երրորդ լուսանկարի հրապարակումը, որին ուղեկցում էր մի հոդված, որտեղ ի թիվս այլի շոշափվում էր նաև արքայազն Ռենյեի վատառողջ լինելու հանգամանքը: Սահմանադրային դատարանը եկավ այն եզրակացության, որ Դաշնային դատարանը բավարար հիմքեր է ունեցել նման որոշում կայացնելու համար, քանի որ իշխող առքայազնի առողջական խնդիրները հանդիսանում են հանրային հետաքրքրության առարկա և մամուլը իրավունք ունի հաղորդել թե ինչպես են իր երեխաները համատեղում ընտանեկան համերաշխության գծով իրենց պարտականությունները իրենց անձնական կյանքի օրինական կարիքների հետ, որոնցից մեկը եղել է հանգստի մեկնելու ցանկությունը: Գերագաույն դատարանի այն եզրակացությունը, որ լուսանկարը սերտորեն առնչվում է հոդվածում ներկայացված իրադարձության հետ Սահմանադրությանը համապատասխանելու տեսակետից անվիճելի է:
Օրենք – Հոդված 8. Ի պատասխան դիմողների բողոքին առ այն, որ ազգային դատարանները անտեսել են վոն Հաննովեր գործով առաջին դատավճռի վերաբերյալ Դատարանի կողմից արտահայտած դիրքորոշումը, Դատարանը նշեց, որ իր խնդիրը չի եղել այն հարցի ուսումանսիրությունը թե արդյոք Գերմանիան կատարում է դատավճռի կայացման վերաբերյալ Կոնվենցիայի Հոդված 46-ի ներքո իր կողմից ստանձնած պարտավորությունները, քանի որ այդ խնդիրը դրվել է Նախարարների հանձնաժողովի վրա: Ուստի ներկայացված դիմումների դիտարկման առարկա կարող են հանդիսանալ միայն նոր դատական վարույթները: Դատարանը նաև նշեց, որ իր խնդիրը չէ վոն Հաննովեր գործով առաջին դատավճռից հետո Դաշնային դատարանի կողմից նախադեպային իրավունքում կատարված փոփոխությունների պարագայում կատարել համապատասխան օրենքի և գործելակերպի վերացական ուսումնասիրություն, այլ այն պետք է որոշի թե որքանով է տվյալ դեպքում օրենքի և գործելակերպի կիրառման եղանակը հակասել Հոդված 8-ին:
Դաշնային գերագույն դատարանը դատական արգելքի որոշում կայացրեց երկու լուսանկարների վերաբերյալ, պատճառաբանելով իր նոր դիրքորոշումը նրանով, որ ոչ այդ լուսանկրաները, ոչ էլ դրանց ուղեկցող հոդվածները չէին նպաստում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բանավեճին: Սակայն, ինչ վերաբերում է երրորդ լուսանկարին,դատարանը գտավ, որ առքայազն Ռենյեի հիվանդությունը և իր ընտանիքի անդմաների վարքն այդ ժամանակ որակավորվում է, որպես ժամանակակից հանրային իրադարձություն, ուստի ամսագրերը իրավունք ունեին հաղորդել այդ մասին և ներկայացված նյութը հարստացնելու ու մեկնաբանելու նպատակով ներկայացնել նաև լուսանկարը: Դատարանը գտավ, որ տեղական դատարանների կողմից առքայազն Ռենյեի հիվանդությունը ժամանակակից հանրային իրադարձություն համարելը չի կարող դիտվել որպես անհիմն և եկավ այ եզրակացությանը, որ լուսանկարը հոդվածի համատեքստում որոշ չափով նպաստում է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բանավեճի առաջացմանը (այդ կապակցությամբ դատարանը նշեց, որ դիմումատուներին նման հանգամանքներում պատկերող երկու լուսանկարների հրապարակումն արգելող որոշումը ճիշտ է եղել, քանի որ դրանք հրապարակվել էին զուտ զվարճության նպատակով): Նաև, անկախ նրանից թե որքանով է արքայադուստր Կարոլինը պաշտոնական գործառույթներ կատարել Մոնակոյի Իշխանության անունից, չի կարելի պնդել, որ երկու դիմումատուները, որոնք անկասկած շատ լավ ճանաչված են, սոովրական անհատ անձինք են եղել: Նրանց պետք է դիտել որպես հասարակական դեմքերի: Ինչ վերաներում է այն հանգամանքներին, որոնցում արվել են լուսանկարները, ապա վերջիններս հաշվի են առնվել տեղական դատարանների կողմից, որոնք գտել են, որ դիմումատուները չեն տրամադրել որևէ ապացույց այն մասին, որ լուսանկարներն արվել են թաքուն, ծածկամտաբար կամ որևէ այլ անհարմարություն պատճառող հանգամանքներում:
Եզրափակելով Դատարանը ընդգծել է, nր տեղական դատարանները մանրակրկիտ կշռադատեցին հրատարակող ընկերությունների արտահայտվելու ազատության իրավունքը մի կողմից և դիմումատուների անձնական կյանքը հարգելու իրավունքը մյուս կողմից: Այդ կապակցությամբ նրանք հատուկ ուշադրություն դարձրեցին այն հարցին թե արդյոք լուսանկարները ուղեկցող հոդվածների համատեքստում, նպաստում էին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող քննարկման առաջացմանը և ուսումնասիրեցին այն հանգամանքները, որոնցում դրանք արվել էին: Առաջին դատավճռից հետո Դաշնային դատարանը վերանայեց ֆոն Հաննովեր գործի վերաբերյալ իր դիրքորոշումը, իսկ Սահմանադրական դատարանն ոչ միայն վերհաստատեց, այլ նաև հանգամանալիորեն վերլուծեց այն պատասխանելով դիմումատուների բողոքին, որ Սահմանադրական դատարանն հաշվի չի առել նախադեպային իրավունքի պահանջները: Հաշվի առնելով, որ տեղական դատարանները մանրակրկիտ կշռադատել են երկու կողմերի շահերը, Սահմանադրական դատարանը հանգեց այն եզրակացությանը, որ տեղական դատարանները չեն խախտել Հոդված 8-ով սահմանված պարտավորությունները:
Եզրակացություն. խախտման բացակայություն (միաձայն):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
[1]. Von Hannover v. Germany, no. 59320/00, 24 June 2004, Information Note no. 65.
Full & Egal Universal Law Academy