© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 165
2013թ. հուլիս
Vona-ն ընդդեմ Հունգարիայի - 35943/10
Վճիռ 09.07.2013թ․[Բաժանմունք II]
Հոդված 11
Հոդված 11-1
Միավորման ազատություն
Միավորման լուծարումը, որը ներգրավված էր հակագնչուական հանրահավաքներում և ռազմականացված երթերում. խախտում չկա
Փաստեր. Դիմումատուն նախագահում էր Հունգարական գվարդիա միությունը («Միություն»), որը հիմնադրվել էր 2007թ. մայիսին Հանուն բարեկեցիկ Հունգարիայի շարժում քաղաքական մի կուսակցության տաս անդամների կողմից: Միության կանոնադրական նպատակներից էր պահպանել հունգարական ավանդույթներն ու մշակույթը: 2007թ. հուլիսին Միությունը հիմնադրել է Հունգարական գվարդիա շարժումը («Շարժում»), որի նպատակն էր «պաշտպանել ֆիզիկապես, հոգեպես և մտավոր պաշտպանության կարիք ունեցող հունգարացիներին»:
Հիմնադրվելուց կարճ ժամանակ անց, Շարժումը սկսել է այնպիսի գործունեություն ծավալել, որը չէր համապատասխանում վերջինիս կանոնությանը, ինչպես օրինակ` 2007թ. օգոստոսին կազմակերպել է 56 գվարդիացիների երդման արարողությունը Բուդայի ամրոցում: Իշխանությունները պահանջել էին Միությունից դադարեցնել անօրինական գործունեւությունը: 2007թ. նոյեմբերին դիմումատուն տեղեկացրել էր իշխանություններին, որ անօրինական գործունեությանը վերջ է դրվել և որ Միության կանոնադրությունում կատարվելու են համապատասխան փոփոխություններ: Սակայն, դրանից հետո Շարժման անդամները` համազգեստ հագած երթեր և հանրահավքներ էին անցկացրել Հունգարիայի ողջ տարածքով, այդ թվում՝ այն գյուղական համայնքներում, որտեղ գնչուները բնակչության մեծ մաս էին կազմում, կոչ անելով պաշտպանել էթնիկ հունգարացիներին այսպես կոչված «գնչու հանցավորությունից»: 2007թ. դեկտեմբերի դեպքերից հետո, երբ ոստիկանությունը թույլ չէր տվել, որ երթն անցնի գնչուներով բնակեցված փողոցով, իշխանությունները հայց էին հարուցել դատարան, պահանջելով լուծարել Միությունը: 2008թ. դեկտեմբերին այդ հայցը բավարարվել էր, իսկ 2009թ. հուլիսին Շարժման կողմից երկու այլ հանրահավաքներ կազմակերպելուց հետո Գերագույն դատարանը այդ վճռի եզրահանգումները տարածել էր նաև Շարժման նկատմամբ:
Իրավունք
(ա) Ընդունելիությունը` Հոդված 17. Կառավարությունը պնդել է, որ գանգատը պետք է անընդունելի ճանաչվի Կոնվենցիայի 17-րդ հոդվածի հետ ratione materiae անհամատեղելի լինելու հիմքով, քանի որ Միությունը ինստիտուցիոնալ շրջանակ էր տրամադրել հրեա և գնչու քաղաքացիների նկատմամբ ռասայական ատելություն հրահրելու համար: Սակայն, Դատարանը նշել է, որ դիմումատուի բողոքը վերաբերում էր միության լուծարման հարցին, հաշվի առնելով, որ հանրահավաքն, ըստ էության, ազգային մակարդակում անօրինական չէր ճանաչվել և որևէ բռնարարքի չէր հանգեցրել: Միության գործունեությունը prima facie չէր բացահայտում որևէ գործողություն, որն ուղղված կլիներ Կոնվենցիայով սահմանված որևէ իրավունքի կամ ազատության ոտնահարմանը կամ կվկայեր դիմումատուի կողմից բռնապետական գաղափարներին հավանություն տալու կամ պաշտպանելու մտադրության մասին: Հետևաբար, սույն գանգատը չի հանդիսանում՝ Կոնվենցիայի 17-րդ հոդվածի նպատակների իմաստով գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում:
Եզրակացություն. նախնական առարկությունը մերժվել է (միաձայն):
(բ) Ըստ էության` Հոդված 11. Դիմումատուի նախագահած միավորման և հետագայում էլ շարժման լուծարումը հանդիսանում է դիմումատուի` միավորման ազատության նկատմամբ միջամտություն: Միջամտությունը նախատեսված էր օրենքով և հետապնդում էր հասարակության անվտանգության, անկարգությունները կանխելու կամ այլ անձանց իրավունքները պաշտպանելու նպատակները:
Չնայած սույն գործը վերաբերում էր միավորման և շարժման, այլ ոչ թե` քաղաքական կուսակակցության լուծարմանը, այնուամենայնիվ Դատարանը ընդունում է, որ դիմումատու կազմակերպության նման հասարակական կազմակերպությունները կարող են կարևոր դեր խաղալ քաղաքականության և ռազմավարության ձևավորման հարցերում: Դատարանը կրկնում է, որ պետությունը պարտավոր չէ մինչև միջամտելը սպասել, որպեսզի քաղաքական շարժումը դիմի բռնության: Եթե նույնիսկ քաղաքական շարժումն իշխանությունը զավթելու փորձ չի կատարել և վերջինիս կողմից իրականացվող քաղաքականության վտանգը բավարար չափով անխուսափելի չէ, պետությունը իրավունք ունի գործել կանխարգելիչ կերպով, եթե ապացուցվում է, որ այդպիսի շարժումը կոնկրետ միջոցառումներ է կազմակերպել հասարակական կյանքում իրականացնելու համար այնպիսի մի քաղաքականություն, որն անհամատեղելի է Կոնվենցիայի չափանիշների հետ:
Չնայած որ հանրահավաքների ընթացքում բռնության որևէ դեպք փաստացի տեղի չէր ունեցել, ակտիվիստները քայլով շարժվել են գյուղերով ռազմական ձև ունեցող կազմավորումներով` կրելով ռազմական ոճի համազգեստներ և արձակելով նույնանման ողջույններ և հրամաններ: Այդպիսի հանրահավաքները բոլոր հնարավորություններն ունեին հաղորդելու այն ուղերձը, որ դրանց կազմակերպիչները մտադրված են և ունակ օգտվելու ռազմականացված կազմակերպության ներուժից` իրենց նպատակներին հասնելու համար: Ավելին, ռազմականացված կազմավորումը հիշեցնում էր Հունգարական նացիստական (Խաչված նետերի) շարժումը, որն այնպիսի մի ռեժիմի ողնաշարն էր, որը պատասխանատու էր Հունգարիայում գնչուների զանգվածային բնաջնջման համար: Հաշվի առնելով պատմական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, օրինակ` Խաչված նետերի իշխանության գտնվելու ժամանակաշրջանում, միավորման կողմից ռազմականացված ցույցերին ապավինելը, որոնք մարմնավորում են ռասայական պատկանելիության հիման վրա բաժանումը և անուղղակիորեն կոչ անում ռասայական հիմքով գործողության, պետք է որ ճնշող ազդեցություն ունենար ռասայական փոքրամասնության անդամների վրա, և հետևաբար` գերազանցում է Կոնվենցիայով երաշխավորված արտահայտվելու կամ այլոց հետ միավորվելու ազատություններին շնորհված պաշտպանության շրջանակի սահմանները: Անշուշտ, ռազմականացված երթը հակասում է ցնցող կամ վիրավորական գաղափարների սոսկ արտահայտմանը, հաշվի առնելով կազմակերպված ակտիվիստների ահազդու խմբի ֆիզիկապես ներկա գտնվելու հանգամանքը:
Ինչ վերաբերում է Միության լուծարմանը, ապա կարևոր չէ, որ հանրահավաքները` առանձին վերցված անօրինական չէին, քանի որ միայն նման հանրահավաքների անցկացման ժամանակ է, երբ միավորման իրական էությունը և նպատակները ակնհայտ են դառնում: Անշուշտ, մի շարք հանրահավաքների կազմակերպումը, ենթադրաբար` ռազմականացված երթի միջոցով «գնչու հանցավորությունը» հսկողության տակ պահելու նպատակով, կարող է գնահատվել որպես ռասայական խտրականության քաղաքականության իրականացում: Թեև ժողովրդավարական գաղափարների դեմ ուղղված քարոզչությունն ինքնին բավարար չէ քաղաքական կուսակցության գործունեությունն արգելելու համար, առավել ևս՝ միավորման պարագայում, սույն գործի հանգամանքները, ընդհանուր առմամբ վերցված, և մասնավորապես՝ Շարժման կողմից համակարգված և պլանավորված գործողությունները բավարար և հիմնավոր հիմք են հանդիսանում նման միջամտության համար: Հետևաբար, հունգարական իշխանությունների փաստարկները վերաբերելի էին և բավարար՝ ցույց տալու, որ վիճարկվող միջոցը բխում էր սոցիալական ծայրահեղ կարիքից:
Շարժման կողմից եկող վտանգը կարող էր արդյունավետորեն վերացվել միայն Միության կողմից Շարժմանը կազմակերպչական առումով սատարելու դադարեցան դեպքում։ Եթե իշխանությունները համաձայնվեին, որպեսզի Շարժումը և Միությունը շարունակեին իրենց գործունեությունը՝ պահպանելով նրանց իրավաբանական անձի գոյությունը, ապա հասարակությունը կարող էր ընկալել դա որպես պետության կողմից այդ սպառնալիքի օրինականացում։ Ինչը կնշանակեր, որ Միությանը` օգտվելով օրինական կարգով գրանցված կազմակերպության իրավասություններից, կարող էր շարունակել աջակցել Շարժմանը, իսկ պետությունն էլ կշարունակեր անուղղակիորեն նպաստել վերջինիս հանրահավաքների արշավի կազմակերպմանը: Վերջապես, լրացուցիչ որևէ պատժամիջոց չէր կիրառվել Միության կամ Շարժման, կամ էլ դրանց անդամների նկատմամբ, որոնց որևէ բան չէր խանգարում այլ ձևաչափով զբաղվել քաղաքական գործունեությամբ, ուստի Դատարանը գտավ, որ լուծարումը անհամաչափ չէր:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy