© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 129
2008թ. ապրիլ
Վորուր Օլաֆսոնն ընդդեմ Իսլանդիայի– 20161/06
Վճիռ - 27.04.2010թ. [Բաժին IV]
Հոդված 11
Հոդված 11-1
Միավորվելու ազատությունը
Անդամ չհանդիսացող անձի վրա դրված պարտականությունը վճարում կատարելու մասնավոր արդյունաբերական ֆեդերացիային. խախտում
Փաստեր.
Դիմողը եղել է աշղեկ և Աշղեկների միության անդամ: Արդյունաբերական հարկերի մասին օրենքով (օրենք թիվ 134/1993 – «1993 թվականի Օրենք») նրանից պահանջվել է վճարել հարկ, որը հայտնի է, որպես ՙարդյունաբերական հարկ՚ Իսլանդական արդյունաբերական ֆեդերացիային (FII) իր արդյունաբերական ակտիվների 0,08 տոկոսի չափով, որը եղել է 1,100-1,200 անդամ ունեցող մի կազմակերպություն: Դիմողը չի եղել այդ կազմակերպության անդամ, իսկ Աշղեկների միությունը չի հանդիասացել դրա մասնաճյուղը: Ավելի քան 10,000 անձինք վճարել են արդյունաբերական հարկը, որից գոյացած գումարը պետք է օգտագործվեր FII կողմից Իսլանդական արդյունաբերության խթանման և զարգացման համար: Դիմողը հայց է ներկայացրել ներպետական դատարաններին` վիճարկելով հարկը վճարելու իր պարտականությունը: Նրա հայցերը մերժվել են այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը, inter alia, նշել է, որ արդյունաբերական հարկը վճարելը չի առաջացրել է FII անդամակցելու պարտականություն, և որ օրենսդիրը չի գերազանցել իր իրավասությունը, քանի որ FII օրենքով պարտավոր է եղել օգտագործելու հարկման արդյուքնում ստացված գումարները իսլանդական արդյունաբերության խթանման համար, և այդպիսով` հարկման առարկա հանդիսացող գործունեության իրականացման նպատակով:
Օրենք.
Հոդված 11
Առաջնային հարցը կայանում էր նրանում, թե արդյոք, FII արդյունաբերական հարկ վճարելու օրենքով նախատեսված պարտականությունը հանգեցրել է հարկադրված անդամակցության, որը բացասական ազդեցություն կունենար դիմողի` միավորվելու ազատության վրա, թե` ոչ: Քանի որ ոչ դիմողը, ոչ էլ Աշղեկների միությունը, որրին նա անդամակցել է, պարտավոր չեն եղել ՙմիանալու՚ FII-ին անդամ դառնալու նպատակով, պարտականությունը, որը դրվել է դիմողի վրա, առաջացրել է միջամտություն նրա միավորվելու իրավունքի, հատկապես այն առումով, որ նա պարտավոր է եղել ֆինանսապես աջակցելու դրա ֆոնդերին: Դիմողը օրենքով պարտավորված է եղել ֆինանսապես աջակցելու մասնավոր կազմակերպությանն իր կամքին հակառակ, որի քաղաքական հայացքները, ըստ դիմողի, լիովին տարբերվել են իր քաղաքական հայացքներից ու նախընտրություններից: Չնայած որ մասնավոր հարկերը մեծ չէին, արդյունաբերական հարկման մեխանիզմն իրենից ներկայացրել է ֆինանսական լայնածավալ համակարգ առանձին կազմակերպության` FII-ի ներքո: Դրա հետ մեկտեղ, ի տարբերություն այլ կազմակերպությունների անդամների, FII անդամները չեն կարողացել հանել իրենց անդամության գումարները արդյունաբերական հարկ վճարելու գումարներից: Համապատասխանաբար, FII և դրա անդամները եղել են առավել բարենպաստ վիճակում, քան մյուս կազմակերպությունները և դրանց անդամնրեը: Արդյունքում, դիմողի` արդյունաբերական հարկ վճարելու օրենքով սահմանված պարտականությունն ազդել է նրա` միավորվելու ազատության վրա: Այդ պարտականությունը նախատեսված է եղել օրենքով և հետապնդել է այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու նպատակ:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք այդ միջամտությունն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում, թե` ոչ, Դատարանը նկատել է, որ ներկայացվել են տարբեր պատճառաբանություններ այդ հարկի սահմանման համար: Այդպիսի պատճառաբանություն է եղել, մասնավորապես, իսլանդական արդյունաբերության խթանումը առանձին ֆեդերացիայի (FII) ֆոնդերին համապատասխան վճարումներ կատարելու միջոցով, որն ավելի շատ ներառել է արդյունաբերության բոլոր ճյուղերի տարբեր գործընթացներ և չի բաշխել այդ գումարները ավելի փոքրերի միջև: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք, պատճառաբանությունները եղել են հիմնավոր, թե` ոչ, Դատարանը նկատել է, որ ոչ միայն ազգային օրենքը դեր և իրավունքներ է սահմանել FII-ի համար, և չի նախատեսել հատուկ պարտականություններ, այլ նաև չի եղել թափանցիկություն և պատասխանատվություն vis-a-vis անդամ չհանդիսացողների նկատմամբ, ինչպիսին էր դիմողը` կապված հարկերից ստացված գումարները ծախսելու վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հետ: FII-ի դերի և իրավունքների սահամնումը (ՙխթանելու և զարգացնելու Իսլանդիայի արդյունաբերությունը՚ և ՙտարեկան հաշվետվություն ներկայացնելու Արդյունաբերության նախարարին ստացված գումարների օգտագործման առնչությամբ՚) եղել է շատ լայն և անորոշ: Չեն եղել որևէ հատուկ պարտականություններ անդամ չհանդիսացող անձանց նկատմամբ, որոնք պարտավոր էին վճարել հարկեր: FII-ը ենթակա չի եղել նաև հետևողական և պարբերաբար վերահսկողության: Այն ունեցել է անսահմանափակ լիազարություններ և իրավունք է ունեցել որոշելու, թե ինչպես է նշանակվելու հարկը, և քանի դեռ այն եղել է Արդյունաբերության նախարարության համակարգում, որին և վերջինս հաշվետու է եղել, որևէ այլ ազդեցություն դրա նկատմամբ չի եղել: Այդ իսկ պատճառով Դատարանի համար բավարար կերպով չի հիմնավորվել այն, որ եղել են համապատասխան բավարար երաշխիքներ FII-ի դեմ հօգուտ անդամների, որոնք սակայն եղել են ի վնաս դիմողի, և նրա նման անդամ չհանդիսացող այլ անձանց: Իսլանդական իշխանություններն այդպիսով չեն ներկայացրել բավարար պատճառաբանություններ դիոմղի միավորվելու ազատությանը միջամտելու համար և չեն ապահովել պատշաճ հավասարակշռություն մի կողմից միությանը չմիանալու նրա իրավունքի և մյուս կողմից` իսլանդական արդյունաբերությանը խթանելու և այն զարգացնելու ընդհանուր շահի միջև:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 - Վնասի փոխհատուցման որևէ պահանջ չի ներկայացվել:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy