© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի տեղեկատվական նշում թիվ 172
2014թ. մարտ
Վիսթինշը և Պերեպյոլկինսն ընդդեմ Լատվիայի գործը (արդարացի փոխհատուցում) [GC], 71243/01
Վճիռ - 25.03.2014թ. [GC]
Հոդված 41
Արդարացի փոխհատուցում
Արդարացի նկատառումներով հիմնված օտարման համար փոխհատուցում:
Փաստեր - Համաձայն 1994թ. կնքված նվիրատվության պայմանագրերի` դիմողները ձեռք են բերել հինգ հողատարածք` հիմնականում նավահանգստի զբաղեցրած և Ռիգա քաղաքի մաս կազմող կղզում: 1990 - ականներին դիմողների սեփականությունները բռնագրավվել էին Ռիգայի ազատ նավահանգստի ընդլայնման նպատակով` նոր հատուկ օրենքի համաձայն, որը տարբերվում է բռնագրավման վերաբերյալ ընդունված կանոններից: Դիմողներին տրամադրված փոխհատուցումը կազմել է 850 և 13,500 եվրո` համապատասխանաբար: Նրանց նաև տրամադրվել է համապատասխանաբար 85,000 և 593.150 եվրոյին համարժեք գումար` որպես պարտք իրենց հողատարածքն օգտագործելու համար: Ռիգայի նավահանգստի տարածքում ներառվելուց հետո առաջին դիմողի հողատարածքի արժեքը գնահատվել է 900,000 եվրո և երկրորդ դիմողի հողատարածքների ընդհանուր արժեքը կազմել է 5,000,000 եվրո:
2012թ. հոկտեմբերի 25-ի իր վճռով Դատարանի Մեծ պալատը` տասներկու ձայնով` ընդդեմ հինգի, վճռել է, որ տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում հողատարածքի պաշտոնական կադաստրային արժեքի և դիմողներին տրամադրված փոխհատուցման միջև անհիմն անհամաչափության կապակցությամբ (տեoս տեղեկատվական նշում թիվ 156):
Իրավունք - Հոդված 41
(a) Նյութական վնաս - Քանի որ իր հիմնական վճռում Դատարանը չի հայտարարել, որ բռնագրավումն անհամատեղելի է օրինականության սկզբունքի հետ, որի չափանիշները սահմանվել են Գիսո-Գալիսայն ընդդեմ Իտալիայի գործում, հետևաբար` այդ չափանիշները չեն կարող փոխատեղվել սույն գործ, քանի որ այնտեղ ինքնին բռնագրավումը եղել է անօրինական: Պետության կողմից փոխհատուցումը, այսպիսով, սահմանափակվել է համապատասխան փոխհատուցման վճարմամբ, որը պետք է տրամադրվեր բռնագրավման պահին: Ի հակադրություն, չկար որևէ հիմք, որով դիմողները կարող էին բողոքել եկամտի կորստի կապակցությամբ (lucrum cessans) բռնագրավմանը հաջորդող ժամանակահատվածում: Նրանց պահանջների այդ մասը մերժվել է:
Սույն գործով տրամադրվող փոխհատուցումը չպետք է արտացոլի վիճարկվող միջամտության ընդհանուր հետևանքների վերացման գաղափարը, ոչ էլ սեփականության ամբողջական արժեքը: Դատարանը գտել է, որ նպատակահարմար է ամրագրել այն գումարները, որոնք հնարավորինս §ողջամտորեն կհամապատասխանեն¦ հողատարածքների շուկայական արժեքին: Այն նաև որոշել է համապատասխան գումարները հաշվարկելիս առաջնորդվել արդար անձի նկատառումներով` հաշվի առնելով հիմնական վճռի եզրակացությունն առ այն, որ Լատվիայի իշխանություններն արդեն արդարացվել են դիմողներին բռնագրավված գույքի դիմաց ամբողջական շուկայական արժեքի փոխհատուցում չտրամադրելու մասին վճիռ կայացնելու համար, և որ շատ ավելի փոքր գումարները կարող էին բավարարել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի պահանջները: Այսպիսով, Դատարանը տնտեսական հիմքերով հողատարածքի մեկ քառակուսի մետրի միջին կադաստրային արժեքին համարժեք գումարը կրճատել է 75%-ով` փորձագետի զեկույցի հիման վրա: Ներպետական մակարդակով դիմողներին արդեն վճարված փոխհատուցման գումարները հանվել են այդ գումարից: Գումարները վերահաշվարկվել են գնաճի հետևանքներով օրինական շահի նվազումը չեզոքացնելու նպատակով: Վերջապես, Դատարանը չի տեսնում որևէ պատճառ նվազեցնել վարձակալության վճարների պարտքի դիմաց արդեն իսկ դիմողներին ներպետական մակարդակով վճարված, այդ գումարները, քանի որ նրանց պահանջը բխում է առանձին իրավական հիմքից, այն է` բռնագրավման փոխհատուցում.
Այդպիսով, առաջին դիմողին տրամադրվել է 339.391 եվրո և երկրորդ դիմողին` 871.271 եվրո որպես նյութական վնասի փոխհատուցում,
(բ) ոչ նյութական վնաս` 3,000 եվրո յուրաքանչյուր դիմողին:
(Տես նաև Գիսո-Գալիսայն ընդդեմ Իտալիայի գործը (արդարացի փոխհատուցում) [GC], 58858/00, 2009թ. դեկտեմբերի 22, տեղեկատվական նշում թիվ 125):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy