© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 162
2013թ. ապրիլ
Vyerentsov-ն ընդդեմ Ուկրաինայի - 20372/11
Վճիռ 11.04.2013թ. [Բաժանմունք V]
Հոդված 11
Հոդված 11-1
Խաղաղ հավաքներ անցկացնելու ազատություն
Ցույցեր անկացնելու ընթացակարգի խախտման համար սահմանված վարչական կալանքը, որը կիրառվել է նման ընթացակարգի օրենսդրությամբ սահմանված չլինելու պայմաններում. խախտում
Հոդված 46
Հոդված 46-2
Վճիռների կատարումը
Ընդհանուր բնույթի միջոցառումներ
Պատասխանող պետությունը պարտավոր է բարեփոխել օրենսդրությունը և վարչական պրակտիկան՝ սահմանելով խաղաղ ցույցերի անցկացման պատշաճ ընթացակարգ
Փաստեր. Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ի անունից դիմումատուն տեղեկացրել է Լվով քաղաքի քաղաքապետին այն մասին, որ մի քանի ամիս շարունակ անցկացնելու են ցույցեր՝ նպատակ ունենալով իրազեկել հանրությանը դատախազությունում տիրող կոռուպցիայի վերաբերյալ: 2010թ. հոկտեմբերի 12-ին նա կազմակերպել է խաղաղ ցույց, որի ընթացքում ոստիկանները նրան մի կողմ են կանչել, սակայն հետո բաց թողել: Հաջորդ օրը, տեղական խորհրդի կողմից բողոք ներկայացվելուց հետո, վարչական դատարանը արգելել է նախօրոք հայտարարված ցույցերի հետագա անցկացումը, որն ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 19-ից սկսած: Դիմումատուն հրավիրվել է շրջանային ոստիկանություն, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել մասնավորապես ցույցերի կազմակերպման և անցկացման ընթացակարգի խախտման համար: Հաջորդ օրը նա կանգնել է շրջանային դատարանի առջև, որը նրան մեղավոր է ճանաչել ներկայացված իրավախախտումների մեջ և դատապարտել եռօրյա վարչական կալանքի: Պատիժը կրելուց հետո, դիմումատուն դիմել է մարզային վերաքննիչ դատարան, սակայն մերժվել է:
Իրավունք
Հոդված 11. Դիմումատուի ձերբակալման համար որպես իրավական հիմք ծառայել է Վարչական օրինախախտումների մասին օրենսգիրքը, որը պատասխանատվություն է սահմանում ցույցերի անցկացման ընթացակարգի խախտումների համար և համարվում է բավականաչափ հասանելի: Սակայն, Խորհրդային Միության փլուզումից ի վեր Ուկրաինայում չի եղել խաղաղ ցույցերի անցկացման վերաբերյալ որևէ հստակ կամ կանխատեսելի ընթացակարգ: Եվ իսկապես, խաղաղ հավաքների անցկացման ազատության հնարավոր սահամանափակումների վերաբերյալ Ուկրաինայի Սահմանադրությունում գործող ընդհանուր դրույթները դեռևս ներպետական օրենսդրության մեջ մշակումների կարիք են զգում: Մասնավորապես, Սահմանադրական դատարանը 2001թ. որոշել էր, որ Ուկրաինայի իշխանություններին խաղաղ հավաքների անցկացման մասին ծանուցման ընթացակարգը օրենսդրական կարգավորման կարիք ունի: Բացի այդ, նման ընթացակարգ սահմանող միակ փաստաթուղթը այն հրամանագիրն էր, որն ընդունվել էր 1988թ., արդեն գոյություն չունեցող երկրի՝ ԽՍՀՄ-ի կողմից և ներպետական դատարանների կողմից չէր դիտարկվում որպես կիրառելի: Հետևաբար, հնարավոր չէր եզրակացնել, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում հիշատակված «ընթացակարգը» ձևակերպված էր բավարար հստակությամբ, ինչը դիմումատուին թույլ էր տալիս նման հանգամանքներում հնարավոր ճշգրտությամբ կանխատեսել իր գործողությունների հետևանքները: Նույն պատճառով տեղական որոշ շրջաններում ցույցերի կազմակերպումն ու անցկացումը կարգավորող՝ տեղական իշխանությունների ներդրած ընթացակարգերը չունեին իրավական բավարար հիմքեր: Չնայած որ Դատարանը ընդունում է, որ սահմանադրական դաշտի հաստատման համար երկրից կարող է որոշ ժամանակ պահանջվել, հատկապես անցումնային շրջանում գտնվող Ուկրաինայի պարագայում, սակայն վերջինս չէր կարող ընդունել, որ 20 տարվա հետաձգումը արդարացված է, հատկապես երբ վտանգված էր այնպիսի հիմնարար իրավունք, ինչպիսին էր խաղաղ ցույցերի անցկացման ազատությունը: Խաղաղ ցույցերի անցկացման դիմումատուի իրավունքի միջամտությունը հետևաբար սահմանված չէր օրենքով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 7. Չնայած այն փաստին, որ ցույցեր անցկացնելու ընթացակարգի խախտման հանցանքը նախատեսված էր Վարչական օրինախախտումների մասին օրենսգրքով, այս ընթացակարգը ներպետական օրենսդրությամբ բավարար հստակությամբ սահմանված չի եղել: Խաղաղ ցույցերի անցկացման վերաբերյալ հստակ և կանխատեսելի ընթացակարգեր սահմանող դրույթների օրենսդրության մեջ բացակայության պարագայում, դիմումատուի նկատմամբ գոյություն չունեցող ընթացակարգի համաձայն սահմանված խախտումը անհամատեղելի է 7-րդ հոդվածի հետ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 6 §§ 1 և 3. Ընդամենը մի քանի ժամ էր անցել ոստիկանության կողմից վարչական խախտման մասին զեկույց կազմելու և առաջին ատյանի դատարանի կողմից գործը քննելու միջև: Արդյունքում, դիմումատուն ի վիճակի չէր եղել գնահատել իրեն ներկայացված մեղադրանքը և պատշաճ կերպով նախապատրաստել իր պաշտպանությունը: Բացի այդ, չնայած նա խնդրել էր իրեն տրամադրել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված իրավական ներկայացուցիչ, առաջին ատյանի դատարանը մերժել էր այդ պահանջը՝ հաշվի առնելով վերջինիս իրավապաշտպան լինելու հանգամանքը. նման հիմնավորմամբ մերժումը միևնույն ժամանակ անօրինական ու կամայական էր: Երրորդ, առաջին ատյանի դատարանի կայացրած եզրակացությունների համար հիմնական հիմք են ծառայել ոստիկանության զեկույցները, առանց որևէ վկայի հարցաքննության առկայության՝ անտեսելով դիմումատուի կողմից այդ մասին ներկայացված պահանջը: Դեռ ավելին, Վերաքննիչ դատարանին չի հաջողվել վերացնել խախտումները, քանի որ մինչ այն կքններ գործը, դիմումատուն արդեն հասցրել էր կրել վարչական կալանքը: Եվ վերջապես, չնայած վերաբերելի լինելուն, նրա բոլոր փաստարկները ներպետական դատարանների կողմից ամբողջովին մերժվել են, իսկ կայացրած որոշումներում բավարար հիմնավորումները բացակայել են:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 46. Տվյալ դատական գործում հայտնաբերվել են 11-րդ հոդվածի 7-րդ հոդվածի խախտումներ, որոնց համար հիմք են Ուկրաինայի դատական համակարգում ավելի քան երկու տասնամյակ գոյություն ունեցող հավաքների անցկացման ազատության հարցում առկա օրենսդրական բացերը: Հաշվի առնելով խնդրի կառուցվածքային բնույթը՝ Ուկրաինայի օրենսդրության մեջ և վարչական պրակտիկայում անհրաժեշտ է անհապաղ որոշակի բարեփոխումներ կատարել՝ դրանց հետ ներդաշնակեցնելով նաև սույն գործով Դատարանի հայտնած եզրակացությունները և ապահովելով դրանց համապատասխանությունը 7-րդ և 11-րդ հոդվածների պահանջներին:
Հոդված 41. 6,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy