© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 165
2013թ. հուլիս
Węgrzynowski-ն և Smolczewski-ն ընդդեմ Լեհաստանի - 33846/07
Վճիռ 16.07.2013թ. [Բաժանմունք IV]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքի նկատմամբ հարգանք
Դատարանի մերժումը թերթի ինտերնետային արխիվից դիմումատուի հեղինակությունը վարկաբեկող հոդվածը հանելու վերաբերյալ. խախտում չկա
Փաստեր. Դիմումատուները իրավաբաններ են, ովքեր հաղթել էին զրպարտության համար Rzeczpospolita թերթի երկու լրագրողների դեմ հարուցված հայցը այն բանից հետո, երբ վերջիններս մի հոդված էին հրապարակել, որի համաձայն դիմումատուներն իրենց հարստությունը կուտակել էին քաղաքական գործիչներին իրենց ստվերային բիզնեսում աջակցելու շնորհիվ: Նրանք մասնավորապես պնդում էին, որ լրագրողների մեղադրանքները հիմնականում հիմնված էին բամբասանքների ու ասեկոսների վրա և նրանք որևէ քայլ չէին ձեռնարկել` այդ տեղեկությունները ստուգելու համար: Ներպետական դատարանները լրագրողներին և նրանց գլխավոր խմբագրին կարգադրեցին գումար հատկացնել բարեգործությանը` որպես տուգանք և հրապարակավ ներողություն խնդրել: Վերոնշյալ պահանջները լրագրողների և գլխավոր խմբագրի կողմից կատարվեցին:
Հետագայում հայտնաբերելով, որ հոդվածը դեռևս հասանելի է թերթի էլեկտրոնային կայքում` դիմումատուները նոր հայց հարուցեցին` հոդվածը կայքից հանելու համար: Նրանց ներկայացված հայցը մերժվեց այն հիմքով, որ հոդվածը կայքից հանելը հավասարազոր էր գրաքննության և պատմության վերաիմաստավորման: Դատարանը նշեց, որ նա մեծ ուշադրություն կդարձնի այն ծանոթագրություններին կամ հղումներին, որոնք տեղեկացնում էին ընթերցողներին զրպարտության մասին գործով դատավարության առաջին փուլում կայացրած վճիռների մասին և կցված էին ինտերնետ կայքում տեղադրված հոդվածին: Վճիռը մնաց անփոփոխ:
Իրավունք. Հոդված 8. Դատարանը նշեց, որ առաջին դիմումատուի ներկայացրած դիմումը անընդունելի էր, քանի որ այն ներկայացվել էր ժամկետից ուշ: Ինչ վերաբերում է երկրորդ դիմումատուին, Դատարանը գտավ, որ քաղաքացիական դատավարության առաջին փուլում նա պահանջներ չէր ներկայացրել համացանցում տեղադրված վարկաբեկիչ հոդվածի վերաբերյալ: Հետևաբար, ներպետական դատարանները չէին կարող որոշում կայացնել այդ հարցի շուրջ: Նրանց կայացրած վճիռները, որոնց համաձայն հոդվածը խախտում էր դիմումատուների իրավունքները, չէր ենթադրում, որ հոդվածը օրինական կերպով կհանեն թերթի ինտերնետային կայքից: Երկրորդ դիմումատուն չէր տրամադրել որևէ փաստարկ, որը հիմնավորում էր առաջին դատավարության ընթացքում համացանցում հոդվածի առկայության վերաբերյալ նրա կողմից պահանջ չներկայացնելու փաստը` հատկապես հաշվի առնելով այն, որ Rzeczpospolita թերթի ինտերնետային արխիվը մեծ ճանաչում ուներ, որից հաճախ օգտվում էին Լեհաստանի իրավաբաններն ու հանրությունը:
Ինչ վերաբերում է դատավարության երկրորդ փուլին, դատարանը ուսումնասիրել էր դիմումատուի կողմից ներկայացրած պահանջները և վերջինս օգտվել էր ընթացակարգային բոլոր երաշխիքներից: Դատարանն ընդունեց, որ դատական իշխանությունը չպետք է մտնի պատմության վերաիմաստավորման հարցերի մեջ՝ կարգադրելով հեռացնել հրապարակումների բոլոր հետքերը հանրային տիրույթից, որոնք նախկինում հնարավոր էր գտնել, ինչը հանգեցրել էր անհիմն ոտնձգությունների անձնական հեղինակությանը: Ավելին, երբ հարցը վերաբերում է հանրության համար մամուլի ինտերնետային արխիվի հասանելիությանը, հասարակության օրինական շահը պաշտպանված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով: Հատկանշական էր, որ ներպետական դատարանները նշել էին, որ ցանկալի կլիներ թերթի էլեկտրոնայի կայքում` հոդվածին կից, հղում կատարել սույն գործով դատավարության առաջին փուլի արդյունքների վերաբերյալ: Սա վկայում էր նրա մասին, թե նրանց իրազեկությունը համացանցում տեղադրված հոդվածների վերաբերյալ որքան էական կարող էր լինել անհատի իրավունքների պաշտպանության և թերթի ինտերնետային կայքում տեղադրված վիճարկվող հոդվածին առնչվող դատական որոշումների կարևորության համար: Ինչևիցե, երկրորդ դիմումատուն պահանջեց հղումներ ավելացնել իր օգտին կայացրած վճիռներին:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` պատասխանող պետությունը կատարել էր 10-րդ և 8-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների միջև հավասարակշռություն գտնելու իր պարտավորությունը:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
(Տե´ս նաև Times Newspapers Ltd-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 1և 2), 3002/03 և 23676/03, Նախադեպային տեղեկատու թիվ 117)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy