© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 101
2007թ. հոկտտեմբեր
Վիսերը և Բիկոս Բիտիլիգանգինն ընդդեմ Ավստրիայի 74336/01
Վճիռ - 16.10.2007թ. [Բաժին IV]
Հոդված 8
Հոդված 8-1
Հաղորդակցության գաղտնիության իրավունք
Փաստաբանի համակարգչային ծրագրերում պահվող էլեկտրոնային տվյալները խուզարկելու և առգրավելու առնչությամբ դատավարական երաշխիքների խախտում. խախտում:
Փաստեր. Առաջին դիմողը փաստաբան է և երկրորդ դիմողի` հոլդինգային կազմակերպության տերը և տնօրենը: Երկրորդ դիմողը եղել է մեկ այլ կազմակերպության` Նովամեդի տերը: Երկու կազմակերպություններն էլ ստեղծվել են առաջին դիմողի իրավաբանական գրասենյակի միջոցով: Քրեական գործի քննության առթիվ իտալական իշխանությունների կողմից օգնություն ստանալու համար դիմելուց հետո` շրջանային դատարանը որոշում է կայացրել խուզարկել կազմակերպության կենտրոնական գրասենյակը: Խուզարկության ընթացքում ոստիկանների մի խումբը` առաջին դիմողի և փաստաբանական գրասենյակի ներկայացուցչի ներկայությամբ, փնտրել է երկրորդ դիմողին և Նովամեդին առնչվող ֆայլերի տպված պատճենները: Առաջին դիմողը չէր կարող առարկել փաստաթղթի անմիջական զննության դեմ, քանի որ դա թույլատրված էր շրջանային դատարանի կողմից, ինչն էլ նախատեսված էր Քրեական դատավարության օրենսգրքով: Դրա հետ մեկտեղ, ոստիկանների մեկ այլ խումբ հետազոտել է դիմողի համակարգչի պարունակությունը և մի քանի ֆայլ ձայնագրել պնակիտի վրա: Համակարգչային մասնագետը և գրասենյակի ներկայացուցիչը որոշ չափով ներկա են գտնվել այդ խուզարկությանը: Այդուհանդերձ, այդ օրը չի կազմվել որևէ արձանագրություն: Դա ցույց է տալիս, որ ոստիկանները չեն վերցրել սերվերի լրիվ ձայնագրումը, սակայն իրականացրել են երկու կազմակերպությունների և քրեական գործով կասկածյալների անունների որոնում: Քննող դատավորը համապատասխանաբար բացել է առաջին դիմողի ներկայությամբ կնքված փաստաթղթերը: Դրանց մի մասը ձայնագրվել է և ավելացվել ֆայլին, մինչդեռ մյուս մասը վերադարձվել է առաջին դիմողին այն հիմքով, որ դրանք օգտագործելը կխախտեր նրա` մասնագիտական գործունեության գաղտնիության պահպանման իրավունքը: Առաջին և երկրորդ դիմողները դիմել են ներպետական դատարաններին` հայտնելով, որ էլեկտրոնային տվյալների խուզարկության և դրանց առգրավման գործընթացը խախտել է առաջին դիմողի` մասնագիտական գործունեության գաղտնիության իրավունքը: Այդուհանդերձ, նրանց բողոքները մերժվել են:
Օրենք. Դիմողների էլեկտրոնային տվյալների զննումը և դրանց առգրավումը հանգեցրել են նրանց իրավունքներին միջամտության` կապված նրանց ՙհաղորդակցության միջոցների հետ՚: Քրեական դատավարության օրենսգիրքը պարունակում է հատուկ կանոններ փաստաթղթերի վերցման վերաբերյալ, և ներպետական դատարանների նախադեպերի լույսի ներքո այդ կանոններն առնչվում էին նաև էլեկտրոնային տվյալներին: Խուզարկությունն ու առգրավումը հետապնդել են հանցագործությունների կանխարգելման օրինական նպատակ: Այդուհանդերձ, չնայած որ առգրավված տպագիր պատճենների առթիվ պահպանվել են համապատասխան երաշխիքները, դրանք չեն հետազոտվել որպես էլեկտրոնային տվյալներ: Հատկապես, փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչը տեղեկացվել է խուզարկության արդյունքների մասին: Չնայած առաջին դիմողը չի եղել երկրորդ դիմողի փաստաբանը, նա չի գործել որպես փաստաբան մի շարք կազմակերպություններում, որոնց բաժնեմասերը պատկանել են իրեն: Ավելին, առգրավված էլեկտրոնային տվյալները պարունակել են նույն տեղեկատվությունը, ինչ այն փաստաթղթերը, որոնց որոշ մասը քննող դատավորը վերադարձրել է առաջին դիմողին` որպես մասնագիտական գաղտնիության առարկա: Այդ իսկ պատճառով, հիմնավոր չէ եզրակացնել, թե առգրավված էլեկտրոնային տվյալները նույնպես պարունակել են նման տեղեկատվություն: Ոստիկանության աշխատակիցների կողմից ՙկամայականության՚ արգելման և փաստաբանի մասնագիտկաան գաղտնիության ապահովման նպատակ հետապնդող կոնկրետ երաշխիքների խախտումն առաջին դիմողի էլեկտրոնային տվյալների խուզարկությունը և առգրավումը եղել է հետապնդվող օրինական շահին հակասող:
Եզրակացություն. խախտում (չորս ձայնով` ընդդեմ երեքի):
Հոդված 41 – 2.500 եվրո ոչ նյութական վնասի դիմաց:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy