© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
X -Ը ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ ՎՃԻՌԸ
(Գանգատ թիվ 19010/07)
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
19-ը փետրվարի, 2013թ
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատի նիստը X -ը և այլոք՝ ընդդեմ Ավստրիայի գործով նիստը դատավորների հետևյալ կազմով՝
Dean Spielmann, Նախագահ
Josep Casadevall,
Guido Raimondi,
Ineta Ziemele,
Nina Vajić,
Lech Garlicki,
Peer Lorenzen,
Anatoly Kovler,
Elisabeth Steiner,
Khanlar Hajiyev,
Egbert Myjer,
Danutė Jočienė,
Ján Šikuta,
Vincent A. de Gaetano,
Linos-Alexandre Sicilianos,
Erik Møse,
André Potocki,
Մեծ Պալատի քարտուղարի տեղակալ՝ Johan Callewaert-ի մասնակցությամբ
Փակ դռների հետևում 2012թ հոկտեմբերի 3-ին և 2013 թ հունվարի 9-ին խորհրդակցություններ անցկացնելով, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված ամենավերջին օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Գործը սկսվել է 2007թ ապրիլի 24-ին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի (ՙԿոնվենցիա՚) 34-րդ հոդվածի համաձայն, Ավստրիայի երեք քաղաքացիների կողմից (ՙդիմողներ՚)՝ ընդդեմ Ավստրայի Հանրապետության՝ Դատարան ներկայացված գանգատում (թիվ 19010/07): Մեծ Պալատի Նախագահը ընդունեց իրենց անունները չբացահայտելու դիմողների պահանջը (Դատարանի Կանոնագրքի Կանոն 47, կետ 3):
2. Դիմողներին ներկայացնում էր Վիեննայում գործող փաստաբան պրն H. Graupner-ը: Ավստրիայի կառավարությանը (ՙԿառավարություն՚) ներկայացուցիչն էր դեսպան H. Tichy-ին՝ Եվրոպական և միջազգային հարաբերությունների Դաշնային նախարարության Միջազգային իրավունքի վարչության պետը:
3. Դիմողները պնդում էին, որ նրանց նկատմամբ, ի տարբերություն տարասեռ զույգերի, կիրառվել էր խտրական վերաբերմունք, քանի որ որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումն օրենսդրորեն անհնարին էր նույնասեռ զույգերի համար:
4. Գանգատը ներկայացվեց Դատարանի Առաջին բաժանմունք (Դատարանի Կանոնագրքի Կանոն 52, կետ 1): 2009թ հունվարի 29-ին Կառավարությանը տեղյակ պահվեց գանգատի վերաբերյալ: Որոշվեց նաև որոշում կայացնել միաժամանակ գանգատի ընդունելիության և հատկանիշների վերաբերյալ (Հոդված 29, կետ 1): Առաջին բաժանմունքում դատավարությունը տեղի ունեցավ 2011թ դեկտեմբերի 1-ին: 2012թ հունիսի 5-ին այդ բաժանմունքի Պալատը դատավորների հետևյալ կազմով՝ Nina Vajić, Anatoly Kovler, Elisabeth Steiner, Khanlar Hajiyev, Julia Laffranque, Linos-Alexandre Sicilianos և Erik Møse, ինչպես նաև բաժանմունքի քարտուղար Søren Nielsen-ի մասնակցությամբ, իրավասությունը զիջեց Մեծ Պալատին (Կոնվենցիայի 30-րդ հոդված), կողմերից ոչ մեկը չառարկեց նման զիջմանը՝ սահմանված ժամկետներում (Կետ 72):
5. Մեծ Պալատի կազմը որոշվեց՝ համաձայն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4 և 5 կետերի և Դատարանի Կանոնագրքի Կանոն 24-ի:
6. Ե’վ Կառավարությունը, և’ դիմողը ներկայացրեցին հավելյալ գրավոր դիտարկումներ ընդունելիության և հատկանիշների վերաբերյալ:
7. Ի հավելումն՝ ստացվեցին երրորդ կողմի համատեղ մեկնաբանություններ Պորֆեսոր R. Wintemute-ի կողմից, հետևյալ վեց հասարակական կազմակերպությունների անունից. Fédération internationale des ligues des droits de l’Homme (FIDH), Իրավաբանների միջազգային հանձնաժողով (ICJ), Լեզբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանս և ինտեր (այսպես կոչված՝ միջանկյալ սեռը) սեռերի միջազգային ընկերակցությունը (ILGA‑Եվրոպա), Որդեգրման և աջակցության բրիտանական ընկերակցությունը (BAAF), Եվրոպական LGBT ընտանիքների ընկերակցությունների ցանցը (NELFA) և Սեռական կողմնորոշման իրավունքի եվրոպական հանձնաժողովը (ECSOL), որոնք Մեծ Պալատի նախագահի կողմից թույլտվություն էին ստացել միջամտելու գրավոր ընթացակարգի ժամանակ: Ի լրումն՝ երրորդ կողմի մեկնաբանություններ ստացվեց Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնից (ECLJ), Հյուսիսային Իռլանդիայի Գլխավոր դատախազից , «Միջազգային Ներում» (AI) և «Ազատության պաշտպանության դաշինք» (ADF), կազմակեպություններից, որոնցից յուրաքանչյուրն իրավունք ստացավ միջամտել գրավոր ընթացակարգին:
8. Տեղի ունեցավ հրապարային դատավարություն Ստրասբուրգում, Մարդու իրավունքների շենքում, 2012թ հոկտեմբերի 3-ին (Կանոն 59, կետ 3):
Դատարան ներկայացան
(ա) Կառավարության կողմից
ՊրնB. Ohms, Կանցլերության Դաշնային դատարան, Ներկայացուցչի տեղակալ,
ՊրնM. Stormann, Արդարադատության Դաշնային նախարարություն,
ՏիկA. Jankovic, Եվրոպական և միջազգային հարաբերությունների Դաշնային նախարարություն, Իրավախորհրդատու
(բ) Դիմողների կողմից
ՊրնH. Graupner,Փաստաբան
Դատարանը լսեց տիկ. Ohms-ի և պրն Graupner-ի ուղերձները, ինչպես նաև, դատավորների կողմից առաջադրված հարցերին նրանց պատասխանները:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Առաջին և երրորդ դիմողները ծնվել էին 1967թ, իսկ երրորդ դիմողը՝ 1995թ:
10. Առաջին և երրորդ դիմողները երկու կանայք են, ովքեր ապրում են կայուն նույնասեռական հարաբերություններով: Երկրորդ դիմողը երրորդ դիմողի որդին է: Նա ծնվել էր արտամուսնական կապից: Նրա հայրը ճանաչել էր հայրությունը, սակայն երրորդ դիմողը երեխայի միակ խնամողն էր: Դիմողներն ապրում էին ընդհանուր ընտանիքում, սկսած այն ժամանակից, երբ երկրորդ դիմողը մոտ հինգ տարեկան էր և առաջին և երրորդ դիմողները համատեղ հոգ էին տանում նրա նկատմամբ:
11. 2005թ փետրվարի 17-ին առաջին դիմողը և երկրորդ դիմողը, ում ներկայացնում էր մայրը, համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն՝ առաջին դիմողը որդեգրելու էր երկրորդին: Դիմողների մտադրությունն էր, առաջին և երկրորդ դիմողների միջև ստեղծել օրինական փոխհարաբերություն, որը համապատասխանում էր նրանց մեջ գոյություն ունեցող կապին՝ առանց դադարեցնելու հարաբերությունները երրորդ դիմողի՝ երեխայի մոր հետ:
12. Դիմողները, տեղյալ լինելով, որ Քաղաքացիական օրենսգրքի (Allgemeines Bürgerliches Gesetzbuch) 182-րդ հոդվածի 2-րդ կետի այդ ձևակերպումը կարող էր հասկացվել նույնասեռական զույգի մոտ զուգընկերներից մեկի երեխայի որդեգրման բացառում մյուս զուգընկերոջ կողմից՝ առանց խզելու փոխհարաբերությունը կենսաբանական ծնողի հետ, պահանջեցին Սահմանադրական դատարանից հակասահմանադրական հայատարարել այդ դրույթը, քանի որ այն հանդիսանում էր խտրականության իրենց հանդեպ՝ ելնելով իրենց սեռական կողմնորոշումից: Տարրասեռ զույգերի դեպքում Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետը թույլատրում էր որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը, այսինքն՝ մի զուգընկերոջ կողմից մյուս զուգընկերոջ երեխայի որդեգրումը, առանց ազդելու երեխայի հետ վերջինիս իրավահարաներությունների վրա:
13. 2005թ հունիսի 14-ին Դաշնային Սահմանադրության 140-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանը մերժեց դիմումը՝ համարելով այն անընդունելի: Այն նշեց, որ իրավասու շրջանային դատարանը որդեգրման հաստատման հետ կապված որոշում ընդունելիս պետք է քննության առած լիներ այն հարց, թե արդյո՞ք Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետը թույլ էր տալիս որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը նույնասեռ զույգերի դեպքում: Շրջանային դատարանի կողմից որդեգրման համաձայնագրի հաստատումը մերժելու դեպքում դիմողները մնում էին ազատ՝ վերաքննիչ դատարաններ ներկայացնելու իրենց փաստարկները՝ կապված տվյալ դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության հետ, որոնք իրենց հերթին խնդիրը կարող էին ներկայացնել Սահմանադրական դատարան, եթե կիսում էին դիմողների տեսակետը:
14. Հետագայում, 2005թ սեպտեմբերի 26-ին դիմողները շրջանային դատարանից պահանջեցին հաստատել որդեգրման համաձայնագիրը, որի համաձայն, առաջի և երրորդ դիմողները հանդիսանալու էին երկրորդ դիմողի ծնողներ: Իրենց փաստարկներում նրանք բացատրում էին, որ առաջին և երկրորդ դիմողների մոտ ձևավորվել էրն սերտ զգայական կապեր և որ երկրորդ դիմողը շահում է՝ ապրելով երկու հոգատար չափահասների խնամատարության ներքո: Նրանց նպատակն էր ձեռք բերել իրենց de facto գործող ընտանեկան միավորի իրավական ճանաչում: Այսպիսով, առաջին դիմողը կփոխարիներ, երկրորդ դիմողի հորը: Նրանք նշում էին, որ երկրորդ դիմողի հայրը, չէր համաձայնվել որդեգրմանը՝ առանց որևէ կերպ հիմնավորելու իր դիրքորոշումը: Ավելին՝ նրանք պնդում էին, որ նա ցուցաբերել էր ծայրահեղ թշնամություն ընտանիքի նկատմամբ և որ, հետևաբար, դատարանը պետք է անվավեր ճանաչեր նրա մերժումը և համաձայներ Քաղաքացիական օրենսգրքի 181 հոդվածի 3-րդ կետին, քանի որ որդեգրումը բխում էր երկրորդ դիմողի լավագույն շահերից: Ի աջակցություն իրենց փաստարկների՝ դիմողները կցեցին Երիտասարդների բարեկեցության կենտրոնի զեկույցը, որը հաստատեց, որ առաջին և երրորդ դիմողները կիսում էին առօրյա գործերը՝ կապված երկրորդ դիմողի խնամքի և ընդհանուր դաստիարակության հետ և իրավական վիճակի հետ կասկած արտահայտելով հանդերձ, եզրակացրեց, որ համատեղ խնամատարության իրավունքի շնորրհումը կլիներ ցանկալի:
15. 2005թ հոկտեմբերի10-ին շրջանային դատարանը հրաժարվեց հաստատել համաձայնագիրը՝ եզրակացնելով, որ Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետը չի ապահովում որդեգրման որևէ ձև, որը կհանգեցներ դիմողների համար ցանկալի արդյունքին: Դատարանի հիմնավորումը հետևյալն էր.
ՙՏիկին ...՝ երրորդ դիմողը, արտամուսնական կապից ծնված իր անչափահաս որդու միակ խնամողն էր ... . [Նա]... բնակարանում բնակվում է իր զուգընկերոջ՝ ... (առաջին դիմող) և ... (երկրորդ դիմող) հետ:
Գանգատը, որը Դատարան էր ներկայացվել 2001թ հոկտեմբերի 12-ին համատեղ երեխայի մոր և նրա զուգընկերոջ կողմից [երեխայի] խնամակալությունը մոր զուգընկերոջը փոխանցելու համար, որպեսզի երկու կանայք կարողանային իրականացնել համատեղ խնամք, մերժվեց օրենքի վերջնական ուժով:
2005թ փետրվարի 17-ի որդեգրման համաձայնագրի պայմանների համաձայն, որի հաստատմանը հիմա փորձում են հասնել դիմողները, առաջին դիմողը, որպես [երեխայի] մոր զուգընկեր, համաձայն է որդեգրել երեխային:
Դիմողները ձգտում են, որ դատարանի հավանությանն արժանանա այնպիսի որդեգրում, որ ընտանեկան օրենսդրությամբ սահմանված կենսաբանական հոր և նրա հարազատների հարաբերությունները դադարեին, մինչդեռ փոխհարաբերությունները կենսաբանական մոր հետ մնային լիովին ուժի մեջ: Նրանք դատարանից պահանջում էին չեղյալ հայտարարել երեխայի հոր կողմից համաձայնության տալու մերժումը:
Գանգատը, որի de facto նպատակն էր համատեղ խնամատարություն ապահովել կենսաբանական մոր և նրա հետ նույնասեռական կապով ապրող համար որդեգրող մոր համար, հաջողության չհասավ՝ իրավական հիմքերով:
Քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածը սահմանում է որդեգրում կա’մ մեկ անձի, կա’մ ամուսնացած զույգի կողմից: Միայն որոշակի խիստ պայմաններ բավարարելու դեպքում ամուսնացած անձը կարող է երեխա որդեգրել ինքնուրույն: Քաղաքացիական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ կետի երկրորդ նախադասության համաձայն՝ ընտանեկան իրավունքի մեջ իրավական փոխհարաբերությունը - իրավական այրունակցական հարաբերություններից այն կողմ – դադարում են միայն կապված կենսաբանական հոր (կենսաբանական մոր) և նրանց հարազատների հետ, եթե երեխան որդեգրվում է միայն տղամարդու (կամ կնոջ) կողմից: Այնքանով, որքանով հարաբերությունը մյուս ծնողի հետ հետագայում (այսինքն՝ որդեգրումից հետո) մնում է անձեռնմխելի, դատարանը հայտարարում այն դադարեցված տվյալ ծնողի առումով՝ այդ ծնողի համաձայնությամբ:
Քաղաքացիասկան օրենսգրքի 182-րդ հոդվածը վերջին անգամ փոփոխվել էր 1960թ (Federal Gazette 58/1960թ): Այդ դրույթի հստակ ձևակերպման և այդ ժամանակի օրենսդրության անվիճելի մտադրության հիման վրա՝ պետք է ենթադրվի, որ մեկ անձի կողմից որդեգրման դեպքում իրավական փոխհարաբերությունը նույն սեռին պատկանող կենսաբանական ծնողի հետ՝ որպես որդեգրող ծնող դադարում է գոյություն ունենալ, մինչդեռ հարաբերությունը հակառակ սեռի ծնողի հետ մնում է անձեռնմխելի (տե’ս նաև Schlemmer-ը Schwimann-ի գործով վճռում, ABGB2 I կետ 182, ենթակետ 3): Միայն այս սցենարում է օրենքը թույլ տալիս, որ դատարանները վերջին նշված փոխհարաբերությունը – որն ինքնին ազդեցություն չի կրում որդեգրումից – համարեն դադարեցված:
Դիմողների կողմից այնպիսի դասավորվածությունը, որի համաձայն [երեխան] որդեգրվելու էր մի կնոջ կողմից և հարաբերությունը իր կենսաբանական հոր, այլ ոչ՝ կենսաբանական մոր հետ դադարեցվելու էր, հետևաբար չէր համապատասխանում օրենքին: Դատարանի տեսանկյունից սույն օրենսդրական դրույթի մեկնաբանությունը՝ Սահամանադրության համապատասխանելու առումով, որը, անխոս, պահանջ է – ոչինչ չի անում փոխելու այս եզրակացությունը:
Ճիշտ է հայտարարել, որ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ սեռական կողմնորոշմանը վերաբերող հարցերը համապատասխանում են մասնավոր և ընտանեկան կյանքի իրավունքի պաշտպանության դրույթին (Հոդված 8, ՄԻԵԴ): Նաև ճշմարիտ է, որ համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի՝ սեռական կողմնորոշման հիմքով խտրականություն դնելը հիմնարար կերպով անհամապատասխան է Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածներին: Պետք է նշվի, սակայն, որ Եվրոպական դատարանը նաև հետևողականորեն եզրակացրել էր, որ Եվրոպայի խորհրդի անդամ Պետությունները պետք հայեցողության շրջանակի հնարավորություն ունենան այս առումով, որը համապատասխանաբար ավելի լայն է, ինչքան ավելի քիչ է ընդհանրությունը անդամ Պետությունների իրավական կարգերի միջև: Fretté v. France (գանգատ թիվ 36515/97, 26-ը մայիսի, 2002թ) գործով վճռի 41-րդ կետում Եվրոպական դատարանը հստակորեն հայտարարում է, նույնասեռականների կողմից որդեգրման իրավունքի ոլորտում անդամ Պետություններին պետք է տրվի հայեցողության լայն շրջանակի հնարավորություն, քանի որ խնդրո առարկա հարցերը ենթակա էին հասարակական փոփոխության և անցումային պետությունում, այնուամենայնիվ, հայցեողության այդ շրջանակը չպետք է մեկնաբանվեր, որպես carte blanche-ի կամայական իշխանություն իրականացնելու նպատակով:
Այն հարցը, թե արդյո՞ք անդամ Պետությունը նույնասեռ երկու անձանց համար ապահովում է հնարավորություն՝ ստեղծելու օրինական հարաբերություն երեխայի հետ հավասար հիմունքներով, հետևաբար, իր՝ Պետության որոշելու խնդիրն է, որը ենթակա է սահմանափակման` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձյան: Այս դատարանի տեսանկյունից Ավստրիայի գործող օրենսդրության մեջ գոյություն չունի նման հնարավորություն, նույնիսկ, եթե օրենեքը մեկնաբանվում է, ինչպես և պահանջվում է, Սահամանադրության համապատասխան: Դիմողների կողմից ակնկալվող կարգավորումը պահանջելու էր օրենսդրական փոփոխություններ: Սովորական դատարանի որոշման միջոցով չէր կարող լիազորության տալ մեկնաբանելու Քաղաքացիական օրենսգքի 182-րդ հոդվածը, այն ձևով, որ հակադրվեր հստակ ձևակերպված այդ դրույթին:
Այս հիմնավորումներով՝ դատարանը չեղյալ է համարում որդեգրման համաձայնագրի հաստատման նպատակով ներկայացված գանգատը՚:
16. Դիմողների բողոքարկեցին: Հղում կատարելով Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածներին՝ նրանք վիճարկում էին, որ Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետը խտրական էր և դրանով հանգեցնում էր անհիմն տրաբերակման տարրասեռ և նույնասեռ զույգերի միջև: Այսպես կոչված՝ որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը ամուսանցած և չամուսնացած տարրասեռ զույգերի համար, սակայն անհնար էր նույնասեռ զույգերի համար: Ներկա գործը պետք է տարբերվեր Fretté-ի գործից, որտեղ որդեգրումը հարցը կապված էր միայնակ նույնասեռականի հետ: Հակառակ դրան՝ ներկա գործը վերաբերում էր տարրասեռ և նույնասեռ զույգերի նկատմամբ վերաբերմունքի տրաբերությանը:
17. Հաշվի առնելով Karner ընդդեմ Ավստրայի գործով Դատարանի վճիռը (թիվ 40016/98, ՄԻԵԿ 2003‑IX)՝ չամուսնացած տարրասեռ և նույնասեռ զույգերի միջև վերաբերմունքի տրաբերությունը մասնավորապես խնդրահարույց էր: Միայն մի քանի եվրոպական երկրում էր թույլատրվում որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը նույնասեռական զույգերի կողմից, Պետությունների մեծ մասը վերպահում էին որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը ամուսնացած տարրասեռ զույգերին և գոյություն ուներ կոնսոնսուս, որ չամուսնացած տարրասեռ զույգերը և նույնասեռական զույգերը չպետք է արժանանային տարբեր վերաբերմունքների: Տարբերությունը, որի դեմ բողոք էր ներկայացված, չէր ծառայում օրինական նպատակի՝ մասնավորապես այն անհրաժեշտ չէր երեխայի շահերի պաշտպանության համար: Գոյություն ուներ հետազոտություն, որը ցույց էր տալիս, որ երեխաներ նույնպիսի լավ դաստիարակություն էին ստանում նույնասեռ ծնողներ ունեցող ընտանիքում, ինչպես տարրասեռ ծնողներ ունեցող ընտանիքում: Կարևորությունը տրվում էր ոչ թե ծնողների սեռական կողմնորոշմանը, այլ նրանց կայուն և հոգատար ընտանիք ապահովելու ունակությանը: Դիմողներ վերաքննիչ դատարանից պահանջեցին չեղյալ համարել շրջանային դատարանի որոշումը և հավանություն տալ 2005թ սեպտեմբերի 26-ի իրենց պահանջին կամ որպես այլընտրանք, գործը հետ ուղարկել շրջանային դատարան նոր որոշում կայացնելու նպատակով:
18. Շրջանային դատարանը, առանց դատավարություն անցկացնելու, 2006թ փետրվարի 21-ին չեղյալ համարեց դիմողների բողոքը: Իր որոշման մեջ այն նկարագրեց մի շարք առնչվող դատավարություններ (որոնք վերաբերում էին երկրորդ դիմողի հոր այցելության իրավունքին, ինչպես նաև պահպանման հետ կապված նրա պարտականություններին և դատավարություններին, որոնց ընթացքում առաջին և երրորդ դեմողներ անհաջողությամբ փորձել էին համատեղ խնամատարություն ձեռք բերել երկրորդ դիմողի նկատմամբ): Շրջանային դատարանը նշեց, որ այն կասկածներ ուներ, թե արդյո՞ք երրորդ դիմողը կարող էր ներկայացնել իր որդուն դատավարության ժամանակ, քանի որ գոյություն ուներ պոտենցիալ շահերի բախում: Դատարանը հայտարարեց հետևյալը.
ՙԱյս խնդրի հետագա քննությունն այնուամենայնիվ օբյեկտիվորեն անհրաժեշտ չէ, քանի որ դատարանի տեսանկյունից, ինչպես սահմանված է ստորև, այս գործում որդեգրության համաձայնագրի հաստատումը ամեն դեպքում պետք է մերժվի՝ առանց հետագա քննության անհրաժեշտության, և իրոք, մերժվել է առաջին ատյանի դատարանի կողմից այնպիսի մի արդյունքով, որ երեխայի արդյունավետ ներկայացվածության հարցը դատարանում չի կարող հարց դառնալ:
Կապված [երեխայի] խնմակալությունը մասամբ [մոր զուգընկերոջը] փոխանցելու գանգատի մասին որոշման հետ՝ գործը քննող դատարանները նշեցին, որ չնայած Ավստրայի ընտանեկան իրավունքը չի պարունակում ՙծնողներ՚ հասկացության որևէ իրավական սահմանում, սակայն շատ հստակ է, որ Ավստրային ընտանեկան օրենսդրության դրույթներից, որ ընդհանուր առմամբ, օրենսդրությունը նախատեսում է, որ ծնողական զույգը, սկզբունքորեն, պետք է բաղկացած լինի հակառակ սեռերի պատկանող երկու անձանցից: Հետևաբար, օրենսդրությունն առաջին հերթին կենսաբանական ծնողներին կամ եթե երեխան ծնվել է արտամուսնական կապից, կենսաբանական մորն է վերապահում խնմատարությունը: Միայն այն դեպքերում, եթե այդ անհնար է, օրենքն ապահովում է, որ երեխայի խնամատարությունը շնորհիվ այլ անձանց: Եթե կենսաբանական ծնողները (մայրը և հայրը) ներկա էին, անհրաժեշտություն չկար խնամատարությունը շնորհել այլ անձի, նույնիսկ եթե զուտ փաստական տեսանկյունից այդ անձը ուներ սերտ հարաբերություն երեխայի հետ (համեմատություն. OGH, 7 Ob 144/02 f): Դատարանները շեշտեցին, որ այս իրավական դիրքրորշումից չի բխում որևէ խտրականություն ընդդեմ նույնասեռ զույգերի, այլ այն, որ ընտանեկան օրենսդրության դրույթները, համահունչ կենսաբանական իրողությանը, հիմնված էին տարբեր սեռերի պատկանող ծնողներից կազմված զույգերի ներկայության վրա:
Այս դատարանի տեսակետից սույն նկատառումները նաև կիրառելի են այդտեղ քննարկվող խնդրո հարցի համար՝ մասնավորապես անչափահաս երեխայի որդեգրման հաստատումը երեխայի ծնողներից մեկի նույնասեռական զուգընկերոջ կողմից: Այստեղ նույնպես անհրաժեշտություն չկա ստեղծելու լրացուցիչ ՙօրինական ծնող՚, երբ երեխայի՝ հակառակ սեռին պատկանող երկու ծնողն էլ ներկա են: Նպատակն է որևէ իմաստով խտրականություն չդնել երեխայի մոր նույնասեռ զուգընկերության նկատմամբ, սակայն, երբ հակառակ սեռի երկու ծնողներն էլ ներկա են, պարզապես անհրաժեշտություն չկա մի այնպիսի դրույթի, որը հնարավորություն կտար մի ծնողին փոխարինել մյուսի նույնասեռ զուգընկերոջով:
Անչափահաս երեխայի որդեգրումը հիմնավորապես նախատեսում է ստեղծել կենսաբանական ծնողների և նրանց երեխաների միջև գոյություն ունեցող փոխհարաբերության նման փոխհարաբերություն: Տվյալ գործը ցույց է տալիս, որ կենսաբանական հայրը կանոնավոր շփում ունի իր երեխայի հետ և արդյունքում երեխան պահպանում է շարունակական հարաբերություններ իր երկու՝ հակառակ սեռին պատկանող ծնողների հետ: Այս հանգամանքներում, այնուամենայնիվ, անհրաժեշտություն չկա փոխարինել կենսաբանական ծնողներից որևէ մեկին մյուս ծնողի նույնասեռ զուգընկերոջով՝ թույլատրելով երեխայի որդեգրումը:
Ծնողների շփման իրավունքին վերաբերող նախադեպային իրավունքը նույնպես ընդհանուր գծերով և անվիճելիորեն ճանաչում է, որ համաձայն առկա հոգեբանական և սոցիորլոգիական եզրակացությունների՝ երեխայի հետագա զարգացման համար առանձնապես կարևոր է համարժեք անձնական շփումների պահպանումը այն ծնողի հետ, որի հետ նա չի ապրում (ի թիվս այլ գործերի, տե’ս EFSlg գործով վճիռը 100.205): Հետևաբար, օրենսդրությունը դեռևս գնում է երեխային միևնույն ընտանիքում իր հետ չբնակվող ծնող հետ անձնական շփում ունենալու իրավունք շնորհելու ուղղությամբ (ի թիվս այլ գործերի, տե’ս OGH գործով վճիռը 3 Ob 254/03 z): Նմանապես, վեճի առարկա չի կարող լինել, որ անչափահաս երեխայի բարգավաճման համար շատ ցանկալի է, որ նա ունենա անձնական հարաբերություններ տարբեր սեռի պատկանող իր երկու ծնողների հետ, այլ կերպ ասած, և’ իգական (մայր), և’ արական (հայր) հոգացողների հետ և որ այդ նպատակով պետք է ջանքեր գործադրվեն (համեմատել, ի թիվս այլ գործերի, EFSlg գործով վճռի հետ 89.668): Հետևաբար, մեծապես ցանկալի է, որ գոյություն ունենա առնվազն նվազագույն աստիճանի անձնական շփում երեխայի և նրա երկու ծնողների միջև և ընդհանուր առմամբ դա պահանջ է ի շահ երեխայի առողջ զարգացման (համեմատել OGH գործով վճռի հետ, 7 Ob 234/99 h): Այս նկատառումները հստակորեն հակադրվում են ծնողներից մեկի նույնասեռ զուգընկերոջ կողմից երեխայի որդեգրման թույլտվությանը, եթե դրա արդյունքում դադարում է ընտանեկան իրավունքի հարաբերությունը մյուս ծնողի հետ:
Ինչպես նշվեց նախորդիվ, իրավական վիճակը, որևէ կերպ չի հանգեցնում նույնասեռ զուգընկերություն ունեցող մարդկանց խտրականության: Այս մասով, առաջին ատյանի դատարանը՝ վիճարկվող որոշման հիմնավորմամբ իրավացիորեն վկայակոչում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, որի համաձայն սեռական կողմնորոշումը տեղավորվում էր ընտանեկան և անձնական կյանքի պաշտպանության շրջանակում (Կոնվենցիայի 8-րդ հոդված)՝ հանգեցնելով այ արդյունքին, որ սեռական կողմնորոշման հիմքով խտրականությունը հիմնավորապես անհարիր է Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածներին: Սակայն առաջին ատյանի դատարանը նույնպես իրավացիորեն շեշտեց, որ ազգային իրավական համակարգերը պետք հայեցողության շրջանակի հնարավորույթուն ունենան օրենսդրությունը կիրառելիս, մի շրջանակ, որը համապատասխանաբար ավելի լայն է, այն դեպքերում, երբ գոյություն չունի հստակ կոնսենսուս անդամ-Պետությունների իրավական համակարգերում խնդրո առարկա ոլորտի վերաբերյալ: Նշելով, որ հայեցողության շրջանակը չպետք է մեկնաբանվի, որպես Պետություններին carte blanche, գործողությունների ազատության տրամադրում՝ ընդունելու կամայական որոշումներ՝ առաջին ատյանի դատարանը նշեց, որ դա պետք է շատ շռայլորեն մեկնաբանվեր նույնասեռականների որդեգրման իրավունքի ոլորտում, քանի որ դրանք խնդիրներ էին, որոնք կապված էին հասարակության մեջ փոփոխություններից: Այս գնահատման համատեքստում, Ավստրիայի իրավական համակարգը չի նախատեսել ծնողներից մեկի նույնասեռական զուգընկերոջ կողմից երեխայի որդեգրման որևէ դրույթ:
Դիմողները ներկայացրել են ոչ համոզիչ փաստարկներ շեշտելու համար, որ գործող դրույթները հանգեցնում են նույնասեռ զուգընկերների նկատմամբ խտրականության կիրառման: Նույնիսկ տարասեռ զույգերի դեպքում միակ իրավահարաբերությունը, որ կարող է խզվել ծնողի երեխայի որդեգրման դեպքում, իրավահարաբերությունն է և նույն սեռի ծնողի միջև՝ որպես որդեգրող ծնող: Նման դեպքերում, հետևաբար, երեխան կունենա հակառակ սեռի երկու ծնողներ և խնամակալներ: Հարաբերությունների վիճակը, որը կարևոր է երեխայի զարգացման համար, այնուամենայնիվ, չի կիրառվում ծնողներից մեկի նույնասեռական զուգընկերոջ կողմից նրան որդեգրելու դեպքում: Հետևաբար, այս առումով գոյություն չունի վերաբերմունքի չհիմնավորված տարբերության որևէ ապացույց: Ավելին՝ դիմողների կողմից վկայակոչված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռի մեջ (տե’ս Karner-ն ընդդեմ Ավստրիայի գործով վճիռը, 24-ը հուլիսի, 2003թ) Դատարանը վերահաստատեց, որ նույնասեռական հարաբերություններով ապրող մարդկանց նկատմամբ վերաբերմունքի տարբերությունը պետք է խտրական համարվեր միայն այն դեպքում, եթե այն չուներ որևէ օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում, այսինքն՝ եթե այն չէր հետապնդում օրինական նպատակ կամ եթե չկար համաչափության որևէ ողջամիտ հարաբերություն կիրառվող միջոցների և այն նպատակի միջև, որը փորձ է կատարվում իրականացվել: Դատարանն այսպիսով վերաբերմունքի տարբերությունը կհամարեր Կոնվենցիային համապատասխան միայն այն դեպքում, եթե ներկայացվեին շատ ծանրակշիռ հիմնավորումները: Հետևաբար, առանձնահատուկ համոզիչ պատճառներ պետք է ներկայացվեն՝ հիմնավորելու սեռկան կողմնորոշման հիմքով վերաբերմունքի ցանկացած տարբերություն: Սակայն Դատարանը նաև հստակորեն ընդունեց այս առումով, որ ՙավանդական ընտանիքի՚ պաշտպանությունը սկզբունքորեն ծանրակշիռ և օրինական պատճառ էր, որը կարող էր հիմնավորել ազգային օրենսդրության կողմից վերաբերմունքի տարբերությունը: Միևնույն ժամանակ այն եզրակացրեց, որ ավանդական իմաստով ընտանիքի պաշտպանության նպատակը ավելի շատ վերացական է և որ այն իրականացնելու համար պետք է կիրառվեն բազմազան միջոցառումներ լայն շրջանակ: Համոզիչ հիմնավորումներ պետք է ներկայացվեն բացառելու համար նույնասեռական հարաբերություններով ապրող մարդկանց որոշակի իրավական դրույթների կիրառման շրջանակից: Խնդրո առարկա գործում, որը վերաբերում էր մահացած անձի նույնասեռական զուգընկերոջ կողմից վարձակալությունը ժառանգելու իրավունքին, Դատարանը եզրակացերց, որ նման որևէ հիմնավորում չէր ներկայացվել:
Այնուամենայնիվ, խնդրո առարկա վճիռը չի ապահովում որևէ աջակցություն բողոքարկողների փաստարկներում տվյալ գործում: Դատարանի կողմից ճանաչված ՙավանդական ընտանիքի՚ պաշտպանության ուղղությամբ ազգային իրավական համակարգում միջոցառումներ ներառելու իրավունքի հիման վրա՝ որպես սկզբունք և համաձայն կենսաբանական իրականության, Ավստրիայի իրավական համակարգի մոտեցումը, ըստ որի անչափահաս երեխան որպես ծնողներ պետք է ունենա հակառակ սեռին պատկանող զույգի, պետք է հարգվի: Այստեղից էլ, սույն դատարանի տեսանկյունից, օրենսդիր մարմնի կողմից ընդունված որոշումը, որի համաձայն չի թույլատրվում երեխայի որդեգրումը ծնողներից մեկի նույնասեռ զուգընկերոջ կողմից, որի արդյունքում հակառակ սեռի ծնողի հետ հարաբերությունը դադարեցվում է, անխուսափելիորեն հետապնդում է ՙօրինական նպատակ՚: Նմանապես, չի կարելի ասել, որ գոյություն չունի ՙհամաչափության որևէ ողջամիտ հարաբերություն՚ այս նպատակի և կիրառվող միջոցների միջև: Հակառակ բողոքարկողների պնդման՝ այս իրավական իրավիճակը չի հիմնված ՙտարասեռ մեծամասնության կանխակալ վերաբերմունքի վրա՚, այլ պարզապես նախատեսված է ապահովելու, որ անչափահաս երեխաներն ունենան կանոնավոր շփում և’ իգական, և’ արական սեռի ծնողի հետ՝ մինչև չափահաս դառնալը: Այս նպատակը անհրաժեշտ է հարգել հենց այնպես, ինչպես երեխայի մոր՝ նույնասեռ զուգընկերոջ հետ ապրելու որոշումը: Այսպիսով, չկա բացահայտ հիմնավորում՝ երեխային զրկելու ընտանեկան իրավունքով իրեն վերապահված հակառակ սեռին պատկանող ծնողի հետ շփվելուց: Սակայն սա ճիշտ այն է, ինչին երեխայի մայրը և նրա զուգընկերը փորձում են հասնել ներկա գործի շրջանակներում և շարունակում են ձգտել դրան՝ բողոքարկման հայցը ներկայացնելուց սկսած:
Հետևապես, հաշվի առնելով այս բոլոր նկատառումները, ներկա բողոքը պետք է չեղյալ հայտարարվի:
Օրենսդրությամբ բողոքի ընդունելիության վերաբերյալ որոշումը հիմնված է Անբեկանելի վարույթների մասին ակտի 59(1)(2) և 62(1) Բաժինների վրա: Չնայած ճշմարիտ է, որ Գերագույն դատարանն արդեն արձակել է մի որոշում տվյալ գործի վերաբերյալ, այդ որոշումը վերաբերում է երեխայի խնմակալությունը երեխայի մոր նույնասեռ զուգընկերոջը մասամբ փոխանցելու օրինականությանը: Ինչ վերաբերում է այժմ որոշման ենթակա խնդրին, մասնավորապես արդյո՞ք որդեգրումը ծնողներից մեկի նույնասեռ զուգընկերոջ կողմից օրինական է, թե՝ ոչ, առ այսօր, դատարանի ունեցած տեղեկություններով գոյություն չունի Գերագույն դատարանի որևէ կոնկրետ և հստակ որոշում խնդրո առարկայի վերաբերյալ: Այդ պատճառով ներկա որոշումը չափազանց կարևոր է՝ օրենքի միասնականության, իրավական որոշակիության և օրենքի զարգացման առումով՚:
19. Օրենսդրության համաձայն՝ դիմողները բողոք ներկայացրեցին Գերագույն դատարան: Նրանք փաստարկում էին, որ Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետը, որը կիրառվել է դատարանների կողմից, հանգեցրել է տարասեռ և նույնասեռ զույգերի միջև վերաբերմունքի տարբերության այն դեպքերում, երբ զուգընկերներից մեկը ցանկանում էր որդեգրել մյուս զուգընկերոջ կենսաբանական երեխային: Մինչ տարասեռ զույգերը (ներառյալ՝ չամուսնացած տարասեռ զույգերը) կարող էին ստեղծել լրացուցիր ծնող-երեխա հարաբերություն երեխայի և ծնողի զուգընկերոջ միջև, դա անհնարին էր նույնասեռ զույգերի դեպքում, քանի որ նույնասեռ զուգընկերը փոխարինելու էր կենսաբանական ծնողին: Այսպիսով, որպես երկրոդ ծնող հանդես գալով որևէ լուրջ որդեգրում բացառվում էր: Շրջանային դատարանը փորձել էր հիմնավորել վերբերմունքի տարբերությունը վկայակոչելով ավանդական իմաստով ընտանիքի պաշտպանության և իգական ու արական խնամակալությամբ երեխայի դաստիարակման հնարավորության ընձեռնման նպատակները: Սակայն Շրջանային դատարանը չէր ցույց տվել, որ նույնասեռ ընտանիքներին՝ որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրման բացառումը, անհրաժեշտ էր այդ նպատակին հասնելու համար: Վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նույնասեռ զույգերը այնքան ընդունակ էին երեխա դաստիարակելու, որքան տարասեռ զույգերը: Ավելին՝ ներկա գործը չէր վերաբերում այն հարցին, թե արդո՞ք երկրորդ դիմողը պետք է դաստիարակվեր նույնասեռական ընտանիքում, թե՝ ոչ: Նա արդեն de facto նույնասեռ ընտանիքի մաս է կազմում: Հետևաբար, հարցը այն էր, թե արդյո՞ք հիմնավորված է իր և առաջին դիմող միջև իրավական հարաբերությունների ճանաչման մերժումը: Ցույց չէր տրվել, որ անհրաժեշտ էր տարբերություն դնել տարասեռ չամուսնացած և նույնասեռ զույգերի միջև: Վերջապես, դիմողը պնդում էր, եվրոպական շատ երկրներում որպես երկրոդ ծնող հանդես գալով որդեգրելը վերապահված էր ամուսնացած զույգերին: Նրանք հավաստում էին, որ այն երկրներում, ինչպիսին է Ավստրան, որտեղ Պետությունն է ընտրում որպես երկրոդ ծնող հանդես գալով որդեգրման թույլտվություն տալը չամուսնացած զույգերին, սեռական կողմնորոշման հիման վրա տարբերություն դնելը ազատ չէր:
20. 2006թ սեպտեմբերի 27-ին Գերագույն դատարանը օրենքի համաձայն չեղյալ հայտարարեց դիմողների կողմից ներկայացված բողոքը: Այն որոշեց հետևյալը.
ՙ[Անչափահասը] երրորդ դիմողի կենսաբանական երեխան է, տիկին ... և պարոն ... երեխան, ով ծնվել է ... թվականին: Երեխայի մայրը միակ խնամակալն է: Նա ապրում է ... հասցեում գտնվող տանը իր զուգընկերոջ (առաջին դիմող) և իր [երեխայի] հետ: Դիմողները դիմել են դատարան՝ ստանալու 2005թ փետրվարի 17-ին առաջին դիմողի և իր մոր կողմից ներկայացված՝ անչափահաս երեխայի միջև ստորագրված որդեգրման պայմանագրի հաստատման համար, որի պայմանների համաձայն՝ առաջին դիմողը համաձայնել է որդեգրել երեխային: Սակայն պայմանագիրը նախատեսում է, որ առաջին դիմողը գրավի, ոչ թե երեխայի մոր, այլ կենսաբանական հոր տեղը: Դիմողներն ակնկալում էին դատարանի այնպիսի հաստատում, որի դեպքում ընտանեկան իրավունքով նախատեսված՝ երեխայի կենսաբանական հոր և նրա հարազատների հարաբերությունը կդադարեր գոյություն ունենալ, մինչ հարաբերությունը երեխայի կենսաբանական մոր հետ կմանար լիովին անձեռնմխելի: Նրանք դատարանից պահանջում էին չեղյալ հայտարարել երեխայի հոր կողմից համաձայնություն տալու պահանջի մերժումը:
Առաջին ատյանի դատարան մերժեց հայցը՝ հաշվի առնելով, որ Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածը արտացուլում էր օրենսդրի հստակ մտադրություն այն մասին, որ մի անձի կողմից որդեգրման դեպքում միևնույն սեռ ունեցող ծնողի հետ իրավահարաբերությունները, որպես որդեգրող ծնող, պետք է դադարեին, իսկ հարաբերությունները հակառակ սեռի ծնողի հետ պետք է պահպանվեին: Միայն այս սցենարի առկայություն դեպքում, ըստ առաջին ատյանի դատարանի, օրենքը դատարաններին թույլ էր տալիս նաև հայտարարել որդեգրման փաստից ինքնին ազդեցություն չկրած վերջին իրավահարաբերության դադարեցման մասին: Առաջին ատյան դատարանի դիրքորոշման համաձայն՝ դիմողների կողմից ակնկալվող վերադասավորումը, որի հետևանքով [երեխան] որդեգրվում էր մի կնոջ կողմից և իրավահարաբերությունները երեխայի կենսաբանական հոր, այլ ոչ՝ մոր հետ դատարում էին, չէր համապատասխանում օրենքին: Մեկնաբանությունն արված էր՝ համաձայն Սահմանադրության և մանավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8 և 14 հոդվածների: Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նախադեպային իրավունքի՝ անդամ պետությունները ունեն հայեցողության լայն շրջանակի իրավունք նույնասեռականների կողմից որդեգրման հարցում, քանի դեռ այդ խնդիրները պահանջում էր փոփոխություններ հասարակության մեջ և քանի դեռ դա տեղի էր ունենում անցումային փուլում գտնվող պետություններում: Այն հարց, թե արդյո՞ք անդամ Պետությունը նախատեսում է երեխայի հետ իրավահարաներությունների ստեղծում նույնասեռ երկու անձանց համար հավասար հիմունքներով, տվյալ Պետության որոշելու հարցներ էր, որը ենթակա էր Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումներին: Դիմողների կողմից ակնկալվող վերադասավորումներն անհնար էր իրականացնել ավաստրական օրենսդրությամբ:
Վերաքննիչ դատարանը պաշտպանեց առաջին ատյանի դատարանի որոշումըէ հաշվի առնելով, որ օրենք հստակորեն հիմնված էր այն պնդման վրա, որ ՙծնողներ՚ տերմինը անխուսափելիորեն վերաբերում է հակառակ սեռի երկու անձանց: Այն արտացոլված էր խնմակալության մասին օրենքում, որը, որպես սկզբունք, կենսաբանական ծնողներին տալիս էր առաջնահերթություն այլ անձանց նկատմամբ: Նույն նկատարումները կիրառվում էին որդեգրման իրավունքի ոլորտում: Այստեղ էլ, համահունչ կենսաբանական իրականությանը, օրենսդրական դրույթները հիմնված էին հակառակ սեռի պատկանող ծնողներից կազմված զույգի առկայության վրա: Այնտեղ, որտեղ առկա էին հակառակ սեռի պատկանող երկու ծնողներ, անհրաժեշտություն չկար որևէ դրույթի, որը հնարավորություն կտար ծնողներից որևէ մեկի փոխարինումը նույն սեռին պատկանող՝ մյուս ծնողի զուգընկերոջով: Շփման իրավունքի հետ կապված՝ նույնպես անվիճելիորեն ճանաչվում էր, որ անչափահաս երեխայի բարգավաճման համար մեծապես ցանկալի էր, որ նա ունենար անձնական հարաբերություն ներ հակառակ սեռի պատկանող երկու ծնողների հետ, այլ կերպ ասած՝ և իգական (մայր) և արական (հայր) խնամակալների հետ: Ցանկալի էր առնվազն նվազագույն աստիճանի անձնական շփում երեխայի և երկու ծնողների (կենսաբանական) հետ և ընհանուր առմամբ դա պահանջվում էր՝ ելենելով երեխայի առողջ զարգացման շահագրգռվածությունից: Այս նկատառումները կարող են կիրառվել նաև որդեգրման հետ կապված: Վերաքննիչ դատարանը նաև հաստատեց առաջին ատյանի դատարանի այն տեսակետը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից առկա չէր որևէ խտրականություն: Նույնասեռական հարաբերությամբ ապրող անձանց նկատմամբ խտրական վերբերմունք պետք է համարվեր այն դեպքում, եթե չլիներ օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում, այլ կերպ ասած, եթե խնդրո առարկա նորմը չհետապնդեր օրինական նպատակ կամ եթե չլիներ համաչափության որևէ ողջամիտ հարաբերություն կիրառվող միջոցների և ակնկալվող նպատակի միջև: Վերաբերմունքի տարբերությունը համարվել էր համապատասխան Կոնվենցիային, որտեղ առաջ էին քաշված ծանրակշիռ հիմնավորումներ: Ավստրիական օրենսդրությունը հետապնդում էր օրինական այդ նպատակներից մեկը՝ երեաշխավորելով, որ երեխաները, մինչև չափահաս դառնալը, ինչպես պահանջում է իրենց զարգացումը, ունենան կանոնավոր շփումներ և’ իգական, և’ արական ծնողների հետ: Այս նպատակը պետք է արժանանա նույն հարգանքին, ինչ՝ նույնասեռ զուգընկերության մասին երեխայի մոր որոշումը: Չկար որևէ հիմնավորում, այնուամենայնիվ, զրկելու երեխային ընտանեկան իրավունքով սահմաված հարաբերությունից կամ հակառակ սեռին պատկանող իր ծնողի հետ հարաբերությունից:
Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց, որ օրենսդրության համաձայն բաղոքարկման թույլտվություն պետք է շնորհվի, քանի որ երեխայի կենսաբանական ծնողների նույնասեռ զուգընկերոջ կողմից երեխայի որդեգրման օրինակության վերաբերյալ գոյություն չուներ որևէ նախադեպային իրավունք:
Դիմողների բողոքը օրենսդրության համաձայն ընդունելի է՝ Վերաքննիչ դատարանի ներկայացրած հիմնավորումներով: Այնուամենայնիվ, բողոքը հիմնավորված չէ:
Քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է, որ երեխայի որդեգրում երկու և ավելի անձանց կողմից թույլատրելի է միայն այն դեպքում, երբ որդեգրող ծնողները ամուսնական զույգեր են: Իրավաբանական մեկնաբանները սրանից եզրակացրել են, որ մեկից ավելի նույնասեռ անձանց կողմից որդեգրումը (լինի դա միաժամանակյա, թե հաջորդական) արգելվում է (տե’ս Schwimann-ի գործով վճիռը, Քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածի 6-րդ կետը, Hopf-ի դեպքը Koziol/Bydlinksi/Bollenberger գործով վճռում, պարբերություն 179, կետ 2, երկուսն էլ վկայակոչված են Վիեննայի շրջանային քաղաքացիական դատարանում. 27-ը օգոստոսի, 2001թ- EFSlg 96.699):
Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ նախադասությունը կանոնակարգում է է հետևանքները, որոնք առաջանում են մեկ որդեգրող ծնողի կողմից որդեգրման դեպքում: Եթե երեխան որդեգրվում է միայն որդեգրվող հոր (որդեգրող մոր) կողմից, հարազատական կապերը դադարում են միայն կենսաբանական հոր (կենսաբանական մոր) և նրա հարազատների առումով: Նյութից (ErlBem RV 107 BlgNR IX. GP, 21) բավականին հստակ երևում է, որ այս դրույթի նշանակությունը պետք է մեկնաբանվի այնպես, որ ոչ գույքային իրավական կապերը դադարում են միայն այն կենսաբանական ծնողի նկատմամբ, ում փոխարինելու է նույն սեռի որդեգրող ծնողը: Առավել պարզ արտահայտված՝ սա ն շանակում է, որ օրինակ, երեխան չի կարող զրկվել իր կենսաբանական հորից, եթե նա որդեգրվել է կնոջ կողմից (տե’ս նաև: Schwimann-ի գործով վճիռը, կետ 182, ենթակետ 3, Stabentheiner-ի գործով վճիռը, in Rummel I կետ 182, ենթակետ 2):
Հակառակ դիմողների պնդման՝ այս դրույթը չպետք է լայնորեն մեկնաբանվի այնպես, ինչպես իրենք են փաստարկում, ոչ էլ գոյություն ունի չնախատեսված օրենսդրական բաց, որը, հետևաբար, պետք է լրացվի: Գործի նյութերի համաձայն (op. cit., 11)՝ որդեգրման գլխավոր նպատակը անչափհաս երեխայի բարեկեցության խթանումն է (պաշտպանողական սկզբունք): Որդեգրում իրենից պետք է ներկայացնի նպատակահարմար և պատասխանատու անձանց վստահություն հայտնելու պատշաճ միջոցառումներ, որոնք հոգ կտանեն և կդաստիարակեն այն երեխաներին, ովքեր չունեն ծնողներ, ում ընտանիքը քայքայվել է, կամ ում ծնողները, անկախ պատճառներից, ի վիճակի չեն իրենց երեխաներին տալ պատշաճ դաստիարակություն կամ նույնիսկ չեն ցանկանում դաստիարակել իրենց երեխաներին: Այնուամենայնիվ, այդ նպատակին կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ որդեգրում թույլ է տալիս հնարավորինս վերականգնել կենսաբանական ընտանիքի իրավիճակը:
Նախադեպային իրավունքը (6 Ob 179/05z) նույնպես հստակորեն նախատեսում է, որ կապը երեխայի և որդեգրող ծնողի միջև պետք է հասկացվի սոցիալական և հոգեբանական փոխհարաբերություն՝ նման երեխայի և կենսաբանական ծնողների փոխհարաբերություններին: Անչափահասների որդեգրման համատեքստում երեխա-ծնող հարաբերության մոդելը իրազելում է հատուկ սոցիալական և հոգեբանական կապերի մասին, որոնք գոյություն ունեն ծնողների և չափահասության տարիքին մոտեցող երիտասարդների միջև: Ի լրումն սոցիալապես բնորոշ հոգեկան և անձնական մերձացման (ընդհանուր տնային տնտեսություն, ծնողների կողմից երեխայի հեգեկան և հոգեբանական կարիքների հոգացություն)՝ դրանք ընդգրկում են զգայական կապեր, որոնք համեմատելի են երեխայի և ծնողների միջև գոյություն ունեցող սիրո հետ և ծնողների համար առանձնահատուկ դեր՝ որպես կրթողներ և օրինակ ծառայողներ:
Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է ընդհանուր արգելք (այսինքն՝ ոչ միայն նույնասեռ զուգընկերների դեպքում) տղամարդու կողմից որդեգրման նկատմամբ, քանի դեռ երեխայի կենսաբանական հոր հետ գոյություն ունի հարազատական կապեր, և կնոջ կողմից, երբ նման կապեր դեռևս գոյություն ունեն կենսաբանական մոր հետ: Հետևաբար, 182-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անձը, ով որդեգրում է երեխայի, իր կամքով չի զբաղեցնում այս կամ այն ծնողի տեղը, այլ զբաղեցնում է նույն սեռին պատկանող ծնողի տեղը: Կենսաբանական մոր՝ իգական սեռին պատկանող զուգընկերոջ կողմից երեխայի որդեգրումը հետևաբար անհնարին է իրավական տեսանկյունից:
Դիմողների տեսակետին հակառակ՝ այս դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը (հիմնարար իրավունքներ): Fretté ընդդեմ Ֆրանսիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին կոչ արվեց քննելու, թե արդյո՞ք միասեռական տղամարդու կողմից երեխա որդեգրելու թույլտվություն չտակը իշխանությունների կողմից հանգեցնու՞մ է խտրականության, թե՝ ոչ: 2002թ փետրվարի 26-ի այս վճռում Դատարանը եզրակացրեց, որ որդեգրում նշանակում էր ՙերեխային ապահովել ընտանիքով, այլ ոչ՝ ընտանիքին երեխայով՚: Դատարանի համաձայն՝ Պետության խնդիրն էր երեաշխավորել, որ անձինք, ովքեր որոշել են երեխա որդեգրել, լինեն այնպիսիք, ովքեր երեխայի համար կարող էին առաջարկել ամենահարմարավետ տուն՝ բոլոր առումներով: Ոչ պակաս կարևոր է, որ ելնելով մեկ կամ մի քանի նույնասեռական ծնողների կողմից երեխայի որդեգրման հնարավոր հետևանքների վերաբերյալ ազագային և միջազգային կարծիքների լայն տարբերություններից, այս բնագավառում Պետություններին պետք է թույլատրվի ունենալ հայեցողության լայն շրջանակ: Նույնասեռականների կողմից երեխայի որդեգրման պահանջի մերժումը չի խախտում Կոնվենցիայի 14-րդ հոդվածը՝ համակցված 8-րդ հոդվածի հետ, եթե այն հետպնդում էր օրինական նպատակ՝ մասնավորապես, երեխայի լավագույն շահերի պաշտպանություն և չէր խախտում համաչափության սկզբունքը կիրառվող միջոցների և այն նպատակների միջև, որոնք պետք է ձեռք բերվեին:
Դիմողները ցույց չտվեցին և ոչ էլ ներկայացվեց որևէ ապացույց, որ ավստրաիական Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետը գերազանցել էր Եվրոպական դատարանի կողմից հավանաության արժանացած հայեցողության շրջանակը կամ խախտել համաչափության սկզբունքը: Հետևաբար, Գերագույն դատարանը որևէ կասկած չունի, որ այդ դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը, ինչը հարցականի տակ էր դրվում դիմողների կողմից:
Ելնելով որդեգրման իրավական անհնարինության հանգամանքից՝ անհրաժեշտություն չկար շարունակել քննությունը, թե արդյո՞ք հոր կողմից համաձայնություն տալու պահանջի մերժման չեղյալ հայտարարելու պայմանները, որպես Քաղաքացիական օրենսգրքի 181հոդվածի 3-րդ կետի բացառիկ միջոցառում, բավարարվել են, թե՝ ոչ՚:
Դատավճիռը ներկայացվեց դիմողների փաստաբանին 2006թ հոկտեմբերի 24-ին:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Որդեգրում
21. Քաղաքացիական օրենսգիրքը (Allgemeines Bürgerliches Gesetzbuch) պարունակում է ՙմայր՚ և ՙհայր՚ հասկացությունների հետևյալ սահմանումները.
Հոդված137բ-ի համաձայն՝
ՙՄայրը պետք է լինի այն կինը, ով ծնել է երեխային՚:
Հոդված138 -ի համաձայն՝
ՙ(1) Երեխայի հայրը պետք է լինի այն տղամարդը.
1. Ով երեխայի ծնվելու ժամանակ ամուսնացած է երեխայի մոր հետ՝ կա’մ լինելով մոր ամուսինը, կա’մ մահացած լինելով երեխայի ծննդից ոչ ավելի վաղ, քան երեք հարյուր օր առաջ, կա’մ.
2. նա, ով ճանաչել է հայրություն, կա’մ.
3. նա, ում հայրությունը հաստատվել է դատարանի կողմից՚:
22. Քաղաքաղիական օրենսգրքի՝ որդեգրման մասին հետևյալ դրույթները համապատասոխանում են հետևյալ գործին:
Հոդված 179, այն մասով, որով առանչվում է հետևյալ գործին, սահմանում է.
ՙ(1) Լիարժեք իրավական տարիք և իրավունակություն ունեցող անձինք ... կարող են որդեգրել. որդեգրումն առաջացնում է որդեգրող ծնող-երեխա փոխհարաբերություններ:
(2) Երեխայի որդեգրումը մեկից ավելի անձանց կողմից, լինի դա միաժամանակ, որդեգրող ծնող-երեխա փոխհարաբերություններ գոյության ընթացքում, թե հաջորդական պետք է թույլատրվի միայն այն դեպքում, եթե որդեգրող ծնողները կազմում են ամուսնական զույգ: Որպես կանոն՝ ամուսինները կարող են երեխային որդեգրել միայն համատեղ: Բացառություն կարող է կազմել այն դեպքը, երբ որդեգրվող երեխան ամուսնական զույգի զուգընկերներից մեկի կենսաբանական երեխան է, երբ ամուսնական զույգի զուգընկերներից մեկը չի հասել իրավաբանական լիարժեք տարիքի կամ չունի պահանջվող տարիքային տարբերությունը՝ որդեգրվող երեխայի տարիքի հետ համեմատած, երբ առնվազն մեկ տարի ամուսնական զույգի զուգընկերներից մեկի տվյալները անհայտ են, ամուսնական զույգերը չեն ապրել ամուսնական կյանքով առնվազն երեք տարի, կամ երբ գոյություն ունի նման և առանձնակի լուրջ հիմքեր՝ որոնք կարդարացնեն որդեգրումը միայն զուգընկերներից մեկի կողմից:
23. Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի հոդված 179 ա կետի՝ որդեգրումը պահանջում է գրավոր համաձայնագիր որդեգրող ծնողի և որդեգրվող երեխայի միջև (ում, անչափահաս լինելու դեպքում ներկայացնելու է նրա իրավաբանական ներկայացուցիչը) և այդ համաձայնագրի հաստատումը իրավասու դատարանի կողմից:
24. Դատարանը պետք է հաստատի համաձայնագիրը, եթե այն ծառայում է երեխայի շահերին և եթե կենսաբանական ծնող-երեխա համապատասխան հարաբերություն գոյություն ունի կամ եթե նախատեսվում է ստեղծել նման հարաբերություն (Քաղաքացիական օրենսգիրք հոդված 180 ա):
25. Քաղաքացիական օրենսգրքի հոդված 181-ը այն տարբերակով, որը տվյալ պահին ուժի մեջ է և այն մասով, որ մասով համապատասխանում է, սահմանում է հետևյալը.
ՙ (1) Հաստատում կարող է շնորհվել միայն այն դեպքում, եթե հետևյալ անձինք համաձայն են որդեգրմանը.
1. որդեգրված անչափահաս երեխայի ծնողները
2. որդեգրող ծնողի ամուսինը կամ կինը
3. որդեգրվող երեխայի ամուսինը կամ կինը
4. տասնչորս տարին լրացած որդեգրվող երեխան:
...
(3) Եթե պարբերություն 1-ի 1-3 կետերում վկայակոչված անձանցից որևէ մեկը հրաժարվում է տալ համաձայնություն՝ առանց հիմնավոր պատճառների, դատարանը պետք է չեղյալ համար կողմերից մեկի կողմից ներկայացված դիմումի մերժումը»:
26. Համաձյան տեղական դատարանների նախադեպային իրավունքի՝ համաձայնություն տալուց հրաժարումը չեղյալ համարելը, Քաղաքացիական օրենսգրքի 181 (3) հոդվածի շրջանակներում արտակարգ միջոցառում է, որը միայն պետք է նախատեսվի այն դեպքերում, երբ որդեգրվող երեխայի շահերը հստակորեն գերակա են կենսաբանական ծնողների շահերից, օրինակ՝ երեխայի հետ կապ ունենալուց: Կարող են նաև նախատեսվել, եթե մերժումը հիմնավորված չէ բարոյական առումով, օրինակ, եթե համաձայնություն տալուց հետևողականորեն հրաժարվողը ծայրահեղ թշնամանք է դրսևորում ընտանիքի հանդեպ կամ մեղադրվում է երեխայի նկատմամբ իր օրենսդրական պարտականությունների ակնհայտ չկատարելու մեջ, այնպես, որ երեխայի զարգացումը տևականորեն վտանգի տակ է դրվում կամ կվտանգվեր առանց երրորդ անձի օգնության:
27. Քաղաքացիական օրենսգրքի հոդվածը կանոնակարգում է որդեգրումը: Այն սահմանում է.
ՙ(1) Միևնույն իրավունքները, որ ծագում են որպես ժառանգության հետևանք, պետք է ստեղծվեն այդ ժամանակ որդեգրող ծնողի և իր ժառանգի միջև մի կողմից կամ որդեգրվող երեխայի և որդեգրման պահին անչափահաս իր ժառանգների միջև՝ մյուս կողմից:
(2) Եթե երեխան որդեգրվում է ամուսնական զույգի կողմից, ընտանեկան օրենսդրությամբ իրավական հարաբերությունները (բացի հարազատների միջև իրավական հարաբերություններից (40-րդ հոդված)) կենսաբանական ծնողների, նրա հարազատների միջև մի կողմից և որդեգրվող երեխայի նրա՝ որդեգրման պահին անչափահաս ժառանգի միջև մյուս կողմից պետք է դադարի այդ պահին, բացառությամբ այն դեպքերի, որոնք վկայակոչված են 182-րդ հոդվածի Ա կետում:
Ինչպես ցույց է տալիս այս գործով Գերագույն Դատարանի վճիռը, այս դրույթը հասկացվում է որպես նույնասեռ զուգերի դեպքում՝ մի զուգընկերոջ երեխայի որդեգրման բացառումը մյուս զուգընկերոջ կողմից:
28. Որդեգրումից հետո ընտանեկան օրենսդրությամբ սահմանված բոլոր տեսակի հարաբերությունները, բացի որդեգրվող երեխայի ծնողի կամ ծնողների իրավական արյունակցական հարաբերություններից, դադարում են գոյություն ունենալ: Դա մասնավորապես նշանակում է, որ կենսաբանական ծնողները կամ ծնողը կորցնում են ծնողական բոլոր իրավունքները, որպես խնամող (տե’ս ստորև):
29. Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 182ա հոդվածի՝ որդեգրումից հետո երեխայի նկատմամբ կենսաբանական ծնողի կամ ծնողների կողմից մնում է միայն լրացուցիչ հոգացության պարտականությունը: Հարաբերությունը ուժի մեջ է մնում նաև ժառանգության իրավունքում. Քաղաքացիական օրենսգրքի 182ա հոդվածի համաձայն որդեգրվող երեխան շարունակում է պահպանել իր ժառանգության իրավունքը իր կենսաբանական ծնողներից: Չնայած կենսաբանական ծնողները և նրանց սերունդները պահպանում են երկրոդական ժառանգության իրավունք որդեգրվող երեխայից, որդեգրող ծնողներն ուն նրանց սերունդները ունեն նախապատվություն այդ իրավունքի նկատմամբ:
30. Քաղաքացիական օրենսգրքի վերոշարդրյալ դրույթներից հետևում է, որ Ավստրիայի օրենսդրության մեջ որդեգրումը կա’մ զույգի կողմից համատեղ որդեգրումն է (այս տեսակը վերաբերում է ամուսնական զույգերին) կա’մ մեկ անձի: Առանձին որդեգրող անձինք կարող են լինել տարրասեռ և կարող են ապրել որպես ամուսնական զույգ (այս դեպքում միայնակ որդեգրման հնարավորությունները խիստ սահմանափակ են), որպես չամուսնացած զույգ կամ կարող են լինել միայնակ: Նրանք կարող են նաև լինել նույնասեռական և ապրել գրանցված զուգընկերությամբ, ոչ ֆորմալ զուգընկերությամբ կամ միայնակ:
31. Որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը, մասնավորապես զուգընկերներից մեկի կենսաբանական երեխայի որդեգրումը մյուս զուգընկերոջ կողմից թույլատրվում է տարասեռ զույգերի մոտ (ամուսնացած թե չամուսնացած), սակայն հնարավոր չէ նույնասեռ զույգերի դեպքում:
32. Ներկայումս ընթացքի մեջ է օրենքի նախագիծը, որը առաջարկում է փոփոխություններ Քաղաքացիական օրենսդրության դրույթներում, որոնք կանոնակարգում են ծնողի և երեխաների հարաբերությունները և անունը կրելու իրավունքը, ինչպես նաև լրացումներ մի շարք այլ օրենքներում (Kindschaftsrechts- und Namensrechtsänderungsgesetz): Այն չի ներառում այստեղ խնդրո առարկա դրույթներից որևէ մեկի փոփխություն, մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքի 179-ից 182 հոդվածների փոփոխություն: Չնայած այդ դրույթների թվերը փոփոխվել են՝ ձևակերպումները մնացել են անփոփոխ:
Բ. Նույնասեռ զույգերը
33. Քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն՝ նույնասեռ զույգերին չի թույլատրվում ամուսնանալ (այս հարցի հետ կապված՝ տե’ս Schalk-ը և Kopf-ը ընդդեմ Ավստրայի գործով վճիռը, թիվ 30141/04, 24-ը հունիսի, 2010թ): Քաղաքացիական օրենսբաժանելիգրքի 44-րդ հոդվածը սահմանում է.
ՙԱմուսնական պայմանագիրը պետք է կազմի ընտանեկան հարաբերությունների հիմքը: Ամուսնական պայմանագրով հակառակ սեռերի պատկանող երկու անձինք հայտարարում են համատեղ, անբաժանելի ամուսնությամբ ապրելու իրենց օրինական մտադրության մասին՝ ծնելու և դաստիարակելու երեխաներին և աջակցելու միմյանց՚:
34. 2010թ հունվարի 1-ին ուժի մեջ մտավ Գրանցված զուգընկերության մասին ակտը: Այն հնարավորություն տվեց նույնասեռ զույգերին մտնել գրանցված փոխհարաբերությունների մեջ:
35. Գրանցված զուգընկերության մասին ակտի 2-րդ բաժինը սահմանում է հետևյալը.
ՙԳրանցված զուգընկերություն կարող է ձևավորվել միայն նույնասեռ երկու անձանց միջև (գրանցված զուգընկերներ): Դրանով նրանք ստանձնում են տևական հարաբերություն հաստատելու հանձնառություն՝ փոխադարձ իրավունքներով և պարտավորություններով՚:
36. Գրանցված զուգընկերություն ստեղծելու կանոնները, դրա ուժի մեջ մտնելը և ուժը կորցնելը նման է ամուսնությունը կանոնակարգող կանոններին (մանրամասների համար տե’ս Schalk and Kopf գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետեր 16-23): Ամուսնացած զույգերի նման՝ ակնկալվում է, որ գրանցված զուգընկերները պետք է ապրեն համատեղ, ինչպես ամուսիններ բոլոր առումներով, կիսեն ընդհանուր բնակելի մակերեսը, միմյանց վերբերվեն հարգանքով և ցուցաբերեն փոխադարձ օժանդակություն (բաժին 8(2) և (3)): Գրանցված զուգընկերներն ունեն միևնույն պարտավորությունները՝ կապված որպես զույգեր ապրուստը հոգալու հետ (բաժին 12): Գրանցված գործընկերության մասին ակտը նաև պարունակում է գործող օրենսդրության փոփոխությունների ամփոփ մի շրջանակ, որպեսզի գրանցված զուգընկերների համար ապահովի ամուսիններին համարժեք կարգավիճակ իրավունքի ամենատարբեր այլ ոլորտներում, ինչպիսիք են ժառանգության իրավունքը, աշխատանքի սոցիալական և սոցիալական ապահովագրության իրավունքը, ֆինանսական իրավունքը, վարչական իրավունքը, տվյալների պահպանման և հանրային ծառայությունների իրավունքը, անձնագրային և գրանցման հարցերը, ինչպես նաև օտաերկրացիների իրավունքները: 37. Սակայն ամուսնության և գրանցված զուգընկերության միջև մնում են տարբերություններ, որոնցից կարևորագույնը վերաբերում է ծնողական իրավունքներին: Այստեղից էլ օժանդակվող վերդարտադրողականությունը մատչելի է միայն ամուսնացած կամ չամուսնացած տարրասեռ զուգերի համար (Արհեստական վերարտադրողականության մասին ակտի 2(1) կետ - Fortpflanzungsmedizingesetz):
38. Ավելին՝ գրանցված զուգընկերների չի թույլատրվում համատեղ երեխա որդեգրել և ոչ էլ որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը:
39. Գրանցված զուգընկերության մասին ակտի 8(4) Բաժինը սահմանում է.
ՙԳրանցված զուգընկերներին չպետք է թույլատրվի համատեղ որդեգրել երեխա և գրանցված զուգընկերերից մեկին չպետք է թույլատրվի որդեգրել մյուս զուգընկերոջ երեխային՚:
40. Անձը, ով ապրում է գրանցված զուգընկերությամբ, կարող է առանձին որդեգրել. Քաղաքացիական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին կետի, 2-րդ ենթակետը, որը ներկայացվեց միաժամանակ Գրանցված զուգընկերության ակտի հետ, սահմանում է, գրանցված զուգընկերը պետք է համաձայնություն տա, եթե իր զուգընկերը ցանկանում է որդեգրել երեխա:
41. Օրենքի նախագծի (Erläuterungen zur Regierungsvorlage, Ազգային խորհրդի Արձանագրության հավելված, XXIV ՄՊ) բացատրական զեկույցի ընդհանուր բաժինը նշում է, որ Գրանցված զուգընկերության ակտի նպատակն է նույնասեռ զույգերի համար ապահովել պաշտոնական մեխանիզմ՝ իրենց հարաբերությունները ճանաչելու և դրանց օրենքի ուժ տալու համար՝ մասնավորապես հաշվի առնելով եվրոպական այլ երկրների զարգացումները: Սակայն նախատեսված չէր ներառել երեխաներին վերաբերող որևէ դրույթ կամ որևէ փոփոխություն երեխաներին վերաբերող ուժի մեջ գտնվող օրենքներում: Այս կապակցությամբ բացատրական զեկույցը նշում էր, որ երեխայի համատեղ որդեգրումը գրանցված զույգերի կողմից բացառվում է, ինպես գրանցված մի զուգընկերոջ կողմից մյուսի երեխային որդեգրելը:
42. Գրանցված զուգընկերության մասին ակտի 8(4) Բաժինի հատուկ մեկնաբանությունը նշում էր, որ այս դրույթը պարունակում էչ որդեգրման արգելում, ինչը պահանջվում էր շարունակաբար քննարկման ընթացակարգի ժամանակ: Ավելին՝ մեկնաբանություններն արտահայտում էին տեսակետ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները՝ E.B ընդդեմ Ֆրանսիայի (թիվ 435466/02, 22-ը հունվարի, 2008թ) գործով և Fretté (նշված նախորդիվ) գործով՝ տեղին չեն այս համատեքստում, քանի որ դրանք վերաբերում էին միայն երեխային դաստիարակելու դիմողների կարողությանը: Օրենքը ազատ էր կանոնակարգելու այս խնդիրը: Ավելին՝ որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը կամ գրանցված զուգընկերների կողմից որդեգրումը ամեն դեպքում բացառվում էր, քանի որ Որդեգրման մասին Ավստրիայի գործող օրենքը չէր թույլատրում այնպիսի իրավիճակներ, որում երեխան, իրավական նկատառումներով, ունենար երկու հայր կամ երկու մայր:
43. Քաղաքացիական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին կետի, 2-րդ ենթակետի հատուկ մեկնաբանությունը պարզապես նշում էր, որ վերահսկողության արդյունքում օրենսդրական նախագիծը չէր առաջարկել փոփոխություն, մի բացթողում, որը հետագայում ուղղվել էր:
Գ. Արտամուսնական կապից ծնված երեխաներ
44. Քաղաքացիական օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ արտամուսնական կապից ծնված երեխային մայրը ունի խնամատարության միակ իրավունքը (ինչը նշանակում է, որ նա իրականացնում է ծնողական պարտականություններ, հոգ է տանում երեխայի նկատմամբ և դաստիարակում նրան, ներկայացնում է երեխային իրավական հարցերում, կառավարում է նրա գույքը):
45. Եթե արտամուսնական կապից ծնված երեխայի ծնողները ապրում են ընդհանուր ընտանիքում, նրանք կարող են պայմանավորվել համատեղ խնամատարություն իրականացնելու շուրջ՝ համաձայն Քաղաքացիական օրենսդրության 167-րդ հոդվածի: 2001թ հուլիսի 1-ից սկսած՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետ, արտամուսնական կապից ծնված երեխայի ծնողները նույնպես կարող են համաձայնության գալ երեխայի համատեղ խնմատարության իրականացման շուրջ, եթե նրանք չեն ապրում համատեղ ընդհանուր ընտանիքում: Համատեղ խնամատարություն իրականացենլու մասին համաձայնությունը ենթակա է դատարանի հաստատմանը, որը պետք է գնահատի, թե արդյո՞ք համաձայնությունը ծառայում է երեխայի շահերին, թե՝ ոչ:
46. Երկու ծնողներն էլ պարտավոր էին ապահովել ապրուստի միջոց երեխայի համար (Քաղաքացիական օրենսգիրք, հոդված 140, կետ 1): Սկզբունքորեն ապրուստի միջոցները պետք է ապահովվեին ոչ դրամային ձևով: Ծնողը, ով չի ապրում երեխայի հետ միևնույն ընտանիքում պետք է ապահովի նրա համար ապրուստի միջոց վճարի տեսքով:
47. Ծնողը, ով չի ապրում երեխայի հետ միևնույն ընտանիքում Քաղաքացիական օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ունի կապ պահպանելու իրավունք: Սկսած 2001թ հուլիսի 1-ից դա նաև համարվում է տվյալ երեխայի իրավունքը (մինչև այդ օրը, այն համարվում էր միայն որպես ծնողի իրավունք): Ծնողները և երեխան պետք համաձայնության գան կապ պահպանելու իրավունքի շուրջ: Եթե նարնք անկարող են հասնել համաձայնության, ապա դատարան տվյալ անձանցից մեկի պահանջով և հաշվի առնելով երեխայի կարիքներն ու ցանկությունները, պետք է սահմանի կապի պահպանման, շփման կանոններ, որը կծառայի երեխայի շահերին:
48. Ավելին՝ Քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ այն ծնողը ով չունի խնամատարության իրավունք, իրավունք ունի տեղեկացված լինել երեխային վերաբերող, որոշ կարևոր հարցերի մասին, որոնց մի մասը պահանջում են նրա համաձայնությունը:
III. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԵՐՎՈՐՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸԱ. Կոնվենցիա երեխայի իրավունքների մասին
49. Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիան ընդունվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1989թ նոյեմբերի 20-ին և ուժի մեջ է մտել 1990թ սեպտեմբերի 2-ին: այն վավերացվել է Եվրոպայի խորհրդի անդամ Պետությունների կողմից: Կոնվենցիայի համապատասխան դրույթները սահմանում են.
Հ ո դ վ ա ծ 3
1. ՙԵրեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:
2. Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ՝ ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:
3. Մասնակից պետություններն ապահովում են երեխաների մասին հոգալու կամ նրանց պաշտպանության համար պատասխանատու հիմնարկների, ծառայությունների և մարմինների համապատասխանությունն իրավասու մարմինների կողմից սահմանված չափանիշներին, մասնավորապես, անվտանգության և առողջապահության բնագավառներում դրանց թվաքանակի և անձնակազմի պիտանիության, ինչպես նաև իրավասու հսկողություն սահմանելու իմաստով՚:
Հ ո դ վ ա ծ 21
ՙՈրդեգրման համակարգն ընդունող և/կամ թույլատրող մասնակից պետություններն ապահովում են, որ երեխայի լավագույն շահերը հաշվի առնվեն առաջնահերթ կերպով, և նրանք.
(ա) ապահովում են, որ երեխայի որդեգրումը թույլատրվի միայն իրավասու մարմինների կողմից, որոնք կիրառվող օրենքի և ընթացակարգի համաձայն և գործին առնչվող ողջ հավաստի տեղեկատվության հիման վրա որոշում են որդեգրման թույլատրելիությունը՝ ելնելով երեխայի կարգավիճակից՝ կապված ծնողների, հարազատների և օրինական խնամակալների հետ, և այն, որ անհրաժեշտության դեպքում, շահագրգիռ անձինք տվել են որդեգրման վերաբերյալ իրենց համաձայնությունը հնարավոր անհրաժեշտ խորհրդատվության հիման վրա,
...՚:
Բ. Երեխաների որդեգրման մասին եվրոպական կոնվենցիա (վերանայվել է 2008թ)
50. Երեխաների որդեգրման մասին վերանայված եվրոպական կոնվենցիան ստորագրման համար բաց հայտարարվեց 2008թ նոյեմբերի 27-ին և ուժի մեջ մտավ 2011թ սեպտեմբերի 1-ին: Այն վավերացվել է յոթ Պետությունների՝ մասնավորապես Դանիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Ռումինիայի, Իսպանիայի և Ուկրաինայի կողմից: Ավսրիան չի վավերացվել կամ ստորագրել կոնվենցիան:
51. Վերանայման պատճառներից մեկը, ինչպես նշված է 2008թ Կոնվենցիայի պրեամբուլայում, այն էր, որ Երեխաների որդեգրման մասին 1967թ եվրոպական կոնվենցիայի որոշ դրույթներ դարձել էին ժամանակավրեպ և հակասում էին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նախադեպային իրավունքին: 2008թ Կոնվենցիայի համապատասխան հոդվածները նախատեսում են հետևյալը.
Հոդված 4 – Որդեգրման կատարումը
1. Լիազորված մարմինը չի կատարում որդեգրումը, քանի դեռ համոզված չէ, որ որդեգրումը բխում է երեխայի շահերից։
2. Յուրաքանչյուր դեպքում իրավասու մարմինը հատուկ ուշադրություն է դարձնում որդեգրման միջոցով երեխային կայուն և ներդաշնակ ընտանիքով ապահովելու կարևորությանը։
Հոդված 7 – Որդեգրման պայմանները
1. Օրենքը թույլ է տալիս երեխայի որդեգրումը՝
ա. տարբեր սեռի երկու անձանց կողմից.
i. որոնքամուսնացածենիրարհետ, կամ
ii. եթե առկա է նման համակարգ՝ նրանց միությունը գրանցված է
բ. մեկ անձի կողմից։
2. Պետություններն ազատ են սույն Կոնվենցիայի գործողությունը տարածելու նույն սեռի զույգերի վրա, ովքեր ամուսնացած են իրար հետ կամ որոնց միությունը գրանցված է։ Նրանք ազատ են նաև սույն Կոնվենցիայի գործողությունը տարածելու տարբեր և նույն սեռի այն զույգերի վրա, որոնք ապրում են միմյանց հետ և ունեն կայուն հարաբերություններ՚։
Հոդված 11 – Որդեգրման հետևանքները
1. ՙՈրդեգրումից հետո երեխան դառնում է որդեգրողի(ների) ընտանիքի լիիրավ անդամ և որդեգրողի(ների) և նրա կամ նրանց ընտանիքի նկատմամբ ունի նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ որդեգրողի(ների) երեխան, որի նկատմամբ հայրությունը (մայրությունը) իրավաբանորեն որոշվել է։ Որդեգրողը(ները) երեխայի նկատմամբ ունեն ծնողական իրավունքներ։ Որդեգրումը դադարեցնում է երեխայի և իր կենսաբանական հոր, մոր և ընտանիքի միջև իրավահարաբերությունները։
2. Այդուհանդերձ, որդեգրողի ամուսինը կամ զուգընկերը, գրանցված լինելու կամ չլինելու դեպքում, պահպանում է որդեգրված երեխայի նկատմամբ իր իրավունքներն ու պարտականությունները, եթե վերջինս իր երեխան է, և եթե այլ բան նախատեսված չէ օրենքով՚։
52. 2008թ Կոնվենցիայի բացատրական զեկույցը ՙԸնդհանուր նկատառումներ՚ վերնագրի տակ ներկայացնում է հետևյալը.
ՙ14. Որոշ իմաստով, գոյություն ունի միայն մեկ սկզբունք, որն էական է լավ որդեգրման պրակտիկայի համար, մասնավորապես, որդեգրումը պետք է բխի երեխայի լավագույն շահերից, ինչպես սահմանված է Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին կետով ... ՚:
53. ՙ Հոդված 7 - Որդեգրման պայմանները՚ վերնագրի տակ բացատրական զեկուցը, այն մասով, որը վերաբերում է ներկա համատեքստին, նշում է.
ՙ42. Սույն հոդվածը սահմանում է որդեգրում կա’մ զույգի, կա’մ մեկ անձի կողմից:
43. Մինչ 1967թ Կոնվենցիայի շրջանակը սահմանափակվում է տարասեռ ամուսնական զույգերով, վերանայված Կոնվենցիայի շրջանակն ընդլայնվել է՝ ընդգրկելով չամուսնացած տարասեռ զույգերին, ովքեր գրանցել են իրենց զուգընկերությունը այն Պետություններում, որոնք ընդունում են այդ ինստիտուտը: Նման կարգավորմամբ շատ երկրներում այդ միտումը հաշվի է առնվում:
..
45. Կետ 2-ի վերաբերյալ, նշվեց, որ մի քանի Մասնակից Պետություններ (Շվեդիան՝ 2002թ և Միացյալ Թագավորությունը՝ 2005թ) քննադրատեցին 1967թ Կոնվենցիան այն հիմքով, որ նույնասեռ գրանցված զուգընկերները ներպետական օրենսդրության համաձայն՝ կարող են դիմել համատեղ որդեգրող ծնողներ դառնալու համար և որ դա չէր համապատասխանում Կոնվենցիային: Այլ երկրներում նման իրավիճակները նույնպես կարող էին տանել 1967թ Կոնվենցիայի մերժմանը: Սակայն նշվեց նաև, որ համատեղ երեխա որդեգրելու գրանցված նույնասեռ զույգերի իրավունքը այն լուծումը չէր, որը ներկայումս Մասնակից Պետությունների մեծ մասը ցանկանում էին ընդունել:
46. Այս հանգամանքներում կետ 2-ը պետք է հնարավորություն տա Պետություններին, որոնք կցանկանան անել այդ, ընդլայնել վերանայված Կոնվենցիան, որպեսզի այն ներառի ամուսնացախ կամ գրանցված նույնասեռ զուգընկերների կողմից որդեգրումը: Այդ առումով, Եվրոպայի խորհրդի գործիքների կողմից անսովոր չէ ներկայացնել նորարարական դրույթներ, սակայն թողնել, որ Մասնակից Պետություններն իրենք որոշեն, թե արդյո՞ք կկիրառեն այդ դրույթները իրենց երկրներում ...
47. Պետությունները նաև ազատ են ընդլայնելու Կոնվենցիայի շրջանակները՝ ներառելով տարբեր կամ նույն սեռին պատկանող զույգերին, ովքեր ապրում են միասին՝ կայուն հարաբերություններով: Մասնակից Պետություններն իերնք են սահմանում նման հարաբերությունների կայունության գնահատման չափանիշները՚:
Գ. Նախարարներ խորհրդի հանձնարարականը
54. Նախարարներ խորհրդի CM/Rec(2010)5 հանձնարարականը սեռական կողմնորոշման կամ սեռային ինքնության հիմքերով խտրականության դեմ պայքարելու միջոցառումների վերաբերյալ ընդունվեց 2010թ մարտի 31-ին որը ներառում է ոլորտների լայն շրջանակ, որտեղ լեզբուհի, գեյ, բիսեքսուալ և անդրսեռային անձինք կարող են ենթարկվել խտրականության: ՙԱնձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին՚ վերաբերող գլխում, այն նախատեսում է հետևյալը.
ՙ23. Այնտեղ, ուր ազգային օրենսդրությունը սահմանում է իրավունքներ և պարտականություններ չամուսնացած զուգերի վերեբերյալ, անդամ Պետությունները պետք է երաշխավորեն, որ կիրառվելու է ոչ խտրական եղանակով և’ նույնասեռ, և’ տարասեռ զուգերի համար՝ ներառյալ կենդանի մնացածների կենսաթոշակային արտոնությունները և վարձակալության իրավունքը:
24. Այնտեղ, ուր ազգային օրենսդրությունը ճանաչում է գրանցված նույնասեռ գործընկերությունը, անդամ Պետությունները պետք է ձգտեն ապահովել, որ նրանց իրավական կարգավիճակը և իրավունքներն ու պարտականությունները համարժեք են տարասեռ զույգերի իրավական կարգավիճակի, իրավունքների ու պարտականությունների հետ՝ համեմատելի իրավիճակներում:
25. Այնտեղ, ուր ազգային օրենսդրությունը չի ճանաչում գրանցված նույնասեռ գործընկերությունը ու չամուսնացած զույգերին և չի սահմանում իրավունքներ և պարտականություններ նրանց համար, անդամ Պետությունները հրավիրվում են քննարկել, առանց որևէ խտրականության՝ ներառյալ տարասեռ զույգերի նկատմամբ, նույնասեռ զույգերին իրավական կամ այլ միջոցների տրամադրման հնարավորությունը՝ անդրադառնալու խնդիրներին, որոնք առկա են այն սոցիալական իրականության մեջ, որտեղ նրանք ապրում են:
...
27. Հաշվի առնելով այն, որ երեխայի լավագույն շահը պետք է առաջին հերթին հաշվի առնվի որդեգրման մասին որոշումների կայացնելիս, անդամ Պետությունները, որոնց ազգային օրենսդրությունը թույլ է տալիս միայնակ անհատների որդեգրել երեխաների, պետք է երեշխավորեն, որ օրենքը կիրառվի առանց խտրականության՝ ելնելով սեռական կողմնորոշումից կամ սեռային ինքնությունից՚:
IV. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Ա. Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ուսումնասիությունը
55. Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի վերջին ուսումնասիությունը՝ վերնագրված ՙԽտրականությունը Եվրոպայում՝ սեռական կողմնորշման և սեռային ինքնության հիմքերով՚ (Եվրոպայի խորհրդի հրատարակություն, հունիս 2011թ) պարունակում է խնդրի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.
ՙLGBT [լեզբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ և անդրսեռային անձնավորություններ] կարող են երեխա որդեգրել երեք ընթացակարգերից որևէ մեկովՄիայնակ լեզբուհի կինը կամ գեյ տղամարդը կարող է դիմել որդեգրող ծնող դառնալու համար (որդեգրում միայնակ ծնողի կողմից): Մյուս կողմից, նույնասեռ զույգը կարող է որդեգրել իրենց զուգընկերոջ կենսաբանական երեխաներին կամ նրա կողմից որդեգրած երեխաներին՝ առանց դադարեցնելու առաջին ծնողի իրավական իրավունքները: Սրանք, այսպես կոչված, ՙորպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումներն են՚ և երեխային տալիս են երկու իրավական խնմակալներ: Որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը նաև պաշտպանում է ծնողներին՝ նրանց տալով իրավաբանորեն ճանաչված ծնողական կարգավիճակ: Որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրման բացակայությունը զրկում է երեխային և ոչ կենսաբանական ծնողին իրավունքներից կենսաբանական ծնողի մահանալու դեպքում կամ ամուսնալուծության, բաժանման կամ այլ հանգամանքներում, որոնք կխոչընդոտեն ծնողին իրականացնելու իր ծնողական պարտականությունները: Ավելին, առօրյա մակարդակում, որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրման բացակայությունը վերացնում է ծնողական արձակուրդը, որը ֆինանսապես կարող է վնաս հասցնել LGBT ընտանիքներինԼ երրորդ ընթացակարգը նույնասեռ զույգի կողմից երեխայի համատեղ որդեգրումն է:
Տասը անդամ Պետությունների (Բելգիա, Դանիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Իսլանդիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Իսպանիա, Շվեդիա և Միացյալ Թագավորություն) նույնասեռ զույգերի կողմից երեխայի որդեգրումը՝ հադես գալով որպես երկրորդ ծնող: Բացի Գերմանիայից և Ֆինլանդիայից, այս անդամ Պետությունները նաև նույնասեռ զույգերին թույլ են տալիս համատեղ որդեգրել երեխային: Ավստրիայում և Ֆրանսիայում որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրման հնարավորություն չկա, սակայն գրանցված նույնասեռ զույգերին թույլատրվում է ունենալ որոշ ծնողական լիազորություններ կամ պարտավորություններ: Համատեղ որդեգրման կամ որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրման հնարավորության բացակայությունը իրականություն է 35 անդամ Պետություններում. Ալբանիա, Անդորա, Հայաստան, Ադրբեջան, Բոսնիա և Հերցոգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիայի Հանրապետություն, Էստոնիա, Վրաստան, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոլդովա, Մոնակո, Մոնտենեգրո, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Սան Մարինո, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Շվեյցարիա, ՙՄակեդոնիայի նախկին հարվասլավական հանրապետությունը՚, Թուրքիա և Ուկրաինա ...՚:
Բ. Հետագա տեղեկություն համեմատական օրենքի վերաբերյալ
56. Դատարանի մոտ եղած տեղեկատվության համաձայն, ներառյալ Եվրոպայի խորհրդի երեսունինը երկրների ուսումնասիրությունը, պարզ է դառնում, որ ի լրումն Հանձնակատարի ուսումնասիրության մեջ նշված տասը անդամ Պետությունների (Բելգիա, Դանիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Իսլանդիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Իսպանիա, Շվեդիա և Միացյալ Թագավորություն (բացառությամբ Հյուսիսային Իռլանդիայի))՝ մեկ անդամ Պետություն՝ Խորվաթիան ևս ընդունել է որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը՝ իր դատարանների կողմից վերջերս ընդունված նախադեպային իրավունքի հիման վրա:
57. Եվրոպայի երեսունինը անդամ Պետություններից մեծամասնությունը (քսանչորսը), որոնց մասին Դատարանն ունի տեղեկատվություն, որպես երկրորդ ծնող որդեգրման իրավունքը վերապահում են ամուսնական զույգերին:
Անդամ տասը Պետություններ (Բելգիա, Իսլանդիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սլովենիան, Իսպանիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորություն (բացառությամբ Հյուսիսային Իռլանդիայի)) թույլ են տալիս որպես երկրորդ ծնող որդեգրման իրավունքը նաև չամուսնացած զույգերին: Այս խմբում վեց Պետություններ թույլ են տալիս որպես երկրորդ ծնող որդեգրումը ինչպես տարասեռ, այնպես էլ նույնասեռ չամուսնացած զույգերին, մինչդեռ չորսը (Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը և Ուկրաինան), ինչպես Ավստրիան, թույլ են տալիս դա միայն տարբեր սեռերի պատկանող զույգերին, սակայն ոչ՝ չամուսնացած նույնասեռ զուգերին:
Ուսումնասիրած մյուս Պետություններն ընդունել են տարբեր լուծումներ, օրինակ, թույլ տալով որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրելը ամուսնացած զույգերի և գրանցված զուգընկերների համար (օրինակ՝ Գերմանիայում և Ֆինլանդիայում), սակայն ոչ՝ չամուսնացած զույգերի համար՝ լինեն դրանք տարասեռ, թե՝ նույնասեռ:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ՝ ՀԱՄԱԿՑՎԱԾ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ
58. Դիմողները բողոքուեցին Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն՝ համակցված Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ, որ իրենց ընտանեկան կյանքը վայելելու իրավունքի նկատմամբ դրսևորվել էր խտրական վերաբերմունք առաջին և երրորդ դիմողների սեռական կողմնորոշման պատճառով: Նրանք ներկայացրեցին փաստարկ, որ գոյություն չուներ որևէ ողջամիտ և օբյեկտիվ հիմնավորում՝ թույլ տալու մի զուգընկերոջ երեխայի որդեգրումը մյուս զուգընկերոջ կողմից, երբ դա վերաբերում էր տարասեռ զույգերին, անկախ այն բանից, թե նրանք ամուսնացած էին, թե՝ ոչ՝ արգելելով մի զուգընկերոջ երեխայի որդեգրումը մյուս զուգընկերոջ կողմից՝ նույնասեռ զույգերի դեպքում:
Կոնվենցիայի 8-րդ հոդվածը սահմանում է.
ՙ 1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Հոդված 14-ը սահմանում է.
ՙՍույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից՚:
Ա. Ընդունելիությունը
59. Կառավարությունը պնդեց, որ գանգատը պետք է հայտարարվեր անընդունելի, քանի որ բացահայտորեն թույլ հիմնավորված էր: Նրանք փաստարկում էին, որ գործի փաստերի համաձայն՝ չկար որևէ խտրականություն: Մասնավորապես, նրանք փաստարկում էին, որ ներպետական դատարանները հրաժարվել էին թույլ տալ երկրորդ դիմողի որդեգրումը, այն հիմքով, որ նրա հայրը համաձայնություն չէր տվել և որ դա չէր բխում երեխայի շահերից: Որպես հետևանք՝ նույնասեռակների կողմից իրենց զուգընկերոջ երեխային որդեգրելու իրավական անհնարինությունը, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետի, չէր սկսել գործել: Կառավարության տեսանկյունից դիմողները, հետևաբար, Դատարանից պահանջում էին վերանայել այս դրույթը վերացականորեն:
60. Կառավարությունը այսպիսով փաստարկում էր, որ դիմողները չէին կարող պահանջել, որ իրենք ենթադրյալ խախտման տուժողների էին՝ կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով, քանի որ գործի առանձնահատուկ հանգամանքներում, նրանք ուղղակիորեն ազդեցություն չէին կրել բողոքարկվող օրենքից: Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ Կառավարությունը չէր ներկայացրել պարզ առարկություն այդ հիմքով գործի ընդունելիության վերաբերյալ: Դատարանը պատշաճ է համարում աշխատել Կառավարության կողմից ներկայացված հիմնահարցերի հետ գործի հատկանիշների քննության համատեքստում:
61. Դատարանը նշում է, որ գանգատն ակնհայտորեն թույլ հիմնավորված է՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի (ա) ենթակետի իմաստով: Այն նաև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Հատկանիշները
1. Կողմերի փաստարկները
(ա) Դիմողները
62. Դիմողները փաստարկեցին, որ իրենք համապատասխանորեն միևնույն իրավիճակում էին ինչ որ երեխա դաստիարակող տարասեռ զույգերը: Նրանք հղում էին կատարում բազմաթիվ գիտական հետազոտությունների, որոնք հաստատում էին, որ երեխաները հավասարապես լավ էին զարգանում նույնասեռ և տարասեռ ընտանիքներում:
63. Դիմողները նշեցին, որ որպես երկրոդ ծնող հանդես գալով որդեգրումը թույլատրվում էր ամուսնացած զույգերին: Ավստրիական օրենսդրությամբ՝ նույնասեռ զուգերին չէր թույլատրվում ամուսնանալ: Նույնիսկ դառնալով գրանցված զուգընկերներ՝ որպես երկրոդ ծնող հանդես գալով որդեգրումը հստակորեն արգելվում էր Գրանցված զուգընկերության մասին ակտի 8(4) բաժնի համաձայն: Սակայն դիմողները շեշտեցին, որ նրանք չէին ցանկանում պնդել այն իրավունքների ձեռքբերման վրա, որոնք ունեին ամուսնացած զույգերը:
64. Նրանք շեշտեցին, որ ներկա գործում առանցքային խնդիրը անհավասար վերաբերմունքն էր չամուսնացած տարասեռ զուգերի և չամուսնացած նույնասեռ զույգերի միջև: Ավստրիական օրենսդրության համաձայն՝ որպես երկրոդ ծնող հանդես գալով որդեգրումը հնարավոր էր չամուսնացած տարասեռ զույգերի համար, սակայն ոչ՝ չամուսնացած նույնասեռ զույգերի համար: Դիմողները շեշտեցին, որ սա էականորեն տարբերություն էր՝ համեմատած Gas և Dubois ընդդեմ Ֆրանսիայի գործի (թիվ 25951/07, 15-ը մարտի, 2012թ), քանի որ Ֆրանսիայի օրենդրության համաձայն՝ որպես երկրոդ ծնող հանդես գալով որդեգրումը վերապահված էր ամունական զույգերին: Ներկա գործում բարձրացված խնդիրը, հետևաբար, նման է Karner-ն ընդդեմ Ավստրայի գործին (թիվ 40016/98, ՄԻԵԴ 2003‑IX), որում չամուսնացած տարասեռ զույգերին հասանելի իրավունքը մերժվել էր նույնասեռ զույգերի համար: Ավելին՝ նրանք շեշտեցին, որ Եվրոպայի խորհրդի անդամ Պետություններից միայն չորսն էին ընդունել այնպիսի դիրքորոշում, ինչպիսին Ավստրիան, այսինքն՝ թույլատրել էրն որպես երկրոդ ծնող հանդես գալով որդեգրումը չամուսնացած տարասեռ զույգերին՝ մերժելով այն նույնասեռ զույգերի համար: Գերակշիռ մեծամասնությունը որպես երկրոդ ծնող հանդես գալով որդեգրումը կա’մ վերապահել էին ամունացած զույգերին կամ շնորհել նաև չամուսնած զույգերին՝ անկախ նրանց սեռական կողմնորոշման:
65. Դիմողները պնդեցին, որ խնդրո առարկա վարույթի ընթացքում նրանց նկատմամբ իրոք ցուցաբերվել էր տարբեր վերաբերմունք: Նախքան ներպետական դատարաններին անդրադառնալը՝ նրանք փաստարկեցին, որ երկրոդ դիմող հոր կողմից որդեգրմանը համաձայնություն տալուց հրաժարվելը անհիմն էր, քանիո, որ դա չէր բխում երեխայի շահերից: Հետևաբար, երկրորդ դիմողի շահը գերակա է նրա հոր շահից: Այսպիսով, նրանք փաստարկեցին, որ դատարանըպետք է չեղյալ հայտարարեր հոր մերժումը՝ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ կետի: Տարասեռ զույգերի դեպքում, Շրջանային դատարանը կիրականացներ մանրամասն քննություն և ստիպված էր լինելու ընդունել առանձին որոշում խնդրի վերաբերյալ: Սակայն դիմողների գործում, դատարանը հրաժարվեց հարցում կատարել փաստերի համար, այն հիմքով, որ իրենց կողմից պահանջվող որդեգրումը ամեն դեպքում անհնար էր ավաստրիական օրենսդրությամբ: Այս դիրքորոշումը հստակորեն հաստատվեց Գերագույն դատարանի կողմից:
66. Դիմողները շեշտում էին, որ իրենց բողոքի էությունն այն էր, որ նրաց համար ավտոմատ կերպով բացառվել էր որդեգրման հնարավորությունը: Գործը, հետևաբար, նման էր E.B. ընդդեմ Ֆրանսիայի գործին ([ՄՊ], թիվ 43546/02, 22-ը հունվարի, 2008թ) նրանով, որ նրանց զրկել էին որդեգրման որևէ էական հնարավորությունից՝ առաջին և երրորդ դիմողների սեռական կողմնորոշման պատճառով:
67. Դիմողները նշեցին Կառավարության այն փաստարկը, որ ավսրիական որդեգրման օրենսդրության նպատակը երեխաների շահերի պաշտպանությունն էր: Համաձայն դատարանի նախադեպային իրավունքի՝ Կառավարությունը պետք է ցույց տար, որ նույնասեռ զույգերի բացառումը որդեգրելուց՝ հանդես գալով որպես երկրորդ ծնող, անհրաժեշտ էր այդ նպատակին հասնելու համար: Գոյություն ուներ խոր գիտական կոնսենսուս, որ նույնասեռ զույգորը նույնքան ունակ էին, որքան տարասեռ զույգերը՝ երաշխավորելու երեխայի դրական զարգացումը: Ներկայացված ուսումնասիրություններից դատավարության ժամանակը դիմողները վկայակոչեցին լայնածավալ մի ուսումնասիրություն՝ վերնագրված ՙԵրեխաների կյանքը նույնասեռ զուգընկերությամբ ընտանիքներում՚՝ Գերմանաիայի ադարադատության նախարարության կողմից (Rupp Martina (ed.), Die Lebenssituation von Kindern in gleichgeschlechtlichen Partnerschaften, Cologne, 2009թ):
68. Այն մասով, որ Կառավարությունը փաստարկում էր, որ ավստրական օրենսդրությունը ձգտում էր խուսափել մի իրավիճակից, երբ երեխան ուներ երկու հայր կամ երկու մայր՝ իրավական տեսակետից, դիմողները շեշտում էին, որ իրենք de facto կազմել էին ընտանիք երկար տարիներ, սակայն դեռևս զրկված են իրենց ընտանեկան կյանքի որևէ իրավական ճանաչումից: Ավելին՝ նրանք փաստարկում էին, որ ավստրական օրենսդրության համաձայն՝ որդեգրած երեխան հաճախ ունենում էր երկու մայր կամ երկու հայր: Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ որդեգրումը դադարեցնում է ընտանեկան իրավական հարաբերությունները որդեգրված երեխայի և կենսաբանական ծնող կամ ծնողների միջև: Սակայն պատրատականությունների փոխադրաձ պահպանումը, ժառանգության իրավունքը, չնայած փոքր չափով, բայց մնում են անձեռնմխելի
69. Դիմողները ներկայացրեցին մեկ այլ փաստարկ, որը հիմնված էր 2008թ Երեխաների որդեգրման եվրոպական կոնվենցիայի, 2010թ մարտի 31-ի Նախարարների կոմիտեի հանաձնարարականի և Միացյալ Ազգերի՝ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի վրա: Այս բոլոր փաստաթղթերում որդեգրման առումով առանցքային հասկացությունը երեխայի լավագույն շահն էր, այլ ոչ՝ ծնողների սեռը կամ սեռական կողմնորոշումը: Վերջապես նրանք վիճարկում էին Կառավարության փաստարկը, որ ավստրիական օրենսդրությամբ գոյություն ունեին երեխայի և նրա ծնողի նույնասեռ զոիգընկերոջ հարաբերություններին իրավական ճանաչում տալու բավարար այլընտրանքային հնարավորություններ :
(բ) Կառավարությունը
70. Կառավարությունը չվիճարկեց 14-րդ հոդվածի կիրառելիությունը՝ համակցված 8-րդ հոդվածի հետ: Նրանք ընդունեցին, որ փոխհարաբերությունները երեք դիմողների միջև իրենից ներկայացնում է ընտանեկան կյանք: Սակայն նրանք շեշտեցին, որ ներկա գործի փաստերը տարբերվում էին Gas և Dubois գործից (վկայակոչված վերևում), քանի որ երկրորդ դիմողն ուներ հայր, որի հետ նա նույնպես պահպանում էր ընտանեկան հարաբերություն:
71. Ավելին՝ Կառավարությունը փաստարկում էր, որ դիմողների իրավիճակը համեմատելի չէր ամուսնացած զույգերի հետ, որում ամուսիններից մեկը ցանկանում էր որդեգրել մյուսի երեխային, և Դատարանի հրավիրում էր հետևել իր եզրակացությանը Gas և Dubois գործի վերաբերյալ (վկայակոչված վերևում, կետ 66-68):
72. Չամունսնացած տարասեռ զույգերի հետ համեմատման առումով Կառավարությունն ընդունում է, որ դիմողները գտնվում են համեմատելի իրավիճակում՝ ընդունելով, որ անձնական առումով նույնասեռ զույգերը, ինչպես տարասեռ զույգերը, կարող էին սկզբունքորեն հարմար կամ անհարմար լինեին երեխաների որդեգրման համար ընդհանրապես և որպես երկրորդ ծնող հանդես գալով՝ մասնավորապես: Նրանք նաև համեմատելի իրավիճակում էին այն բանում, որ ցանկացած որդեգրում պահանջում էր կենսաբանական ծնողների համաձայնությունը:
73. Կառավարությունը ավելացրեց, որ այն փաստը, որ անչափահասի որդեգրումը դադարեցնում է ծնողական կապերը համապատասխանում էր 8-րդ հոդվածին (նրանք վկայակոչում էին Emonet և այլոք ընդդեմ Շվեյցարիայի գործը (թիվ 39051/03, 13-ը դեկտեմբեր, 2007թ) և Eski ընդդեմ Ավստիայի գործը (թիվ 21949/03, 25-ը հունվարի, 2007թ) և որ Պետությունը որդեգրման օրենսդրության ոլորտում օգտվում էր հայեցողության լայն շրջանակից: Ավստրայի որդեգրման օրենսդրությունն առջնահերթություն էր տալիս կենսաբանական ծնողներին, որբ խոսքը վերաբերում էր նրանց երեխաների մասին հոգ տանելուն: Քանի որ որդեգրումը հանգեցնում էր ծնողական իրավունքների կորստին, այն թույլատրվում էր միայն այն դեպքում, երբ դա հստակորոեն բխում է երեխայի շահերից: Փոխարինված ծնողի համաձայնությունը, ում հարաբերությունները երեխայի հետ նույնպես պաշտպանվում էր հոդված 8-ով, հետևաբար հանդիսանում էր որդեգրման նախադրյալ: Ավստրիական օրենսդրությունը նախատեսում է ողջամիտ հավասարակշռություն բոլոր ներգրավվածների շահերի միջև:
74. Գործի փաստերի հիման վրա` Կառավարությունը փաստարկեց, որ այն չէր բարձրացրել խտրականության հարցը, քանի որ չէր եղել վերաբերմունքի որևէ տարբերություն առաջին և երրորդ դիմողների և տարասեռ չամուսնացած զուգերի դեպքում: Նրանք պնդեցին, որ ներպետական դատարանները, մասնավորապես Շրջանային դատարանը, խորությամբ գնահատել էր որդեգրման դեպքում երկրորդ դիմողի շահի հարցը և եկել եզրակացության, որ նա ունեցել էր հարաբերություն իր հոր հետ և այդպիսով, որևէ կարիք չկար փոխարինել նրան որդեգրող ծնողով: Կառավարությունը մասնավորապես շեշտեց, որ երկու կենսաբանական ծնողների համաձայնությունը էական նախապայման էր ցանկացած որդեգրման համար: Քանի որ այս դեպքում երկրորդ դիմողի հայրը չէր տվել իր համաձայնությունը, դատարանները նմանապես չէին համաձյանվելու որդեգրմանը, եթե հայցը ներկայացվեր երրորդ դիմողի տարասեռ զուգընկերոջ կողմից: Կառավարությունը նաև փաստարկում էր, որ դիմողները չէին հիմնավորել իրենց պնդումները առ այն, որ կային հիմքեր չեղյալ հայտարարելու հոր կողմից որդեգրմանը չհամաձայնելու որոշումը, ինչպես նաև չէին պահանջել պաշտոնական որոշում այդ հարցով:
75. Ավելին` Կառավարությունը պնդեց, որ Քաղաքացիան օրենսգիրքը նպատակ չուներ բացառելու նույնասեռ զուգընկերներին: Մի կնոջ կողմից մեկ այլ կնոջ երեխային որդեգրելու անհնարինությունը նաև կիրառվում էր այն դեպքում, եթե մորաքույրը ցանկանում էր որդեգրել իր զարմիկին, մինչ իր հարաբերությունները իր մոր հետ դեռևս մնում էին անձեռնմխելի Որպես երկրորդ ծնող որդեգրման պարզ բացառումը նույնասեռ զույգերի դեպքուն միայն ներկայացվել է 2010թ Գրանցված զուգընկերության ակտով: Վերջինս ուժի մեջ չէր, երբ ներկա գործի վերաբերյալ որոշումներ կայցվեցին ներպետական դատարաններում և հետևաբար տեղին չէր ներկա համատեքստում:
76. Կառավարությունը փաստարկեց, որ եթե Դատարանը համարի, որ եղել էր վերաբերմունքի տարաբերություն և ընդունի որպես երկրորդ ծնող հանդես գալով` նույնասեռականների կողմից որդեգրման արգելման հիմնավորուման հարցը, ապա կենսաբանական ընտանիքի վերստեղծումը և երեխայի բարեկեցության ապահովումը օրինական նպատակ էր: Ավստրիայի որդեգրման օրդենսդրությունը նպատակ չուներ բացառելու նույնասեռ զույգերին, սակայն փորձում է, որպես ընդհանուր կանոն, խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ երեխան իրավականա նպատակներով ստիպված էր ունենանլ երկու հայր կամ երկու մայր: Օրենքը հետապնդում է այս նպատակը՝ օգտագործելով պատշաճ միջոցներ, քանի որ յան պետք է հաշվի առներ ներգրավված այլ անձանց շահերը և ապահովեր երեխայի ծնողի զուգընկերոջ շահերն այլ միջոցներով:
77. Վերջում Կառավարությունը պնդում էր, որ Պետություններն ունեն հայեցողության լայն շրջանակ որպես երկրորդ ծնող հանդես գալով` նույնասեռականների կողմից որդեգրման հարցի շուրջ: Համաձայն Կառավարության տեղեկատվության՝ Եվրոպայի խորհրդին անդամակցող միայն տասը Պետություններ են թույլ տվել նման որդեգրումը: Դրա հիման վրա՝ այն հետևություն էր անում, որ գոյություն չուներ համաեվրոպական ստանդարտ և նույնիսկ չէր կարող ասվել, թե գոյություն ուներ նման միտում:
(գ) Երրորդ կողմերը
(i) FIDH, ICJ, ILGA-Եվրոպա, BAAF, NELFA և ECSOL
78. Իրենց միացյալ մեկնաբանություններում ոչ կառավարական այս վեց կազմակերպությունները շեշտեցին, որ ինչպես Karner գործում (վկայակոչված վերևում), ներկա գործը վերաբերում է վերաբերմունքի տարբերությանը, ինչի հետևանքով տարասեռ չամուսնացած զույգերին շնորհվել էր մի իրավունք, որը մերժվել էր չամուսնացած նույնասեռ զույգերին: Հետևաբար, պետք է կիրառվեր Karner գործով մշակված ստանդարտը: Ավելին՝ Salgueiro da Silva Mouta-ն ընդդեմ Պորտուգալիայի գործով վճռում (թիվ 33290/96, ՄԻԵԴ, 1999‑IX) և E.B. ընդդեմ Ֆրանսիայի գործով վճռում (վկայակոչված վերևում), Դատարանը պարզապես ընդունել էր, որ գոյություն չունեին պատճառներ, թե երեխան ինչու՞ չպետք է դաստիարակվեր նույնասեռական զուգընկերներ ունեցող կանանց կամ տղամարդկանց կողմից: Նմանատիպ եզրակացության էր վերջերս հանգել Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը՝ Atala Riffo-ն և դստրերն ընդդեմ Չիլիի (վճիռ՝ 24-ը փետրվարի, 2012թ):
79. Ավելին, եթե քննարկվում էր եվրոպական կոնսենսուսի հարցը, ապա երրորդ կողմի միջամտողները նշեցին, որ Եվրոպայի խորհրդին անդամակցող քառասունյոթ Պետություններից մեծամասնությունը վերապահել են որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը միայն ամուսնացած տարասեռ զույգերին: Նեկա գործում միայն այն Պետությունները, որոնք տարածել են որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը մյուսների, օրինակ, նույնասեռ զույգերի վրա (ամուսնացած և բնակվող՝ գրանցված զուգընկերությամ կամ համակեցությամբ) կամ չամուսնացած տարասեռ զույգերի վրա, կարող են ծառայել որպես օրինակ: Այս խմբի շրջանակներում, տասնչոս Պետություններ տարածել են կամ նախատեսում են տարածել են որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը նույնասեռ զույգերի վրա, մինչ միայն հինգը (այդ թվում՝ Ավստրիան) տարածել է այն միայն չամուսնացած տարասեռ զույգերի վրա՝ բացառելով նույնասեռ զուգերին:
80. Վերջապես, Երեխաների որդեգրման մասին 2008թ եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածըճանաչում է որդեգրաման օրենսդրության բազմազանությունը: Սա չփոխեց այն փաստը, Կոնվենցիայի 14-րդ և 8-րդ հոդվածներով անդամ Պետություններին արգելվում էր խտրական հիմքով որդեգրման իրավունքը տարածել մի խմբի վրա և չտարածել մյուս խմբի վրա:
(ii) Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնից (ECLJ)
81. ECLJ փաստարկում էր, որ չէր կիրառվել հոդված 8-ը, քանի որ չէր եղել միջամտություն դիմողի de facto փաստացի ընտանեկան կյանքին: Այն այնուհետև նշեց, որ գոյություն չուներ որդեգրելու և որդեգրվելու իրավունք: Ըստ էության դիմողը ցանկանում էր պնդել իր ընտանեկան կյանքի իրավական պաշտպանության ճանաչման իրավունքը: Սակայն ընտանիք հիմնելու իրավունքը, ինչպես և ամուսնանալու իրավունքը, վերապահված էր հակառակ սեռի զույգերին:
82. Գործը 8-րդ հոդվածի շրջանակներում քննության ենթարկվելու դեպքում, նույնիսկ ենթադրելով միջամտություն դիմողի՝ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին, դաս սահմանված էր օրենքի, մասնավորապես Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետով և հետապնդում էր օրինական, մասնավորապես, հարաբերության պաշտպանության նպատակ երկրորդ դիմողի և նրա հոր միջև, ով որդեգրման համաձայնություն չէր տվել: Ներպետական դատարանների կողմից դիմողների որդեգրման պահանջի մերժումը նույնպես հետապնդում է բնական ընտանիքը պահապանելու և երեխայի համար իրավական որոշակիություն ապահովելու օրինական նպատակներին: Կենսաբանական իրականությունն օբյեկտիվ մի գործոն էր և հետևաբար պետք է համարվեր ողջամիտ հիմնավորում:
83. 8-րդ հոդվածին համակցված 14-րդ հոդվածի հետ կապված՝ ECLJ փաստեց, որ առաջին և երրորդ դիմողները միևնույն իրավիճակում չէին տարասեռ՝ զույգերի հետ համեմատած, Քանի որ նրանք չունեին ընտանիք հիմնելու կենսաբանական հնարավորություն: Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելի է բոլոր զույգերի համար՝ և’ տարասեռ և’ նույնասեռ: Այն փաստը, որ հետևանքները տարբեր էին նույնասեռ զույգերի համար, չի հանգեցնում խտրականության:
(iii) Հյուսիսային Իռլանդիայի Գլխավոր դատախազ
84. Հյուսիսային Իռլանդիայի Գլխավոր դատախազը վկայակոչեց Երեխաների որդեգրման մասին 2008թ եվրոպական կոնվենցիան՝ նշելով, որ այն կարող էր ծառայել գնահատելու որդեգրման հետ կապված եվրոպական կոնսենսուսի վիճակը: Նա մասնավորապես նշեց, որ հոդված 4-ը սահմանում էր երեխաների լավագույն շահը որպես ցանկացած որդեգրման առաջնային սկզբունք: Հոդված 7-ը հստակեցնում է, որ նույնասեռ զույգերի կողմից որդեգրման հետ կապված՝ որևէ կոնսենսուս գոյություն չուներ:
85. Գլխավոր դատախազը բացատրեց, որ Հյուսիսային Իռլանդիայում ընթացքի մեջ էր մի դատավարություն, քանի որ 1987թ Որդեգրման հրամանի (Հյուսիսային Իռլանդիա) Քաղաքացիական զուգընկերության ակտի, 14-րդ հոդվածով և 15-րդ հոդվածի (1)-ին մասով ո’ նույնասեռ զույգերը, ո’չ քաղաքացիական զուգընկերությամբ ապրող կին կամ տղամարդ նույնասեռականները, չեն կարող դիմել որդեգրման համար, մինչդեռ միայնակ անձինք՝ անկախ նրանց սեռակա կողմնորոշումից, որոնք քաղաքացիական զուգընկերությամբ չէին միավորված, կարող էին դիմել որդեգրման համար: Հայտարարվեց, որ այդ դատավարություններո այդ դրույթների գումարային ազդեցությունը Կոնվենցիայի 14-րդ հոդվածին համակցված 8-րդ հոդվածի խախտում է:
86. Սկելով այն դիտարկումից, որ Կոնվենցիան չի երաշխավորում որդեգրելու իրավունքը՝ Հյուսիսային Իռլանդիայի Գլխավոր դատախազը եզրակացրեց, որ Դատարանի վերջին նախադեպային իրավունքի հիման վրա (E.B. ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռը, Gas-ը և Dubois-ին, Schalk-են և Kopf-ը՝ բոլորը վկայակոչված վերևում և S.H.-ն և այլոք ընդդեմ Ավստիայի [ՄՊ], թիվ 57813/00, 3-ը նոյեմբերի 2011թ)՝ Դատարանը մինչև այժմ իրականացրել է դատական սահմանափակում՝ ընդունելով, որ ներպետական դատարանները ավելի լավ պատկերացում ունի խնդիրից, քան եվրոպական դատավորը՝ գնահատելու համար հարցը, որը վերաբերում է ընտանիք հասկացությանը, ամուսնությանը և ծնողների և երեխաների միջև հարաբերություններին:
(iv) Միջազգային ներում կազմակերպություն
87. Միջազգային ներում կազմակերպությունը տրամադրեց մարդու իրավունքների միջազգայի և ռեգիոնալ պայմանագրերի խտրականությունը բացառող հոդվածները և Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի համապատասխան նախադեպային իրավունքը: Նրանք նույնպես առաջ քաշեցին ՄԱԿ-ի տարբեր պայմանագրերի համապատասխան հոդվածները մշտադիտարկող մարմինների՝ մասնավորապես Մարդու իրավունքների կոմիտեի և Երեխայի իրավունքների կոմիտեի մեկնաբանությունները:
88. Նրանք շեշտեցին, որ սեռական կողմնորոշման վրա հիմնված վերաբերմունքի տարբերությունը պահանջում է առանձնահատուկ համոզիչ և ծանրակշիռ մեկնաբանություններ և մասնավորապես վկայակոչեց Միջամերիկյան դատարանի վերջին վճռին (Atala Riffo և Daughters ընդդեմ Չիլիի գործով վճիռը), որը պարզաբանեց, որ ՙսեռական կողմնորոշումը մարդու մարդու նեղ-անձնականի մի մասն է կազմում և տեղին չէ անահատի՝ որպես ծնող լինելու ասպեկտները քննարկելիս՚:
89. Միջազգային ներում կազմակերպությունը նաև վկայակոչեց Երեխայի իրավունքների կոնվենցիային՝ նեշելով, որ 3-րդ հոդվածը երեխայի լավագույն շահը դարձնում է ՙառաջնային նկատառում՚ երեխաներին վերաբերող բոլոր գործողություններում» Որդեգրման հետ կապված՝ Երեխայի իրավունքների կոնվենցիայի 21-րդ հոդվածը սահմանում է երեխայի լավագույն շահը՝ որպես ՙառաջնային նկատառում՚: Այսպիսով, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան կարևոր սահմանափակումներ էր դնում Պետությունների հայեցողության վրա՝ արգելելով նրանց, օրինակ, դիմելու տարբեր ստանդարտների՝ ելնելով երեխայի ընտանիքի կազմից կամ ծնողի սեռական կողմնորոշումից: Հետևաբար, որդեգրման համակարգը պետք է թույլատրեր դատարաններին կամ այլ լիազոր մարմինների իրենց կողմից ընդունված որդեգրման որոշաման համար հիմք ընդունել այն դիմումները, որոնք բխում են երեխայի լավագույն շահերից:
(v) «Ազատության պաշտպանության դաշինք»
90. «Ազատության պաշտպանության դաշինքը» նշեց, որ Կոնվենցիան չէր երաշխավորում որդեգրման իրավունքը և ոչ էլ Դատարանի նախադեպային իրավունքն էր ճանաչում նման իրավունք՝ 8-րդ հոդվածի շրջանակներում: Ի հակառակ՝ Դատարանը եզրակացրել էր, որ 14-րդ հոդվածը՝ համակցված 8-րդ հոդվածի հետ կիրառելի է որդեգրման ընթացակարգում ենթադրյալ խտրականության դեպքերում և քննրակել էր նմանատիպ փոքրաթիվ գործեր (Fretté ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 36515/97, ՄԻԵԴ 2002-I, E.B. ընդդեմ Ֆրանսիայի և Gas-ը և Dubois-ի գործով վճիռները՝ վկայակոչված վերևում): Կարևոր էր նշել, որ E.B. ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռում Դատարանի համար վճռորոշ նկատառումներից մեկն այն փաստն էր, որ Ֆրանսիական օրենսդրությունը միայնակ անձանց որդեգրելու թույլտվություն էր տալիս՝ որդեգրման հնարավորություն բացելով միայնակ նույնասեռականների համար: Ներկա գործը տարբեր էր, քանի որ խախտման մասին եզրակացությունը կհանգեցներ ներպետական օրենսդրության վերաշարադրման, որտ թույլ կտար որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը միայն տարասեռ զույգերի համար: Երրորդ կողմի համատեքստում միջամտողը նշեց, որ գոյություն չուներ համաեվրոպական կոնսենսուս այս հարցի վերաբերյալ:
91. Որպես փաստարկների երկրորդ շերտ՝ «Ազատության պաշտպանության դաշինքը» պնդեց, որ լայնորեն շրջանառվող ՙտարբերության բացառման՚ թեզը, այսինքն՝ տարբեր ուսումնասիրությունների պնդումները, որ երեխաները, որոնք դաստիարակվել են նույնասեռ զույգերի կողմից ոչ մի նշանակալի առումով չեն տուժում՝ համեմատած այն երեխաների հետ, որոնք դաստիարակվել են տարասեռ ծնողների կողմից, շրջանառվել էր վերջին սոցիալական հետազոտություններում, մասնավորապես Միացյալ Նահանգներում իրականացված հետազոտություններում: Ելնելով գիտական հետազոտությունների թերի եզրակացություններից և Պետությունների հայեցողության շրջանակից ընտանեկա օրենսդրության ոլորտում, երեխայի շահերից ելնելով, արդարացվեց որդեգրման վերապահում, ներառյալ որպես երկրորդ ծոնող հանդես գալով որդեգրումը, տարասեռ զույգերին:
2. Դատարանի գնահատումը
(ա) Կոնվենցիայի հոդված 14-ի կիրառելիությունը` համակցված հոդված 8-ի հետ
92. Դատարանը վարել է մի շարք գործեր, որոնք վերաբերում են անձնական և ընտանեկան կյանքի բնագավառում սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դրսևորմանը: Դրանց մի մասը քննության են առնվել` միայն հոդված 8-ի համաձայն, մանավանդ այն գործերը, որոնք վերաբերում են, որոնք վերաբերում են քրեական օրենսգրքի համաձայն մեծահասակների միջև նույնասեռական հարաբերությունների արգելմանը (տե’ս Dudgeon ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը, 22-ը հոկտեմբերի, 1981թ, Սերիաներ Ա թիվ 45, Նորիսն ընդդեմ Իռլանդիայի գործով վճիռը, 26-ը հոկտեմբերի, 1988թ, Սերիաներ Ա, թիվ 142 և Modinos ընդդեմ Կիպրոսի գործով վճիռը, 22-ը ապրիլի 1993թ, Սերիաներ Ա թիվ 259) և զինված ուժերից նույնասեռականների ազատմանը (տե’ս Smith-ը և Grady-ն ևնդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը, թիվ 33985/96 և 33986/96, ՄԻԵԿ 1999թ‑VI): Մյուսները քննության էին առնվել հոդված 14-ի համաձայն` համակցված հոդված 8-ի հետ: Այդ խնդիրները ներառում էին քրեական օրենսդրությամբ նույնասեռական հարաբերությունների համար համաձայնության տարբեր տարիքները (տե’ս L. և V. ընդդեմ Ավստրայի գործով վճիռը, թիվ 39392/98 և 39829/98, ՄԻԵԴ 2003թ‑I), ծնողական իրավունքի շնորհումը (տե’ս Salgueiro da Silva Mouta գործով վճիռը, վկայակոչված վերևում), երեխա որդեգրելու թույլտվությունը (տե’ս Fretté, E.B. ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռը և Gas-ը և Dubois գործով վճիռը, բոլորը վկայակոչված են վերևում), մահացած զուգընկերոջ վարձակալական իրավունքի ժառանգումը (տե’ս Karner-ի գործով վճիռը` վկայակոչված վերևում և Kozak-ն ընդդեմ Լեհաստանի գործով վճիռը թիվ 13102/02, 2-ը մարտի 2010թ), սոցիալական ապահովագրության ծածկույթի իրավունք (տե’ս P.B. և J.S. ընդդեմ Ավստրիայի գործով վճիռը, թիվ 18984/02, 22-ը հուլիսի, 2010թ) և նույնասեռ զույգերի ամուսնության կամ իրավական ճանաչման այլընտրանքային ձևի թույլտվության հարցերը (տե’ս Schalk և Kopf` վկայակոչված վերևում):
93. Ներկա գործում դիմողները ձևակերպել էին իրենց բողոքը` համաձայն հոդված 14-ի` համակցվախ հոդված 8-ի հետ` պնդելով, որ երեքն էլ վայելում էին ընտանեկան համատեղ կյանքը: Կառավարությունը չվիճարկեց հոդված 14-ի կիրառելիությունը` համակցված հոդված 8-ի հետ: Դատարանը պատճառ չի տեսենում հետևելու այլ մոտեցման հետևյալ պատճառներով:
94. Ինչպես Դատարանը որոշել է հետևողականորեն, 14-րդ հոդվածը լրացնում են է Կոնվենցիայի և նրա Արձանագրությունների հիմնարար դրույթներին: Այն առանձին չի գործում, քանի որ այն միայն ազդեցություն ունի՝ կապված այդ դրույթներով երաշխավորված ՙիրավունքներից և ազատություններից օգտվելու հետ՚: Չնայած 14-րդ հոդվածի կիրառությունը նախապես չի ենթադրումը այդ դրույթների խախտումը, այն չափով, որ չափով այն անկախ է, հնարավոր չէ այն կիրառել, քանի դեռ խնդրո առարկա փաստերը չեն համապատասխանում վերջինս շրջանակին (տե’ս, օրինակ, Schalk-ի և Kopf-ի գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 89, E.B. ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ կետ 47, Karner-ի գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 32 և Petrovic-ն ընդդեմ Ավստրիայի գործով վճիռը, 27-ը մարտի, 1998թ, կետ 22, Դատավճիռների և որոշումների զեկույցներ 1998‑II):
95. Դատարանը մեկ անգամ ևս հաստատում է, որ համատեղ բնակվող, de facto կայուն հարաբերություններ ունեցող նույնասեռ զույգերի հարաբերությունները համապատասխանում է ՙընտանեկան կյանք՚ հասկացությանը, ճիշտ այնպես, ինչպես կդիտվեին տարասեռ զույգերը նույն իրավիճակում (տե’ս, օրինակ, Schalk-ի և Kopf-ի գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 94): Ավելին, Դատարանը Gas-ը և Dubois-ն ընդդեմ Ֆրանսիայի վճռում թիվ 25951/07, 31-ը օգոստոսի 2010թ) իր ընդունելիության որոշման մեջ եզրակացրեց, որ համատեղ բնակվող և քաղաքացիական զուգընկերության գրանցած երկու կանանց միջև հարաբերությունները և նրանցից մեկի կողմից արհեստական հղիությամբ ունենցած, սակայն երկուսի կողմից համատեղ երեխայի դաստիարակումը, իրենց ներկայացնում էր ՙընտանեկան կյանք՚ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով:
96. Ներկա գործում առաջին և երրորդ դիմողները կազմել են կայուն նույնասեռական զույգ: Նրանք շատ տարիներ բնակվել և շարումնակում են բնակվել միասին և երկրորդ դիմողը նույնպես բնակվում է նրանց այդ տանը: Նրա մայրը և զուգընկերը համատեղ խնամք են տանում երեխայի նկատմամբ: Դատարանը հետևաբար գտնում է, որ երեք դիմողների միջև հարաբերությունները հանգեցնում է ՙընտանեկան կյանքի՚՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով:
97. Դատարանը եզրակացնում է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածը՝ համակցված 8-րդ հոդվածի հետ, կիրառելի է ներկա գործի փաստերի համար:
(բ) Համապատասխանությունը 14-րդ հոդվածը՝ համակցված 8-րդ հոդվածի հետ
(i) Դատարանի նախադեպային իրավունքի կողմից սահմանված սկզբունքները
98. Դատարանի նախադեպային իրավունքը սահմանում է, որ որպեսզի խնդիրը բարձրացվի հոդված 14-ի շրջանակներում, պետք է հարաբերականորեն նման իրավիճակներում մարդկանց նկատմաբ ցուցաբերված լինի վերաբերմունքի տարբերություն: Վերաբերմունքի նման տարբերությունը խտրական է, եթե այն չունի օբյելտիվ և ողջամիտ հիմնավորում, այլ կերպ ասած, եթե չի հետպնդում օրինական նպատակ կամ եթե չկա համաչափության ողջամիտ հարաբերություն կիրառվող միջոցների և ակնկալվող նպատակների միջև: Պայմանագրի կողմ հանդիսացող պետություններն ունեն հայեցողության լայն շրջանակ՝ գնահs enjoy a margin of appreciation in aտելու, թե արդյո՞ք կա տարբերություն և ի՞նչ չափով է այդ տարբերությունները նմանատիպ իրավիճակներում հիմնավորում վերաբերմունքի տարբերությունը (տե’ս Schalk և Kopf գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 96, և Burden ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը [ՄՊ], թիվ 13378/05, կետ 60, ՄԻԵԴ 2008թ):
99. Սեռական կողմնորոշումը մի հասկացություն է, որը ներառված է 14-րդ հոդվածում: Դատարանը հետևողականորոեն որոշել է, որ տարբերությունները պարզապես հիմք ընդունելով սեռտ, սեռական կողմնորոշումը, պահանջում են առանձնակի լուրջ պատճառների առկայություն՝ առանձնահատուկ համոզիչ և ծանարակշիռ հիմնավորմամբ (տե’ս, օրինակ, E.B. ըդդեմ Ֆրանսիայի գործը՝ վկայակոչված վերևում կետ 91; Kozak-ի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 92, Karner-ի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 37 և 42, L. և V. Ընդդեմ Ավստրիայի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 45 և Smith և Grady-ի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 90): Երբ վերաբերմունքի տարբերությունը հիմնված է սեռական կողմնորոշման վրա, Պետությունների հայեցողության շրջանակը նեղ է (տե’ս Kozak-ի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 92 և Karner-ի գործը վկայակոչված վերևում, կետ 41): Միայն սեռական նկատառումների վրա հիմնված տարբերություններն անընդունելի են Կոնվենցիայի կողմից (տե’ս E.B. ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 93 և 96 և Salgueiro da Silva Mouta-ի գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 36):
100. Նախքան դիմողմերի բողոքը քննության առնելը՝ Դատարանը շեշտեց, որ անհրաժեշտ էր տարբերակել երեք տեսակի իրավիճակներ նույնասեռականների կողմից որդեգրման համատեքստում: Անձը կարող է ցանկություն հայտնել որդեգրել ինքնուրույն (անհատական որդեգրում): Երկրորդ, նույնասեռ զույգի զուգընկերներից մեկը կարող է ցանկություն հայտնել որդեգրելու մյուս զուգընկերոջ երեխային, նպատակ ունենալով իրավաբանորեն ճանաչված ծնողական կարգավիճակ ստանալ իրենց երկուսի համար էլ (որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը): Վերջապես, նույնասեռ զույգը կարող է համատեղ երեխա որդեգրելու ցանկություն հայտնել (համատեղ որդեգրում) (տե’ս Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի ուսումնասիրությունը՝ վկայակոչված վերևում, կետ՝ 55, տե’ս նաև E.B. ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 33):
101. Մինչ այժմ, Դատարանը լսել է նույնասեռականների կողմից անհատական որդեգրման երկու (Fretté-ի գործը և and E.B. ընդդեմ Ֆրանսիայի գործով՝ երկուսն էլ վկայակոչված են վերևում) և նույնասեռականների կողմից որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրման մեկ գործ (Gas և Dubois գործը՝ նույնպես վկայակոչված վերևում):
102. Վերևում վկայակոչված Fretté գործով վճռում ֆրանսիական իշխանությունները՝ մերժել էին որդեգրման թույլտվությունը՝ գտնելով, որ իր ՙապրելակերպի՚ պատճառով (նկատի ունենալով նույնասեռական ապրելակերպը) դիմողը չէր ապահովում երեխայի որդեգրման համար անհրաժեշտ պաշտպանությունը: Դատարանը քննության առնելով գործը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի շրջանակներում՝ համակցված 8-րդ հոդվածի հետ՝ նշեց, որ Ֆրանսիայի օրենսդրությունը թույլատրում էր չամուսնացած ցանկացած անձի, լինի դա կին, թե տղամարդ, դիմել որդեգրման համար և որ ֆրանսիական իշխանությունները մերժել էին թույլտվություն ստանալու դիմողների նախկին հայցը, չնայած շատ պարզունակ, բայց նրա սեռական կողմնորոշման հիման վրա: Այսպիսով, սեռական կողմնորոշման հիման վրա, եղել էր վերաբերմունքի տարբերությունը (կետ 32): Դատարանը եզրակացրեց, որ տեղական իշխանությունների որոշումները հետապնդել էին օրինական նպատակ, մասնավորապես, երեխայի առողջությունը և իրավունքը պաշտպանելու նպատակ, ով կարող էր ներգրավվել որդեգրման ընթացակարգի մեջ: Կապված այն բանի հետ, թե արդյո՞ք վերաբերմունքի տարբերությունը արդարացված էր, թե՝ ոչ, Դատարանը մասնավորապես նշեց, որ Եվրոպայի խորհրդին անդամակցող Պետությունների միջև կար շատ փոքր ընդհանրություն, օրենսդրությունը գնում է անցումային փուլով և որ ազգային իշխանությունները պետք է օգտվեին հայեցողության լայն շրջանակից՝ նման հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս: Կապված դիմողի և որդեգրման համար իրավասու երեխաների հակադիր շահերի հետ՝ Դատարանը նշեց, որ գիտական համայնքը բաժանված է մասերի մեկ կամ մի քանի նույնասեռական ծնողների կողմից երեխաների դաստիարակման հնարավոր հետևանաքների հարցում՝ մասնավորապես հաշվի առնելով սահմանափակ քանակությամբ գիտական հետազոտությունների հրատարակումը տվյալ պահին: Որպես եզրակացություն՝ Դատարանը համարեց, որ որդեգրման թույլտվության մերժումը չէր խախտել համաչափության սկզբունքը և որ, հետևաբար, բողոքի առարկա վերաբերմունքի տարբերությունը խտրական չէր Կոնվենցիայի 14-րդ հոդվածի իմաստով (կետ 37-43):
103. E.B. ընդդեմ Ֆրանսիայի (վկայակոչված վերևում) գործով, իր Մեծ Պալատի կայացրած վճռում, Դատարանը կրկին գործը քննության առնելով Կոնվենցիայի 14-րդ հոդվածի շրջանակներում՝ համակցված 8-րդ հոդվածի հետ, կրկնեց իր դիրքորոշումը: Այն մանրամասնորեն վերլուծեց, որ ֆրանսիական իշխանությունների ներկայացրած՝ մեկ այլ կնոջ հետ կայուն նույնասեռ հարաբերության մեջ ապրող դիմողին թույլտվության տրամադրման մերժման հիմնավորումները: Դատարանը նշեցմ որ տեղական իշխանությունների որոշումները հիմնված էին երկու կարևոր հիմքերի վրա՝ ՙծնողական ռեֆերենտի՚ բացակայություն դիմողի ընտանիքում կամ ընտանիքի և ընկերների անմիջական շրջանակում և իր զուգընկերոջ կողմից հանձնառության բացակայությունը: Այն ավելացրեց, որ երկու հիմքերը կազմեցին դիմողի իրավիճակի ընդհանուր գնահատման մասը՝ հանգելով այն բանին, որ մի հիմքի ոչ իրավաչափ լինելը, հեղինակազրկում է ամբողջ որոշումը: Չնայած երկրորդ հիմքը անողջամիտ չէր, առաջին հիմքը պարզորեն կապված էր դիմողի նույնասեռականության հետ և դրան իշխանությունների վկայակոչելը չափազանց էր՝ միայնակ անձի կողմից որդեգրման թույլտվության համար ներկայացված պահանջի համատեքստում: Ամփոփելով՝ դիմող սեռական կողմնորոշումը հետևողականորեն եղել էր քննարկումների կենտրոնում և եղել էր որոշիչ որդեգրման թույլտվության մերժման մասին որոշման համար (կետ 72-89): Դատարանը շարունակեց՝ ասելով, որ եթե վերաբերմունքի տարբերության համար ներկայացված հիմնավորումները հիմնված են միայն այն նկատառումների վրա, որոնք վերաբերում են դիմողի սեռական կողմնորոշմանը, ապա դա, Կոնվենցիայի համաձայն, կհանգեցներ խտրականության (կետ 93): Այն նշեց, որ Ֆրանսիայի օրենսդրությամբ՝ միայնակ անձին թույլատրվում էր որդեգրել, և անվիճելի էր, որ այն ճանապարհ էր հարթում միայնակ նույնասեռականների որդեգրման համար: Հաշվի առնելով ֆրանսիական իշխանությունների կողմից ներկայացված հիմնավորումների վերլուծությունը՝ Դատարանը եզրակացրեց, որ մերժելով որդեգրման թույլտվություն տալ դիմողին՝ նրանք տարբերություն էին դրել իր սեռական կողմնորոշումը հաշվի առնելով, որը անընդունելի էր Կոնվենցիայի շրջանակներում: Դատարանը, հետևաբար, եզրակացրեց, որ տեղի էր ունեցել 14-րդ հոդվածի խախտում՝ համակցված 8-րդ հոդվածի հետ (կետ 94‑98):
104. Gas ընդդեմ Dubois (վկայակոչված վերևում) գործը վերաբերում է նույնասեռական զույգ կազմած երկու կանանց, ովքրը ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ կնքել էին գրանցված զուգընկերության փաստաթուղթ (pacte civil de solidarité (PACS)): Նրանցից մեկը մայրն էր մի երեխայի, ով ծնվել էր արհեստական հղիությունից: Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ նա երեխայի միակ ծնողն էր: Դիմողները բողոքում էին, որ համաձայն Կոնվենցիայի 14-րդ հոդվածի՝ համակցված 8-րդ հոդվածի հետ, զոյգերից մեկը չէր կարող որդեգրել զուգընկերոջ երեխային: Ավելի կոնկրետ, նրանք ցանկանում էին ձեռք բերել պարզ որդեգրման թույլտվություն (adoption simple)՝ ֆրանսիական իրենսդրության համաձայն, որպեսզի ստեղծեին ծնող-երեխա փոխհարաբերություններ երեխայի և նրա մոր զուգընկերոջ միջև՝ ծնողական պատասխանատվությունը կիսելու հավանականությամբ: Ներպետական դատարանները մերժել էին որդգրման հայցը՝ հիմք ընդունելով այն, որ դա ծնողական իրավունքը երեխայի մորից կփոխանցեր երեխայի մոր զուգընկերոջը, որը չէր բխում երեխայի շահերից (կետ 62): Դատարանը քննության առավ դիմողների իրավիճակը ՝ համեմատելով ամուսնացած զույգերի իրավիճակի հետ: Այն նշեց որ adoption simple-ի դեպքում ֆրանսիական օրենսդրությունը միայն ամուսնական զույգերին էր թույլ տալիս կիսելու ծնողական իրավունքները: Պայմանավորվող Պետությունները պարտավոր չէին նույնասեռ զույգերին շնորհել ամուսնության իրավունք և հաշվի առնելով ամուսնությամբ տրվող հատուկ կարգավիճակը՝ դիմողների իրավական վիճակը համեմատելի չէր ամուսնական զույգերի վիճակի հետ (կետ 68): Ինչ վերաբերում էր դիմողների նման քաղաքացիական զուգընկերությամբ համատեղ ապրող չամուսնացած տարասեռ զույգերին, Դատարանը նշեց, որ որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը նրանց նույնպես չէր վերաբերում (կետ 69): Այսպիսով, չէր եղել վերաբերմունքի որևէ տարբերություն՝ սեռակա կողմնորոշման հիմքով: Որպես եզրակացություն՝ Դատարանը գտավ, որ տեղի չէր ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախատում՝ համակցված 8-րդ հոդվածի հետ:
(ii) Այս սկզբունքների կիրառությունը ներկա գործում
(ա) Համեմատություն ամուսնացած զույգի հետ այն հարցում, երբ զուգընկերներից մեկը ցանկանում է որդեգրել մյուս զուգընկերոջ երեխային
105. Առաջին հարցը, որին պետք է անդրադառնալ, այն է, թե արդյո՞ք դիմողները, մասնավորապես առաջին և երրորդ դիմողները, որոնք ապրում են համատեղ՝ որպես նույնասեռ զույգեր, և երրորդ դիմողի որդու հետ, գտնվում են միանման իրավիճակում՝ համեմատած ամուսնացած տարասեռ զույգերի հետ, որտեղ զուգընկերը ցանկանում է որդեգրել մյուս զուգընկերոջ կենսաբանական երեխային:
106. Դատարանը վերջերս բացասական է պատասխանել այս հարցին Gas և Dubois գործի հետ կապված: Դատարանը եզրակացրեց, որ նպատակարմար էր այստեղ կրկնել և հաստատել համապատասխան նկատառումները: Այն վերահաստատում է, որ Կոնվենցիայի 12-րդ հոդվածը պայմանավորվող Պետություններին չի պարտադրում ամուսնության թույլտվություն շնորհել նույնասեռ զույգերին (տե’ս Schalk և Kopf գործը՝ վկայակոչված վերևում, կետ 54-64): Նույնասեռ զույգերի ամուսնություն չի կարող բխել նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածից՝ համակցված 8-րդ հոդվածի հետ (նույն տեղում, կետ 101): Այնտեղ, որտեղ Պետությունը նախընտրում է նույնասեռ զույգերին տալ այլընտրանքային իրավական ճանաչման միջոցներ, այն օգտվում է հայեցողության որոշակի շրջանակից՝ շնորհված կոնկրետ կարգավիճակի առումով (նույն տեղում, կետ 108, տե’ս նաև Gas and Dubois գործը՝ վկայակոչված վերևում, կետ 66): Ավելին՝ Դատարանը շարունակաբար երզրակացրել է, որ ամուսնություն շնորհում է հատուկ կարգավիճակ նրանց, ովքեր մտնում են այդ հարաբերությունների մեջ: Ամուսնության իրավունքի իրականացումը պաշտպանվում է Կոնվենցիայի 12-րդ հոդվածով և ծնում սոցիալական, անձնական և իրավական հետևանքներ (տե’ս Gas and Dubois գործը՝ վկայակոչված վերևում, կետ 68 և Burden-ի գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 63):
107. Ավստրայի օրենսդրությունն, իրոք, որդեգրման հետ կապված՝ ամուսնական զույգերի համար սետեղծում է հատու ռեժիմ: Քաղաքացիական օրենսսգրիքի 179-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ համատեղ որդեգրման իրավունք ունեն միայն ամուսնական զույգերը: Իր հերթին, ամուսնական զույգերը կարող են, որպես կանոն, որդեգրել միայն համատեղ: Որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը սահմանվում է է վերնշյալ հոդվածով՝ որպես բացառություն այդ կանոնի:
108. Կառավարությունը հիմք ընդունելով Դատարանի վճիռը՝ Gas և Dubois գործով՝ փաստարկում էր, որ դիմողները չէին գտնվում համապատասխանորեն միևնույն իրավիճակում ամուսնացած զույգերի հետ: Իրենց կողմից, դիմողները շեշտում էին, որ իրենք չէին ցանկանում պնդել ամուսնական զույգերի շնորհված իրավունքի վրա: Այս առումով, Դատարանը որևէ հիմք չի տեսնում շեղվելի իր նախադեպային իրավունքից:
109. Այս նկատառումների լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ առաջին և երրորդ դիմողները, որպես երկրորդ ծնող հանդես գալոլով որդեգրելու հարցում, չեն գտնվում համապատասխանորեն միևնույն իրավիճակում՝ համեմատած ամուսնացած զույգերի հետ:
110. Հետևաբար տեղի չի ունենցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ համակցված 8-րդ հոդվածի հետ, երբ համեմատվում է դիմողների իրավիճակը ամունական զույգերի հետ՝ զուգընկերներից մեկի կողմից մյուսի երեխային որդեգրելու հարցում:
(բ) Համեմատություն չամուսնացած զույգի հետ այն հարցում, երբ զուգընկերներից մեկը ցանկանում է որդեգրել մյուս զուգընկերոջ երեխային
111. Դատարանը նշում է, որ դիմողների փատարկները կենտրոնացած էին չամուսնացած տարասեռ զույգերի հետ համեմատությանվ վրա: Նրանք շեշտում էին, որ ավստրական օրենսդրությամբ որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրելումը թույլատրվում էր ոչ միայ ամունացած, այլ նաև չամուսնացած տարասեռ զույգերի համար՝ մինչդեռ իրավաբանորեն անհնար էր նույնասեռ զույգերի համար:
Համապատասխանորեն նմանատիպ իրավիճակ
112. Դատարանը նշում է, որ հակառակ ամուսնական զույգերի հետ համեմատման՝ իրեն փաստարկներ են ներկայացվել, որ գոյություն ունի հատուկ իրավական կարգավիճակ, որը տարբերակում է չամուսնացած տարասեռ զույգերին նույնասեռ զույգերից: Իրոք, Կառավարությունը չվիճարկեց, որ իրավիճակները համեմատելի էին, տեղի տալով, որ անձնական առումներով, նույնասեռ զուգերը սկզբունքորեն կարող էին որմար կամ ոչ հարմար լինեին որդեգրման համար, ինչպես տարասեռ զույգերը: Դատարանն ընդունում է, որ դիմողները, ովքեր ցանկանում էին ստեղծել իրավական հարաբերությունները առաջին և երկրորդ դիմողների միջև, մի զուգընկերոջ կողմից մյուսի երեխային որդեգրելու հարցում գտնվում էին համապատասխանորեն նույն իրավիճակում՝ համեմատած տարասեռ զույգերի հետ:
Վերաբերմունքի տարբերություն
113. Դատարանը այժմ անդրադառնալու այն հարցին, թե արդյո՞ք կար վերբերմունքի տարբերություն՝ հմնված առաջին և երրորդ դիմողների սեռական կողմնորոշման վրա:
114. Ավստրիական օրենսդրությունը թույլ էր տալիս որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը չամուսնացած տարասեռ զույգերի համար: Ընդհանուր գծերով, անհատները, Քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն կարող են որդեգրել և որդեգրման հետևանքները կարգավորող 182-րդ հոդվածի 2-րդ կետը որևէ կերպ չի կանխում չամուսնացած տարասեռ զույգի զուգընկերներից մեկի կողմից մյուս զուգընկերոջ երեխայի որդեգրումը՝ առանց խզելու կապերը այդ զուգընկերոջ և երեխայի միջև: Հակառակ դրան՝ որպես երկորդ ծնող հանդես գալով որդեգրումը նույնասեռ զույգերի համար իրավաբանորեն անհնար է: Սա հետևում է Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետից, որ համաձայն՝ ցանկացած անձ, ով որդեգրում է, փոխարինում է նույն սեռին պատկանող կենսաբանական ծնողին: Ներկա գործում, քանի որ առաջին դիմողը կին է, նրա կողմից երկրորդ դիմողի որդեգրումը կարող էր միայն խզել հարաբերությունները իր մոր հետ, ով իր նույնասեռ զուգընկերն էր: Որդեգրումը, հետևաբար, չի կարող ծառայել՝ ստեղծելու ծնող-երեխա հարաբերություն առաջին և երկրորդ դիմողների միջև ի լրումն երեխայի և իր մոր՝ երրորդ դիմողի միջև հարաբերության: Չնայած առաջին հայացքից թվացյալ չեզոքությանը՝ Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետը բացառում է նույնասեռ զույգերին որդեգրել՝ հանդես գալով որպես երկրորդ ծնող:
115. Ավարտուն տեսք տալու համար, Դատարանը նշում է, որ 2010թ հունվարի 1-ից Գրանցված գործընկերության մասին Ակտի ուժի մեջ մտնելուց հետո, նույնասեռ զույգերը ունեցել է իրենց գործընկերությունը գրանցելու հնարավորություն: Առաին և երրորդ դիմողները չէին օգտվել այդ հնարավորությունից: Ամեն դեպքում նրանց համար այն չէր բացելու որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրելու հնարավորություն, քանի որ Ակտի 8(4)-րդ կետը հստակորեն արգելում է մեկ գրանցված զուգընկերոջ կողմից մյուս զուգընկերոջ երեխայի որդեգրումը:
116. Այսպիսով, չկա որևէ կասկած, որ գործող օրենսդրությունը տարբերություն է դնում չամուսնության տարասեռ և չամուսնացած նույնասեռ զույգերի միջև՝ կապված որպես երկրորդ ծնող որդեգրման հետ: Ներկա ավստրիական օրենսդրության համաձայն՝ որպես երկորդ ծնող հանդես գալով որդեգրումը դիմողների դեպքում անհնար էր և դեռևս մնում է անհնար: Դա կմնար անհնար նույնիս կայն դեպքում, եթե երկրորդ դիմող կենսաբանական հայրը լիներ մահացած, անհայտ կամ եթե լինեին հիմքեր չեղյալ հայտարարելու որդեգրման համաձայնություն տալու նրա հրաժարումը: Այն կշարունակեր մնալ անհնարին նույնիսկ, եթե երկրորդ դիմողի հայրը պատրաստ լիներ որդեգրման համաձայնություն տալու: Սա չէր վիճարկվում Կառավարության կողմից:
117. Սակայն Կառավարությունը փաստարկում էր գործի փաստերի շուրջ, որ այն խտրականության որևէ տարր չէր բացահայտել: Նրանք փաստարկեցին, որ դիմողի պահանջի մերժումը կապ չուներ առաջին և երրորդ դիմողների սեռական կողմնորոշման հետ: Առաջին՝ դատարանները և մասնավորապես շրջանային դատարանը մերժեց որդեգրումը, այն հիմքով, որ դա չէր բխում երկրորդ դիմողի շահերից: Երկրորդ՝ ցանկացած որդեգրում պահանջում էր երեխայի կենսաբանական ծնողների համաձայնությունը: Քանի որ երկրորդ դիմող հայրը համաձայնություն չէր տվել, դատարանները պարտավորված էին մերժել որդեգրման հայցը: Նրանք ճիշտ նույն որոշումը կընդունեին, եթե առաջին դիմողը լիներ երրորդ դիմող տղամարդ զուգընկերը: Այլ կերպ ասած՝ Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետից բխող տարբերությունը չգործեց դիմողների գործի հանգամանքներում: Հետևաբար, Կառավարությունը պնդեց, որ դիմողները Դատարանից խնդրում էին վերանայել օրենքը in abstracto, ընդհանրապես:
118. Հաշվի առնելով ներպետական դատարանների կողմից ընդունված որոշումների բովանդակությունը (տե’ս վերոնշյալ կետ 15, 18 և 20), the Դատարանը համոզված չէր Կառավարության բերած փաստարկով: Առաջին հերթին, ներպետական դատարանները հստակեցրեցին, որ որդեգրումը առաջացնում է դիմողների ցանկացած հետևանքները. մասնավորապես ի լրումն երեխայի և իր մոր միջև առկա ծնող-երեխա փոխհարաբերության՝ առաջին և երկրորդ դիմողների միջև ծնող-երեխա փոխհարաբերության ստեղծումը ամեն դեպքում անհնար էր Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետի շրջանակներում:
119. Շրջանային դատարանը հիմնվեց միայն իրավական անահնարինության փաստարկի վրա: Այն չիրականացրեց գործի հանգամանքների որևէ քննություն: Մասնավորապես, այն չանդրադարձավ այն հարցի, թե արդյո՞ք երկրորդ դիմող հայրը համաձյանվել էր որդեգրման, թե՝ ոչ, կամ արդյո՞ք կային հիմքեր չեղյալ հայտարարելու համաձայնելուց նրա հրաժարում, ինչպես ենթադրում էին դիմողները:
120. Մարզային դատարանը նույնպես հենվեց դիմողների որդեգրման պահանջի իրավական անհնարինության վրա, սակայն հաշվի առավ նաև այլ գործոններ: Այն կասկածներ հայտնեց, թե արդյո՞ք երկրորդ դիմողը դատավարություն ժամանակ կարող էր ներկայացված լինել իր մոր կողմից շահերի բախման առկայությանն պատճառով: Այնուամենայնիվ, այն գտավ, որ հարցը չպետք է լուծվի, քանի որ Շրջանային դատարանն իրավացիորեն մերժել էր որդեգրում շնորհել՝ առանց լրացուցիչ քննության:Դատարանի առջև առկա նյութերի հիման վրա Մարզային դատարանը լսեց բոլոր ներգրավված անձանց ապացույցները՝ մասնավորապես դիմողների և երկրորդ դիմողի հոր: Ինչ վերաբերում էր վերջինիս դերին, Մարզային դատարանը սահմանափակվեց փաստաթղթային ուսումնասիրությամբ, որ վերջինս կանոնավոր կապ էր ունեցել իր որդու հետ: Այն չանդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք, ինչպես ենթադրվում էր դիմողների կողմից, կայն հիմքեր չեղյալ հայտարարելու հոր կողմից համաձայնություն տալուց հրաժարումը՝ Քաղաքացիական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ կետով: Ընդհակառակը, այն մանրամասնորեն կանգ առավ այն հարցի վրա, որ ՙծնող՚ հասկացությունը ավստրիական օրենսդրությամբ նշանակում էր երկու հակառակ սեռի անձինք: Այն նաև հաշվի առավ երկու հակառակ սեռի ծնողների հետ կապ պահպանելու երեխայի շահերը, որն իր տեսանկյունից, հստակորեն դեմ է խոսում նույն սեռի մի զուգընկերոջ կողմից մյուս զուգընկերոջ երեխային որդեգրելու թույլտվությանը: Ավելին՝ Դաատարանի՝ Karner գործով վճռի (վկայակոչված վերևում) հիման վրա քննության առավ, թե արդյո՞ք որդեգրման գործող օրենսդրությունը խտրական էր նույնասեռ զուգընկերների նկատմամբ:
121. Մյուս կարևոր տարրը, որ պետք է հաշվի առնել, այն փաստն է, որ Մարզային դատարանը օրենքի համաձայն Գերագույ դատարան բողոքարկման ներկայացումը հայտարարեց ընդունելի՝ այն հիմքով, որ ՙքննարկվող հարցի ... մասնավորապես արդյո՞ք նույնասեռ մի զուգընկերոջ կոմից մյուսի երեխայի որդեգրումը օրինական է՚ վերաբերյալ առկա չէր նախադեպային իրավունք: Դատարանի տեսանկյունից սա հստակորեն հակասում է Կառավարության այն պնդմանը, որ որպես երկորդ ծնող հանդես գալով որդեգրման իրավական անհնարինությունը նույնասեռ զույգերի դեպքում չէր խաղում որևէ դեր սույն գործի վերաբերյալ որոշում կայացնելու գործում:
122. Գերագույն դատարանը հաստատեց, որ երեխայի որդեգրումը իր կենսաբանական մոր իգական սեռ զուգընկերոջ կողմից իրավաբանորեն անհնարին էր՝ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետի՝ եզրակացնելով, որ այս դրույթը համապատասխանում էր 14-րդ հոդվածին՝ համակցված 8-րդ հոդվածի հետ, քանի որ ենթակա է Պետությունների հայեցողության շրջանակին: Եվ վերջում նա նաև հաստատեց, որ հաշվի առնելով որդեգրման պահանջի իրավական անհնարինությունը, անհրաժեշտ չէր քննել, թե արդյո՞ք հոր կողմից համաձայնություն տալուց հրաժարումը չեղյալ հայտարարելը, որպես 182-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված բացառիկ միջոցառում, իրականացվել՞ է, թե՝ ոչ:
123. Որպես եզրակացություն՝ Դատարանը չեղյալ հայտարարեց Կառավարության փաստարկը, որ Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետից բխող օրենքի տարբերությունից դիմողները ազդեցություն չէին կրել: Դատարանի տեսանկյունից, դիմողների կողմից որդեգրման պահանջի իրավաբանական անհնարինությունը հետևողականորեն գտնվել է ներպետական դատարանների քննարկման կենտրոնում (տե’ս mutatis mutandis՝ համապատասխան փոփոխություններով, E.B. ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռը ՝ վկայակոչված վերևում, կետ 88):
124. Իրոք, այս փաստը խոչընդոտում էր ներպետական դատարաններին լուրջ քննության առնելու, թե արդյո՞ք որդեգրումը բխում էր երկրորդ դիմող շահերից, ինչպես պահանջում էր Քաղաքացիական օրենսգրքի 180 ա հոդվածը: Հետևաբար նրանք մանրամասնորեն քննության չառան գործի հանգամանքները: Ավելին՝ նրանք չուսումնասիրեցին, թե արդյո՞ք առկա էր որևէ հիմնավորում, որը կարող էր արդարացնել հոր կողմից համաձայնություն տալուց հրաժարումը չեղյալ հայտարարելը՝ Քաղաքացիական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3 կետի համաձայն Կառավարությունը փաստարկում էր, որ դիմողները բավարար չափով չէին հիմնավորել իրենց պնդումները առ այն, որ կային նման հիմնավորումներ և շեշտում էին, որ նրանք չէրն պահանջեկ խնդրի վերբաներյալ պաշտոնական որոշում: Դատարանի համար բավարար էր նշել, որ ներպետական դատարանները չեղյալ չէրն համարել դիմողների փաստարկները այս հիմքերից և ոչ մեկի վերբերյալ: Ինչպես սահմանվեց վերևում, Շրջանային և Մարզային դատարանները ընդհանրապես չէին անդրադարձել այդ խնդրին, իսկ Գերագույն դատարանը անխուսափելիորեն հաստատեց, որ անհրաժեշտ չէր անդրադառնալ դրան՝ հաշվի առնելով որդեգրման պահանջի իրավական անհնարինությունը:
125. Եթե առաջի և երրորդ դիմողները լինեին չամուսնացած, տարբեր սեռերի պատկանող զույգ, ներպետական դատարանները սկզբունքորեն ի վիճակի չէին լինելու մերժել որդեգրման պահանջը: Փոխարեն դատարանը պարտավորված էին լինելու քննության առնել, թե արդյո՞ք որդեգրումը բխում էր երկրորդ դիմող շահերից՝ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 180 ա հոդվածի: Եթե երեխայի հայր համաձայնություն չէր տվել որդեգրմանը, դատարանները ստիպված էին լինելու քննության առնել, թե արդյո՞ք եղել են բացառիկ հանգամանքներ՝ Քաղաքացիական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3 կետի համաձայն արդարացնելու նրա մեժման չեղյալ հայտարարումը (տե’ս, որպես օրինակ, Eski գործով վճիռը՝ երբ ավստրիական դատարաններն անցկացերցին մանրամասն քննություն հարցի վերաբերյալ՝ համակշռելով բոլոր անձանց շահերը՝ զույգի, երեխայի, երեխայի կենսաբանական հոր, պատշաճորեն լսելով նրանց ապացույցները և սահմանելով բոլոր համապատասխան փաստերը):
126. Հետևաբար, Դատարանը գտնում է, որ դիմողներ բողոքը ոչ մի դեպքում actio popularis չէ (թարգմ.՝ ընդհանրապես, ի շահ հանրությանը երրորդ կողմի ներկայացրած հայցը): Ինչպես արդեն նշվեց (տե’ս վերոնշյալ կետ 123), օրենսդրությունն անմիջապես ազդել էր դիմողներ վրա, քանի որ Քաղաքացիակ օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետը բացահայտ արգելում էր նույնասեռական զույգերին որդեգրել՝ հանդես գալով որպես երկրորդ ծնող, դարձնելով գործի ցանկացած հետագա քննություն ոչ անհրաժեշտ և տեղին և որպես սկզբունք որդեգրման նրանց պահանջը հանգեցնելով մերժման: Հետևաբար, Դատարանը ընդհանրապես չի քննում օրենքը: Համապարփակ արգելումը այդ հարցում, հենց իր այդ բնույթով, բացառում է գործի բոլոր փաստական հանգամանքները և’ ներպետական, և’ Դատարանի քննության շրջանակից (տե’ս mutatis mutandis՝ բոլոր անհրաժեշտ փոփոխություններով, Hirst ընդդեմ the United Kingdom գործով վճիռը (թիվ 2) [ՄՊ], թիվ 74025/01, կետ 72, ՄԻԵԴ 2005‑IX):
127. Դատարանը առաջին հայացքից կավելացներ, որ վերաբերմունքի տարբերությունը, թվացյալ, առաջին դիմողի մտահոգությունն է, քանի որ նա այլ վերբերմունք է ստացել, ի տարբերություն տարասեռ չամուսնացած զույգի անդամներից մեկի իր զուգընկերոջ երեխային որդեգրելու հարցում: Սակայն քանի որ բոլոր երեք դիմողները վայելում են ընտանեկան կյանք (տե’ս վերոնշյալ կետ 96-ը) և որդեգրման պահանջի նպատակն էր այդ ընտանեկան կյանքի համար իրավական ճանաչում ձեռք բերելը, ապա Դատարանը համարում է, որ բոլոր երեք դիմողները խնդրո առարկայի հետ կապված ենթարկվել են վերաբերմունքի անմիջական տարբերության և հետևաբար կարող են պահանջել լինելու այս ենթադրյալ խախտման տուժողներ:
128. Եվ վերջում, Կառավարությունը բերեց մեկ այլ փաստարկ, մասնավորապես, որ որդեգրում շնորհելու դիմողների պահանջի իրավական անհնարինությունը խտրական չէր, քանի, որ այն հիմնված չէր առաջին և երրորդ դիմողների սեռական կողմնորոշման վրա: Նրանք փաստարկեցին, որ Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետը, որը անհնարին էր դարձնում կնոջը որդեգրել երեխային, եթե երեխայի մոր հետ իրավական կապերը պահպանվում էին, կիրառելի էր՝ որպես ընդհանուր կանոն: Այդ նորմը արգելում էր նաև մորաքրոջը որդեգրել իր զարմիկին, եթե երեխայի և մոր միջ հարաբերությունը շարունակում էր գոյություն ունենալ:
129. Այս փաստարկը Դատարանին չհամոզեց: Դիմողները պնդեցին, որ կապված որպես երկորդ ծնող հանդես գալով, որդեգրման միջոցով իրենց ընտանեկան կյանքի համար իրավական ճանաչում ձեռք բերելու հարցում իրենց նկատմամբ ցուցաբերվել էր այլ վերբերմունք՝ համեմատած չամուսնացած տարասեռ զույգերի հետ Դատարանն առաջին հերթին նշում է, որ փոխհարաբերությունները երկու չափահաս քույրերի կամ մորաքրոջ և զարմիկի միջև սկզբունքորեն չի տեղավորվում ՙընտանեկան կյանք՚ հասկացության մեջէ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով: Երկրորդ, նույնիսկ եթե դա այդպես է, Դատարանն արդեն եզրակացրել էր, որ փոխհարաբերությունները համատեղ ապրող երկու քույրերի միջև որակապես այլ բնույթի փոխհարաբերություններ են՝ համեմատած զույգերի՝ ներառյալ նույնասեռական զույգերի փոխհարաբերությունների հետ (տե’ս mutatis mutandis՝ բոլոր անհրաժեշտ փոփոխություններով Burden-ի գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 62): Հետևաբար, Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետը չի վերաբերում այլ անձանց այն ձևով, ինչպես դիմողներին, որոնց ընտանեկան կյանքը հիմնված է նույնասեռ զուգընկերության վրա:
130. Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր նկատառումները՝ Դատարանը եզրակացնում է, որ եղել է վերաբերմունքի տարբերություն դիմողների և չամուսնացած տարասեռ զույգերի միջև՝ մի զուգընկերոջ կողմից մյուս զուգընկերոջ երեխային ոդեգրելու հարցում: Այդ տարբերությունն անբաժանելիորեն կապված էր այդ փաստի հետ, որ առաջին և երրորդ դիմողները կազմել էին նույնասեռ զույգ, ուստի և հիմնված էր նրանց սեռական կողմնորոշման վրա:
131. Ներկա գործը, հետևաբար, տարբերվում է Gas և Dubois-ի գործից (վկայակոչված վերևում, կետ 69), որտեղ Դատարանը եզրակացրեց, որ գոյություն չուներ սեռական կողմնորոշման վրա հիմնված վերաբերմունքի տարբերություն չամուսնացած տարասեռ զույգերի և նույնասեռ զույգերի միջև՝ համաձայն ֆրանսիական օրենսդրության: Երկու դեպքում էլ անհնար է որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը:
Օրինաչափ նպատակ և համաչափություն
132. Չնայած վերը սահմանված նկատառումներից (տե’ս մասնավորապես, կետեր 116-ը և 126-ը) հետևում էր, որ Դատարանը նպատակահարմար է համարել շեշտել այն փաստը, որ ներկա գործը չի վերաբերում այն հարցին, թե արդյո՞ք դիմողների որդեգրման պահանջը պետք է շնորհված լիներ ներկա գործի հանգամանքներում: Հետևաբար, այն չի վերաբերում երկրորդ դիմողի հոր դերին կամ այն բանին, թե արդյո՞ք կար որևէ հիմնավորում չեղյալ համարելու նրա կողմից համաձայնություն տալուց հրաժարվելը: Այս բոլոր հարցերը ներպետական դատարանների որոշման խնդիրն էր լինելու, եթե նրանք կարողանային քննել որդեգրման պահանջի հատկանիշները:
133. Դատարանը ներկայացրած խնդրը ճշգրտորեն այն փաստն է, ար դիմողների գործում նման դիրքորոշումներ չկային, քանի որ երկրորդ դիմող որդեգրումը իր մոր նույնասեռական զուգընկերոջ կողմից ամեն դեպքում իրավաբանորեն անհնար էր՝ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետի: Ի հակառակ դրան՝ ներպետական դատարաններից պահանջվելու էր քննել որդեգրման հայցի հատկանիշները, եթե այն վերաբերվեր որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրմանը չամուսնացած տարասեռ զույգերի դեպքում:
134. Չնայած ներկա գործը կարող է դիտվել հակառակ նույնասեռական զույգերի ծնողական իրավունքների ավելի լայն դեբատի ֆոնին, Դատարանը կոչ չի անում որոշում կայացնել նույնասեռ զույգերի կողմից որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրման խնդրի վերաբերյալ՝ որպես այդպիսին, չհաշված ընդհանրապես, նույնասեռ զույգերի կողմից որդեգրման հարցի վերաբերյալ: Այն ինչի մասին դատարանը պետք է որոշում կայացնի, որպես երկրորդ ծնող հադես գալով որդեգրման հարցի հետ կապված չամուսնացած տարասեռ և նույնասեռ զույգերի միջև ենթադրյալ խտրականության նեղ սահմանումն է:
135. Դատարանը վերահաստատեց, որ խտրականության արգելումը, որը սահմանված էր 14-րդ հոդվածում ոչ միայն ներառում է իրավունքներից և ազատություններից օգտվելը, որի երաշխավորումը Կոնվենցիան և նրա Արձանագրությունները պահանջում են անդամ Պետություններից: Այն կիրառելի է նաև այն լրացուցիչ իրավունքների վրա, որոնք ընկնում են Կոնվենցիայի ցանկացած հոդվածի շրջանակի մեջ, որոնք Պետությունները կամավոր որոշել են ապահովել: Չնայած հոդված 8-ը չի երաշխավորում որդեգրման իրավունք՝ Դատարանն արդեն որոշել է, որ միայնակ նույնասեռականի կողմից որդեգրման առումով, Պետությունը, որը ստեղծում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված պարտականությունները գերազանցող իրավունք, կարող է չկիրառել այդ իրավունքը այն ձևով, որը կահամարվեր խտրական՝ 14-րդ հոդվածի իմաստով (տե’ս E.B. ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռը, կետ 49):
136. Ներկա գործի համատեքստում Դատարանը նշում է, որ 8-րդ հոդվածի շրջանակներում պարտավորություն չկա չամուսնացած զույգերի վրա տարածել որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը (տե’ս Gas and Dubois գործը՝ վկայակոչված վերևում, կետ 66-69, տե’ս նաև Emonet and Others գործը՝ վկայակոչված վերևում, կետ 79-88): Այնուամենայնիվ, ավստրիական օրենսդրությունը թույլ է տալիս որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը չամուսնացած տարասեռ զույգերին: Դատարանը, հետևաբար, պետք է քննի, թե արդյո՞ք (չամուսնացած) նույնասեռ զույգերին մերժելը ծառայում է օրինական նպատակ և համաչափ է այդ նպատակին:
137. Ե’վ ներպետական դատարանները, և’ Կառավարությունը փաստարկում էին, որ որդեգրման ավաստրիական օրենսդրության նպատակն էր կենսաբանական ընտանիքի հանգամանքների վերստեղծումը: Ինչպես շրջանային դատարանը նշել էր, որ իր 2006թ փետրվարի 21-ի որոշոման մեջ, խնդրո առարկա դրույթները նպատակ ունեին պաշտպանելու ՙավանդական ընտանիքը՚: Ավստրիական օրենսդրությունը հիմնված էր այն սկզբունքի վրա, որ համաձայն կենսաբանական իրականության, անչափահաս երեխան որպես ծնող պետք է ունենա երկու տարբեր սեռերի պատկանող ծնողներ: Այսպիսով, երեխայի ծնողներից մեկի նույնասեռ զուգընկերոջ կողմից երեխային որդեգրում թույլ չտալը, որի արդյունքում դադարում է հարաբերությունը հակառակ սեռի ծնողի հետ, ծառայում է օրինական նպատակի: Նմանապես, Գերագույն դատարանն իր 2006թ սեպտեմբերի 27-ի որոշմամբ նշեց, որ որդեգրման հիմնական նպատակն էր հոգ տանել այն երեխաների մասին, ովքեր չունեին ծնողներ կամ ում ծնողները ի վիճակի չէին հոգ տանելու նրանց նկատմամբ: Այդ նպատակին միայն կարելի էր հասնել վերստեղծելով կենսաբանանական ընտանիքի իրավիճակը: Կարճ ասած ներպետական դատարանները հենվում էին ավանդական ընտանիքի պաշտպանության վրա, որը հիմնված էր այն լուռ ենթադրության վրա, որ միայն տարբեր սեռերի պատկանող ծնողներից բաղկացած ընտանիքը կարող էր պատշաճորեն հոգ տանել երեխայի նկատմամբ:
138. Դատարանը ընդունել էր, որ ավանդական առումով ընտանիքի պաշտպանությունը, սկզբունքորեն, ծանրակշիռ և օրիկնական հիմնավորում էր, որ, որը կարդարացներ և վերաբերմունքի տարբերությունը (տե’ս կետ Karner-ի գործով վճիռ՝ վկայակոչված վերևում, կետ 40 և Kozak-ի գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 98): Առանց խոսքի, երեխայի շահերի պաշտպանությունը նույնպես օրինական նպատակ է: Մնում է պարզել, թե գործի հանգամանքներում արդյո՞ք պահպանվել է համաչափության սկզբունքը:
139. Դատարանը վերահաստատեց նախադեպային իրավունքի մասին սահմանված սկզբունքը: Ավանդական իմաստով ընտանիքի պաշտպանությունը բավականին վերացական է և բազում միջոցառումներ կարող են օգտագործվել այն իրականացնելու համար (տե’ս Karner-ի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 41 և տե’ս Kozak-ի գործը՝ վկայակոչված վերրևում կետ 98): Նաև, ելնելով այն բանից, որ Կոնվենցիան կենդանի փաստաթուղթ է, մեկնաբանված այսօրվա պայմաններին համապատասխան, Պետությունը ընտանիքը պաշտպանելու և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքը ապահովելու միջոցների իր ընտրության մեջ պետք է անպայման հաշվի առնի հասարակության զարգացումները և սոցիալական ընկալման փոփոխությունները, քաղաքացիական կարգավիճակը և ազգակցական կապերը՝ ներառյալ այն փաստը, որ գոյություն չունի միայն մեկ կամ միակ ընտրություն, երբ դա վերաբերում է ինչ-որ մեկի ընտանիքին կամ անձնական կյանքին (տե’ս Kozak-ի գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 98):
140. Այն դեպքերում, երբ հայեցողության շրջանակը նեղ է, ինչպես, սեռի կամ սեռական կողմնորոշման հիման վրա վերաբերմունքի տարբերության դեպքը, համաչափության սկզբունքը պարզապես չի պահանջում միջոցառում, որը սկզբունքորեն հարմար կլինի հասնելու ակնկալվող նպատակին: Պետք նաև ցույց տալ, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ էր բացառել մարդկանց որոշ կատեգորիաների, օրինակ նույնասեռ զուգընկերությամբ ապրող մարդկանց, խնդրո առարկա դրույթների կիրառման շրջանակից (տե’ս Karner-ի գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 41 և Kozak-ի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 99):
141. Կիրառելով վերոնշյալ նախադեպային իրավունքը՝ Դատարանը նշում է, որ ավանդական իմաստով ընտանիքի պահպանումը և ավելի կոնկրետ, երեխայի շահերի պաշտպանությունը, պահանջում է բացառել նույնասեռ զույգերին որդեգրել՝ հանդես գալով որպես երկրորդ ծնող, ինչը թույլատրվում է չամուսնացած տարասեռ զույգերին:
142. Դատարանը կրկնելու է, որ Քաղաքացիական օրենգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետը պարունակում է որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրման բացարձակ, չնայած պարզ, արգելում նույնասեռ զույգերի համար: Կառավարությունը չներկայացրեց որևէ կոնկրետ փաստարկ, որևէ գիտական հետազոտություն կամ որևէ ապացույց՝ ցույց տալու, որ երկու նույն սեռին պատկանող անձնանցից բաղկացած ընտանիքը ոչ մի հանգամանքում չէր կարող հոգալ երեխայի կարիքները: Հակառակ դրան՝ նրանք ընդունեցին, որ անձնական առումով, նույնասեռ զույգերը կարող էին համարվել հարմար կամ անհարմար, ինչպես տարասեռ զույգերը, երբ խոսքը վերաբերում էր երեխաների որդեգրմանը: Ավելին՝ Կառավարությունը հայտնեց, որ Քաղաքացիական օրենսդգրքի նպտակաը չէր բացառել նույնասեռ զույգերին որդեգրել՝ հանդես գալով որպես երկրորդ ծնող: այնուամենայնիվ, նրանք շեշտեցին, որ օրենսդրությունը ցանկացել էր խուսափել այնպիսի իրավիճակից, որում երեխան կունենար երկու հայր կամ երկու մայր: Նույնասեռ զույգերին, որպես երկրորդ ծնող հանդես գալով, որդեգրման պարզ բացառումը միայն ներկայացված 2010թ ընդունված Գրանցված զուգընկերության ակտում, որը ուժի մեջ չէր, երբ ներպետական դատարանները որոշում էին կայացնում՝ ներկա գործի հետ կապված և հետևաբար տեղին չէր ներկա գործի համար:
143. Դատարանն արդեն անդրադարձել էր այն փաստարկին, որ Քաղաքացիական օրենսգիրքը կոնկրետ նպատակա չի հետապնդում բացառել նույնասեռ զուգընկերներին (տե’ս վերոոնշյալ կետ 128 և129): գրանցված գործընկերության հետ կապված՝ Դատարանը համաձայն է, որ սա ներկա գործի հետ ուղիղ առնչվող խնդիր չէ: Այնուամենայնիվ, այն կարող է տեղին լինել այնքանով, որ այն կարող լույս սփռել, որպես երկրորդ ծնող հանդես գալով, նույնասեռ զույգերի որդեգրման հարցի վրա: Այնուամենայնիվ, օերնքի նախագծի բացատրական զեկույցը (տե’ս վերոնշյալ կետ 42) նշում է միայն, որ Ակտի 8(4)-րդ բաժինը խորհրդակցական ընթացակարգի ընթացքում արված շարունակական պահանջների արդյունքում:
144. Դատարանը կավելացներ, որ ավստրիական օրենսդրությունը չունի միասնականություն: Մեկ անձի՝ ներայալ նույնասեռականի, կողմից որդեգրումը հնարավոր է: Եթե նա ունի գրանցվախ զուգընկեր, վերջինս պետք է տա իր համաձայնությունը՝ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին հոդվածի, 2-րդ ենթակետի, որը ներկայացվեց Գրանցված զուգընկերության ակտի հետ միասին (տե’ս կետ 40-ը վերևում): Օրենսդրությունը հետևաբար ընդունում է, որ երեխան կարող է դաստիարակվել նույնասեռ զույգերի վրա հիմնված ընտանիքում: Այնուամենայնիվ, ավստրաիական օրենսդրությունը պնդում էր, որ երեխան չպետք է ունենար երկու հայր և երկու մայր (տե’ս mutatis mutandis՝ համապատասխան փոփոխություններով, Christine Goodwin ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] գործով վճիռը, թիվ 28957/95, կետ 78, ՄԻԵԴ 2002‑VI, երբ Դատարանը նույնպես հաշվի առավ ներպետական իրավական համակարգի միասնականության բացակայությունը):
145. Դատարանը ուժեղ է համարում դիմողների այն փաստարկը, որ de facto գոյություն ունեցող նույնասեռ զույգերի վրա հիմնված ընտանիքները մերժում են ստանում իրավական ճանաչում և պաշտպանություն ստանալու համար: Դատարանը նշում է անհատական որդեգրման տարբերությունը համատեղ որդեգրումից, որը սովորաբար նպատակ ունի ստեղծելու փոխհարաբերություն երեխայի հետ, ով նախկինում առնչություն չի ունեցել որդեգրողի հետ: Որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը ծառայում է երեխային ծնողներից մեկի զուգընկերոջը իրավունքներ շնորհելու երեխայի նկատմամբ: Դատարանն ինքնին հաճախ է շեշտել de facto գործող ամուսնական կյանքի իրավական ճանաչման վրա (տե’ս Wagner և J.M.W.L. ընդդեմ Լյուքեմբուրգի գործով վճիռը, թիվ 76240/01, կետ 119, 28-ը հունիս, 2007թ, որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրման համատեքստում տե’ս նաև Eski գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 39 և Emonet և այլոք գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 63-64):
146. Վերոնշյալ բոլոր նկատառումները՝ de facto ընտանեկան կյանքը դիմողների միջև, իրավական ճանաչում ձեռք բերելու հնարավորություն ունենալու կարևորությունը, Կառավարության կողմից ներկայացվող ապացույցների բացակայությունը՝ ցույց տալու, որ երեխայի համար վտանգավոր է դաստիարակվել նույնասեռ զույգի կողմից կամ ունենալ երկու մայր կամ երկու հայր՝ իրավական նկատառումներով և հատկապես նրանց կողմից ընդունումը, որ նույնասեռ զույգերը կարող են հարմար համարվել որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրման համար այնպես, ինչպես տարասեռ զույգերը, կասկած է հարցում Քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետից բխող նույնասեռ զույգերին որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրման բացարձակ արգելման համարժեքության հիման վրա: Մինչև որևէ այլ, առանձնահատուկ համոզիչ կամ ծանրակշիռ հիմնավորումներ չհակակշռի հօգուտ նման բացարձակ արգելքի, մինչ այժմ ներկայացված նկատառումները կլինեն հօգուտ դատարանների կողմից յուրաքանչյուր առանձին դեպքի քննության անցկացման թույլտվության օգտին: Դա իրականացնելիս պետք է պահպանել երեխայի լավագույն շահերը, որը համապատասխան միջազգային գործքների առանցքային հասկացությունն է (տե’ս մասնավորապես վերոնշյալ կետ 49-ը և E.B. ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռը, կետ 95):
147. Կառավարությունը ներկայացրեց մեկ այլ փաստարկ՝ վերբերմունքի տարբերության հետ կապված: Հիմնվելով կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա՝ նրանք պնդեցին, որ որդեգրման օրենսդրության մեջ հայեցողության շրջանակը բավականին լայն էր, որը պետք էր զգուշորեն համակշռի ներգրավված բոլոր անձանց շահերը: Ներկա համատեքստում, այն առանձնապես լայն է, քանի որ Եվրոպայում չկար կոնսենսուս նույնասեռ զույգերի կողմից որպես երկրոդ ծնող հանդես գալով որդեգրման հարցի շուրջ:
148. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ Պետությունների հայեցողության շրջանակի ընդարձակությունը կախված է մի քանի գործոններից: Երբ ռիսկի տակ է անհատի կամ ինքնության առանձնհատուկ կարևոր բաղադրիչներից մեկը, Պետություններին թույլատրվող շրջանակը սովորաբար նեղացվում է: Այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ չկա կոնսենսուս Եվրոպայի խորհրդի անդամ Պետությունների միջև, ռիսկի տակ գտնվցող հարաբերական կարևոր շահի վերաբերյալ կամ դրա պաշտպանության լավագույն միջոցների համար, երբ գործը վեր է հանում զգայուն բարոյական կամ էթիկական խնդիրներ, շրջանակը կլինի ավելի լայն (որպես վեջին օրինակ, տե’ս, S. H. և այլոք ընդդեմ Ավստրիայի գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 94 և A, B և C ընդդեմ Իռլանդիայի գործով վճիռը [ՄՊ], թիվ 25579/05, կետ 232, ՄԻԵԿ 2010): Սակայն Դատարանը վերահաստատեց, որ, երբ վերաբերում սեռի կամ սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դրսևորմանը, որը պետք է քննվի Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն, Պետությունների հայեցողության շրջանակը նեղ է (տե’ս վերոնշյալ կետ 99):
149. Ավելին, և միայն պատասխանելու համար Կառավարության պնդումներին, որ գոյություն չուներ համաեվրոպական կոնսենսուս, պետք է հիշել, որ Դատարան ներկայացրած գործի խնդիրը նույնասեռ զույգին որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրման հնարավորություն տալը չէր, այլ վերաբերմունքի տարբերությունը այս չամուսնացած տարասեռ զույգերի և նույնասեռ զույգերի միջև այս տիպի որդեգրման հարցում (տե’ս վերոնշյալ կետ 134): Հետևաբար, միայն Եվրոպայի խորհրդի այն տասը անդամները, որոնք թույլ են տալիս որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը չամուսնացած զույգերի համար, պետք է համարվեն որպես համեմատման հիմք: Այս խմբում վեց Պետություն նմանատիպ վերաբերմունք է ցուցաբերում նույնասեռ և տարասեռ զույգերի նկատմամբ, մինչդեռ մնացած չորսը, նույն դիրքորոշումն ունեն, ինչ Ավստրան (տե’ս համամատական տեղեկատվությունը, վերոնշյալ կետ 57). Դատարանը համարում, որ այս ընտրանքի սակավություն այնպիսին է, որ որևէ եզրակացություն հնարավոր չէ անել, որը կարող է հանգեցնել հնարավոր կոնսենսուսի առկայության եվրոպական պետությունների մեջ այս հարցում:
150. Դատարանի տեսանկյունից, նույնը վերաբերում է Երեխայի իրավունքի մասին կոնվենցիային. առաջին, այն նշում է, որ Կոնվենցիան վավերացված չէ Ավստրիայի կողմից: Ելենեՙով այս պհի դրությամբ, վավերացումների ցախր թվից, կասկածի տեղիք կարող է տալ, թե արդյո՞ք ներկայումս Կոնվենցիան արտացոլում է ընդհանուր մոտեցում եվրոպական Պետությունների համար: Ամեն դեպքում, Դատարանը նշում է, որ 2008թ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ Պետությունները պետք է տարբեր սեռի պատկանող անձանց (ովքեր ամուսնացած են, կամ ովքեր ունեն գրանցված զուգընկերություն՝ այնտեղ, որտեղ այդ ինստիտուտն առկա է) կամ մեկ անձի պետք է որդեգրման թույլտվություն տա 7-րդ հոդվածի 2-րդ կետի հանաձայն: Պետություններն ազատ են տարածել Կոնվենցիայի շրջանակը նույնասեռ զույգերի վրա, ովքեր ամուսնացած են կամ ունեն գրանցված զուգընկերություն, ինչպես նաև ՙկայուն հարաբերությամբ ապրող նույնասեռ և տարասեռ զույգերի վրա՚: Սա ցույց է տալիս, որ 7-րդ հոդվածի 2-րդ կետը չի նշանակու, որ Պետությունները ազատ են տարբեր վերբերմունք ցուցաբերել կայուն հարաբերությամբ ապրող նույնասեռ և տարասեռ զույգերի նկատմամբ: Նախարարների կոմիտեի 2010թ մարտի 31-ի (CM/Rec (2010)5) Հանձնարարականը նույնպես ուղղորդում է նույն ուղղությամբ. 23-րդ կետը անդամակից Պետություններին կոչ է անում կիրառել չամուսնացած զույգերին շնորհված իրավունքներն ու պարտականությունները առանց խտրականության նույնասեռ զույգերի և տարասեռ զույգերի համար: Ամեն դեպքում, նույնիսկ եթե 2008թ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի մեկնաբանությունները հանգեցնում են այլ արդյունքի, Դատարանը վերստին կրկնում է, որ ՊԵտությունները պահպանում են Կոնվենցիայով պահանջվող պարտականությունները՝ կապված պայմանագրային հանձնառությունների հետ, որոնք պետք է հետևեին Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուն (տե’ս Al-Saadoon ևand Mufdhi ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը, թիվ 61498/08,128, ՄԻԵԴ 2010 (քաղվածքներ)):
151. Դատարանը տեղյակ է, որ հավասարակշռման ստեղծումը ավանդական իմաստով ընտանիքի պաշտպանության և Կոնվենցիայիոց սահմանված սեռական փոքրամասնությունների իրավունքների միջև, իր բնույթով դժվար և նուրբ գործ է, որը կարող է Պետությունից պահանջել մեղմել հակամարտող տեսակետները և շահերը, որոնք ընկալվել են միմայնց հիմնարար ընդիմացող ներգրավված կողմերի կողմից (տե’ս Kozak-ի գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 99): Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները, Դատարանը եզրակացրեց, որ Կառավարությունը չէր ներկայացրել առանձնահատուկ ծանրակշիռ և համոզիչ հիմնավորումներ՝ ցույց տալու, որ որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրումը նույնասեռ զույգերի կողմից բացառելը, միևնույն ժամանակ թույլատրելով այդ հնարավորությունը չամուսնացած նույնասեռ զույգերին, անհրաժեշտ էր ավանդական իմաստով ընտանիքի պաշտպանության համար կամ երեխայի շահերի պաշտպանության համար:
152. Դատարանը մեկ անգամ ևս շեշտեց, որ ներկա գործին չի վերաբերում այն հարցը, թե արդյո՞ք դիմողների որդեգրման պահանջը պետք է բավարարված լիներ ներկա գործի հանգամանաքներում: Այն վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք դիմողների հանդեպ դրսևորվել է խտրականություն այն փաստի պատճառով, որ դատարանները հնարավորություն չեն ունեցել պատշաճորեն քննելու արդյո՞ք պահանջվող որդեգրումը բխու՞մ էր երկրորդ դիմողի շահերից՝ ելնելով այն բանից, որ դա ամեն դեպքում իրավաբանորեն անհնար էր: Այս համատեքստում, Դատարանը վկայակոչում է վերջին դատավճիռներին, որոնցում հայտնաբերվել են խախտում Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն՝ համակցված 8-րդ հոդվածի հետ, որովհետև արտամուսնական կապից ծնված երեխայի հայրը չէր կարող սպասել ներպետական դատարաններից (տե’ս, Zaunegger ընդդեմ Germany գործով վճիռը, թիվ 22028/04, կետ 61-63, 3-ը դեկտեմբերի, 2009թ և Sporer ընդդեմ Ավստրայի գործով վճիռը, թիվ 35637/03, կետ 88-90, 3-ը փետրվարի, 2011):
153. Որպես եզրակացություն, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն՝ համակցված 8-րդ հոդվածի հետ, երբ դիմողների օրինակը համեմատվում է չամուսնացած տարասեռ զույգերի հետ, որում զուգընկերներից մեկը ցանկանում էր որդեգրել մյուս զուգըկերոջ երեխային:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
154. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
ՙԵթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել՚:
Ա. Վնասը
155. Դիմորդներից յուրաքանչյուրը պահանջեց 50,000 եվրո (EUR)՝ կրած ոչ-ֆինանսական վնասի դիմաց:
156. Կառավարությունը պնդեց, որ ոչ ֆինանսական վնասի դիմաց փոխհատուցում տալը այս հանգամաքներում հիմնավորված չէր: Նրանք մասնավորապես շեշտեցին, որ դիմողներին չէին խոչընդոտել ապրել համատեղ, ինչպես նրանք ցանկացել էին: Ամեն դեպքում դիմողների կողմից պահանջվող գումարը չէր համապատասխանում համանման գործերի դիմաց փոխհատուցված գումարներին:
157. Դատարանը համարում է, որ դիմողները պետք է որ ենթարկված լինեին ոչ ֆինանանսական վնասի, որի դիմաց բավարար չափով չի փոխհատուցվել՝ համաձայն Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հայտնաբերված խախտման՝ համակցված 8-րդ հոդվածի հետ: Ավելին՝ Դատարանը համարում է, որ դիմողները՝ որպես ընտանիք կրել էին հայտնաբերված խախտման ազդեցությունը: Հետևաբար, այն եզրակացրեց, որ նպատակահարմար է կատարել համատեղ շնորհում՝ կապված ոչ ֆինանսական վնասի փոխհատուցման հետ: Կատարելով գնահատում արդարացի սկզբունքներով և հաշվի առնելով համեմատելի գործում փոխհատուցված գումարի չափը (տե’ս E.B. ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռը՝ վկայակոչված վեևում, կետ 102), այն դիմողներին շնորհեց համատեղ EUR 10,000՝ ոչ ֆինանսական վնասի դիմաց:
Բ. Ծախսեր և ծախքեր
158. Դիմողները նաև պահանջում էին ընդամենը EUR 49,680.94 գումար կրած ֆինանսական ծախսերի դիմաց: Գումարը ներառում էր EUR 6,156.59 ներպետական դատարաններ դիմելու արդյունքում կրած ծախսերը և EUR 43,524.35՝ Դատարանի հետ կապված ծախսերի դիմաց: Ծախսերը ներառում էին ավելացված արժեքի հարկը (ԱՀՀ):
159. Ներպետական դատավարությունների ծախսերը ներառում էին EUR 2,735.71՝ Սահմանադրական դատարանի դատավարության և EUR 3,420.88 քաղաքացիական դատարանների դատավարությունների համար: Դիմողները փաստարկեցին, որ Սահմանադրական դատարանի դատավարությունները անհրաժեշտ էին, քանի որ միայն Սահմանադրական դատարանի որոշման միջոցով պարզ դարձավ, որ նրանք կարողանալու էին դիմել քաղաքացիական դատարաններին որդեգրման պայմանագրի համաձայնություն տալու համար՝ առանց որևէ ռիսկի, որ գանգատը կհանգեցներ երրորդ դիմողի ծնողական իրավունքների կորստի:
160. Կոնվենցիայի դատավարության ծախսերը ներառում էին EUR 889.08՝ ճանապարհորդության և գիշերակացի ծախսերը, որոնք կատարվել են դիմողնների փաստաբանի կողմից Առաջին բաժանմունքի դատավարությանը մասնակցելու համար և EUR 913.22՝ ճանապարհորդության և գիշերակացի ծախսերը, որոնք կատարվել են Մեծ Պալատի դատավարությանը մասնակցելու համար: Այնուհետև, նրանք ներառեցին EUR 1,832.30 գումար ժամանակի կորստի համար, որ նրանց փաստաբանը ունեցել էր Ստարսբուրգ ժամանաելիս և մնալիս մասնակցելու երկու դատավարություններին: Պահանջվող մնացած գումարը իրավաբանների վարձատրությունն էր: Դիմողները շեշտեցին, որ Գլխավոր Պալատի դատարվարությունները պալատների դատավարությունների զուտ կրկնությունները չեն մասնավորապես, ինչպես Դատարանը մի շարք այլ հարցեր տվեց կողմերին և մի շարք երրորդ կողմի դիտողություններ էին պետք ուսումնասիրել և անդրադառնալ դատավարությունների ժամանակ:
161. Կառավարության տեսակետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավարությունների հետ կապված ծախսերը չպետք է հանհրաժեշտաբար կատարվեին: Նրանք փաստարկեցին, որ Դաշնային Սահմանադրության 140-րդ հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո անհատը կարող էր ներկայացնել անմիջական բողոք Սահմանադրական դատարան, միայն եթե երնթադրյալ խախտումը
ենթադրյալ խախտումը օրենքի անմիջական կիրառության արդյունք էր: Ներկա գործում դիմողները հնարավորություն էին ունեցել ներկայացնել իրդնց գործը քաղաքացիական դատարանները:
162. Կոնվենցիայի դատավարությունների հետ կապված՝ Կառավարություն փաստարկեց, որ պահանջվող ծախսերը ընդհանուր առմամբ չափազանցված էին: Ավելին՝ նրանք պնդեցին, որ դիմողները ի վիճակի էին եղել մեծ չափով հենվելու այն փաստարկների վրա, որոնք ներկայացրել էին ներպետական դատավարությունների ժամանակ, իսկ Մեխ Պալատի դատավարությունների ժամանակ նրանք կարող էին հենվել Մեծ Պալատին ներկայացված փաստարկների վրա:
163. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի, դիմողը իրավունք ունի միայն ծախսերի և ծախքեր փոխհատուցման, այն չափով, որ չափով ցույց է տրված, որ դրանք կատարվել են իրականում և անհրաժեշտաբար՝ ողջամիտ չափի մեջ: Կապված ներպետական դատավարությունների հետ՝ Դատարանը համարում է, որ Սահմանադրական դատարանի առումով պահանջված ծախսերի կատարումը անհրաժեշտություն չէին: Այն նշում է մասնավորապես, որ Սահմանադրական դատարանը չեղյալ էր հայտարարել դիմողների բողոքը՝ համարելով այն անընդունելի: Դատարանը, հետևաբար, միայն շնորհում է այն ծախսերի փոխհատուցում, որոնք կատարվել էին քաղացիական դատարաններում՝ մասնավորապես EUR 3,420.88 գումար: Դառնալով Կոնվենցիայի հետ կապված դատավարություններին՝ Դատարանը, հաշվի առնելով իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը և վերոնշյալ չափանիշները, պատշաճ է համարում ծախսերի և ծախքերի հանար շնորհել EUR 25,000 փոխհատուցում:
Գ. Պարտավորությունների չկատարման տոկոսադրույք
164. Դատարանը նպատակահարմար է համարում, որ պարտավորությունների չկատարման տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Կենտրոնական Եվրոպական Բանկի վարկավորման սահմանային տոկոսադրույքի վրա, որին պետք է ավելանա երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՒՄՆԵՐՈՎ, ԴԱՏԱՐԱՆԸ.
1. Միաձայն հայտարարում է, գանգատը ընդունելի,
2. Որոշում է միաձայն, որ չի եղել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ համակցված 8-րդ հոդվածի հետ, երբ դիմողների իրավիճակը համեմատվում է ամուսնական զույգերի վիճակի հետ, որտեղ ամուսնիններից մեկը ցանկանում է որդեգրել մյուս ամուսնու երեխային,
3. Որոշում է, տասը՝ կողմ յոթ՝ դեմ ձայների քանակով, որ եղել է 14-րդ հոդվածի խախտում՝ համակցված 8-րդ հոդվածի հետ, երբ դիմողների իրավիճակը համեմատվում է չամուսնացած տարասեռ զույգերի վիճակի հետ, որտեղ զուգընկերներից մեկը ցանկանում է որդեգրել մյուս զուգընկերոջ երեխային,
4. Որոշում է, տասն՝ կողմ վեց դեմ ձայների քանակով, որ.
(ա) երեք ամսվա ընթացքում պատասխանող Պետությունը, պետք է վճարի հետևյալ գումարները.
(i) EUR 10,000 (տասը հազար եվրո), համատեղ բոլոր դիմողներին՝ կրած ոչ ֆինանսական վնասի դիմաց՝ ավելացրած վճարման ենթակա ցանկացած հարկ,
(ii) EUR 28,420.88 (քսանութ հազար չորս հարյուր քսան եվրո ութսունութ ցենտ), որը վճարվում է դիմողներին՝ կապված ծախսերի և ծախքերի հետ՝ ավելացրած վճարման ենթակա բոլոր հարկերը,
(բ) որ վերոնշյալ երեք ամիսը լրանալուց հետո մինչև կարգավորումը պարզ տոկոսադրույք երեք տոկոսի չափով պետք է վճարվի վերոնշյալ գումարներին Եվրոպական կենտրոնական բանկի վարկավորման սահմանային տոկոսադրույքին հավասար՝ պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար,
5. Մերժում է միաձայն դիմողի արդար փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Պատրաստված է անգլերեն և ֆրանսերեն և բաժանված հանրային լսումների ժամանակ, Ստրասբուրգում, Մարդու իրավունքների շենքում, 2013թ փետրվարի 19-ին՝ համաձայն Դատարանի Կանոնագրքի Կանոն 77-ի 2-րդ և 3-րդ կետերի:
Johan CallewaertDean Spielmann
Քարտուղարի տեղակալՆախագահ
Համաձայն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետ և 74-րդ Կանոնի 2-րդ կետ՝ վճռին կցվում են հետևյալ առանձին կարծիքները.
ՙ(ա) Դատարանի մեծամասնության դիրքորոշմանը համընկնող՝ դատավոր Spielmann-ի հատուկ կարծիքը,
(բ) Դատարանի մեծամասնության դիրքորոշմանը մասամբ չհամընկնող դատավորներ Casadevall-ի, Ziemele-ի, Kovler-ի, Jočienė-ի, Šikuta-ի, de Gaetano-ի և Sicilianos-ի համատեղ հատուկ կարծիքը:
D.S.
J.C.
Հատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն առկա են վճռի պաշտոնական լեզուներով տարբերակ (ներ) ում՝ անգլերեն և/կամ ֆրանսերեն, որոնք մատչելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում՝ HUDOC-ում՚:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy