© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանոթագրություն Դատարանի թիվ 160 նախադեպային իրավունքի վերաբերյալ
Փետրվար 2013թ
X - ը և այլոք ընդդեմ Ավստրիայի [ՄՊ] - 19010/07
Judgment 19.2.2013 [GC]
Հոդված 14
Խտրականություն
Նույնասեռ զույգի պարագայում որպես երկրորդ ծնող երեխայի որդեգրաման ահնարինությունը. խախտում
Փաստեր. Առաջին և երրորդ դիմողները երկու կանայք են, ովքեր ապրում են կայուն նույնասեռական հարաբերություններով: Երկրորդ դիմողը երրորդ դիմողի անչափահաս որդին է: Նա ծնվել էր արտամուսնական կապից: Նրա հայրը ճանաչել էր հայրությունը, սակայն երրորդ դիմողը երեխայի միակ խնամողն էր: Առաջին դիմողը ցանկանում էր որդեգրել երկրորդ դիմողին՝ միմյանց մեջ օրինական հարաբերություն ստեղծելու նպատակով՝ առանց դադարեցնելու տղայի հարաբերությունը իր մոր հետ: Այդ նպատակով ստորագրվեց որդեգրման պայմանագիր: Սակայն ներպետական դատարանները հրաժարվեցին հավանություն տալ պայմանագրին՝ պարզելով, որ համաձայն ներպետական օրենսդրության՝ մեկ այլ անձի կողմից որդեգրումը ազդում էր ընտանեկան օրենսդրությամբ սահմանված՝ իր նույնասեռ կենսաբանական ծնողի հետ հարարաբերության շարունակության վրա, այնպես, որ տղայի որդեգրումը առաջին դիմողի կողմից, կդադարեցներ նրան հարաբերությունը իր մոր՝ երրորդ դիմողի, այլ ոչ՝ իր հոր հետ:
Օրենսդրությունը. Հոդված 14՝ համակցված Հոդված 8-ի հետ
(ա) Կիրառելիությունը. Երեք դիմողների միջև հարաբերությունները հանգեցրել են ՙընտանեկան կյանքի՚ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով: Հետևապես, կիրառելի էր 14-րդ հոդվածը՝ համակցված 8-րդ հոդվածի հետ:
(բ) Համեմատություն ամուսնական զույգի հետ, որտեղ զուգընկերներից մեկը ցանկանում էր որդեգրել իր մյուս զուգընկերոջ երեխային. Դատարանը չգտավ որևէ հիմք՝ շեղվելու Gas-ը և Dubois-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճռի եզրակացությունից և եզրակացրեց, որ առաջին և երրորդ դիմողները տվյալ գործում համապատասխանորեն միևնույն իրավիճկում չեն ինչ որ ամուսնական զույգը:
Եզրակացություն. Խախտում տեղի չի ունեցել (միաձայն)
(գ) Համեմատություն տարասեռ չամուսնացած զույգի հետ, որտեղ զուգընկերներից մեկը ցանկանում էր որդեգրել իր մյուս զուգընկերոջ երեխային. Դատարանն ընդունեց, որ դիմողները տվյալ գործում համապատասխանորեն միևնույն իրավիճկում են, ինչ որ տարասեռ չամուսնացած զույգը, որտեղ զուգընկերներից մեկը ցանկանում էր որդեգրել իր մյուս զուգընկերոջ երեխային: Կառավարությունը չէր փաստարկել, որ գոյություն ուներ իրավական կարգավիճակ, որը տարբերություն կդներ չամուսնացած տարասեռ զույգի և նույնասեռ զույգի միջև և ընդունել էր, որ նույնասեռ զույգերը կարող էին սկզբունքորեն հարմար (կամ անհարմար) համարվեին որդեգրման նպատակներից ելնելով՝ ներառյալ որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրելը, ինչպես տարասեռ չամուսնացած զույգը: Ավստրիայի օրենսդրությունը թույլ էր տալիս որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրելը տարասեռ, չամուսնացած զույգին: Հակառակ դրան՝ որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրելը նույնասեռ զույգի դեպքում օրենսդրորեն անհնար էր: Քաղաքացիական օրեսնդրության համապատասխան նորմերը սահմանում էին, որ որևէ մեկը, ով որդեգրում էր, փոխարինում էր նույն սեռի կենսաբանական ծնողին: Քանի որ առաջին դիմողը կին էր, իր զուգընկերոջ երեխային որդեգրելը կարող էր միայն դադարեցնել երեխայի իրավական հարաբերությունները մոր հետ: Որդեգրումը, հետևաբար, չէր կարող, ի լրումն երեխայի և իր մոր հարաբերության, ստեղծել ծնող-երեխա փոխհարաբերություն առաջին դիմողի և երեխայի միջև:
Դատարանին չհամոզեց Կառավարության այն փաստարկը, որ դիմողների որդեգրման պահանջը մերժվել էր այնպիսի հիմքերով, որոնք կապ չունեին սեռական կողմնորոշման հետ և որ, հետևաբար, դիմողները Դատարանին խնդրում էին իրականացնել օրենսդրության վերացական վերանայում: Ներպետական դատարանները հստակեցրել էին, որ դիմողների կողմից ցանկալի արդյունք առաջացնող որդեգրումն անհնարին էր Քաղաքացիական օրենսգրքով: Նրանք չէին իրականացրել գործի հանգամանքների որևէ հետաքննություն: Մասնավորապես, նրանք չէին լուծել այն հարցը, թե արդյո՞ք կային պատճառներ-հիմքեր, որոնք չեղյալ կհամարեին երեխայի հոր կողմից որդեգրման համաձայնություն տալու մերժումը: Հակառակ դրան՝ շրջանային դատարանը ընդգծել էր, որ Ավստրիայի ընտանեկան օրենսդրության համաձայն, ՙծնող՚ հասկացությունը նշանակում էր հակառակ սեռի երկու անձինք և շեշտադրել այդ երկու ծնողների հետ շփում փահպանելու երեխայի հետաքրքրվածությունը:
Ելնելով այն բանից, որ որդեգրման իրավական անհնարինությունը հետևողականորեն եղել էր ներպետական դատարանների քննարկումների կենտրոնում՝ ներպետական դատարաններին արգելել էին որևէ ծանրակշիռ ձևով քննել, թե արդյո՞ք որդեգրումը բխում էր երեխայի շահերից: Հակառակ դրան՝ տարասեռ չամուսնացած զույգերի դեպքում նրանցից պահանջվում էր քննության առնել այդ հարցը: Դիմողներն այսպիսով ուղղակիորեն ազդեցություն էին կրում իրավական իրավիճակից, որից իրենք բողոքում էին, քանի որ որդեգրման պահանջը նպատակ ուներ իրենց կողմից վարվող ընտանեկան կյանքի իրավական ճանաչում, բոլոր երեքն էլ կարող էին պնդել, որ իրենք հանդիսանում էին ենթադրյալ խախտման տուժողներ:
Վերաբերմունքի տարբերությունը առաջին և երրորդ դիմողների և տարբեր սեռի պատկանող չամուսնացած զույգի միջև, երբ զուգընկերներից մեկը փորձում էր որդեգրել մյուս զուգընկերոջ երեխային, հիմնված էր սեռական կողմնորոշման վրա: Գործը, հետևաբար, պետք է տարբերվեր Gas and Dubois գործից, որտեղ Դատարանը եզրակացրեց, որ սեռական կողմնորոշման վրա հիմնված վերաբերմունքի տարբերություն չկար տարբեր սեռի չամուսնացած զույգի և նույն սեռի պատկանող զույգի միջև, քանի որ, համաձայն Ֆրանսիայի օրենսդրության, որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրելը երկուսի զույգերի համար էլ թույլատրելի չէր:
8-րդ հոդվածի համաձայն՝ գոյություն ուներ որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրման իրավունքը չամուսնացած զույգերի վրա տարածելու պարտականություն: Սակայն, ելնելով այն բանից, որ ներպետական օրենսդրությունը թույլատրում էր որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրելը տարասեռ չամուսնացած զույգերի համար, Դատարանը պետք է քննության առներ, թե արդյո՞ք (չամուսնացած) միևնույն սեռին պատկանող զույգին այդ իրավունքից զրկելը ծառայեց որպես իրավաչափ նպատակ և համարժեք էր այդ նպատակին:
Ներպետական դատարանները և Կառավարությունը փաստարկել էին, որ Ավստրիայի որդեգրման օրենսդրությունը նպատակաուղղված էր կենսաբանական ընտանիքի հանգամանքների վերստեղծմանը: Ավանդական իմաստով ընտանիքի պաշտպանությունը սկզնունքորեն օրինական պատճառ էր, որը կարող էր արդարացնել վերաբերմունքի տարբերությունը: Նույնը կիրառելի էր երեխայի շահերի պաշտպանության համար: Այնուամենայնիվ, այն դեպքերում, որոնք վերաբերում են սեռի կամ սեռական կողմնորոշման վրա հիմնված վերաբերմունքի տարբերությանը, Կառավարությունը պետք է ցույց տար, որ վերաբերմունքի այդ տարբերությունն անհնրաժեշտ էր նպատակին հասնելու համար: Կառավարությունը չէր տրամադրել որևէ ապացույց՝ ցույց տալու, որ երեխայի համար անբարենպաստ կլիներ դաստիարակվել նույնասեռ զույգի կողմից կամ իրավական նպատակներով ունենալ երկու մայր և երկու հայր: Ավելին՝ ներպետական օրենսդրության համաձայն՝ մեկ անձի՝ ներառյալ նույնասեռական անձի կողմից որդեգրումը հնարավոր էր: Եթե նա ուներ գրանցված զուգանգեր, վերջինս պետք է որդեգրմանը տար իր համաձայնությունը: Օրեսդրությունը, հետևաբար ընդունում էր այն հնարավորությունը, որ երեխան դաստիարակվի նույնասեռ զույգերից կազմված ընտանիքում և որ դա անբարենպաստ չէր երեխայի համար: Դիմողները բերում էին նաև ուժեղ փաստարկ առ այն, որ de facto գոյություն ունեին նույնասեռ զույգերից կազմված ընտանիքներ, սակայն նրանք զրկվել էին իրավական ճանաչում և պաշտպանություն ձեռք բերելու հնարավորությունից: Այս նկատառումները առաջ են բերում զգալի կասկած նույնասեռ զույգերին որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրման հնարավորություն տալու բացարձակ արգելման համաչափության շուրջ:
Կառավարությունը նաև փաստարկում էր, որ նույնասեռ զույգերի դեպքում որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրման հարցի շուրջ գոյություն չուներ որևէ կոնսենսուս եվրոպական պետությունների միջև և որ հետևաբար, Պետությունն ուներ այդ խնդիրը կանոնակարգելու հայեցողության լայն շրջանակ: Այնուամենայնիվ, Դատարանում ներկայացված գործը նույնասեռ զույգերին որպես երկրորդ ծնող հանդես գալով որդեգրման հնարավորություն ընձեռելու ընդհանուր հարցին, այլ, նման որդեգրման հետ կապված, չամուսնացած տարասեռ զույգի և նույնասեռ զույգի միջև դրված վերաբերմունքի տարբերությանը: Հետևաբար, Եվրոպայի խորհրդի միայն տաս անդամ պետություններ, որոնք թույլատրում էին չամուսնացած տարասեռ զույգին որպես երկրորդ ծնող հանդես գալով երեխա որդեգրելը, կարող էին հիմք համարվել համեմատության համար: Այս խմբում վեց Պետություն վերաբերվում էին տարասեռ և նույնասեռ զույգերին նույն կերպ, մինչ չորսը ընդունէլ էին այն նույն դիրքորոշումը, ինչ որ Ավստրիան: Այսպիսի փոքր ընտրանքը թույլ չէր տալիս եզրակացության հանգել եվրոպական պետությունների մեջ հնարավոր կոնսենսուսի վերաբերյալ:
Տվյալ գործը չի վերաբերում այն հարցին, թե արդյո՞ք դիմողների՝ որդեգրման պահանջը պետք է բավարարվի, այլ այն հարցի, թե արդո՞ք դիմողների նկատմամբ չի կիրառվել խտրականություն այն փաստի պատճառով, որ դատարանները, ելնելով այն բանից, որ ամեն դեպքում դա օրենսդրորեն անհնարին էր, չէին ունեցել որևէ հնարավորություն քննելու որևէ հիմնավոր ձևով, թե արդյո՞ք որդեգրման պահանջը բխու՞մ էր երկրորդ դիմողի շահերից:
Կառավարությունը չկարողացավ ներկայացնել համոզիչ հիմնավորումներ՝ ցույց տալու համար, որ նույնասեռ զույգերին որպես երկրորդ ծնող հանդես գալով երեխային որդեգրելու հնարավորությունից զրկելը, միաժամանակ նման հնարավորություն տալով չամուսնացած տարասեռ զույգերին, անհրաժեշտ էր ավանդական իմաստով ընտանիքի պաշտպանության կամ կամ երեխայի շահերի պաշտպանության համար: Այդպիսի տարբերակումը, հետևաբար, խտրական էր:
Եզրակացություն՝ տեղի է ունեցել խախտում (տասը՝ կողմ, յոթ՝ դեմ):
Հոդված 41: 10,000՝ ոչ ֆինանսական վնասի հետ համատեղ:
(Տե’ս Gas և Dubois՝ ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռը, թիվ 25951/07, 15-ը մարտի, 2012թ., Տեղեկատվական ծանոթագրություն թիվ 150)
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրն որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http://hudoc.[ECHR].), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը : Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@[ECHR].:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@echr..
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@echr..
Full & Egal Universal Law Academy