© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Իքսն ընդդեմ Ֆինլանդիայի - 34806/04
Վճիռ 3.7.2012թ. [Չորրորդ բաժանմունք]
ՀՈԴՎԱԾ 5
Հոդված 5 կետ 1 (ե)
Հոգեկան հիվանդ անձինք
Հարկադիր հոսպիտալացումը հոգեբուժական հաստատությունում. խախտում
ՀՈԴՎԱԾ 8
Անձնական կյանքի նկատմամբ հարգանք
Հոգեբուժական հաստատությունում թերապևտիկ դեղամիջոցներով հարկադիր բուժումը. խախտում
Փաստեր – Մանկաբույժ դիմումատուն 2004թ. հոկտեմբերին ձերբակալվել է նրա դեմ հարուցված քրեական հետապնդման շրջանակներում աղջկան հանրային խնամքից ազատելու մեջ մորը ենթադրաբար օգնելու համար: Դատարանը կարգադրել է տեղափոխել նրան հոգեբուժական հաստատություն, ուր բժիշկը, նրան երկու ամիս հետազոտելուց հետո, եզրակացրել է, որ նա տառապում է զառանցական խանգարմամբ և համապատասխանում է հարկադիր հոսպիտալացման չափանիշներին: 2005թ. փետրվարին Բժշկաիրավական գործերի ազգային գործակալության Դատական բժշկության խորհուրդը բժշկի եզրակացության հիման վրա որոշում է կայացրել դիմումատուի հարկադիր բուժման վերաբերյալ: Այնուհետև հիվանդանոցում սկսել են դիմումատուին ներարկել այն դեղերը, որոնք նա հրաժարվել է խմել: Նա հիվանդանոցից դուրս չի գրվել մինչև 2006թ. հունվարը, իսկ նրա բուժումը պաշտոնապես ավարտվել է նույն տարվա հունիսին: Դիմումատուն ապարդյուն բողոքարկել է ներպետական իշխանություններին իր հոսպիտալացումը և հարկադիր բուժումը:
Իրավունք – Հոդված 5 կետ. Դիմումատուին հարկադիր բուժհաստատության խնամքին հանձնելու վերաբերյալ նախնական որոշումը կայացվել է իրավական և բժշկական որակավորմամբ անկախ վարչական մարմնի կողմից և հիմնված է եղել որոշման կայացմանը չմասնակցած բժշկի կողմից հոգեբուժական հաստատությունում իրականացված մանրամասն հոգեբուժական հետազոտության հիման վրա: Որոշման կայացման գործընթացը ողջ ընթացքում համապատասխանել է ներպետական իրավական ընթացակարգերին և այդ իմաստով Հոգեկան առողջության մասին օրենքը բավարար հստակ և կանխատեսելի է եղել: Այնուամենայնիվ, ներպետական օրենսդրությունը պետք է պաշտպանի անձանց նաև ազատությունից և անվտանգությունից կամայականորեն զրկելու դեպքերից: Եվ եթե դիմումատուի նախնական հոսպիտալացման հետ կապված խնդիրներ չեն եղել, քանի որ դրա վերաբերյալ որոշումը կայացվել է անկախ մասնագիտացված մարմնի կողմից` հոգեբուժական հետազոտությունից հետո և ենթակա է եղել դատական հսկողության, կամայականության դեմ ուղղված երաշխիքները համապատասխան չեն եղել կապված այդ ժամանակահատվածից հետո դիմումատուի հարկադիր հոսպիտալացման հետ: Մասնավորապես, ոչ մի անկախ հոգեբուժական կարծիք չի լսվել, քանի որ հոսպիտալացման երկարացման վերաբերյալ որոշում կայացրած երկու բժիշկները աշխատում էին այն հիվանդանոցում, որտեղ նա պահվում էր: Ավելին, Ֆինլանդիայի օրենսդրության համաձայն դիմումատուն ինքնուրույն չէր կարող դիմել իր հոսպիտալացման երկարաձգման անհրաժեշտության վերանայման համար, քանի որ այդպիսի պարբերական վերանայում կարող էր տեղի ունենալ միայն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ` համապատասխան ներպետական մարմինների նախաձեռնությամբ: Ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգն, այդպիսով, համապատասխան երաշխիքների չէ ապահովում կամայականության դեմ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 8. Անձի կամքին հակառակ բժշկական միջամտությունը սովորաբար հանգեցնում էն նրա մասնավոր կյանքին և մասնավորապես նրա անձնական անձեռնմխելիության միջամտության: Այդպիսի միջամտությունն արդարացված է, եթե այն համապատասխանում է օրենքին, հետապնդում է օրինական նպատակ և համաչափ է: Դիմումատուի գործով խնդրո առարկա պրենքի մատչելիությունը և կանխատեսելիությունը որևէ խնդիր չի առաջացնում: Այնուամենայնիվ, 8-րդ հոդվածի համաձայն խնդրո առարկա օրենքը պետք է համապատասխանի նաև իրավունքի գերակայությանը , որը հարկադիր բուժման հատուկ բնագավառում նշանակում է, որ ներպետական օրենսդրությունը պետք է կամայական միջամտությունից որոշակի պաշտպանություն ապահովի անձի համար: Հոգեկան առողջության մասին օրենքի համաձայն, պացիենտին այցելող բժիշկները կարող են որոշում ընդունել նշանակվող բուժման վերաբերյալ անկախ պացիենտի ցանկությունների և նրանց որոշումները բողոքարկման ենթակա չեն: Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարկադիր բուժման կիրառման լրջությունը, Դատարանը համարել է, որ օրենքը, որի վրա հիմնվում է այդպիսի բուժումը պետք է պատշաճ երաշխիքներ նախատեսի կամայականության դեմ: Դիմումատուի գործով այդպիսի երաշխիքներ չեն եղել. դիմումատուին հարկադիր հոսպիտալացնելու մասին որոշումը ներառել է հարկադիր բուժման իրականացման ավտոմատ թույլատվությունը, նրա` բուժումից հրաժարվելու դեպքում: Որոշումների կայացումը կախված է եղել միայն բուժող բժիշկներից և ենթակակ չի եղել որևէ դատական հսկողության: Դիմումատուն իրավական պաշտպանության որևէ միջոց չի ունեցել, որով կարող էր դիմել դատարան` միջոցի կամ դրա դադարեցման օրինականությունը կամ համաչափությունը որոշելու համար: Հետևաբար, խնդրո առարկա միջամտությունը չի եղել «օրենքին համապատասխան»:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 10,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում. նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել է:
(Տե՛ս նաև Հերցեգֆալվին ընդդեմ Ավստրիայի թիվ 10533/83, 24 սեպտեմբերի 1992թ.)
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy