© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մեծ Պալատ
X -ն ԸՆԴԴԵՄ ԼԱՏՎԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ 27853/09)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2013թ. նոյեմբերի 26
Սույն վճիռը վերջնական է, սակայն այն կարող է ենթարկվել լրացուցիչ վերանայման:
X-ն ընդդեմ Լատվիայի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով `
Dean Spielmann ՝ Նախագահը,
NicolasBratza,
GuidoRaimondi,
InetaZiemele,
MarkVilliger,
NinaVajić,
KhanlarHajiyev,
DanutėJočienė,
JánŠikuta,
PäiviHirvelä,
GeorgeNicolaou,
ZdravkaKalaydjieva,
NebojšaVučinić,
AngelikaNußberger,
JuliaLaffranque,
PauloPintodeAlbuquerque,
Linos-Alexandre Sicilianos՝ դատավորները
և Michael O’Boyle, ` Քարտուղարը,
2010թ. հոկտեմբերի 10-ին և 2013 թվականի սեպտեմբերի 25-ին դռնփակ նիստի ընթացքում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը`
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸԳործը ներկայացվել է թիվ 27853/09 գանգատի հիման վրա ընդդեմ Լատվիայի Հանրապետության, որը ներկայացվել է Դատարանին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Կոնվենցիայի (>) 34-րդ հոդվծաի ներքո ազգության լատվիացի տիկին Ս.-ի (>) կողմից 2009 թվականի մայիսի 8-ին: Մեծ պալատի նախագահը սեփական նախաձեռնությամբ որոշել է չբացահայտել դիմողի անձը (Դատարանի կանոնների թիվ 47 կանոնի 3-րդ կետ):Դիմողին ներկայացրել է պարոն Ռ. Ստրաուսը Ռիգայից: Լատվիական կառավարությունը (§Կառավարություն¦) ներկայացրել է նրանց գործակալ տիկին Կ. Լիսը:Դիմողը հայտարարել է, որ լատվիական դատարանների կողմից ի կատարումն 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական ասպեկտենրի մասին Հագայի կոնվենցիայի իր դստերն Ավստրալիա վերադարձնելու մասին որոշմամբ ինքը դարձել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իր ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտման զոհը:Գանգատը փոխանցվել է Դատարանի Երրորդ բաժին (Կանոն 52 կետ 1): 2011 թվականի նոյեմբերի 15-ին այդ բաժնի Պալատը, հետևյալ դատավորների կազմով Josep Casadevall, Նախագահող, Corneliu Bîrsan, Alvina Gyulumyan, Egbert Myjer, Ineta Ziemele, Luis López Guerra and Kristina Pardalos, and Santiago Quesada, Բաժնի քարտուղար, այդ գանգատը հայտարարել են ընդունելի և կայացրել են վճիռ: Ձայների մեծամասնությամբ նրանք գտել են, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվծաի խխատում: Դատավորներ Միժերի և Լոպեզ Գուերայի չհամընկնող կարծիքները կցվել են վճռին, որը կայացվել է 2011 թվականի դեկտեմբերի 13-ին:2012 թվականի մարտի 13-ին Կառավարությունը պահանջել է, որպեսզի գործը փոխանցվի Մեծ պալատին՝ Կոնվենցիայի 43-րդ հոդվածին համապատասխան: Պահանջն ընդունվել է Մեծ պալատի խորհրդի կողմից 2012 թվականի հունիսի 4-ին:Մեծ պալատի կազմը հաստատվել է Կոնվենցիայի 26-րդ հոդվծաի 4-րդ և 5-րդ կետերին և Դատարանի Կանոնների թիվ 24 կանոնին համապատասխան: Վերջին քննարկումներին Nicolas Bratza և Nina Vajić շարունակել են կազմում մնալ իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ Կոնվենցիայի 23-րդ հոդվծաի 3-րդ կետին և 24-րդ Կանոնի 4-րդ կետին համապատասխան:Դիմողը և Կառավարությունը ներկայացրել են լրացուցիչ գրավոր դիտարկումներ (Կանոն 59 կետ 1): Ավելին, երրորդ կողմի մեկնաբանություններ են ստացվել ֆիննական և չեխական կառավարությունների կողմից, ինչպես նաև՝ Երեխայի միջազգային առևանգման վերամիավորված կենտրոն ոչ պետական կազմակերպության կողմից, քանի որ վերջիններս Նախագահողի կողմից ստացել էին գրավոր դատավարությանը մասնակցելու թույլտվություն (Կոնվենցիայի 36-րդ հոդվծաի 2-րդ կետ, Կանոն 44 կետ 3):Դատաքննությունը եղել է դռնբաց Մարդու իրավունքների շենքում՝ Ստրասբուրգում, 2012 թվականի հոկտեմբերի 10-ին (Կանոն 59 կետ 3):
Դատարան են ներկայացել՝
Կառավարության կողմից՝
Տիկին Կ. Լիսը՝ գործակալ
Տիկին Ի. Ռեինը՝ փաստաբան
Տիկին Ա. Ռուտկա-Կրիշկալնը՝ խորհրդական
Դիմողի կողմից՝
Պարոն Ռոբերտ Ստրաուսը՝ փաստաբան
ՓԱՍՏԵՐԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Դիմողը ծնվել է 1974 թվականին և այժմ բնակվում է Ավստրալիայում: Նա ազգությամբ լատիշ է, և 2007 թվականից դարձել է Ավստրալիայի քաղաքացի:
10. Թ.-ի հետ ծանոթանալուց և նրա հետ 2004 թվականին հարաբերությունների մեջ մտնելուց հետո` այդ տարվա վերջին նա տեղափոխվել է վերջինիս բանկարան, չնայած որ շարունակում էր ամուսնացած մնալ մեկ այլ տղամարդու՝ Ռ.Լ.-ի հետ, որից բաժանվել էր 2005 թվականի նոյեմբերի 24-ին:
11. 2005 թվականի փետրվարի 9-ին ծնվել է նրա դուստր Ե.-ն: Երեխայի ծննդյան վկայականում հայրանունը չի նշվել, և հայրության ճանաչման որևէ թեստավորում չի կատարվել: Դիմողը, ով դեռևս շարունակում է ապրել Թ.-ի հետ, ուստի ստացել է միայնակ մոր նպաստ: Չնայած նրանց հարաբերությունների վատթարացմանը, դիմողը շարունակել է բնակվել Թ.-ի հետ` որպես վարձակալ:
12. 2008 թվականի հուլիսի 17-ին դիմողը` Ավստրալիայից Լիտվիա է մեկնել դստեր հետ, ով 3 տարեկան և 5 ամսական էր:Ավստրալիայում ընթացող գործի քննությունը
13. 2008 թվականի օգոստոսի 19-ին Թ.-ն հայց է ներկայացրել Ավստրալիայի Ընտանեկան դատարան՝ երեխայի նկատմամբ իր հայրական իրավունքները ճանաչելու մասին: Ի հիմնավորումն իր հայցի՝ նա գրավոր ցուցմունք է տվել առ այն, որ` ինքը դիմողի հետ հարաբերությունների մեջ է եղել 2004 թվականից, և որ վերջինս միշտ նշել է, թե հենց ինքն է եղել երեխայի հայրը. դիմողի հետ վարձակալության պայմանագիրը եղել է շինծու, այն եղել է նրանց համատեղ որոշումը. նա կեղծ տեղեկություններ է հայտնել սոցիալական-անվտանգության ծառայություններին՝ դիմողի համար միայնակ մոր նպաստներ ստանալու հնարավորություն ստեղծելու նպատակով: Թ.-ն պնդել է, որ դիմողը մեկնել է Ավստրալիայից երեխայի հետ մեկտեղ, առանց իր համաձայնության՝ խախտելով Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածը, և բնակվել է Լատվիայում` անհայտ հասցեում: Ի հիմնավորումն իր հայցի՝ նա ներկայացրել է էլեկտրոնային նամակագրությունն իր ընտանիքի անդամների հետ:
14. Դիմողը, ով ակնհայտորեն տարբեր միջոցներով կանչվել է մասնակցելու նիստերին կամ հետևելու ընթացքին հեռախոսով, սակայն դրանց ներկա չի եղել:
15. 2008 թվականի նոյեմբերի 6-ի վճռով Ավստրալիայի Ընտանեկան դատարանը ճանաչել է Ե.-ի նկատմամբ Թ.-ի հայրությունը, և որոշել է, որ դիմողը և Թ.-ն կրում են համատեղ ծնողական պարտականություններ իրենց երեխայի նկատմամբ` նրա ծննդից ի վեր: Դատավորն ավելացրել է, որ գործի քննությունը կշարունակվի, հենց որ երեխան վերադառնա Ավստրալիա, նշելով հետևյալը.
§...այդուհանդերձ, ես չեմ կարող ասել, թե արդյոք երեխայի Լատվիայում գտնվելը ապօրինի արտաքսման կամ ապօրինի պահելու հետևանք է, թե՝ ոչ: Այդ հարցի պարզումը Լատվիայի դատարանի լուծման խնդիր է¦:
16. Դիմողը չի բողոքարկել այդ որոշումը:Քննություն Լատվիայում
17. 2008 թվականի սեպտեմբերի 22-ին Երեխաների և ընտանեկան գործերով նախարարությունը, որը Հաագայի կոնվենցիան վավերացրած գլխավոր մարմինն է, Ավստրալիայի նույն մարմնի կողմից ստացել է Թ.-ի պահանջը` այդ միջազգային կոնվենցիայի հիման վրա երեխային Ավստրալիա վերադարձնելու մասին: Վերադարձնելու պահանջն ուղեկցվում էր գրավոր ցուցմունքով, որում նշված էր կիրառելի ավստրալիական օրենսդրությունը, և որով հաստատվում էր, առանց կասկածի տակ դնելու հայրության հարցը, որ այն օրը, երբ երեխան մեկնել է Ավստրալիայից` Թ.-ն ունեցել է համատեղ ծնողական իրավունքներ նրա նկատմամբ՝ Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա:
18. 2008 թվականի նոյեմբերի 19-ին Ռիգա քաղաքի Զեմգալի շրջանային դատարանը (§Շրջանային դատարան¦) քննել է պահանջը Թ.-ի և դիմողի ներկայությամբ:
19. Նախ դիմողն առարկել է Թ.-ի պահանջին: Նա բացատրել է, որ Թ.-ն չի ունեցել որևէ հիմք հայր ճանաչվելու համար, քանի որ նա երեխայի ծնվելուց դեռ մնում էր ամուսնացած այլ տղամարդու հետ, իսկ Թ.-ն, մինչ իրենց Ավստրալիայից մեկնելը երբևէ իր հայրությունը ճանաչելու ցանկություն չի հայտնել: Նա առարկել է, թե Թ.-ն թշանամաբար, իսկ երբեմն ագրեսիվ է տրամադրված եղել իր նկատմամբ, և միջնորդել է, որպեսզի իրեն Ավստրալիայում այցելած անձինք դատակոչվեն որպես վկաներ: Դիմողը նաև հայտարարել է, որ Թ.-ն նախաձեռնել է այդ դատական գործը, որպեսզի օգուտ ստանա Ավստրալիայում իր դեմ հարուցված քրեական գործի հարուցումից:
20. Ռիգայի քաղաքային խորհրդի կողմից հաստատված` Խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ Բարինտիեսայի ներկայացուցիչը կոչ է արել մերժել Թ.-ի պահանջը, նշելով, որ, մի կողմից, դիմողը եղել է միայնակ մայր, երբ երեխան մեկնել է Ավստրալիայից, մյուս կողմից՝ երեխան կապված է Լատվիայի հետ:
21. 2008 թվականի նոյեմբերի 19-ի վճռով Շրջանային դատարանը բավարարել է Թ.-ի պահանջը և վճռել, որ երեխան պետք է անմիջապես վերադառնա Ավսրտրալիա, և ցանկացած դեպքում՝ այդ որոշման կայացումից հետո` ոչ ուշ, քան վեց շաբաթվա ընթացքում: Իր պատճառաբանություններում, որոնցում նշվել է, որ ավստրալիական դատարանները հաստատել են, որ դիմողը և Թ.-ն ունեցել են համատեղ ծնողական պարտականություններ, դատարանը, նախևառաջ, նշել է, որ լատվիական դատարանները ոչ կարող էին վերացնել այդ որոշումը, ոչ էլ մեկնաբանել և կիրառել ավստրալիական օրենսդրությունը: Ապա նշվել է, որ Հաագայի կոնվենցիայի 1-ին և 14-րդ հոդվածները կիրառելիս լատվիական դատարանները չէին կարող որոշումներ կայացնել Թ.-ի ծնողական պարտականությունների առնչությամբ, այլ կարող էին միայն որոշում կայացնել երեխայի՝ Ավստրալիայից մեկնելու և նրա հնարավոր վերադարձի մասին: Դատարանը գտել է, որ երեխայի մեկնումը եղել է սխալ, և որ այն իրականացվել է առանց Թ.-ի համաձայնության: Ինչ վերաբերում է Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի կիրառմանը, դատարանը նշել է, որ նկարների և դիմողի ու Թ.-ի ազգականների էլեկտրոնային նամակագրության պատճենների լույսի ներքո պարզ է դառնում, որ Թ.-ն հոգ է տարել երեխայի մասին մինչև նրա Լատվիա մեկնելը: Նշելով, որ վկաների ցուցմունքները վկայել են կողմերի միջև տարաձայնությունների և այն փաստի մասին, որ Թ.-ն դիմողի և երեխայի նկատմամբ կոպիտ վերաբերմունք է դրսևորել, դատարանը որոշել է, որ այդ ամենը թույլ չի տալիս եզրակացնելու, թե Թ.-ն հոգ չի տարել երեխայի մասին: Վերջապես, դատարանն անհիմն է համարել այն հայտարարությունը, թե երեխայի վերադարձը կարող էր նրա կենսագործունեությանը ֆիզիոլոգիական վնաս պատճառել:
22. Դիմողը բողոքարկել է այդ որոշումը, նշելով, որ երբ իրենք մեկնել են Ավստրիայից` ինքը եղել է երեխայի միակ խնամակալը` օրենքով և գործնականում, և որ իր դստեր վերադարձն Ավստրալիա կարող է նրա կենսագործունեությանը վնաս պատճառել նրան: Ի հիմնավորումն վերջին կետի՝ նա ներկայացրել է իր միջնորդությամբ հոգեբանի կողմից կազմված եզրակացություն, որը նա ստացել էր առաջին ատյանի դատարանի կողմից վճռի կայացումից հետո: Ե.-ի՝ 2008 թվականի դեկտեմբերի 16-ի այդ եզրակացության համաձայն՝
§Չնայած որ հետազոտությունից պարզ է, որ երեխայի զարգացումը համաչափ է գիտելիքների և լեզվի առումով` նա իր տարիքի բերումով չի կարող ասել, թե որ բնակության վայրն է նախընտրում... Հաշվի առնելով երեխայի տարիքը և նրա սերտ էմոցիոնալ կապը մոր հետ, ինչը բնականոն է նրա տարիքի համար` երեխայի հոգեկան առողջությունն է հիմնականում հիմնված և սերտորեն կապված [դիմողի] հոգեկան հավասարակշռության հետ... Երեխան ունի մոր ամենօրյա ներկայության և վերջինիս հետ մշտապես նույն վայրում բնակվելու կարիքը: Հաշվի առնելով նրա տարիքը՝ 3 տարեկան և 10 ամսական, մորից անհապաղ բաժանվելը պետք է կանխվի, հակառակ դեպքում երեխան հնարավոր է ստանա հոգեկան տրավմա, քանի որ նրա պաշտպանվածության և ինքնավստահության զգացումները կարող են ոտնահարվել¦:
23. Դիմողը նաև նշել է իր բողոքում, որ լատիշերենը երեխայի մոր լեզուն է, որ նա նախադպրոցական վայրեր և կրթօջախներ է հաճախում Լատվիայում, և որ նա որևէ կերպ կապված չէ Ավստրալիայի հետ, և որ ունի մոր ներկայության կարիքը: Նա առարկել է, որ Թ.-ն երբևէ չի օգնել իրենց ֆինանսապես և իրենց նկատմամբ դրսևորել է վատ վերաբերմունք: Ավելին, նա քննադատել է ստորադաս դատական ատյանին այն բանի համար, որ վերջինս մերժել է իր միջնորդությունը պահանջելու ավստրալիական իշխանություններից տեղեկություններ Թ.-ի դեմ հարուցված քրեական գործերի, նախկին դատապարտումների և նրա նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքի վերաբերյալ: Նա նաև առարկել է առ այն, որ Ավստրալիա վերադառնալու դեպքում ինքը կլինի գործազուրկ և չի ունենա որևէ եկամուտ, քննադատել է Շրջանային դատարանին, քանի որ վերջինս չի տրամադրել իրեն պաշտպանության միջոցներ վերադառնալու դեպքում:
24. 2009 թվականի հունվարի 6-ին դիմողի դիմումի հիման վրա Շրջանային դատարանը որոշում է կայացրել երեխայի վերադառնալու վերաբերյալ 2008 թվականի նոյեմբերի 19-ի որոշման կատարումը մինչև վերաքննիչ վարույթի ավարտը հետաձգելու մասին: Հիմնվելով Հաագայի կոնվենցիայի նախաբանին՝ դատարանը որոշել է, որ երեխայի շահերը պետք է վեր դասվեն անհապաղ վերադարձից, քանի որ երեխան կապված է մոր հետ, և որ համաձայն դիմողի կողմից ներկայացված հոգեբանի եզրակացության` մորից երեխայի հանկարծակի կտրվելը կարող է նրան վնաս պատճառել:
25. 2009 թվականի հունվարի 26-ին դիմողի և Թ.-ի ներկայությամբ անցկացված նիստից հետո Ռիգայի շրջանային դատարանն (Rīgas Apgabaltiesa) անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Դատարանը որոշել է, որ Թ.-ի պահանջը համապատասխանում է Հաագայի կոնվենցիային՝ մատնանշելով դրանում ամրագրված ժամկետները, և նկատի ունենալով, որ որևէ ձևականություն կամ քննություն անհրաժեշտ չէ ավստրալիական դատարանի վճիռը ճանաչելու համար: Ավելին, դատարանը որոշել է, որ ստորադաս դատարանն իրավացիորեն գտել է, որ բոլոր համապատասխան ապացույցների, մասնավորապես՝ ներկայացված նամակների և նկարների համաձայն Թ.-ն հոգ է տարել երեխայի մասին: Ավստրալիա վերադառնալու դեպքում երեխայի վիճակի մասին տեղեկությունների բացակայության վերաբերյալ՝ դիմողի և the Bāriņtiesa-ի ներկայացուցչի փաստարկի առնչությամբ դատարանը նշել է հետևյալը.
§Հիմքեր չկան կասկածելու Ավստրալիայում երեխաների բարեկեցությանը և սոցիալական պաշտպանությանը, քանի որ, համաձայն համապատասխան ավստրալիական օրենսդրությունը, inter alia, ապահովում է երեխաների և ընտանիքում վատ վերաբերմունքից նրանց պաշտպանությունը¦:
26. Դիմողի հայտարարության կապակցությամբ.
§[Դատարանը] չի ընդունում... հայտարարությունն առ այն, որ Թ.-ն վատ է վերաբերվել [դիմողին] և երեխային, ինչպես նաև հայտարարությունն այն մասին, որ նա դատապարտված է եղել ազատազրկման [իր նկատմամբ հարուցված քրեական գործի համար], քանի որ չի տրամադրվել որևէ ապացույց, որը կարող է գոնե անուղղակի հաստատել հայտարարությունները¦:
2008 թվականի դեկտեմբերի 16-ի [հոգեբանի հետազոտության] եզրակացությունը նույնպես չի կարող դիտվել որպես ապացույց պահանջող պետությանը երեխային չհանձնելու համար: Չնայած եզրակացության մեջ նշվել է, թե երեխան ունի իր մոր կարիքը, և որ մոր հետ հարաբերությունների անհապաղ ընդհատումը պետք է կասեցնել, այս դատարանի առջև բարձրացված հարցը չի վերաբերում խնամակալական իրավունքներին...ըստ Հաագայի կոնվենցիայի 19-րդ հոդվածի` այս կոնվենցիայի համաձայն կայացված՝ երեխային վերադարձնելու մասին որոշումը չպետք է դիտվի որպես խնամակալությանն առնչվող հարցի լուծում:
[Դատարանը] գտնում է, որ ... [երեխան]... չի հասել այն հասուն տարիքին կամ մակարդակի, որը թույլ կտար նրան կարծիք հայտնել Ավստրալիա վերադառնալու մասին¦:
27. 2009 թվականի փետրվարի 5-ին դատական ակտերի հարկադիր կատարման մարմինը ցուցում է տվել դիմողին ապահովել դատարանի որոշման կատարումը և ամենաուշը մինչև 2009 թվականի փետրվարի 29-ը վերադարձնել երեխային: Դիմողը հրաժարվել է դրա կատարումից:
28. Չհստակեցված օրը հարկադիր կատարողը Շրջանային դատարան է ներկայացրել դիմում երեխային վերադարձնելու որոշումն ի կատար ածելու համար: Միևնույն ժամանակ, Շրջանային դատարանը, ստանալով դիմողից միջնորդություն երեխայի վերադարձը 6-12 ամսով հետաձգելու մասին, 2009 թվականի ապրիլի 16-ին նշանակել է դատական նիստ:
29. 2009 թվականի մարտի 6-ին Թ.-ի միջնորդությամբ Լատվիայի կենտրոնական իշխանությունը պահանջել է Bāriņtiesa –ից ստուգել երեխայի կենսապայմանները և տեղեկացնել դիմողին այն մասին, որ Թ.-ն կամենում է տեսնել երեխային:
30. 2009 թվականի մարտի 14-ին Թ.-ն հանկարծակի տեսել է դիմողին և Ե.-ին առևտրի կենտրոնի մոտ: Օգտվելով այդ իրավիճակից՝ նա վերցրել է Ե.-ին և տարել Տալին (Էստոնիա), ապա ձեռնամուխ է լինում Ավստրալիա վերադառնալու ճամփորդությանը: 2009 թվականի մարտի 16-ին Լատվիայի կենտրոնական մարմինը, ի պատասխան իր էստոնական կոլեգայից ստացած միջնորդությանը և Թ.-ին Հելսինկի թռչելու թույլտվության նպատակով ներկայացրել է տեղեկություն երեխային Ավստրալիա վերադարձնելու Թ.-ի իրավունքի մասին:
31. Արդյունքում` դիմողի կողմից առևանգման մասին ներկայացված բողոքը, ինչպես նաև Լատվիայի կենտրոնական իշխանության դեմ կարգապահական բողոքը մերժվել են. որոշման կատարման կասեցման մասին դիմողի միջնորդությունը դարձել է անիմաստ:Ավստրալիայում առկա դրությունը երեխայի վերադարձից հետո
32. 2009 թվականի սեպտեմբերին Ավստրալիայի Ընտանեկան դատարանը վերացրել է բոլոր նախորդ որոշումները` կապված ծնողական իրավունքների հետ, և որոշել է, որ միայն Թ.-ն է կրում ծնողական պատասխանատվություն երեխայի նկատմամբ: Արգելելով դիմողին անելու որևէ հրապարակային հայտարարություն երեխայի կամ Թ.-ի վերաբերյալ՝ դատարանը թույլ է տվել նրան այցելել դստերը սոցիալական աշխատողի վերահսկողության ներքո: Դատարանը նաև արգելել է նրան երեխայի հետ խոսել լատիշերեն և որոշել է, որ մինչև երեխայի տասնմեկ տարին լրանալը դիմողին արգելվում է այցելել կամ որևէ կերպ առնչվել դստեր հաճախած ցանկացած մանկական խնամքի կենտրոնների, նախադպրոցական հաստատության կամ դպրոցի հետ, կամ էլ՝ նույն հաստատության որևէ այլ երեխայի ծնողի հետ:
33. Մեծ պալատի առջև Կառավարությունն անդրադարձել է 2011 թվականի հոկտեմբերին լատվիական մամուլում հրատարակված հոդվածին, որը, մասնավորապես, պարունակում էր դիմողի քրոջ հայտարարությունները, նշելով, որ դիմողը վերադարձել է Ավստրալիա, գտել է բնակության վայր և աշխատոմ է մի պետական հաստատությունում: Նրանք նաև նշել են, որ նա պարբերաբար այցելել է երեխային՝ տեսակցելով նրան շաբաթական երկու անգամ պետական հաստատությունում, և որ նա կարողացել է տեսնել երեխային առանց սոցիալական աշխատակցի ներկայության:ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
1980 թվականի հոկտեմբերի 25-ի՝ Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական ասպեկտների մասին Հաագայի կոնվենցիան
34. 1980 թվականի հոկտեմբերի 25-ի՝ Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական ասպեկտների մասին Հաագայի կոնվենցիայի համապատասխան դրույթների համաձայն՝
§Սույն Կոնվենցիան ստորագրած պետությունները
խորին համոզվածություն ունեն, որ երեխաների շահերն ունեն գերագույն կարևորություն նրանց խնամակալության վերաբերյալ գործերով,
Ցանկանալով երեխաներին պաշտպանել միջազգային մակարդակով նրանց ապօրինի տեղահանման և պահելու վնասակար հետևանքներից և հաստատել նրանց` իրենց մշտական բնակության վայր պատշաճ կերպով վերադառնալը, ինչպես նաև ապահովել մուտքի իրավունքի պաշտպանությունը
Վճռում են ստորագրել այդ մասին Կոնվենցիա և համաձայնում են հետևյալ դրույթների շուրջ.
Հոդված 1
Սույն Կոնվենցիայի առարկաներն են՝
(a) ապահովել երեխայի պատշաճ վերադարձը, ով ապօրինաբար տեղահանվել է կամ պահվել Պայմանավորվող պետություններից որևէ մեկում. և
(b) ապահովել, որպեսզի Պայմանավորվող պետության օրենսդրության ներքո խնամակալության և առնչության իրավունքներն արդյուանավետորեն հարգվեն այլ Պայմանավորվող պետություններում:
...
Հոդված 3
Երեխայի տեղահանումը կամ պահումը համարվում են ապօրինի, եթե`
(a) կատարվել են անձին, հաստատությանը կամ այլ մարմնի պատկանող միասին կամ առանձին խնամակալության իրավունքների խախտմամբ այն պետության օրենսդրության ներքո, որտեղ երեխան ուներ մշտական բնակության վայր տեղահանումից կամ պահելուց անմիջապես առաջ. և
(b) տեղահանման կամ պահելու ժամանակ այդ իրավունքները փաստացիորեն կատարվում էին միասին կամ առանձին կամ կկատարվեին տեղահանում և պահում չլինելու դեպքում:
Վերը նշված (a) ենթակետում նշված խնամակալության իրավունքները կարող են ծագել, մասնավորապես, օրենքի ուժով կամ՝ դատական կամ վարչական որոշումների հիման վրա կամ տվյալ պետության օրենսդրության ներքո իրավական ուժ ունեցող հիմքով կամ պայմանագրով:
Հոդված 4
Կոնվենցիան կիրառվում է ցանկացած երեխայի նկատմամբ, ով ուներ մշտական բնակության վայր Պայմանավորվող պետությունում խնամակալության կամ առնչության իրավունքների խախտումից անմիջապես առաջ:
Հոդված 5
Սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման համար.
(a) §խնամակալության իրավունքները¦ պետք է ներառեն իրավունքներ, որոնք վերաբերում են երեխայի մասին հոգ տանող անձին և, մասնավորապես՝ երեխայի մշտական բնակության վայրը որոշելու իրավունքներ.
(b) §առնչության իրավունքը¦ պետք է ներառի երեխային որոշակի ժամանակով նրա մշտական բնակության վայրից զատ այլ վայր տանելու իրավունքը:
Հոդված 11
Պայմանավորվող պետությունների դատական կամ վարչական մարմինները պետք է գործեն շատ արագ երեխաներին վերադարձնելու գործերով:
Եթե համապատասխան դատական կամ վարչական մարմինը չի կայացրել որոշում գործի մեկնարկի օրվանից վեց շաբաթվա ընթացքում, դիմողը կամ պահանջող պետության Կենտրոնական մարմինը սեփական նախաձեռնությամբ կամ պահանջող պետության Կենտրոնական մարմնի պահանջով, պետք է իրավունք ունենա պահանջելու հետաձգման պատճառների բացատրություն:
Հոդված 12
Եթե երեխան ապօրինաբար տեղահանվում է 3-րդ հոդվածի իմաստով և երեխայի գտնվելու վայրի Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմնի կողմից գործի քննությունն սկսելու օրվա դրությամբ մեկ տարուց պակաս ժամանակ է անցել երեխայի ապօրինի տեղահանման կամ պահման օրվանից, համապատասխան մարմինը պետք է որոշում կայացնի երեխային անմիջապես վերադարձնելու վերաբերյալ:
Դատական կամ վարչական մարմինը, երբ նույնիսկ գործի քննությունն սկսվել է համապատասխան կետում նշված մեկ տարվա ժամկետը լրանալուց հետո, պետք է նույնպես որոշում կայացնի երեխային վերադարձնելու մասին, եթե չապացուցվի, որ երեխան արդեն հարմարվել է իր նոր բնակության վայրին:
Եթե պահանջող պետության դատական կամ վարչական մարմինը պատճառ ունի ենթադրելու, որ երեխան մեկ այլ պետություն է տարվել, այն պետք է կարճի գործի վարույթը և մերժի երեխային վերադարձնելու պահանջը:
Հոդված 13
Չնայած վերը նշված հոդվածի դրույթներին՝ պահանջող պետության դատական կամ վարչական մարմինը կաշկանդված չէ երեխային վերադարձնելու որոշմամբ, եթե վերադարձին դեմ անձը, հաստատությունը կամ այլ մարմին հաստատում է, որ.
(a) երեխայի մասին հոգ տանող անձը, հաստատությունը կամ այլ մարմին փաստացիորեն չի իրականացրել խնամակալության իրավունքներ տեղահանման կամ պահելու ժամանակ կամ համաձայնել է կամ չի առարկել տեղահանման կամ պահելու դեմ. կամ
(b) առկա է մեծ ռիսկ, որ երեխայի վերադարձը կպատճառի երեխային ֆիզիկական կամ հոգեկան վնաս կամ այլ կերպ կդնի երեխային անտանելի վիճակի մեջ:
Դատական կամ վարչական մարմինը կարող է նույնպես հրաժարվել երեխայի վերադարձի մասին որոշում կայացնելուց, եթե գտնի, որ երեխան դեմ է վերադառնալուն և հասել է այնպիսի տարիքի և հասունության մակարդակի, որը թույլ է տալիս հաշվի առնել նրա կարծիքը:
Սույն հոդվածում նշված հանգամանքները պարզելիս դատական կամ վարչական մարմինները պետք է նաև հաշվի առնեն Կենտրոնական մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից ներկայացված սոցիալական պայմանների վերաբերյալ տեղեկությունները:
Հոդված 14
Երբ որոշվում է, արդյոք տեղի է ունեցել ապօրինի տեղահանում կամ պահում 3-րդ հոդվածի իմաստով, պահանջ ստացած պետության դատական կամ վարչական մարմինը կարող է ուղղակիորեն հաշվի առնել օրենսդրությունը և դատական կամ վարչական որոշումները, որոնք պաշտոնապես ճանաչվել են կամ չեն ճանաչվել պետությունում, որտեղ երեխան ունի մշտական բնակության վայր, առանց դիմելու այդ օրենսդրության հաստատման կամ այլ կերպ կատարման ենթակա օտարերկրյա որոշումների ճանաչման գործընթացին:
Հոդված 16
3-րդ հոդվածի իմաստով երեխային ապօրինի տեղահանելու կամ պահելու մասին տեղեկություն ստանալուց հետո Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմինները, ուր տարվել է երեխան կամ որտեղ նա պահվել է, չպետք է քննի խնամակալության իրավունքի հարցերը, քանի դեռ չի հաստատվել, որ երեխան չպետք է վերադարձվի սույն կոնվենցիայի ներքո կամ եթե սույն Կոնվենցիայի ներքո պատշաճ ժամկետում բողոք չի ներկայացվել տեղեկությունն ստանալուց հետո:
Հոդված 17
Լոկ այն փաստը, որ խնամակալությանն առնչվող որոշումը կայացվել է կամ ենթակա է ճանաչման պահանջ ստացած Պետության կողմից, չպետք է հիմք հանդիսանա երեխային Կոնվենցիայի ներքո վերադարձնելու համար, այլ պահանջ ստացած պետության դատական կամ վարչական մարմինները կարող են հաշվի առնել այդ որոշման հիմքերը Կոնվենցիան կիրառելիս:
...
Հոդված 19
Կոնվենցիայի ներքո երեխայի վերադարձին վերաբերող որոշումը չպետք է համարվի
խնամակալությանն առնչվող հարցի լուծման որոշում:
Հոդված 20
12-րդ հոդվածի դրույթների ներքո երեխայի վերադարձը կարող է մերժվել, եթե դա արգելված է պահանջ ստացած պետության հիմնարար սկզբունքներով՝ կապված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ:
...¦:
35. Երեխային առևանգելու մասին 1980 թվականի Հաագայի կոնվենցիայի վերաբերյալ՝ Էլիզա Պերեզ-Վերայի կողմից ներկայացված և 1982 թվականին Միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ կոնֆերանսում (HCCH) հրապարակված բացատրական հաշվետվությամբ փորձ է արվել դյուրացնել այն սկզբունքները, որոնք ձևավորում են 1980 թվականի Կոնվենցիայի հիմքը, և նրանց, ովքեր պետք է կիրառեն Կոնվենցիան, ներկայացնել դրա դրույթների մանրամասն մեկնաբանություններ: Այս հաշվետվությունից պարզվում է` որպեսզի առևանգող ծնողի համար հնարավոր չլինի իր գործողությունների օրինական ճանաչումն այն պետության օրենսդրությամբ, ուր տարվել է երեխան, Կոնվենցիան, ի հավելումն իր կանխարգելիչ ասպեկտների, նախատեսում է sstatus quo վերականգնում երեխայի շուտափույթ վերադարձի վերաբերյալ որոշմամբ, որը հնարավոր կդարձնի վերականգնել իրադրությունը, որը փոխվել էր միակողմանիորեն և ապօրինաբար: Խնամակալական իրավունքներին համապատասխանելը գրեթե լիովին բացակայում է Կոնվենցիայի տեքստից, քանի որ այդ հարցը ենթակա է լուծման այն պետության օրենսդրությամբ, որտեղ երեխան ունեցել է մշտական բնակության վայր մինչև առևանգումը: Հաագայի Կոնվենցիայի փիլիսոփայությունը կայանում է նրանում, որպեսզի ձևավորվի պայքար միջազգային առևանգումների աճի դեմ՝ մշտապես հիմնված երեխաների պաշտպանության վրա՝ հանդես գալով, որպես նրանց իրական շահերի մեկնաբան: Համապատասխանաբար, քանի որ երեխայի տեղահանումը կարող է արդարացված լինել օբյեկտիվ պատճառներով, Կոնվենցիան թույլ է տալիս որոշ բացառություններ պետության՝ վերադարձն անմիջապես կազմակերպելու հիմնական պարտականությունից (կետ 25): Քանի որ երեխայի վերադարձը Կոնվենցիայի գլխավոր սկզբունքն է, դրա վերահսկման հիմնական պարտականությունից բացառությունները ձևավորում են այս պարտականության հստակ ծավալն ընկալելու կարևոր տարրը, և հնարավոր են տարբեր բացառություններ, որոնք իրենց արդարացումն են գտնում երեք տարբեր սկզբունքներից (կետ 27): Նախևառաջ, պահանջն ստացած պետության իշխանությունները պարտավոր չեն վերադարձնել երեխային, եթե պահանջող անձը փաստացիորեն չի իրականացրել խնամակալական իրավունքներ, կամ երբ նրա վարքագիծը ցույց է տալիս նոր իրավիճակ ձեռք բերելը (կետ 28): Երկրորդ, Կոնվենցիայի 13-րդ հոդվածի 1b և 2-րդ կետերը պարունակում են բացառություններ, որոնք հստակորեն նախատեսված են երեխայի շահերի նկատառումներից ելնելով և հստակորեն բխում են Կոնվենցիայից: Այդպիսով, երբ երեխան տեղահանվում է իր մշտական բնակության վայրից, առանց բավարար երաշխիքների, որ նոր հարմարությունները կունենան մշտական բնույթ, նրա շահերը ստորադասվում են ցանկացած անձի առաջնային շահերին, եթե չկա ֆիզիկական կամ հոգեկան անտանելի վիճակի մեջ նրան դնելու վտանգ (կետ 29): Վերջապես, չի առաջանում որևէ պարտականություն վերադարձնելու երեխային, երբ 20-րդ հոդվածի իմաստով երեխայի վերադարձը §թույլ չի տրվում պահանջ ստացած պետության հիմնարար սկզբունքներով` կապված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ¦ (կետ 31): Բացատրական հաշվետվությունը, որը ներկայացնում է այդ բացառությունները, նաև ընդգծում է դատական գործառույթին բնորոշ հատկանիշներ:
36. 2003 թվականին HCCH-ն հրատարակել է §Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական ասպեկտների մասին 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Հաագայի կոնվենցիայի ներքո դրական պրակտիկայի ուղեցույցի¦ 2-րդ մասը: Չնայած դա նախևառաջ նախատեսված է եղել նոր պայմանավորվող պետությունների համար և չի ունեցել պարտադիր բնույթ, մասնավորապես՝ դատական մարմինների առնչությամբ, այս փաստաթուղթը նպատակ է հետապնդում դյուրին դարձնել Կոնվենցիայի կիրառումը՝ ներկայացնելով մի շարք առաջարկություններ և պարզաբանումներ: Ուղեցույցը բազմիցս ընդգծում է 1980 թվականի Կոնվենցիայի վերաբերյալ բացատրական հաշվետվության կարևորությունը, որը հայտնի է որպես Պերեզ-Վերայի հաշվետվությունը 1980 թվականի կոնվենցիան պարզորոշ մեկնաբանելու և ըմբռնելու առնչությամբ (տես, օրինակ՝ §Փոփոխված մոտեցման կիրառման¦ 3.3.2 կետը և §Կոնվենցիայի վերաբերյալ բացատրական հաշվետվություն. Պերեզ-Վերայի հաշվետվություն¦ կետ 8.1): Մասնավորապես նա նշել է, որ դատական և վարչական մարմինները, inter alia, պարտավոր են հրատապ կազմակերպել դիմումների, ներառալ բողոք վերադարձնելը (§Հրատապ վարույթ¦): Հրատապ վարույթները պետք է դիտվեն որպես այնպիսի վարույթներ, որոնք արագ են կազմակերպվում և արդյունավետ են. Կոնվենցիայի ներքո պատշաճ որոշում կայացնելը ծառայում է երեխայի շահերին (§Գործի ղեկավարում¦ կետ 6.4): Արդյունավետ պրակտիկայի ուղեցույցը նշում է, որ վերադարձնելու մասին որոշումների կատարման ձգձգումները կամ դրանց չկատարումը որոշ Պայմանավորվող պետություններում լուրջ մտահոգության տեղիք են տալիս, և առաջարկում է մասնակից պետություններին ապահովել, որպեսզի լինեն դյուրին և արդյունավետ մեխանիզմներ, որոնցով կապահովվի դրանց ներպետական համակարգերի ներքո երեխաների վերադարձը, նկատելով, որ վերադարձը պետք է փաստացիորեն կատարվի, այլ ոչ միայն պարզապես հրահանգվի (§Կատարում¦ կետ 6.7):Երեխայի իրավունքների մասին միջազգային կոնվենցիան
37. Նյու Յորքում 1989 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված Երեխայի իրավունքների մասին Միացյալ ազգերի կոնվենցիայի համապատասխան դրույթների համաձայն՝
Նախաբան
§Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,
...
համոզված լինելով, որ ընտանիքին` որպես հասարակության հիմնարար խմբային միավորի, նրա բոլոր անդամների ու հատկապես երեխաների աճի ու բարեկեցության բնական միջավայրի, պետք է ցուցոբերվի անհրաժեշտ պաշտպանություն և աջակցություն, որպեսզի կարողանա լիարժեք կերպով ստանձնել իր պարտականությունները հասարակության շրջանակներում;
Ճանաչելով, որ երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մտնոլորտում,
...համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
...
Հոդված 7Երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:
Հոդված 14Մասնակից պետությունները հարգում են երեխայի` մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքները:Մասնակից պետությունները հարգում են ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների իրավունքն ու պարտականությունները` երեխայի զարգացող ընդունակություններին համապատասխան, ուղղություն տալու երեխային իր իրավունքներն իրականացնելիս:
Հոդված 18
Մասնակից պետությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը` երեխայի դաստիարակության և զարգացման գործում երկու ծնողների ընդհանուր պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ապահովելու համար: Ծնողները կամ համապատասխան դեպքում օրինական խնամակալները երեխայի դաստիարակության և զարգացման համար կրում են հիմնական պատասխանատվություն: Երեխայի լավագույն շահերը նրանց հիմնական հոգածության առարկան են:
...¦:
38. Երեխայի լավագույն շահերի հայեցակարգը, որը բխում է 1959 թվականի նոյեմբերի 20-ի՝ Երեխայի իրավունքների հռչակագրի երկրորդ սկզբունքից, ամրագրվել է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետում` 1989 թվականին, համաձայն որի՝
§Սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական մարմինների կամ օրենսդիր մարմինների կողմից երեխաներին առնչվող բոլոր գործողություններում երեխայի կարևորագույն շահերը պետք է համարվեն առաջնային¦:
39. Վաղ տարիքում երեխայի իրավունքների իրականացման վերաբերյալ թիվ 7 (2005) ընդհանուր մեկնաբանությունը խրախուսում է Պայմանավորվող պետություններին ընդունել, որ մանկահասակ երեխաները հանդիսանում են Կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքների կրողներ, և որ վաղ մանկությունն այդ իրավունքների իրականացման կարևորագույն ժամանակահատվածն է: Երեխայի կարևորագույն շահերը քննվում են, մասնավորապես, 13-րդ մասում, համաձայն որի՝
3-րդ հոդվածը սահմանում է սկզբունք, համաձայն որի երեխայի կարևորագույն շահերը պետք է առաջինը հաշվի առնվեն երեխաներին առնչվող բոլոր գործողություններում: Մանուկ լինելու հանգամանքը պարտավորեցնում է, որպեսզի երեխաների հարցում իշխանությունները լինեն վստահելի, երբ վերջիններս գնահատում են և ներկայացնում նրանց իրավունքները և կարևորագույն շահերն այն որոշումների և գործողությունների կապակցությամբ, որոնք ազդում են նրանց բարեկեցության վրա՝ հաշվի առնելով նրանց կարծիքները և զարգացման աստիճանը: Կարևորագույն շահերի սկզբունքը կրկնվում է նաև Կոնվենցիայում (ներառյալ 9, 18, 20 և 21-րդ հոդվածներում, որոնք առավելագույնս վերաբերում են վաղ պատանեկությանը): Կարևորագույն շահերի սկզբունքը կիրառվում է երեխաներին առնչվող բոլոր գործողություններին և պահանջում է ակտիվ միջոցներ, որոնցով կապահովվի նրանց իրավունքների պաշտպանություն և նրանց կենսունակության, աճի և բարօրության ապահովում, ինչպես նաև միջոցներ, որոնք օժանդակում են ծնողներին և երեխայի իրավունքների իրականացման համար առօրյայում պատասխանատվություն կրողներին:
(a) Առանձին երեխաների կարևորագույն շահերը: Երեխայի խնամքի, առողջության, կրթության (և այլն) հարցերին առնչվող որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվի նրանց կարևորագույն շահերի սկզբունքը, ներառյալ՝ ցանկացած անձի անկախությունը, ով գործում է երեխայի շահերից ելնելով և երեխայի համար, որպեսզի երեխային լսեն բոլոր գործերով, երբ նա ի վիճակի է արտահայտելու կարծիք կամ նախընտրություն:
... ¦:
40. Առավել մանրամասն տես՝ Neulinger and Shuruk v. Switzerland, ([GC], no. 41615/07, §§ 49-55, ECHR 2010-...):
Եվրոպական միության իրավունք
41. Եվրոպական միության Հիմնարար իրավունքների խարտիայի համապատասխան դրույթների համաձայն՝
Հոդված 7
Անձնական և ընտանեկան կյանքը հարգելը
§Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
Հոդված 24
Երեխայի իրավունքներԵրեխաները պետք է ունենան այնպիսի պաշտպանության իրավունք, որն անհրաժեշտ է նրանց բարեկեցության համար: Նրանք ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը: Այդ կարծիքը հաշվի է առնվում այն հարցերով, որոնք առնչվում են նրանց՝ իրենց տարիքին և հասունությանը համապատասխան:Երեխաներին առնչվող բոլոր գործողություններում, որոնք կատարվում են պետական կամ մասնավոր հիմնարկների կողմից, առաջնային պետք է համարվեն երեխայի կարևորագույն շահերը:Յուրաքանչյուր երեխա պետք է իրավունք ունենա պարբերաբար անձնական հարաբերություններ և անմիջական կապ ունենալու երկու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է նրա շահերին:
...¦:
42. Եվրոպայի խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 2201/2003 հրահանգները` կապված ամուսնական հարցերին և ծնողների պատասխանատվության հարցերին առնչվող վճիռների կայացման, ճանաչման և կատարման հետ (որոնք հայտնի են, որպես §Brussels II bis Regulation¦, սահմանում են հետևյալը.
...
(12) Տվյալ հրահանգներում սահմանված ծնողական պատասխանատվության հարցերով արդարադատության իրականացման հիմքերը ձևավորված են երեխայի կարևորագույն շահերի լույսի ներքո, մասնավորապես՝ մտերմության չափանիշի հիման վրա: Դա նշանակում է, որ արդարադատություն իրականացնելիս անդամ պետություններում առաջնահերթ հաշվի է առնվում երեխայի մշտական բնակության վայրը, բացառությամբ՝ երեխայի բնակության վայրը փոխելու գործերի կամ ծնողական պատասխանատվություն կրողների միջև համապատասխան համաձայնությանը:
(13) Երեխայի շահերի վերաբերյալ հրահանգները բացառիկ դեպքերում, և որոշակի պայմաններում թույլ են տալիս, որպեսզի արդարադատություն իրականացնելիս դատարանն իրավունք ունենա փոխանցելու գործը մեկ այլ անդամ պետության դատարանի, եթե այս դատարանը կարող է առավել լավ քննել գործը: Այդուհանդերձ, այս դեպքում երկրորդ դատարանը չպետք է իրավունք ունենա փոխանցելու գործը մի երրորդ դատարանի:
...):
Համապատասխան լատվիական օրենսդրությունըՍահմանադրություն
43. Կոնվենցիայի համապատասխան դրույթների համաձայն՝
Հոդված 89
§Պետությունը պետք է ճանաչի և պաշտպանի մարդու հիմնարար իրավունքները՝ Սահմանադրությանը, օրենքներին և Լատվիայի կողմից վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան¦:
Հոդված 110
§Պետությունը պետք է պաշտպանի և օժանդակի ամուսնությանը՝ տղամարդու և կնոջ միությանը, ընտանիքին, ծնողների և երեխաների իրավունքներին: Պետությունը պետք է հատուկ օգնություն տրամադրի հաշմանդամ երեխաներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին կամ այն երեխաներին, ովքեր տուժել են բռնությունից¦:Լատվիայի քաղաքացիական դատավարության օրենսգիրք
44. Քննարկվող ժամանակահատվածում գործող Լատվիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 644-19-րդ բաժինը կարգավորում է հարցեր, որոնք վերաբերում են երեխաներին Լատվիայի սահմաններով անցկացնելու օրինականությանը: Այն նախատեսում է, որ դատարանները պետք է այս տեսակի հարցերի վերաբերյալ որոշում կայացնեն այն դատական նիստից հետո, որին ներկա են կողմերը և որին հրավիրված է Bāriņtiesa-ի ներկայացուցիչ:
Ավելին, դատարանները պետք է ճշտեն երեխայի կարծիքը, եթե վերջինս ի վիճակի է այն արտահայտել:
45. Որոշում կայացնելիս դատարանը կարող է իր նախաձեռնությամբ ձեռք բերել ցանկացած ապացույց: Այն կարող է կիրառել առավել պատշաճ դատավարական միջոցները և ամենաարագ մեթոդները փաստերը հաստատելիս, որպեսզի համապատասխան որոշումը կայացվի դիմումն ընդունելուց հետո վեց շաբաթվա ընթացքում:
46. Երբ դատարանը պարզում է, որ երեխան ապօրինաբար տեղահանվել է կամ պահվում է Լատվիայում, և երբ հետևյալ պայմաններից որևէ մեկն է առկա, դատարանը որոշում է կայացնում երեխային նրա բնակության վայր վերադարձնելու վերաբերյալ.
(1) Լատվիա երեխային ապօրինաբար տեղափոխելուց կամ նրան Լատվիայում ապօրինաբար պահելուց հետո ժամանակահատվածը չի գերազանցում մեկ տարին` սկսած այն օրվանից, երբ համապատասխան անձը կամ կառույցը բացահայտում է երեխայի որտեղ լինելը, կամ
(2) Երեխային ապօրինաբար Լատվիա տեղափոխելուն կամ Լատվիայում նրան ապօրինաբար պահելուն հետևող ժամանակահատվածը գերազանցում է մեկ տարին, սակայն երեխան չի հարմարվել Լատվիայի կյանքին:
47. Երբ դատարանը պարզում է, որ երեխան ապօրինաբար է տեղափոխվել Լատվիա կամ ապօրիանաբար է պահվում Լատվիայում, և երբ առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը, այն կարող է որոշել թույլ չտալ վերադարձնել երեխային իր բնակության վայր.
(1) մեկ տարուց ավելի է անցել այն օրվանից, երբ անձը կամ հաստատությունը բացահայտել են կամ գործնական հնարավորություն են ունեցել բացահայտելու երեխայի գտնվելու վայրը, սակայն այդ ընթացքում չեն դիմել համապատասխան հաստատություն՝ երեխային վերջինիս բնակության վայր վերադարձնելու համար,
(2) երեխան սովորել է Լատվիայի կյանքին, և նրա վերադարձը չի համապատասխանում նրա կարևորագույն շահերին:
48. Վերը նշված կետերը կիրառելի են այնքանով, որքանով դրանք համապատասխանում են Հաագայի Կոնվենցիային և Կարգավորումներին (Regulation (EC) no. 2201/2003 of the Council of the European Union):Ավստրալիայի միջպետական միավորման՝ 1975 թվականի Ընտանեկան օրենսգիրքը
49. 61B մասը ծնողական պատասխանատվությունը բնորոշում է որպես §պարտականություններ, իրավունքներ, պատասխանատվություն և իրավասություն, որոնք օրենքի ուժով ծնողներն ունեն երեխայի նկատմամբ¦:
50. 61 C մասը սահմանում է, որ մինչև 18 տարեկան երեխայի ծնողներից յուրաքանչյուրը, երեխայի համար կրում է պատասխանատվություն: Այն ենթակա է դատական կարգավորման:
51. 111B մասը նախատեսում է հետևյալը Հաագայի կոնվենցիայի իմաստով.
(a) երեխայի ծնողներից յուրաքանչյուրը պետք է դիտվի որպես երեխայի նկատմամբ խնամակալական իրավունքներ կրող, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողը չի կրում պատասխանտվություն երեխայի համար, քանի որ առկա է օրինական ուժ ունեցող դատական վճիռ այդ կապակցությամբ, կամ
(b) այդ ժամանակ օրինական ուժ ունեցող դատական վճռով անձը. (i) ում հետ երեխան ապրում է դաստիարակության որոշմամբ, կամ (ii) ով կրում է ծնողական պատասխանատվություն երեխայի նկատմամբ դաստիարակության որոշմամբ; պետք է դիտվի որպես խնամակալական իրավունքների կրող երեխայի նկատմամբ, կամ
(c) օրինական ուժ ունեցող դատական վճռով անձը, ով կրում է ծնողական պատասխանատվություն երեխայի նկատմամբ այս օրենքի կամ ավստրալիական այլ օրենքի ուժով և պատասխանատու է երեխայի առօրյա խնամքի, բարօրության և զարգացման համար, պետք է դիտվի որպես երեխայի նկատմամբ խնամակալական իրավունքներ կրող, կամ
(d) օրինական ուժ ունեցող դատական վճռով անձը` (i) ում հետ երեխան պետք է ժամանակ անցկացնի դաստիարակության որոշմամբ` կամ` (ii) որի հետ երեխան պետք է շփվի դաստիարակության որոշմամբ, պետք է դիտվի որպես երեխայի հետ շփվելու իրավունք ունեցող:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
52. Մեծ պալատում դիմողը բողոքել է, որ տուժել է լատվիական դատարանների կողմից կայացված որոշումների պատճառով, որոնցով վճռվել է իր դստերը Ավստրալիա վերադարձնել, որով խախտվել է իր՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված ընտանեկան կյանքի իրավունքը, համաձայն որի՝
§1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով¦:8-րդ հոդվածի կիրառելիությունը
53. Մեծ պալատը նկատում է, որ Կառավարությունը հստակ ցույց է տվել, որ իրենք չեն հերքում, որ լատվիական դատարանների կողմից կայացված որոշումներով որոնցով կարգադրվել է դիմողին վերադարձնել Ե.-ին Ավստրալիա, տեղի ունեցել նրա՝ ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին միջամտություն, որի պաշտպանությունն ամրագրված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով:
54. Դիմողի՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին միջամտությունը խախտում է 8-րդ հոդվածը, եթե դա համապատասխանում է տվյալ հոդվածի 2-րդ կետի դրույթներին: Այդպիսով, մնում է պարզել` արդյոք միջամտությունը եղել է §նախատեսված օրենքով¦, հետապնդել է մեկ կամ մի քանի օրինական նպատակ, ինչպես որ նշված է տվյալ կետում, և եղել է §անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում¦ այդ նպատակներին հասնելու համար:Արդյոք միջամտությունը եղել է արդարացվածՕրինական հիմքՊալատի վճիռը
55. Պալատը որոշել է, որ ներպետական օրենսդրության դրույթները և Հաագայի կոնվենցիան բավականաչափ հստակ մատնանշում են, որ գնահատելիս` արդյոք տեղահանումը եղել է ապօրինի Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով, լատվիական դատարանները ստիպված են եղել պարզել` արդյոք դա տեղի է ունեցել խնամակալական իրավունքների խախտմամբ, որոնք ամրագրված են ավստրալիական օրենսդրությամբ, քանի որ Ավստրալիան է եղել այն պետությունը, որտեղ երեխան ունեցել է մշտական բնակության վայր մինչև այնտեղից տեղահանվելը: Չնայած նշվել է, որ ավստրալիական իշխանությունները Թ.-ի ծնողական պատասխանատվության վերաբերյալ որոշում են կայացրել երեխայի տեղահանումից հետո, նշվում է նաև, որ պարզապես հաստատված է, բայց ոչ սահմանված, որ դիմողը և Թ.-ն կրել են համատեղ ծնողական պատասխանատվություն նրա ծնվելուց ի վեր` Ավստրալիայի ընտանեկան օրենսգրքի ուժով: Ապա Պալատը նշում է, որ դիմողը հնարավորություն չի ունեցել մասնակցելու Ավստրալիայում իրականացվող դատական քննությանը, որը հանգեցրել է վերը նշված որոշման կայացմանը, կամ ներկայացնելու բողոք այդ որոշման դեմ, և, վերջապես՝ ներպետական դատարանների առջև վիճարկելու համապատասխան ապացույցները, որոնք ներակայացվել են ցույց տալու, որ Թ.-ն է հանդիսանում երեխայի հայրը: Պալատը գտնում է, որ լատվիական դատարանների՝ 2008 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը, որով վճռվել է երեխային Ավստրալիա վերադարձնելու հարցը, և որն օրինական ուժի մեջ է մտել 2009 թվականի հունվարի 26-ին, համապատասխանել է օրենքին՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով:Կողմերի դիտարկումներըԴիմող
56. Պալատում դիմողը նշել է, որ ներպետական դատարանները չեն ունեցել որևէ հիմք Հաագայի կոնվենցիայի դրույթների կիրառման համար, քանի որ Լատվիա մեկնելու ժամանակ ինքը պահել է իր դստերը որպես միայնակ մայր: Նա չի ներկայացրել Պալատին որևէ փաստարկ այդ կապակցությամբ:Կառավարություն
57. Կառավարությունը գտել է, որ միջամտությունը անկասկած, եղել է §նախատեսված օրենքով¦, քանի որ հիմնված է եղել Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական ասպեկտների մասին Հաագայի կոնվենցիայի վրա:Դատարանի գնահատականը
58. Դատարանի նախադեպային որոշումների համաձայն՝ §օրենքով նախատեսված¦ արտահայտությունը ոչ միայն պահանջում է, որպեսզի վիճարկվող միջոցը լինի հիմնված ներպետական օրենսդրության վրա, այլ նաև հղում է կատարում քննարկվող օրենքի որակին՝ պահանջելով, որպեսզի այն տվյալ անձի համար պարզ լինի և կանխատեսելի իր հետևանքների առումով (տես՝ among many other authorities, Amann v. Switzerland [GC], no. 27798/95, § 50, ECHR 2000‑II; Slivenko v. Latvia [GC], no. 48321/99, § 100, ECHR 2003‑X; and Kurić and Others v. Slovenia [GC], no. 26828/06, § 341, ECHR 2012-...):
59. Դատարանը նկատում է, որ երեխային Ավստրալիա վերադարձնելու մասին որոշումը կայացվել է Ռիգայի տարածքային դատարանի կողմից Հաագայի՝ 1980 թվականի կոնվենցիայի հիման վրա, որն ստորագրվել է և վավերացվել Լատվիայի կողմից 1982 թվականին: Ավելին, Լատվիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 644-րդ մասը, որն առնչվում է դեպքերին, երբ տեղի է ունենում երեխաների ապօրինի տեղափոխում Լատվիայի սահմանով, դարձնում է դրա կիրառումը պայմանական Հաագայի կոնվենցիայի Բրյուսելյան II bis ցուցումների և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիման վրա:
60. Դիմողն առարկել է, որ Ավստրալիայից մեկնելու ժամանակ նա միայնակ է կրել ծնողական պատասխանատվությունն իր դստեր համար:
61. Այդուհանդերձ, Դատարանը նշում է, որ այդ հարցը հստակորեն քննվել է լատվիական դատարանների կողմից, որոնք քննության են առել երեխային վերադարձնելու մաիսն դիմումը: Այդ դատարանները, չնայած նշել են, որ ոչ կարող են մեկնաբանել, ոչ էլ փոխել Ավստրալիայի Ընտանեկան դատարանի՝ 2008 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը, կիրառել են այն, որով հաստատվել է Թ.-ի հայրությունը և համատեղ ծնողական պատասխանատվության առկայությունը երեխայի նկատմամբ` վերջինիս ծնվելու պահից: Հետևաբար, թե Ռիգայի տարածքային դատարանը և թե շրջանային դատարանը գտել են, որ Թ.-ի դիմումն այդ հարցով համապատասխանել է Հաագայի կոնվենցիային:
62. Ավելին, Դատարանը գտնում է, որ ինքը չպետք է որոշի` արդյոք երեխայի միջազգային տեղահանումը եղել է §ապօրինի¦, թե՝ ոչ Հաագայի կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով: Իրոք, Դատարանի գործառույթը չէ զբաղվել փաստին կամ իրավունքին առնչվող սխալներով, որոնք մի գուցե թույլ են տրվել ներպետական դատարանների կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք խախտում են Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները (տես՝ García Ruiz v. Spain [GC], no. 30544/96, § 28, ECHR 1999‑I): Ներպետական դատարանները պետք է լուծեն ներպետական օրենսդրության և ընդհանուր միջազգային իրավունքի ու միջազգային պայմանագրերի մեկնաբանության և կիրառման հարցերը (տես՝ Maumousseau and Washington v. France, no. 39388/05, § 79, 6 December 2007, and Neulinger and Shuruk, cited above, § 100): Տվյալ գործով դիմողը չկիրառելով իրեն հասանելի միջոցներն ավստրալիական որոշումները վիճարկելու համար, որոնցով հաստատվում էին Թ.-ի հայրությունը և երեխայի համար համատեղ ծնողական պատասխանատվությունը, որը Հաագայի կոնվենցիայի կիրառման համար հանդիսանում է ուղղակի նախապայման, ցույց չի տվել նաև, որ իր համար անհնարին է եղել վիճարկել ավստրալիական որոշումները կամ ցույց տալ, թե ինչպես են ներպետական դատարանները մոլորվել այդ հարցում:
63. Եզրափակելով` Դատարանը գտնում է, որ վիճելի միջամտությունը տեղի է ունեցել օրենքին համապատասխան՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով:
Օրինական նպատակ
a. Պալատի վճիռը
64. Պալատը գտնում է, որ միջամտությունը նպատակ է հետապնդել պաշտպանելու Թ.-ի և երեխայի իրավունքները, ինչն օրինական նպատակ է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով:
b. Կողմերի փաստարկներըԴիմող
65. Դիմողը չի հայտնել որևէ կարծիք այս կապակցությամբ:
ii. Կառավարություն
66. Ըստ Կառավարության՝ միջամտությունը հետապնդել է օրինական նպատակ, մասնավորապես՝ պաշտպանելու Թ.-ի և նրա դստեր իրավունքները և ազատությունները:
c. Դատարանի գնահատականը
67. Մեծ պալատը կիսում է Պալատի կարծիքն առ այն, որ երեխային վերադարձնելու որոշումը հետապնդել է օրինական նպատակ՝ պաշտպանելու Թ.-ի և Ե.-ի իրավունքները և ազատությունները, ինչը, ավելին, չի վիճարկվել այդ քննությունների ընթացքում:Միջամտության անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում
Պալատի վճիռը
68. Պարզելով` արդյոք միջամտությունը եղել է §անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում¦՝ Պալատը գտնում է, որ չնայած իր խնդիրը չէր զբաղեցնելու ներպետական իշխանությունների տեղը 13(b) հոդվածի իմաստով մեծ ռիսկի առկայության գնահատման հարցում, ինքը պետք է գնահատեր` արդյոք դատարանների կողմից Հաագայի կոնվենցիայի կիրառումը համապատասխանել է 8-րդ հոդվածին, մասնավորապես՝ Դատարանի կողմից Neulinger and Shuruk գործով վճռում հաստատված սկզբունքների լույսի ներքո: Անդրադառնալով նախևառաջ հոգեբանի եզրակացությանը, որը ներկայացվել է առաջին ատյանի դատարանի վճռի կայացումից հետո` մոր խնդրանքով, Պալատը գտնում է, որ Շրջանային դատարանն այն մերժել է այն հիմքով, որ այն առնչվում է երեխայի խնամակալության հարցին, և որ վերջինս կպաշտպանվի ավստրալիական օրենսդրության համապատասխան: Պալատի կարծիքով, չնայած երեխայի տարիքի բերումով նրան հարցաքննելու անհրաժեշտություն չի առաջացել, այդուհանդերձ, շրջանային դատարանը, պարտավոր էր քննելու հոգեբանի եզրակացությունը և Bāriņtiesa գործով արված առարկությունները, ավելին, որևւէ հանգամանք չէր խանգարում դատարանին ստանալու հոգեբանի եզրակացությունն իր իսկ նախաձեռնությամբ:
69. Ապա Պալատը նշում է, որ դատարանները պետք է պարզեին, թե արդյոք առկա են եղել այլ բավարար երաշխիքներ համոզվելու համար, որ վերադարձը տեղի է ունեցել երեխայի համար հնարավոր լավագույն պայմաններում՝ մասնավորապես հաշվի առնելով նրա բարօրությունը Ավստրալիայում և դիմողի հնարավորությունը հետևելու դստերը և կապ պահպանելու նրա հետ:
70. Նկատելով, որ լատվիական դատարանների որոշումներն այս գործով հակասել են Հաագայի կոնվենցիայի ներքո այլ գործերով արտահայտված դիրքորոշումներին (տես՝ Šneersone and Kampanella, no. 14737/09, § 94, 12 July 2011) և մերժելով Կառավարության փաստարկն առ այն, թե դիմողը հրաժարվել է համագործակցել, և մատնանշելով այն տրավմատիկ ձևը, որով կատարվել է որոշումը, Պալատը եզրակացրել է, որ լատվիական դատարանների մոտեցման մեջ բացակայել է ողջ ընտանեկան դրության և մի շարք գործոնների սպառիչ քննությունը, որը և դարձրել է միջամտություն 8-րդ հոդվածին ոչ համապատասխան:Կողմերի փաստարկները
Դիմող
71. Դիմողը Պալատի որոշումը դիտել է որպես օրինակելի որոշում ներպետական իշխանությունների կողմից երեխայի կարևորագույն շահերը պարզելու հարցում: Նա նշել է, որ չնայած Կառավարությունն ափսոսանք է հայտնել այն առումով, որ Մեծ պալատը չի ունեցել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը գործի նյութերից, որոնք քննվել էին ներպետական դատարանների կողմից, նրանք, այնուամենայնիվ, պարտավոր էր ներկայացնել այդ փաստաթղթերը: Նա առարկել է, որ երեխայի կարևորագույն շահերը չեն եղել ներպետական մարմինների գլխավոր նպատակը, գտել է, որ հոգեբանի եզրակացությունն է միայն եղել երեխայի կարևորագույն շահերը գնահատելու մեթոդը: Այնուամենայնիվ, այս գործով ներպետական դատարանները հրաժարվել են հետազոտել իր կողմից ներկայացված հոգեբանի եզրակացությունը՝ այդպիսով խախտելով Երեխայի իրավունքների միջազգային կոնվենցիայի 12-րդ հոդվածը (երեխայի կարծիքն անձամբ նրա կողմից կամ պատշաճ մարմնի ներկայացուցչի միջոցով լսելը): Նա ընդգծել է, որ §կարևորագույն շահերը¦ գնահատելիս սովորաբար հաշվի են առնվում երեխային առնչվող հանգամանքների հետ կապված մի շարք գործոններ և երեխայի խնամքով զբաղվող անձանց առնչվող հանգամանքները՝ հաշվի առնելով երեխայի անվտանգության և բարօրության աստիճանը:
72. Դիմողը հավելել է, որ դիմելով Դատարանին` իր հիմնական նպատակն է եղել վիճարկել ներպետական դատարանների դիրքորոշումը մի շարք գործերով՝ կապված Հաագայի 1980 թվականի կոնվենցիայի հետ, և ցույց տալ երեխայի կարևորագույն շահերն ապահովելու անհրաժեշտությունը:Կառավարություն
73. Կառավարությունը նկատել է, որ Դատարանը ներպետական իշխանությունների վրա դրել է մի շարք պարտականություններ, մասնավորապես՝ պարտավորեցրել է նրանց ապահովել ծնողների ներգրավվածությունը որոշումներ կայացնելու գործընթացում` այն չափով, որը բավարար է նրանց շահերը պաշտպանելու համար (Caras, cited above, § 41), բացառելով երեխայի համար որևէ վտանգ կամ կողմնակալություն շահագրգիռ կողմի նկատմամբ, ինչպես նախատեսված է Հաագայի կոնվենցիայի 7-րդ հոդվածով (ibid., § 34, and Ignaccolo-Zenide v. Romania, no. 31679/96, § 99, 25 January 2000), ապահովելով առևանգված երեխային վերադարձնելու հետ կապված անհապաղ քննության նախաձեռնումը՝ ներառյալ կայացված որոշումների կատարումը (Carlson v. Switzerland, no. 49492/06, § 69, 6 November 2008), ինչպես նաև ապահովելով ծնողին պահանջվող փոխհատուցումն այն դեպքում, երբ խախտվում է Հաագայի կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված վեցշաբաթյա ժամկետը (ibid., § 55):
74. Այն նշել է, որ այս սկզբունքները պետք է կիրառվեն այնպես, որպեսզի առավելագույնս ապահովվի հավասարակշռություն յուրաքանչյուր ծնողի և երեխայի շահերի միջև: Այնուամենայնիվ, այն նկատել է, որ ներպետական մարմինների համար բարդություններ են առաջանում, երբ գործ են ունենում երեխայի միջազգային առևանգման հետ, ինչը ոչ միշտ է թույլ տալիս լավագույնս ապահովել բոլոր կողմերի շահերի պաշտպանությունը, հատկապես՝ երեխայինը, քանի որ յուրաքանչյուր կողմ ունի տարբեր, եթե ոչ հակասական, դիրքորոշում: Ապա այն պնդել է, որ պետք է հստակ տարբերակել երեխային վերադարձնելու հետ կապված գործի վարույթը նրա նկատմամբ խնամակալություն սահմանելու հետ կապված վարույթից:
75. Կառավարությունը գտել է, որ ներպետական մարմիններն ունեցել են հայեցողության շրջանակ, երբ կիրառել են այդ սկզբունքները` ելնելով յուրաքանչյուր գործի հանգամանքներից: Դատարանի խնդիրն էր ոչ թե ներպետական քննության յուրաքանչյուր մանրամասնի հետազոտումը, այլ վերանայումը, թե արդյոք որոշում կայացնելու գործընթացն ընդհանուր առմամբ թույլ է տվել համապատասխան անձանց ունենալու իրենց շահերի անհրաժեշտ պաշտպանություն (Diamante and Pelliccioni v. San Marino, no. 32250/08, § 187, 27 September 2011), since the Court was not a court of fourth instance. Consequently, it could only be otherwise if the shortcomings observed had been decisive for the outcome of the case (Broka v. Latvia, no. 70926/01, §§ 25-26, 28 June 2007):
76. Տվյալ գործով այն այն կարծիքին է, որ ներպետական իշխանությունները առաջնորդվել են վերը նշված սկզբունքներով և կատարել են սպառիչ քննություն՝ կապված ընտանեկան դրության և մի շարք գործոնների հետ (Neulinger and Shuruk, cited above, § 139), սակայն ընտանեկան դրության քննությունը գործի բերումով տարբերվել է՝ կապված prima facie մտահոգությունների առկայության կամ բացակայության, կամ առնվազն հիմնավոր կասկածների հետ: Ավելին, 13(b) կետում նշված ռիսկը եղել է §մեծ¦ այն փաստի հետ կապված, որ երեխայի կարևորագույն շահերը պահանջել են հրատապ քննություն:
77. Կառավարությունը նշել է, որ 2008 թվականի սեպտեմբերի 15-ին լատվիական իշխանություններին ավստրալիական իշխանությունների կողմից ուղղված խնդրանքը հիմնավորել է, որ Թ.-ն ունեցել է համատեղ ծնողական իրավունքներ երեխայի նկատմամբ՝ հակառակ դիմողի հայտարարությունների, թե 2008 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը նրա համար այդպիսի իրավունք չի սահմանել, այլ հաստատել է դրա առկայությունը Ավստրալիայից նրա դստեր մեկնելու պահին: Թե ավստրալիական և թե լատվիական դատարանները հաստատել են, որ Թ.-ն գործնականում իրականացրել է իր ծնողական պարտականությունները, որ առկա են եղել բավարար հիմքեր ենթադրելու, որ Թ.-ն եղել է երեխայի կենսաբանական հայրը, և որ դիմողը, իր հերթին, իշխանություններին կեղծ տեղեկություններ է հայտնել առավելություն ձեռք բերելու նպատակով:
78. Այն նշել է, որ հոգեբանի եզրակացությունը տրվել է դիմողի մասնավոր խնդրանքի հիման վրա, և որ Bāriņtiesa-ն չի եղել դատական մարմին: Չնայած որ դատարանները չեն ընդունել Bāriņtiesa-ի հոգեբանական եզրակացությունը և դիտարկումները, նրանք քննել են ընտանեկան դրությունն առկա նյութերի հիման վրա, ինչը եղել է նրանց իրավասության անխզելի մասը, և այդ առումով Դատարանի նախադեպերը որևէ կասկածի տեղիք չեն տալիս: Լատվիական դատարանները գտել են, որ Ավստրալիայից դիմողի` դստեր հետ հեռանալը պատճառաբանվել է բացառապես Թ.-ի հետ նրա անձնական անհամաձայնությամբ, և որ առկա չի եղել երեխայի նկատմամբ վտանգի որևէ ակնհայտ ռիսկ վերադառնալու դեպքում: Հետևաբար, լատվիական իշխանությունները Հաագայի կոնվենցիան չեն կիրառել մեխանիկորեն կամ ինքնաբերաբար՝ անտեսելով կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված սկզբունքները:
79. Կառավարությունն ընդգծել է, որ §կողմերի փոխըմբռնումը և համագործակցությունը կարևորագույն տարրեր են¦ գործի մասնավոր հանգամանքները գնահատելիս (Maumousseau and Washington v. France, cited above, § 83, and Neulinger and Shuruk, cited above, § 140): Նրանք գտել են, որ, այդուհանդերձ, դիմողը չի համագործակցել ավստրալիական և լատվիական իշխանությունների հետ՝ անտեսելով ավստրալիական դատարանում քննությանը մասնակցելու ծանուցումները, թույլ չտալով Bāriņtiesa-ի ներկայացուցիչներին գնահատել նրա և երեխայի կենսապայմանները Լատվիայում` խոչընդոտելով Թ.-ի և նրա դստեր հարաբերություններին և ծայրահեղ ագրեսիվ վարքագիծ դրսևորելով Թ.-ի նկատմամբ քննության ընթացքում:
80. Այն նաև գտել է, որ դատարանները իրավացիորեն մերժել են երեխայի հարցաքննումը նրա նոր բնակության վայրի վերաբերյալ, քանի որ նա ընդամենը մի քանի ամիս է ապրել Լատվիայում:
81. Նրանք նկատել են, որ դատարանները վճռել են երեխային ոչ թե հորը, այլ Ավստրալիա վերադարձնել` այդպիսով հստակ տարբերակելով երեխայի վերադարձման և նրա նկատմամբ խնամակալության հարցերը. տվյալ մոտեցումը հաստատվել է Դատարանի կողմից (M. R. and L. R. v. Estonia (dec.), no. 13420/12, §§ 47-48, 15 May 2012, and Tarkhova v. Ukraine (dec.), no. 8984/11, 6 September 2011): Ցանկացած դեպքում Թ.-ի ֆինանսական դրությունը չի եղել այնպիսին, որ նա չկարողանար հոգ տանել երեխայի մասին:
82. Կառավարությունն ընդգծել է, որ անհրաժեշտ է տարբերել դիմողի և երեխայի հարաբերությունները և վերադարձի դեպքում այդ հարաբերությունների թուլացման վտանգը Հաագայի կոնվենցիայի 13(b) հոդվածով նախատեսված` երեխայի հիմնարար շահերին սպառնացող ռիսկից: Որպես Ավստրալիայի քաղաքացի դիմողը չէր ունենա անհաղթահարելի դժվարություններ, եթե վերադառնար Ավստրալիա, քանի որ նա ուներ բոլոր հիմնարար իրավունքները` ի տարբերություն Neulinger and Shuruk (cited above) գործով դիմողների: Տվյալ գործով թե երեխան և թե նրա մայրն Ավստրալիայի քաղաքացիներ են, ավելին, մայրն աշխատանք ուներ խանութում. նա աշխատանք էր գտել վերադառնալուն պես և կարող էր օգտվել սոցիալական նպաստներից: Բացակայել են ընտանեկան բռնության պատմությունը, Թ.-ի կողմից բռնության մասին որևէ ապացույց, մինչդեռ դիմողը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ Թ.-ի նկատմամբ և հրաժարվել է համագործակցել: Վերջապես, Կառավարությունը Դատարանի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ իրենք չեն կարող պատասխանատվություն կրել ավստրալիական իշխանությունների կողմից կայացված որոշումների համար (այն հղում է կատարել Մ.Ռ. և Ռ.-ի գործին):Երրորդ կողմի միջամտությունը
Ֆինլանդիայի կառավարություն
83. Կառավարությունը նկատել է, որ 1980 թվականի Հաագայի կոնվենցիան հիմնված էր երեխայի կարևորագույն շահերի ապահովման անհրաժեշտության վրա և նպատակ է հետապնդել պաշտպանելու երեխային առևանգման վնասակար հետևանքներից, մինչդեռ սահմանել է նաև վերադարձը մերժելու մի շարք հիմքեր: Այն նշել է, որ Բրյուսելի II bis նորմերի 11-րդ հոդվածը, որը կիրառելի է եղել Եվրոպական միության շրջանակներում, առավել սահմանափակել է երեխայի վերադարձի բացառությունները և արտացոլել է ԵՄ անդամ պետությունների տեսակետն առ այն, որ Հաագայի կոնվենցիայի արդյունավետությունը ծառայել է հօգուտ երեխաների և ընտանիքների կարևորագույն շահերի: Ապա այն հղում է կատարել Երեխայի իրավունքների մասին Միացյալ ազգերի կոնվենցիային:
84. Անդրադառնալով տվյալ գործին՝ այն գտել է, մասնավորապես, որ երեխային վերադարձնելու մասին որոշում կայացնող ներպետական դատարանների պարտավորությունը` §իրականացնել ընտանեկան դրության սպառիչ քննություն¦, ինչպես որ պահանջել է Պալատն իր վճռում, հակասել է Հաագայի կոնվենցիային, որում նշված է, որ երեխայի խնամակալության և բնակության վայրի հարցերը երեխայի մշտական վայրի դատարանների իրավասության ներքո ծագող և լուծելիք հարցեր են:
85. Ավելին, այն գտել է, որ ներպետական դատարաններն ավելի լավ կարող են գնահատել երեխայի կարևորագույն շահերը. Դատարանը չպետք է զբաղեցնի նրանց տեղը, այլ պետք է պարզապես ստուգի` արդյոք բավարարվել են 8-րդ հոդվածի պահանջները: Նման սպառիչ քննություն պահանջելը կարող է ի վերջո վերացնել վերադարձնելու գործընթացի և խնամակալության հարցերի միջև եղած, սահմանը որը կխախտի Հաագայի կոնվենցիայի իմաստը: Այն ընդգծել է, որ վերջինիս տեքստը 12-րդ, 13-րդ և 20-րդ հոդվածներում նախատեսել է երեխային վերադարձնելու բացառություններ:
86. Հաշվի առնելով հոգեբանական եզրակացությունը, որին ներպետական դատարանները, ըստ Պալատի, բավարար ուշադրություն, չեն դարձրել Կառավարությունը նկատել է, որ այն ներկայացվել է մոր կողմից` ցույց տալու համար երեխային վերադարձնելու դեպքում մեծ վտանգի առկայության ռիսկի հնարավորությունը Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո: Համարելով այդ հայտարարություններն անհիմն՝ վերաքննիչ դատարանը մերժել է դրանք Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի նեքրո՝ Հաագայի կոնվենցիայով թույլատրելի հայեցողության շրջանակի և Կոնվենցիայով հետապնդվող նպատակների սահմաններում, ինչպես նաև հղում կատարելով դատավորներ Մյուերի և Լոպեզ Գուերայի տարբերվող կարծիքներին, որոնք կցվել են Պալատի վճռին. Ֆինլանդիայի կառավարությունն այն կարծիքին է, որ տվյալ գործով տեղի չի ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:Չեխիայի Հանրապետության կառավարություն
87. Կառավարությունը գտել է, որ Պալատի սպասվող որոշումը մեծագույն կարևորություն կունենա ոչ միայն Պատասխանող պետության և Կոնվենցիայի համակարգի համար, այլ նաև Հաագայի կոնվենցիայի և Եվրոպայի մայրցամաքից դուրս պետությունների համար: Նրանք գտել են, որ Հաագայի կոնվենցիան նախատեսել է պատշաճ ընթացակարգ՝ հաշվի առնելով առևանգման այն լուրջ հետևանքները, որոնք կարող են առաջ գալ երեխայի և առևանգման դեմ բողոքող ծնողի համար: Առևանգման վնասակար հետևանքները բացառելու համար պահանջվում են արագընթաց քննություն և պատշաճ վերադարձ, Հաագայի կոնվենցիան հիմնված է այն կանխավարկածի վրա, որ նախկին վիճակի վերականգնումը, որն առկա է եղել մինչ ապօրինի տեղահանումը, եղել է լավագույն մեկնարկը քննարկվող իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: Այն նաև հղում է կատարել Բրյուսելի II bis նորմերին, որոնք կիրառելի են Եվրոպական միության շրջանակներում:
88. Ապա Կառավարությունը նշել է, որ Հաագայի կոնվենցիան աներկբա խնամակալության հարցերը թողել է երեխայի մշտական բնակության վայրի դատարանների հայեցողությանը, և որ երեխային վերադարձնելը մերժելը նախատեսված է եղել երեխային սպառնացող լուրջ վտանգի դեպքերի համար: Կառավարությունը գտել է, որ Դատարանի նախադեպերն այս ոլորտում խեղում են լրացուցիչ բնույթի սկզբունքը և հակադրվում են Հաագայի կոնվենցիայով հետապնդվող շահերին: §Ընտանեկան դրության սպառիչ քննությունը¦ ինքնին հանգեցրել է խնամակալության հարցի քննությանը, և այդպիսով՝ քննության դանդաղեցմանը, չնայած որ ժամանակ անցնելը կարող էր էական դեր կատարել, երբ երեխան խոսք ունենար քննության ընթացքում: Եվ վերջապես, հիմնական արդարությունն այն է, որ առևանգող ծնողը, ով պետք է կարճ ժամանակում ապացուցի երեխային վերադարձնելու դեպքում նրան սպառնացող մեծ վտանգի առկայությունը, զրկվում է դատավարական նախապատվության իրավունքից, այլ միայն ունենում է իր նախընտրությամբ այս կամ այն երկրի դատարաններին դիմելու իրավունք՝ խնամակալության հարցերը լուծելու համար:
89. Չեխիայի Հանրապետության կառավարությունը նշել է, մասնավորապես, որ առկա է հակասություն Հաագայի կոնվենցիայով նախատեսված արագության պահանջի և Դատարանի վերջին նախադեպերով սահմանված ապացուցման բարձր չափանիշի միջև: Երեխայի կարևորագույն շահերի գնահատումն էապես տարբերվում է` կախված այն հանգամանքից, թե արդյոք դրանք ապահովվել են այն երկրի դատարանի կողմից քննության ընթացքում, ուր երեխան տարվել է, կամ արդյոք այն տեղի է ունեցել երեխայի մշտական բնակության վայրի մեկ այլ դատարանի կողմից խնամակալության քննության համատեքստում: Ինչ վերաբերում է այն պետություններին, որոնք թե Կոնվենցիայի, և թե Հաագայի կոնվենցիայի անդամ են, ապա նրանցից պահանջվում է իրականացնել այս երկու կոնվենցիաներով ամրագրված, իրենց պարտականությունները և այն պահանջել է այնպիսի մեկնաբանություններ և կիրառում, որոնք կամոզեն, որ Բրուսելի II bis նորմերն ավելի խիստ են, քան Հաագայի կոնվենցիայինը: Մասնավոր միջազգային իրավունքի Հաագայի կոնֆերանսի մշտական բյուրոյի կողմից ստեղծված տվյալների բազան (INCADAT) ցույց է տվել, որ ներպետական դատարանները հակված են եղել խստագույնս կատարելու Հաագայի կոնվենցիան՝ դրա նպատակներին համապատասխան: Չեխիայի Հանրապետության կառավարությունը, վկայակոչելով լրացուցիչ լինելու սկզբունքը, կոչ է արել Մեծ պալատին վերացնել Պալատի վճիռը և սահմանափակումներ մտցնել երեխայի վերադարձի խնդիրը քննող դատարանների կողմից ընտանեկան դրության քննության հարցում:
Երեխայի միջազգային առևանգման վերամիավորված կենտրոնը (§Reunite¦)
90. Reunite-ը նշել է, որ Հաագայի կոնվենցիան ստեղծվել է այն երեխաների պաշտպանության համար, որոնց ապօրինաբար անցկացրել են սահմանից՝ այն հիմքով, որ, որոշակի բացառություններով, երեխայի պատշաճ վերադարձը բխում է նրա շահերից: Reunite-ը լիովին ընդունում է Դատարանի կողմից Հաագայի կոնվենցիայի նպատակների վերաբերյալ իր վճիռներում ներակայացված հայեցակարգը (կետ 69): Այն, մասնավորապես, նկատել է, որ Հաագայի կոնվենցիան բավականին հաջող կոնվենցիա է երեխաների միջազգային առևանգումների դեմ պայքարում, որի նպատակը ոչ թե մեծահասակների, այլ երեխաների պաշտպանությունն է: Այն նախատեսում է երեխայի պատշաճ վերադարձման մի շարք սահմանափակ բացառություններ՝ երեխայի բարեկեցության հարցի լուծումը թողնելով երեխայի մշտական բնակության վայրի դատարանի իրավասությանը: Վերջինս, այդպիսով, ունի խնդիր իրականացնելու իրադրության սպառիչ քննություն՝ ելնելով երեխայի շահերից, ի տարբերություն այն պետության դատարանների, ուր երեխան տարվել է, որոնք վերադարձի պահանջները քննելիս պետք է կայացնեն որոշում այն քննությունից հետո, որը սահմանափակված է Հաագայի կոնվենցիայով նախատեսված շրջանակներով:
91. Նկատելով հանդերձ, որ Դատարանն իր նախադեպերում նշել է մի շարք կարևոր գործոններ Հաագայի կոնվենցիայի պատշաճ կիրառման համար, Reunite-ը գտել է, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ դատարաններից պահանջվել է իրականացնել առավելաչափ լրիվ քննություն` երեխայի վերադարձի բացառությունները հաստատելիս: Այդպիսով, այն կոչ է արել Մեծ պալատին հստակեցնել ընտանեկան դրության սպառիչ քննության հարցը` Հաագայի կոնվենցիայի համատեքստում, և հստակեցնել, որ այն առնչվել է միայն վերադարձի` Կոնվենցիային համապատասխանությանը, և չի վկայակոչել երեխայի մշտական բնակության վայրի դատարանների` հարցը լուծելու բացառիկ իրավասությունը:Դատարանի գնահատականըԸնդհանուր սկզբունքներ
92. Դատարանը տեղին է համարում կրկնել նախևառաջ որոշակի սկզբունքր, որոնցով պետք է առաջնորդվի գործը քննելիս, և որոնց վրա ուշադրություն է դարձվել վերջերս կայացված Նադան ընդդեմ Շվեյցարիայի գործով (([GC], no. 10593/08, § 167, 12 September 2012, ECHR 2012-...): Այսպես`
§168. Համաձայն հաստատված նախադեպերի՝ Պայմանավորվող կողմը Կոնվենցիայի 1-ին հոդվածի ներքո պատասխանատվություն է կրում իր մարմինների բոլոր գործողությունների և բացթողումների համար, անկախ նրանից, թե արդյոք, գործողությունը կամ բացթողումը եղել են ներպետական օրենսդրության հետևանքով, թե միջազգային իրավական պարտականությունների կատարման անհրաժեշտությամբ: 1-ին հոդվածը չի նախատեսում որևէ տարբերություն համապատասխան միջոցի տեսակի կամ կանոնի միջև և չի բացառում Պայմանավորվող կողմի՝ Կոնվենցիայի ներքո նախատեսված քննության պարտականության որևէ տարր: (տես, Bosphorus Hava Yolları Turizm ve Ticaret Anonim Şirketi, cited above, § 153, and United Communist Party of Turkey and Others v. Turkey, 30 January 1998, § 29, Reports 1998-I): Պայմանագրի պարտականությունները ստանձնվել են Պետության կողմից Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ի վեր, որով էլ առաջանում է պետության պատասխանատվությունը Կոնվենցիայի ներքո (տես՝ Al Saadoon and Mufdhi v. the United Kingdom, no. 61498/08, § 128, ECHR 2010, and Bosphorus Hava Yolları Turizm ve Ticaret Anonim Şirketi, cited above, § 154, and the cases cited therein):
169. Ավելին, Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիան չի կարող մեկնաբանվել մեկուսի, այլ պետք է մեկնաբանվի միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների հետ համատեղ: Ինչպես նախատեսված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի 1969 թվակաի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 3(c) կետով, >, մասնավորապես՝ մարդու իարվունքների միջազգային պաշտպանության կանոններին (տես, օրինակ՝ Neulinger and Shuruk v. Switzerland [GC], no. 41615/07, § 131, ECHR 2010; Al Adsani v. the United Kingdom [GC], no. 35763/97, § 55, ECHR 2001-XI; and Golder v. the United Kingdom, 21 February 1975, § 29, Series A no. 18):
170. Նոր միջազգային պարտականություններ նախատեսելիս պետությունները պարտավորվում են չնահանջելու իրենց նախորդ պարտականություններից: Երբ կիրառվում են մի շարք ակնհայտորեն միմյանց հակասող պայմանագրեր միջազգային նախադեպերը և ակադեմիական կարծիքը փորձում են ձևավորել դրանք այնպես, որպեսզի համաձայնեցվեն դրանց արդյունքները և հնարավոր լինի խուսափել դրանց միջևբ որևէ հակասությունից: Երկու միմյանցից տարբերվող պարտականություններ, այդ պատճառով, պետք է հնարավորինս համաձայնեցվեն, որպեսզի դրանք արդյունքները լիովին համապատասխանեն առկա օրենքներին (տես, to this effect, Al-Saadoon and Mufdhi, cited above, § 126; Al-Adsani, cited above, § 55; and the Banković decision, cited above, §§ 55-57; see also the references cited in the ILC study group’s report entitled “Fragmentation of international law: difficulties arising from the diversification and expansion of international law”...)¦:
93. Ինչ վերաբերում է հատկապես Կոնվենցիայի և 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական ասպեկտեների մասին Հաագային կոնվենցիայի միջև հարաբերակցությանը, Դատարանը կրկնում է, որ երեխայի միջազգային առևանգման մասին ոլորտում Պայմանավորվող պետությունների վրա 8-րդ հոդվածով դրվող պարտականությունները պետք է մեկնաբանվեն Հաագայի կոնվենցիայի (տես՝ see Ignaccolo-Zenide, cited above, § 95; Iglesias Gil and A.U.I. v. Spain, no. 56673/00, § 51, ECHR 2003‑V; and Maumousseau and Washington, cited above, § 60), ինչպես նաև 1989 թվականի նոյեմբերի 20-ի՝ Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի պահանջների լույսի ներքո (տես՝ Maire, cited above, § 72; Maumousseau and Washington, cited above; and Neulinger and Shuruk, cited above, § 132), ինչպես նաև միջազգային իրավունքի համապատասխան կանոնների և սկզբունքների լույսի ներքո, որոնք կիրառելի են Պայմանավորվող կողմերի միջև հարաբերություններում (տես՝ see Demir and Baykara v. Turkey [GC), no. 34503/97, § 67, ECHR 2008-...):
94. Այս մոտեցումն առաջ է բերում միջազգային պայմանագրերի միասնական և համաձայնեցված կիրառում, հատակպես այս գործով՝ Կոնվենցիայի և Հաագայի կոնվենցիայի նման կիրառում՝ հաշվի առնելով դրա նպատակ և ծավալը, կապված երեխաների և ծնողների իրավունքների պաշտպանության հետ: Միջազգային դրույթների նման դիտարկումը չպետք է հանգեցնի տարբեր պայմանագրերի միջև հակասության կամ հակադրման, քանի որ Դատարանը կարող է իրականացնել իր խնդիրները լիարժեք, մասնավորապես՝ §ապահովել Բարձր պայմանավորվող կողմերի ներգրավվածության նկատմամբ հսկողություն (տես՝ Loizidou v. Turkey (Preliminary Objections), 23 March 1995, § 93, Series A no. 310) մեկնաբանելով և կիրառելով Կոնվենցիայի դրույթներն այնպես, որ դրա երաշխիքները դառնան պրակտիկ և արդյունավետ (տես, մասնավորապես՝ Artico v. Italy, 13 May 1980, § 33, Series A no. 37, and Nada, cited above, § 182):
95. Գլխավոր հարցն է, թե արդյոք մրցող շահերի միջև ապահովված է անհրաժեշտ արդարացի հավասարակշռությունը (երեխայի, երկու ծնողների և հասարակական կարգի) նման գործերով պետությունների հայեցողության շրջանակներում (տես՝ Maumousseau and Washington, cited above, § 62)՝ հաշվի առնելով, այնուամենայնիվ, այն, որ երեխայի լավագույն շահերը պետք է լինեն առաջնային, և որ կանխարգելման և շուտափույթ վերադարձման տարրերը համապատասխանեն §երեխայի կարևորագույն շահերին¦ (տես վերը՝ կետ 35):
96. Դատարանը կրկնում է, որ լայնածավալ համաձայնություն է առկա, ներառյալ միջազգային իրաունքում, ի պաշտպանություն այն գաղափարի, որ երեխաներին առնչվող բոլոր որոշումներում նրանց կարևորագույն շահերը պետք է լինեն գլխավորը (տես, վերը՝ կետեր 37-39):
97. Նույն փիլիսոփայությունը բնորոշ է Հաագայի կոնվենցիային, որը միավորում է այս շահերը նախկին վիճակի վերականգնման հետ, ապօրինի արտահանման դեպքում երեխային իր մշտական բնակության վայր անհապաղ վերադարձնելու մասին որոշմամբ՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով այն փաստը, որ չվերադարձնելը կարող է երբեմն արդարացված լինել օբյեկտիվ պատճառներով հատկապես մեծ ռիսկի առկայության դեպքում, երբ մտավախություն կա, որ երեխայի վերադարձը կարող է պատճառել երեխային ֆիզիկական կամ հոգեկան վնաս կամ այլ կերպ դնի նրան որևէ անընդունելի վիճակի մեջ (Article 13, first paragraph, (b)): Դատարանը, այնուհետև, նկատում է, որ Եվրոպական միությունը հակված է այդ նույն փիլիսոփայությանը միայն ԵՄ անդամ պետություններին ներգրավող համակարգի շրջանակներում և փոխադարձ վստահության սկզբունքի հիման վրա: Բրուսելի II bis Նորմերը, որոնց կանոնները երեխայի առևանգման առթիվ լրացնում են Հաագայի կոնվենցիայով արդեն իսկ նախատեսվածները, ինչպես նաև Նախաբանում հղում են կատարում երեխայի կարևորագույն շահերին (տես, վերը՝ կետ 42), մինչդեռ Հիմնարար իրավունքների բաժնի 24-րդ հոդվածի 2-րդ կետն ընդգծում է, որ երեխաներին առնչվող բոլոր գործողություններում երեխայի կարևորագույն շահերը պետք է լինեն առաջնային (տես վերը՝ կետ 41):
98. Այսպիսով, ոչ միայն անմիջապես Կոնվենցիայի 8-րդ հոդվածից, այլ նաև Հաագայի կոնվենցիայից բխում է, որ հաշվի առնելով երեխային իր մշտական բնակության վայր անմիջապես վերադարձնելու սկզբունքից հստակորեն նախատեսված բացառությունները, նման վերադարձը չի կարող իրականացնել ինանաբերաբար կամ մեխանիկորեն (տես՝ Maumousseau and Washington, cited above, § 72, and Neulinger and Shuruk, cited above, § 138):
99. Դատարանը կրկնում է, որՆեուլինգերի և Շուրուկի վճռում (կետ 140) այս առթիվ պետության վրա դրված պարտականություններն արդեն բնորոշված են Մաումուսոյի և Վաշինգտոնի գործով (կետ 83):
100. Երեխայի կարևորագույն շահերը համընկնում են հոր և մոր շահերի հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք անհրաժեշտաբար առկա են տարբեր գնահատման չափանիշներով, կապված երեխայի անձնական հատկանիշների, համապատասխան հանգամանքների և իրադրության հետ: Այդուհանդերձ, դրանք չեն կարող ընկալվել նույն կերպ, անկախ նրանից, թե արդյոք դատարանը քննում է երեխայի վերադարձը Հաագայի կոնվենցիային համապատասխան կամ կայացնելով որոշում խնամակալության կամ ծնողական իրավուքների որոշման հարցով: Վերջին քննությունը, ըստ էության, կապված չէ Հաագայի կոնվենցիայի նպատակի հետ (16-րդ, 17-րդ և 19-րդ հոդվածներ; տես նաև վերը՝ կետ 35):
101. Այսպիսով, Հաագայի կոնվենցիայի ներքո վերադարձներու պահանջի համատեքստում, որը համապատասխանաբար տարբերվում է խնամակալության գործընթացից, երեխայի կարևորագույն շահերի հիմնադրույթը պետք է գնահատվի Հաագայի կոնվենցիայով նախատեսված բացառությունների լույսի ներքո, որը վերաբերում է ժամանակի գործոնին (12-րդ հոդված), Կոնվենցիայի կիրառման պայմաններին (Հոդված 13 (a)) և §մեծ ռիսկի¦ առկայությունը (Հոդված 13 (b)), ինչպես նաև պահանջող պետության հիմնարար սկզբունքներին, որոնք առնչվում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը (Հոդված 20): Դա առաջին հերթին պահանջող պետության ազգային իշխանությունների խնդիրն է, որը, inter alia, ունի շահագրգիռ կողմերի հետ անմիջականորեն հարաբերակցվելու հնարավորություն: 8-րդ հոդվածի ներքո իրենց պարտականությունները կատարելիս ներպետական դատարաններն ունեն հայեցողության շրջանակ, որն այդուհանդերձ, մնում է որպես Եվրոպական վերահսկողության առարկա, երբ Դատարանը վերանայում է իրենց իրավասություններն իրականացնելիս այդ իշխանությունների որոշումները Կոնվենցիայի լուսի ներքո (տես՝ mutatis mutandis, Hokkanen v. Finland, 23 September 1994, § 55, Series A no. 299-A; and also Maumousseau and Washington, cited above, § 62, and Neulinger and Shuruk, cited above, § 141):
102. Հատկապես այս քննության շրջանակներում Դատարանը կրկնում է, որ չի առաջարկում փոխարինել ներպետական դատարանների գնահատականներն իր սեփական գնահատականով (տես, օրինակ՝ Eskinazi and Chelouche v. Turkey (dec.), no. 14600/05, ECHR 2005‑XIII (extracts); Maumousseau and Washington, cited above, and Neulinger and Shuruk, cited above, § 139):
103. Այս առթիվ Կառավարությունը, մասնավորապես, գտնում է, որ ընտանեկան ողջ դրությունը պետք է ուսումնասիրվի յուրաքանչյուր գործի հանգամանքներից ելնելով (տես վերը՝ կետ 75): Իրենց հերթին երրորդ կողմը գտել են, որ կամ §որ ընտանեկան ողջ դրության հրատապ ուսումնասիրության¦ պահանջը (Neulinger and Shuruk) հակասում է Հաագայի կոնվենցիային (տես վերը՝ կետեր 84 և 88) կամ խնդրել են Դատարանին պարզաբանել այս խնդիրը (տես վերը՝ կետ 91) և սահմանել ժամկետներ երեխային վերադարձնելու պահին որոշում կայացնող դատարանի կողմից ընտանեկան դրությունը պարզելու համար (տես վերը՝ կետ 89):
104. Այս տեսանկյունից, Դատարանը նկատում է, որ Մերծ պալատի վճիռը Նեուլինգերի և Շուքուրի գործով (կետ 139), որին առնչվում են մի շարք համապատասխան վճիռներ (տես, inter alia, Raban v. Romania, no. 25437/08, § 28, 26 October 2010; Šneersone and Kampanella, cited above, § 85; and, more recently, the decision in M.R. and L.R., cited above, § 37) կարող է ընկալվել և իրոք ընկալվել է՝ թե ներպետական դատարանները պարտավոր են եղել իրականացնելու ողջ ընտանեկան դրության և մի շարք գործոնների հրատապ քննությունը: Այդ ձևակերպումն արդեն իսկ կիրառվել է Պալատի վճռում Maumousseau and Washington – ի գործով (կետ 74), երբ ներպետական դատարանների կողմից փաստացիորեն իրականացվել է նման հրատապ քննություն:
105. Այս դիրքորոշման առթիվ Դատարանը գտնում է, որ տեղին է պարզաբանել, որ Neulinger and Shuruk – ի գործով իր վճռի 139-րդ կետում նշված իր հետևություններն ինքնին չեն հերքում ներպետական դատարանների կողմից Հաագայի կոնվենցիայի կիրառման որևէ սկզբունք:
106. Դատարանը գտնում է, որ Եվրոպական կոնվենցիայի և Հաագայի կոնվենցիայի (տես վորը՝ կետ 94) համատեղ մեկնաբանությունը կարող է ստացվել, եթե պահպանվեն հետևյալ երկու պահանջները: Նախևառաջ, գործոնները, որոնք կարող են հանգեցնել տվյալ կոնվենցիայի 12-րդ, 13-րդ և 20-րդ հոդվածում նշված երեխայի հրատապ վերադարձի պահանջից բացառության, մասնավորապես, երբ դրանք վկայակոչվում են քննության որևէ կողմի դրքորոշումներում, ապա դրանք պետք է հստակորեն հաշվի առնվեն համապատասխան դատարանի կողմից: Այդ դատարանը պետք է կայացնի բավականաչափ պատճառաբանված որոշում, որպեսզի Դատարանը կարողանա պարզել այդ հարցերի քննության արդյունավետությունը: Երկրորդ, այս գործոնները պետք է գնահատվեն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի լույսի ներքո (տես Neulinger and Shuruk, cited above, § 133):
107. Արդյունքում, Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը ներպետական մարմինների վրա այս առթիվ դնում է հատուկ դատավարական պարտականություններ. երեխային վերադարձնելու պահանջը քննելիս դատարանները պետք է միայն պարզեն երեխային վերադարձնելու դեպքում §մեծ ռիսկի¦ վիճելի հայտարարության հարցը, ինչպես նաև պետք է պարզեն հատուկ պատճառները տվյալ գործի հանգամանքների շրջանակում: Թե վերադարձնելու դեմ առարկությունները հաշվի անռլեուց հրաժարվելը Հաագայի կոնվենցիայի 12, 13 և 20-րդ հոդվածների ներքո, և թե նման առարկություններն անտեսելու անբավարար պատճառաբանությունները կհակասեն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաև՝ Հաագայի կոնվենցիայի նպատակին և բնույթին: Նման հայտարարությունները պատշաճ կերպով հաշվի առնելը ներպետական դատարանների կողմից ցույց է տվել, որ այն ոչ մեխանիկորեն և ոչ էլ ստերիոտիպային է, այլ բավականաչափ մանրամասնված է Հաագայի կոնվենցիայով նախևառաջ նախատեսված բացառություներով, որոնց մեկնաբանությունը խիստ (տես՝ Maumousseau and Washington, cited above, § 73), կարևոր է: Դա նաև թույլ կտա Դատարանին, որի խնդիրը ներպետական դատարանների տեղը գրավելը չէ, իրականացնելու եվրոպական վերահսկողություն, որն էլ վստահված է իրեն:
108. Ավելին, քանի որ Հաագայի կոնվենցիայի նախաբանը նախատեսում է երեխային իր §մշտական բնակության վայր վերադարձնելու¦ հարցը որոշելիս դատարանները պետք է համոզվեն, որ այդ երկրի կողմից հստակորեն նախատեսված են բավարար երաշխիքներ, և իրական ռիսկի դեպքում գործի են դրվում նյութական պաշտպանության համապատասխան միջոցներ:Այս սկզբունքների կիրառումը տվյալ գործի նկատմամբ
109. Դատարանը, որը ձևավորում է իր գնահատականը վիճելի միջոցի կիրառման ժամանակ առկա իրադրության լույսի ներքո (տես, mutatis mutandis, Maslov v. Austria [GC], no. 1638/03, § 91, ECHR 2008-...), նախևառաջ, նկատում է, որ ի տարբերություն Neulinger and Shuruk – ի գործի, որի հանգամանքները ցանկացած դեպքում առանձակի յուրահատուկ էին, հատկապես՝ հաշվի առնելով բավականաչափ երկար ժամանակ անցնելու հանգամանքը, այս գործով բավականին քիչ ժամանակ էր անցել այն օրվանից, երբ լատվիական իշխանությունները բողոք են ստացել Հաագայի կոնվենցիայի ներքո: Երեխան անցկացրել է իր կյանքի առաջին տարիներն Ավստրալիայում, իսկ Լատվիա է եկել երեք տարեկան և հինգ մասեկանում: Վերադարձի պահանջը ներկայացվել է կենտրոնական մարմնին Ավստրալիայից մեկնելուց երկու ամիս հետո, իսկ տարածքային դատարանի և Ռիգայի շրջանային դատարանի կողմից վճիռները կայացվել են դիմողի և նրա դստեր՝ Լատվիա գալուց համապատասխանաբար չորս և վեց ամիս անց: Վերջապես, Թ.-ն հանկարծակի տեսել է Ե.-ին և սկսել է իր ճանապարհն Ավստրալիա 2009 թվականի մարտի 14-ին: Հետևաբար, ոչ միայն լատվիական իշխանություններին վերադարձի պահանջը ներկայացվելը , այլ նաև ներպետական քննությունները և երեխային վերադարձնելը կատարվել են մեկ տարուց պակաս ժամկետում՝ հղում կատարելով Հաագայի կոնվենցիային, որը նախատեսում է տվյալ գործերով հրատապ վերադարձ:
110. Ավելին, Դատարանը նկատում է, որ ներպետական առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները համակարծիք են եղել Թ.-ի կողմից ներկայացված երեխային վերադարձնելու պահանջի առթիվ պատասխան տալու հարցում: 2008 թվականի նոյեմբերի 19-ի վճռով տարածքային դատարանը, որը որոշում է կայացրել երկու ծնողների մասնակցությամբ կայացված նիստի արդունքում այն մասին, որ Հագայի կոնվենցիան կիրառելի է տվյալ գործով, որով և բավարարել է Թ.-ի պահանջը՝ վճռելով երեխայի հրատապ վերադարձը Ավստրալիա: 2009 թվականի հունվարի 26-ին կայացած նիստի արդունքում, որին նույնպես ներկա են գտնվել երկու ծնողները, Ռիգայի շրջանային դատարանը թողել է այդ վճիռն անփոփոխ:
111. Անդրադառնալով հատկապես լատվիական դատարանների պատճառաբանություններին՝ Դատարանը նկատում է, որ առաջին ատյանի դատարանը պատճառաբանված մերժել է դիմողի առարկությունները երեխային վերադարձնելու առթիվ Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի հիմքով, մասնավորապես հետազոտելով կողմերի ներկայացրած ապացույցները՝ ներառյալ դիմողի և Թ.-ի ազգականների միջև էլէկտրոնային հաղորդագրությունների պատճենները և լուսանկարները, ինչպես նաև դիմողի կողմից ներկայացված վկաների ցուցմունքները: Դատարանը մյուս կողմից մերժելով ավստրալիական իշխանությունների կողմից ներկայացված Թ.-ի նախկին դատապարտումները և նրան ներկայացված մեղադրանքները, վերջին հաշվով մերժել է վերադառնալու դեպքում երեխային սպառնացող հոգեբանական վտանգի ռիսկի մասին հայտարարությունները՝ գտնելով, որ դիմողը չի ներկայացրել որևէ իրական հիմնավորում (տես վերը՝ կետ 21):
112. Դատարանը նկատում է, որ արդյունքում իրադրությունն ստացել է այլ տեսք Ռիգայի շրջանային դատարանում, երբ դիմողն իր բողոքի համատեքստում ներկայացրել է իր պահանջով 2008 թվականի դեկտեմբերի 16-ին, այն է՝ առաջին ատյանի դատարանի վճռից հետո, հոգեբանի համապատասխան եզրակացությունը: Այդ փաստաթուղթը ցույց է տվել, որ քանի որ երեխայի տարիքը թույլ չի տալիս ինքնուրույն որոշելու իր բնակության վայրը, մորից հրատապ բաժանվելը կարող էր նրան հոգեբանական տրավմա պատճառել (տես վերը՝ կետ 22):
113. Չնայած տարածքային դատարանը, քննելով երեխային վերադարձնելու մասին վճռի կատարման հետաձգման միջնորդությունը, հաշվի է առել այդ եզրակացությունը և ելնելով երեխայի շահերից հետաձգել է վճռի կատարումը մինչև վերաքննիչ վարույթի ավարտը (տես վերը՝ կետ 24), այնուամենայնիվ, շրջանային դատարանը հաշվի չի առել նշված եզրակացությունը:
114. Դատարանը նկատում է, որ վերաքննիչ դատարանը որոշել է, որ հոգեբանի եզրակացությունը վերաբերել է խնամակալության հարցին, և այդ պատճառով, չէր կարող դիտվել որպես ապացույց երեխային վերադարձնելու հարցը որոշելիս, որն ի հայտ էր եկել դրանից առաջ: Այդպիսով, ինչպես նաև այս պատճառաբանության լույսի ներքո Ռիգայի շրջանային դատարանը հրաժարվել է քննել հոգեբանական եզրակացությունը Հաագայի կոնվենցիայի 13(b) հոդվածի դրույթների լույսի ներքո, չնայած որ այն անմիջականորեն կապված է եղել երեխայի շահերի հետ, քանի որ առաջ է բերել հոգեբանական րավմայի ռիսկի մասին մտավախություն մորից երեխայի հրատապ բաժանվելու դեպքում (տես՝ Maumousseau and Washington, cited above, § 63):
115. Կոնվենցիայի 8-րդ հոդվածը դատավարական պարտականություններ է դրել լատվիական իշխանությունների վրա, պահանջելով, որ վերադարձի դեպքում երեխային սպառնացող §մեծ ռիսկի¦ վիճելի հայտարարությունն արդյունավետորեն քննվի դատարանների կողմից, իսկ դրանց եզրակացությունները պատճառաբանվեն համապատասխան որոշումներում (տես վերը՝ կետ 107):
116. Հաագայի կոնվենցիայի 13(b) հոդվածի ներքո վերադարձի պահանջը քննող դատարանները պարտավոր չէն բավարարել այն, §եթե դրա դեմ առարկող անձը, հաստատությունը կամ մեկ այլ մարմին հիմնավորում է, որ...առկա է մեծ ռիսկ¦: Վերադարձի դեմ առարկող ծնողն է, որ պարտավոր է, նախևառաջ, ներկայացնել բավարար ապացույցներ այդ առթիվ: Այդ պատճառով տվյալ գործով դիմողը պետք է ներկայացներ բավարար ապացույցներ իր հայտարարութունները հիմնավորելու համար, որը, ավելին, պետք է վերաբերեր ռիսկին, որը մասնավորապես պետք է լիներ §մեծ¦ 13(b) հոդվածի իմաստով: Ավելին, Դատարանը նկատում է, որ վերջին դրույթը չի սահմանափակվում §մեծ ռիսկի¦ հստակ բնույթով, որը կարող է ներառել ոչ միայն §ֆիզիկական կամ հոգեբանական վնաս¦, այլ նաև՝ §անտանելի վիճակ¦, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո այն կարող էր ներառել այն բոլոր անհարմարությունները, որոնք անհրաժեշտաբար կապված են վերադարձի գործնականում իրականացման հանգամանքների հետ: 13(b) հոդվածում նշված բացառությունը վերաբերում է միայն այն իրավիճակներին, որոնք անցնում են երեխայի համար խելամտորեն տանելի իրավիճակներից: Դիմողը, ներկայացնելով հոգեբանի եզրակացությունը, իրականացրել է իր պարտականությունը, որտեղ նշվել է, որ առկա է եղել երեխայի համար տրավմայի ռիսկ մորից հրատապ նրան բաժանելու դեպքում: Ավելին, նա նաև հայտարարել է, որ Թ.-ն ունեցել է դատվածություններ, ինպես նաև հայտարարել է, որ Թ.-ի կողմից դրսևորվել է վատ վերաբերմունք: Այդ պատճառով լատվիական դատարանները պետք է իրականացնեին մանրակրկիտ քննություն՝ հաստատելու կամ բացառելու համար §մեծ ռիսկի¦ առկայությունը (տես՝ B. v. Belgium, no. 4320/11, §§ 70-72, 10 July 2012):
117. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ նման հայտարարությունը հաշվի չառնելը, չնայած այն հանգամանքին, որ այն հիմնված է եղել մասնագետի կողմից տրված եզրակացության վրա, որով կարող էր բացահայտվել Հաագայի կոնվենցիայի 13(b) հոդվածի ներքո մեծ ռիսկի առկայությունը կամ բացակայությունը, հակասել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջներին: Հոգեբանի եզրակացության բնույթը բավարար չի եղել որպեսզի դատարաններն ազատվեն այն արդյունավետորեն հետազոտելու իրենց պարտականությունից, մասնավորապես այն պատճառով, որ շրջանային դատավարական դատական իրավասությունները թույլ են տալիս ընդունել փաստաթղթեր կողմերի խաչաձև հարցաքննության համար, ինչպես նաև՝ թույլ են տալիս նշանակել կրկնակի փորձաքննություն իրենց նախաձեռնությամբ, ինչը թույլ է տալիս լատվիական օրենսդրությունը (տես վերը՝ կետ 45): Այն հարցը, թե արդյոք, մոր համար հնարավոր է եղել գնալու դստեր մոտ Ավստրալիա և նրա հետ կապ պահպանել, նույնպես պետք է պատասխան ստանար: Դատարանն ընդգծում է, որ ցանկացած դեպքում, քանի որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները, որոնք լատվիական իրավունքի մասն են և կիրառելի են անմիջականորեն, ներկայացնում են իրենցից §մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հետ կապված պահանջող պետության հիմնարար սկզբունքներ¦ Հաագայի կոնվենցիայի 20-րդ կետի իմաստով, ուստի շրջանային դատարանը չէր կարող ազատվել նման վերանայումից այս գործի հանգամանքներում:
118. Ինչ վերաբերում է Հաագայի կոնվենցիայով նախատեսված կարճ ժամկետներին համապատասխանելուն, որոնց հղում է կատարել Ռիգայի շրջանային դատարանն իր պատճառաբանություններում (տես վերը կետ 25), Դատարանը կրկնում է, որ մինչդեռ Կոնվենցիայի 11-րդ հոդվածն իրոք նախատեսում է, որ դատական իշխանությունները պետք է գործեն հրատապ, դա չի ազատում նրանց կողմի, մասնավորապես, տվյալ գործով 13(b) հոդվածում նշված բացառություններից մեկի հիման վրա արված հայտարարություններն արդյունավետորեն քննելու պարտականությունից:
119. Վերը նշվածի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ դիմողի՝ իր ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել անհամաչափ ազդեցություն, քանի որ որոշում կայացնելու գործընթացը ներպետական օրենսդրության ներքո չի բավարարել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պարտադիր դատավարական պահանջներին, ինչպես նաև Ռիգայի շրջանային դատարանը չի իրականացրել դիմողի հայտարարությունների արդյուանվետ քննություն Հաագայի կոնվենցիայի 13 (b) հոդվածի ներքո:
120. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
121. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
§Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իարվունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել¦:
A. Վնաս
122. Քանի որ դիմողը չի ներկայացրել պահանջ ոչ նյութական վնասի փոխհատուցման համար, Դատարանը գտնում է, որ այս կետի ներքո որևէ փոխհատուցում ենթակա չէ տրամադրման:
B. Ծախսեր և ծաղքեր
123. Դիմողը պահանջել է 1,996.91 լատվիական լաթի (2,858.84 եվրո EUR)) Մեծ պալատում քննության առթիվ ծագած ծախսերի և ծաղքերի դիմաց և ներկայացրել է մի շարք փաստաթղթեր ի հիմնավորումն իր պահանջի:
124. Կառավարությունը գտել է, որ դիմողի պահանջները ոչ հիմնավորված են, և ոչ էլ խելամիտ, բացառությամբ 485.19 եվրոյի, որը կապված է դիմողի ներկայացուցչի ճանապարհածախսի հետ Դատարանում քննությանը ներկա գտնվելու նպատակով:
125. Դատարանը կրկնում է, որ փոխհատուցում կարող է տրամադրվել այն ծախսերի և ծաղքերի նկատմամբ, որոնք փաստացի և անհրաժեշտաբար առաջացել են դիմող մոտ և խելամիտ չափի են: Տվյալ գործով Դատարանը գտնում է, որ հիմնավոր է տրամադրել դիմողին 2,000 եվրո՝ Դատարանում քննության առթիվ առաջացած ծախսերի և ծաղքերի դիմաց:
C. îáõ·³Ý³ÛÇÝ ïáÏáëÝ»ñÁ
126. ¸³ï³ñ³ÝÁ Ýå³ï³Ï³Ñ³ñÙ³ñ ¿ ·ïÝáõÙ, áñå»ë½Ç ïáõ·³Ý³ÛÇÝ ïáÏáëÁ ·³ÝÓíÇ ºíñáå³Ï³Ý Ï»ÝïñáÝ³Ï³Ý ´³ÝÏÇ ë³ÑÙ³Ý³Í ÷á˳éáõÃÛ³Ý ÙÇçÇÝ ïáÏáë³¹ñáõÛùÇ ÑÇÙ³Ý íñ³` ѳí»É³Í »ñ»ù ïáÏáë:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸՈրոշում է. ինը ձայնով ընդդեմ ութի, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտումՈրոշում է. տասԸ ձայնՈՎ ընդդեմ յոթի.
(a) որ պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում դիմողին պետք է վճարի 2,000 եվրո (երկու հազար եվրո) ծախսերի և ծաղքերի դիմաց, ներառյալ՝ ցանկացած հարկ, որ կարող է առաջանակ դիմողի համար, որը պետք է վճարվի լատվիական լաթիով՝ վճռի կայացման օրվա տոկոսադրույքով:
(b) որ վերը նշված երեք ամիսներն անցնելու օրվանից և մինչև վճռի կատարումը ïáõ·³Ý³ÛÇÝ ïáÏáëÁ պետք է ·³ÝÓíÇ ºíñáå³Ï³Ý Ï»ÝïñáÝ³Ï³Ý ´³ÝÏÇ ë³ÑÙ³Ý³Í ÷á˳éáõÃÛ³Ý ÙÇçÇÝ ïáÏáë³¹ñáõÛùÇ ÑÇÙ³Ý íñ³` ѳí»É³Í »ñ»ù ïáÏáë:Միաձայն մերժում է արդարացի փոխհատուցման դիմողի մնացած պահանջը:
Կատարված է ֆրանսերենով և անգլերենով, հրապարակված է Մարդու իրավունքների շենքում՝ Ստրասբուրգում, 2013 թվականի նոյեմբերի 26-ին:
Միշել Օ Բոյլ Դին Սպիլման
Քարտուղար Նախագահող
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy