© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագիր թիվ 168
Նոյեմբեր 2013
Իքսն ընդդեմ Լատվիայի [X c. Lettonie] [ՄՊ] - 27853/09
Վճիռ 26.11.2013 [ՄՊ]
Հոդված 8
Հոդված 8, մաս 1
Ընտանեկան կյանքը հարգելը
Հաագայի կոնվենցիայի կիրառման նպատակով երեխայի վերադարձման վերաբերյալ որոշման ժամանակ բոլոր համապատասխան գործոնների մանրակրկիտ ուսումնասիրության բացակայություն` խախտում
Փաստերը – 2005թ.-ին դիմումատուն, որն այդ ժամանակ բնակվում էր Ավստրալիայում իր զուգընկերոջ` Տ.-ի հետ, դուստր է ունեցել: Երեխայի ծննդյան վկայականում չի հստակեցվել երեխայի հոր անունը և չի իրականացվել հայրության թեստ: 2008թ.-ին դիմումատուն իր դստեր հետ լքում է Ավստրալիան և վերադառնում իր հարազատ Լատվիա: Այնուհետև, Տ.-ն ավստրալիական դատարաններին խնդրում է ճանաչել երեխայի նկատմամբ իր ծնողական իրավունքները` պնդելով, որ Ավստրալիայից դիմումատուն իր դստեր հետ մեկնել է առանց իր համաձայնության` խախտելով Երեխաների միջազգային առևանգման քաղաքացիական ասպեկտների մասին Հաագայի կոնվենցիան : Ավստրալիական դատարանն որոշեց, որ Տ.-ն և դիմումատուն երեխայի նկատմամբ ունեն համատեղ խնամակալության իրավունք և որ գործի քննությունը կշարունակվի երեխայի Ավստրալիա վերադառնալուց հետո: Լատվիական իրավասու մարմիններն ավստրալիական մարմինների կողմից ծանուցվելու հետո լսել են դիմումատուին, որն առարկում էր Հաագայի կոնվենցիայի կիրառումն այն հիմքով, որ նա երեխայի միակ խնամակալն է: Լատվիական դատարանները վեճը լուծեցին հօգուտ Տ.-ի` եզրակացնելով, որ լատվիական դատարանները չէ, որ պետք է առարկեն ծնողական իրավունքի շնորհման վերաբերյալ ավստրալիական մարմինների եզրակացությունները: Հետևաբար, նրանք դիմումատուին կարգադրեցին երեխային ետ ուղարկել Ավստրալիա վեց շաբաթվա ընթացքում: 2009թ. մարտին Տ.-ն երեխայի խլում է դիմումատուից և մեկնում նրա հետ Ավստրալիա: Ի վերջո, ավստրալիական դատարաններն որոշում են, որ Տ.-ն երեխայի միակ խնամակալն է և որ մայրը կարող է երեխային այցելել միայն սոցիալական ծառայությունների հսկողության ներքո և դստեր հետ չէր կարող խոսել լատվերենով:
2011թ. դեկտեմբերի 13-ին կայացրած վճռում (տեʼս Տեղեկագիր թիվ 147) Դատարանի պալատներից մեկը հինգն երկուսի դեմ ձայների հարաբերակցությամբ եզրակացրեց, որ տեղի էր ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում` համարելով, որ համապատասխան գործոնների մանրակրկիտ ուսումնասիրության բացակայությունն այն ժամանակ, երբ լատվիական դատարաններն որոշում էին կայացրել երեխային վերադարձնել Հաագայի կոնվենցիայի համաձայն, այս միջամտությունը դարձրել էր անհամաչափ:
Իրավունքը – Հոդված 8` Դատարանը պետք է ուսումնասիրի, թե արդյոք դիմումատուի 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների նկատմամբ միջամտությունը, որն առաջացել էր ներպետական դատարանների որոշումների արդյունքում, «անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում»: Այս նպատակով Դատարանը հիշեցնում է, որ, որոշելիս, թե արդյոք ներպետական դատարանների որոշումները պատասխանող պետությանը հատկացված հայեցողության սահմաններում ապահովել են մրցակից կողմերի` երեխայի, ծնողների և հասարակական կարգի շահերի ճիշտ հավասարակշռումը, երեխայի լավագույն շահերը պետք է լինեն հիմնական գործոնը: Այս առումով Եվրոպական կոնվենցիայի և Հաագայի կոնվենցիայի ներդաշնակ մեկնաբանության համար, գործը քննող դատավորը, որը այս հարցի վերաբերյալ պետք է բավարար կերպով հիմնավորված որոշում կայացնի, պարտավոր է նախևառաջ իրապես դիտարկել երեխային անհապաղ վերադարձման բացառության համապատասխան գործոնները` Հաագայի կոնվենցիայի 12-րդ, 13 –րդ և 20-րդ հոդվածների համաձայն, և այնուհետև քննարկել Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից: Կոնվենցիայի 8-րդ հոդվածը ներպետական մարմինների համար նախատեսում է ընթացակարգային պարտավորություն` պահանջելով երեխայի վերադարձման հայցի քննության շրջանակներում արդյունավետ կերպով քննել վերադարձի դեպքում «լուրջ վտանգի» հիմնավորված գանգատը և կայացնել հիմնավորված որոշում: Ինչ վերաբերում է «լուրջ վտանգի» հստակ բնույթին, Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի (բ) կետով նախատեսված բացառությունը վերաբերում է միայն այն իրադրություններին, որոնք դուրս են երեխայի կողմից տանելի ողջամիտ շրջանակներից:
Այս դեպքում, Դատարանը նշում է, որ լատվիական դատարաններում դիմումատուն նշել է բազմաթիվ գործոններ ապացուցելու համար, որ Ավստրալիա վերադառնալն երեխայի համար «լուրջ վտանգ» է` նշելով Տ.-ի դատվածությունը և բռնի վերաբերմունքը: Մասնավորապես, բողոքարկման ժամանակ դիմումատուն ներկայացրել է հոգեբանի կողմից պատրաստված տեղեկանք, որում եզրակացվել էր, որ երեխայի համար առկա է հոգեբանական վնասվածքների վտանգ մորից անմիջապես բաժանելու դեպքում: Չնայած հենց ներպետական դատարանները պետք է ստուգեն երեխայի համար «լուրջ վտանգի» առկայությունը և որ հոգեբանական փորձաքննությունն ուղղակիորեն կապված է եղել երեխայի գերակա շահին`շրջանային դատարանը մերժել է Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի (բ) կետի տեսանկյունից ուսումնասիրել այս փորձագիտության եզրակացությունները: Միաժամանակ ներպետական դատարանները չեն քննարկել այն հարցը, թե արդյոք երեխայի մայրը կարող էր հետևել իր դստերը, մեկնել Ավստրալիա և կապ պահպանել նրա հետ: Քանի որ ներպետական դատարանները, պատշաճ կերպով չեն ուսումնասիրել դիմումատուի հայտարարությունները, ներպետական իրավունքով որոշումների կայացման գործընթացը չի բավարարել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ընթացակարգային պահանջներին, իսկ դիմումատուի ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել անհամաչափ միջամտություն
Եզրակացություն` խախտում ( ինն ութի դեմ ձայների հարաբերակցությամբ)
Հոդված 41` չի ներկայացվել փոխհատուցման ոչ մի պահանջ
(Տեʼս նաև հետևյալ վճիռները` Մամուսոն և Վաշինգտոնն ընդդեմ Ֆրանսիայի [Maumousseau et Washington c. France], 39388/05, դեկտեմբերի 6, 2007թ., Տեղեկագիր թիվ 103, և Նյոլենժեն և Շյուրուկն ընդդեմ Շվեցարիայի [Neulinger et Shuruk c. Suisse] [ՄՊ], 41615/07, հուլիսի 6, 2010թ., Տեղեկագիր թիվ 132)
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy