© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 156
2012թ. հոկտեմբեր
X-ն ընդդեմ Թուրքիայի - 24626/09
Վճիռ 09.10.2012թ. [Բաժանմունք II]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Այլ բանտարկյալներից պաշտպանելու նպատակով արվամոլ բանտարկյալին ավելի քանի ութ ամիս ամբողջապես մեկուսացման մեջ պահելը. խախտում
Հոդված 14
Խտրականության արգելք
Այլ բանտարկյալներից պաշտպանելու նպատակով արվամոլ բանտարկյալին ավելի քանի ութ ամիս ամբողջապես մեկուսացման մեջ պահելը. խախտում
Փաստեր. Դիմումատուն բազմաթիվ հանցագործությունների համար դատապարտվել էր շուրջ տաս տարվա ազատազրկման: 2008 թվականին նա գտնվել էր նախնական կալանքի մեջ: Լինելով արվամոլ՝ նրան սկզբում տեղավորել էին հետերոսեքսուալ կալանավորների հետ միևնույն խցում: Ելնելով անվտանգության նկատառումներից՝ նա բանտի վարչական մարմնին խնդրել էր իրեն ընդհանուր բանտախցից տեղափոխել միասեռականների համար նախատեսված խուց: Նա պարզաբանել էր, որ խցակիցները իրեն սպառնում և ահաբեկում են, որից հետո նրան անմիջապես տեղափոխեցին առանձին խուց, որը փոքր էր և կեղտոտ: Նա ամբողջովին զրկված էր այլ կալանավորների հետ ցանկացած հաղորդակցություն ունենալու հնարավորությունից, ինչպես նաև՝ հասարակական շփումներից: Դատախազությանը և դատապարտյալների հարցերով դատավորին բազմաթիվ բողոքներ ներկայացնելուց հետո, որոնցով նա բողոքում էր իր պայմաններից, դիմումատուն ի վերջո տեղափոխվել էր հոգեբուժարան, որտեղ նա ստացել էր ընկճախտի դեմ դեղեր և մոտ մեկ ամիս հիվանդանոցում մնալուց հետո վերադարձել էր բանտախուց, որից հետո երեք ամսով նույն բանտախուց էր տեղափոխվել մեկ այլ արվամոլ: Այդ ժամանակահատվածում նրանք միասին բողոք են ներկայացրել բանտախուցը վերահսկող ժամապահի կողմից նրանց հանդեպ դրսևորած հոմոֆոբիկ վերաբերմունքի, վիրավորական արտահայտություններ հնչեցնելու և հարվածների վերաբերյալ, որի պատճառով դիմումատուն կրկին հայտնվել էր մեկուսացման մեջ և զրկվել այլ կալանավորների հետ ցանկացած հաղորդակցություն ունենալու հնարավորությունից, որի արդյունքում նա իր բողոքը հետ էր վերցրել: Այս իրավիճակն ավարտվել է 2010թ. փետրվարին, երբ դիմումատուն տեղափոխվել էր ազատազրկման այլ վայր և տեղավորվել այլ երեք խցակիցների հետ՝ ստանդարտ խցում, որտեղ նա օգտվում էր բոլոր այն իրավունքներից, որոնցից սովորաբար օգտվում են բոլոր դատապարտյալները:
Իրավունք. Հոդված 3. Վիճարկվող ժամանակահատվածի ընթացքում դիմումատուն սպասում էր առանց բռնության գործադրման հանցանքների կատարման համար դատավճռին: Խուցը, որտեղ նրան տեղավորել էին ութ ամսով, 7 քառ. մետր տարածք ուներ, որի բնակելի տարածքը կազմում էր խցի կեսը: Խուցն ուներ անկողին և զուգարան, սակայն լվացարան չկար: Այն շատ վատ էր լուսավորված, կեղտոտ էր, և առնետներ կային: Խուցը նախատեսված էր այն բանտարկյալների համար, որոնց հանդեպ կիրառվում էր մեկուսացման ձևով կարգապահական միջոց կամ ովքեր մեղադրվում էին մանկապղծության կամ բռնաբարության համար: Գտնվելով այդ խցում՝ դիմումատուն զրկված էր այլ բանտարկյալների հետ հաղորդակցության և հասարակական շփումների հնարավորությունից: Նա չուներ դրսում զբոսնելու հնարավորություն և խցից կարող էր դուրս գալ միայն փաստաբանի հետ տեսակցելու կամ դատական լսումներին մասնակցելու նպատակով, որոնք պարբերաբար տեղի էին ունենում՝ մոտավորապես ամիսը մեկ անգամ: Նմանօրինակ սոցիալական մեկուսացումը որոշ առումներով ավելի ծանր էր, քան այն ռեժիմը, որը կիրառվում է ցմահ դատապարտյալների նկատմամբ: Մինչդեռ, նույնիսկ վերջիններս կարող էին իրենց բանտախցի շրջակայքի արահետում ամենօրյա զբոսանքներ ունենալ և սահմանափակ կերպով կարող էին հաղորդակցվել իրենց մոտ գտնվող այլ բանտարկյալների հետ: Սակայն դիմումատուն զրկված էր այս ամենից: Մաքուր օդի իսպառ բացակայությունը, զուգակցված հաղորդակցվելու հնարավորության բացակայության հետ, բնութագրում էր ազատազրկման այն արտասովոր պայմանների բնույթը, որոնցում դիմումատուն գտնվում էր:
Մեկուսացման ժամանակահատվածի տևողությունը մանրամասն դիտարկման կարիք ունի: Դիմումատուին մեկուսացման մեջ դնելը և պահելը կատարվել է ազատազրկման կանոնների համաձայն, որոնք թույլ էին տալիս վարչակազմին ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք նախատեսված չէին կանոններով, եթե դա կօգներ կանխել «լուրջ վտանգը»: Վարչակազմը գտնում էր, որ կար դիմումատուին վնաս հասցնելու ռիսկ: Չի կարելի ասել, որ այդ մտավախությունն անհիմն էր, հատկապես այն պարագայում, որ դիմումատուն ինքն էր բողոքել այլոց հետ նույն խցում գտնվելու ժամանակ ոտնձգությունների և հետապնդման ենթարկվելու մասին: Սակայն անգամ եթե նման միջոցների ձեռնարկումն անհրաժեշտ էր դիմումատուին պաշտպանելու համար, դրանք ինքնին բավարար չէին դատապարտյալին ազատազրկվածների ընդհանուր միջավայրից մեկուսացնելու համար: Ավելին, դիմումատուի կողմից թե´ դատապարտյալների գործերը քննող դատավորին և թե´ արտագնա դատարանին՝ վերջինիս նկատմամբ կիրառված միջոցի վերանայման վերաբերյալ բողոք ուղարկելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին, քանի որ նրա բողոքները մերժվեցին առանց հարցն ըստ էության քննելու: Դիմումատուի ազատազրկման պայմանները մեկուսարանում այնպիսին էին, որ դրանք վերջինիս պատճառում էին մտավոր և ֆիզիկական կտտանքներ և արժանապատվության նվաստացում: Այդ պայմանները, զուգակցված արդյունավետ փոխհատուցման բացակայությամբ, հավասարազոր են անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 14՝ Հոդված 3 հետ համակցությամբ. Գտնելով, որ բանտային միջավայրից դիմումատուի ամբողջովին մեկուսացված լինելը չի բավարարում 3-րդ հոդվածի պահանջներին՝ Դատարանը համարեց, որ առկա է խախտում: Ազատազրկման վայրի վարչակազմի այն պնդումները, որոնց համաձայն դիմումատուի՝ այլ բանտարկյալների հետ ստանդարտ խցում լինելու պարագայում կար վերջինիս հանդեպ բռնության վտանգ, անբավարար չեն արդարացնելու համար նրա ամբողջովին մեկուսացումը: Ավելին, դիմումատուն իր պահանջի համաձայն չէր տեղափոխվել մեկուսարան: Բանտի վարչակազմին խնդրանք էր ուղղվել վերջինիս տեղափոխել այլ խուց, որտեղ կային միասեռականներ և համապատասխան հարմարություններ: Դիմումատուն պարբերաբար գանգատվում էր իր մեկուսարանում գտնվելու վերաբերյալ, ի թիվս այլոց, մատնանշելով, որ իր նկատմամբ կիրառված ազատազրկման պայմանները պայմանավորված էին բացառապես սեռային կողմնորոշմամբ՝ ենթադրաբար ուղղված իրեն մարմնական վնասվածքից պաշտպանելուն: Նա ներկայացրել էր այլ բանտարկյալների հետ միասին հավասար պայմաններում լինելու գրավոր պահանջ` բացօթյա զբոսանքի և այլոց հետ սոցիալական շփումների հնարավորությամբ և միաժամանակ պաշտպանված լինելով մարմնական վնասից: Ավելին, նա նաև բացատրել էր, որ արվամոլ է և ոչ թե տրանսվիստիտ կամ տրանսեքսուալ: Այնուամենայնիվ, դատապարտյալների գործեր քննող դատավորի կողմից այս հիմնավորումները հաշվի չեն առնվել. դատավորը գտել է, որ դիմումատուի բանտային կյանքից ամբողջովին մեկուսացումը նրա պաշտպանության լավագույն եղանակն է: Դատարանի կարծիքով բանտային հսկողություն իրականացնող մարմինը դիմումատուի անվտանգությունը ապահովելու համար բավականաչափ միջոցներ չի ձեռնարկել: Վերջինս պարզապես գտել է, որ սոսկ սեռային կողմնորոշումից ելնելով անձը մարմնական վնաս կրելու վտանգի մեջ է: Դիմումատուի լիարժեք մեկուսացումը բանտային կյանքից չի կարող համարվել արդարացված: Այսպիսով, Դատարանը համոզված չէ, որ դիմումատուի՝ բանտային կյանքից ամբողջովին մեկուսացված լինելը նրա մարմնական վնասվածքներ ստանալուց պաշտպանված լինելու գլխավոր պատճառն է: Այս միջոցի կիրառման հիմնական պատճառը նրա միասեռական լինելն էր: Այս դիտարկումների արդյունքում Դատարանը հաստատեց, որ դիմումատուի նկատմամբ դրսևորվել է խտրականություն` սեռային կողմնորոշման հիմքով պայմանավորված:
Եզրակացություն. խախտում (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 41. 18,000 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy