© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2016: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2016. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2016. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
Յ-Ն ԸՆԴԴԵՄ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ 41107/10)
ՎՃԻՌ
[հատվածներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2015թ. մայիսի 28
ՎԵՐՋՆԱԿԱՆ
28/08/2015
Սույն վճիռը վերջնական է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, սակայն այն կարող է ենթարկվել լրացուցիչ վերանայման.
Յ.-ն ընդդեմ Սլովենիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ Բաժին), հետևյալ կազմով `
Mark Villiger, Նախագահը,
Angelika Nußberger,
Boštjan M. Zupančič,
Ganna Yudkivska,
André Potocki,
Helena Jäderblom,
Aleš Pejchal, Դատավորները,
and Claudia Westerdiek, Բաժնի Քարտուղարը,
2015թ. մարտի 31-ին դռնփակ նիստի ընթացքում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը`
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Գործի համար առիթ է հանդիսացել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո ազգությամբ սլովենացի օրիորդ Յ.-ի կողմից 2010 թվականի հուլիսի 17-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 10865/09): Բաժնի Նախագահը բավարարել է դիմողի միջնորդությունը՝ կապված իր անունը չհրապարակելու հետ (Դատարանի կանոների թիվ 47-րդ կանոնի 4-րդ կետ):Դիմողին ներկայացրել է փաստաբան պարոն Ջ. Ահլին Լյուբլիանայից: Սլովենական կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է նրանց գործակալ տիկին Բ. Ջովին Հրասթնիկը (նահանգի փաստաբան):Դիմողը բողոքել է առ այն, որ իր դեմ սեռական բռնության գործով քրեական գործի քննությունն անտեղի ձգձգվել է, անկողմնակալ չի եղել և իրեն ենթարկել է անձնական արժանապատվության նվաստեցում առաջացնող մի շարք տրավմաների:2012 թվականի փետրվարի 20-ին գանգատը ներկայացվել է Կառավարությանը:
ՓԱՍՏԵՐԸ
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Նախապատմություն
5. Դիմողը ծնվել է Ուկրաինայում 1987 թվականին, իսկ Սլովենիա է եկել 2000 թվականին քրոջ և մոր հետ. ով ամուսնացել է Սլովենիայում:
6. 2001 թվականի հուլիս-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 14 տարեկան հասակում նա մի քանի անգամ ենթարկվել է բռնաբարության ընտանիքի ընկերոջ՝ X-ի կողմից, ով այդ ժամանակ եղել է 55 տարեկան և ով իր կնոջ հետ միասին հաճախ հոգ է տարել դիմողի մասին և օգնել է նրան պատրաստվել գեղեցկության մրցույթներին:
7. 2002 թվականի հուլիսին դիմողն ասել է իր մորը X-ի կողմից սեքսուալ բռնության մասին, սակայն չի կամեցել խոսել դրանց մասին մեկ այլ անձի հետ:
8. 2002 թվականի հուլիսի 15-ին մի հոգևորական ցուցմունք է տվել Մարիբորի ոստիկանությունում, որում ասել է, որ դիմողի մայրն իրեն պատմել է, որ մտավախություն ունի, որ X-ը բռնաբարել է դիմողին:
Քննությունն ոստիկանությունում
9. 2002 թվականի հուլիսի 16-ին դիմողի մայրը բողոք է ներկայացրել X-ի դեմ, որում հայտարարել է, թե X-ն մի քանի անգամ ստիպել է դիմողին մտնել իր հետ սեռական հարաբերությունների մեջ:
10. 2002 թվականի հուլիսի 17-ին դիմողը հարցաքննվել է Մարիբորի ոստիրկանության կողմից և նկարագրել է, թե ինչպես է X-ն իրեն ստիպել տարբեր սեքսուալ գործողություններիով զբաղվել: Ինչ վերաբերում է բռնությունների ժամանակահատվածին, դմողը հայտարարել է որ X-ն առաջին անգամ փորձել է համբուրել իրեն 2001 թվականի հուլիսին, երբ նա սկսել է ներկայանալ որպես մոդել նորաձևության շոուներում: Նա շարունակել է պատմել մի շարք դեպքերի մասին, երբ X-ն իրեն ենթարկել է սեքսուալ բռնության: Մեկ անգամ X-ը պառկել է իր վրա, երբ նա քնած է եղել նրա տանը և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ՝ մեկ ձեռքով բացելով նրա ոտքերը, իսկ մյուսով փակելով նրա բերանը, որպեսզի չբղավի, սակայն նրան խանգարել է նրա փոքր որդին, որն այդ պահին բարձրանալիս է եղել աստիճաններով: Մեկ այլ դեպքում, երբ նրանք եղել են լողավազանի մոտ, նա շոշափել է դիմողին ջրում: Իսկ մեկ ուրիշ դեպքում էլ X-ը տարել է իր ընտանիքին պատկանող մի չգործող խանութ, և նրան ենթարկել է օրալ սեքսուալ հարաբերության առնվազն երեք անգամ. մեկ անգամ՝ իր տանը, երկրորդ անգամ՝ ընկերության ավտոխցում, իսկ երրորդ անգամ՝ իր մեքենայի մեջ, որը նա կայանատեղել էր քաղաքի մոտ գտնվող անտառում: Այդ վերջին անգամ դիմողը փորձել է փախչել, սակայն անծանոթ լինելով տեղանքին, ստիպված է եղել վերադառնալ մեքենայի մոտ: Դիմողը հայտրարել է, թե X.-ը մի քանի անգամ փորձել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն ինքը համոզված չէ, արդյոք՝ X.-ը ներթափանցել է իր մեջ, թե՝ ոչ: Այնուհետև, նա նշել է, որ փորձել է ազատվել լաց լինելով և X.-ին հրելով, սակայն ապարդյուն:
11. Դիմողը հետազոտվել է նաև գինեկոլոգիայի ոլորտում փորձագետի կողմից, ով եզրակացրել է, որ նա կույս է: Ավելին, 2002 թվականի հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում ոստիկանությունը հարցաքննել է X.-ին, ով հերքել է դիմողի հետ որևէ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը, հարցաքննվել են նաև երեք այլ վկաներ:
12. Քննության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունից հստակ տեղեկություն ստանալու մի քանի անհաջող փորձերից հետո դիմողի մայրը բողոք է ներկայացրել Մարիբորի շրջանային դատախազություն:
13. 2003 թվականի հունիսի 27-ին դատախազությունը նամակ է ուղարկել Մարիբորի ոստիկանությանը՝ պահանջելով անմիջապես իրենց ուղարկել X.-ի դեմ ներկայացված բողոքը:
14. 2003 թվականի օգոստոսի 18-ին ոստիկանությունը հաշվետվություն է ուղարկել դատախազությանը, համաձայն որի՝ դիմղը չի ներկայացրել իր բողոքի մանրամասները, ինչպես նաև չի ներկայացրել, թե որտեղ են տեղի ունեցել բռնաբարության գործողությունները: Ոստիկանությունը նշել է, որ դիմողը թողել է խիստ հոգեբանական սթրեսի ներքո գտնվող մարդու տպավորություն, ով վախենում էր մոր ռեակցիայից: Նրանք եզրակացրել են, որ անհնարին է եղել հաստատել նրա՝ բռնաբարության վերաերյալ հայտարարությունները, սակայն նաև անհնարին է եղել պարզել նրա խոր հոգեկան սթրեսի պատճառները:
Դատական քննություն
15. 2003 թվականի օգոստոսի 28-ին դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատական քննության համար X-ի նկատմամբ մինչև 15 տարեկան անչափահասի նկատմամբ սեռական բնույթի ոտնձգության մեղադրանքով: Միջնորդությունում նշվել է, որ X.-ը ստիպել է դիմողին մտնել իր հետ օրալ բնույթի սեռական հարաբերության մեջ և առնվազն երեք անգամ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել՝ չնայած նրա անհամաձայնության և դիմադրության փորձերի:
16. 2005 թվականի հունվարի 7-ին X.-ը կանչվել է Մարիբորի շրջանային դատարանի քննիչ դատավորի մոտ: Նա հրաժարվել է բանավոր ցուցմունք տալուց: 2005 թվականի մարտի 10-ին X-ը փաստաբանի միջոցով գրավոր հայտարարություն է ներկայացրել, որում նա հերքել է իր դեմ քրեական մեղադրանքները: Նա ներկայացրել է նաև բժշկական եզրակացություն, որում նշված է եղել, որ իր ձախ ձեռքը խեղված է ի ծնե:
17. 2005 թվականի մայիսի 26-ին քննիչ դատավորը որոշում է կայացրել X-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին: Դրա դեմ վերջինիս բողոքը մերժվել է Մարիբորի շրջանային դատարանի մինչդատական խորհրդի կողմից:
18. 2005 թվականի հոկտեմբերի 17-ին դիմողը քննվել է որպես վկա Լյուբլիանայի շրջանային դատարանի կողմից, որին հանձնարարված էր քննությունը, քանի որ դիմողն այդ շրջանից էր: Քննությունը շարունակվել է 2005 թվականի նոյեմբերի 8-ին, X.-ը և նրա փաստաբանը տեղեկացված չեն եղել այս քննության մասին: Դիմողը մանրամասն ցուցմունք է տվել առ այն, թե երբ, որտեղ և ինչպես են տեղի ունեցել հանցագործությունները: Նախևառաջ, նա նկարագրել է բռնությունը, որը տեղի է ունեցել X.-ի տանը, երբ ինքը քնած է եղել՝ կրկնելով, որ X.-ին խանգարել է նրա որդին: Համաձայն դիմողի հայտարարության՝ երկրորդ ոտնձգությունը տեղի է ունեցել, երբ դիմողին տուն տանելու փոխարեն X,.-ը կանգնել է անտառում և սկսել է բռնի կերպով համբուրել իրեն: Ապա X-ը հանել է դիմողի հագուստը, մեկ ձեռքով բացել է նրա ոտքերը, մյուսով՝ բռնել նրա դաստակները և փորձել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն վագինալ ներթափանցում չի եղել: Ապա դիմողը մանրամասն շարադրել է, որ X.-ը մեկ այլ անգամ տարել է իրեն նրա ընտանիքին պատակնող չգործող մի արհեստանոց և ստիպել է նրան զբաղվել օրալ սեքսով: Նա հայտարարել է, որ փորձել է փախչել նրանից, սակայն X.-ը կրկին բռնել է նրա դաստակները, ինչպես նաև ապտակ է հասցրել այտին: Կրկին արվել է վագինալ մուտքի փորձ, սակայն դա տեղի չի ունեցել: X.-ը հրամայել է նրան ոչ ոքի չպատմել իրենց մասին, այլապես նա կանի այնպես, որ նա իր ընտանիքի հետ միասին կարտաքսվեն Սլովենիայից: Դիմողն ավելացրել է, որ շատ լավ է հիշում այս երեք դեպքերը, և ամեն բան տեղի է ունեցել այնպես, ինչպես ինքը պատմում է, սակայն եղել են նաև մի շարք այլ դեպքեր ևս 2001 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
19. 2005 թվականի դեկտեմբերի 13-ին և 20-ին X-ի կինը և մեկ այլ վկա հարցաքննվել են Մարիբորի շրջանային դատաարնի քննիչ դատավորի կողմից:
20. 2006 թվականի հունվարի 13-ին Քոպերի շրջանային դատարանը Մարիբորի շրջանային դատարանի միջնորդությամբ քննել է վկա Դ.-ին, ով ցուցմունք է տվել առ այն, որ դիմողն իրեն պատմել է իրեն բռնաբարելու մասին:
21. 2006 թվականի ապրիլի 14-ին քննիչ դատավորը քննել է վկա Հ.-ին, ով աշխատել է X.-ի և նրա կնոջ ընկերությունում: Հ.-ն ցուցմունք է տվել առ այն, որ ինքը չի տեսել, որ X.-ն իրեն ոչ պատշաճ է պահել դիմողի նկատմամբ ընկերության շենքերում:
22. 2006 թվականի մայիսի 16-ին քննիչ դատավորը փորձագետ է նշանակել գինեկոլոգ Բ.-ին՝ պարզելու համար, արդյոք՝ դիմողը ենթարկվել է սեռական բռնության 2001 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Վերջինս զրույց է ունեցել դիմողի հետ, ով հրաժարվել է ենթարկվել կլինիկական հետազոտության: Նա ասել է Բ.-ին, որ X.-ի կողմից մի շարք փորձերից բացի փաստացի սեռական հարաբերություն տեղի չի ունեցել: Զրույցի ընթացքում փորձագետը ներկայացրել է օրթոպեդիկ եզրակացությունը, համաձայն որի՝ X.-ն չէր կարող օգտագործել իր ձախ ձեռքը նրա կողմից նկարագրված ձևով: Ավելին, Բ.-ն ներկայացրել է դիմողին ոստիկանության հաշվետվությունն առ այն, որ նա չի կարողացել մանրամասն ներկայացնել սեռական բռնությունը, ինչպես նաև վայրը, և հարցրել է նրան, թե ինչու նա բոլորովին չի պաշտպանվել X.-ից քերծելով կամ խփելով նրան: Դիմողը պատասխանել է, որ ինքը չի կարողացել պաշտպանվել: 2006 թվականի հունիսի 19-ին փորձագետը կազմել է իր եզրակացությունը, որը հիմնված է եղել գործում առկա ապացույցների, ինչպես նաև 20002 թվականի գինեկոլոգիական եզրակացության վրա, որը ցույց է տվել, որ դիմողը կուսաթաղանթն անվնաս է եղել այդ ժամանակ, ինչպես նաև՝ դիմողի հետ ունեցած զրույցը: Նա գտել է, որ հստակ չի կարելի ասել, թե դիմողը ենթարկվել է սեռական բռնության X.-ի կողմից քննարկվող ժամանակահատվածում: Ի հավելումն իր բժշկական եզրակացության՝ փորձագետը մեկնաբանել է, որ դեպքի վերաբերյալ դիմողի նկարագրություններում առկա են անճշտություններ: Եզրակացությունից հետևում է, որ այդ անճշտություններից ոչ մեկը կապ չունի բժշկական հարցերի հետ:
23. 2006 թվականի հունիսի 20-ին քննիչ դատավորը փորձագետ է նշանակել կլինիկական հոգեբան Ռ.-ին: Վերջինս դիմողի հետ զրույցից հետո 2006 թվականի հուլիսի 4-ին ներկայացրել է իր եզրակացությունը, որում նշված է հետևյալը.
«2001 թվականից ի վեր Յ.-ն ցույց է տվել սեռական և այլ տեսակի բռնության զոհի ախտանիշներ (էմոցիոնալ, վարքային և ֆիզիկական ախտանիշներ):
...
Էմոցիոնալ հետևանքներից բացի, աղջիկը ցույց է տալիս վարքագիծ, որը հատկանշական է իր կողմից կրած բռնության համար, ինչպես նաև՝ որոշ ֆիզիկական ախտանիշներ (անհանգիստ քուն, գիշերային սարսափներ, թուլություն): Ախտանիշները ներկայացված են եզրակացության մեջ...
Հետևանքների լրջությունը՝ ֆիզիկական և հատկապես՝ սեռական, դժվար է գնահատել տվյալ պահին: Սակայն կարճատև հետևանքների նման, երկարաժամկետ հետևանքներն էլ կարելի է կանխագուշակել: Դրանց իրական ծավալը կդառնա ակնհայտ աղջկա կյանքի գլխավոր փուլերում, ինչպես նաև սթրեսային իրավիճակներում:
...
Այդ հետևանքների պատճառով, որոնք ամենալուրջն են նրա հոգեբանական կյանքում ... Ծայրահեղ կարևոր է, արդյոք հանցագործի բռնի վարքագծի հետևանքով երեխա զոհը կորցնում է կուսությունը, թե՝ ոչ...
Սեռական վարքածգի ձևը կարող է պատշաճ գնահատվել միայն կլինիկական հոգեբանության փորձագետի կողմից»:
24. 2006 թվականի սեպտեմբերի 15-ին Մարիբորի շրջանային դատախազությունը X.-ին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ մինչև 15 տարեկան երեխայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար: X.-ի առարկությունը մեղադրանքի նկատմամբ մերժվել է Մարիբորի շրջանային դատարանի մինչդատական խորհրդի կողմից 2006 թվականի հոկտեմբերի 20-ին:
Դատաքննություն
25. Մարիբորի շրջանային դատարանը դատական նիստ է նշանակել 2007 թվականի հունիսի 27-ին: Սակայն նիստը հետաձգվել է X.-ի միջնորդությամբ, համաձայն որի՝ ներկայացված տեղեկանքի համաձայն նա առողջական պատճառներով գտնվել է արձակուրդի մեջ:
26. Ապա դատական նիստ է նշանակվել 2007 թվականի հոկտեմբերի 3-ին, սակայն այն հետաձգվել է X.-ի փաստաբանի միջնորդությամբ: Հաջորդ նիստը պետք է կայանար 2007 թվականի նոյեմբերի 12-ին: Սակայն ատենակալներից մեկի բավակայության պատճառով այն հետաձգվել է: Այնուհետև X.-ը տեղեկացրել է դատարանին, որ պետք է մեկնի գործուղման, որի հետևանքով հաջորդ նիստը հետաձգվել է մինչը 2008 թվականի հունվարի 16-ը:
27. 2008 թվականի հունվարի 16-ին X.-ը չի ներկայացել դատարան: 2008 թվականի հունվարի 17-ին նա ներկայացրել է առողջական պատճառներով արձակուրդի մեջ լինելու մասին տեղեկանք:
28. 2008 թվականի հունվարի 25-ին X.-ի փաստաբանը տեղեկացրել է դատարանին, որ X.-ը դադարեցրել է իրեն տրված լիազորագիրը, և որ նրան այսուհետև ներկայացնելու է մեկ այլ փաստաբան Մ.-ն: Քանի որ X.-ը մեղադրվում էր այնպիսի հանցագործության մեջ, որի համար պահանջվում էր պարտադիր ներկայացուցչություն, 2008 թվականի հունվարի 28-ին դատարանը նշանակել է Մ.-ին՝ որպես X.-ի՝ դատարանի կողմից նշանակված փաստաբան:
29. 2008 թվականի մարտի 14-ին դատարանում կայացել է դռնփակ դատական նիստ՝ անձնական կյանքի և հասարակական բարոյականության շահերից ելնելով: Դատարանը հարցաքննել է X.-ին: Նիստի ընթացքում դիմողի փաստաբանը պահանջել է հեռացնել Վ-ի փաստաբան Մ.-ին այն հիմքով, որ 2011 թվականին դիմողը և նրա մայրը նրան դիմել էին գործի հետ կապված հարցերով: Ավելին, նա դիմողի մոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել: Մ.-ն հայտարարել է, որ երբևէ չի տեսել դիմողին կամ նրա մորը, ասել է նաև, որ ինքը միայն իմացել է, որ փաստաբանը, որի գրասենյակում ինքն աշխատել է, այդ ժամանակ ներկայացրել է դիմողի մոր ամուսնուն ամուսնալուծության գործով: Դատարանը մերժել է դիմողի միջնորդությունը՝ որոշելով, որ չկան փաստաբանին հեռացնելու որևէ իրավական հիմքեր:
30. 2008 թվականի մարտի 14-ին X.-ը ներկայացրել է իր գրավոր հայտարարությունն առ այն, որ ինքը չէր կարող ֆիզիկական ուժ գործադրել դիմողի նկատմամբ, քանի որ իր ձախ ձեռքը լուրջ վնասված է եղել ծննդից ի վեր և 15 սմ կարճ է եղել աջ ձեռքից: X.-ն հայտարարել է, որ ինքը փաստացի չի օգտագործել իր խեղված ձեռքը: Ավելին, նա նշել է, որ ինքն ու իր ընտանիքն օգնել են դիմողին և նրա քրոջը նոր միջավայր ինտեգրվելու և սլովեներեն սովորելու հարցում մինչ նրանց մայրը զբաղված է եղել իր անձնական հարցերով: Ըստ X.-ի՝ սեռական բռնության վերաբերյալ մեղադրանքները հորինվել են դիմողի մոր կողմից, ով ցանկացել է իրենից գումար կորզել:
31. 2008 թվականի ապրիլի 14-ին դատարանը նշանակել է գործով երկրորդ նիստը: X.-ը հարցաքննվել է դատախազի կողմից հիմնականում իր ձախ ձեռքն օգտագործելու վերաբերյալ և այս առիթով ընդունել է, որ չնայած ինքը սովորաբար վարել է ավտոմատ կառավարմամբ ավտոմեքենաներ, երբեմն վարել է նաև ավելի փոքր ձեռնակառավարմամբ ավտոմեքենա: Այնուամենայնիվ, երբ նրան հարցրել են, արդյոք նա երբևէ վարել է բեռնատար մեքենա, պատասխանել է, որ դա որևէ կապ չունի գործի հետ՝ ընդունելով հանդերձ, որ ինքն ունի բոլոր կատեգորիայի մեքենաներ վարելու իրավունք: Ապա դատարանը հարցաքննել է դիմողին՝ բավարարելով նրա միջնորդությունն առ այն, որ X.-ը ներկա չգտնվի նիստերի դահլիճում: X.-ի կողմից գործադրված սեռական բռնության դեպքերի մասին պատմելիս դիմողը մի քանի անգամ լաց է եղել, և այդ հիմքով նիստը մի քանի րոպեով հետաձգվել է: X.-ի փաստաբան Մ.-ն հարցաքննել է դիմողին՝ հարցնելով նրան, թե ինչ հասակ և ինչ քաշ է նա ունեցել քննարկվող ժամանակաշրջանում: Դիմողը շատ նյարդայնացել է և հարցրել է Մ.-ին, թե ինչու նա, լինելով առաջինն ով լսել է իր պատմությունը, հարցնում է դա և հիմա հանդես է գալիս, որպես X.-ի փաստաբան: Մ.-ն մեկնաբանել է, որ դա տակտիկայի մասն է: Դիմողի սթրեսային վիճակի պատճառով դատական նիստը հետաձգվել է:
32. 2008 թվականի մայիսի 9-ին դատարանը հրավիրել է երրորդ դատական նիստը: Դիմողի հարցաքննությունը շարունակվել է X.-ի բացակայությամբ: Երբ իրեն հարցրել են, թե ինքը ինչ է զգում անցած իրադարձությունների կապակցությամբ, նա լաց է եղել և ասել, որ ոչ ոք իրեն չի օգնել, և որ քննությունը ձգձգվել է մի քանի տարի, որի ընթացքում ինքը վերապրել է կրած տրավման:
33. 2008 թվականի օգոստոսի 27-ին դիմողը ներկայացրել է բողոք Առանց անտեղի ձգձգումների քննության իրավունքի պաշտպանության մասին օրենքի ներքո (այսուհետև՝ «2006 թվականի օրենք»)՝ նպատակ ունենալով արագացնել քննությունը:
34. 2008 թվականի սեպտեմբերի 26-ին դատարանը հրավիրել է չորրորդ դռնփակ դատական նիստը, որի ժամանակ X-ն անձամբ դիմողին տվել է 100-ից ավել հարցեր՝ սկսելով հարցի տեսքով հետևյալ մեկնաբանությունից. «Ճիշտ է, արդյոք, որ դու ասել ես ինձ և ցույց ես տվել ինձ, որ կարող ես ձևական լաց լինել, իսկ մարդիկ կհավատան քեզ»: Նիստի արձանագրությունից չի երևում, թե դիմողը տվել է պատասխան: Ապա X-ը տվել է դիմողին մի շարք հարցեր՝ նպատակ ունենալով ապացուցել, որ իրենք տեսել են միմյանց հիմնականում, երբ իրենց ընտանիքները հավաքվել են, կամ երբ դիմողը մեքենայով տեղափոխելու կամ այլ օգնության համար ակտիվորեն դիմել է իրեն: X-ի կողմից տրված հարցերի շարքում է եղել հետևյալը. «Ճիշտ է, արդյոք, որ ես չէի կարող բռնություն գործադրել քո նկատմամբ իրադարձության երեկոյան, ինչպես որ դու նշել ես ապրիլի 14-ին:», «Ճիշտ է, արդյոք, որ եթե ես կամենայի բավարարել իմ սեռական ցանկությունները, ես դա կանեի գոնե մեկ անգամ», «Ինչու դու ինձ զանգահարեցիր սեպտեմբերին և խնդրեցիր տանել քեզ քաղաքից դուրս, եթե ես արդեն բռնաբարել էի քեզ սդեն մի անգամ», «Ինչու էիր դու ինձ զանգահարում այն դեպքում, երբ ես քեզ չէի զանգահարում» կամ «Ճիշտ է արդյոք, որ դու հատուկ խնդրեցիր ինձ վարել քաղաքից դուրս, քանի որ ուզում էիր խոսել ինձ հետ և տոնել գեղեցկության մրցույթում ունեցածդ հաղթանակը»: Դիմողը պնդել է, որ ինքը չի զանգահարել X-ին և չի նախաձեռնել որևէ զբոսանքներ նրա հետ, այլ նա է դա արել: X-ը նաև հարցրել է դիմողին, արդյոք, նա չէր ասում իրեն, որ քանի որ նա ունեցել է ընկեր, այդպիսով միշտ կլինի բարձունքին, քանի որ ուզում է լինել սիրուհի:
35. Ավելին, X-ը պնդել է, թե բռնաբարության մեղադրանքները հորինվել են դիմողի մոր կողմից: Այդպիսով, նա դիմողին տվել է մի շարք հարցեր նրա մոր մասին, ներառյալ՝ նրա սլովեներենի իմացության մասին, նրա աշխատանքի և անձնական հարաբերությունների մասին: Այնուհետև, X-ը ներկայացրել է դիմողին բժշկական եզրակացությունը, որտեղ նշված էր, որ իր ձախ ձեռքը լուրջ վնասված է եղել: Դիմողը պնդել է, որ տեսել է, թե ինչպես է X-ն օգտագործում իր ձեռքն առօրյա կյանքում, այդ թվում՝ մեքենա վարելիս, իր երեխաներին բարձրացնելիս և գրկելիս, ինչպես նաև՝ դպրոցական պայուսակները կամ տուփերը և շշերը կրելիս: Հարցաքննության ժամանակ X-ն առարկել է դիմողի պատասխանների ճշտության և ճշգրտության դեմ՝ մեծապես մեկնաբանելով նրա կողմից ներկայացված հանգամանքների առնչությամբ և հերքելով նրա կղմից ներկայացված իրադարձությունների պատկերը: Նա այդպես է արել նույնիսկ այն բանից հետո, երբ նախագահող դատավորը բացատրել է, որ նա հնարավորություն կունենա ներկայացնելու իր մեկնաբանությունները դիմողի հարցաքննությունից հետո:
36. Խաչաձև հարցաքննության ընթացքում X-ը կրկնել է մի շարք հարցեր և արդյունքում՝ նախազգուշացում ստացել նախագահող դատավորի կողմից: Ավելին, նախագահող դատավորն արգելել է յոթ հարցերը, որոնք գտել է, որ առնչություն չունեն գործի հետ:
37. Երեք դեպքերում դատարանը հայտարարել է ընդմիջում՝ դիմողի հուզմունքի և անհանգստության պատճառով: Այս ընդմիջումներից մեկից հետո X-ը հարցրել է դիմողին, թե արդյոք նա իրեն ավելի լավ կզգա, եթե իրենք բոլորով գնան ճաշելու, ինչպես առաջ էր, և գուցե այդ ժամանակ նա այդքան շատ էլ չի հուզվի:
38. Մեկ անգամ դիմողը միջնորդել է դատարանին հետաձգել գործի քննությունը, քանի որ հարցերը եղել են սթրեսային իր համար: Այնուամենայնիվ, երբ X-ն ասել է, որ հաջորդ նիստը չի կարող կայանալ 2008 թվականի նոյեմբերի 19-ից շուտ, քանի որ ինքը գործուղումից այդ ժամանակ նոր կվերադառնա, դիմողը լաց լինելով ասել է, որ նա պետք է շարունակի հարցաքննությունը, քանի որ ինքը ուզում է վերջ դնել այդ ամենին:
Արդյունքում, դիմողի՝ չորս ժամ տևած խաչաձև հարցաքննությունից հետո նախագահող դատավորը հետաձգել է նիստը մինչև 2008 թվականի հոկտեմբերի 13-ը:
39. X-ի կինը, զոնքաջը և իր ընկերության աշխատողներից մեկը հարցաքննվել են հաջորդ նիստի ընթացքում: Նրանք երեքն էլ պնդել են, որ X-ը շատ քիչ է օգտագործել իր ձախ ձեռքը և իհարկե չէր կարող բարձրացնել որևէ ծանրություն:
40. 2008 թվականի նոյեմբերի 24-ին կայացել է չորրորդ նիստը: X-ի կողմից դիմողի հարցաքննությունը տևել է ժամ ու կես: X-ի փաստաբան Մ.-ի կողմից հարցաքննվելու ընթացքում դիմողը կրկին պնդել է, որ նախկինում արդեն իսկ պատմել է նրան ողջ պատմությունը: Մ.-ն հերքել է դա, նշելով, որ եթե ինքը տեղեկացված լիներ, ինքը խորհուրդ կտար դիմողին գնալ հիվանդանոց և ոստիկանություն: Դիմողի հարցաքննությունից հետո հարցաքննվել է նրա մայրը հիմնականում իր անձնական հարաբերությունների մասին:
41. Նիստի ավարտին X-ի փաստաբան Մ.-ն հաստատել է, որ ինքը պատահական տեսել է դիմողի մորն այն ժամանակ, երբ ինքն աշխատել է փաստաբանական գրասենյակում մի փաստաբանի հետ, ով ներկայացնում էր դեիմողի մոր շահերը մի դատաքննության ընթացքում: Նա նաև հայտարարել է, որ ինքը երեք օրվա ընթացքում կտեղեկացներ դատարանին առ այն, արդյոք անհրաժեշտ էր հրաժարվել X-ի շահերը ներկայացնելուց , թե՝ ոչ: 2008 թվականի նոյեմբերի 25-ին Մ.-ն հայտնել է ինքնաբացարկ, քանի որ անձնապես խոցված է եղել դիմողի մոր հայտարարություններից:
42. 2008 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած նիստի ընթացքում դատարանը մերժել է X-ի փաստաբան Մ.-ի միջնորդությունը՝ գտնելով, որ չկան իրավական հիմքեր ինքնաբացարկի համար: Ավելին, գինեկոլոգիայի ոլորտի փորձագետ Բ.-ն հարցաքննվել է որպես վկա: Նա ընդունել է, որ հանգամանքները պարզելու համար ինքն անդրադարձել է նաև իր եզրակացության որոշ հարցերի մի շարք հանգամանքներ պարզելու համար, որոնք ներկայացված չեն եղել նախագահող դատավորի կողմից: Ավելին, նա կրկնել է, որ քննարկվող ժամանակաշրջանում դիմողի կուսաթաղանթը եղել է տեղում:
43. 2009 թվականի հունվարի 22-ին դատարանը հրավիրել է ութերորդ նիստը և հարցաքննել է հոգեբանության ոլորտի փորձագետ Ռ-ին, ով կրկին հայտարարել է, որ շատ ժամանակ առաջ տեղի ունեցած սեռական բռնությունը չի կարող հաստատվել որևէ նյութական ապացույցներով, լոկ հոգեբանական հետևանքները կարող են գնահատվել: Ապա նա կրկնել է, որ դիմողը ցուցաբերել է սեռական բռնության տիպիկ ախտանիշեր:
44. 2009 թվականի փետրվարի 20-ին դատարանը նշանակել է հոգեբանության ոլորտի մեկ այլ փորձգետի՝ Տ.-ին, ով պետք է կարծիք հայտներ, արդյոք՝ դիմողը կարող էր սեռական հարաբերություն ունեցած լիներ քննարկվող ժամանակահատվածում՝ հիմնվելով նրա բժշկական հետազոտության արդյունքների վրա (տե´ս վերը՝ կետ 11): 2009 թվականի մարտի 10-ին փորձագետը ներկայացրել է իր եզրակացությունը, որտեղ նշվել է, որ այդ արդյունքներն անհամատեղելի են դիմողի կողմից ներկայացված դեպքերի շարադրանքի հետ:
45. 2009 թվականի մարտի 16-ին դատարանը հրավիրել է նիստ, որտեղ նշանակել է օրթպեդիայի ոլորտի մասնագետ՝ Ն.-ին, ով պետք է կարծիք հայտներ առ այն, արդյոք՝ X-ն իր խեղված ձեռքով կարող էր կատարած լիներ գործողություններ, որոնք նկարագրված են դիմողի կողմից:
46. 2009 թվականի մայիսի 5-ին փորձագետ Ն.-ն ներկայացրել է իր եզրակացությունը, որտեղ նա գտել է, որ X-ի ձախ ձեռքը լուրջ վնասված է եղել, և որ այդ պատճառով մի շարք իրադարձություններ չէին կարող տեղի ունենալ այնպես, ինչպես դա նկարագրել էր դիմողը:
47. 2009 թվականի հունիսի 8-ին դատարանում կայացել է նիստ, որտեղ հարցաքննվել է փորձագետ Ն.-ն:
47. 2009 թվականի հունիսի 8-ին կայացել է դատական նիստ, որտեղ հարցաքննվել է փորձագետ Ն.-ն: Ի պատասխան դիմողի փաստաբանի հարցերին՝ Ն.-ն բացատրել է, որ նա իր կարծիքը հիմնել է X-ի բժշկական գործում առկա փաստաթղթերի, X-ի կողմից իրեն բերված ռենտգենային հետազոտության արդյունքների և X-ի հետազոտության հիման վրա:
48. 2009 թվականի հուլիսի 9-ին կայացել է դատական նիաստ: Դիմողը միջնորդել է, որպեսզի շարունակվի Ն.-ի հարցաքննությունը:
49. 2009 թվականի սեպտեմբերի 29-ին դատարանը հրավիրել է իր 12-րդ և վերջին նիստը տվյալ գործով: Նիստին դիմողը և դատախազը հարցաքննել են փորձագետ Ն.-ին, ով, inter alia, հայտարարել է, որ X-ը կարող էր օգտագործել իր ձախ ձեռքը միայն օգնելու համար աջ ձեռքին որոշակի աշխատանքներ կատարելիս, սակայն նրա ձախ ձեռքը պրակտիկ ուժ չի ունեցել: Փորձագետի կարծիքով X-ը չէր կարողանա հեռվացնել դիմողի ոտքերն իր ձախ ձեռքով, ոչ էլ նա կարող էր հանել ներքնազգեստը, ինչպես որ հայտարարում էր դիմողը: Դատախազի հարցին, թե արդյոք իր գնահատականը հիմնված է եղել այն կանխավարկածի վրա, որ դիմողը գործադրել է ողջ իր ուժը X-ին դիմադրելու համար, Ն.-ն պատասխանել է՝ X-ի «Ես չեմ հիմնել իմ եզրակացությունն այդ կանխավարկածի վրա, քանի որ չեմ իմացել, արդյոք նա դիմադրել է, թե՝ կամավոր ընդունել է»: Երբ նրան հարցրել են, թե արդյոք դիմողը, ով այդ ժամանակ եղել է 14 տարեկան, կարող էր դիմադրել X-ին, ով պառկած է եղել նրա վրա, նա ասել է, որ իր կարծիքով դա կարող էր տեղի ունենալ: Ն.-ն նաև ցուցմունք է տվել առ այն, որ չնայած X-ի աջ ձեռքն առավել, քան սովորական ուժ է ունեցել, նա չէր կարող վնասել դիմողին այնպես, ինչպես դիմողն էր վկայել:
50. Ն.-ի հարցաքննությունից հետո դիմողը, ով ստացել էր մեկ այլ օրթոպեդիկ եզրակացություն դատաքննությունից դուրս, համաձայն որի X-ը դեռևս սահմանափակ է օգտագործում իր ձախ ձեռքը, միջնորդել է, որպեսզի նշանակվի օրթոպեդիայի ոլորտի մեկ այլ փորձագետ այն հիմքով, որ եղել են կասկածներ Ն.-ի եզրակացությունների առնչությամբ: Այս միջնորդությունը, ինչպես նաև դիմողի միջնորդությունը Դատարանին իր քրոջն ու մոր նախկին ամուսնուն դատարան կանչելու վերաբերյալ, ովքեր իբր տեսել են, թե ինչպես է X-ը կիրառում իր երկու ձեռքերը, հերքվել է դատարանի կողմից անհիմն լինելու պատճառաբանությամբ: Ավելին, մերժվել է նաև փաստաբանի միջնորդությունը դիմողին կրկին անգամ հարցաքննելու վերաբերյալ:
51. Դատական նիստի ավարտին դատարանը հրապարակել է դատավճիռը՝ արդարացնելով X-ին բոլոր մեղադրանքներից: Այս հետևության լույսի ներքո դատարանն ուղղորդել է դիմողին վնասների հատուցման վերաբերյալ ներկայացված պահանջը ներկայացնել քաղաքացիական գործերով դատարան:
52. 2008 թվականի դեկտեմբերի 15-ին դիմողը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք 2006 թվականի Օրենքի ներքո: 2009 թվականի դեկտեմբերի 22-ին նա պատասխան է ստացել դատարանից, որով տեղեկացել է, որ դատավճռի գրավոր հիմքերն ուղարկվել են իրեն այդ օրը:
53. Գրավոր հիմքերում դատարանը բացատրել է, որ օրթոպեդիայի ոլորտի փորձագետի եզրակացությունը կասկածի տակ է դրել X-ի ունակությունը կատարելու դիմողի կողմից նկարագրված որոշ գործողություններ, որոնց համար նա պետք է գործադրեր երկու ձեռքերը: Ինչպես բացատրել է փորձագետը՝ X-ը ի վիճակի չի եղել նույնիսկ շարժելու ձախ ձեռքն այն դիրքով, որը թույլ կտար նրան հանել տաբատը կամ հեռվացնել իրարից դիմողի ոտքերը: Ըստ դատարանի՝ այն փաստը, որ դիմողի որոշ հայտարարությունները, որոնք հերքվել են փորձագետի կողմից, որոշ կասկածներ են առաջացրել նրա կողմից նկարագրված դեպքերի ընդհանուր պատկերի առնչությամբ: Այն սկզբունքի հիման վրա, որ ցանկացած հիմնավոր կասկած կասկածյալի օգտին է (in dubio pro reo), դատարանն արդարացրել է X-ին: Ինչ վերաբերում է հոգեբանության ոլորտի փորձագետ Ռ.-ին, որի համաձայն դիմողը տառապել է սեռական բռնությունից, դատարանը նկատել է, որ չպետք է անտեսել դիմողի մոր նախկին ամուսնու գործով վճիռը, որտեղ իրավասու դատարանն ընդունել է, որ նա սեռական ակտիվություն է դրսևորել դիմողի և նրա քրոջ ներկայությամբ և ոչ պատշաճ է իրեն պահել դիմողի նկատմամբ:
54. 2009 թվականի դեկտեմբերի 30-ին դատախազը ներկայացրել է բողոք, որտեղ քննադատել է դատարանին այն բանի համար, որ այն հաշվի չի առել այն փաստը, որ X-ն իր տարիքի, սեռի և քաշի պատճառով եղել է դիմողից շատ ավելի ուժեղ, ինչպես նաև ունեցել է ազդեցիկ դիրք՝ կապված իր տնտեսական և սոցիալական կարգավիճակի հետ: Ավելին, նա նշել է, որ X-ը վարել է մեխանիկական տուփ ունեցող բեռնատարներ, որոնք պահանջում են երկու ձեռքի աշխատանք: Այնուհետև դատախազն առարկել է, թե քննարկվող քրեական հանցագործությունը չէր պահանջում, որպեսզի սեռական գործողությունը կատարվեր ուժի գործադրմամբ. բավական է միայն այն, որ դիմողը դեմ է եղել դրան: Նա նաև նշել է, որ գործի դատական քննությունը տևել է ութ տարի, ինչն առավել մեծացրել է դիմողի տառապանքը:
55. Բողոքը մերժվել է Մարիբորի Վերադաս դատարանի կողմից 2010 թվականի մայիսի 26-ին: Վերջինս գտել է, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը ճիշտ է և հստակ ցույց է տալիս այն փաստարկները, որոնք կասկածի տակ են դնում X-ի կողմից հանցագործությունը կատարված լինելու հանգամանքը:
56. Արդյունքում դիմողը միջնորդել է Գլխավոր դատախազին ներկայացնել օրինականության պաշտպանության բողոք (բացառիկ միջոց): 2010 թվականի հուլիսի 28-ին Գլխավոր դատախազը տեղեկացրել է դիմողին, որ վերը նշված միջնորդությունը կարող է առնչվող միայն իրավունքի հարցերին և չի գնահատում փաստերը, որոնց անդրադարձել էր դիմողը:
Փոխհատուցում քրեական գործի քննության ձգձգումներիկ համար:
57. 2011 թվականի փետրվարի 11-ին դիմողը և Կառավարությունը եկել են արտադատարանական համաձայնության 2006 թվականի Օրենքի ներքո 1,080 եվրոյի (EUR) չափով՝ նյութական և ոչ նյութական վնասի դիմա, որոնք կրել է դիմողը քրեական գործով առանց ոչ պատշաճ ձգձգումների քննության իր իրավունքի խախտման արդյունքում: Դիմողը նաև ստացել թ 129.60 եվրո՝ կապված դատական ծախսերի հետ:
II. ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Կիրառելի ներպետական քրեական օրենսդրությունը
58. Քննարկվող ժամանակահատվածում գործող Քրեական օրենսգրքի 183-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, որոնք կարգավորում են մինչև 15 տարեկան անձանց նկատմամբ սեռական բռնությունը, նախատեսում են հետևյալը.
«(1) Անձը, ով սեռական հարաբերության կամ որևէ այլ սեռական գործողության մեջ է ներգրավում 15 տարին չլրացած հակառակ սեռի կամ նույն սեռի ներկայացուցչի, իսկ հանցագործի և տուժողի հասունությունն ակնհայտորեն անհավասարաչափ են, պատժվում է 1-8 տարի ազատազրկմամբ»:
(2) Անձը, ով կատարում է վերը նշված գործողությունը տասը տարին չլրացած անձի նկատմամբ կամ 15 տարին չլրացած խոցելի անձի նկատմամբ կամ ուժի գործադրմամբ կամ կյանքի և առողջության նկատմամբ սպառնալիքի գործադրմամբ, պատժվում է 3 կամ ավելի տարի ազատազրկմամբ:
... »
59. Քննարկվող ժամանակահատվածում գործող Քրեական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածը նախատեսում է, որ վիճելի հանցագործության առիթով նախնական քննությունն ավարտելիս ոստիկանությունը հավաքված ինֆորմացիայի վրա հիմնված բողոքն ուղարկում է դատախազություն: Այնուամենայնիվ, եթե հավաքված ինֆորմացիան հիմք հիմք չի տալիս նման քրեական բողոքի համար, ոստիկանությունը դատախազությանը ներկայացնում է իրենց գործողությունների վերաբերյալ հաշվետվություն:
60. Ինչ վերաբերում է դատական քննությունում սեռական բնույթի հանցագործությունների անչափահաս զոհերի պաշտպանությանը Քրեական դատավարության օրենսգիրքը ներառում է մի շարք դրույթներ, որոնց նպատակն է պաշտպանելու անչափահաս զոհերին կամ վկաներին քրեական դատավարության ընթացքում: Սեռական անձեռնմխելիության գործերով վարույթներում անչափահասները քրեական գործի հարուցումից ի վեր պետք է ունենան պաշտպան՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար: Անչափահաս զոհերի նկատմամբ, ովքեր չունեն պաշտպան, այդպիսինների նշանակում է դատարանը: Ավելին, մեղադրյալը կարող է ներկա չլինել 15 տարին չլրացած վկաների հարցաքննությանը, ով պնդում է, որ սեռական անձեռնմխելիության հանցագործության զոհ է: Այս կապակցությամբ Օրենսգրքի 240-րդ հոդվածը նախատեսում է, որ անչափահասները, մասնավորապես՝ նրանք, ում ուղղված է եղել քրեական հանցագործությունը, պետք է հարցաքննվեն՝ հաշվի առնելով նրանց տարիքը՝ խուսափելու հոգեկան վիճակի վրա ցանկացած բացասական ազդեցությունից:
61. Դատական քննությունը առավել հարթ անցկացնելու համար կողմերը և զոհը 1994 թվականի Քերական դատավարության օրենսգքրի 191-րդ հոդվածի համաձայն կարող են բողոք ներկայացնել նախագահող դատավորին՝ կապված ձգձգումների և այլ խախտումների հետ: Բողոքը քննելիս նախագահողը պետք է տեղեկացնի բողոք ներկայացրած անձին այդ առիթով կայացրած քայլերի վերաբերյալ:
62. Ապա, ինչ վերաբերում է քրեական գործերով դատական քննության նիստերի նշանակման ժամանակացույցին, Քրեական դատավարության օրենսգրքի 286(2) հոդվածը նախատեսում է, որ նախագահող դատավորն առաջին նիստը պետք է նշանակի մեղադրական եզրակացությունը ստանալու պահից երկու ամսվա ընթացքում: Եթե նա չի անում այդ, պետք է տեղեկացնի այդ մասին դատարանի նախագահին, իսկ վերջինս էլ պետք է նախաձեռնի բոլոր անհրաժեշտ քայլերը նիստ նշանակելու համար:
63. Ինչ վերաբերում է նիստի ընթացքին Քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածը նախատեսում է, որ դատական նիստը կարող է լինել դռնփակ, օրինակ՝ մեղադրյյալի կամ տուժողի անձնական կամ ընտանեկան կյանքի պաշտպանության նպատակով: Համաձայն Օրենսգրքի 299-րդ հոդվածի՝ նախագահող դատավորը վարում է նիստը`տրամադրելով կողմերին խոսելու իրավունք, հարցաքննում է մեղադրյալին, վկաներին և փորձագետներին: Ավելին, նախագահող դատավորի պարտականությունն է ապահովել, որպեսզի գործը լինի լիովին պարզաբանված, բացահայտվի ճշմարտությունը, և որ որպեսզի բացառվեն գործի քննությունը ձգձգող բոլոր խնդիրները:
64. Մեղադրյալը կարող է ժամանակավոր դուրս բերվել դաատական նիստերի դահլիճից, եթե վկան հրաժարվի ցուցոմւնք տալ նրա ներկայությամբ: Ապա վկաների ցուցմունքները ներկայացվում են նրան, իսկ նա իրավունք ունի տալու հարցեր: Սակայն, համաձայն Քրեական դատավարության լրենսգրքի 334(2) հոդվածի, նախագահող դատավորը կարող է արգելել ցանկացած հարց, որ արդեն իսկ տրվել է կամ որ որևէ կապ չունի գործի հետ կամ էլ՝ ինքնին ուղորդում է պատասխանին:
Համապատասխան ներպետական քաղաքացիական օրենսդրությունն ու պրակտիկան:
Քաղաքացիական հայց՝ փոխհատուցման համար
65. Պարտականությունների մասին օրենսգրքի 148-րդ հոդվածը, որը կարգավորում է իրավաբանական անձանց պատասխանատվություն իրենց դուստր կազմակերպություններից մեկի կողմից պատճառված վնասի համար, որը նաև կիրառելի է վնասների համար պետության պատասխանատվության նկատմամբ, նախատեսում է, որ իրավաբանական անձը պատասխանատու է այն վնասի համար, որը պատճառվում է երրորդ անձի իր ենթակա կազմակերպոթւյուններից մեկի կողմից իր գործառույթներն իրականացնելիս կամ դրանց հետ կապված: Որպեսզի հայց ներկայացնող կողմը փոխհատուցում ստանա պետության կողմից պատճառված վնասի համար, նա պետք է ապացուցի պետության պատասխանատվության բոլոր չորս տարրերի առկայությունը, այն է՝ պետության գործողության անօրինականությունը, վնասի առկայությունը, պատճառական կապը կամ պետության մեղքը:
66. Համաձայն Պարտականությունների մասին օրենսգքրի 179-րդ հոդվածի, որը նախատեսում է ոչ նյութական վնասի փոխհատուցման տրամադրման իրավական հիմքը, նման փոխհատուցումը կարող է տրամադրվել անձի անձնական անձեռնմխելիության խախտման դեպքում, ինչպես նաև՝ ֆիզիկական, հոգեկան տառապանքի դեպքում, որը կրում է անձը կենսական ակտիվության նվազման, խեղաթյուրման, զրպարտության, մոտ ազգականի մահվան կամ վախի պատճառով, որոնք կհիմնավորեն, որ գործի հանգամանքները, և մասնավորապես՝ տառապանքի աստիճանը և տևողությունն արդարացնում են փոխհատուցումը:
67. Համաձայն Գերագույն դատարանի՝ թիվ IIlps 305/2009 որոշման՝ ոչ նյութական վնասի համար փոխհատուցումը խիստ սահմանափակված է Պարտականությունների մասին օրենսգրքով նախատեսված վնասի կատեգորիաներով՝ հիմնվելով numerus clausus սկզբունքի վրա: Այդպիսով, Գերագույն դատարանը որոշել է, որ քննության երկարատևության պատճառով առաջացած ոչ նյութական վնասը չի կարող դասակարգվել Պարտականությունների մասին օրենսգրքով ճանաչված վնասների շարքում, քանի որ ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես անձնական իրավաունք:
Առանց անտեղի ձգձգումների դատաքննության իրավունքի պատշպանության մասին օրենքը (2006 թվականի օրենք)
68. 2006 թվականի օրենքի 1-ին բաժնի ներքո դատական քննության ցանկացած կողմի, ներառյալ՝ քրեական հանցագործությունից տուժողի համար, երաշխավորված է առանց անտեղի ձգձգումների դատարանի կողմից իր իրավունքների պաշտպանության իրավունքը:
Համապատասխան միջազգային իրավունք
69. Միացյալ ազգերի Գլխավոր ասամբլեայի ՝ 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/34 որոշմամբ ընդունված՝ Հանցագործության և լիազորությունների չարաշահումների զոհերի նկատմամբ արդարադատության հիմնարար սկզբունքները նախատեսում են, որ հանցագործության զոհերը պետք է փոխհատուցում ստանան, ինչպես նաև՝ պետք է հարգանք դրսևորվի նրանց արժանապատվության նկատմամբ (Հավելված, 4-րդ հոդված): Ավելին, դատական և վարչական վարույթի արագ արձագանքը տուժողների կարիքներին պետք է հեշտացված լինի, inter alia, ձեռնարկելով միջոցներ նվազեցնելու համար տուժողների անհարմարությունը, պաշտպանելու համար նրանց առանձնանալն անհրաժեշտության դեպքում և ապահովելու նրանց անվտանգությունը, ինչպես նաև՝ նրանց ընտանիքների և նրանց կողմից ներկայացված վկաների անվտանգությունը սպառնալիքներից և հաշվեհարդարից (Հավելված, հոդված 6(d)):
70. Բացի այդ, քրեական հանցագործություններից տուժածները պաշտպանվում են Եվրոպական միության օրենսդրության ներքո: 2001 թվականին Խորհրդի շրջանակային որոշումը քրեական գործերով վարույթներով տուժողների մասին (2001/220/JHA) ընդունվել է՝ իրավունքների նվազագույն չափանիշների ներկայացման և հանցագործության զոհերի պաշտպանության տեսանկյունից: Շրջանակային որոշման 2-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի անդամ-պետությունը ապահովի, որպեսզի տուժողներն ունենան իրական և պատշաճ դեր դրա քրեական իրավական համակարգում, և որ նրանց վերաբերվեն՝ քննության ընթացքում անձնական արժանապատվությունը հարգելով: Ավելին, 3-րդ հոդվածը նախատեսում է, որ տւոժողները հնարավորություն ունենան ցուցոմւնք տալու դատաքննության ընթացքում և ներկայացնեն ապացույցներ; Այնուամենայնիվ, պետք է նախատեսվեն պատշաճ միջոցներ, որպեսզի նրանք հարցաքննվեն իշխանությունների կողմից, միայն եթե դա անհրաժեշտ է քրեական գործով քննության համար: 8-րդ հոդվածը նախատեսում է, որ անդամ-պետոթյունները ներկայացնեն մի շարք միջոցներ, որոնց նպատակն է պաշտպանելու տուժողների անվտանգությունը և անձեռնմխելիությունը քրեական գործով քննության ընթացքում: Այլոց շարքում, պետք է նախատեսվեն միջոցներ ապահովելու, որպեսզի դատարանի շենքում բացառվի տուժողների և մեղադրյալների կոնտակտը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պետք է ՝ ելնելով քրեական դատավարության շահերից: Նաև, անդամ-պետությունները պետք է ապահովեն, որպեսզի երբ անհրաժեշտ է պաշտպանել տուժողներին, մասնավորապես՝ խոցելի տուժողներին դռնբաց դատական նիստում ցուցմունք տալուց, նրանք կարող են իրավունք ունենան ցուցմունք տալու այնպես, որ հնարավոր լինի հասնելու դրան իրենց հիմնական իրավական սկզբունքների հետ համատեղելի ցանկացած պատշաճ ձևով:
71. Ավելին, Եվրոպական միության անդամ-պետությունների մտադրությունն ամրապնդելու հանցագործության զոհերի իարվունքները, հանգեցրել է Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի դիրեկտիվի ընդունմանը 2012 թվականի հոկտեմբերի 25-ին (2012/29/ ԵՄ), որը նախատեսում է իրավունքների նվազագույն չափանիշներ, հանցագործության զոհերին օգնություն և պաշտպանություն և Խորհրդի շրջանակային թիվ 2001/220/JHA որոշման փոխարինում: Ցուցումը /դիրեկտիվը/, որը պետք է նոստրիֆիկացվի ԵՄ անդամ-պետությունների ներպետական օրենքներում մինչև 2015 թվականի նոյեմբերի 16-ը, նախատեսում է հետևյալը.
19-րդ դեկլարատիվ մասը
«Անձը պետք է համարվի տուժող անկախ այն բանից, արդյոք՝ հանցագործի անձը հայտնի լինելուց, ձերբակալված լինելու, հետապնդվելու կամ դատապարտվելու հանգամանքից, ինչպես նաև՝ անկախ նրանց միջև ազգակցական կապի առկայության հանգամանքից...»:
Հոդված 20-Տուժողների իրավունքների պաշտպանությունը քրեական գործով քննության ընթացքում
«Պաշտպանության իրավունքների նկատմամբ առանց որևէ կանխակալ մոտեցման և դատական լիազորությունների կանոններին համապատասխան, անդամ-պետությունները քրեական գործի քննության ընթացքում պետք է ապահովեն հետևյալը.
(a) տուժողների հարցաքննությունը պետք է իրականացվի, առանց անտեղի ձգձգումների իրավասու մարմնին քրեական գործի առիթով բողոք ներկայացնելուց անմիջապես հետո;
(b) տուժողների հարցաքննությունների թիվը պետք է լինի վնազագույն, իսկ հարցաքննությունները պետք է իրականացվեն միայն երբ հույժ կարևոր են քրեական գործի քննության համար;
...
(c) բժշկական հետազոտությունների թիվը պետք է լինի նվազագույն, և դրանք պետք է իրականացվեն միայն, երբ հույժ անհրաժեշտ են քրեական գործի քննության համար»:
Հոդված 22-Տուժողների անհատական գնահատականը պաշտպանության շահերը որոշելու հարցում
«1. Անդամ պետությունները պետք է ապահովեն, որպեսզի տուժողներն ստանան ժամանակին և անհատական գնահատական ներպետական դատավարությանը համապատասխան՝ ճշտելու համար պաշտպանության շահերը և որոշելու համար, թե արդյոք դրանք կօգտվեն հատուկ միջոցներից քրեական գործի քննության ընթացքում, ինչպես որ նախատեսված է 23-րդ և 24-րդ հոդվածներով, և եթե՝ այո, ապա՝ ինչ չափով իրեն հատուկ խոցելի վիճակի պատճառով՝ կապված կրկնվող տանջանքների, ահաբեկվելու և նվաստացումների հետ
2.Անհատական գնահատականը պետք է, մասնավորապես, հաշվի առնի
(a) տուժովի անձնական բնութագիրը
(b) հանցագործության բնույթը և
(c) հանցագործության հանգամանքները
Անհատական գնահատականի համատեքստում հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն տուժողներին, ովքեր կրել են լուրջ տանջանք հանցագործության ծանրության պատճառով; տուժողները, ովքեր տուժել են կանխակալ մոտեցմամբ կամ խտրականությամբ ուղեկցվող հանցագործության հետևանքով, որոնք կարող էին, մասնավորապես, կապված լինել նրանք անհատական բնութագրի հետ; տուժողներ, ում հարաբերությունները և կախվածությունը հանցագործից, դարձնում են նրանց հատկապես խոցելի: Այս առիթով, ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, մարդկանց թրաֆիքինգի, գենդերային բռնության, մոտ հարաբերություններում գտնվողների կողմից բռնության, սեռական բռնության, չարաշահելու կամ ատելության վրա հիմնված հանցագործության, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող տուժողների նկատմամբ պետք է հատուկ ուշադրություն դարձվի:
...»:
Հոդված 23-Քրեական գործի քննության ընթացքում հատուկ պաշտպանության կարիք ունեցող տուժողների պաշտպանության իրավունքը
«1. Առանց պաշտպանության իրավունքների նկատմամբ կանխակալ մոտեցման և համաձայն դատարանի իրավասության կանոնների՝ անդամ պետությունները պետք է ապահովեն, որպեսզի հատուկ պաշտպանության կարիքներ ունեցող տուժողները, ովքեր օգտվում են 22(1) հոդվածով նախատեսված անհատական գնահատման արդունքում որոշված հատուկ միջոցներից, կարողանան օգտվել հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված միջոցներից: Անհատական գնահատմանը հետևող հատուկ միջոցը չպետք է լինի հասանելի, եթե օպերատիվ և պրակտիկ ճշումներն այն դարձնեն անհնարին, կամ եթե առկա է հրատապ կարիք հարցաքննելու տուժողին, իսկ դա չանելը կարող էր վնասել տուժողին կամ այլ անձի կամ կարող էր կանխակալ մոտեցում առաջացնել քննության ընթացքի նկատմամբ:
2. Հոդված 22(1)-ին համապատասխան սահմանված հատուկ պաշտպանության կարիքներ ունեցող տուժողները քրեական գործի քննության ընթացքում պետք է ունենան հետևյալ միջոցներից օգտվելու հնարավորություն.
...
(b)այդ նպատակով պատրաստված մասնագետների կողմից կամ ներկայությամբ տուժողի հարցաքննություն;
...
3.Դատական քննության ընթացքում Հոդված 22(1)-ին համապատասխան սահմանված հատուկ պաշտպանության կարիքներ ունեցող տուժողները պետք է օգտվեն հետևյալ միջոցներից.
(a) տուժողների և հանցագործների վիզուալ կոնտակտից խուսափելու միջոցները, ներառյալ՝ ցուցմունք տալու ընթացքում, որը տեղի է ունենում պատշաճ միջոցներով, ներառյալ՝ հաղորդակցության տեխնոլոգիաները;
(b) միջոցներ, որոնք ապահովում են, որպեսզի տուժողը կարողանա ցուցմունք տալ դատական նիստերի դահլիճում, առանց ներկա գտնվելու, մասնավորապես՝ հաողրդակցության պատշաճ տեխնոլոգիաների գործադրմամբ;
(c) միջոցներ, որոնք թույլ են տալիս խուսափել ոչ անհրաժեշտ հարցաքննությունից՝ կապված տուժողի անձնական կյանքի հետ, որը կապ չունի քրեական գործի քննության հետ; և
(d) միջոցներ, որոնք թույլ են տալիս, որպեսզի դատական նիստը լինի դռնփակ»:
72. 2011 թվականի մայիսի 5-ին Եվրոպայի խորհուրդն ընդունել է Կանանց նկատմամբ բռնությունների և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի և կանխման մասին կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին: Սլովենիայի կողմից այն ստորագրվել է 2011 թվականի սեպտեմբերի 8-ին, սակայն դեռևս չի վավերացվել: Կոնվենցիան նախատեսում է հետևյալը.
Հոդված 49-Ընդհանուր պարտականություններ
«1. Կողմերը պետք է ձեռնարկեն անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ, որխպեսզի ապահովեն, որ կոնվենցիայով նախատեսված բռնության բոլոր ձևերին առնչվող նախնական քննությունները և դատական քննությունները տեղի ունենան, առանց անտեղի ձգձգումների, երբ հաշվի են առնվում տուժողների իրավունքները քրեական գործով քննության բոլոր փուլերում:
2. Կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին համապատասխան և հաշվի անռնելով բռնության սեռական ըմբռնումը՝ ապահովելու համարհանցագործությունների արդյունավետ քննություն և հետապնդում՝ Կոնվենցիային համապատասխան»:
Հոդված 54-Քննություններ և ապացույցներ
«Կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ, որպեսզի ապահովեն, որ ցանկացած քաղաքացիական կամ քրեական գործի քննության ընթացքում տուժողի սեռական պատմության կամ վարքագծի հետ կապված ապացույցները թույլատրելի լինեն միայն տեղին և անհրաժեշտ լինելու դեպքում»:
Հոդված 56-Պաշտպանության միջոցներ
«1. Կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր օրենսդրական կամ այլ միջոցներ, որպեսզի պաշտպանեն տուժողների իրավունքները և շահերը, ներառյալ՝ նրանց՝ որպես վկաների հատուկ կարիքները նախնական քննության և դատական քննության բոլոր փուլերում մասնավորապես՝ապահովելով նրանց, ինչպես նաև՝ նրանց ընտանիքների և վկաների պաշպտանությունը ահաբեկումից, հաշվեհարդարից և հանցանքի կրկնումից;ապահովելով, որպեսզի տուժողները տեղեկացված լինեն, առնվազն՝ իրենց կամ իրենց ընտանիքները վտանգի մեջ գտնվելու դեպքում հանցագործի փախուստի կամ նրա ժամանակավոր ազատ արձակվելու կամ վերջնականապես ազատ արձակվելու մասին;տեղեկացներով նրանց ներպետական օրենսդրության ներքո նախատեսված պայմանների հիման վրա նրանց իրավունքների մասին, ինչպես նաև՝ նրանց տրամադրության տակ եղող ծառայությունների, ինչպես նաև՝ նրանց բողոքի ընթացքի, մեղադրանքների, քննության ընդհանուր ընթացքի, ինչպես նաև՝ դրանում նրանց դերի, նրանց գործի ելքի մաիսն;թույլ տալով տուժողներին ներպետական օրենսդրությամբ նախատեսված դատավարական կանոններին համապատասխան տալու ցուցմունքներ, ներկայացնելու ապացույցներ և ներայացնելու իրենց տեսակետները, կարիքները և մտահոգություններ, անմիջականորեն կամ միջնորդավորված, ինչպես նաև ապահովելով, դրանց հաշվի առնվելը;ապահովելով տուժողների համար անհրաժեշտ աջակցության ծառայություններ այնպես, որ նրանց իրաունքները և շահերը պատշաճ կերպով ներկայացվեն և հաշվի առնվեն;ապահովելով, որպեսզի ձեռնարկվեն միջոցներ պաշտպանելու համար տուժողի անձնական կյանքը և հեղինակությունըապահովելով, որպեսզի հնարավորինս խուսափեն տուժողների և հանցագործների կոնտակտից դատական նիստերի դահլիճում և իրավապահ մարմինների շենքերում;ապահովելով տուժողների համար անկախ և իրավասու թարգմանիչներ այն դեպքում, երբ տուժողները քննության կողմ են կամ, որբ նրանք ներկայացնում են ապացույցներ;թույլ տալով տուժողներին ցուցմունք տալ նրանց ներպետական օրենսդրությամբ նախատեսված կանոններին համապատասխան, բացակայելով դատական նիստերի դահլիճից կամ, առնվազն, առանց հանցագործի ներկայության, բացառապես պատշաճ հաղորդակցության տեղնոլոգիաների կիրառմամբ, երբ հնարավոր է:Անչափահաս տուժողներն և կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության անչափահաս վկաներն անհրաժեշտության դեպքում պետք է ունենան հատուկ պաշտպանության միջոցներ, որոնցով հաշվի կառնվեն երեծայի կարևորագույն շահերը:»
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԻՃԵԼԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
73. Դիմողը բողոքել է Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածների ներքո առ այն, որ իր դեմ սեռական բռնության հետ կապված քրեական գործի քննությունը հակասել է պետության դրական պարտականությանը տրամադրելու արդյունավետ իրավական պաշտպանություն ընդդեմ սեռական բռնության, քանի որ այն իրականացվել է անհիմն ձգձգումներով՝ խախտելով իր անձնական անձեռնմխելիությունը: Ավելին, դիմողը բողոքել է, որ իրեն չի տրամադրվել արդյունավետ միջոց իր բողոքների առիթով, ինչպես որ պահանջվում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով:
74. Հաշվի առնելով վերը նշված բողոքների բնույթը և բովանդակությունը՝ Դատարանը գտնում է, որ ներպետական դատարանների կողմից վիճելի ձգձգումները և կողմնակալությունը պետք է քննվեն միայն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո (տե´ս` P.M. v. Bulgaria, no. 49669/07, § 58, 24 January 2012S), համաձայն որի՝
Հոդված 3
«Ոչ ոք չպետք է ենթարկվի տանջանքի կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
75. Դիմողի բողոքի մնացած մասը, կապված քրեական գործի քննության ընթացքում իրեն տրամադրված պաշտպանության միջոցների բացակայության հետ, այնուամենայնիվ, առաջ են բերում մի շարք հարցեր պետության պարտականության ծավալի առնչությամբ՝ պաշտպանելու քրեական գործի քննության ընթացքում որպես վկա հանդես եկող տուժողներին: Տվյալ գործի հատուկ հանգամանքներում Դատարանը նկատում է, որ այս հարցերը պետք է քննվեն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո, համաձայն որի.
1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։
...Գործի էությունը
Կողմերի փաստարկները
(a) Դիմողը
85. Դիմողը բողոքել է առ այն, որ իր նկատմամբ սեռական բռնության գործով քրեական գործի քննությունը, ինչպես նաև՝ դատական քննությունը անհիմն ձգձգվել են և եղել են ոչ արդյունավետ, քանի որ իշխանությունները տրամադրված են եղել իր դեմ իր ուկրաինական ծագման պատճառով: Նախ, նա պնդել է, որ Մարիբորի ոստիկանությունն իր բողոքի հիման վրա քննությունը դանդաղ է վարել, և հաշվետվությունն ուղարկել է Մարիբորի շրջանային դատախազություն միայն, երբ դա պահանջել է դատախազը: Ավելին, Մարիբորի շրջանային դատարանը չի իրականացրել քննությունը ներպետական օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում: Այս առիթով դիմողը նաև նշել է, որ ինքը պարտավորություն չի ունեցել արագացնելու դատական քննության ընթացքը:
86. Երկրորդ, Մարիբորի շրջանային դատարանը հրաժարվել է կանչել կարևոր վկաների և նշանակելու օրթոպեդիայի ոլորտի նոր փորձագետի պարզելու՝ արդյոք X.-ի հաշմանդամությունը փաստացիորեն խանգարել է նրան կատարելու բռնի գործողությունները, որոնք վկայակոչում էր դիմողը: Նաև դատարանը չի եղել անկողմնակալ՝ հատկապես, երբ հիմնվել է օրթոպեդիական եզրակացության վրա, որը հիմնված է եղել այն ենթադրության վրա, թե դիմողն ի վիճակի է եղել ակտիվորեն պաշտպանվել: Ավելին, այդ ենթադրությունը հակասության մեջ մտվնում որոշ այլ ապացույցների հետ, որոնք ցույց են տալիս, որ X.-ն չէր կարող լինել լիարժեք, առանց իր ձախ ձեռքն օգտագործելու:
87. Այնուհետև դիմողը բողոքել է, որ պետությունը չի պաշտպանել իր անձնական անձեռնմխելիությունը գործի քննության ընթացքում: Այս առիթով, նա պնդել է, որ գինեկոլոգիայի ոլորտի փորձագետ Բ.-ն խախտել է իր պարտականությունների ծավալը և սեռական հարաբերության առնչությամբ դատարանի բարձրացրած հարցին պատասխանելու փոխարեն, փորձել է պարզել, թե արդյոք քրեական հանցագործությունը տեղի է ունեցել, թե՝ ոչ՝ տալով դիմողին մի շարք հարցեր, որոնք իրեն դրել են նրանից պաշտպանվելու դրության մեջ (տե´ս վերը՝ կետ 22):
88. Ավելին, չնայած, որ դիմողը հարցաքննվել է քննության ընթացքում, հետագայում նա ստիպված է եղել ցուցմունք տալ Մարիբորի շրջանային դատարանի չորս դատական նիստերի ընթացքում, ինչի արդյունքում ամբաստանյալին թույլատրվել է անձամբ տանջել իրեն մի շարք պրովոկացիոն և կրկնվող հարցերով՝ չնայած այն փաստին, որ ինքն ունեցել է ներկայացուցիչ, և այդ հարցերը կարող էին տրվել իր փաստաբանին: Այս հարցաքննությունը պատճառել է իրեն խորը հոգեբանական տառապանք; նա զգացել է իրեն ընկճված, նվաստացած և անօգնական: Ավելին, ամբաստանյալին ներկայացրել է մի փաստաբան, ով նախկինում խոսել էր իր հետ քննարկվող դեպքերի մասին, և այդ պատճառով, կարող էր ի վնաս իրեն կամ չարաշահումով օգտագործել իրենից ստացված տեղեկությունները: Այս առումով դիմողը, հիմնվելով Դատարանի նախադեպային իրավունքին, մասնավորապես՝ Doorson v. the Netherlands (26 March 1996, Reports of Judgments and Decisions 1996‑II), Van Mechelen and Others v. the Netherlands (23 April 1997, Reports of Judgments and Decisions 1997‑III) and S.N. v. Sweden (no. 34209/96, ECHR 2002‑V) գործերով որոշումներին, նշել է, որ ներպետական օրենսդրությունը չի ապահովել հավասարակշռություն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ մեղադրյալի պաշտպանության իրավունքի և տուժողների՝ 3-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված անձնական անձեռնմխելիության իրավունքի միջև, իր տրավման պատճառել է իրեն խորը մշտական հոգեբանական բարդություններ, որոնք իրենց հերթին հանգեցրել են աուտոիմունային հիվանդությունների: Վերջապես, դիմողը բողոքել է, որ ներպետական օրենսդրությունը չի տրամադրել իրեն արդոյւնավետ միջոց իր բողոքների առնչությամբ:
(b) Կառավարությունը
89. Կառավարությունն առարկել է առ այն պնդումն, թե դիմողի նկատմամբ վկայակոչվող սեռական բռնության առիթով քրեական գործի քննությունը, ինչպես նար՝ դատական քննությունը եղել են ոչ արդյունավետ: Ոստիկանությունը հարցաքննել է դիմողին և X-ին, ինչպես նաև՝ համապատասխան վկիաներին, և ըստ Կառավարության, չի եղել որևէ ապացույց առ այն, թե քրեական բողոքները չէին փոխանցվելու դատախազությանը, եթե վերջինիս կողմից տեղի չունենար միջամտություն: Դատական քննությունը եղել է պատշաճ և ընթացել է X-ի դեմ մեղադրական եզրակացության հիման վրա:
90. Կառավարությունը նշել է, որ դատաքննությունը ևս տեղի է ունեցել, առանց շեղումների: Այլ ապացույցներով իբրև թե վիճելի օրթոպեդիկ եզրակացության առիթով նրանք նշել են, որ եզրակացությունը հիմնված է եղել բժշկական փաստաթղթաբանության և X-ի կլինիկական հետազոտության վրա, և չի պարունակել որևէ հակասություններ կամ բացթողումներ, որոնք կարող էին կասկած հարուցել դրանց ճշմարտության առնչությամբ: Քանի որ վիճելի սեռական բռնության գործողությունները չի տեսել վկաներից և ոչ մեկը, ոչ էլ դրանք հիմնավորվել են գինեկոլոգիական հետազոտություններով, Մարիբորի շրջանային դատարանն արդարացրել է X-ին: Չնայած ճիշտ է, որ դիմողը դրսևորել է սեռական բռնության հատկանիշներ, դատարանը չէր կարող անտեսել այն փաստը, որ մեկ այլ գործով քրեական գործի քննություն էր ընթանում մեկ այլ անձի նկատմամբ, ով կասկածվում էր դիմողի նկատմամբ սեռական բռնության մեջ, ինչը չէր հաշվի առնվել հոգեբանության ոլորտում փորձագիտական եզրակացության մեջ: Երկրորդ, Կառավարությունն առարկել է, որ գինեկոլոգիայի ոլորտի փորձագետը «չի հարցաքննել» դիմողին, այլ պարզապես զրուցել է նրա հետ դատական նիստից դուրս: կառավարության կարծիքով դիմողը կարող էր պահանջել փոխել փորձագետին, եթե որոշեր, որ նա իր պարտականությունները պատշաճ կարգով չէր իրականացնում:
91. Ապա, X-ի՝ դատարանի կողմից նշանակված փաստաբան Մ.-ի վերաբերյալ Կառավարությունն առարկել է, որ քանի որ X-ն ուներ պարտադիր ներկայացուցչություն, Մարիբորի շրջանային դատարանը հետևել է օրենքով նախատեսված դրույթներին, որոնք կարգավորել են ex-officio նշանակումները: Ավելին, Մ.-ի ինքնաբացարկի միջնորդության մեջ դիմողը ցույց չի տվել որևէ հիմք, որը ներպետական օրենսդրության ներքո կարդարացներ իր միջնորդության բավարարումը, այդպիսով՝ դատարանը չի ունեցել պարտականություն լսելու կողմերին տվյալ հարցի առնչությամբ: Կառավարությունն ավելացրել է, որ այն փաստը, որ Մ.-ն երբեմնի աշխատել է դիմողի մոր ամուսնու շահերն ամուսնալուծության գործով ներկայացնող իրավաբանական գրասենյակում, չի հանգեցնում այն եզրակացության, թե Մ.-ն չպետք է պաշտպաներ X-ին:
92. Ավելին, Կառավարությունը պնդել է, որ ձեռնարկվել են մի շարք միջոցներ թե նախնական քննության, և թե՝ դատական քննության ընթացքում՝ նպատակ ունենալով չխորացնել դիմողի կրած տրավման: Քննության ընթացքում դիմողը հարցաքննվել է X-ի և նրա փաստաբանի բացակայությամբ: Այդպիսով, դատական նիստն ամբաստանյալի համար առաջին հնարավորությունն էր տալու հարցեր դիմողին, այդպիսով ընդունվել է, որ X-ին մեղսագրվող հանցավոր գործողությունները միակ վկան հենց նա էր: Այս առիթով Կառավարությունն այն կարծիքի էր, որ դիմողի գործը չի նախատեսել, որպեսզի ամբաստանյալի պաշտպանության իրավունքը սահմանափակվի այն աստիճան, որ թույլ չտրվի դիմողի խաչաձև հարցաքննությունը: Նրանք նշել են, որ տվյալ գործը տարբերվում է Doorson, Van Mechelen and Others and S.N. v. Sweden գործից, քանի որ խնդիրը դիմողի անվտանգությունը չէր, ոչ էլ՝ նա անչափահաս էր: Այնուամենայնիվ, Կառավարությունն ընդգծել է, որ Մարիբորի շրջանային դատարանն անցկացրել է դռնփակ դատական նիստ և հեռացրել է X-ին դատական նիստերի դահլիճից դիմողի հարցաքննության ժամանակ: Դիմողի հարցաքննությունից հետո դատարանը բավարարել է նրա միջնորդությունը հաջորդ դատական նիստի ընթացքում ամբաստանյալի կողմից խաչաձև հարցաքննություն ունենալու վերաբերյալ:
93. Այս առւթով Կառավարությունը նշել է, որ X-ին թույլ չեն տվել տալու դիմողին մի շարք հարցեր, որոնք կապված չեն եղել գործի հետ կամ այլ կերպ արգելված են եղել: Ավելին, դատարանը մի քանի անգամ հայտարարել է ընդմիջում դիմողի խաչաձև հարցաքննության ընթացքում; Կառավարությունը պնդել է, որ դիմողը կարող էր միջնորդել հետագա ընդմիջումների մասին, եթե համարեր դա անհրաժեշտ: Նաև դիմողի շահերը քննության ողջ ընթացքում ներկայացրել է նրա փաստաբանը:
94. Վերջապես, ինչ վերաբերում է քննության ձգձգումներին, կառավարությունը նշել է, որ գործի քննության ընթացքում դիմողը կարող էր բողոքել գործի քննության ձգձգումների մասին դատարանի նախագահին (տե´ս վերը՝ կետ 61), սակայն դա չի արել: Կառավարությունը, այնուամենայնիվ, ընդունում է, որ դիմողը ներկայացրել է երկու վերաքննիչ բողոք 2006 թվականի օրենսգրքի ներքո (տե´ս վերը՝ կետեր 33 և 52): Մարիբորի շրջանային դատարանն երկու անգամ էլ պատշաճ պատասխան է ներկայացրել. առաջին անգամ նիստը նշանակվել է մեկ ամսվա ընթացքում, իսկ երկրորդ անգամ վճռի գրավոր հիմքերը նախապատրաստվել են և ուղարկվել դիմողին բողոքարկումից մի քանի օր անց: Ճիշտ է, դատական նիստերը հետաձգվել են ինն անգամ տարբեր պատճառներով, այնուամենայնիվ, միայն առաջին անգամ է, որ դատական նիստը հետաձգվել է երկար ժամանակով, սակայն պատճառը եղել է X-ի հիվանդությունը: Ապա Կառավարությունը նշել է, որ մեծ թվով ապացույցներ ներկայացնելը ևս ազդել է դատական քննության տևողության վրա:
Դատարանի գնահատականը
...
(c) Սեռական բռնության գործով քրեական գործի քննության ընթացքում դիմողի անձնական անձեռնմխելիության պաշտպանությունը:
101. Դատարանը կոչված է պարզելու, թե արդյոք՝ դիմողի դեմ սեռական բռնության գործով քրեական գործի քննության ընթացքում պետությունը տրամադրել է բավարար կերպով պաշտպանել է նրա՝ անձնական կյանքը հարգելու իրվաւնքը, հատկապես՝ անձնական անձեռնմխելիությունը: Այդսպիսով, հարցը պետության կողմից գործողությունները չեն, այլ քրեական գործի քննության ընթացքում տուժողի իրավունքները պաշտպանող միջոցների ոչ բավարար կամ ոչ պատշաճ լինելն է: Այս առիթով Դատարանը կրկնում է, որ չնայած 8-րդ հոդվածի նպատակն է պաշտպանել անձանց պետական մարմինների կամայական վերաբերմունքից, այն ոչ միայն պարզապես պարտադրում է պետությանը զերծ մնալ նման վերաբերմունք դրսևորելուց. ի հավելումն այս բացասական պարտականության, կարող են լինել նաև դրական պարտականություններ, որոնք պարտադիր են անձնական կամ ընտանեկան կյանքը նկատմամբ արդյունավետ հարգանք դրսևորելու համար: Այս պարտականությունները կարող են այնպիսի միջոցների ձեռնարկում, որոնք կոչված են ապահովելու հարգանք անձնական կյանքի նկատմամբ նույնիսկ անձանց միջև հարաբերությունների ոլորտում (տե´ս` X and Y v. the Netherlands, 26 March 1985, § 23, Series A no. 91):
102. 8-րդ հոդվածի ներքո պետության բացասական և դրական պարտականությունների միջև սահմանն ինքնին չի հանգեցնում հստակ բնորոշման; կիրառելի սկզբունքները, այնուամենայնիվ, նույնանման են: Երկու համատեքստերում էլ ուշադրություն պետք է դարձնել արդարացի հավասարակշռությանը, որը պետք է լինի համապատասխան մրցող շահերի միջև (տե´ս` White v. Sweden, no. 42435/02, § 20, 19 September 2006):
103. Ինչ վերաբերում է քրեական գործի քննության ընթացքում պաշտպանության կողմի և վկաների միջև հակասություններին, Դատարանն մի շարք դեպքերով արդեն իսկ վճռել է, որ քրեական գործով քննությունը պետք է կազմակերպվի այնպես, որպեսզի անարդարացի կերպով վտանգի տակ չդրվի վկաների կյանքը, ազատությունը կամ անվտանգությունը, և հատկապես՝ այն տուժողներինը, ովքեր պետք է ցուցմունք տան կամ ում շահերը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պաշտանության տիրույթում են: Այսպիսով, պաշտպանության շահերը պետք է հավասարակշռության մեջ լինեն վկաների կամ ցուցմունք տվող տուժողների շահերի հետ (տե´ս` Doorson, cited above § 70): Հատկապես, սեռական հանցագործություններին առնչվող գործերի քննությունը հաճախ փորձություն է տոժողների համար, մասնավորապես՝ երբ վերջիններս իրենց կամքին հակառակ շփվում են մեղադրյալի հետ: Այս հանգամանքները հատկապես ակնառու են անչափահասների գործերով: Այդ պատճառով, նման քննություններում կարող են ձեռնարկվել որոշակի միջոցներ տուժողներին պաշտպանելու համար, պայմանով, որ դրանք կարողանան համապատասխանել պաշտպանության կողմի իրավունքների պատշաճ և արդյունավետ իրականացմանը (տե´ս` S.N. v. Sweden, cited above, § 47; and Aigner v. Austria, no. 28328/03, § 35, 10 May 2012):
104. Մինչ այժմ Դատաարնին ներկայացված գործերոով հարցը, թե արդյոք՝ ներպետական իշխանություններին հաջողվել է արդարացի հավասարակշռում ապահովել պաշտպանության կողմի, մասնավորապես՝ 6-րդ հոդվածի 3(d) կետով նախատեսված վկաներ հրավիրելու և խաչաձև հարցաքննություն իրականացնելու իրավունքի և 8-րդ հոդվածի ներքո տուժողների իրավունքների միջև, բարձրացված է եղել մեղադրյալների կողմից: Դրան հակառակ, տվյալ գործով Դատրաաննը կոչված է պարզել այս հարցը տուժողի տեսանկյունից: Այդ հարցը պարզելիս Դատարանը հաշվի կառնի համապատասխան միջազգային փաստաթղթերում առկա չափանիշը (տե´ս վերը՝ կետեր 69-72): Այս առիթով Դատարանը նկատում է, որ Կանանց նկատմամբ բռնությունների և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի կամ կանխման մասին Եվրոպայի խորհրդի Կոնվենցիան պահանջում է, որպեսզի պայմանավորվող կողմերը ձեռնարկեն անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցներ պաշտպանելու տուժողների իրավունքները և շահերը: Նման միջոցները, inter alia, ներառում են պաշտպանություն ահաբեկելուց և կրկնվող հանցագործությունից՝ թույլ տալով տուժողներին խոսելու և ներկայացնելու իրենց տեսակետը, ապահովելով նրանց կարիքները և մտահոգությունների արտահայտում և հաշվի առնում և բավարարում, մեղադրյալի բացակայությամբ ցուցմունք տալը, եթե դա թույլ է տալիս ներպետական օերենսդրությունը: Ավելին, ԵՄ դիրեկտիվը, որը սահմանում է իրավունքների առնչությամբ նվազագույն չափանիշներ, հանցագործության զոհերին աջակցություն և պաշտպանություն, inter alia, նախատեսում է, որ տուժողների հարցաքննությունները պետք է իրականացվեն, առանց ոչ արդարացված ձգձգումների, և որ բժշկական քննությունները պետք է հասցվեն նվազագույնի:
105. Ինչ վերաբերում է քննարկվող քրեական գործի քննության ընթացքում դիմողի իրավունքների պաշտպանության ձևին, Դատարանը նկատում է, որ նախևառաջ, դատական նիստի ընթացքում դիմողի հարցաքննությունը տվել է միակ ուղղակի ապացույցը տվյալ գործով: Ավելին, ներկայացված մեկ այլ ապացույց հակասական էր, հոգեբանի եզրակացությունը, որը հաստատում էր սեռական բռնությունը հակադրվու էր օրթոպեդիկ եզրակացությամբ: Այս լույսի ներքո պետք է կրկնել, որ արդարացի դատաքննության շահերը պահանջում էին, որպեսի պաշտպանությունն ունենա հնարավորություն խաչաձև հարցաքննելու դիմողին, ով այդ ժամանակ այլևս անչափահաս չէր: Այնուամենայնիվ, պետք է պարզել, թե արդյոք դիմողին հարցաքննելու ձևն ապահովել է արդարացի հավասարակշռություն նրա անձնական անձեռնմխելիության և X-ի պաշտպանության իրավունքի միջև:
106. Այս առիթով Դատարանը կրկնում է, որ, որպես կանոն, 6-րդ հոդվածի 1-ին և 3(d) կետերի ներքո ամբաստանյալի իրավունքները պահանջում էին, որպեսզի նա ունենար պատշաճ և արդյունավետ հնարավորություն վիճարկելու և հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկային, երբ ինքն էր հանդես գալիս ցուցմունքներով այդ կամ քննության հետագա փուլերում (տե´ս` Saïdi v. France, 20 September 1993, § 43, Series A no. 261‑C, and A.M. v. Italy, no. 37019/97, § 25, ECHR 1999-IX): Ավելին, Դատարանը պետք է զգույշ լինի, երբ տալիս է իր սեփական գնահատականը հարցաքննությունների ուղու վերաբերյալ՝ որոշելով, որ իրավասու ներպետական մարմինների ուղղակի դերն է որոշել համապատասխան ապացույցների ընդունելիությունը և վերաբերելիությունը (տե´ս` Schenk v. Switzerland, 12 July 1988, § 46, Series A no. 140, and Engel and Others v. the Netherlands, 8 June 1976, § 91, Series A no. 22): Դրա հետ մեկտեղ Դատարանն արդեն իսկ վճռել է, որ անձի՝ ինքն իրեն պաշտպանելու իրավունքը չի տրամադրում նրան անսահամանափակ իրավունք օգտագործելու ցանկացած պաշտպանության փաստարկ (տե´ս՝ mutatis mutandis, Brandstetter v. Austria, 28 August 1991, § 52, Series A no. 211): Այսպիսով, չնայած որ սեռական բռնության քրեական հանցագործությունների կատարման մեջ մեղադրյալների և նրանց ենթադրվող զոհերի առերեսումն առաջ է բերում վերջինիս հետագա տրավմաներ, Դատարանի կարծիքով մեղադրյալի կողմից խաչաձև հարցաքննությունը պետք է ենթարկվի շատ զգույշ գնահատման ներպետական դատարանների կողմից այնքանով, որքանով նուրբ են ներկայացվող հարցերը:
107. Դիմողի հարցաքննությունը շարունակվել է չորս դատական նիստերում (տե´ս վերը՝ կետեր 31, 32, 34-38 և 40), որոնք ձգվել են յոթ ամիս, ինչը Դատարանի կարծիքով երկար ժամանակահատված է և ինքնին մտահոգություններ է առաջ բերում, հատկապես՝ այն տեսակետից, որ չկան որևէ ակնհայտ պատճառներ նիստերի միջև այդ չափ երկար դադարների համար: Ավելին, այդ նիստերից երկուսին X-ը՝ ամբաստանյալը, ով ուներ փաստաբան, անձամբ է հարցաքննել դիմողին: Բացի այն, որ նա պնդել է, թե ֆիզիկապես չէր կարող բռնություն գործադրել դիմողի նկատմամբ, X-ը նաև հիմնվել է իր խաչաձև հարցաքննությունն այն նախապայմանի վրա, որ դիմողն ընդոունել է իրեն, որպես վստահելի մարդ և փնտրել է իր ներկայությունը, այլ ոչ թե՝ հակառակը, և որ նրա մեղադրանքներն իր դեմ պայմանավորված են նրա մոր ցանկությամբ՝ իրենից գումար կորզելու: Համապատասխանաբար, X-ի հարցերից շատերը եղել են ակնհայտորեն անձնական բնույթի:
108. Դատարանը նկատում է, որ X-ի կողմից տրված հարցերից շատերն այնպես են ձևակերպվել, որ ենթադրել են պատասխաններ, իսկ դրանցից մի քանիսը տրվել են մեկից ավել (տե´ս վերը՝ կետեր 34 և 36): X-ը նաև մշտապես կասկածի տակ է դրել դիմողի պատասխանների ճշմարտացիությունը՝ առաջ բերելով դեպքերի և սեփական վարկածը: Իրոք, պաշտպանության կողմը պետք է ունենար որոշակի ազատություն, որպեսզի վիճարկեր դիմողի բողոքների հիմնավորվածության և հավաստիության դեմ, և փորձեր բացահայտել հնարավոր անճշտությունները նրա հայտարարությունների մեջ: Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ խաչաձև հարցաքննությունը չպետք է օգտագործվի, որպես միջոց վախեցնելու և վնաստացնելու համար վկաներին: Այս առիթով Դատարանը գտնում է, որ X-ի որոշ հարցադրումներ և նկատողություններ, որոնք առանց ապացուցողական հիմքի վկայակոչում էին, թե իբրև դիմողը կարող էր դերասանություն անել և լաց լինել մարդկանց ղեկավարելու համար, իբր նրա վատ ինքնազգացումը կարող էր թեթևանալ իր հետ ճաշելու դեպքում կամ իբր դիմողը վստահելով իրեն պատմել է իր ցանկության մասին ղեկավարել տղամարդկանցով, ոչ միայն պարզապես նպատակ ունեին կասկածի տակ դնելու դիմողի հայտարարությունների հավաստիությունը, այլ նաև նպատակ էին հետապնդում փնովելու նրան:
109. Դատարանը գտնում է, որ նախագահող դատավորի պատասխանատվությունն էր ապահովելու, որպեսզի դիմողի անձնական անձեռնմխելիությունը պատշաճ կերպով պաշտպանված լինի դատական քննության ընթացքում: Նրա կարծիքով, իրավիճակի նրբությունը, որում դիմողն ուղղակի հարցաքննվել է իր մանրամասներով և երկարատևությամբ, անձի կողմից, ով կասկածվում էր նրա նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ, պահանջում էին, որպեսզի նախագահող դատավորը հետևեր X-ի հարցերի և մեկնաբանությունների բովանդակությունը, և անհրաժեշտության դեպքում՝ հանդես գալ միջամտությամբ: Իրոք, նիստի արձանագրությունից երևում է, որ նախագահող դատավորն արգելել է X-ին տալու հարցեր, որոնք կապ չունեն գործի հետ: Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ X-ի վիրավորական ակնարկը դիմողի վերաբերյալ անցել է արդյունավետ պաշտպանության սահմանները և առաջ է վերել համապատասխան ռեակցիա: Այլ կերպ գնահատելով X-ի կողմից իրականացվող խաչաձև հարցաքննության լայն ծավալը՝ Դատարանը գտնում է, որ նրա անձնական նկատողությունները հանելը ոչ մի կերպ չէր սահմանափակի նրա պաշտպանության իրավունքը: Մինչդեռ նման կրճատումը կնվազեցներ դիմողի անձնական տառապանքները (տե´ս վերը՝ կետեր 37 և 38):
110. Այնուհետև, ինչ վերաբերում է դիմողի գնահատականին առ այն, որ X-ի փաստաբան Մ.-ն պետք է հեռացվեր, քանի որ ինքը խորհուրդ էր հարցրել նրանից սեռական բռնության վերաբերյալ նույնիսկ մինչ ոստիկանությանը բողոք ներկայացնելը, Դատարանի խնիրը չէ պարզել, արդյոք՝ դիմողը և Մ.-ն ճանաչել են միմյանց մինչև դատաքննությունը, թե՝ ոչ, և եթե այո, ապա՝ ինչ աստիճանի: Դատարանը գտնում է, որ դա ներպետական մարմինների խնդիրն է եղել: Այնուամենայնիվ, պարզվում է, որ ներպետական օրենսդրության ներքո դիմողի և Մ.-ի միջև նախկինում տեղի ունեցած ոչ պաշտոնական խորհրդատվությունը հարց չի բարձրացրել շահերի հակասության վերաբերյալ, որը կարող էր հանգեցնել նրան քննությունից հեռացնելուն (տե´ս վերը՝ կետեր 29, 31 7 40-42): Այսպիսով, գտնելով, որ որևէ հիմքեր չկան բավարարելու դիմողի ինքնաբացարկի որոշումը, կապված Մ.-ի հետ, Մարիբորի շրջանային դատարանը մերժել է այդ միջնորդությունը:
111. Այնուամենայնիվ, ենթադրելով, թե դիմողի հայտարարությունները կարող էին ճշմարտացի լինել, Դատարանը չի կարող չեզրակացնել, որ Մ.-ի կողմից անցկացված խաչաձև հարցաքննության բացասական հոգեբանական ազդեցությունն էականորեն գերազանցում է այն ազդեցությունը, որ դիմողը կարող էր կրել, եթե հարցաքննված լիներ մեկ այլ փաստաբանի կողմից: Հետևաբար, դա կարծիք է, որը չպետք է լիովին անտեսվեր, երբ որոշվում էր, թե արդյոք՝ Մ.-ն պետք է հեռացվեր քննությունից, թե՝ ոչ: Ավելին, ընդհանուր առմամբ Դատարանը կավելացներ, որ ցանկացած տեղեկություն առ այն, թե Մ.-ն կարող էր ստացած լինել որևէ տեղեկություն դիմողից որպես փաստաբան, նույնիսկ առանց որևէ փաստաբանի հետ կնքված պայմանագրի, պետք է դիտվեր որպես կոնֆիդենցիալ տեղեկություն և չպետք է օգտագորվեր այն անձի կողմից, ով ուներ հակասող շահեր նույն գործով: Այսպիսով, Դատարանը գտնում է, որ փաստաբանին ինքնաբացարկ հայտնելու ներպետական օրենսդրությունը կամ տվյալ գործով դրա կիրառման ձևը բավարար չափով հաշվի չի առել դիմողի շահերը:
112. Վերջապես, դիմողը բողոքել է, որ Բ.-ն՝ գինեկոլոգիայի ոլորտի փորձագետը, ով կոչված էր պարզել, թե արդյոք՝ ինքը ներգրավված է եղել սեռական հարաբերության մեջ քննարկվող ժամանակահատվածում, ստիպել է իրեն պատասխանել մի շարք հարցերի, որոնք կապ չունեին տվյալ գործի հետ: Այս առիթով, Դատարանը գտնում է, որ, նախևառաջ, քրեական գործով քննության ընթացքում տուժողների անձնական անձեռնմխելիությունը պետք է իրավիճակի բուն էությամբ առաջնային պաշտպանված լինի քննությունն իրականացնող պետական մարմինների կողմից: Այս առիթով Դատարանը գտնում է, որ իշխանությունները պարտավոր են ապահովել, որպեսզի քննության մյուս մասնակիցները, որոնք կոչված են օժանդակելու նրանց քննության ընթացքում կամ որոշում կայացնելու պրոցեսում, տուժողներին և մյուս վկաներին վերաբերվեն հարգանքով և չպատճառեն նրանց անհարգի անհարմարություններ: Համաձայն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնների 74-րդ կանոնի 2-րդ կետի՝ Դատավոր Յուդկիվսկայի առանձին կարծիքը կցված է վճռին: Ինչ վերաբերում է տվյալ գործին, հատկանշական է, որ Բ.-ի կարգավիճակի առնչությամբ Կառավարությունը չի վիճարկել, թե պետությունը կարող էր պատասխանատու լինել նրա գործողությունների համար: Դատարանը պատճառ չի տեսնում անելու այլ հետևություն՝ նշելով, որ փորձագետը նշանակված է եղել, վիճելի քննությունը կատարված է եղել գործը քննող դատավորի կողմից իր դատական լիազորություններն իրականացնելիս:
113. Ավելին, ինչ վերաբերում է Բ.-ի կողմից դիմողի հետազոտությանը, Դատարանը նկատում է, որ նա հարցադրումներ է արել դիմողին ոստիկանության փաստաթղթերից և օրթոպեդի եզրակացությունից և հարցրել է նրան, թե ինչու նա չի պաշտպանվել ավելի ուժեղ (տե´ս վերը՝ կետ 22)՝ այդպիսով տալով հարցեր, որոնք իրոք կապ չունեին այն հարցերի հետ, որոնք նա կոչված էր պարզելու: Դատարանի կարծիքով Բ.-ի հարցերը և նկատողությունները, ինչպես նաև իրավական հետևությունները, որոնք նա արել է իր փորձագիտական եզրակացութփյան մեջ, գերազանցել են նրա առջև դրված խնդրի սահմանները, ինչպես նաև՝ նրա բժշկական գնահատականը: Ավելին, չի երևում, թե Բ.-ն իրավասու է եղել անցկացնելու հարցազրույց սեռական բռնության զոհերի հետ, հետևաբար, դժվար է տեսնել, թե ինչ ինչ նպատակ էր հետապնդում նրա միջամտությունը այնպիսի հարցերին, որոնց իրավասությունն ունեին հետապնդման և դատական մարմինները: Ավելի էականն այն է, որ ինչպես բողոքել է դիմողը, իրեն դրել են պաշտպանության դիրքում, ինչը Դատարանի կարծիքով ոչ անհրաժեշտաբար ավելացրել է նրա սթրեսը քրեական գործի քննության ընթացքում:
114. Դատարանը հիշում է այն փաստը, որ ներպետական իշխանությունները, և հատկապես՝ գործը քննող դատավորը, ունեն շատ նուրբ խնդիր ապահովելու հավասարակշռություն ամբաստանյալի՝ իրավական օգնության իրավունքի արդյունավետ իրականացման և իր դեմ ցուցմունք տվող վկաների մրցող շահերի միջև: Նաև ճիշտ է այն, որ մի շարք միջոցներ են ձեռնարկվել՝ կանխելու համար դիմողի հետագա հոգեկան տրավմաները: Նրա ցուցմունքները գործը քննող դատավորին տրվել են ամբաստանյալի և նրա փաստաբանի բացակայությամբ, նիստը եղել է դռնփակ, իսկ ամբաստանյալը հանվել է նիստերի դահլիճից, երբ նա ցուցմունք է տվել (տե´ս վերը՝ կետեր 18, 29, 31 և 34): Հաշվի առնելով դիմողի սթրեսը նրա հարցաքննության և խաչաձև հարցաքննության ընթացքում՝ դատարան նիստերը մի քանի անգամ ընդմիջվել են մի քանի րոպեով կամ նշանակվել են մեկ այլ օր (տե´ս վերը՝ կետեր 31, 37 և 38): Ավելին, նախագահող դատավորը զգուշացրել է ամբաստանյալին չկրկնել հարցրեը խաչաձև հարցաքննության ժամանակ, ինչպես նաև արգելել է դրանցից մի քանիսը (տե´ս վերը՝ կետ 36): Այնուամենայնիվ, Դատարանի կարծիքով, դիմողի և ամբաստանյալի նախկին հարաբերությունները և տվյալ գործի ինտիմ բնույթը, ինպես նաև դիմողի երիտասարդ տարիքը (նա եղել է անչափահաս վիճելի սեռական բռնության պահին) հատկապես նուրբ խնդիր էին առաջ բերում, որը համապատասխանաբար պահանջում էր նուրբ մոտեցում քրեական գործը քննող մարմինների կողմից: Հաշվի առնելով վերը նշված գործոնների ընդհանրական ազդեցությունը, որը ոչ բարենպաստ է ազդել դիմողի անձնական անձեռնմխեիության վրա (տե´ս վերը՝ կետեր 107-113), Դատարանը գտնում է, որ նրանք էականորեն գերազանցել են սեռական բռնության զոհերի հարցաքննությանը բնորոշ դիսկոմֆորտի սահմանը, հետևաբար՝ չեն կարող արդարացված լինել արդարացի դատաքննության պահանջներով:
115. Այդ պատճառով Դատարանը գտնում է, որ տվյալ գործով քրեական գործի քննությունը չի տրամադրել դիմողին անհրաժեշտ պաշտպանություն, այն է՝ չի ապահովել անհրաժեշտ հավասարակշռություն նրա՝ 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների և շահերի և X-ի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախաատեսված պաշտպանության իրավունքի միջև:
116. հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:
...
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ՝
Ճանաչում է միաձայն գանգատն ընդունելի:
Որոշում է միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում կապված պատասխանող պետության իրավասու մարմինների կողմից դիմողի՝ սեռական բռնության վերաբերյալ բողոքների առիթով պատշաճ քննություն և հետապնդում չիրականացնելու կապակցությամբ:
Վճռում է վեց ձայնով ընդդեմ մեկի, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խատխում պատասխանող պետության իրավասու մարմինների կողմից դիմողի անձնական անձեռնմխելիությունը նրա նկատմամբ սեռական բռնության առիթով քրեական գործի քննության ըթնացքում չպաշտպանելու առնչությամբ:
...
Կատարված է անգլերեն և գրավոր 2015 թվականի մայիսի 28-ին՝ Դատարանի Կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կանոններին համապատասխան:
Քլաուդիա Վեստերդիեք Մարք Վիլլիգեր
Քարտուղար Նախագահող
Համաձայն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնների 74-րդ կանոնի 2-րդ կետի՝ Դատավոր Յուդկիվսկայի առանձին կարծիքը կցված է վճռին:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2016
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2016
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2016
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy