© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային որոշման տեղեկատվական նշում թիվ 185
2015 թվականի մայիս
Յ.-ն ընդդեմ Սլովենիայի – 41107/10
Վճիռ 28.05.2015 [Բաժին V]
8-րդ հոդված
Դրական պարտականություններ
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Սեռական բռնության առնչությամբ քրեական գործի քննության ընթացքում անձնական անձեռնմխելիությունը պաշտպանության բացակայություն. խախտում
Փաստերը -2001 թվականին 14 տարեկանում դիմողը ենթադրաբար եղել է կրկնվող սեռական բռնության զոհ իր ընտանիքի ընկեր X.-ի կողմից: Դիմողի մոր դիմումի հիման վրա քրեական գործով քննությունն սկսվել է 2003 թվականին, պրն. X.-ի նկատմամբ քրեական գործ հարուցվել է 2007 թվականին: 2009 թվականին, ընդհանուր առմամբ 12 դատական նիստերից հետո ներպետական դատարաններն արդարացրել են X.-ին բոլոր մեղադրանքներից այն հիմքով, որ X.-ի ֆիզիկական վիճակի վերաբերյալ դիմողի որոշ հայտարարություններ հերքվել են փորձագետի կողմից, այդպիսով՝ անհնարին դարձնելով, դատարանի կարծիքով, X.-ի մեղքի ապացուցումը: Դատախազությունը բողոքարկել է այդ դատավճիռը, ինչը մերժվել է 2010 թվականին, նույնպես և մի քանի ամիս անց մերժվել է դիմողի բողոքը Գերագույն դատախազությանն օրինականության պաշտպանության մասին:
Իրավունքը -8-րդ հոդված. Դատարանը քննել է, թե արդյոք՝ պատասխանող պետությունն ապահովել է բավարար պաշտպանություն դիմողի՝ անձնական կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ, մասնավորապես՝ նրա անձնական անձեռնմխելիությունը հարգելու առիթով՝ կապված այն ձևի հետ, որով հարցաքննվել է դիմողը քրեական գործի քննության ընթացքում: Այսպիսով, պետք է սահմանվեր արդարացի հավասարակշռություն քրեական գործի քննության ընթացքում հարցաքննվող դիմողի՝ որպես տուժողի՝ 8-րդ հոդվածով պատշպանվող իրավունքների և պաշտպանության կողմի իրավունքների միջև, մասնավորապես՝ 6-րդ հոդվածի 3 (d) կետով նախատեսված խաչաձև հարցաքննության իրավունքի միջև: Ի տարբերություն Դատարանի կողմից քննված նման նախկին գործերի, որոնք բերվել են մեղադրյալների կողմից, տվյալ գործով Դատարանը պետք է պարզեր խնդիրը ենթադրվող զոհի տեսանկյունից:
Տվյալ գործով արդարացի դատաքննության շահերը պահանջում էին, որպեսզի X.-ն ունենար հնարավորություն խաչաձև հարցաքննելու դիմողին, մասնավորապես՝ քանի որ դիմողի հարցաքննությունը դատական քննության ընթացքում միակ ուղղակի ապացույցն էր տվյալ գործով, իսկ մյուս ներկայացված ապացույցները հակասական էին:
Այնուամենայնիվ, քանի որ սեռական բռնության վեարբերյալ քրեական գործի քննությունն ընկալվում է որպես խիստ տհաճ և երկարաձգվող տուժողների կողմից, և որ մեղադրյալների և սեռական բռնության ենթադրվող զոհերի ուղղակի առերեսումը առաջ էր բերում զոհերի հետագա տառապանքների և հոգեկան տրավմայի ռիսկ, անձնական խաչաձև հարցաքննությունն ամբաստանյալի կողմից պետք է ենթարկվեր պատշաճ գնահատման ներպետական դատարանների կողմից: Իրոք, մի շարք միջազգային պայմանագրեր, ներառյալ Եվրոպական միության իրավունքը, պահանջում էին, որպեսզի մի շարք իրավունքներ տրամադրվեին , inter alia, սեռական բռնության տուժողներին, ներառյալ՝ պետության պարտականությունը պաշտպանելու նրանց ահաբեկումից, կրկնվող հանցագործութույնից, երբ նրանք հանդես են գալիս ցուցմունքներով:
Այս առիթով Դատարանը նկատում է, որ դիմողի հարցաքննությունը տևել է չորս դատական նիստեր 7 ամսվա ընթացքում, որը երկարատև ժամանակ է ինքնին և առաջացնում է մտավախություններ, մասնավորապես՝ հաշվի առնելով այդ չափ երկարաձգության որևէ ակնհայտ պատճառների բացակայությունը: Ավելին, այդ նիստերից երկուսին, X.-ն անձամբ է խաչաձև հարցաքննել դիմողին, շարունակաբար հերքել է նրա պատասխանները և տվել է նրան անձական բնույթի հարցեր: Դատարանի կարծիքով, այդ հարցերը նպատակ են հետապնդել ներգործել դիմողի վրա և նվաստացնել նրան: Թեև դատական մարմինները պարտավոր էին վերահսկել X.-ի հարցերը և մեկնաբանությունները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև միջամտել, նախագահող դատավորի միջամտությունը եղել է ոչ բավարար նվազեցնելու համար այն նվաստացուցիչ ազդեցությունը, որը կրել է դիմողը:
Ինչ վերաբերում է դիմողի բողսոքին առ այն, թե X.-ի փաստաբանը պետք է հեռացվեր քննությունից, քանի որ նա ժամանակին խորհուրդ էր հարցրել այդ փաստաբանից սեռական բռնության առիթով, Դատարանը գտել է, որ կիրառելի ներպետական օրենսդրությունը կամ տվյալ գործով դրա կիրառման եղանակը բավականաչափ չեն պաշտպանել դիմողի շահերը: Դա այդպես է եղել, քանի որ X.-ի փաստաբանի կողմից խաչաձև հարցաքննության բացասական ազդեցությունը մեծապես գերազանցել է այն ազդեցությունը, որ կարող էր դիմողը կրել մեկ այլ փաստաբանի կողմից հարցաքննվելու դեպքում: Ավելին, ցանկացած տեղեկություն, որ նա կարող էր ստացած լինել դիմողից, պետք է համարվեր կոնֆդենցիալ և չպետք է օգտագորվեր այլ անձի կողմից, ով ուներ հակառակ շահեր միևնույն գործով:
Դատարանը նաև նկատում է գինեկոլոգ-փորձագետի հարցադրումների ոչ պատշաճ լինելը, ով նշանակվել էր դատարանի կողմից, պարզելու համար, թե արդյոք դիմողն ունեցել էր սեռական հարաբերություն քննարկվող ժամանակահատվածում: Այս առիթով իշխանությունները կոչված էին ապահովելու, որպեսզի քննության բոլոր մասնակիցները, որոնք պետք է աջակցեն իրենց քննության կամ որոշում կայացնելու գործընթացում, վերաբերվեին տուժողներին և այլ վկաներին հարգանքով, այլ ոչ թե նրանց անտեղի անհանգստություն պատճառեին: Այնուամենայնիվ, նշանակված գինեկոլոգը ոչ միայն չի ունեցել համապատասխան լիազորություն հարցազրույց անցկացնելու սեռական բռնության զոհերի հետ, այլ նաև տվել է դիմողին մեղադրող հարցեր և արել է նկատողություններ, որոնք դուրս են եկել նրան տրված հարցադրումների սահմաններից: Արդյունքում, դիմողը դրվել է պաշտապնության դիրքում, ինչն անտեղի ավելացրել է նրա սթրեսը քրեական գործի քննության ընթացքում:
Չնայած, որ ներպետական իշխանությւոնները ձեռնարկել են մի շարք միջոցներ կանխելու համար դիմողի հետագա տրավմաները, նման միջոցներն արդյունքում անբավարար են եղել՝ նրան պաշտպանություն տրամադրելու համար, որն անհրաժեշտ էր պատշաճ հավասարակշռություն սահմանելու համար նրա՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների և X.-ի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության իրավունքի միջև:
Եզրակացություն՝ խախտում (վեց ձայնով ընդդեմ մեկի):
Դատարանը նաև միաձայն գտել է, որ առկա է 3-րդ հոդվածի խախտում պատասխանող պետության իրավասու մարմինների կողմից դիմողի՝ սեռական բռնության վերաբերյալ բողոքի առիթով պատշաճ քննություն և հետապնդում չիրականացնելու կապակցությամբ:
Հոդված 41. 9,500 եվրո ոչ նյութական վնասի դիմաց:
(Տե´ս նաև՝ S.N. v. Sweden, 34209/96, 2 July 2002, Information Note 44; Aigner v. Austria, 28328/03, 10 May 2012; and the Factsheet on Violence against women):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրն որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy