© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 110
2008թ. հուլիս
Յումակը և Սադակն ընդդեմ Թուրքիայի 10226/03
Վճիռ - 08.07.2008թ. [GC]
Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդված
Օրենսդիր մարմնի ընտրությունները
Մարդու` ազատ արտահայտվելու իրավունքը
Ազգային ժողովի ընտրություններում Պառլամենտի կազմում ներկայացված լինելու համար ձայների առնվազն 10 տոկոս ստանալու` քաղաքական կուսակցություններին ներկայացվող պահանջը. խախտում չկա:
Փաստեր.
Դիմողները 2002 թվականի նոյեմբերի պառլամենտական ընտրություններում հանդես են եկել որպես DEHAP (Democratic People`s Party-Ժողովրդավարների Կուսակցություն) մի շրջանի ընտրատարածքում: Ընտրությունների արդյունքում DEHAP-ն այդ շրջանում հավաքել է ձայների մոտավորապես 45,95 տոկոսը (47,449 ձայն), սակայն ազգային ընտրությունների արդյունքներով ստացել է ընդահմենը ձայների 6.22 տոկոսը: Ազգային ժողովի անդամների ընտրությունների մասին 1983 թվականի Թիվ 2839 օրենքի համաձայն, ուր նշված է, որ ՙկուսակցությունները չեն կարող ներկայացված լինել, եթե չհավաքեն ձայների ավելի քան 10 տոկոսը՚, դիմողները ընտրված չեն համարվել: Շրջանին տրված պառլամենտական երեք աթոռներից երկուսը զբաղեցվել են մի կուսակցության կողմից, որը ստացել է ձայների 14.05 տոկոսը (14,460 ձայն), իսկ երրորդը` անկախ թեկնածուի կողմից, ով ստացել է ձայների 9.69 տոկոսը (9,914 ձայն): Ընտրություններին մասնակցած 18 կուսակցություններից միայն երկուսն են անցել 10 տոկոսի շեմը և, այդպիսով, տեղեր են զբաղեցրել պառլամենտում: Նրանցից մեկը, ով ստացել է ձայների 34.26 տոկոսը, զբաղեցրել է տեղերի 66 տոկոսը, մինչդեռ մյուսը զբաղեցրել են տեղերի 33 տոկոսը` ստանալով ձայների 19.4 տոկոսը: Ինը անկախ թեկնածուներ նույնպես ընտրվել են: Ազգային Ասամբլեան, որը ձևավորվել էր ընտրությունների արդյունքում, նվազ ներկայացուցչականն էր, քանի որ բազմակուսակցական համակարգն առաջինն է ներկայացվել: Չներկայացված ձայների հարաբերակցությունը եղել է մոտավորապես 45 տոկոս, իսկ չմասնակցածների թիվը` 20 տոկոս:
Օրենք.
Ընտրություններում 10 տոկոսի շեմը սահմանված է եղել Պառլամենտում քաղաքական կուսակցությունների ներկայացուցչության համար և խոչընդոտել է դիմողների ընտրական իրավունքներին: Շեմը հետապնդել է օրինական նպատակ` խուսափել չափից ավելի և թուլացող պառլամենտական տրոհվածությունից և, այդպիսով, ամրապնդել կառավարության կայունությունը: Օրենսդրի կողմից կատարված ընտրությունը չի համապատասխանել Թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածին, որն, ըստ էության, Պայմանավորվող կողմերին չի պարտավորեցնում նախատեսել ընտրական համակարգ, ոըը կերաշխավորի պառլամենտական ներկայացուցչություն կուսակցությունների համար` հիմնականում շրջանային հիմքով, անկախ երկրի մյուս մասերում առկա ձայների թվից: Մյուս կողմից` խնդիր կարող էր առաջանալ, եթե համապատասխան օրենսդրությունը հակված լիներ զրկելու նման կուսակցություններին պառլամենտական ներկայացուցչությունից: Ընտրական շեմը, որը կիրառվել է Թուրքիայում, եղել է առավելագույնը Եվրոպայի Խորհրդի անդամ Պետությունների թվում: Միայն այլ երեք անդամ պետություններ նախատեսել են բարձր շեմ (7 կամ 8 տոկոս): Երրորդ պետությունը սահմանել է 5 տոկոսի սահման, իոսկ 13-ը նախատեսել են ավելի ցածր շեմ: Այդուհանդերձ, Դատարանը նշել է, որ ընտրական շեմի ազդեցությունը կարող էր տարբերվել տարբեր երկրներում, և տարբեր համակարգեր կարող էին հետապնդել տարբեր, երբեմն` նույնիսկ հակառակ քաղաքական նպատակներ: Այդ նպատակներից և ոչ մեկն ինքնին չէր կարող համարվել անհիմն: Շեմի դերը տարբերվել է, կապված մակարդակից, որով դրանք սահմանված են եղել, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի կուսակցական համակարգից: Ցածր շեմը դուրս է մղել միայն շատ փոքր թվով խմբեր, որոնք խրթին են դարձրել կայուն մեծամասնության ձևավորումը, ինչպես այն դեպքերում, երբ կուսակցական համակարգը եղել է չափազանց տրոհված, բարձր շեմը շատ ընտրողների զրկել է ներկայացուցչությունից: Չնայած որ Դատարանը կարող էր համաձայնել, որ 5 տոկոսի ընտրական սահմանը համապատասխանել է ավելի մեծ թվով անդամ պետությունների ընդհանուր պրակտիկային, սակայն Դատարանը չէր կարող ընդունել քննարկվող շեմը, առանց հաշվի առնելու ընտրական համակարգը և քննարկվող երկրի քաղաքական զարգացումը: Համապատասխանաբար, Դատարանը ստիպված էր եղել ընդունել փոփոխությունների ազդեցությունը և այլ երաշխիքները, որոնք հետապնդել է վիճարկվող համակարգը: Ինչ վերաբերում է որպես անկախ թեկնածու ներկայանալու հնարավորությանը, Դատարանը նկատել է, որ Թուրքիայում անկախ թեկնածուները եղել են շատ անբարենպաստ սահմանափակումների և պայմանների թիրախ, որոնք կիրառելի չեն եղել քաղաքական կուսակցությունների նկատմամբ: Այդուհանդերձ, այս մեթոդը չէր կարող համարվել ոչ արդյունավետ պրակտիկայում, ինչը որ ներկայացված է հատկապես 2007 թվականի ընտրություններում, և այդ փաստը, որ չի կիրառվել որևէ շեմ անկախ հանդես եկող թեկնածուների նկատմամբ, թույլ չի տվել, որպեսզի փոքր կուսակցությունները տեղեր զբաղեցնեն օրենսդիր մարմնում: Նույնը վերաբերում է այլ քաղաքական խմբերի կողմից ընտրական կոալիցիա ձևավորելու հնարավորությանը: Ճիշտ է, չնայած որ 2002 թվականի նոյեմբերին մոտավորապես 14.5 միլիոն ձայներ տրվել են հաջողության չհասած թեկնածուներին, այս ընտրական քաղաքականությունը չէր կարող ունենալ միայն սահմանափակ ազդեցություն: Այդուհանդերձ, 2002 թվականի ընտրությունները տեղի են ունեցել ճգնաժամանային իրադրությունում` մի շարք պատճառներով (տնտեսական և քաղաքական ճգնաժամը, երկրաշարժերը) և ներկայացուցչության պակասը, որը նկատվել էր ընտրություններից հետո, կարող էր լինել կիսով չափ պատճառաբանված ի սկզբանե և ոչ միայն կապված ազգային ընտրություններում ընտրական բարձր շեմի հետ: Դրանք եղել են 1983 թվականից ի վեր միակ ընտրությունները, երբ ձայների նման բարձր տոկոսները հանգեցրել են Պառլամենտում ներկայացուցչության բացակայությանը: Դա նշանակում է, որ քաղաքական կուսակցությունները, որոնց վրա ազդել է շեմը, ըստ էության, փորձել են զարգացնել այն ռազմավարությունները, որոնց պարագայում նրանք կկարողանային նվազեցնել դրա հետևանքները, չնայած որ նման ռազմավարությունները նույնպես կհակասեին շեմի նախատեսման նպատակներից մեկին` խուսափելու պարլամենտական տրոհումից: Դատարանը նաև առանձնացրել է Սահմանադրական դատարանի դերի կարևորությունը: Նրբանկատություն դրսևորելով, որը նպատակ է ունեցել խուսափելու նախատեսված ընտրական սահմանի որևէ վատթար ազդեցությունից, ձգտելով հասնելու հավասարակշռության արդարացի ներկայացուցչության սկզբունքների և պառլամենտական կայունության միջև, Սահմանադրական դատարանը, այդուհանդերձ, ստեղծել է երաշխիք , որը նպատակ է հետապնդել դադարեցնել շեմը` խախտելով Թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքի էությունը: Ի վերջո Դատարանը գտել է, որ սովորաբար 10 տոկոսի ընտրական շեմը թվում է չափազանց և հակասում է Եվրոպայի խորհրդի մարմինների տեսակետին, որոնք գտել են, որ այն պետք է ավելի ցածր լինի: Բարձր սահմանը ստիպել է քաղաքական կուսակցություններին գործի դնել տարբեր խորամանկություններ, որոնք խոչընդոտել են ընտրական գործընթացների թափանցիկությանը: Տվյալ գործով, այդուհանդերձ, Դատրանը չի համոզվել, երբ գնահատել է գործը հատուկ քաղաքական համատեքստում և ընդունել է այն, ինչպես որ եղել է` փոփոխություններով և այլ երաշխիքներով, որոնք ըստ էության, սահմանափակել են դրա ազդեցությունները, շեմը ազդեցություն է ունեցել դիմողների` Թիվ 3 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իրավունքի էության վրա:
Եզրակացություն. խախտում չկա (13 ձայնով` ընդդեմ 4-ի):
Տես Պալատի որոշումը թիվ 93 բաժնում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy