ՄԵԾ ՊԱԼԱՏ
YUMAK և SADAK ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ
(Դիմում թիվ 10226/03)
վճիռ
ստրասբուրգ
8 հուլիսի 2008 թվական
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 թվական: Սույն թարգմանությնը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմային հիմնագրամի օժանդակությամբ (/humanrightstrustfund): Դատարանի համար այն պարտավորեցնող բնույթ չի կրում: Լրացուցիչ տեղեկատվության համար տես սույն փաստաթղթի վերջին էջում ներկայացված հեղինակային իրավունքի ամբողջական ձևակերպումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Yumak և Sadak ընդդեմ Թուրքիայի գործով,
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ
Պալատը, հետևյալ կազմով՝
Boštjan M. Zupančič, Նախագահ,
Peer Lorenzen,
Françoise Tulkens,
Josep Casadevall,
Rıza Türmen,
Corneliu Bîrsan,
Volodymyr Butkevych,
Nina Vajić,
Anatoly Kovler,
Vladimiro Zagrebelsky,
Elisabeth Steiner,
Javier Borrego Borrego,
Khanlar Hajiyev,
Renate Jaeger,
Ján Šikuta,
Isabelle Berro-Lefèvre,
Päivi Hirvelä, դատավորներ,
և Vincent Berger, իրավագետ,
2007թ. նոյեմբերի 7-ին և 2008թ. հունիսի 4-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2008թ. հունիսի 4-ին.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել է 2003թ. մարտի 1-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Թուրքիայի երկու քաղաքացիների՝ Mehmet Yumak-ի և Resul Sadak-ի («դիմումատուներ») կողմից ընդդեմ Թուրքիայի Հանրապետության ներկայացրած թիվ 10226/03 գանգատի հիման վրա:
2. Դիմումատուներին, որոնց իրավական օգնություն էր տրամադրվել, ներկայացնում էր Դիարբեքիրում գործող փաստաբան T. Elçi-ն: Թուրքիայի իշխանությունները ներկայացնում էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Թուրքիայի կառավարության լիազոր ներկայացուցիչը:
3. Դիմումատուների ներկայացմամբ ազգային մակարդակով անցկացվող խորհրդանական ընտրություններում սահմանված 10% ընտրաշեմը խախտում է խորհրդարանական ընտրություններում ներկայացուցչի ընտրության վերաբերյալ քաղաքական կամքի ազատ արտահայտման մարդկանց իրավունքը: Դիմումատուները վկայակոչում էին Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ը:
4. Դիմումատուների գործը ուղարկվել էր Դատարանի Երկրորդ բաժանմունք (Դատարանի կանոնակարգ, կանոն 52§1): 2006թ. մայիսի 6-ի որոշմամբ այդ բաժանմունքի Պալատը ի դեմս դատավորներ Jean-Paul Costa, Ireneu Cabral Barreto, Rıza Türmen, Mindia Ugrekhelidze, Antonella Mularoni, Elisabet Fura-Sandström, Dragoljub Popović, ինչպես նաև Դատարանի բաժանմունքի քարտուղար Sally Dollé գանգատը մասամբ ընդունելի համարեց:
5. Հրապարակային քննությունը տեղի ունեցավ 2006թ. սեպտեմբերի 5-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում (Կանոն 54 § 3):
6. 2007թ. հունվարի 30-ի Պալատը կայացրեց վճիռ, որով ձայների հինգ կողմ մեկ դեմ հարաբերակցությամբ արձանագրեց, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ի խախտում տեղի չի ունեցել: Վճռին կից ներկայացվեց դատավորներ Ireneu Cabral Barreto-ի և Antonella Mularoni-ի համատեղ չհամընկնող կարծիքը:
7. 2007թ. ապրիլի 21-ին դիմումատուները միջնորդություն ներկայացրեցին, որպեսզի գործը հանձնարարվի Եվրոպական դատարանի Մեծ Պալատի քննությանը Կոնվենցիայի 43-րդ հոդվածին համապատասխան: 2007թ. հուլիսի 9-ին Մեծ Պալատի կոլեգիան բավարարեց այդ միջնորդությունը:
8. Մեծ Պալատի կազմը որոշվել էր Կոնվենցիայի հոդվածի 27-ի 2-րդ և 3-րդ կետերի և Դատարանի կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն:
9. Ինչպես դիմումատուներն, այնպես էլ Թուրքիայի կառավարությունը գրավոր փաստարկներ ներկայացերին գործի էության վերաբերյալ: Ի լրումն ներկայացվեցին նաև Դատարանի
նախագահի կողմից որպես երրորդ կողմ հրավիրված Լոնդոնում գործող «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջազգային խումբ» հասարակական կազմակերպության դիտարկումները (Կոնվենցիայի հոդված 36 § 2 և Կանոն 24):
10. Հրապարակային քննությունը տեղի ունեցավ 2007թ. նոյեմբերի 21-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում (Կանոն 59 § 3):
Դատարանում ներկայացան`
(ա) Կառավարության անունից`
Պրն. M. Özmen,լիազոր ներկայացուցիչ,
Պրն. H. Hünler,իրավագետ,
Տկն.A. Özdemir,
Տկն.V. Sirmen,
Տկն.Y. Renda,
Տկն.Ö. Gazialem,խորհրդականներ;
(բ) Դիմումատուի անունից՝
Պրն.T. Elçi,Ներկայացուցիչ,
Պրն.T. Fisher,
Տկն. E. Frank,խորհրդականներ,
Պրն.R. Sadak,դիմումատու
Դատարանը լսեց պրն. Elçi-ի և պրն. Özmen-ի մեկնաբանությունները և պրն. Fisher-ի ու պրն. Özmen-ի պատասխանները տրված հարցերին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
11. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1962 և 1959 թվականներին և բնակվում են ք. Շիրնակում: Նրանք հանդես են եկել որպես Ազգային ժողովրդական կուսակցության Շիրնակի նահանգի թեկնածուները խորհրդարանի ընտրություններում, սակայն նրանցից ոչ մեկը չի ընտրվել:
Ա. 2002թ. նոյեմբերի 3-ի խորհրդանական ընտրություններ
12. 1999թ. երկրաշարժերից հետո Թուրքիաում 2000թ. նոյեմբերին և 2001թ. փետրվարին արձանագրվեցին երկու խորը տնտեսական ճգնաժամներ: Դրանց հետևեց քաղաքական ճգնաժամը, որի առաջին հիմնական պատճառը վարչապետի վատառողջ վիճակն էր, իսկ երկրորդը՝ երեք կուսակցություններից կազմված կառավարության դաշինքում բազմաթիվ պառակտումները:
13. Նման իրավիճակում 2002թ. հուլիսի 31-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովը (Ազգային ժողով) որոշում ընդունեց հերթական խորհրդական ընտրություններն անցկացնել 2002թ. նոյեմբերի 3-ին:
14. 2002թ. սեպտեմբերի սկզբին երեք ձախակողմյա քաղաքական կուսակցությունները՝ Ազգային ժողովրդական կուսակցությունը (HADEP), Աշխատավորների կուսակցությունը (EMEP) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SDP), որոշեցին կազմել «Աշխատանքի, խաղաղության և ժողովրդավարության դաշինք» և ձևավորել նոր քաղաքական կուսակցություն՝ (DEHAP): Դիմումատուներն անցկացրեցին իրենց ընտրարշավը Շիրնակի նահանգում որպես նոր կուսակցության առաջնային թեկնածուներ:
15. Նման նախընտրական միավորումներ ստեղվել էին նաև 1991թ., երբ Ազգային աշխատավորների կուսակցությունը (MCP), որը (MHP) կուսակցության իրավատերն ու նախորդն էր, և Ռեֆորմիստական ժողովրդական կուսակցությունը (IDP) իրենց թեկնածուներին տեղեր ապահովեցին խորհրդարանում, միանալով Բարգավաճ կուսակցության (RP) ընտրացուցակին, իսկ Ազգային աշխատավորների կուսակցությունը (HEP), որը Ազգային ժողովրդավարական կուսակցության նախորդն էր, խորհրդարանում ստացավ 18 տեղ, իր թեկնածուներին ընդգրկելով Ժողովրդական սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SHP) ընտրացուցակում: Այդ ճանապարհով որոշ կուսակցություններ, որոնք զրկված են 10 տոկոսի ընտրաշեմը գերազանցելու հնարավորությունից, ընդգրկվում էին խորհրդարանում՝ միանալով ավելի խոշոր կուսակցությունների ցուցակներին, իսկ ընտրություններից հետո լքում են նրանց և գործում ինքնուրույն կամ խորհրդարանի անկախ անդամների հետ միասին, կամ որևէ այլ կուսակցության դրոշի ներքո:
16. 2002թ. նոյեմբերի 3-ին Շիրնակի նահանգում կայացած ընտրությունների արդյունքում Ազգային ժողովրդավարական կուսակցությը ստացել էր 103111 ձայներից 47449-ը, այսինքն շուրջ 45.95 տոկոսը: Սակայն, քանի որ կուսակցությունը չէր գերազանցել համազգային 10 տոկոսի ընտրաշեմը, դիմումատուները չէին ընտրվել: Շիրնակի նահանգի համար խորհրդարանում հատկացած երեք տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝ երկու տեղ տրվեց Արդարություն և զարգացում կուսակցությանը (Adalet ve Kalkinma (AKP) (աջ պահպանողականներ), որը հավաքեց 14.05 տոկոս (14460 ձայն), և մեկ տեղ զբաղեցրեց անկախ թեկնածու պարոն Tatar-ը, որը ստացել էր ձայների 9.69 տոկոսը (9914 ձայն):
17. Ընտրություններում մասնակցած 18 կուսակցություններից միայն Արդարություն և զարգացում կուսակցությունը և ձախ թևը ներկայացնող Ժողովրդական հանրապետական կուսակցությունը (Cumhuriyet Halk Partisi (CHP), կարողացան հատել 10 տոկոսի ընտրաշեմը: Հավաքելով ձայների 34.26 տոկոսը, Արդարություն և զարգացում կուսակցությունը խորհրդարանում ստացավ 363 տեղ, այսինքն` 33 տոկոս: Ժողովրդական հանրապետական կուսակցությունը, որը հավաքել էր ձայների 19.4 տոկոսը, ստացավ 178 տեղ, այսինքն 33 տոկոսը: Ընտրվեցին նաև ինը անկախ թեկնածուներ:
18. Սակայն խորհրդարանում տեղեր չզբաղեցրեցին ոչ միայն Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը, որը հավաքել էր ձայների 6.22 տոկոսը, այլ նաև մի շարք այլ կուսակցություններ: Դրանց թվում էին Արդար ուղի կուսակցությունը (DYP) (աջ կենտրոնամետ կուսակցություն), Ազգային գործողության կուսակցությունը (MHP) (ազգայնականներ), Երիտասարդության կուսակցությունը (GP) (կենտրոնամետ) և «Հանյրեինք» կուսակցությունը (ANAP) (աջակողմյա կուսակցություն), որոնք համապատասխանաբար հավաքեցին ձայների 9.54, 8.36, 7.25 և 5.13 տոկոսը:
19. Ընտրությունների արդյունքների ազգայնորեն ընկալվեցին որպես վիթխարի քաղաքական շրջադարձ: Խորհրդարանում ներկայացուցիչներից զրկված ընտրազանգվածի կշիռը հասավ Թուրքիայի համար աննախադեպ ցուցանիշի (շուրջ 45 տոկոս), միևնույն ժամանակ ընտրություններում չմասնակցածների թիվը (գրանցված ընտրողների 22 տոկոսը) 1980 թվականից հետո առաջին անգամ գերազանցեց 20 տոկոսը: Արդյունքում այդ ընտրությունների հիման վրա ձևավորված խորհրդարանը կուսակցությունների նվազագույն ներկայացուցչական կազմ ոնեցավ 1964 թվականից հետո, երբ ընտրություններն առաջին անգամ էին անց կացվել բազմակուսակցական սկզբունքով: Ավելին, 1954 թվականից հետո առաջին անգամ խորհրդարանում տեղ էին զբաղեցրել ընդամենը երկու կուսակցություններ:
20. Խորհրդարանում կուսակցությունների թերներկայացուցչությունը մի շարք քաղաքական մեկնաբանների կարծիքով բարձր ազգային ընտրաշեմի հետ մեկտեղ բացատրվում էր հանգամանքների կուտակային ազդեցությամբ: Օրինակ՝ տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով «ընդդեմ բոլորին» քվեարկելու միտման պատճառով, 1999թ. խորհրդարանում ներկայացված 5 կուսակցություններին, այդ թվում՝ 1999-2000թթ. իշխող կոալիցիան ձևավորած 3 կուսակցություններին, չհաջողվեց գերազանցել 10 տոկոս ընտրաշեմը 2002թ., որի արդյունքում նրանք զրկվեցին իրենց խորհրդանական մանդատներից: Ընտրազանգվածի տարանջատվածությունը մեկ այլ գործոն էր, որի պատճառով ձախողվեցին ընտրական կոալիցիաներ կազմելու բազմաթիվ փորձերը:
21. Ընտրությունների արդյունքում Արդարություն և զարգացում կուսակցությունը, որը խորհրդարանում ստացել էր բացարձակ մեծամասնություն, կառավարություն ձևավորեց:
Բ. 2007թ. հուլիսի 22-ին կայացած խորհրդանական ընտրություններ (որոնք անցան Պալատի վճռի կայացումից հետո)
22. 2007թ. մայիսի սկզբին Թուրքիայի խորհրդարանը արտահերթ ընտրությունների անցկացման որոշում ընդունեց, ընտրության օր սահմանելով 2007թ. հուլիսի 22-ը: Այդ որոշումը պայմանավորված էր երկրի նախագահի Ահմետ Նեջեդ Սեդերի 7 տարվա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո խորդարանի կողմից մինչև 2007թ. մայիսի 16-ը երկրի նոր նախագահ ընտրելու ձախողված փորձերով: Զարգացումների կանոնավոր ընթացքի դեպքում այդ ընտրությունները պետք է անցկացվեին 2007թ. նոյեմբերին:
23. Ընտրություններում, որոնք կարևոր դեր ունեցան երկու գործոնների տեսակետից, մասնակցեցին 14 քաղաքական կուսակցություններ: Այդ գործոններից առաջինը՝ ընտրազանգվածի մեծ ընտրական ակտիվությունն էր, որը հասավ 84 տոկոսի: Երկրորդն այն էր, որ 10 տոկոս համազգային ընտրաշեմն անցնելու համար կուսակցությունները կիրառեցին երկու մարտավարություններ: Ժողովրդավարական ձախակողմյա կուսակցությունը (DSP) մասնակցեց ձայնահավաքին իր հակառակորդ՝ Ժողովրդական հանրապետական կուսակցության դրոշի ներքո, որի արդյունքում խորհրդարանում ստացավ 13 տեղ: Ժողովրդական հասարակություն կուսակցությունը (DTP) (քրդամետ ձախակողմյա կուսակցություն) «Հազար հույսեր» կարգախոսով առաջադրեց անկախ թեկնածուների, միևնույն ժամանակ պաշտպանելով ձախ թևի որոշ թեկնածուներին: Այդ մարտավարությանը սատարում էին նաև այլ ձախակողմյա կուսակցությունները՝ Աշխատավորների կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Ազատություն ու ժողովրդավարություն կուսակցությունը (սոցիալիստներ): Ավելի քան 60 անկախ թեկնածուներ մասնակցեցին 40 ընտրատարածքներից:
24. Ընտրություններում Արդարություն և զարգացում կուսակցությունը, Ժողովրդական հանրապետական կուսակցությունը և Ազգային գործողություն կուսակցությունը կարողացան հատել 10 տոկոսի ընտրաշեմը: Հավաքելով ձայների 46.58 տոկոսը, Արդարություն և զարգացում կուսակցությունը խորհրդարանում ստացավ 341 տեղ, որը կազմում էր ընդհանուր տեղերի 62 տոկոսը: Ժողովրդական հանրապետական կուսակցությունը, հավաքած 20.88 տոկոս ձայներով, ստացավ 112 տեղ՝ ընդհանուր տեղերի 20.36 տոկոսը, սական սույն վճռի 23-րդ կետում նշված 13 խորհրդականները լքեցին Ժողովրդական հանրապետական կուսակցությունը և վերադարձան իրենց նախկին ճամբար՝ Ժողովրդական ձախակողմյա կուսակցություն: Ազգային գործողություն կուսակցությունը հավաքաց 14.27 տոկոս ձայներով խորհրդարանում ստացավ 71 տեղ կամ ընդհանուր տեղերի 12.9 տոկոսը:
25. 2007թ. հուլիսի 22-ին կայացած ընտրությունների առանձնահատկությունն էր անկախ թեկնածուների աննախադեպ հաջողությունը: Անկախ թեկնածուներն դուրս էին մնացել խորհրդարանից 1980թ., սակայն 1999թ. կրկին հայտնվել էին խոհրդարանում երեք թեկնածուներով: 2002թ. 206 անկախ թեկնածուներից խորհրդարան էին ընտրվել ինը թեկնածուներ: 2007թ. հուլիսի 22-ին կայացած ընտրություններում ընտրվել էին 27 անկախ խորհրդարանականներ: Մասնավորապես 20 թեկնածուներ ընտրվել էին քվեների մոտ 2.23 տոկոսը ստացած և ընտրություններից հետո Ժողովրդական հասարակություն կուսակցությանը միացած «Հազար հույսեր»-ից: Խորհրդարանում Ժողովրդական հասարակություն կուսակցությունը ներկայացվեց 20 անդամներով, որը խորհրդարանական խմբակցության կազմավորման համար նվազագույն անհրաժեշտ թիվն էր, և ուստի կուսակցությունը կարողացավ խմբակցություն ձևավորել: Անկախների կազմում ընդգրվեցին նաև մեկ սոցիալիստ պատգամավոր (Ազատություն և ժողովրդավարություն կուսակցության նախկին ղեկավարը), մեկ ազգայնական պատգամավոր (Մեծ միություն կուսակցության (BBP) նախկին նախագահը (ազգայնականներ)) և մեկ կենտրոնամետ պատգամավոր («Հայրենիք» կուսակցության նախկին նախագահ):
26. Կառավարությունը ձևավորեց Արդարություն և զարգացում կուսակցությունը, որը կրկին բացարձակ մեծամասնություն էր կազմում խորհրդարանում:
II. ԿԻՐԱՌԵԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ և ԻՐԱՎԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ
Ա. Սահմանադրական և օրենսդրական դաշտ
1. Սահմանադրություն
27. 1995թ. հուլիսի 23-ի խմբագրությամբ Սահմանադրության հոդված 67-ով սահմանված է.
«Քաղաքացիներն ունեն ընտրելու, ընտրվելու և քաղաքական գործունեությամբ ինքնուրույն կամ քաղաքական կուսակցության կազմում զբաղվելու, ինչպես նաև՝ հանրաքվեներին մասնակցելու իրավունք՝ օրենքով սահմանված պայմաններին համապատասխան:
Ընտրություններն ու հանրաքվեներն անց են կացվում դատական իշխանության ղեկավարությամբ և վերահսկողությամբ՝ ազատ, հավասար, գաղտնի, ուղղակի և ընդհանուր ընտրական իրավունքի հիման վրա և ձայների հրապարակային հաշվարկմամբ։ Այնուամենայնիվ, Թուրքիայի՝ արտասահմանում գտնվող քաղաքացիների ընտրելու իրավունքի իրականացման պայմանները սահմանվում են օրենքով։
Թուրքիայի՝ 18 տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք։
Այդ իրավունքների իրականացումը սահմանվում է օրենքով։
Ընտրելու իրավունք չունեն զինված ուժերում ծառայող շարքային զինծառայողներն ու կապրալները, ռազմական դպրոցների ուսանողները, քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալները՝ բացառությամբ հանցավոր անփութությամբ կատարված հանցագործությունների համար դատապարտվածների։ Ընտրական գերագույն խորհուրդը սահմանում է այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն ձայների հաշվարկման գործընթացի անվտանգության ապահովման ուղղությամբ, երբ քվեարկում են քրեակատարողական հիմնարկներում կամ ազատազրկման վայրերում պահվող կալանավորները. այդ քվեարկությունն անց է կացվում իրավասու դատավորի դեկավարությամբ և նրա կողմից տեղում իրականացվող վերահսկողությամբ։ Ընտրական օրենքները մշակվում են արդար ներկայացուցչության և կառավարման հետևողականության սկզբունքների համապատասխանության հիման վրա։
Ընտրական օրենքներում կատարված փոփոխությունները չեն կիրառվում փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում անցկացվող ընտրությունների դեպքում»։
28. Սահմանադրության հոդված 80-ում ամրագրված է.
«Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամներըներկայացնում են ոչ միայն իրենց ընտրատարածքները և իրենց ընտրողներին, այլ ամբողջ ազգը»։
29. Սահմանադրության հոդված 95-ի և թիվ 2820 օրենքի համաձայն քաղաքական կուսակցությունների խմբերը կարող են կազմավորվել միայն այն դեպքում, եթե դրանցում կա առնվազն քսան անդամ։
2. Ընտրական համակարգ
30. 1983թ. հունիսի 13-ին Պաշտոնական տեղեկագրում հրապարակած Մեծ ազգային ժողովի ընտրությունների մասին թիվ 2839 օրենքը սահմանում է խորհրդանական ընտրությունների համակարգի կանոնները:
31. Թուրքիայի Մեծ ազգային ժողովը կազմված է մեկ պալատից, որտեղ ներկայացված են հինգ տարի ժամկետով ընտրված 550 պատգամավորներ: Ընտրություններն անց են կացվում մեկ փուլով` 81 նահանգներում ձևավորված ընտրատարածքներում: Ընտրություններն անց են կացվում մեկ օրվա ընթացքում երկրի ամբողջ տարածքում: Ընտրողների քաղաքական կամքի աևտահայտումը ազատ, հավասար, համընդհանուր և գաղտնի է: Ձայների հաշվարկը եւ արդյունքների արձանագրումը կատարվում են հրապարակավ: Յուրաքանչյուր նահանգ խորհրդարանում պետք է ներկայացված լինի առնվազն մեկ անդամով: Մնացած տեղերը հատկացվում են նահանգի բնակչության համամասնությամբ: 1-ից 18 ներկայացուցիչ առաջադրող նահանգները ձևավորում են մեկ ընտրատարածք, իսկ 19-ից մինչև 35 ներկայացուցիչ առաջադրողները բաժանվում են երկու ընտրատարածքների: Սթամբուլը, որը խորհրդարանում ունի ավելի քան 35 տեղ, բաժանված է երեք ընտրատարածքների:
32. Թիվ 2839 օրենքի Գլուխ 16-ում ամրագրված է.
“... Քաղաքական կուսակցությունները համատեղ ցուցակներ ներկայացնել չեն կարող [...”
33. Թիվ 2839 օրենքի (1987թ. մայիսի 23-ի խմբագրությամբ) Գլուխ 33-ում ամրագրված է.
«Համազգային ընտրությունների արդյունքում ընդհանուր ընտրացուցակով 10 տոկոսից քիչ ձայներ հավաքած կուսակցությունները խորհրդարանում չեն կարող տեղեր զբաղեցնել: Քաղաքական կուսակցության ցուցակում ներառված անկախ թեկնածուները կարող են խորհրդարան ընտրվել միայն եթե համապատասխան կուսակցությունը բավարար քանակի ձայներ կհավաքի 10 տոկոսի ընտրաշեմը հաղթահարելու համար ...»:
34. Խորհրդարանի տեղերը հատկացնելիս կիրառվում է Դ’Հոնտի համամասնական ներկայացուցչության համակարգը: Այդ մեթոդը, որի համաձայն յուրաքանչյուր ընտրացուցակի ձայները նախ բաժանվում են ամբողջ թվերի շարքերի (1, 2, 3, 4, 5 և այլն), իսկ այնուհետև տեղերը բաշխվում են ըստ ցուցակի գործակցի մեծության, գործում է մեծամասնություն ունեցող կուսակցության օգտին:
35. Թիվ 2839 օրենքի հոդված 21-ի երկրորդ մասը և հոդված 41-ի առաջին մասը սահմանում են.
Հոդված 21(2)
«Անկախ թեկնածու հանդիսանալ ցանկացող անձը որպես երախիքային ապահովում պարտավոր է Գանձապետարանին ի պահ հանձնել բարձրաստիճան պետական պաշտոնյայի մեկ ամսվա վարձատրության դրույքին համարժեք գումար և ընտրություններում մասնակցության հայտին կից ներկայացնել այդ գումարի վճարումը հաստատող անդորրագիր»:
Հոդված 41(1)
«... եթե խորհրդարանական ընտրությունների ընթացքում թեկնածուն չի հավաքել հաղթելու համար անհրաժեշտ ձայների քանակը, ի պահ հանձնված գումարը պահպանվում է հօգուտ Գանձապետարանի»:
36. 1983թ. ապրիլի 24-ին Պաշտոնական տեղեկագրում հրապարակած Քաղաքական կուսակցությունների մասին թիվ 2820 օրենքի Գլուխ 36-ով սահմանված է.
«Ընտրություններում մասնակցելու հնարավորություն ունենալու համար քաղաքական կուսակցությունը պետք է նահանգների առնվազն կեսում ունենա ներկայացուցչություններ և ընդհանուր ժողով գումարի ընտրությունների օրվանից առնվազն վեց ամիս առաջ, կամ խմբակցություն ունենա Մեծ ազգային ժողովում»:
37. Թիվ 2820 օրենքի Գլուխ 81-ով սահմանված է.
«Քաղաքական կուսակցությունները իրավունք չունեն պնդելու, որ Թուրքիայի Հանրապետության տարածքում գոյություն ունեն ռասայի, կրոնի, աղանդի, մշակույթի կամ լեզվի ազգային փոքրամասնություններ»:
38. Գործող օրենքի համաձայն Թուրքիայի սահմանամերձ ընտրատարածքներում բաժանվող քվեաթերթիկներում անկախ թեկնածուների անունները չեն նշվում: Դա նշանակում է, որ արտասահմանում գտնվող Թուրքիայի քաղաքացիները կարող են քվեարկել միայն քաղաքական կուսակցությունների օգտին, միջպետական սահմանների հատման կետերում կամ խոշոր օդանավակայաններում տեղադրված քվեատուփերի միջոցով: Նաև անկախ թեկնածուներին, ի տարբերություն քաղաքական կուսակցությունների, նախընտրական քարոզարշավի անցկացման համար ռադիո և հեռուստատեսային հեռահաղորդման ժամանակ չի հատկացվում:
3. Թուրքիայի Սահմանադրական դատարանի պրակտիկան
39. Ժողովրդավարական պետության սկզբունքներին համապատասխան ընտրական սահմանափակումները հաստատելու վերաբերյալ Թուրքիայի Սահմանադրական դատարանի գործելակերպը հակասական է:
40. Նախ, 1968թ. մայիսի 6-ին (E. 1968/15, K. 1968/13 վճռով), Թուրքիայի Սահմանադրական դատարանը ժողովրդավարական պետության սկզբունքներին հակասող հայտարարեց համամասնական ներկայացուցչության համակարգի ազդեցությունը չեզոքացնելու նպատակով խորհրդարանի կողմից ներկայացրած «պարզ ընտրաշեմը»: Այդ ընտրաշեմը տարբեր էր ըստ յուրաքանչյուր խորհրդարանական ընտրատարածքին հատկացրած տեղերի քանակի: Ընտրատարածքի համար կիրառվող ընտրաշեմը հաշվարկվում է բաժանելով գոյություն ունեցող ձայների քանակը հատկացված տեղերի վրա և խորհրդարանում տեղեր են տրվում միայն այն թեկնածուներին, որոնք հաղթահարում են այդ ընտրաշեմը: Թուրքիայի Սահմանադրական դատարանը մասնավորապես արձանագրեց, որ այն ընտրաշեմը, որն ընտրողների փոքրամասնությանը կարող է կառավարություն ձևվավորելու հնարավորություն ընձեռել, ցանկացած իմաստով հակասում է ներկայացվածության գաղափարին:
41. Հետագայում, 1982թ. Սահմանադրությունն ընդունելուց հետո, 1984թ. մարտի 1-ի վճռով (E. 1984/1, 1984/2) Թուրքիայի Սահմանադրական դատարանը հետևյալ դիրքորոշումն արտահայտեց ընտրական համակարգի վերաբերյալ.
«Սահմանադրության հոդված 67-ի առաջին մասով սահմանված է, որ քաղաքացիներն ունեն ընտրելու և ընտրվելու իրավունք՝ օրենքով սահմանված պայմաններին համապատասխան։ Սակայն դա օրենսդրությունը մեկնաբանելու անսահմնափակ ազատություն չի ընձեռում: Սահմանադրության հոդված 67-ի համաձայն ընտրություններն ու հանրաքվեներն անց են կացվում դատական իշխանության ղեկավարությամբ և վերահսկողությամբ՝ ազատ, հավասար, գաղտնի, ուղղակի և ընդհանուր ընտրական իրավունքի հիման վրա և ձայների հրապարակային հաշվառմամբ։ Ուստի, այդ պայմանների պահպանման դեպքում, օրենսդրությունը կարող է կիրառել ցանկացած նախընտրելի ընտրական համակարգը: Եթե Սահմանադրություն կերտողները նախատեսեին որևէ հատուկ համակագի կիրառում, ապա Սահմանադրությունում դա կամրագրվեր որպես պարտադիր պահանջ: Քանի որ դա չի արվել, օրենսդիր իշխանությունն ի զորու է սեփական հայեցողությամբ գործադրել երկրի քաղաքական և սոցիալական պայմաններին առավել համապատասխանող համակարգը...
Խորհրդարանը կարող է կիրառել գոյություն ունեցող ցանկացած ընտրական համակարգ, պայմանով, որ չի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք միտված են ժողովրդի ազատ կամքն արտահայտելու իրավունքի սահմանափակմանը, կուսակցություններից որևէ մեկի քաղաքական կյանքում գերիշխող դիրք զբաղեցնելու ապահովմանը կամ բազմակուսակցական համակարգի փլուզմանը»:
42. 1995թ. նոյեմբերի 18-ի վճռում (E. 1995/54, K. 1995/59) Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց թիվ 2839 օրենքի հոդված 34/Ա-ի Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ: Այդ հոդվածը, վկայակոչելով նույն օրենքի հոդված 33-ը, «ազգային ընտրատարածքում ընտրված» Ազգային ժողովի անդամների տեղերի բաշխման համար նույնպես 10 տոկոսի ընտրաշեմ էր սահմանում: Թուրքիայի Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչելով ազգային ընտրատարածքներ սահմանող օրենքի դրույթները, ընդունեց, որ 10 տոկոս ընտրաշեմի սահմանումը չի հակասում Թուրքիայի Սահմանադրության հոդված 67-ին:
Թուրքիայի Սահմանադրական դատարանի կայացրած վճռում մասնավորապես ասվում է.
«Սահմանադրությամբ Թուրքիայի պետությունը հռչակվում է հանրապետություն... Ազգային ինքնորոշման վրա հիմնված պետության սահմանադրական կառուցվածքը մարմնավորում է ազատ ընտրությունների միջոցով ժողովրդի արտահայտած կամքը: Այդ ընտրությունը, որն ամրագրված է Սահմանադրության մի շարք հիմնադրույթներումմ, հստակ և միանշանակ ձևակերպված է Սահմանադրության հոդված 67-ում` «Ընտրելու, ընտրվելու և քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքը» խորագրով: Սահմանադրության հոդված 67-ի 6-րդ մասի նոր խմբագրությունը սահմանում է, որ ընտրական օրենքները մշակվում են արդար ներկայացուցչության և կառավարման հետևողականության սկզբունքների համապատասխանության հիման վրա։ Վերջինիս նպատակը օրենսդրությունում ընտրողների կամքի առավել ամբողջական արտացոլումն է ... Այնպիսի համակարգ [ընտրության նպատակով], որի մեթոդները ըստ լավագույնի համապատասխանեին օրենսդրությունում հավաքական կամքի արտահայտմանը և կոլեկտիվ որոշումների ներդրմանն օրենսդրությունում, ...երկրի ազգային առանձնահատկությունների և Սահմանադրության պահանջների լույսի ներքո համապատասխան օրենսդրություն ձևավորելիս անհրաժեշտ է նախընտրություն տալ Սահմանադրությանն առավել համահունչ համակարգին կամ հրաժարվել հակասող օրենսդրությունից:
Ներկայացուցչական ժողովրդավարության ազդեցությունը տեսանելի է շատ բնագավառներում: Կայունության ապահովման նկատառումներով ոչ արդար համակարգի գործադրումը հանգեցրեց հասարակության սոցիալական զարգացման արգելակմանը: ...Ներկայացուցչական ինստիտուտի կայացման համար արդարությունը հանդիսանում է կառավարական կայունության գրավականը: Արդարությունը կայունության երաշխիքն է: Միևնույն ժամանակ արդարության բացակայության պայմաններում կայունության հասնելու ձգտումը անկայունության է բերում: «Արդար ներկայացուցչության սկզբունքը», որն երաշխավորվում է Սահմանադրությամբ, դա ձայների հաշվարկման և արդյունքների արձանագրման բաց գործընթացների պայմաններում միաժամանակ անցկացվող ազատ, հավասար, գաղտնի և համընդհանուր ընտրություններն են, որոնց արդյունքում ներկայացուցիչների թիվը որոշվում է հավաքած ձայների քանակին համապատասխան: «Պետության կայունության» սկզբունքը ընկալվում է որպես օրենսդիր իշխանության ընտրության արդյունքների արտացոլմանը կոչված մեթոդ, որպես օրենսդիր իշխանության իրավասությունների երաշխիք: «Պետության կայունությունը», որն ապահովվում է սահմանափակման ` այսպես կոչված «ցանկապատի» միջոցով, ինչպես և «ազատ ներկայացուցչությունը»... պաշտպանվում է Սահմանադրությամբ: Ընտրություններ անցկացնելիս... պետք է կաևորել այդ երկու սկզբունքներրի միավորումը, որոնք մի շարք իրավիճակներում միմյանց հակադիր են գործում և դրա շնորհիվ հավասարակշռում և լրացնում են իրար: ...
Սահմանադրությամբ ամրագրված «պետական կայունության» ձեռք բերելու նպատակով կիրառվում է սահմանափակումների ազգային ընտրաշեմ...
Թիվ 2839 օրենքի հոդված 33-ով սահմանված համազգային ցուցակի ձայների 10 տոկոսի ընտրաշեմը, ...ուժի մեջ է մտել օրենսդիր իշխանության կողմից հաստատվելուց հետո: Ընտրական համակարգերը պետք է համահունչ լինեն սահմանադրական սկզբունքներին..., ուստի, որոշ համակարգեր պետք է անխուսափելիորեն խիստ կանոններ նախատեսեն: Սահմանափակումները, որոնք բխում են համակարգի բնույթից, արտահայտվում են տոկոսներով, իսկ նրանք, որոնք պետական մակարդակով սահմանափակում են ընտրական իրավունքները, ընդունելի են... այն պայմանով, որ չեն գերազանցի ողջամտության սահմանները... 10 տոկոսի ընտրաշեմը համապատասխանում է արդար ներկայացուցչության և պետական կայունության սկզբունքներին ...»:
Սահմանադրական դատարանի 11 դատավորներից երեքը չհամաձայնվեցին մեծամասնության փաստարկների հետ, գնտելով որ 10 տոկոս ազգային ընտրաշեմը հակասում է Սահմանադրության հոդված 67-ին:
43. Այնուամենայնիվ Թուրքիայի Սահմանադրական դատարանը նույն վճռով անվավեր ճանաչեց նահանգներում տեղերի բաշխման 25 տոկոսի ընտրաշեմը (շրջանային ընտրաշեմ): Ներկայացնելով, որ նման սահմանափակումը հակասում է արդար ներկայացուցչության սկզբունքին, Դատարանն արձանագրեց.
«Թեև սահմանափակումների ազգային ընտրաշեմի կիրառումը խորհրդանական ընտրություններում համապատասխանում է պետական կայունության սկզբունքներին, այդ գերազանցող ընտրաշեմի կիրառումը յուրաքանչյուր ընտրատարածքի համար հակասում է արդար ներկայացուցչության սկզբունքին»:
4. Նախկին խորհրդանական ընտրությունների համառոտ պատկերը
44. 1950, 1954 և 1957 թվականների ընտրություններում, որտեղ կիրառվել էր մեծամասնության ներկայացուցչության սկզբունքը, չհաջողվեց ապահովել խորհրդարանում մեծամասնության և ընդդիմության միջև հավասարակշռությունը: Այդ անկայունությունը 1960թ. պետական հեղաշրջման պատճառներից մեկը դարձավ: Զիված ուժերի միջամտությունից հետո խորհրդարանը, կիրառելով Դ’Հոլտի մեթոդը, բազմակարծության և քաղաքակաան համակարգի ուժեղացման նպատակով գործադրեց համամասնական համակարգը: Արդյունքում, 1965 և 1969 թվականների խորհրդանական ընտրություններից հետո խորհրդարանում ստեղծվեցին ամուր միավորումներ, միևնույն ժամանակ նպաստելով փոքր կուսակցությունների խորհրդարանում ներկայացված լինելուն: Սակայն 1973 և 1977 թվականների ընտրություններում հիմնական քաղաքական ուժերին չհաջողվեց ձևավորել կայուն կառավարություն, թեև նրանք վայելում էին լայն ընտրազանգվածի վստահությունը: Պետական անկայունության շրջանը նշանավորվեց մեկը մյուսին հաջորդող կոալիցաիների ստեղծմամբ, որոնք բոլորը անդամալուծ էին դարձել պետության քաղաքականությունում փոքր կուսակցությունների անհամաչափ մեծ ազդեցության պատճառով:
45. 1980-1983 թվականների ռազմական դիկտատուրայից հետո 1983թ. հունիսի 13-ին ուժի մեջ մտած Թուրքիայի Մեծ ազգային խորհրդարանի անդամների մասին օրենքը վերականգնեց համամասնական ներկայացուցչության համակարգը, սակայն երկու ընտրական սահմանափակումներով: Ազգային 10 տոկոս ընտրաշեմին գումարվեց շրջանային ընտրաշեմը (ընտրողների թիվը բաժանած յուրաքանչյուր ընտրատարածքում հավաքված ձայների թվին): 1995թ. Թւրքիայի Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչեց այդ ընտրաշեմը: 1983թ. խորհրդարանական ընտրություններում «Հայրենիք» կուսակցությունը ստացավ բացարձակ խորհրդանական մեծամասնություն:
46. 1987թ. նոյեմբերի 29-ին կայացած խորհրդարանկան ընտրությունները կրկին թույլ տվեցին ձայների 36.31 տոկոս հավաքած «Հայրենիք» կուսակցությանը կայուն խորհրդանական մեծամասնություն ձևավորել: Խորհրդարանում տեղեր ստացան նաև երկու այլ կուսակցություններ: 1991թ. հոկտեմբերի 20-ին կայացած ընտրություններում խորհրդարանում տեղեր զբաղեցրեցին հինգ կուսակցություններ: Նման արդյունքը պայմանավորված էր մասնավորապես այն հանգամանքով, որ երեք փոքր կուսակցություններ (Ազգային ժողովրդական կուսակցություն, Ռեֆորմիստական ժողովրդական կուսակցություն և Ժողովրդական աշխատավորների կուսակցություն) ընտրություններում մասնակցեցին այլ կուսակցությունների դրոշի ներքո, հուսալով շրջանցելու թիվ 2839 օրենքի հոդված 16-ը, որն արգելում էր ընտրություններից առաջ համատեղ ցուցակներ կազմելը: Կառավարությունը ձևավորվեց այդ երկու կուսակցությունների կոալիցիայի կողմից: Այդ ընտրություններում Ժողովրդական աշխատավորների կուսակցության 18 անդամներ ընտրվեցին Ժողովրդական սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակներով, այնուհետև դուրս եկան նրա կազմից և կրկին վերամիավորվեցին Ժողովրդական աշխատավորների կուսակցության հետ:
47. 1995թ. դեկտեմբերի 24-ին կայացած համազգային ընտրություններում խորհրդանական տեղեր ստացան 5 կուսակցություններ: Սակայն, քանի որ նրանցից ոչ մեկն առավելություն չէր ստացել, ձևավորվեց կոալիցիա:
48. 1999թ. խորհրդարանի ընտրությունները կրկին ավարտվեցին խորհրդանական մեծամասնության բացակայությամբ: Խորհրդարանում տեղեր ստացան հինգ կուսակցություններ, իսկ կառավարությունը ձևավորեց երեք կուսակցությունների կոալիցիան:
49. Մինչ 2002թ. նոյեմբերի 3-ի ընտրությունները, խորհրդարան չանցած կուսակցությունների կողմից ընտրություններում հավաքած ձայների առավելագույն կշիռը եղել է 1987թ.՝ 19.4 տոկոս: 1991թ. ընտրություններին երկու կոալիցիաների մասնակցության արդյունքում, որոնցից առաջինը կազմված են Բարգավաճ, Ազգային ժողովրդական և Ռեֆորմիստական կուսակցություններից, իսկ երկրորդը՝ Ազգային սոցիալ-դեմոկրատական և Ժողովրդական աշխատավորական կուսակցություններից, այդ կշիռը հասցվել էր նվազագույն 0.5 տոկոսի: 2007թ. հուլիսի 22-ին կայացած ընտրություններից հետո այն կազմել էր 13.1 տոկոս:
50. Ինչպես նշվել էր վերևում (տես 12–21 կետերը), 2002թ. նոյեմբերի 2-ին կայացած ընտրությունները թույլ տվեցին Արդարություն և զարգացում կուսակցությանը ձևավորել կայուն կառավարություն, որը գործեց մինչև 2007թ. հուլիսի 22-ը, թեև խորհրդարանի ձևավորման ժամանակ նրա կազմում չարտացոլվեցին շուրջ 14.5 միլիոն ձայների 45.3 տոկոսը:
Բ. Եվրոպայի Խորհրդի կիրառելի փաստաթղթերը
51. Եվրոպայի Խորհուրդը չի սահմանել պարտադիր կանոններ ընտրաշեմի վերաբերյալ:
1. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի փաստաթղթերը
52. 2007թ. ապրիլի 18-ին հրպարակած «Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը» 1547 (2007) Բանաձևի սույն գործին կիրառելի մասում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը սահմանել է.
«58. Կայուն հիմքերով ժողովրդավարական պետությունում խորհրդարանական ընտրությունների սահմանափակումները չպետք է գերազանցեն 3 տոկոսը: Այդ ճանապարհով հնարավոր կլինի ստանալ կարծիքների առավելագույն քանակը: Բնակչության խոշոր խմբերի ընտրություններից բացառումը քայքայիչ է ժողովրդավարության համար: Կայուն հիմքերով ժ ժողովրդավարական պետությունում անհրաժեշտ է պահպանել հասարակության ազատ կամքի արտահայտման և խոհրդարանի ու կառավարության արդյունավետության միջև հավասարակշռությունը»:
53. «2007թ. ապրիլի 18-ին ընդունված «Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը» 1791 (2007) Բանաձևում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի Խորհրդի Նախարարների հանձնաժողովին հանձնարարում է քայլեր ձեռնարկել այդ Բանաձևում նշված թերությունների վերացման ուղղությամբ: Ընտրական սահմանափակումների վերաբերյալ մասնակից պետություններին հանձնարարվում է.
«17.10 Ուսումնասիրել խորհրդարանական ընտրությունների շեմը 3 տոկոսից ցածր իջեցնելու հնարավորությունը և... ուսումնասիրել հասարակության ազատ կամքն արտահայտելու և խոհրդարանի ու կառավարության արդյունավետութունն ապահովելու միջև հավասարակշռություն ստեղծելու հնարավորությունը»:
2. Իրավունքի ճանապարհով դեպի ժողովրդավարություն Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկյան հանձնաժողով) փաստաթղթերը
54. 2002թ. Վենետիկյան հանձնաժողովի կողմից ընդունած «Ընտրական հարցերում դրական փորձի կանոնակարքը» մասնավորապես արձանագրում է. «Եվրոպայի ընտրական ժառանգության հիմքոմ ընկած հինգ սկզբունքներն են համընդհանուր, հավասար, ազատ, գաղտնի և ուղղակի ընտրական իրավունքներ»: «Այդ սկզբունքների պահպանման դեպքում կարող է կիրառվել ընտրությունների ցանկացած համակարգ»:
55. 2006թ. հունիսի 12-ին Վենետիկյան հանձնողովի կողմից հրապարավված «Եվրոպայում ընտրական օրենսդրություն և ընտրությունների անցկացման կարգավորում» զեկույցում մասնավորապես ասվում է.
«Ցանկացած ընտրական համակարգի արդյունքը կարող է տարբերվել ըստ երկրի և մենք պետք է հաշվի առնենք, որ ընտրական համակարգերը կարող են զանազան, այդ թվում՝ միմյանց հակասոց, քաղաքական նպատակներ հետապնդել: Մեկ ընտրական համակարգ կարող է շեշտադրումը դնել խորհրդարանում կուսակցությունների արդար ներկայացուցչության վրա, մինչդեռ մեկ այլը միտված լինի կուսակցական համակարգի տրոհման կանխմանը և խորհրդարանում կառավարող կուսակցության գերիշխող մեծամասնության ձևավորմանը: Մեկ ընտրական համակարգ խրախուսում է ընտրողների և իրենց երեսփոխանների միջև սերտ հարաբերությունները, մեկ այլը կուսակցություններին թույլ է տալիս խորհրդարանի կազմի մեջ ներառել կանանց, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կամ մասնագետների՝ փակ ընտրացուցակների շնորիվ: Որոշ երկրներում մի քանի քաղաքական նպատակների հասնելու նպատակով կիրառվում է բարդ ընտրական համակարգ: Այլ երկրներում ընտրական համակարգն աչքի է ընկնում պարզությամբ` ինչպես ընտրազանգվածի ընկալման, այնպես էլ իշխանության յուրացման համար: Ընտրական համակարգի համապատասխանության մակարդակը որոշվում է ըստ վերջինիս արդարության աստիճանի, հաշվի առնելով տեղական պայմաններն ու խնդիրները: Մասնավորապես ապահովված պետք է լինի համակարգի գործադրման մեխանիզմի թափանցիկությունը: Ուստի ընտրական համակարգը և դրա ձևավորման հետ կապված խնդիրները պետք է յուրաքանչյուր դեպքի համար առանձին դիտարկվեն»:
56. 2005թ. մարտի 15-ին հրապարակված «Եվրոպական երկրներում ընտրական կանոնների և որոշումների կայացման գործընթացում ազգային փոքրամասնությունների մասնակցության հարցերում կառուցողական գործունեության մասին» զեկույցում Վենետիկյան հանձնաժողովը վերլուծել է որոշ մասնակից պետությունների պրակտիկան և առաջարկել ազգային փոքրամասնությունների ներկայացուցչության զարգացման գծով հինգ ուղղություններ: Դրանցից երկուսը շոշափում էին ընտրաշեմերի հարցը.
«...
դ. Ընտրաշեմերը չպետք է ազդեն ազգային փոքրամասնությունների խորհրդարանային ներկայացուցչության հնարավորությունների վրա:
ե. Ընտրատարածքները (դրանց թիվը, մեծությունը և ձևը, կարևորությունը) կարող են ձևավորվել հաշվի առնելով որոշումների ընդունման գործընթացում ազգային փոքրամասնությունների դերի ավելացումը»:
3. Թուրքիայում ընտրությունների անցկացման վերաբերյալ փաստաթղթերը
(ա) Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը
57. Թուրքիայի իշխանությունները վկայակոչում էին (2002թ. նոյեմբերի 3-ին) Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևող ժամանակավոր հանձնաժողովի 2002թ. դեկտեմբերի 20-ին հրապարակած զեկույցը: Զեկույցում մասնավորապես նշվում է.
«Ինչպես արդեն լայնորեն լուսաբանվել էր զանգվածային լրատվության միջոցներում, 18 կուսակցություններից ընդամենը 2-ը կարողացան հայտնվել Թուրքիայի նորընտիր Մեծ ազգային ժողովում, այն է՝ Արդարություն և զարգացում կուսակցությունը և Ժողովրդական հանրապետական կուսակցությունը, մինչդեռ նախկին խորհրդարանում ներկայացված մյուս կուսակցությունները չկաողացան հաղթահարել 10 տոկոսի ընտրաշեմը: Նախքան ընտրությունները կառավարություն ձևավորող կուսակցությունը ստացավ ձայների ընդամենը 1 տոկոսը: Ընտրությունների արդյունքները կանխորոշեցին երկրում առկա տնտեսական և կոռուպցիոն խնդիրները:
Ընդդիմության 179 և անկախ թեկնածուների 9 տեղերի դիմաց Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանում զբաղեցրած 362 տեղերը (անկախ թկնածուներն ընտրվել էին փոքր քաղաքներում, որտեղ նրանք հեղինակություն էին վայելում) թույլ տվեցին վերջինիս խորհրդարանում կազմել հստակ և բաձարձակ մեծամասնություն,: Ուշագրավն այն է, որ նախորդ խորհրդարանի կազմում Արդարություն և զարգացում կուսակցությունն ուներ միայն 59 տեղ, իսկ Ժողովրդական հանրապետական կուսակցությունը երեք տեղ (1999 թվականի ընտրություններ):
Բարդ և անկայուն կոալիցիաների բացակայության շնորհիվ նման իրավիճակը կարող է երկրում ավելի մեծ կայունություն ստեղծել: 2002թ. նոյեմբերի 4-ին արժեթղթերի բորսայում թուրքաքան արժեթղթերի գինը բարձրացավ 6.1 տոկոսով:
Սակայն դա նաև նշանակում է, որ ընտրողների շուրջ 44 տոկոսը զրկվեծին խորհրդարանում իրենց ներկայացուցիչներից:
Արդյունքը կարելի է լայնատարած բողոք համարել ընդդեմ նախկին կառավարության, քանի որ այն կազմող երեք կուսակցություններից ոչ մեկը բավական ձայներ չհավաքեց նույնիսկ մետ տեղ ստանալու համար»:
(բ) Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1380 (2004) Բանաձևը
58. Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների և երաշխիքների կատարման վերաբերյալ 2004թ. հունիսի 22-ին Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված թիվ 1380 (2004) Բանաձևի 6-րդ և 23-րդ կետերում ասվում է.
«6. Ելնելով բազմակարծիք ժողովրդավարության սկզբունքներից Վեհաժողովը ճանաչում է Թուրքիան որպես բազմակուսակցական համակարգ, ազատ ընըտրություններ և տարանջատված իշխանության ճյուղեր ունեցող գործուն ժողովրդական պետություն: Այնուամենայնիվ կուսակցությունների կազմալուծման հաճախականությունը մտահոգության աղբյուր է հանդիսանում, և Վեհաժողովը հույս է հայտնում, որ հետագայում քաղաքական կուսակցությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության վերաբերյալ 2001թ. հոկտեմբերին ամրագրված և 2002թ. մարտին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխությունները կսահմանափակեն այնպիսի ծայրահեղական միջոցի կիրառումն, ինչպիսին է կազմալուծումը: Վեհաժողովը նաև կարծում է, որ խորհրդարանում ներկայացուցչություն ունենակու համար սահմանված համազգային ձայների 10 տոկոս ընտրաշեմը չափազանց մեծ է, և անհրաժեշտ է պայմաններ ստեղծել արտասահմանում ապրող Թուրքիայի քաղաքացիների համար քվերակությանը մասնակցելու համար:
...
23. Ուստի Վեհաժողովը Թուրքիային առաջարկում է իրականացվող բարեփոխումների ներքո.
...
ii. փոփոխություններ մտցնել ընտրական օրենսգրքում, իջեցնելով 10 տոկոսի ընտրաշեմը և առանց երկրի սահմանակետեր ներկայանալու քվեարկության հնարավորություն ընձեռել արտասահմանում ապրող Թուրքիայի քաղաքացիների համար,
...»:
(գ) Զեկույց «Թուրքիայում խորհրդանական ընտրությունների ընթացքի մասին» (22 հուլիսի 2007թ.)
59. Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևող ժամանակավոր հանձնաժողովի կողմից կազմված «Թուրքիայում խորհրդանական ընտրությունների ընթացքի մասին» զեկույցում մասնավորապես նշվում է.
“XII. Եզրակացություններ և առաջարկություններ
55. 2007թ. հուլիսի 22-նին Թուրքիայում կայացած խորհրդարանի ընտրությունները ընդհանուր առմամբ համապատասխանում էին Եվրոպայի խորհրդի առջև Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորություններին և ազատ ընտրությունների եվրոպական չափորոշիչներին:
56. Հիմնականում քվեարկությունը լավ էր կազմակերպվել և անց էր կացվել կարգավորված և արհեստավարժ, ինչը վկայում է Թուրքիայում ժողովրդավարական ընտրությունների կայունացած ավանդույթի մասին:
57. Ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշը ցույց է տալիս, որ Թուրքիայում առկա է ժողովրդավարական գործընթացի նկատմամբ հավատը:
58. Ընտրական հանձնաժողովները բոլոր մակարդակներում արդյունավետ և բարեխղճորեն էին կատարում իրենց պարտականությունները:
59. Սակայն զեկուցողը կարծում է, որ Թուրքիան կարող էր էլ ավելի լավ կազմակերպել ընտրությունները, որոնք իրոք ներկայացուցչական խորհրդարան կերաշխավորեին: 10 տոկոսի ընտրաշեմը կարող է իջեցվել թիվ 1380 (2004) և թիվ 1547 (2007) Բանաձևերին համապատասխան: Այն փաստը, որ 2007թ. հուլիսի 22-ին ընտրված նոր խորհրդարանը ավելի ներկայացուցչական է քան նախորդը և որ այն ներկայացնում է ընտրազանգվածի 90 տոկոսը, բացատրվում է նրանով, որ նրանում ընդգրկված են երեք, այլ ոչ թե երկու կուսակցություններ, ինչպես նաև անկախ թեկնածուներին սատարելու ոչ թե իշխանությունների, այլ, ընդդիմության նախաձեռնությամբ:
60. Թուրքիայի իշխանություններին խորհուրդ է տրվում հաշվի առնել Վենետիկյան հանձնաժողովի կարծիքը, ինչպես նաև պարզեցնել ընտրակարգը»:
60. Ավելին, արձագանքելով 2007թ. հոկտեմբերի 3-ին մեկ խորհրդարանականի կողմից Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին արված հարցմանը, Թուրքիայի Հանրապետության նախագահը հայտարարեց, որ 10 տոկոսի ընտրաշեմը համապատասխանում է ներկա պահանջներին, սակայն այն կարող է վերանայվել ժամանակի ընթացքում` դեպքերի համապատասխան զարգացման դեպքում (տես 2007թ. հոկտեմբերի 3-ի նիստի բառացի արձանագրությունը): Նախագահի պատասխանի համապատասխան մասում նշվում է. (Եվրախորհրդի Քարտուղարության 2007թ. հոկտեմբերի 3-ի նիստի համառոտագիր, թարգմանություն ֆրանսերենից).
«Նախագահ Գյուլը պարզաբանեց, որ նախկինում, երբ բազմաթիվ կոալիցիոն կառավարություններ կազմող կուսակցությունների միջև գոյություն ունեին սերտ հարաբերություններ, 10 տոկոսի ընտրաշեմը կիրառվում էր որպես կայունացման միջոց: Այդ ընտրաշեմը չէր խոչընդոտում ընտրություններում անկախ թեկնածուների մասնակցությունը: Վերջին խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմեց 85 տոկոս, որը վկայում է խորհրդարանի ներակացուցչական բարձր մակարդակի մասին: Ներկայումս, երբ քաղաքական կայունությունը վերականգնվել է, 10 տոկոսի ընտրաշեմը կարող է վերանայվել»:
Գ. Համադրելի օրենսդրություն
61. Թեև ընտրական համակարգերի միասնական դասակարգում գոյություն չունի, որպես կանոն առանձնացվում են դրանց երեք հիմնական տեսակներ՝ մեծամասնական (մաժորիտար), համամասնական և խառը: Մեծամասնական համակարգերում հաղթող է համարվում այն թեկնածուն կամ թեկնածուների ցուցակը, որոնք ընտրությունների եզրափակիչ փուլում ստանում են ձայների առավել քանակը: Քվեարկության նման ձևը կիրառվում է խորհրդարանում զգալի մեծամասնություն ունեցող իշխանությունների կողմից, սակայն այն միաժամանակ նպաստալի չէ փոքրակամասնություն կազմող կուսակցությունների ներկայացուցչիների համար: Այդպես Միացյալ Թագավորությունում երկար տասնամյակներ ձայների մեծամասնությամբ միաժամանակյա քվերակության համակարգը («հաղթում է՝ առաջինը ժամանողը»), երկու հիմնական կուսակցություների առկայության պայմաններում, հանգեցրեց նրան, որ մյուս կուսակցությունները խորհրդարանում ստանում են ընդամենը մի քանի տեղ՝ ստացած քվեների թվին համապատասխան: Կան նաև այլ նման համակարգեր, օրինակ՝ Ֆրանսիայում, որտեղ ձայների մեծամասնական համակարգը գործում է երկու փուլից բաղկացած ընտրությունների ընթացքում: Հակառակ եզրում են համամասնական ընտրական համակարգերը, որոնք միտված են նրան, որ խորհրդարանում տեղերը համամասնորեն բաշխվեն ըստ հավաքված քվեների: Համամասնական համակարգը համարվում է ամենաարդարացին, քանի որ այն ավելի ակնհայտորեն է արտացոլում քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Սակայն վերջինիս թերությունը կայանում է նրանում, որ այն հանգեցնում է թեկնածուների տրոհման և բարդացնում է խորհրդարական մեծամասնության ձևավորման գործընթացը:
62. Ներկայումս համամասնական ընտրական համակարգն առավել տարածված է Եվրոպայում: Այդ համակարգի այս կամ այն տարբերակը գործում է օրինակ` Բուլղարիայում, Չեխիայի ում Դանիանյում, Էստոնիայում, Իսլանդիայում, Լյուքսեմբուրգում, Մալթայում, Մոլդովայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսպանիայում, Շվեդիայում և Թուրքիայում: Գոյություն ունեն նաև այդ երկու համակարգերի տարբեր խառը տարբերակներ (օրինակ՝ Գերմանիայում, Իտալիայում, Լիտվայում):
63. Որոշ դեպքերում համամասնական քվեարկության բացասական հետևանքները շտկելու և խորհրդարանում կայունության ավելի բարձր մակարդակ ախահովելու նպատակով կիրառվում են օրենսդրական սահմանափակումներ: Այդ սահմանափակումները, որոնք հիմնականում արտահայտվում են հավաքած ձայների թվի նկատմամբ տոկոսային տեսքով, «քվեարկության արդյունքների շրջանակում ամրագրված կամ տատանվող սահմանաչափ են, ըստ որի խորհրդարնում տեղերը բաշխելիս որոշվում է թեկնածուի կամ ընտրացուցակի կշիռը»: Միևնույն ժամանակ, կախված սահմանաչափի մակարդակից և երկրի կուսակցական կառուցվածքից, վերջինիս ազդեցության աստիճանը տարբեր է: Ցածր ընտրաշեմը արգելք է հանդիսանում միայն փոքր խմբավորումների համար, որը բարդացնում է խորհրդարանում կայուն մեծմասնության ձևավորումը, մինչդեռ այն երկրներում, որտեղ կուսակցությունների տրոհվածությունը մոծ է, բարձր ընտրաշեմը շատ քվեատերերի զրկում է խորհրդարանում իրենց երեսփոխաններն ունենալուց:
64. Համամասնական ընտրական համակարգ կիրառող Եվրոպայի Խորհրդի մասնակից պետություններում ընտրաշեմի վերլուծությունը ցույց է տալիս, որ միայն չորս պետություններ են ընտրել ընտրաշեմի բարձր մակարդակ, որն առավել բարձր է Թուրքիայում (10 տոկոս), Լիխտենշտեյնում (8 տոկոս) և Ռուսստանւի Դաշնությունում ու Վրաստանում (7 տոկոս): Պետությունների մեկ երրորդում գործում է 5 տոկոսի ընտրաշեմ, իսկ 13 երկրներ նախընտրել են ավելի ցածր ընտրաշեմ: Եվրոպայի Խորհրդի որոշ այլ պետություններ (յոթ պետություն) ընտրաշեմ չեն կիրառում: Իսկ որոշ երկրներում (օրինակ՝ Նորվեգիայում և Իսլանդիայում) ընտրաշեմը կիրառվում է միայն տեղերի որոշ քանակի նկատմամբ: Կուսակցությունների և կոալիցիայի համար ընտրաշեմերը կարող են տարբեր լինել: Չեխիայում, օրինակ, կուսակցությունների համար սահմանված է 5 տոկոսի ընտրաշեմ, իսկ կոալիցիայի ձևավորման դեպքում ընտրաշեմն աճում է 5 տոկոսով յուրաքանչյուր անդամ կուսակցության համար: Լեհաստանում կուսակցական կոալիցիայի համար սահմանված է 8 տոկոս ընտրաշեմ, անկախ նրա կազմում ներկայացված կուսակցությունների քանակից: Նմանատիպ տարբերակներ են գործում նաև անկախ թեկնածուների համար՝ Մոլդավիայում նրանց համար սահմանված է 3 տոկոս ընտրաշեմ:
ՕՐԵՆՔԸ
I. ՄԵԾ ՊԱԼԱՏԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
65. Եվրոպական դատարանը նշեց, որ Պալատի վճռում (կետ 40) գանգատը ներկայացված է հետևյալ ձևակերպմամբ.
«Դիմումատուները պնդում էին, որ 10 տոկոս ընտրաշեմի սահմանումը խախտում է օրենսդիր մարմնի ձևավորման ժամանակ կամքի ազատ արտահայտման իրավունքը»:
66. Պալատում անցկացած դատաքննության ժամանակ դիմումատուները, հիմնականում վկայակոչելով 2002թ. նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների արդյունքները, դժգոհություն էին արտահայտում 10 տոկոս ընտրաշեմի վերաբերյալ: Այդ կապակցությամբ նրանք ներկայացրեցին 1946թ. Թուրքիայում բազմակուսակցական համակարգին անցնելուց հետո կայացած բոլոր խորհրդանական ընտրությունների համակողմանի ուսումնասիրություն: Ավելի ուշ 2007թ. ապրիլի 20-ին գործը Մեծ Պալատի քննությանը հանձնարարելու իրենց դիմումում, որտեղ մասնավորապես քննադատվում էր Պալատի վճռում ներկայացված Թուրքիայի ընտրական համակարգի վերլուծությունը, նրանք պնդեցին, որ այդ վճիռը ընտրական համակարգի ձևավորման և կիրառման հարցում հայեցողության չափազանց մեծ աստիճան է նախատեսում
67. 2007թ. հուլիսի 7-ից հետո, երբ հինգ դատավորների կազմով կոլեգիան որոշեց բավարարել գործը Մեծ Պալատի քննությանը հանձնարարելու մասին դիմումատուների խնդրանքը, Թուրքիայում անցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
68. Թեև 2007թ. սեպտեմբերի 7-ին Մեծ Պալատին ներկայացրաց փաստաթղթերում դիմումատուները որոշ չափով անդրադառնում էին 2007թ. հուլիսի 22-ին կայացած ընտրությունները, 2007թ. նոյեմբերի 21-ին կայացած լսումների ընթացքում դիմումատուների ներկայացուցիչները հստակ հայտարարեցին, որ գանգատի ներկայացվել է ոչ թե 2007թ. հուլիսի 22-ի, այլ 2002թ. նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ:
69. Թուրքիայի իշխանություները լսումների ընթացքում հայտարարեցին, որ Թուրքիայի սահմանադրական կառուցվածքին վերաբերող մասով դիմումատուների գանգատը պետք է դիտվի որպես actio popularis (գանգատ հօգուտ հանրային, այլ ոչ թե դիմումատուի շահերի պաշտպանության) և պնդում էին, որ 2007թ. հուլիսի 22-ին կայացած ընտրությունների արդյունքները հաստատեցին Պալատի 2007թ. հուլիսի 22-ի վճռում արտահայտած եզրակացությունները:
70. Ուստի Եվրոպական դատարանը պետք է որոշի գործի քննության շրջանակը, մասնավորապես, թե արդյոք այն կարող է սահմանափակվել 2002թ. նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների արդյունքների զննմամբ, առանց հաշվի առնելու Պալատի վճռից հետո տեղի ունեցած իրադարձությունները:
71. Եվրոպական դատարանը հիշեցրեց, որ համաձայն իր հաստատված նախադեպային իրավունքի, Եվրոպական դատարանին հանձնարարված գործը պարտադիր ենթադրում է գանգատի կապակցությամբ Պալատի կողմից մինչ այդ դիտարկած բոլոր խնդիրների համակողմանի զննումը, որպեսզի պարզվի, որ բացակայում են գործը Մեծ Պալատին մասնակիորեն հանձնարարելու հիմքերը (տես Եվրոպական դատարանի վճիռը «Cumpǎnǎ և Mazǎre ընդդեմ Ռումինիայի» գործով, գանգատ թիվ 33348/96, § 66, ECHR 2004-XI, և Եվրոպական դատարանի վճիռը «K.-ն և T-ն. ընդդեմ Ֆինլանդիայի» գործով, գանգատ թիվ 25702/94, § 140 և 141, ECHR 2001-VII):
72. Մեծ Պալատի քննությանը հանձնարարված գործի գանգատը դիտարվում է այն մասով, որով այն ընդունելի է համարվել ըստ էության քննելու համար: Սակայն դա չի նշանակում, որ Մեծ Պալատը անհրաժեշտության դեպքում չի կարող քննել գանգատի ընդունելի լինելու հետ կապված խնդիրները Պալատի համար սովորական կարգով, օրինակ՝ համաձայն Կոնվենցիայի հոդված 35-ի (վերջին խմբագրությամբ, համաձայն որի Եվրոպական դատարանը «մերժում է իրեն հանձնված ցանկացած գանգատ, որն անընդունելի է համարում ... քննության ցանկացած փուլում), կամ գործն ըստ էության քննելու կամ գործի էության հետ կապված խնդիրները քննելու համար» (տես վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը «K.-ն և T-ն. ընդդեմ Ֆինլանդիայի» գործով, գանգատ թիվ 25702/94, § 141):
73. Եվրոպական դատարանը նախ և առաջ նշեց, որ ազգային ընտրական իրավունքի վերածական ուսումնասիրությունն իր իրավասության շրջանակի մեջ չի մտնում և որ ազգային օրենսդրության մշակումն ու գործադրումը առաջին հերթին պետական իշխանության մարմինների, այն է՝ հատուկ այդ նպատակի համար ստեղծված դատարաններին խնդիրն է (տես օրինակ՝ 1997թ. հուլիսի 1-ի Եվրոպական դատարանի վճիռը «Gitonas և մյուսներն ընդդեմ Հունաստանի» գործով, Reports of Judgments and Decisions 1997-IV, § 44, և 2000թ. հունիսի 29-ի Եվրոպական դատարանի վճիռը «Briķe ընդդեմ Լատվիայի» գործով, գանգատ թիվ 47135/99): Սակայն ներկա գործով դիմումատուների գանգատը actio popularis չի հանդիսանում: 2002թ. նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում նրանք ուղղակի և անմիջական կերպով ենթարկվեցին խնդրի առարկա հանդիսացող սահմանափակման ազդեցությանը (տես, մասավորապես, 1983թ. հուլիսի 12-ի Եվրոպական hանձնաժողովի որոշումը «Serge Moureaux և մյուսներն ընդդեմ Բելգիայի» գործով, գանգատ թիվ 9267/81, Decisions and Reports (DR) 33, էջ 127): Քանի որ Պալատն իր վճիռը կայացրել է մինչ 2007թ. հուլիսի 22-ին տեղի ունեցած ընտրությունները, ապա այն հիմնականում ուշադրություն է դարձրել 2002թ. նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների արդյունքների և այդ ժամանակաշրջանում Թուրքիայում ստեղծված իրավիճակի վրա: Եվրոպական դատարանը որոշեց գործը քննել 2002թ. նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների ներքո, միևնույն ժամանակ չանտեսելով 2007թ. հուլիսի 22-ին կայացած ընտրությունները, որոնց ժամանակ դիմումատուները, չլինելով թեկնածու, այնուհանդերձ ենթարկվել են իրենց կողմից բողոքարկվող սահմանափակումների ազդեցությանը:
II. ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 3-ի ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
74. Դիմումատուները պնդոմ էին, որ խորհրդարանական ընտրություններում 10 տոկոս ընտրաշեմի սահմանումը խախտում է օրենսդիր իշխանության ձևավորման ժամանակ բնակչության ազատ կամքի արտահայտման իրավունքը: Նրանք վկայակոչում էին Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3--ը, որտեղ սահմանված է.
«Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ողջամիտ պարբերությամբ անցկացնել ազատ ընտրություններ գաղտնի քվեարկության միջոցով այնպիսի պայմաններում, որոնք օրենսդիր իշխանության մարմինների ընտրության ժամանակ կապահովեն ժողովրդի կամքի ազատ արտահայտումը»:
A. Պալատի վճիռը
75. Պալատը ընդունեց, որ 10 տոկոս ընտրաշեմի նպատակն էր, խոհրդարանի չափից մեծ և քայքայիչ տրոհմումը կասեցնելու շնորիվ ոժեղացնել կառավարության կայունությունը: Այդ քայլը նաև անհրաժեշտ և համաչափ համարվեց նշված նպատակին հասնելու համար: Ուստի Պալատը հանգեց այն եզրակացութան, որ «չնայած բողոքարկվող ընտրաշեմի բարձր մակարդակին Թուրքիան չի գերազանցել Կոնվենցիայի հոդված 3-ի Արձանագորթյուն 1-ով պետության նախատեսված հայեցողության լայն սահմանները» (տես Պալատի վճռի 66-79 կետերը):
Բ. Կողմերի պնդումները
1. Դիմումատուները
76. Դիմումատուները չընդունեցին Պալատի փաստարկները, պնդելով, որ վերջինս մակերեսորեն և ոչ լիարժեք է մեկնաբանել ազատ ընտրությունների իրավունքը:
77. Դիմումատուների պնդմամբ, քանի որ 10 տոկոս ընտրաշեմը թույլ չի տալիս բնակչության մեծ մասին արտահայտել իր կամքը խորհրդարանում ներկայացուցչության վերաբերյալ, ապա այն բավականին ակնհայտորեն խախտում է ընտրություններում ազատ մասնակցելու իրավունքը և Կոնվենցիայի հոդված 3-ի Արձանագորթյուն 1-ի ներքո իրավաչափ նպատակ չի հետապնդում:
78. Ելնելով վերոնշյալից, դիմումատուները չհամաձայնվեցին այն փաստարկի հետ, որ դիտարկման առարկա հանդիսացող միջոցը կիրառվել է խորհրդարանի ուժեղացման նպատակով: Նրանք պնդում էին, որ 1980թ. հեղաշրջման արդյունքում իշխանությունը զավթած ռազմական դիկտատուրան 1970-1980 թվականներին երկրում տիրող սոցիալական և քաղաքական քաոսի և դրա արդյունքում ստեղծված կառավարության անկայունության ողջ մեզքը ընկնում է այդ ժամանակ գործող ընտրական համակարգի վրա: Դիմումատուների կարծիքով ընտրաշեմի և 70-ական թվականներին Թուրքիայում տիրող քաղաքական վիճակի միջև Պալատի կողմից նշված կապը շինծու էր:
79. Դիմումատուները հատուկ ընդգծեցին այն փաստը, որ համամասնական կարգով և առանց ընտրաշեմի անցկացված չորս ընտրություններից երկուսը (1965 և 1969 թվականներին) ավարտվեցին միակուսակցական, իսկ մյուս երկուսը (1973 և 1977 թվականներին) կոալիցիոն կառավարության ձևավորմամբ:
80. Ավելին, թեև չի կարելի բացառել, որ ընտրաշեմի իջեցումը կամ վերացումը կհանգեցներ կոալիցիոն կառավարության ձևավորմանը, սակայն դա չի կարելի անկայունության միակ պատճառը համարել: Հաճախ կոալիցիոն կառավարություններն ավելի կայուն են քան միակուսակցականները:
81. Դիմումատուները պնդում էին, որ դիտարկվող բացառիկ միջոցը չի կարող հիմնավորվել որպես ներկայացուցչական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլ: Ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար ստեղծվել է Եվրոպայի Խորհուրդը: Թեև Եվրոպայի Խորհրդի մասնակից պետություններն ունեն հայեցողության լայն շրջանակ, սակյան դրանք չեն կարող անսահմանափակ կան անհամաչափ օգտագործել այն, անտեսելով արդար ներկայացուցչության իրավունքը և դրանով իսկ մեկուսացնելով քաղաքական կյանքից երկրի բնակչության զգալի մասը:
82. Նման բարձր ազգային ընտրաշեմի պատճառով ներկայացուցչությունը դարձել է անարդար և հանգեցրել կառավարության լեգիտիմության ճգնաժամի, քանի որ խորհրդարանը հանդիսանում է ցանկացած ժողովրդավարության ազատ դրսևորման հարթակ: Ակնհայտ է, որ այն խորհրդարանը, որի կազմը ներկայացնում է ընդհանուր ձայների թվի ընդամենը 55 տոկոսը, չի կարող համապատասխանել ներկայացուցչական օրինականության չափանիշներին, որոնց վրա հիմնված է ցանկացած ճողովրդավարություն: Ելնելով այդ նկատառումներից դիմումատուների նշեցին, որ 1987, 1991, 1995 և 1999 թվականների ընտրությունների արդյունքներով խորհրդարանում չներկայացված կուսակցություններին տրված քվեների կշիռը համապատասխանաբար կազմել էր 19.4 տոկոս (շուրջ 4.5 միլիոն ձայն), 0.5 տոկոս (շուրջ 140000 ձայն), 14 տոկոս (շուրջ 4 միլիոն ձայն) և 18.3 տոկոս (շուրջ 6 միլիոն ձայն): 2002 թվականի ընտրությունները հանգեցրել էին «ներկայացուցչության ճգնաժամի», քանի որ ձայների 45.3 տոկոսը (այսինքն՝ շուրջ 14.5 միլիոն ձայն) անտեսվել էին և խորհրդարանում չէին ներկայացվել:
83. Դիմումատուները պնդում էին, որ Եվրոպական դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ գործոնները. նախ և առաջ բազմակարծության որպես ժողովրդավարության հենքի վճռորոշ կարևորությունը և կուսակցությունների համապատասխան դերը՝ հատկապես նրանց, որոնք միտված են խոհրդարանում երկրի որևէ կոնկրետ տարածաշրջանի ներկայացմանը, երկրորդ հերթին այն փաստը, որ Թուրքիայում գործող ընտրաշեմը Եվրախորհրդի անդամ երկրներում ամենաբարձրն էր, և որ շտկիչ միջոցառումների բացակայության պայմաններում այն խոչընդոտում է որոշակի սոցիալական խմբերի կամքի արտահայտման իրավունքին և, վերջապես, Թուրքիայում առկա հատուկ իրավիճակը և սահմանափակումների գործնական հետևանքը, այն է` մեկ տարածաշրջանի հիման վրա կազմված կուսակցության համար ազգային խորհրդարանում ներկայացուցչություն ստանալու անհնարինությունը: Այդ գործոններն անտեսելու դեպքում ազատ ընտրությունների իրավունքը կհայտնվի առանձին պետությունների ազատ մեկնաբանման տիրույթում, որոնք ցանկության դեպքում կկարողանան հիմնավորում գտնել 10 տոկոս և ավելի բարձր ընտրաշեմ սահմանելու համար:
84. Դիմումատուները նաև պնդում էին, որ 10 տոկոս ընտրաշեմը չի համապատասխանում համաեվրոպական չափորոշիչներին: Թուրքիայում կիրառվող ընտրաշեմը ամենաբարձրն է Եվրոպայում և միգուցե նաև ամբողջ աշխարհում: Եթե նման շեմ կիրառվեր այլ երկրներում, ապա ավանդական կուսակցությունների զգալի մասը չէին կարողանա հայտնվել կառավարության կազմում: Դա վերաբերում է մասնավորապես Գերմանիայի Ազատ դեմոկրատներ կուսակցությանը, Սկանդինավյան երկրների կենտրոնամետ և քրստոնեական կուսակցություններին, Նիդերլանդների «կանաչներին» և Իտալիայի ձախակողմյա կենտրոնամետ և աջ կուսակցություններին: Ընտրաշեմ կիրառող պետությունների մեծ մասում այն կազմում է 5 տոկոս (2001 թվականին Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի թվաբանական միջինը կազմում էր 4.25 տոկոս): Նույնիսկ այն երկրները, որոնք միասնացման հետ կապված լուրջ խնդիրների հետ էին առնչվում և անկախ կամ շատ փոքր կուսակցությունների առկայության պայմաններում կուսակցական ներկայացուցչության կայունացման կարիք ունեին, հիմքեր չէին գտնում կրկնակի բարձր շեմ սահմանելու համար: Դիմումատուները որպես օրինակ նշեցին, որ 2002թ. 5 տոկոս ընտրաշեմի կիրառումը երկու հիմնական ազգային կուսակցությունների փոխարեն թույլ կտար առկա ութ կուսակցություններին (գոյություն ունեցող 18-ից), այդ թվում՝ Ժողովրդական դեմոկրատներ կուսակցությանը, տեղ զբաղեցնել Թուրքիայի խորհրդարանում:
85. Թուրքիայի իշխանությունների կողմից կարևորագույն դիտվող այն փաստարկները, որ դիմումատուները և նրանց կուսակցությունների այլ անդամները կարող էին ընտրություններում մասնակցել որպես անկախ թեկնածուներ, որը նաև Պալատի կողմից կայացրած եզրկակացության հիմքերից մեկը հանդիսացավ, հաշվի չեն առնում քաղաքական համակարգի համատեքստում կուսակցությունների դերը: Անկախ թեկնածուները, ոչ էլ միավորումներիը չեն զբաղեցնել անկախ քաղաքական կուսակցությունների տեղը, քանզի վերջիններս հանդիսանում են ժողովրդավարության հիմնարար տարրերից մեկը: Ակնհայտ է, որ սեփական անունից հանդես եկող թեկնածուները կարող էին հույսը դնել միայն սեփական սահմանափակ անձնական և ֆինանսական հնարավորությունների վրա և չէին կարող մրցակցել մեծ վարչական և ֆինանսական ռեսուրս ունեցող կուսակցությունների հետ
86. Բացի այդ, Թուրքիայում անկախ թեկնածուները առնչվում են մի շարք անբարենպաստ պայմանների և սահմանափակումների հետ: Օրինակ՝ անկախ թեկնածուների անունները չէին հրապարակվում սահմանակետերում փակցված ընտրացուցակներում, որի արդյունքում քվերակության նպատակով Թուրքիայի տարածք մուտք գործող անձինք չէին կարող ձայն տալ վերջիններիս օգտին, որը զգալիորեն նվազեցնում էր անկախ թեկանծուների հազթանակի հնարավորությունը: Անկախ թեկնածուները նախընտրական շրջանում չէին կարող ելույթներ ունենալ ԶԼՄ-ներում, մինդեռ կուսակցություններին ռադիո և հեռուստատեսային եթերային ժամանակ էր հատկացվում, որը նույնպես լուրջ արգելք էր անկախ թեկնածուների համար (տես սույն վչռի կետ 39-ը): Վերջապես Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ի հիմնարար սկզբունքն է ընտրողների կողմից կուսակցությունների, այլ ոչ թե անկախ թեկնածուների, ազատ և հավասար ընտրելու իրավունքը՝ սեփական շահերի և կուսակցությունների հավասար պայմաններում մրցակցելու իրավունքի պաշտպանության համար:
87. Ինչ վերաբերում է 10 տոկոս ընտրաշեմի հաղթահարման նպատակով այլ կուսակցությունների հետ դաշինքի կնքման հնարավորությանը, դիմումատուները նշեցին, որ թիվ 2839 օրենքի հոդված 16-ով կուսակցություններին թույլ չի տրվում օրինական կոալիցիա ձևավորելիս ներկայացնել ընդհանուր ցուցակներ և մասնակցել խորհրդարանական ընտրություններում: Բացի այդ նրանք հայտարարեցին, որ ծայրահեղ ազգայնական քաղաքական մթնոլորտը անհնարին էր դրաձնում նման կոալիցիաների ձևավորումը:
88. Այնուհետև դիմումատուները պարզաբանեցին, որ համաձայն Քաղաքական կուսակցությունների մասին օրենքի հոդված 36-ի կուսակցությունը չի կարող թեկնածու առաջադրել, եթե այն տարածում չի ստացել ամբողջ երկրում (տես սույն փաստաթղթի կետ 39-ը): Բացի այդ նույն օրենքով նաև արգելվում է մեկ էթնիկական խմբի կամ տարածաշրջանի հիման վրա կուսակցության ստեղծումը (տես սույն փաստաթղթի կետ 37-ը): Այդ դրույթն արտացոլում է Թուրքիայում գերիշխող պաշտոնական գաղափարախուսությունը: Տարածաշրջանային կուսակցությունների անվերապահ գջլումը Եվրոպական դատարանի կողմից ավելի վաղ սահմանված «չկա ժողովրդավարություն առանց բազմակարծության» սկզբունքի լուրջ խախտում է հանդիսանում: Անհրաժեշտ է հաշվի առնել թուրքական հասարակության բազմազգ բնույթը, ուստի դիմումատուներն ու իրենց կուսակցությունը չէին կարող արգելվել, քանզի նույնիսկ եթե դրանք աջակցություն փնտրեին օգտվելով պետության կողմից վարվող քաղաքականությունից, ապա նրանց կսատարեր բնակչության միայն որոշակի հատվածը:
89. Դիմումատուների ներկայացրած գանգատում նշվում էր, որ ընտրվող կուսակցությունների սկզբունքի վրա հիմնված ժողովրդավարության հիմնական նպատակներից մեկը ազատ և անկաշկանդ գործելու և ընտրություններում հանդես գալու հնարավորության ընձեռումն է այն կուսակցությունների համար, որոնց ընտրազանգվածն ամբողջությամբ կամ մեծամասնությամբ բնակվում է մեկ տարածաշրջանում և այդ ընտրողների քվեարկելու համար հավասար պայմանների ստեղծումը: Այդ սկզբունքի կիրառման պարագայում ակնհայտ էր, որ Ժողովրդական դեմոկրատներ կուսակցության համար խորհրդարանում հայտնվելու անհնարինությունը, այն դեպքում երբ վերջինս Հարավ Արևելյան Թուրքիայում հավաքել էր ձայների ավելի քան 45 տոկոսը (շուրջ երկու միլիոն ձայն), էապես խարխլում էր ներկայուցուցչության հիմքերը: Բացի այդ համազգային մակարդակով գործունեություն վարելու պարտավորությունը պետք է դիտարկել քաղաքական իրավիճակի համատեքստում, որը հետևողականորեն անտեսում է այսպես կոչված «քրդական հարցը», ակնհանյտորեն խափանելով Թուրքիայի հարավ-արևեյան շրջանների ազգաբնակչության մեծ մասի կամքի արտահայտման հնարավորությունը ի հեճուկս Եվրոպական դատարանի ձևավորված պրակտիկայի: Հետևաբար տարածաշրջանի ընտրազանգվածի մեծամասնության ազատ կամքի րատահայտման իրավունքը լրջորեն խախտվել էր:
90. Դիմումատուները մասնավորապես պնդում էին, որ 2002թ. խորհդարանական ընտրություններում ընտրական սահմանափակումների կիրառման պատճառով Ժողովրդական դեմոկրատներ կուսակցությունը, որը հայտնի էր «քրդական հարցի» նկատմամբ իր շահագրգռվածությամբ և նվիրվածությամբ, խորհրդարանում ոչ մի տեղ չէր ստացել, թեև մի շարք ընտրատարածքներում բարձր արդյունքների էր հասել: Դիմումատուների կարծիքով չի կարելի համարել, որ 2007թ. հուլիսի 22-ին կայացած խորհրդարանական ընտրությունները լուծեցին այդ խնդիրը, չնայաց որ Ազգային դեմոկրատներ կուսակցության իրավատեր Ժողովրդական հասարակություն կուսակցությունն առաջադրեց անկախ թեկնածուների: Այն փաստը, որ քրդերին սատարող կուսակցությունները ստիպված են անկախ թեկնածուների առաջադրել, արդեն իսկ խոչընդոտման ապացույց էր:
91. Այդուհանդերձ, այն փաստը, որ դիմումատուները խորհրդարան չէին ընտրվել 10 տոկոս ընտրաշեմի գոյության պատճառով, թեև 2002թ. նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում Ազգային դեմոկրատներ կուսակցության ցուցակը, որի շարքերում նրանք ընդգրկված էին, Շիրնակի նահանգում ստացել էր ձայների 45.95 տոկոսը, հակասում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ին: Դիմումատուները պնդում էին, որ չափազանց բարձր ընտրաշեմը հակասում է նշված նորմի առարկային և նպատակին, որը պետք է երաշխավորի բնակչության կամքի ազատ արտահայտումը օրենսդիր իշխանության ձևավորման ժամանակ: Զրկելով բնակչության մի ողջ հատվածին խորհրդարանում իրենց կարծիքը հնչեցնող ներկայացուցիչ ունենալու հնարավորությունից, ընտրամեշը ոչնչացրեց այդ իրավունքի բուն իմաստը: Բնակչության մի ամբողջ հատվածի իրաբվունքների նման լուրջ և հետևողական խոխտումը նախադեպը չունի Եվրոպայի որևէ այլ ընտրական համակարգում և այն չի կարող արդարացվել կառավարության սեփական հայեցողությամբ գործելու իրավասությամբ, ուստի հանդիսանում է Կոնվենցիայի կոպիտ խախտում:
2. Կառավարությունը
92. Թուրքիայի իշխանություններն առաջարկեցին Մեծ Պալատին համաձայնվել Պալատի այն դիրքորոշման հետ, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ի խախտում տեղի չի ունեցել:
93. Նրանք ներկայացնում էին, որ 10 տոկոս ընտրաշեմի նպատակն էր երկրում քաղաքական կայունության ապահովումը խորհրդարանի չափազանց մեծ տրոհվածության կասեցման միջոցով, ժողովրդավարության և քաղաքական կուսակցությունների ամրապնդումը՝ վերջիններիս ամբողջ երկրում քիչ թե շատ ընդունված քաղաքականությունն իրականացնելու խրախուսման միջոցով: Ընտրաշեմը չի խախտում ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ բազմակարծությունը: Հակառակը, նպաստելով անկախ թեկնածուների ընտրությանը՝ նրանց նկատմամբ 10 տոկոս ընտրաշեմ չկիրառելու միջոցով, այն հնարավորություն է ընձեռում հասարակությունում բազմակարծիկության արմատավորման համար: Ուստի Թուրքիայի իշխանություններն ընդգծեցին, որ 1961-1980 թվականներին, երբ Թուրքիայում որևէ ընտրաշեմ չէր կիրառվում, կառավարությունը 19 տարվա ընթացքում փոխվել է 20 անգամ, մինչդեռ 1983-2007 թվականներին, երբ գործում էր 10 տոկոս ընտրաշեմը, յոթ ընտրությունների արդյունքում ստեղծվել էին երեք կոալիցիոն երեք միակուսակցական կառավարություններ: Այդ տվյալները վկայում են, որ ընտրաշեմը դրական ազդեցությունը է թողնում կառավարության կայունության վրա:
94. Թուրքիայի իշխանությունները այնուհետև նշեցին, որ երկրում կիրառվող ռազմավարությունից հրաժարվելը և խորհրդարանում միայն մեկ շրջան կամ ընտրատարածք ներկայացնելով երկրի մնացած մասից առանձացվելը չի կարող համապատասխանել Թուրքիայի միապետական կառուցվածքին: Այդ հարցում Թուրքիան միայնակ չէ: «Mathieu-Mohin և Clerfayt ընդդեմ Բելգիայի» գործով վճիռը ցույց տվեց, որ նույնիսկ Բելգիայում, որտեղ առկա են բնակչության տարբեր լեզվային խմբեր, խորհրդանականներն ու սենատականները ներկայացնում են ամբողջ բելգիական ազգը: Թուրքիայի Սահմանադրության հոդված 80-ը նույն կերպով նախատեսում է, որ պատգամավորները ներկայացնում են ամբողջ հասարակությունը:
95. Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ ընտրաշեմը համաչափ միջոց է, որի սահմանումը գտնվում է իրենց հայեցողության ներքո: Նրանք պնդում էին, որ ինչպես դա հաստատվեց 2007թ. հուլիսի 22-ի ընտրությունների ժամանակ, դիմումատուները կարող էին ընտրվել 2002թ. նոյեմբրի 3-ի ընտրություններին, եթե հանդես գային որպես անկախ թեկնածուներ կամ եթե Ժողովրդական դեմոկրատներ կուսակցությունը կոալիցիա կազմեր մեկ կամ մի քանի խոշոր կուսակցությունների հետ:
96. Այդ կապակցությամբ նրանք ներկայացրեցին, որ 2007թ. հուլիսի 22-ի ընտրությունների արդյունքները հաստատում են 2007թ. հունվարի 30-ին Պալատի կողմից արտահայտված դիրքորոշումները: Դեմոկրատական հասարակություն կուսակցության անդամները, որը դիմումատուների կարծիքով զբացեցրել էր իրենց կուսակցության տեղերը, 2007թ. ընտրություններում հանդես էին եկել որպես անկախ թեկնածուներ և ընտրվել էին առանց որևէ խնդրի, քանի որ լինելով անկախ թեկնածուներ նրանք չէին ընկնում ընտրաշեմի գործողության տակ: Ընտրվելուց մի քանի օր անց նրանք կրկին համալրեցին Դեմոկրատական հասարակություն կուսակցության շարքերը և ձևավորեցին խորհրդարանական խումբ (տես սույն վճռի 25-րդ կետը): Գտնելով, որ 2007թ. ընտրություններում ի վիճակի չի լինի հաղթահարել ընտրաշեմը, Դեմոկրատական հասարակություն կուսակցությունը կոչ արեց իր անդամներին ընտրույթուններին մասնակցել որպես անկախ թեկնածուներ և կարողացավ խորհրդարանում 20 տեղ ստանալ: Կարևոր է նշել, որ Դեմոկրատական հասարակություն կուսակցության անկախ թեկնածուների կողմից հավաքած ձայների թիվը կազմում էր ազգային քվեարկության ընդհանուր ձայների ընդամենը 2.04 տոկոսը, ինչը նշանակում է, որ Դեմոկրատական հասարակություն կուսակցությունը նույնիսկ չեր կարողանալու հաղթահարել 5 տոկոս ընտրաշեմը, որն ըստ դիմումատուների արտացոլում է եվրոպական երկրների «ընդհանուր ժողովրդավարության քաղաքական ավանդույթները»: Եթե ընտրաշեմն ավելի ցածր լիներ, օրինակ՝ 2 տոկոս, Դեմոկրատական հասարակություն կուսակցությունը խորհրդարանում կստանար մեկ կամ լավագույն դեպքում 2 տեղ: Ստանալով Թուրքիայի Մեծ ազգային ժողովում 20 տեղ կամ ընդհանուր տեղերի 3.6 տոկոսը, Դեմոկրատական հասարակություն կուսակցությանը հաջողվեց առավելագույնի հասցնել ներկայացուցչությունը խորհրդարանում:
97. Բացի այդ քաղաքական կուսակցությունները կարող էին համագործակցել որևէ խոշոր կուսակցության դրոշի ներքո, թեև միասնական ցուցակների կազմումն արգելված էր: Ժողովրդավարական ձախակողմյա կուսակցությունը, որը 1999-2002 թվականներին հանդիսանում էր իշխող կոալիցիայի անդամը, 2002թ. ընտրություններում չկարողացավ հաղթահարել 10 տոկոս ընտրաշեմի արգելքը: Այդ պատճառով 2007թ. ընտրություններից առաջ նրանք համագործակցեցին մրցակից Ժողովրդական հանրապետական կուսակցության հետ և այդ կուսակցության ցուցակներով ստացան 13 տեղ: Նման ճանապարհով ընտրված պատգամավորներն այնուհետև լքեցին Ժողովրդական հանրապետական կուսակցությունը և վերամիավորվեցին իրենց մայր` Ժողովրդավարական ձախակողմյա կուսակցության հետ: 1991թ. ընտրություններում Ժողովրդական աշխատավորներ կուսակցությունը, որն դիմումատուների նախկին կուսակցությունն էր, նույնպես հաջողվեց անցկացնել իրենց թեկնածուների մի ամսին մեկ այլ կուսակցության ցուցակով:
98. 2007թ. ընտրություններում կիրառված երկու հնարավորությունները՝ անկախ թեկնածուի կարգավիճակը և համագործակցությունն այլ կուսակցության հետ, նրա ցուցակով ընտրվելու համար, կատարված շտկումների կոնկրետ օրինակներ են: Վերջին ընտրությունների ժամանակ այդ շտկումներին դիմելը հնարավոր դարձրեց Թուրքիայի խորհրդարանում ընտրողների 85 տոկոսի ներկայացուցչությունը: Թուրքիայի իշխանությունները նշում էին, որ եթե այդ տարբերակները կիրառվեին 2002թ. արդյունքները նույնը կլինեին:
99. Գործը մեծ Պալատի քննությանը հանձնարարելու դիմումում դիմումատուները ներկայցնում էին, որ 10 տոկոս ընտրաշեմը օգտագործվում էր իրենց քաղաքական կուսակցության և նրա իրավատիրոջը՝ Ժողովրդական հասարակություն կուսակցությանը խորհրդարանից դուրս մղելու նպատակով համապատասխանաբար 2002 և 2007 թվականներին: Սակայն 2007թ. ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ նման կարծիքն անհիմն էր: Ժողովրդական հասարակություն կուսակցությունը կազմավորեց 20 հոգանոց խորհրդարանական խումբ, որի շնորհիվ Ընտրությունների մասին թիվ 280 օրենքի հոդված 36-ին համապատասխան, ապահովեց մասնակցությունը հաջորդ խորհրդարանական ընտրություններում, նույնիսկ եթե կուսակցությունը չբավարարեր ամբողջ երկրում տարածված լինելու պայմանին:
100. Թուրքայի իշխանությունները չհամաձայնվեցին դիմումատուների այն փաստարկի հետ, որ 2007թ. հունվարի 30-ին Պալատի կողմից կայացրած վճիռը թույլ է տալիս պետությանը հետագայում էլ ավելի բարձրացնել ընտրական շեմը, ելնելով հասարակության կարծիքի հարցման արդյունքներից: Պալատի հիմնավորման մեջ հստակ նշված է, որ այն պատշաճ ուշադրություն է դարձրել գործող ընտրաշեմի հնարավոր այլընտրանքներին և միմյանց լրացնող «արդար ներկայացուցչության» և «կառավարական կայունության» հիման վրա Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից կատարված դիտարկմանը: Հնարավոր այլընտրանքների համատեքստում Պալատը նաև վճռեց, որ ժողովրդի կամքի ազատ արտահայտումը չի սահմանափակվել և երկրի իշխանությունները չեն գերազանցել իրենց իրավասությունները: 2007թ. ընտրությունների արդյունքները հաստատեցին Պալատի վճռում արտահայտված դիրքորոշումները:
101. Ինչ վերաբերում է 2007թ. ընտրությունների արդյունքներին, ապա հաշվի առնելով այն, որ ներկա խորհրդարանում երկրի ընտրողների ավելի քան 85 տոկոսը ունեն իրենց ներկայացուցչին, Թուրքիայի իշանությունները այն կարծիքին էին, որ արդար ներկայացուցչության սկզբունքը հաջողությամբ պահպանվել է: Բացի այդ, մի շարք ոչ մեծ շրջաններում, որտեղ 2007թ. հուլիսի 22-ի ընտրություններում առաջադրված թեկնածուները հիմնականում ներկայացնում էին Ժողովրդավարական հասարակություն կուսակցությունը, նրանց ընտրվելու հնարավորություններն ավելի բարձր էին քան խոշոր նահանգներում և ընտրատարածքներում: Օրինակ՝ Սթամբուլ քաղաքի առաջին ընտրատարածքում ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքեր շուրջ 111750 ձայն, այնինչ Հաքարիում (հարավ-արևելյան Թուրքիա) պահանջվում էր 34000 ձայն: Նահանգների միջև ձայների բաժանումը շատ ավելի նպաստալի էր փոքր նահանգների համար, որը թույլ տվեց ապահովել արդար ներկայացուցչության սկզբունքը:
102. Ի վերջո Թուրքիայի իշխանությունները նաև հայտարարեցին, որ քանի որ օրենսդիր իշխանության ձևավորման ժամանակ ժողովրդի ազատ կամքի արտահայտումը չի խոչընդոտվել, Կոնվենցիայի մասնակից պետության ընտրական համակարգի և քաղաքական ներկայացուցչության համակարգի կարգավորումը չի հակասում Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ի կիրառման սկզբունքներին: Խորհրդարանական ընտրություններում քաղաքական կուսակցությունների համար կիրառվող 10 տոկոս ընտրաշեմը չի խանգարում, որպեսզի բնակչությունը ազատ արտահայտի իր կարծիքը խոհրդարանում երեսփոխաններ ընտրելիս, որն էլ ապացուցվեց 2007թ. հուլիսի 22-ին կայացած ընտրություններում: Ուստի 2007թ. հունվարի 30-ին Պալատի կողմից արտահայտած դիրքորոշումը իրավացի է եղել: Պալատը չի շեղվել Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ի նոր մեկնաբանում չի առաջարկել:
Գ. Երրորդ կողմի պնդումները
103. «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն» ոչ կառավարական կազմակերպությունը միացավ դիմումատուների կարծիքին: Այն հայտարարեց, որ 10 տոկոս ընտրաշեմը Եվրոպայում ամենաբարձրն է: Այդ շեմը կիրառվում է առանց որևէ շտկիչ միջոցների ձեռնարկման, որոնք կարող էին վերացնել առաջացող խնդիրները: Սահմանափակումների պատճառով տարածաշրջանային հենքով գործող կուսակցությունը զրկված եր խորհրդարանում հայտնվելու որևէ հնարավորությունից: Թուրքիայում դա նշանակում էր, որ քրդական որևէ կուսակցություն չէր կարող հայտնվել խորհրդարանում, թեև իրենց շրջաններում այդ կուսակցությունները հասնում էրի ոչ պակաս արդյունքների քան դիմումատուները 2002 թվականին (ընդհանուր ձայների 45 տոկոս): Ակնհայտ է, որ 10 տոկոս ընտրաշեմի օգտին Թուրքիայի կառավարության կողմից ձեռնարկվող բոլոր միջոցառումները կանխամտածված արգելող քաղաքականության արդյունք էին: Բացի այդ, եթե նույնիսկ նման քաղաքականությունը դիտավորյալ չլիներ, արդյունքը նույնն էր լինելու:
104. Չափազանց բարձր ընտրաշեմը հակասում է նաև Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ի նպատակներին և խնդիրներին, այն է՝ օրենսդիր մարմնի ձևավորման ժամանակ բնակչության կամքի ազատ արտահայտման իրավունքի երաշխավորմանը: Բնակչության մեկ հատվածին իր շահերը խորհրդարանում ներկայացնլելու հնարավորությունից զրկելու շնորհիվ ընտրաշեմը խարխլել է այդ իրավունքի բուն էությունը: Բնակչության մի ամբողջ խմբի իրավունքների նման լուրջ և հետևողական խախտումը, որը նախադեպ չունի Եվրոպայի բոլոր այլ ընտրական համակարգերում, չի կարող հիմնավորվել պետության հայեցողության իրավունքով և հակասում է Կոնվենցիային:
Դ. Դատարանի գնահատում
1. Կոնվենցիոն մարմինների նախադեպային իրավունքում սահմանված ընդհանուր սկզբունքները
(ա) Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ի նկատմամբ կիրառվող չափանիշները
105. Եվրոպական դատարանն ընդգծեց, որ թիվ 1 Արձանագրության հոդված 3-ը ամրագրում է գործուն ժողովրդավարության բնորոշ սկզբունքը և կարևոր դեր է խաղում Կոնվենցիայի համակարգում (տես 1987թ. մարտի 2-ի Եվրոպական դատարանի վճիռը «Mathieu-Mohin և Clerfayt ընդդեմ Բելգիայի» գործով, Series A, N 113, § 47): Ժողովրդավարությունը «Եվրոպական հասարակական կարգի» հիմնարար տարրն է, ուստի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ով երաշխավորված իրավունքները վճռորոշ են օրենքով կարգավորվող արդյունավետ և գիտակցված ժողովրդավարության հաստատման համար (այլ նախադեպերի շարքում տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Ždanoka ընդդեմ Լատվիայի» գործով, գանգատ թիվ 58278/00, § 98 և 103, ECHR 2006-V):
106. Եվրոպական դատարանը բազմաթիվ առիթներով կարևորել է պետության որպես բազմակարծության բաձարձակ երաշխավորի դերը և հայտաարրել է, որ ի կատարումն այդ դերի պետությունը պարտավոր է պոզիտիվ քայլեր ձեռնարկել ժողովրդավարական ընտրությունները «օրենսդիր իշխանության կազմավորման ժամանակ բնաչության կամքի ազատ արտահայտումն ապահովող պայմաններով» իրականացման համար (տես վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը «Mathieu-Mohin և Clerfayt ընդդեմ Բելգիայի» գործով, § 54, տես նաև, ի թիվս մյուսների, 1993թ. նոյեմբերի 24-ի Եվրոպական դատարանի վճիռը «Informationsverein Lentia և մյուսներն ընդդեմ Ավստրիայի» գործով, Series A, N 276, § 38):
107. Ազատ ընտրությունները և կամքի ազատ արտահայումը, հատկապես քաղաքական վեճերի ազատությունը, ցանկացած ժողովրդավարության հենքն է ձևավորում (տես վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը «Mathieu-Mohin և Clerfayt ընդդեմ Բելգիայի» գործով, էջ 22, § 47, և 1986թ. հուլիսի 8-ի Եվրոպական դատարանի վճիռը «Lingens ընդդեմ Ավստրիայի» գործով, հհ.A, գանգատ թիվ 103, §41 և 42): «Օրենսդիր իշխանության կազմավորման ժամանակ բնաչության կամքի ազատ արտահայտումը» նույնպես շոշափվում է միավորումների, ուստի նաև ժողովրդավարության գործադրման համար անհրաժեշտ միավորումներ հանդիսացող կուսակցությունների ազատությունը երաշխավորող Կոնվենցիայի հոդված 11-ում: Բնակչության կամքի արտահայտումը հնարավոր չէ պատկերացնել առանց բնակչության կարծիքների հոսքը արտացոլող բազմաթիվ քաղաքական կուսակցություններին սատարելուն: Արտացոլելով այդ հոսքը ոչ միայն քաղաքական մարմինների, այլ նաև զանգվածային լրատվություն միջոցներով հասարակական կյանքի բոլոր մակարդակներում, դրանք անգնահատելի ներդրում ունեն քաղաքական վեճերում, որոնք հանդիսանում են ժողովրդավարական հասարակության գաղափարի անկյունաքարը (տես վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը «Lingens ընդդեմ Ավստրիայի» գործով, էջ 26, § 42, 1992թ. ապրիլի 23-ի Եվրոպական դատարանի վճիռը «Castells ընդդեմ Իսպանիայի» գործով», հհ. A, գանգատ թիվ 236, էջ 23, § 43, և 1998թ. հունվարի 30-ի Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Թուրքիայի միավորված կոմունիստական կուսակցությունը և մյուսներն ընդդեմ Թուրքիայի» գործով, Reports 1998-I § 44):
108. Ինչպես մի շարք դեպքերում նշել էր Եվրոպական հանձնաժողովը, «բնակչության ազատ կամքի արտահայտում» բառերը նշանակում են, որ ընտրությունները չեն կարող անցկացվել թեկնածուներից մեկի կամ մի քանիսի նախընտրության նկատմամբ ճնշում գործադրելու ճանապարհով և որ նման ընտրությունների ժամանակ ընտրողին չի կարելի դրդել քվեարկելու որևէ կուսակցության օգտին (տես 1976թ. հոկտեմբերի 8-ի Եվրոպական դատարանի վճիռը «X.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, գանգատ թիվ 7140/75, DR 7, էջ 96): Հետևաբար թեկնածուի կամ կուսակցության ընտրության ժամանակ ընտրողների վրա ճնշման գործադրումն արգելվում է: «Ընտրություն» բառը նշանակում է, որ քաղաքական կուսակցությունների համար պետք է ապահովվի բավարար հնարավորություն, որպեսզի իրենք կարողանան ընտրություններում ներկայացնել իրենց թեկնածուներին: (ibid., տես նաև 1981թ. դեկտեմբերի 8-ի Եվրոպական հանձնաժողովի վճիռը «X.-ն ընդդեմ Իսլանդիայի» գործով, գանգատ թիվ N 8941/80, DR 27, р. 156):
109. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ի ընդհանուր մեկնաբանմանը, Եվրոպական դատարանն իր պրակտիկայում սահմանել է հետևյալ հիմնական սկզբունքները (վերը նշված այլ նախադեպային գործերի շարքում տես Եվրոպական դատարանի վճիռը «Mathieu-Mohin և Clerfayt ընդդեմ Բելգիայի» գործով, էջեր 22 և 23, § 46 – 51, Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Ždanoka ընդդեմ Լատվիայի» գործով, § 115, Եվրոպական դատարանի վճիռը «Podkolzina ընդդեմ Լատվիայի» գործով, գանգատ թիվ 46726/99, § 33, ECHR 2002-II, և Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Hirst ընդդեմ Միացյալ Թագավորության (No. 2)» գործով, գանգատ թիվ 74025/01, § 61, ECHR 2005-IX).
(i) Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ը առաջին հայացքից տարբերվում է Կոնվենցիայում և Արձանագրություններում իրավունք երաշխավորող այլ դրույթներից, քանի որ այն պարտադրում է մասնակից պետություններին անցկացնելու բնակչության ազատ կամքի արտահայտումը երաշխավորող ընտրություններ, այլ ոչ թե կոնկրետ ազատություններ է սահմանում: Սակայն հաշվի առնելով Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ի նախապատրաստական նյութերը (travaux préparatoires) և այդ դրույթի ընդհանուր մեկնաբանումը Կոնվենցիայի շրջանակում, Եվրոպական դատարանը սահմանեց, որ այդ հոդվածը երաշխավորում է անձի իրավունքները, այդ թվում՝ ընտրելու և ընտրվելու իրավունքը (տես վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը «Mathieu-Mohin և Clerfayt ընդդեմ Բելգիայի» գործով):
(ii) Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ում ամրագրված իրավունքները բացարձակ չեն: Առկա է «ենթադրյալ սահմանափակումների» հնարավորություն և Կոնվենցիայի մասնակից պետություններին այդ ոլորտում սեփական հայեցողությամբ գործելու հնարավորություն է ընձեռնվում (այլ գործերի թվում տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Matthews ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, գանգատ թիվ 24833/94, § 63, ECHR 1999-I, և Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Labita ընդդեմ Իտալիայի» գործով, գանգատ թիվ 26772/95, § 201, ECHR 2000-IV):
(iii) Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ում օգտագործված «ենթադրյալ սահմանափակում» հասկացությունը առանցքային դեր ունի այդ դրույթով երաշխավորված իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառմամբ հետապնդվող նպատակների իրավաչափությունը որոշելու համար: Հաշվի առնելով, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ը սահմանափակված չէ Կոնվենցիայի 8-11 հոդվածներում թվարկված «օրենքով նախատեսված նպատակների» նշմամբ, Բարձր պայմանավորվող կողմերը ազատ են սահմանափակումը հիմնավորելու համար հենվելու այնտեղ չնշված նպատակների վրա, այն պայմանով, որ այդ նպատակի համապատասխանությունը իրավունքի գերակայութան սկզբունքին և Կոնվենցիայի ընդհանուր նպատակներին կապացուցվի քննության առարկա հանդիսացող գործի պարագայում: Դա նաև նշանակում է, որ Եվրոպական դատարանը չի կիրառում Կոնվենցիայի 8-11 հոդվածներում նշվող «անհրաժեշտության» կամ «հրատապ հանրային կարիքի» ավանդական չափանիշները: Այն դեպքում, երբ անհրաժեշտ է դիտարկել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ին չհակասելու հարցը Եվրոպական դատարանը հիմնականում կիրառում է երկու չափանիշներ՝ մի կողմից այն պարզում է անօրինական գործողությունների կամ համաչափության բացակայությունը, իսկ մյուս կողմից բնակչության ազատ կամքի արտահայտման սահմանափակման փաստը:
(iv) Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի իրավասության շրջանակում է որոշել թե արդյոք պահպանվել են Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ի պահանջները: Այն պետք է համոզվի, որ սահմանափակումները ամբողջական վերացման աստիճանի չեն կրճատել դիտարկվող իրավունքները, որ սահմանափակումները մտցվել են օրինական նպատակով, իսկ կիրառվող միջոցները անհամաչափ չեն (տես Եվրոպական դատարանի վճիռը վերը նշված «Mathieu-Mohin և Clerfayt ընդդեմ Բելգիայի» գործով, § 52): Մասնավորապես ցանկացած նման սահմանափակում չպետք է խանգարի բնակչության ազատ կամքի արտահայտմանը օրենսդրական իշխանության ձևավորման ժամանակ, այլ կերպ ասած այն պետք է արտահայտի կամ չհակասի ընտրական գործընթացի ամբողջականության և արդյունավետության պահպանման անհրաժեշտությանը, որը միտված է բնակչության կամքի որոշմանը համազգային ընտրությունների միջոցով (տես Եվրոպական դատարանի վճիռը վերը նշված «Hirst ընդդեմ Միացյալ Թագավորության (No. 2)» գործով, § 62, Եվրոպական դատարանի վճիռը «Hilbe ընդդեմ Լիխտենշտեյնի» գործով, գանգատ թիվ 31981/96, ECHR 1999-VI, և Եվրոպական դատարանի վճիռը «Melnychenko ընդդեմ Ուկրաինայի» գործով, գանգատ թիվ 17707/02, § 56, ECHR 2004-X): Համընդհանուր քվեարկության սկզբունքից ցանկացած շեղումը վտանգում է նման ձևով ընտրված օրենսդիր իշխանության ժողովրդական արժեքի և վերջինիս կողմից գործադրվող օրենքների արժևորությանը (տես Եվրոպական դատարանի վճիռը վերը նշված «Hirst ընդդեմ Միացյալ Թագավորության (No. 2)» գործով, § 62):
(v) Ինչ վերաբերում է ընտրությունում ինքնառաջադրվելու իրավունքին, այսինքն՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ով երաշխավորված իրավունքների «պասիվ» կողմին, Եվրոպական դատարանը ավելի մեծ զգուշություն է դրսևորում այդ համատեքստում սահմանափակումների գնահատման հարցում, քան երբ այն դիտարկում է ձայնի իրավունքի գծով սահմանափակումները, այսինքն՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ով երաշխավորված իրավունքների «ակտիվ» տարրը: «Melnychenko ընդդեմ Ուկրաինայի» վերը նշված գործով վճռում Եվրոպական դատարանը նշել էր, որ խորհրդարանական ընտրություններում ինքնառաջադրման իրավունքը կարող է ձայնի իրավունքի համեմատ ավելի խիստ նախապայմաններ ունենալ: Այդ հարցում նա կարճում է այն դիրքորոշմանը, որ թեև ընտրությունների անցկացման պայմանները սահմանելիս պետությունը տեսականորեն օժտված է հայեցողության լայն իրավասությամբ, իրավունքների արդյունավետության սկզբունքը պահանջում է, որպեսզի այդ պայմանները երաշխիքներ նախատեսեն սուբյեկտի որոշումների կայացման դեմ: (վերոնշյալ վճռի §59, տես նաև Եվրոպական դատարանի վճիռը «Podkolzina ընդդեմ Լատվիայի» գործով, § 35):
(vi) Հավատարիմ մնալով նույն սկզբունքին Եվրոպական դատարանը սահմանեց, որ այն դեպքում, երբ բնակչության կամքն ազատ և ժողովրդավար ձևով է արտահայտվել, ընտրական համակարգի կազմակերպման հարցում չեն կարող փոփոխություններ կատարվել, որոնք այդ ընտրությունը հարցականի տակ կդնեն, բացառությամբ ժողովրդավարական կարգի սահմանման անհրաժեշտություն առաջացնող դեպքերի (տես Եվրոպական դատարանի վճիռը «Lykourezos ընդդեմ Հունաստանի» գործով, գանգատ թիվ 33554/03, § 52, ECHR 2006-VIII).
(բ) Ընտրական համակարգեր և ընտրասահմաններ
110. Եվրոպական դատարանը հիշեցրեց, որ մասնակից պետությունները հայեցողության լայն շրջանակ ունեն ընտրությունների ձևաչափի որոշման հարցում, որոնց միջոցով կիրականացվի բնակչության ազատ կամքի արտահայտումը օրենսդիր իշխանության ձևավորման ժամանակ: Այդ առումով Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ը ընդամենը նախատեսում է «գաղտնի քվերակությամբ» և «ողջամիտ պարբերականությամբ» «ազատ» ընտրություններ, որոնք «անց են կացվում բնակչության ազատ կամքի արտահայտումն ապահովող պայմաններում»: Հետևաբար այդ հոդվածը չի ստեղծում որևէ «կոնկրետ համակարգի կիրառման պարտավորություն», օրինակ՝ համամասնական ներկայացուցչության կամ մեկ կամ երկու փուլերով մեծամասնական ընտրական համակարգ (տես Եվրոպական դատարանի վճիռը «Mathieu-Mohin և Clerfayt ընդդեմ Բելգիայի» վերը նշված գործով, § 54):
111. Այդ ոլորտում կանոնները տատանվում են կախված յուրաքանչյուր պետության պատմական և քաղաքական գործոններից՝ Եվրախորհրդի մասնակից պետությունների ընտրական օրենսդրությամբ նախատեսված իրավիճակների հսկայական քանակը ատացոլում է հնարավոր տարբերակների բազմազանույթունը: Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ի կիրառման նպատակով ցանկացած ընտրական օրենսդրություն պետք է դիտարկվի առանձին պետության քաղաքական զարգացման դիրքերից, քանզի որևէ մի համակարգի համար անընդունելի հանդիսացող գործոնները կարող են ամբողջությամբ հիմնավորված լինել մեկ այլի համար (տես Եվրոպական դատարանի վճիռը «Py ընդդեմ Ֆրանսիայի» գործով, գանգատ թիվ 66289/01, § 46, ECHR 2005-I), այն պայմանով, որ ընտրված համակարգը նախատեսում է «օրենսդիր իշխանության ձևավորման ընթացքում բնակչության կամքի ազատ արտահայտում» երաշխավորող պայմաններ:
112. Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ ընտրական համակարգերը հաճախ հետապնդում են միմյանց հետ չհամընկնող նպատակներ՝ մի կողմից բնակչության կամքի արդար արտացոլում, իսկ մյուս կողմից հասարակական կարծիքի դրդում բավականին հստակ և կապակցված քաղաքական կամքի ձևավորման համար: Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ը չի նախատեսում բոլոր ձայների համարժեքություն ընտրությունների արդյունքի համար կամ բոլոր թեկնածուների հաղթանակի հավասար հնարավորություններ: Հետևաբար ոչ մի ընտրական համակարգ չի կարող վերացնել «ավելորդ ձայները» (տես Եվրոպական դատարանի վճիռը «Mathieu-Mohin և Clerfayt ընդդեմ Բելգիայի» վերը նշված գործով, § 54):
113. Ընտրաշեմի մակարդակի վերաբերյալ պետք է նշել, որ «Silvius Magnago և Հարավային Տիրոլի ժողովրդական կուսակցությունը ընդդեմ Իտալիայի» գործով (տես 1996թ. ապրլի 15-ի Եվրոպական դատարանի վճիռը, գանգատ թիվ 25035/94, DR 85-A, p. 116), որի հանգամանքները առավել մոտ են սույն գործին, Եվրոպական հանձնաժողովը հանգեց այն կարծիքին որ «Ներկայաուցիցիչների պալատի մնացած 25 տոկոսի ընտրության համար անհրաժեշտ 4 տոկոս ընտրաշեմը» և նույնիսկ «համակարգը, որը ընտրաշեմի համեմատաբար բարձր մակարդակ է սահմանում» ընկնում է պետության հայեցողության շրջանակի ներքո: Եվրոպական հանձնաժողովը նաև նշեց, որ նմանատիպ ընտրաշեմեր գոյություն ունեն նաև այլ եվրոպական իրավական համակարգերում (տես 1978թ. դեկտեմբերի 9-ի Եվրոպական հանձնաժողովի որոշումը « Etienne Tête ընդդեմ Ֆրանսիայի» գործով, գանգատ թիվ 11123/84, DR 54, էջ 68, որը վերաբերում էր ընտրությունների արդյունքում Եվրոպայի խորհրդարանում տեղերի բաշխմանը): Ի վերջո Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց, որ ընտրաշեմերը ստեղծված են ներկայացուցչական մտքի հոսքերի առաջացման համար:
114. «Կանարյան կղզիների ազգային ֆեդերացիան ընդդեմ Իսպանիայի» գործով (տես Եվրոպական դատարանի վճիռը, գանգատ թիվ N 56618/00, ECHR 2001-VI), Եվրոպական դատատարնը ուսումնասիրեց ընտրասահմանները, որոնք հանդիսանում էին Կանարյան կղզիների ինքնավար համայնքում կիրառվող համամասնակցական ներկայացուցչության համակարգի մասը: Գոյություն ունեին երկու այլընտրանքային պայմաններ՝ թեկնածուն պետք է ստանար առանձին կղզիական ընտրատարածքում ընդհանոր ձայների առնվազն 30 տոկոսը կամ ընդհանուր ինքնավար համայնքի ընդհանուր ձայների առնվազն 6 տոկոսը: Եվրոպական դատարանը նշեց, որ նման համակարգը «հեռու է նրանից, որ խոչընդոտի դիմողների դաշինքի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը և որոշակի պաշտպանություն է տրամադրում փոքր քաղաքական խմբերին»:
115. Վերջապես իր ամենավերջին վճռում, որը մասնավորապես վերաբերում էր խորհրդարանական ընտրույուններում 5 տոկոս ընտրաշեմին (տես 2007թ. նոյեմբերի 29-ի Եվրոպական դատարանի վճիռը «Jaunie Demokrāti կուսակցությունը և Mūsu Zeme կուսակցությունը ընդդեմ Լատվիայի» գործով, գանգատ թիվ 10547/07 и 34049/07), Եվրոպական դատարանը սահմանեց, որ վերոհիշյալ ընտրաշեմը չի հակասում Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ի պայմաններին, քանի որ այն նպաստել է ներկայացուցչական մտքի հոսքերի ստեղծմանը և թույլ չի տվել խորհրդարանի չափազանց մեծ տրոհվածություն:
2. Վերոշարադրյալ սկզբունքների կիրառումը դիտարկվող գործում
116. Սույն գործի կապակցությամբ Եվրոպական դատարանը նշեց, որ դիմումատուները բողոք էին ներկայացնում Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ի խախտման կապակցությամբ, առ այն, որ 2002թ. նոյեմբերի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նրանք չէն ընտրվել Թուրքիայի Մեծ ազգային ժողով, թեև Շիրնակի նահանգում Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը, որի ընտրացուցակում նրանք ընդգրկված էին, հավաքել էր ձայների 45.95 տոկոսը: Նրանք պարզաբանեցին, որ իրենց կուսակցությունը, որը համազգային ընտրություններում ստացել էր ձայների 6.22 տոկոսը, չի կարողացել հաղթահարել 10 տոկոս ընտրաշեմը և, հետևաբար, խորհրդարանում տեղեր չի ստացել:
117. Եվրոպական դատարանը նշեց, որ վերոհիշյալ ընտրաշեմը սահմանվել է օրենքով, այն է՝ թիվ 2839 օրենքի հոդված 2839-ով և այն որոշում է խորհդարանում տարբեր ընտրացուցակների և թեկնածուների միջև տեղերի բաշխման կարգը: Այն ակնհայտորեն միջամտում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ով սահմանված դիմումատուների ընտրական իրավունքների իրականացմանը, որը կողմերը չեն վիճարկում:
118. Վերոշարադրյալ սկզբունքների լույսի ներքո Եվրոպական դատարանը նախ և առաջ պետք է համոզվի, որ վերոնշյալ միջոցը, որի կանխատեսելիությունը կողմերը չէին վիճարկում, իրավաչափ նպատակ է հետապնդել: Այնուհետև դատարանը պետք է գնահատի արդյոք հետապնդվող նպատակի և դրան հասնելու միջոցների միջև կար որևէ սուբյեկտիվիզմ թե ողջամիտ համաչափություն: Կիրառելով այդ չափանիշները Եվրոպական դատարանը պետք է որոշեր թե արդյոք նշված ընտրաշեմը վերացրել էր Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ով սահմանված մարդկանց կամքի ազատ արտահայտման իրավունքի բուն իմաստը:
(ա) Իրավաչափ նպատակ
119. Եվրոպական դատարանը նշեց, որ ի տարբերություն Կոնվենցիայի այլ դրույթների թիվ 1 Արձանագրության հոդված 3-և չի հստակեցնում և չի սահմանափակում այն նպատակները, որոնց կարող է ծառայել սահմանափակումը: Այն կարող է հետապնդել բազմաթիվ նպատակներ, այն պայմանով, որ դրանք կհամապատասխանեն օրենքի գերակայության սկզբունքին և համապատասխան գործի պարագայում Կոնվենցիայի հիմնական նպատակներին:
120. Դիմումատուների գանգատում ներկայացված էր, որ սահմանափակումը իրավաչափ նպատակ չի հետապնդել, քանզի այն խոչընդոտել է բնակչության զգալի մասին կատարելու իրենց ընտրությունը խորհրդարանում ներկայացուցչության հարցում: Թուրքիայի իշխանությունները համամիտ չէին այդ փաստարկի հետ, պնդելով, որ սահմանափակման նպատակը եղել է չափազանց մեծ խորհրդարանական տրոհվածության վերացումը և կառավարության կայունության ամրապնդումը:
121. Ընտրահամակարգի հարցում Եվրոպական դատարանի խնդիրն որոշել թե արդյոք խորհրդարանական ընտրությունները կարգավորող կանոնների արդյունքը եղել է առանձին անձանց և անձանց խմբերի բացառումը երկրի քաղաքական կյանքից (տես Եվրոպական դատարանի վճիռը «Aziz ընդդեմ Կիպրոսի» գործով, գանգատ թիվ 69949/01, § 28, ECHR 2004-V) և թե արդյոք որևէ ընտրական համակարգի արդյունք հանդիսացող անհամապատասխանությունը կարող է համարվել սուբյեկտիվ կամ չարահահում, և արդյոք ընտրական համակարգը չի գործում հօգուտ մեկ քաղաքական կուսակցության կամ թեկնածուի, առավելություն տալով նրանց ընտրություններում մյուսների դիմաց (տես Եվրոպական հանձնաժողովի որոշումը «X.-ն ընդդեմ Իսլանդիայի» վերը նշված գործով):
122. Եվրոպական դատարանն ընդունեց, որ բարձր ընտրաշեմը կարող է ընտրազանգվածի մի մասին զրկել խորրդանական ներկայացուցչությունից: Սակայն միայն այդ հանգամանքը որոշիչ չէ: Նման ընտրաշեմը կարող է հանդիսանալ համամասնական համակարգի շտկիչ հավելումը, որը միշտ էլ ընդունելի է համարվել բնակչության ազատ կամքի արտահայտման համար, թեև բարձր ընտրաշեմի հետ միասին այն նաև կարող է գործել ի վնաս փոքր կուսակցությունների (տես, մասնավորապես, 1980թ. դեկտեմբերի 18-ի Եվրոպական հանձնաժողովի որոշումը «Լիբերալ կուսակցությունը, տիկին R.-ն և պարոն P.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության», գանգատ թիվ 8765/79, DR 21, էջ. 225):
123. Թուրքիայում 10 տոկոս ընտրաշեմը ընդհանուր կանոն է, որն առանց բացառության կիրառվում է բոլոր քաղաքական կուսակցությունների թեկնածուների նկատմամբ, անկախ ընտրատարածքի, որ իրենք ներկայացնում են: 1983 թվականից ի վեր, երբ առաջին անգամ կիրառվել էր շեմը, զանազան քաղաքական ուղիներ հետապնդող անթիվ կուսակցություններ չեն կարողացել խորհրդարնում տեղ զբաղեցնել, չհաղթահարելով այդ շեմը: 2002թ. նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունները դրա վառ վկայությունն են, քանի որ ոչ միայն դիմումատուների կուսակցությունը՝ Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը, այլ նաև մի շարք այլ կուակցություններ, մասնավորապես Արդար ուղի կուսակցությունը, Ազգային գործողության կուսակցությունը, Երիտասարդության կուսակցությունը և «Հանյրեինք» կուսակցությունը (որոնք համապատասխանաբար հավաքել էին ձայների 9.54, 8.36, 7.25 և 5.13 տոկոս), խորհրդարանում տեղ չէին ստացել (տես սույն գործի 18-րդ կետը): 1991 և 2007 թվականներին մի շարք թեկնածուներ, որոնք հետևում էին նույն քաղաքական գծին ինչ որ Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը, կարողացան տեղեր ստանալ, միանալով այլ կուսակցության կամ որպես անկախ թեկնածուներ (տես սույն վճռի 15 և 25-րդ կետերը):
124. Բացի այդ, թուրքական ընտրական համակարգը, ինչպես և Կոնվենցիայի շատ այլ մասնակից պետությունների համակարգեր, հաստավել է միապետական պետության շրջանակում: Թուրքիայի Սահմանադրության 80-րդ հոդվածին համապատասխան խորհրդարանականները ներկայացնում են «ամբողջ ազգը», այլ ոչ թե «իրենց ընտրած շրջաններին կամ անձանց» (տես սույն վճռի 29-րդ կետը), ինչն ամբողջությամբ համապատասխանում է Թուրքիայի միապետական կառուցվածքին: Յուրաքանչյուր նահանգ ներկայացված է խորհրդարանում առնվազն մեկ պատգամավորով: Մնացած տեղերը բաշծխված են բնակչության թվին համապատասխան, ապահովելով երկրի տարածքի ամբողջ բնակչության ներկայացուցչությունը (տես սույն վճռի 32-րդ կետը): Դա օրենսդիր իշխանության կողմից կայացրած ընտրության արդյունքն է, որն արտացոլում է երկրի սահմանադրական կառուցվածքը և հիմնված է քաղաքական և ինիստիտուցիոնալ չափանիշների վրա: Որպես այդպիսին այն չի հակասում Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ին, որն ըստ էությամբ չի պարտավորեցնում մասնակից պետություններին կիրառելու երկրի այլ շրջաններում ընտրությունների արդյունքներից անկախ զգալի շրջանային աջակցություն ունեցող կուսակցություններին խորհրդարանական ներկայցուցչություն ապահովող ընտրահամակարգ: Այդուհանդերձ խնդիր կարող է առաջանալ, եթե համապատասխան օրենսդրույթունը միտված է այդպիսի կուսակցություններին խորհրդարանում տեղ զբաղեցնելու հնարավորությունից զրկելուն (տես սույն վճռի 121-րդ կետը):
125. Վերջապես, կոնվենցիոն մարմինները ընդհանուր առմամբ ընդունում են, որ ընտրաշեմերը հիմնականում ստեղծված են երկրի ներքո մտքի բավականին ներկայացուցչական հոսքերի առաջացման համար (տես Եվրոպական հանձնաժողովի որոշումը «Silvius Magnago և Հարավային Տիրոլի ժողովրդական կուսակցությունը ընդդեմ Իտալիայի» վերը նշված գործով, Եվրոպական հանձնաժողովի որոշումը «Etienne Tête ընդդեմ Ֆրանսիայի» վերը նշված գործով, ինչպես նաև Եվրոպական դատարանի վճիռը Jaunie Demokrāti կուսակցությունը և Mūsu Zeme կուսակցությունը ընդդեմ Լատվիայի» վերը նշված գործով): Ուստի Եվրոպական դատարանը համամիտ է Պալատի եզրահանգման հետ, որ դիտարկվող խախտումը հետապնդում էր խոհրդարանի չափազանց մեծ և կազմալուծող տրոհվածությունը կասեցնելու իրավաչափ նպատակը և որպես այդպիսին միտված էր կառավարության կայունության ամրապնդմանը:
(b) Համաչափություն
126. Վկայակոչելով 1995թ. նոյեմբերի 18-ի Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումը Պալատը եզրակացրեց, որ թեև ընտրաշեմը բարձր էր, այն չի գերազանցել երկրի հայեցողության սահմանները, քանի որ չէր վնասում հասարակությունում քաղաքական այլընտրանքի ստեղծման հնարավորությանը: Դիմումատուները չհամաձայնվեցին Պալատի եզրակացությն հետ, մինչդեռ Թուրքիայի իշանություններն առաջարկեցին Եվրոպական դատարանին հաստատել այն:
127. Եվրոպական դատարանն արձանագրեց, որ Թուրքիայում կիրառվող 10 տոկոս ընտրաշեմն ամենաբարձրն է Եվրոպայում (տես սույն գործի 64-րդ կետը): Դատարանը, վերջինիս համաչափությունը որոշելու համար պետք է նախ այն համեմամտեր այլ եվրոպական երկրներում գործող ընտրաշեմերի հետ: Այնուհետև այն պետք է ուսումնասիրեր շեմին ուղեկցող շտկումներն ու երաշխիքները:
i. Համեմատական իրավունքի տարրերը
128. Դիմումատուները ներկայացրեցին, որ խնդրի առարկա հանդիսացող ընտրաշեմը չէր համապատասխանում եվրոպական երկրների «ընդհանուր ժողովրդավարական քաղաքական ավանդույթներին»:
129. Եվրոպական դատարանը նշեց, որ ընտրաշեմերի կիրառումը ընդունված է եվրոպական ընտրական համակարգերում և, որ գոյություն ունեն դրանց տարբեր տեսակներ, որոնք տարբերվում են ելնելով ընտրությունների ձևից և համատեքստից: Եվրախորհրդի մասնակից պետություններում ընդունված ընտրաշեմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Թուրքիայից բացի բարձր ընտրաշեմի տարբերակը ընտրել են միայն երեք երկրներ: Լիխտենշտեյնււմ գործում է 8 տոկոս ընտրաշեմ, իսկ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում 7 տոկոս: Մյուս երկրները կիրառում են 5 տոկոս ընտրաշեմ, ընդ որում 13 երկրներ ավելի ցածր շեմ են սահմանել: Մի շարք երկրներ, որտեղ կիրառվում է համամասնական ներկայացուցչության համակարգը, ընտրաշեմեր չեն օգտագործում: Ընտրաշեմը կարող է նաև տատանվել կախված նրանից թե այն կիրառվում է կուսակցությունների կամ կոալիցիաների նկատմամբ, իսկ որոշ երկրներ ընտրաշեմեր են կիրառում անկախ թեկնածուների նկատմամբ (տես սույն վճռի 60-63 կետերը):
130. Եվրոպական դատարանը նաև կարևոր համարեց Եվրախորհրդի մարմինների կարծիքը, որոնք եկել էին այն եզրահանգման, որ Թուրքիայի ազգային ընտրաշեմը չափազանց բարձր մակարդակի վրա է և կոչ էին արել իջեցնելու այն: 2007թ. ապրիլի 18-ին ընդունված Բանաձևում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ընդգծեց ներկայացուցչական ժողովրդավարության և ընտրաշեմի միջև գոյություն ունեցող անխզելի կապը և նշեց, որ «ամուր հիմքերով ժողովրդավարական համակարգում խորհրդարանական ընտրությունների ընտրաշեմը չպետք է գերազանցի 3 տոկոսը»: Այդ կարծիքը նաև հաստատում ստացավ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1791 (2007) Բանաձևում (տես սույն վճռի 52 և 53-րդ կետերը): Բացի այդ, Թուրքիային վերաբերող փաստաթղթերում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1380 (2004) և թիվ 1547 (2007) բանաձևերում, ինչպես նաև Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հատուկ հանձնաժողովի կողմից պատրաստված Թուրքիայում ընտրությունների ընթացքի մասին զեկույցում (2007թ. 22-ը հուլիսի), Եվրախորհրդի մարմինները այլ առաջարկների հետ մեկտեղ կոչ արեցին Թուրքիային փոփոխություններ մտցնելու ընտրություների գործընթացը կարգավորող օրենսդրական դաշտում, ընտրաշեմն իջեցնելու համար (տես սույն վճռի 58 և 59-րդ կետերը):
131. Միևնույն ժամանակ ընտրաշեմի ազդեցությունը տարբեր երկրներում կարող է տարբերվել և տարբեր համակարգերում կարող են հետապնդվել զանազան, հաճախ նույնիսկ հակասական քաղաքական նպատակներ: Մի համակարգ կարող է շեշտադրումը դնել խորհրդարանում կուսակցությունների արդար նարկայացուցչության վրա, այնինչ մյուսը՝ կուսակցական համակարգի տրոհման կասեցմանը և խորհրդարանում միակուսակցական ղեկավար մեծամասնության ձևավորմանը (տես սույն վճռի կետ 55-ը): Այդ նպատակներից և ոչ մեկը չի կարող չհիմնավորված համարվել: Ավելին, այն դերը, որ խաղում է ընտրաշեմը, փոփոխվում է կախված նրա մակարդակից և համապատասխան երկրի կուսակցական համակարգից: Ցածր շեմը խաղից դուրս է մղում միայն շատ փոքր խմբերին, որը բարդացնում է կայուն մեծամասնության ձևավորումը, մինչդեռ այն դեպքերում, երբ կուսակցական համակարգը չափազանց մասնատված է, բարձր ընտրաշեմը շատ ընտրողների զրկում է ներկայացուցչությունից (տես սույն վճռի 58 և 59-րդ կետերը):
132. Եվրախորհրդի մասնակից պետությունների ընտրական օրենսդրությամբ նախատեսված հսկա քանակությամբ իրավիճակները արտացոլում են տարբեր հնարավորությունների բազմազանությունը: Դա նաև ապացուցում է, որ Եվրոպական դատարանը չի կարող դիտարկել որևէ ընտրաշեմ հաշվի չառնելով ընտրական համակարգը, որում նա կիրառվում է, թեև նա կարող է համաձայնվել դիմումատուների այն փաստարկի հետ, որ 5 տոկոս ընտրաշեմն ավելի համահունչ է մասնակից պետությունների պրակտիկային: Սակայն, ինչպես արդեն նշվել էր, ցանկացած ընտրական օրենսդրություն պետք է գնահատվի երկրի քաղաքական զարգացման լույսի ներքո, ուստի մեկ համակարգի համար անընդունելի տարրը կարող է լիովին հիմնավորված լինել մեկ այլում, այն պայմանով, որ ընտրված համակարգը երաշխավորում է «ազգաբնակչության ազատ կամքի արտահայտումը օրենսդիր իշխանություն ձևավորելիս» (մասնավորապես տես Եվրոպական դատարանի վճիռը «Mathieu-Mohin և Clerfayt ընդդեմ Բելգիայի» գործով, § 54): Հետևաբար Եվրոպական դատարանը պետք է քննի դիտարկվող համակարգում կիրառվող շտկիչների և երաշխիքների ազդեցությունը:
ii. Շտկիչներ և այլ երաշխիքներ
133. Թուրքիայի իշանությունները ներկայացրեցին, որ թուրքական ընտրահամակարգը պարունակում է շտկիչներ, որոնք կոչված են հակազդելու ընտրաշեմի բացասական հետևանքներին: Այդ կապակցությամբ նրանք պնդում էին, որ ինչպես ցույց տվեցին 2007թ. հուլիսի 22-ին կայացած ընտրությունները, դիմումատուները կարող էին 2002թ. նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում խորհրդարանական տեղեր ստանալ, եթե մասնակցեին որպես անկախ թեկնածուներ կամ եթե Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը, որի անունից նրանք հանդես էին գալիս, նախընտրական դաշինք կազմեր մեկ այլ ավելի խոշոր կուսակցության հետ:
134. Եվրոպական դատարանը արձանագրեց, որ դիմումատուները չէին վիճարկում Թուրքիայի իշխանությունների այն հայտարարությունը, որ վերոնշյալ գործողությունների տարբերակները խորհդարան ընտրվելու իրական հանրավորություն կընձեռեին իրենց համար: Սակայն նրանք ընդգծում էին քաղաքական կուսակցությունների կարևորությունը ներկայացուցչական ժողովրդավարությունում, պնդելով, որ ոչ անկախ թեկնաուները և ոչ էլ նախընտրական դաշինքների կազմումը չեն կարող համարժեք համարվել անկախ քաղաքական կուսակցությանը, որի դերը, որպես ժողովրդավարության հիմնարար տարրի, առանցքային է:
135. Այդպիսով Եվրոպական դատարանը պետք է որոշի թե արդյոք Թուրքիայի իշանությունների կողմից նշված այլընտրանքները թույլ էին տալիս մեղմացնելու ընտրաշեմի բացասական հետևանքները:
136. Անկախ թեկնածուի դերում հանդես գալու հնարավորության վերաբերյալ Եվրոպական դատարանը, ինչպես և Պալատն իր վճռի 71-րդ կետում, ընդգծեց կուսակցությունների անփոխարինելի ներդրումը քաղաքական բանավեճում: Վերջիններս հանդիսանում են մի գործիք, որով կարող են օգտվել քաղաքացիները ընտրական բանավեճում մասնակցելու համար, ինչպես նաև մի ամբիոն, որտեղից նրանք կարող են աջակցություն արտահայտել զանազան քաղաքական ծրագրերին (մասնավորապես տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Թուրքիայի միավորված կոմունիստական կուսակցությունը և մյուսներն ընդդեմ Թուրքիայի» վերը նշված գործով, էջ 17, § 25): Ուստի նրանք կարող են առանձնացվել քաղաքականության այլ գործող դեմքերից, օրինակ՝ անկախ թեկնածուներից, որոնք սովորաբար գործում են առանձին շրջաններում: Եվրոպական դատարանը նաև արձանագրեց, որ Թուրքիայում անկախ թեկնածուները գտնվում են քաղաքական կուսակցությունների նկատմամբ չկիրառվող անբարենպաստ սահմանափակումների պայմաններում: Նրանք պարտավոր են ներկայացնել երաշխիք, նրանց անունները չեն ընդգրկվում խոշոր օդանավակայանների և սահմանակետերի ընտրացուցակներում և նրանք չեն կարող նախընտրական քարոզարշավի համար օգտագործել ԶԼՄ-ներին, մինչդեռ բոլոր քաղաքական կուսակցությունները ստանում են հեռուստատեսային և ռադիո եթերաժամանակ (տես սույն վճռի 36 և 39-րդ կետերը):
137. Եվրոպական դատարանը արձանագրեց, որ այդ մեթոդը գործնականում չի կարելի ոչ արդյունավետ ճանաչել: Մասնավորապես 2007թ. հուլիսի 22-ի ընտրություններում փոքր կուսակցություններին հաջողվեց խուսափել ընտրաշեմի ազդեցությունից անկախ թեկնածուների առաջադրման շնորհիվ և արդյունքում տեղեր ստանալ խորհրդարանում: Ժողովդրական դեմոկրատական կուսակցության իրավատեր՝ Դեմոկրատական հասարակություն կուսակցությունը, օրինակ, կարողացավ կազմավորել խորհրդարանական խումբ, ստանալով 20 տեղ (տես սույն վճռի 25-րդ կետը):
138. ճշմարիտ է, որ այդ արդյունքը ձեռք էր բերվել շնորհիվ նրան, որ սեփական թեկնածուներ առաջադրելու փոխարեն ընդդիմադիր կուսակցությունները ընտրեցին այնպիսի ռազմավարություն, որը կարելի է անվանել «կուսակցական աջակցությամբ անկախներ» (տես սույն գործի 23-րդ կետը): Այն փաստը, որ անկախ թեկնածուներից չէր պահանջվում հաղթահարել որևէ ընտրաշեմ զգալիորեն նպաստեց այդ ընտրական ռազմավարության հաջողությանը, չնայած գործող սահմանափակումներին (տես սույն գործի 36 և 39-րդ կետերը): Այնուամենայնիվ դա կուսակցության կողմից պաշտոնապես պաշտպանվող թեկնածուի դիրքի համեմատ անպատրաստից որոշում էր:
139. Նույնը կարելի է ասել այլ քաղաքական խմբերի հետ նախընտրական կոալիցիայի ստեղծման հնարավորության մասին: Եվրոպական դատարաննը այդ կապակցությամբ նշեց, որ թիվ 2839 օրենքի հոդված 16-ը արգելում է կուսակցություններին ներկայացնել համատեղ ցուցակներ և մասնակցել խորհրդարանական ընտրություններին կոալիցիաներ ստեղծման միջոցով: Ինչպես նշեցին Թուրքիայի իշխանությունները, քաղաքական կուսակցությունները մշակել են ընտրական ռազմավարություն, որի շնորհիվ նրանք կարող են շրջանցել այդ արգելքը: Այդ ռազմավարության կիրառումը շոշափելի արդյունքներ տվեց մասնավորապես 1997 և 2007 թվականների ընտրություններում: 1991թ. հոկտեմեբրի 20-ին կայացած ընտրություններից առաջ կազմավորվեցին երկու դաշինքներ երկու խոշոր քաղաքական կուսակցությունների դրոշների ներքո: Այդ ճանապարհով որոշ փոքր կուսակցություններ, այդ թվում՝ Ժողովդրական դեմոկրատականկուսակցության իրավատեր Դեմոկրատական հասարակություն կուսակցությունը կարողացան խորհրդարանում 18 տեղ ստանալ (տես սույն վճռի 15-րդ կետը): Նույն ռազմավարությունը հաջողությամբ պսակվեց նաև 2007թ. հուլիսի 22-ին կայացած ընտրություններում (տես սույն վճռի 24-րդ կետը):
140. Իրականում, քանի որ 2002թ. նոյեմբերի 3-ի կայացած ընտրություններում ձայների 45.3 տոկոսը տրվել էին պարտություն կրած թեկնածուների օգտին (շուրջ 14.5 միլիոն ձայն), նշված ռազմավարությունները միայն թույլ ազդեցություն ունեցան: Ինչպես Պալատն արձանագրեց իր վճռի 73-րդ կետում, այն փաստը, որ ընտրազանգվածի այդքան խոշոր մասը խորհրդարանում ներկայացուցչություն չունեցավ, չի համընկնում խորհրդարանի որպես ժողովրդական վերահսկողության և քաղաքական պատասխանատվության գլխավոր գործիքի առանցքային դերին, քանի որ վերջինս պետք է առավելագույն ճշտությամբ արտահայտի իսկապես ժողովրդավարական քաղաքական վարչակարգ ունենալու ցանկությունը:
141. Սակայն պետք է նշել, որ ինչպես վկայակոչում էին բազմաթիվ վերլուծաբաններ, 2002թ. նոյեմբերին կայացած ընտրուցությունները անց էին կացվում բազմաթիվ պատճառներով պայմանավորված ճգնաժամի պայմաններում (քաղաքական և տնտեսական ճգնաժամ, երկրաշարժեր և այլն) (տես սույն վճռի 12 և 20-րդ կետերը): Այդ առումով հատկանշական է այն փաստը, որ 1999թ. ընտրություններից հետո կոալիցիա կազմավորած երեկ կուսակցություններին չհաջողվեց հաղթահաերլ 10 տոկոս ընտրաշեմը, որի հետևանքով նրանք զրկվեցին խորհրդարանական տեղերից:
142. Բացի այդ, 1983 թվականից հետո անցկացված ընտրությունների ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս, որ 2002թ. նոյեմբերից հետո կայացած ընտրություններում խորհրդարանում կուսակցություների ներկայացուցչության պակասը կարող էր մասամբ պայմանավորված լինել այդ ժամանակ երկրում տիրող իրավիճակով, այլ ոչ թե միայն բարձր ընտրաշեմով: Այդ առումով պետք է նշել, որ, բացառությամբ վերոնշյալ ընտրությունների, պարտված թեկնածուների օգտին տրված ձայների քանակը երբևիցե չի գերազանցել 19.4 տոկոսը (19.4 տոկոս 1987թ., 0.5 տոկոս 1991թ., 14 տոկոս 1995թ. և 18 տոկոս 1999թ.): 2007թ. հուլիսի 22-ին կայացած ընտրություններում այն իջել էր մինչև 13.1 տոկոս (տես սույն վճռի 49-րդ կետը):
143. Հետևաբար Եվրոպական դատարանը արձանագրեց, որ 10 տոկոս բարձր ընտրաշեմի պայմաններում քաղաքական կուսակցություններին գործնականում հաջողվեց մշակել դրա ազդեցությունը որոշակիորեն չեզոքացնող ռազմավարություն, թեպետ նման ռազմավարությունը հակասում էր ընտրաշեմի հայտարարված նպատակներից մեկին՝ խորհրդարանի տրոհվածությունից խուսափելուն (տես սույն վճռի 60 և 125-րդ կետերը):
144. Եվրոպական դատարանը նաև առանձնացրեց Թուրքիայի Սահմանադրական դատարանի դերն այդ հարցում: 1961 թվականին, երբ ուժի մեջ մտավ Թուրքիայի Սահմանադրությունը, Թուրքիայի Սահմանադրական դատարանը հիմնելով իր որոշումը ժողովրդական պետության և բազմակարծության սկզբունքերով, մերժեց «պարզ ընտրաշեմի» կիրառման հնարավորությունը յուրաքանչյուր ընտրատարածքի շրջանակում (տես սույն վճռի 40-րդ կետը): Հետագայում, 1982թ. Թուրքիայի Սահմանադրության ընդունելուց հետո ընտրական համակարգի խնդիրը որոշելիս, Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռեց, որ օրենսդիր իշխանությունը չունի այդ հարցում սեփական հայեցողությամբ գործելու անսահմանափակ իրավասություն և չի կարող կիրառել «քայլեր, որոնք ուղղված են ազգի ազատ կամքի արտահայտման սահմանափակմանը, երկրի քաղաքական կյանքում մեկ կուսակցության գերիշխանությանը կամ բազմակուսակցական համակարգի կազմալուծմանը» (տես սույն վճռի 41-րդ կետը):
145. 1995թ. նոյեմբերի 18-ին կայացրած որոշմամբ Թուրքիայի Սահմանադրական դատարանը փոփոխեց 1968թ. իր նախադեպային դիրքորոշումը (տես սույն գործի 40-րդ կետը) գոյություն ունեցող ընտրաշեմի հիմքերը դիտարկելիս, որը վիճարկվում էր որպես ընդհանուր համամասնության սկզբունքի շտկում այն դեպքում, երբ հնարավոր է խուսափել խորհրդարանի չափից մեծ և թուլացնող մասնատվածությունից: Ընդունելով, որ ընտրաշեմը սահմանափակում է «ընտրելու և ընտրվելու» իրավունքը, Թուրքիայի Սահմանադրական դատարանը նշեց, որ այն ընդունելի է, եթե չի գերազանցում ողջամտության սահմանը և այդ հիման վրա սահմանեց, որ 10 տոկոս ընտրաշեմը համապատասխանում է սահմանադրական սկզբունքներին: Միևնույն ժամանակ, վկայակոչելով «արդար ներկայացուցչության» սկզբունքը, այն անվավեր ճանաչեց նահանգային ընտրություններում կիրառվող 25 տոկոս ընտրաշեմը: Արդյունքում դատարանը սահմանեց, որ արդարացի ներկայացուցչության և կառավարության կայունության սկզբունքները պարտադիր պետք է համատեղեն, որպեսզի հավասարակշռեն և լրացնեն միմյանց (տես սույն վճռի 43-րդ կետը):
146. Վերոշարադրյալ նկատառումներից հետևում է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը աջալրջություն է ցուցաբերել վերոնշյալ ընտրաշեմի ավելորդ ազդեցության կանխման հարցում՝ արդար ներկայացուցչության և կառավարության կայունության սկզբունքների միջև հավասարկշռության կետի որոնման շնորհիվ, և այդուհանդերձ կասեցնելով այն ընտրաշեմը, որը խախտում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ով ամրագրված իրավունքը:
iii. Եզրահանգում
147. Եզրահանգելով Դատարանը արձանագրեց, որ 10 տոկոս ընտրաշեմն ընդհանուր առմամբ չափազանց բարձր է: Այդ իսկ պատճառով Դատարանը կիսեց Եվրախորհրդի մի շարք մարմինների դիրքորոշումը, որոնք գտնում էին, որ ընտրաշեմը չափազանց բարձր է և առաջարկում էին իջեցնել այն (տես սույն վճռի 57 և 130-րդ կետերը): Այդ ընտրաշեմը քաղաքական կուսակցություններին ստիպում է կարճել այնպիսի ռազմավարությանըց, որն հօգուտ ընտրական գործընթացի պարզությանը չի ծառայում: Ներկա գործի պարագայում, սակայն, Եվրոպական դատարանը համողված չէ, որ վերոնշյալ ընտրությունների հատուկ քաղաքական ենթատեքստի լույսի ներքո դիտարկվող և բացասական ազդցությունը մեղմացնող համապատասխան շտկումներով ու երաշխիքներով ուղեկցվող ընտրաշեմը գործնականում խախտել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ով ամրագրված դիմումատուների իրավունքները:
148. Ուստի, վերոնշյալ պայմանի խախտում չի արձանագրվել:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ
Վճռում է, ձայների տասերեք կողմ և չորս դեմ հարաբերակցությամբ, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 3-ի խախտում տեղի չի ունեցել:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, կայացվել է 2008թ. հուլիսի 8-ին հրապարակային նիստում, որը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Դատարանի շենքում, Ստրասբուրգում:
Vincent BergerBoštjan M. Zupančič
ԻրավագետՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 թվական
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությնը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմային հիմնագրամի օժանդակությամբ (/humanrightstrustfund): Դատարանի համար այն պարտավորեցնող բնույթ չի կրում և Դատարանը պատասխանատվություն չի կրում թարգմանության որակի համար: Սույն թարգմանությունը կարելի է ներլցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի HUDOC տվյալների շտեմարանից () կամ ցանկացած այլ տվյալների շտեմարանից, որին այն տրամադրել է Դատարանը: Սույն թարգմանությունը կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով` սույն գործի լռիվ անվանումը նշելու, ինչպես նաև հեղինակային իրավունքի մասին սույն ձևակերպման և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմային հիմնագրամի վրա հղում կատարելու պայմանով: Սույն թարգմանության որևէ մասն առևտրային նպատակներով օգտագործելու մտադրության դեպքում խնդրում ենք դիմել` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy