Դատարանի դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագիր թիվ 183
Մարտ 2015
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Ի.Ի.-ն ընդդեմ Թուրքիայի [Y.Y. c. Turquie] - 14793/08
Վճիռ 10.3.2015 [Բաժանմունք II]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելը
Սեռափոխման վիրահատություն, որը պայմանավորված է եղել տվյալ անձի վերարտադրողական ունակությունների բացակայությամբ `Խախտում
Փաստերը` Դիմումատուն` Ի.Ի.-ն, գանգատի ներկայացման պահին քաղաքացիական կացության գրանցամատյաններում գրանցված է որպես իգական սեռի ներկայացուցիչ: Ըստ նրա` դեռևս մանուկ հասակից նա գիտակցել է, որ իրեն ավելի շատ զգում էր, որպես արական սեռի ներկայացուցիչ, ինչ էլ հակասում էր նրա անատոմիական սեռին: Հետևաբար, նա դիմել էր սեռափոխման վիրահատություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար, որը սակայն 2006թ. մերժվել էր, քանի որ նա վերջանակապես զուրկ չի եղել վերարտադրման ունակություններից : Այս առումով, ներպետական ատյանները կիրառել էին Քաղաքացիական օրենսգրքի 40-րդ հոդվածը
Դիմումատուն վերջապես ստանում է սեռափոխման վիրահատության թույլտվությունը 2013թ., իր առաջին հայցից հինգ տարի և յոթ ամիս հետո: Ներպետական ատյանները բավարարել են վերջինիս պահանջն` անտեսելով վերարտադրման ունակությունների բացակայության պահանջը :
Իրավունքը – Հոդված 8` փոխսեռական անձանց համար սեռափոխման բուժում ձեռնարկելու հնարավորությունը, ինչպես նաև նոր սեռական ինքնության իրավական ճանաչումը ապահովված են եվրոպական շատ պետություններում : Որոշ պետություններում սեռի փոփոխման իրավական ճանաչումը պայմանավորված է սեռափոխման վիրահատական միջամտությամբ և/կամ վերարտադրման ունակությունների բացակայությամբ, : իսկ որոշ պետություներում վերարտադրման ունակությունները գնահատվում են սեռափոխման վիրահատական կամ բժշկական գործընթացներից հետո :
Սույն գործում, վերարտադրման ունակությունների բացակայությունը պահանջբ է, որը պետք է բավարարել նախքան սեռափոխման գործընթացի սկիզբը, որով էլ պայմանավորել էր դիմումատուի համար սեռափոպման վիրահատության հասանելիությունը : Իրապես, դատարանը հիմնվել էր այս պահանջի վրա դիմումատուի համար ցանկալի սեռափոխման վիրահատությունն իրականացնելու թույլտվությունը մերժելու համար: Այն դեպքում, երբ դիմումատուն արդեն տարիներ շարունակ գնտվել է սեռափոխման գործընթացում, թե համապատասպան հոգեբանական վերահսկողությամն, թե արական սեռին բնորոշ վարքագծով:
Սակայն, Դատարանը չի բացատրում, թե ինչու սեռափոխման վիրահատության ենթարկվել ցանկացող անձի վերարտադրման ունակությունների բացակայությունը պետք է հաստատվի նույնիսկ սեռափոխման ֆիզիկական գործընթացից առաջ:
Պաշտպանելով այն հանգամանքը, որ վերարտադրման ունակությունների առկայության հիմքով դիմումատուի հայցի մերժումը համապատասխանել է օրենքի պահանջներին` Կառավարությունը պնդում է, որ ոչ վիճահարույց օրենսդրությունը, ոչ էլ կիրառման կարգը չեն պահանջել, որպեսզի դիմումատուն նախապես ենթարկվի ստերջացման բժշկական գործողությունների կամ ստանա հորմոնալ թերապիա: Սակայն Դատարանը չի տեսնում, թե ինչպես, բացառությամբ, իհարկե, ստերջացման վիրահատության, դիմումատուն կարող էր բավարարել մշտական անպտղության պահանջը, երբ, կենսաբանական առումով, նա ունակ էր վերարտադրվել:
Այնուամենայնիվ, Դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ այն բժշկական միջոցների հնարավոր հասանելիության հարցին, որոնք դիմումատուին թույլ կտային բավարարել այդ պահանջը : Իրապես, ամեն դեպքում, Դատարանը համարում է, որ դիմումատուի ֆիզիկական ամբողջականության նկատմամբ հարգանքը հակասում է նման բուժման իրականացմանը :
Ավելին, սույն գործի փաստական հանգամանքները և դիմումատուի գանգատի ձևակերպումը բավարար են, որպեսզի Դատարանը համարի, որ դիմումատուն թե´ ներպետական դատարաններում, թե´ Դատարանում վիճարկում է օրենքում սեռափոխման թույլատրման համար մշտական անպտղությունն որպես նախապայման նախատեսելը :
Իրապես Կառավարության փաստարկների տեսանկյունից, որոնք ուղղված են հանրային և տվյալ անձի շահերի պաշտպանության և հիմնավորում են սեռափոխման գործողությունների կարգավորումը, այս պահանջն որևէ կերպո անհրաժեշտ թվում : Հետևաբար, ենթադրելով նույնիսկ, որ եթե սեռափոխման վիրահատության ենթարկվելու նպատակով դիմումատուի նախնական հայցի մերժումն ունեցել է համապատասխան հիմք, այն չի կարող բավարար հիմք համարվել : Դրանից բխող դիմումատուի անձնական կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ միջամտությունը ժողովրդավարական հասարակությունում չի կարող անհրաժեշտ համարվել:
Այն փաստը, որ գերագույն դատարանը փոփոխել էր իր դիրքորոշումը և 2013թ. մայիսին դիմումատուին թույլատրել իրականացնել սեռափոխման վիրահատություն` անտեսելով բժշկական եզրակացությունները, որոնց համաձայն դիմումատուն զուրկ չէր վերարտադրման ունակություններից հաստատում է, անշուշտ, այս եզրակացությունը:
Այսպիսով տարիներ շարունակ հրաժարվելով դիմումատուին նման վիրահատության հնարավորություն ընձեռնել, պետությունն անտեսել է դիմումատուի անձնական կյանքը հարգելու իրավունքը :
Եզրակացություն` խախտում (միաձայն)
Հոդված 41` 7 500 EUR որպես բարոյական վնասի փոխհատուցում
(Սույն գործը վերաբերում է սեռը փոխել ցանկացող անձին պարտադրվող պայմանների Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ համատեղելիությանը : Նախորդ գործերում, Դատարանը ստիպված է եղել ուսումնասիրել, թե արդյոք 8-րդ հոդվածի տեսանկյունից իրենց իրավունքների իրագործման ժամանակ վիրահատված փոխսեռական անձանց պարտադրված սահմանափակումները հիմնավորված են եղել, թե ոչ (tե´ս, օրինակ Քրիստին Գուդվինն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Christine Goodwin c. Royaume-Uni] [ՄՊ], 28957/95, հուլիսի 11, 2002թ., Տեղեկագիր 44, Վան Կյուկն ընդդեմ Գերմանիայի [Van Kück c. Allemagne], 35968/97, հունիսի 12, 2003թ., Տեղեկագիր 54, և Համալայնենն ընդդեմ Ֆինլանդիայի [Hämäläinen c. Finlande] [ՄՊ], 37359/09, հուլիսի 16, 2014թ., Տեղեկագիր 176) :
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրն որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy