© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 87
2006թ. հունիս
Zarb Adami-ն ընդդեմ Մալթայի - 17209/02
Վճիռ 20.06.2006թ. [Բաժանմունք IV]
Հոդված 14
Խտրականության արգելում
Խտրականություն տղամարդկանց նկատմամբ, որը պայմանավորված է կանանց երդվյալ ատենակալի պարտականություն ստանձնելու պահանջի չնչին տոկոսով. խախտում
Հոդված 4
Հոդված 4-3-դ
Բնականոն քաղաքացիական պարտականություններ
Խտրականություն տղամարդկանց նկատմամբ, որը պայմանավորված է կանանց երդվյալ ատենակալի պարտականություն ստանձնելու պահանջարկի չնչին տոկոսով. խախտում
Փաստեր. 1971 թվականից սկսած դիմումատուն Մալթայում ընդգրկվել է երդվյալ ատենակալների ցուցակում, ում անունն այնտեղ պահպանվել է մինչև 2002 թվականը: 1971-1997թթ. նա եղել է և´ ատենակալ, և´ երեք տարբեր քրեական գործերով ատենակալների խմբի ղեկավար: 1997թ. նրան կրկին հրավիրել էին հանդես գալ որպես ատենակալ, սակայն նա չէր ներկայացել, որի պատճառով տուգանվել էր մոտավորապես 240 եվրոյի չափով: Տուգանքը չվճարելու պատճառով նա ենթարկվել էր քրեական պատասխանատվության: Դատարանում դիմումատուն հայտարարել էր, որ իր նկատմամբ կիրառված տուգանքը խտրական էր, քանի որ այլ անձինք նմանատիպ դեպքերում ատենակալ լինելու պարտականություն կամ պատասխանատվություն չունեին: Բացի այդ օրենքով և/կամ գործնականում կանայք ազատված են երդվյալ ատենակալ լինելու պարտականությունից, իսկ տղամարդիկ` ոչ: Դիմումատուի գործը հանձնվել էր Քաղաքացիական դատարանի առաջին պալատին, որտեղ դիմումատուն հայտարարել էր, որ Մալթայում գործող համակարգը տղամարդկանց համար սահմանում է անբարենպաստ պայմաններ, իսկ կանանց համար` արտոնյալ. նախորդ հինգ տարիների ընթացքում որպես երդվյալ ատենակալներ հանդես եկած անձանց թվում կանայք կազմում էին ընդամենը 3,05%, իսկ տղամարդիկ` 96,95%: Ավելին, երդվյալ ատենակալների պարտականությունները ստանձնելու բեռը հավասարապես բաշխված չէր. 1997թ. ատենակալների ցանկում ընդգրկված են եղել ընտրողների ցուցակի 3,4%: Քաղաքացիական դատարանի առաջին պալատը մերժել էր դիմումատուի հայցը: Դիմումատուն բողոք էր ներկայացրել` ընդգծելով, որ երդվյալ ատենակալի պարտականություններ կատարելը բեռ է հանդիսանում, քանի որ դատական նիստերին մասնակցելու համար ատենակալը ստիպված է կանոնավոր կերպով լքել աշխատավայրը: Այն նաև բարոյական ծանրություն է` անձի մեղավոր կամ անմեղ լինելու հարցը որոշելու տեսանկյունից: Սահմանադրական դատարանը մերժել էր նրա բողոքը: Հանդիսանալով համալսարանի դասախոս` դիմումատուն 2003թ. և 2004թ. դիմում էր ներկայացրել իրեն երդվյալ ատենակալների ցուցակից հանելու վերաբերյալ, սակայն երկու դիմումներն էլ մերժվել էին: 2005թ. նրա դիմումը բավարարվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լրիվ դրույքով դասախոս է:
Իրավունք՝ Հոդված 14-ը՝ Հոդված 4-3-դ հետ համադրությամբ. հարկադիր ատենակալի պարտականություններ ստանձնելը Մալթայում 4-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված «բնականոն քաղաքացիական պարտականություններից» է: Դիմումատուն կամավոր չի ստանձնել երդվյալ ատենակալի պարտականությունները, և նրա չներկայանալը հանգեցրել է տուգանքի կիրառման, որը կարող էր փոխարինվել ազատազրկմամբ: Հաշվի առնելով ծառայելու պարտականության հետ սերտ կապը` տուգանք վճարելու պարտականությունը Հոդված 4-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի ներքո նույնպես ենթակա է կիրառման: 14-րդ հոդվածը համապատասխանաբար կիրառելի է:
Մալթայում համապատասխան ժամանակահատվածում գործող օրենսդրությունը սեռերի միջև տարբերություն չէր նախատեսում, երկուսն էլ` տղամարդիկ և կանայք, ունեին հավասար հնարավորություն երդվյալ ատենակալի պարտականությունները ստանձնելու համար: Այս հարցում խտրականությունը հիմնված է այն երևույթի վրա, ինչը դիմումատուն բնութագրել է որպես ընդունված պրակտիկա, որին հատկանշական են մի քանի գործոններ, ինչպիսիք են` երդվյալ ատենակալների ցուցակի կազմման ձևը և երդվյալ ատենակալի պարտականություններից ազատելու չափանիշները: Այս ամենի արդյունքում կանանց չնչին տոկոսն է հրավիրվում որպես երդվյալ ատենակալ: Չնայած վիճակագրություններն ինքնին բավարար չէին բացահայտելու համար մի պրակտիկա, որը կարող էր դասակարգվել որպես խտրական, Կոնվենցիային հակասող խտրականությունը կարող է ոչ միայն օրենսդրական միջոցառումների արդյունք լինել, այլ նաև de facto իրավիճակի: 1997թ. երդվյալ ատենակալների ցուցակում ներառված տղամարդկանց թիվը երեք անգամ ավելի էր կանանց թվից: 1996թ. այդ տարբերությունը ավելի ակնառու էր, քանի որ որպես երդվյալ ատենակալներ հանդես են եկել 174 տղամարդ և ընդամենը 5 կին: Այս ամենը ցույց է տալիս, որ երդվյալ ատենակալ լինելու քաղաքացիական պարտականությունը հիմնականում դրված է տղամարդկանց վրա: Հետևաբար, երկու խմբերի նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում, որոնք երդվյալ ատենակալի պարտականությունները ստանձնելու տեսանկյունից միատեսակ իրավիճակում են եղել:
1997 թվականից սկսվել է երդվյալ ատենակալների ցուցակում ներառված կանանց թիվը տղամարդկանց թվին հավասարեցնելու վարչական գործընթացը: Արդյունքում՝ 2004թ. երդվյալ ատենակալների ցուցակում ներառված են եղել 6,000 կին և 10,000 տղամարդ: Այնուամենայնիվ, դա չի ազդել Դատարանի եզրակացության վրա, համաձայն որի համապատասխան ժամանակահատվածում կանանց չնչին տոկոսն էր ներգրավված և հրավիրվում ստանձնելու երդվյալ ատենակալի պարտականությունները:
Եթե քաղաքականությունը կամ ընդհանուր բնույթի միջոցառումները ունեն անհամաչափ կանխակալ ազդեցություն մի խումբ մարդկանց վրա, դրանք խտրականություն ճանաչելու հնարավորությունը չի կարող բացառվել, եթե նույնիսկ դրանք հատուկ ուղղորդված չեն այդ խմբին: Ավելին, շատ ծանրակշիռ հիմքեր պետք է լինեն, որպեսզի Դատարանը բացառապես սեռի վրա հիմնված տարբերակված վերաբերմունքը կարողանա ճանաչել որպես Կոնվենցիային համապատասխանող: Կառավարությունը վիճարկում էր, որ տարբերակված վերաբերմունքը պայմանավորված էր մի շարք գործոններով: Երդվյալ ատենակալները ընտրվում էին բնակչության այն զանգվածից, ովքեր ակտիվ մասնակցություն ունեին տնտեսական և մասնագիտական կյանքին: Ավելին, երդվյալ ատենակալի պարտականություններից կարող էին ազատվել այն անձինք, ովքեր հոգ են տանում իրենց ընտանիքի մասին և ավելի շատ կանայք, քան տղամարդիկ կարող էին հիմնվել այս իրավական դրույթի վրա: Վերջիվերջո, «մշակութային կողմնորոշումների հիմքով» դատապաշտպանները հակում ունեն կին երդվյալ ատենակալներին բացարկ հայտնելու:
Դատարանը կասկածի տակ դրեց, թե արդյո՞ք կառավարության կողմից ներկայացված գործոնները բավարար են երդվյալ ատենակալների պարտականությունների էական տարբերությամբ բաշխումը բացատրելու համար: Երկրորդ և երրորդ գործոնները վերաբերվում են փաստացի երդվյալ ատենակալի պարտականություններ իրականացրած կանանց թվին և չեն բացատրում երդվյալ ատենակալների ցանկում ներառված կանանց չնչին թվաքանակը: Ամեն դեպքում՝ կառավարության կողմից նշված գործոնները միայն հանդիսանում են այն մեխանիզմների բացատրությունը, որոնք առաջացրել են վիճարկվող տարբերակված մոտեցումը: Դատարանին չներկայացվեց տարբերակված մոտեցման պատշաճ արդարացման ոչ մի ծանրակշիռ փաստարկ: Մասնավորապես, ցույց չտրվեց, որ տարբերակված մոտեցումը հետապնդել է իրավաչափ նպատակ և որ կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի իրականացման միջև կար համաչափության ողջամիտ կապ:
Եզրակացություն. խախտում (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy