© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 161
2013թ. մարտ
Zarzycki-ն ընդդեմ Լեհաստանի - 15351/03
Վճիռ 12.03.2013թ. [Բաժանմունք IV]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Նախաբազուկներն անդամահատված բանտարկյալին ավելի քան քառամյա ազատազրկումը. խախտում չկա
Փաստեր. Դիմումատուն իր երկու նախաբազուկները կորցրել էր վթարի ժամանակ և ստացել առաջին կարգի հաշմանդամության կարգավիճակ, որն ենթադրում էր այլ անձի օժանդակություն: 2002թ. հունիսին նա կալանավորվել էր՝ անչափահասի նկատմամբ կատարած մի շարք հանցագործությունների և անձին սուտ ցուցմունք տալուն դրդելու կասկածանքով: 2002թ. նա մեղավոր էր ճանաչվել, իսկ 2003թ. Վերաքննիչ դատարանն ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը և նրան դատապարտել երեք տարվա ազատազրկման: Կալանքի տակ գտնվելու ժամանակ դիմումատուն տեղեկացվել էր պրոթեզներ ստանալու կարգի մասին և նրան օգնել էին համապատասխան դիմում ներկայացնելու և դրամական փոխհատուցման հարցում: Նա խնդրել է իրեն տրամադրել բիոմեխանիկական պրոթեզներ, սակայն չէր կարողացել վճարել գնի չփոխհատուցվող մասը: 2003թ. հուլիսին նրան տրամադրվել էր արձակուրդ, քրեակատարողական հիմնարկից դուրս օրթոպեդիկ բուժում ստանալու ամար և անվճար ստացել էր երկու հիմնական պրոթեզ և անցել ֆիզիոթերապիա: 2004թ. հուլիսին նա վերադարձել էր բանտ: 2006թ. հոկտեմբերին պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել:
Եվրոպական դատարան ներկայացված գանգատում նա բողոքել է այն մասին, որ հաշվի առնելով իր հաշմանդամությունն ու հատուկ կարիքները, իր տևական կալանքն հանդիսացել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
Իրավունք. Հոդված 3. Կալանքի տակ գտնվող անձինք գտնվում են խոցելի վիճակում, և իշխանությունները պարտավոր են պաշտպանել նրանց: Եթե իշխանությունները որոշել են կալանավորել և կալանքի տակ պահել հաշմանդամություն ունեցող անձանց, ապա նրանք պետք է ապահովեն առանձնահատուկ խնամքի պայմաններ, որոնք համապատասխանում են հաշմանադամության հատուկ կարիքներին: Այսպիսի դեպքերում, երբ մտահոգության պատճառ կա, շարունակական բնույթ կրող կալանավորման համատեղելիությունը դատապարտյալի առողջական վիճակի հետ գնահատելու համար մասնավորապես պետք է հաշվի առնել երեք գործոն: Դրանք են. (ա) կալանավորվածի վիճակը, (բ) տրամադրվող բուժօգնության որակը և (գ) կալանքի տակ մնալու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով անձի առողջական վիճակը: Այս սկզբունքները կիրառելիս Դատարանն արդեն սահմանել է, որ ֆիզիկական լուրջ հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց առողջական վիճակին անհամապատասխան պայմաններում պահելը կամ իրենց բնական կարիքները հոգալը, լողանալը, հանվելը կամ հագնվելը նրանց խցակիցների հոգածությանը թողնելը հավասարազոր է նվաստացուցիչ վերաբերմունքի:
Դիմումատուին ստանդարտ մեխանիկական պրոթեզների տրամադրումից առաջ և հետո կազմված մի շարք բժշկական եզրակացություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ նա չէր կարող սեփական անձի մասին ինքնուրույն հոգ տանել, ընդսմին՝ պահվել բանտում: Այդուհանդերձ, կալանքի տակ գտնվելու այդ երկու ժամանակահատվածներում էլ իշխանությունները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ, որպեսզի դիմումատուն իր խցակիցների կողմից աջակցություն ստանա: Մեկուսարանում նրանք ձեռնարկել են միջոցներ, որպեսզի դիմումատուն հնարավորություն ունենա կարիքի դեպքում դիմել իր խցակիցների օգնությանը: Ձեռնարկվել են նաև այլ հատուկ միջոցառումներ, որոնց նպատակն էր թեթևացնել կամ ինչ-որ կերպ հատուցել նրա կալանքի դժվարությունները, օրինակ՝ նրան թույլատրվել էր շաբաթական վեց անգամ ցնցուղ ընդունել: Հետևաբար, չի կարելի ասել, թե իշխանությունները հրաժարվել են կատարել դիմումատուի հանդեպ ունեցած պարտավորությունները և նրան ամբողջովին թողել իր խցակիցների հույսին ու բարի կամքին:
Բացի այդ, դիմումատուի վիճակն ակնհայտորեն չէր պահանջում բուժքրոջ կողմից որևէ մասնագիտական բուժօգնություն: Մեծամասամբ նա ինքնուրույն էր, հատկապես պրոթեզների օգտագործումից հետո, և միայն լվացվելու և հագնվելու ժամանակ էր նա զգում օգնության կարիք, որի ժամանակ պահանջվում է գործողությունների ավելի շատ ճշգրտություն: Դատարանը, ճիշտ է, հաճախակի քննադատել է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող կալանավորվածին խցակիցների միջոցով տրամադրվող առօրյա օժանդակության ապահովումը, նույնիսկ այն դեպքում, եթե նրանք հոժարաբար համաձայնել են օգնել խցակցին և այս միջոցին են անցել միայն քրեակատարողական հաստատության հիվանդասենյակի փակվելուց հետո: Սակայն, տվյալ հանգամանքներում Դատարանը չի գտել որևէ պատճառ դիմումատուին համապատասխան և անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու իշխանությունների կիրառած համակարգը դատապարտելու համար:
Ինչ վերաբերում է պրոթեզների ձեռք բերմանը, ապա պարզ տեսակի մեխանիկական պրոթեզների արժեքի լիարժեք փոխհատուցումը հաստատվել է առանց անհարկի ուշացման, տրվել են նաև բիոմեխանիկական պրոթեզների ֆինանսավորման բոլոր անհրաժեշտ հրահանգները, որոնք դիմումատուն որոշել էր ձեռք բերել: Ի վերջո, դիմումատուն անվճար ձեռք է բերել մեխանիկական պրոթեզները և անցել ֆիզիոթերապիա: Այսպիսով, քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը ակտիվ կերպով փնտրել և առանց անհարկի ուշացման տվել է դիմումատուի վիճակին համապատասխան լուծումներ: Բացի այդ, գործը որևէ կերպ չի առնչվում ֆինանսական միջոցներից զուրկ կալանավորներին օրթոպեդիկ կամ պրոթեզային խնամք տրամադրելու բժշկական ապահովագրական համակարգի թերացումներից բխող համակարգային խնդիրների հետ: Լեհական օրենսդրության համաձայն` բիոմեխանիկական պրոթեզներ ձեռք բերել ցանկացող յուրաքանչյուր հիվանդ կարող է պահանջել միայն սահմանափակ փոխհատուցում, իսկ գնային տարբերությունը պետք է վճարի իր միջոցներով: Հետևաբար, հաշվի առնելով այն, որ մեխանիկական հիմնական պրոթեզները հասանելի էին և իրոք տրամադրվել էին դիմումատուին անվճար կարգով և որ ֆինանսավորվել էր նաև բիոմեխանիկական պրոթեզների արժեքի մի մասը՝ չի կարելի եզրակացնել, որ պատասխանող պետությունը թերացել է 3-րդ հոդվածով սահմանված իր պարտավորությունների կատարման մեջ՝ չվճարելով առաջնակարգ պրոթեզների ամբողջական արժեքը: Ամփոփելով, Դատարանը նշել է դիմումատուի հանդեպ քրեակատարողական հիմնարկի ղեկավարության ցուցաբերած ընդառաջող վերաբերմունքը: Իշխանությունները դիմումատուին կանոնավոր կերպով ապահովել են նրա հատուկ կարիքներից բխող համարժեք օգնությամբ: Ավելին, չկան դիմումատուին ստորացնելու կամ նվաստացնելու որևէ հանգամանքի կամ մտադրության ապացույցներ: Հետևաբար, չնայած նախաբազուկներն անդամահատված դիմումատուի՝ կալանքի տակ գտնվելու դժվարությունների հանդեպ ավելի խոցելի լինելու փաստին, սույն գործի հանգամանքներում նշված փաստերը ցույց են տալիս, որ դիմումատուին ցուցաբերված վերաբերմունքը չի կարող որակվել որպես նվաստացուցիչ վերաբերմունք և համարվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների հինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ):
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy