© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 157
2012թ. նոյեմբեր
Z.H.-ն ընդդեմ Հունգարիայի - 28973/11
Վճիռ 08.11.2012թ. [Բաժանմունք II]
Հոդված 5
Հոդված 5-2
Հասկանալի լեզվով տեղեկություն
Պաշտոնատար անձանց կողմից համապատասխան աջակցություն չտրամադրելը բազմաթիվ հիվանդություններից տառապող և հաղորդակցվելու անկարող անձին` վերջինիս իր ձերբակալության հիմքերի մասին տեղեկացնելու համար. խախտում
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Տարբեր հիվանդություններից տառապող և հաղորդակցվելու անկարող անձի կալանավորումը. խախտում
Փաստեր. Դիմումատուն խուլ և համր էր, անգրագետ և անկարող էր հասկանալ պաշտոնապես հաստատված լեզուն։ Նա տառապում էր նաև մտավոր անկարողությամբ։ Նա հաղորդակցվում էր միայն իր մորը հասկանալի հատուկ ժեստերի լեզվով։ 2011թ. ապրիլի 10-ին դիմումատուին ձերբակալում են մաքսանենգության կասկածանքով և հարցաքննում ոստիկանության բաժնում միայն ժեստերի թարգմանչի ներկայությամբ, որին, ինչպես նա էր պնդում, անկարող էր հասկանալ։ Նրան կալանքի տակ են պահում մինչև 2011թ. հուլիսի 4-ը, երբ շրջանային դատարանը կարգադրում է ազատել և տնային կալանք սահմանել դիմումատուի նկատմամբ` նշելով, որ նրա կալանավորումից բխող վնասը պետք է նվազագույնի հասցվեր, քանի որ վերջինիս մոտ առկա էին հաղորդակցման խնդիրներ: Դիմումատուն պնդում էր, որ այն պայմանները, որոնցում նրան պահել էին, նախատեսված չէին իր կարգավիճակն ունեցող անձի համար և որ նրա նկատմամբ ոտնձգություն էին թույլ տվել մյուս կալանավորները։ 2011թ. սեպտեմբերին նրա նկատմամբ մասնակի խնամակալություն սահմանվեց։ Դատարանի կայացրած վճռի օրվանից ի վեր` դիմումատուի դեմ հարուցված քրեական վարույթները դեռևս ընթացքի մեջ էին։
Իրավունք. Հոդված 3. Դիմումատուն, ով տառապում էր բազմաթիվ հիվանդություններով, կալանքի տակ էր պահվել շուրջ երեք ամիս։ Հաշվի առնելով, որ նա անկասկած դասվում էր առավել խոցելի խմբի անձանց թվին` Կառավարությունը պետք է ապացուցեր, որ տեղական իշխանությունները ձեռնարկել էին անհրաժեշտ միջոցներ` ստեղծված իրավիճակը կանխելու համար, որը կարող էր դառնալ դիմումատուին անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի ենթարկելու պատճառ։ Դատարանը գտավ, որ Կառավարությունը չէր ձեռնարկել համապատասխան միջոցներ 2011թ. մայիսի 23-ին ստեղծված իրավիճակը շտկելու համար, այն է՝ դիմումատուին իր հարազատի հետ բանտախցում պահելը, որը մոտ էր բանտապետի գրասենյակին, այլ կալանավորների և իր մոր հետ շփումը, իր նամակագրության դյուրացումը, որոնք բավարար էին եզրահանգելու, որ դիմումատուի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը դուրս էր ընկնում 3-րդ հոդվածի կիրառության ոլորտից։ Կառավարությունն, այսպիսով, չէր կատարել իր վրա դրված ապացուցման պարտականությունը` հատկապես 2011թ. մայիսի 23-ին դիմումատուին կալանավորմանը նախորդող ստեղծված իրավիճակի հարցում։ Հաշվի առնելով դիմումատուի հիվանդություններից բխող մեկուսացման և անօգնականության զգացումների անխուսափելիությունը, ինչպես նաև իրավիճակն ու բանտի օրենքները ընկալելու իր անկարողությունը` դիմումատուն կարող էր տառապել և ունենալ անլիարժեքության զգացում, որի համար հիմք կարող էր հանդիսանալ հատկապես այն, որ դիմումատուին բաժանել էին իր համար հարազատ միակ անձնավորությունից` մորից, ում հետ նա կարող էր արդյունավետորեն հաղորդակցվել։ Ավելին, թեև դիմումատուի այն հայտարարությունները, որ կալանավորները նեղություն էին պատճառել իրեն, չէին ապացուցվել, Դատարանը նշեց, որ դիմումատուի կարգավիճակ ունեցող անձի համար բավականին դժվար կլիներ տեղեկացնել բանտապետին նման միջադեպերի մասին, քանի որ դա կարող էր հանգեցնել վախի և բռնության ենթարկվելու զգացումին: Շրջանային դատարանը ի վերջո ազատ արձակեց դիմումատուին` հաշվի առնելով նման իրավիճակների հավանականությունը: Թեև տեղական իշխանությունների գործադրած ջանքերն` ուղղված ստեղված իրավիճակին գովելի էին, բայց ուշացած, դիմումատուի կալանավորման համար պահանջվող միջոցները չէին իրականացվել ողջամիտ ժամանակահատվածում, ինչը հանգեցրել էր անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի դիմումատուի նկատմամբ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 5 § 2. Հաշվի առնելով դիմումատուի բազմաթիվ հիվանդությունները` Դատարանը գտավ, որ նա ունակ չէր ընկալել այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ էր դիմումատուին իր կալանավորումը բողոքարկելու համար: Դատարանը հետագայում գտավ, որ դիմումատուի իրավիճակը շտկելու և մասնավորապես դատապաշտպան կամ այլ համապատասխան անձ նշանակելու համար տեղական իշխանություններն իրականում չէին ձեռնարկել որևէ ողջամիտ քայլ, որը բավականին նման էր ՄԱԿ-ի Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիայի 2, 13 և 14 հոդվածներում ամրագրված «անհրաժեշտ հարմարեցում» հասկացությանը: Դատարանը գտավ, որ դիմումատուին հարցաքննող ոստիկանության աշխատակիցները պետք է գիտակցեին, որ բովանդակալից հաղորդակցության հավանականությունը բացառված էր նրանց միջև և դիմեին դիմումատուի մոր աջակցությանը, ով առնվազն կարող էր տեղեկացնել նրանց դիմումատուի մոտ առկա հաղորդակցման խնդիրների հետ, այլ ոչ թե պարզապես ստիպեին դիմումատուին ստորագրել հարցաքննության արձանագրությունը:
Եզրակացություն. խախտում(միաձայն):
Հոդված 41. 16,000 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy