© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագիր թիվ 159
Հունվար 2013
Զոլոտասն ընդդեմ Հունաստանի (թիվ 2) [Zolotas c. Grèce (no 2)] - 66610/09
Վճիռ 29.1.2013 [Բաժանմունք I]
Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդված
Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին պարբերություն
Սեփականության իրավունք
Վաղեմության ժամկետի պայմանին ենթական պասիվ բանկային հաշիվների մնացորդի փոխանցում Պետությանը` խախտում
Փաստերը` Այն ժամանակ, երբ դիմումատուն Հունաստանուն բանկային հաշիվ էր բացել, ստիպված է եղել տարիներ շարունակ բացակայել երկրից: Վերադարձին բանկը հրաժարվում է նրան վերադարձնել հաշվին առկա գումարը` պատճառաբանելով, որ ավելի քան քսան տարվա ընթացքում ոչ մի գործողություններ չեն կատարվել հաշվի հետ կապված: 2003թ.-ին դիմումատուն դիմում է քաղաքացիական դատարան տվյալ գումարը (30 550 եվրո) ետ վերադարձնելու նպատակով: Դատարանները համարում են, որ բանկի նկատմամբ իր գույքային պահանջները ենթարկվել են քաղաքացիական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետի պայմանին և որ վիճարկվող գումարը փոխանցվել է Պետությանը, որը բանկային պասիվ հաշիվների շահառուն է: 2009թ. հունվարին Վճռաբեկ դատարանը մերժում է դիմումատուի բողոքը:
Իրավունքը`թիվ 1 Արձանագրության 1-ին հոդված- 2003թ. փետրվարին, երբ դիմումատուն գնում է բանկ իր հաշվի մասին տեղեկանալու համար, պարզում է, որ 1981թ. երկրորդ կիսամյակից ի վեր հաշվում գործողությունների բացակայության արդյունքում հաշվի նկատմամբ իր պահանջներն ենթարկվել են վաղեմության ժամկետի պայմանին: Ներպետական դատարանների որոշումներից պարզվում է, որ հաշիվը բացելիս նա բանկի հետ կնքել էր ավանդային պայմանագիր: Այս պայմանագրից բխող պահանջներն ենթարկվում են քաղաքացիական օրենսգրքով նախատեսված քսան տարվա վաղեմության ժամկետին: Դատարանները, որոնց դիմել էր դիմումատուն, կիրառում են օրենքը, որի համաձայն գումարային ավանդները և դրանց տոկոսային եկամուտները վերջնականապես փոխանցվում են պետությանը, եթե քսան տարվա ընթացքում հաշվետիրոջ կողմից դրանց նկատմամբ պահանջներ չեն ներկայացվել: Դեռ ավելին, Վերաքննիչ դատարանն որոշում է, որ վաղեմության ժամկետը չի ընդհատվել, քանի որ հաշվից առաջացած տոկոսային եկամուտների գրանցումը բանկի գրանցամատյանում ժամկետի ընդհատման պատճառ չի հանդիսանում, ոչ էլ կասեցվել է դիմումատուի կողմից առաջքաշված անհաղթահարելի ուժի ազդեցությամբ:
Իր սեփական հաշվի նկատամբ դիմունատուի պահանջների նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառումը վերջինիս սեփականության իրավունքի խախտում է: Վաղեմության ժամկետը հանրային շահի օրինաչափ նպատակ է հետապնդում. պայմանավորված սոցիալական տնտեսության պատճառներով` հեռու անցյալում ստեղծված և այսպիսով անորոշ իրավական հարաբերությունների լուծարում: Այս համակարգն ողջամիտ է, քանի որ քսան տարվա ժամկետը բավականին մեծ է և շահագրգիռ անձնաց համար դժվարություններ չեն առաջանում այն ընդհատելու գործում: Այնուամենայնիվ, նմանատիպ արմատական միջոցառումը, ինչպիսին որոշակի ժամանակահատվածում հաշվեհամարում գործողությունների բացակայության պատճառով բանկային հաշվի նկատմամբ պահանջների դադարեցումն է` ուղեկցված օրենքով, համաձայն որի տոկոսային եկամուտների գրանցումը չի համարվում հաշվի գործողություն, հաշվետերերին, որոնք հատկապես բանկային կամ քաղաքացիական իրավունքի հետ կապ չունեցող սովորական ֆիզիկական անձինք են, բանկի կամ նույնիսկ պետության համեմատությամբ դնում է ոչ բարենպաստ իրավիճակում: Համաձայն քաղաքացիական օրենսգրքի` բանկում գումար ի պահ հանձնելու դեպքում բանկին է փոխանցվում այն օգտագործելու իրավունքը, բանկը պարտավոր է պահպանել այն և, եթե այն այդ գումարն օգնագործում է իր համար, ապա պայմանագրի վերջում պարտավոր է փոխատուին հանձնել համարժեք գումար: Հաշվետերը կարող է բարեխղճորեն ակնկալել, որ բանկում ներդրված ավանդն անվտանգ լինի, հատկապես երբ նա նկատում է, որ տոկոսային եկամուտները մուտքագրվում են իր հաշվին: Օրինաչափ է, որ նա կարող է ակնկալել, որ բանկի հետ կնքված պայմանագրի և իր ֆինանսական շահերի հավասարակշռությանը սպառնոցող իրավիճակի մասին նա պետք է տեղեկացվի, որպեսզի կարողանա նախապես ձեռնարկել միջոցառումներ օրենքի դրույթներին համապատասխանելու և իր գույքային իրավունքները պաշտպանելու համար: Նման վստահելի հարաբերությունները բնորոշ են բանկային գործառնությունների և դրանց վերաբերյալ օրենքներին:
Պետության դրական պարտավորությունն է պաշտպանել քաղաքացուն և, հաշվի առնելով վաղեմության ժամկետի վատ հետևանքները, այս կերպ բանկերի համար նախատեսել ժամկետի ավարտից առաջ հաշվետիրոջն այդ մասին տեղեկացնելու պարտավորություն, որը նրան հնարավորություն կընձեռի ընդհատել վաղեմության ժամկետը` օրինակ հաշվի հետ կապված գործողություններ կատարելով: Նմանատիպ տեղեկություն չպահանջելը վտանգում է հանրության շահի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության հրամայականի միջև արդարացի հավասարակշռությունը: Նման տեղեկության բացակայության պայմաններում Դատարանը համարում է, որ դիմումատուն չափազանց և անհամաչափ վնաս է կրել, որը չի կարող հիմնավորվել ո´չ անորոշ իրավական հարաբերությունների լուծարման անհրաժեշտությամբ, ո´չ էլ բանկային համակարգի պատճաշ գործունեությամբ:
Եզրակացություն` խախտում (միաձայն)
Հոդված 41` 15 000 եվրո բարոյական և նյութական վնասի դիմաց
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրն որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http://hudoc.[ECHR].), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը : Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@[ECHR].:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@echr..
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@echr.
Full & Egal Universal Law Academy