© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանինախադեպայինիրավունքիվերաբերյալտեղեկատվականնշումթիվ161
Մարտ 2013
Զորիկա Ջովանովիչն ընդդեմ Սերբիայի - 21794/08
Վճիռ – 26.03.2013[II բաժանմունք]
8-րդ հոդված
Պոզիտիվ պարտավորություններ
8-րդ հոդվածի 1-ին մաս
Ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք
Ստացիոնար բուժվող նորածին երեխայի ճակատագրի մասին տեղեկատվության շարունակական չտրամադրումը.խախտում:
46-րդ հոդված
46-րդ հոդվածի 2-րդ մաս
Վճռի կատարում
Ընդհանուր բնույթի միջոցառումներ
Պատասխանող պետությունից պահանջվում է ձեռնարկել համաչափ միջոցներ կորած նորածին երեխաների ծնողների համար հիմնելու փոխհատուցման մեխանիզմ:
Գործի փաստական հանգամանքներ – 1983 թվականի հոկտեմբերի 28-ին դիմողը պետական հիվանդանոցում ծննդաբերել է առողջ տղա երեխա: Երեք օր անց, երբ նա ու նրա երեխան պետք է դուրս գրվեին, նրան տեղեկացնում են, որ նրա որդին մահացել է: Դիմողը փորձել է մուտք գործել մանկասենյակ, որտեղ նրա որդին գիշերել էր, բայց արգելվել է հիվանդանոցի հիվանդապահի կողմից: Երեխայի դինայդպես էլ չէր հանձնվել դիմողին կամ նրա ընտանիքին, և նրան երբևէ չէր տրամադրվել դիահերձման արձանագրությունը կամ տեղեկատվություն, թե երբ և որտեղ է իբրև թե նա թաղվել: Հաշվետվություն չէր տրվել նաև մահվան պատճառի մասին, և մահը չէր գրանցվել քաղաքային արձանագրություններում:Հիվանդանոցի աշխատակազմի դեմ դիմողի ամուսնու կողմից, նմանատիպ այլ գործերով լրատվության միջոցներում տեղ գտած հաղորդումներից հետո, ներկայացվել է քրեական գործ հարուցելու վերաբերյալ դիմում, որը 2003 թվականի հոկտեմբերին մերժվել էր անհիմն լինելու պատճառաբանությամբ:
2003 և 2010 թվականների ընթացքում իշխանությունները քայլեր են ձեռնարկել կատարելագործելու հիվանդանոցներում նորածին երեխաների մահվան դեպքերին առնչվող ընթացակարգերը և քննելու հարյուրավոր ծնողների պնդումները, որ իրենց երեխաներն անհետացել էին հիվանդանոցի սենյակներում` նրանց ենթադրյալ մահանելուց հետո` մոտավորապես 1970-ական և 1990-ական թվականների ընթացքում: Ուստի, 2003 թվականից սկսած այն նորածինների ծնողները, ընտանիքը կամ օրինական ներկայացուցիչները, ովքեր մահացել էին հիվանդանոցում, պարտավորվել էին ստորագրել հայտարարության հատուկ ձև, որի համաձայն` նրանք տեղեկացվել էին մահվան մասին և անձամբ են իրականացնելու հուղարկավորության արարողությունները:Բացի դրանից, զեկույցներ էին կազմվել Մարդու իրավունքների պաշտպանի, Խորհրդարանի վերահսկիչ կոմիտեի և Խորհրդարանի կողմից ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որոնք պետք է գնահատեին դրությունն ու առաջարկեին օրենսդրական փոփոխություններ: Մարդու իրավունքների պաշտպանի և վերահսկիչ կոմիտեի զեկույցներում արձանագրվել էին լուրջ բացեր և´ 1980-ական թվականներին կիրառելի օրենսդրության և´ ընթացակարգերում և´ օրենքով սահմանված դրույթներում, որոնք կիրառվում էին այն ժամանակ, երբ նորածինը մահանում էին հիվանդանոցում (տարածված բժշկական կարծիք էր, որ ծնողները պետք է ազատվեին իրենց երեխային հուղարկավորելու հոգսից):Այդ պատճառով նրանք գտել էին, որ ծնողների կասկածները, թե իրականում ինչ էր տեղի ունեցել իրենց երեխաների հետ, արդարացված էր: Զեկույցներում նաև նշվել էր, որ իրավիճակին պետության արձագանքը ոչ համաըժեք էր: 2010 թվականի դեկտեմբերին, այնուամենայնիվ, Խորհրդարանի աշխատանքային խումբը եզրակացրել էր, որ գործող օրենսդրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա, որն այդ ժամանակ արդեն փոփոխվել էր (բացառությամբ բժշկական տվյալների հավաքման ու օգտագործմանվերաբերյալ): Այն նաև նկատել էր, որ Սերբիայի Սահմանադրության 34-րդ հոդվածն անհնարին է դարձնում վաղեմության ժամկետի կիրառումը նախկինում կատարված հանցագործությունների համար դատական հետապնդման կամ ավելի ծանր քրեական հանցագործությունների կատարման և/կամ խիստ պատիժների սահմանման նկատմամբ:
Իրավունքի հարցեր – 8-րդ հոդված
(ա) Ընդունելիություն
(i) ratione temporis-ի համատեղելիությունը: Դիմողի որդին իբրև թե մահացել կամ անհետացել էր 1983 թվականի հոկտեմբերի 31-ին, սակայն Կոնվենցիան Սերբիայի նկատմամբ ուժի մեջ չէր մտել մինչև 2004 թվականի մարտի 3-ը:Այնուամենայնիվ, Պատասխանող պետությունը հայտնել է, որ դիմողին չի ապահովել որևէ վերջնական և/կամ վստահություն ներշնչող տեղեկատվությամբ մինչև այդ ամսաթիվը նրա որդու ճակատագրի վերաբերյալ: Նման հանգամանքներում դիմողի` շարունակվող իրավիճակի վերաբերյալ գանգատը և ratione temporis-ի իրավազորության բացակայության մասին Կառավարության փաստարկըպետք է մերժվի: Ուստի Դատարանն իրավասու է դիմողի գանգատը քննելու այնքանով, որքանովայն վերաբերում է Պատասխանող պետության` Կոնվենցիայի ներքո իր պարտականությունների կատարումը նախքան 2004 թվականի մարտի 3-ը չապահովելուն, բայց կարող է նաև վերաբերել այն հանգամանքներին, որոնք նախորդել են վավերացմանը, քանի որ դրանք կարող են գնահատվել այն առումով, որ ստեղծել են շարունակական վիճակ, ինչը ձգվել է այդ ամսաթվից հետո, կամ կարող է վերաբերելի լինել դրանից հետո տեղի ունեցող հանգամանքներն ըմբռնելու համար:
(ii) 6-ամսյա կանոնը: Դատարանը կրկնում է, որ անհետացման գործերով դիմողները չեն կարող անորոշ ժամանակ սպասել` մինչև իրենց գանգատները Դատարան ներկայացնելը: Որպեսզի անհստակության ու հակասության պարզաբանումներ կատարվեին, որոնք հաճախ նկատվել էին անհետացման հետևանքով, դիմումները կարող էին մերժվել` որպես ժամկետանց, սակայն դիմումների մի մասի քննարկումը չափազանց երկարատև կամ ոչ ողջամտորեն հետաձգվել էր, ինչից էլ պարզ է դառնում, որ և հետաքննություն չի հարուցվել կամ անգործություն է դրսևորվել, կամ հետաքննությունն անարդյունավետ է եղել, և ապագայում էլ արդյունավետ հետաքննություն իրականացնելու անմիջական, իրատեսական հեռանկարներ չեն նկատվում:Չնայած խսիտ մեծ ժամանակային ընդհատումներին, սույն գործի խիստ առանձնահատուկ հանգամանքներով չի կարելի ասել, որ դիմողի կողմից ոչ ողջամիտ է եղել այն զարգացումների արդյունքներին սպասելը, որոնց պարագայում իր բողոքին առնչվող վճռորոշ փաստացի կամ իրավական հարցերը կարող էին լուծվել ոչ ուշ, քան 2010 թվականի դեկտեմբերին աշխատանքային խմբի կողմից զեկույցի ներկայացումը, երբ արդեն իսկ ակնհայտ էր, որ այլևս փոխհատուցում չի տրամադրվելու:Հետևաբար` 2008 թվականի ապրիլին նրա կողմից դիմումի ներկայացումը եղել է 6-ամսյա ժամկետի շրջանակում:
(iii) Ներպետական միջոցների սպառումը:– Դիմողի և դիմողի ամուսնու անունից վերջինիս կողմից ներկայացված` քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ բողոքը մերժվել էր դատախազության կողմից` առանց մատնանշելու, թե արդյոք որևէ նախնական քննություն կատարվել էր, թե` ոչ: Ամեն դեպքում, ամենաուշը մինչև 2003 թվականի հոկտեմբերը որևէ քրեական վարույթի վաղեմության ժամկետն անցնելու, և ուստի դրանից հետո հնարավոր չէր լինի ապահովել ինչ-որ փոխհատուցում: Քաղաքացիական հայցը նույնպես չէր կարող վերականգնել դրությունը, քանի որ, եթե քաղաքացիական դատարանները կարող էին ճանաչել դիմողի > խախտումներն ու նրանց տրամադրել փոխհատուցում, ապա նրանք չէին կարող արդյունավետ ապահովել դիմողի` հայցի հիմքում ընկած` իրենց որդու իրական ճակատագրի մասին տեղեկատվություն ստանալու փոխհատուցումը: Հետևաբար` Կառավարության նախնական առարկությունները` ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ, մերժվում են:
Եզրակացություն.ընդունելի է (միաձայն):
(բ) Ըստ էության քննություն
8-րդ հոդված: Այն դատողությունները, որ Դատարանն արել էր Վարնավան և այլոք ընդդեմ Թուրքիայի գործով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո Պետության պոզիտիվ պարտավորությունների վերաբերյալ` անհետ կորած անձանց գտնվելու վայրի և ճակատագրի առումով, լայնորեն կիրառելի է սույն գործով, mutatis mutandis, 8-րդ հոդվածով նախատեսված պոզիտիվ պարտավորությունների խիստ առանձնահատուկ համատեքստի նկատմամբ:
Դիմողը մինչ այժմ չունի որևէ արժանահավատ տեղեկություն, թե ինչ էր պատահել իր որդու հետ: Նրա դին այդպես էլ չէր փոխանցվել նրան կամ նրա ընտանիքին, և մահվան պատճառը երբևէ չէր որոշվել: Նրան երբևէ չէին տրամադրվել դիահերձման արձանագրությունը կամ նա չէր տեղեկացվել, թե երբ և որտեղ է նրա որդին հուղարկավորվել:Նրա մահն ընդհանրապես պաշտոնապես չէր արձանագրվել: Դիմողի ամուսնու կողմից ներկայացված քրեական գործ հարուցելու վերաբերյալ դիմումը մերժվել էր առանց որևէ ողջամիտ պատճառաբանության:
Սերբիայի իշխանություններն ինքնին ընդունել էին բազմաթիվ դեպքերով, որ օրենսդրությունում և հիվանդանոցներում նորածին երեխաների մահվան դեպքերին առնչվող ընթացակարգերում եղել են լուրջ բացեր, և որ ծնողներն ունեին օրինաչափ մտահոգություն և իրավասու էին ստանալու իրենց երեխաների իրական ճակատագրի մասին տեղեկություններ: Այնուամենայնիվ, չնայած մի քանի նմանատիպ խոստումնալից պաշտոնեական նախաձեռնություններին, 2010 թվականի դեկտեմբերին աշխատանքային խումբը զեկուցել է Խորհրդարանին իր այն եզրահանգման մասին, որ արդեն իսկ փոփոխված օրենսդրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա, բացառությամբ բժշկական տեղեկատվության հավաքմանն ու օգտագործմանը վերաբերող դրույթների: Այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ այն փոփոխվել էր միայն ապագա իրավիճակի առումով, և որևէ արդյունավետ առաջարկություն չկար ծնողներին, այդ թվում` դիմողին վերաբերող, ով անցյալում կրել էր այդ ծանր փորձությունը: Հետևաբար, դիմողը տառապել էր իր անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի շարունակական խախտումից այն առումով, որ Պատասխանող պետությունը շարունակում էր նրան չտրամադրել որևէ արժանահավատ տեղեկություն իր որդու ճակատագրի մասին:
Եզրակացություն.խախտում (միաձայն):
46-րդ հոդված: Հաշվի առնելով հավանական դիմողների տեսակարար թիվը`Պատասխանող պետությունը սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում պետք է ձեռնարկի համարժեք միջոցներ, նախընտրելի է lex specialis իմաստով, ստեղծելու մեխանիզմ` դիմողի դրությանը նման վիճակում գտնվող բոլոր ծնողներին անհատական փոխհատուցում տրամադրելու համար: Այդ մեխանիզմը պետք է հսկվի համարժեք լիազորություններով օժտված անկախ մարմնի կողմից, որն ունակ կլինի ապահովելու արժանահավատ պատասխաններ յուրաքանչյուր անհետ կորած երեխայի ճակատագրի մասին և կապահովի համարժեք փոխհատուցում: Արդեն Դատարանին ներկայացված բոլոր նմանատիպ դիմումների քննությունն արդեն հետաձգվել է մեկ տարի ժամկետով առանց դատարանի` որևէ մեկի վնասել պատճառելու դատարանի լիազորության` որևէ նման դիմում անընդունելի ճանաչելու կամ գործերի ցանկից հանելու առումով:
41-րդ հոդված. 10,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
(Տե´ս նաև` Վարնավան և այլոք ընդդեմ Թուրքիայի [Մեծ պալատ], թիվ 16064/90 և այլ գանգատներ, 18 սեպտեմբերի 2009, Տեղեկատվական նկատառում թիվ 122)
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy