© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 161
2013թ. մարտ
Chapman-ն ընդդեմ Բելգիայի (դեկ.) - 39619/06
Վճիռ 05.03.2013թ. [Բաժանմունք V]
Հոդված 35
Հոդված 35-1
Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառում
Վեց ամսյա ժամկետ
Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու իրավունք ունեցող փաստաբանի բացասական կարծիքը բողոքարկման հաջող ընթացքի հավանականության վերաբերյալ. Իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառված են, վեց ամսյա ժամկետը պահպանված է
Փաստեր. Միջազգային կազմակերպության դատական անձեռնմխելիությանը վերաբերող գործով դիմումատուն իրավունքի հարցերի հիմքով չէր բողոքարկել որոշումը` հաշվի առնելով Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու իրավունք ունեցող փաստաբանի կողմից ստացած այն բացասական կարծիքը, համաձայն որի բողոքարկումը հաջողություն ունենալու որևէ հեռանկար չուներ: Դիմումատուի նկատմամբ ավելի ցածր ատյանի կայացրած որոշումը չէր ի կատար չէր ածվել, ուստի նման բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը դեռ ուժի մեջ չէր մտել:
Իրավունք. Հոդված 35 § 1. Ինչ վերաբերում էր իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառմանը, Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու իրավունք ունեցող փաստաբանի մասնակցությունը քաղաքացիական գործերում պարտադիր էր: Դիմումատուն խորհրդակցել էր փաստաբանի հետ իրավունքի հարցերի հիմքով որոշումը բողոքարկելու հարցի վերաբերյալ, սակայն բացասական կարծիք էր ստացել վերջինիս կողմից: Նման բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը դեռ չէր սկսել հոսել, քանի որ Վերաքննիչ դատարանի աշխատանքային գործերով պալատի կայացրած վճիռը չէր կատարվել դիմումատուի նկատմամբ: Այդպիսով սույն գործը տարբերվում էր Van Oosterwijck ընդդեմ Բելգիայի գործից, որտեղ Դատարանը որոշեց, որ գանգատը անընդունելի էր, քանի որ չէին սպառվել բոլոր իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Մասնավորապես, հաշվի առնելով Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու իրավունք ունեցող փաստաբանի կանխարգելիչ դերը, որը բխում էր ինչպես այդ դատարանի, այնպես էլ պոտենցիալ հայցվորների շահերից, դիմումատուն ողջամտության սահմաններում ձեռնարկել էր իրենից սպասվող բոլոր քայլերը` իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու համար:
Որպես կանոն, վեց ամսյա ժամկետը սկսում է հոսել իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու գործընթացում կայացված վերջնական որոշման օրվանից սկսած: Ինչևիցե, եթե դիմումատուն օգտվել էր իրավական պաշտպանության, ըստ երևույթին, գոյություն ունեցող ներպետական միջոցներից և միայն հետագայում տեղեկացել այդ միջոցներն անարդյունավետ դարձնող հանգամանքների մասին, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի նպատակների իմաստով տեղին կլիներ վեցամսյա ժամկետը հաշվարկել այն պահից, երբ դիմումատուն առաջին անգամ տեղեկացել էր կամ պետք է տեղեկանար այդ հանգամանքների մասին: Դիմումատուն սկսել էր բողոքը ներկայացնելու գործընթացը ընդդեմ Վերաքննիչ դատարանի աշխատանքային գործերով պալատի կայացրած որոշման, սակայն հետ էր կանգնել այս մտադրությունից, քանի որ բացասական կարծիք էր ստացել բողոքի հաջողության հեռանկարի վերաբերյալ: Հետևաբար, վեցամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը պետք է հանդիսանար 2006թ. մարտի 27-ը, երբ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու իրավունք ունեցող փաստաբանը իր կարծիքը հայտնեց իրավունքի հարցերի հիմքով բողոքարկման ձախողման վերաբերյալ, այլ ոչ թե 2005թ. փետրվարի 1-ը, երբ սույն գործով Վերաքննիչ դատարանի աշխատանքային գործերով պալատը կայացրեց իր վերջնական որոշումը: Հետևաբար, վեցամսյա ժամկետի կանոնը չէր խախտվել, քանի որ բողոքը ներկայացվել էր 2006թ. սեպտեմբերի 18-ին:
Ինչևիցե, Դատարանը, համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի՝ անընդունելի համարեց դիմումատուի գանգատը, քանի որ այն ակնհայտորեն անհիմն էր:
(Տե´ս Van Oosterwijck-ն ընդդեմ Բելգիայի, թիվ 7654/76, 6 նոյեմբեր 1980թ.)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy