© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 115
2009թ. հունվար
Cooperatieve Producentenorganisatie van de Nederlandse Kokkelvisserij UA ընդդեմ Նիդեռլանդների- 13645/05
Վճիռ - 20.01.2009թ. [III]
Հոդված 6
Քաղաքացիական դատավարություն
Հոդված 6-1
Արդար դատաքննություն
Մրցակցային դատավարություն
Եվրոպական համայնքի արդարադատության դատարանի կողմից երրորդ կողմին գլխավոր պատասխան ներկայացնելու թույլտվության մերժումը փաստաբանի կարծիքի վերաբերյալ անընդունելի է:
1999թ. հուլիսին և 2000թ. հուլիսին դիմող ընկերակցությունը ձեռք է բերել որոնք թույլատրում են Եվրոպական համայնքի բնապահպանական օրենսդրության ներքո պահպանվող տարածքում ձուկ որսալու թույլտվության արտոնագրեր:
2001թ. երկու ոչ կառավարական բնապահպանական կազմակերպություններ (ՀԿ-ներ) դատական վարույթ են հարուցել` պնդելով, որ երկարատև ձկնորսությունը կարող է անդառնալի վնաս հասցնել էկոլոգիապես խոցելի տարածքներին: Ներպետական դատարանը նախնական վճիռ է կայացրել` հիմնվելով Եվրոպական համայնքի արդարադատության դատարանի (ECJ)` ԵՀ պայմանագրի 234-րդ հոդվածի մեկնաբանության վրա: Գրավոր վարույթից հետո Եվրոպական համայնքի արդարադատության դատարանն (ECJ) անցկացրել է բանավոր լսումներ: Ավելի ուշ, գլխավոր փաստաբանի խորհրդականի կարծիքն ընթերցվել է հանրության համար: Դիմող ընկերակցությունը դիմել է այդ կարծիքին գրավոր պատասխան տալու թույլտվություն ստանալու խնդրանքով, և որպես այլընտրանք` վերաբացել բանավոր վարույթը, և որպես հետագա այլընտրանք` վերսկսել խորհրդականի կարծիքը: Եվրոպական համայնքի արդարադատության դատարանը (ECJ) մերժել է այդ պահանջները` նշելով, inter alia, որ դիմող ընկերակցությունը չի ներկայացրել որևէ հստակ տեղեկատվություն` ցույց տալու համար, որ բանավոր վարույթը վերսկսելն օգտակար կամ անհրաժեշտ է: 2004թ. Եվրոպական համայնքի արդարադատության դատարանը (ECJ)-ն կայացրել է իր նախնական որոշումը` գտնելով, որ պատասխանող Կառավարությունը կարող է տրամադրել դիմող ընկերակցությանը մեխանիկական ձկնորսության թույլտվություն` այն պայմանով, որ այն ապացուցի, որ ողջամիտ կասկածից դուրս է, այն որ այն բացասաբար կազդի տվյալ տարածքի շրջակա միջավայրի վրա: Ներպետական դատարանը թույլատրել է դատավարության մասնակիցներին գրավոր պատասխանել Եվրոպական համայնքի արդարադատության դատարանի (ECJ)-ի վճռին և նախքան վճիռ կայացնելը նշանակել հետագա լսումներ: Գտնելով, որ առկա չէ որևէ գիտական ապացույց հակառակն ապացուցելու համար, որ մեխանիկական ձկնորսությունը շրջակա միջավայրի վրա կունենա §էական¦ ազդեցություն, այն անվավեր է ճանաչել դիմող ընկերակցությանը տրամադրված թույլտվությունը: Վերջինը բողոքել է, որ իր մրցակցային դատավարության իրավունքը խախտվել է գլխավոր փաստաբանի կարծիքին պատասխանելու թույլտվության խնդրանքը Եվրոպական համայնքի արդարադատության դատարանի (ECJ)-ի կողմից մերժման հետևանքով:
Անընդունելի
Դատարանը գտել է, որ 6-րդ հոդվածը կիրառելի է Եվրոպական համայնքի արդարադատության դատարանի (ECJ) վճռի նկատմամբ: Քանի որ դիմողի բողոքը պետք է դիտարկվեր ուղղված Եվրոպական համայնքի դեմ, որն ուներ առանձին իրավաբանական կարգավիճակ` որպես միջազգային միջկառավարական կազմակերպություն և որը Կոնվենցիայի մասնակից չէ` դիմումը ratione personae անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ:
Այնուամենայնիվ, որպես պատասխանող կողմ Նիդեռլանդների Թագավորությունն ունի պատասխանատվություն, քանի որ դիմողի բողոքը հիմնված է ECJ-ի միջամտության վրա (ի տարբերություն Բոիվինն ընդդեմ Ֆրանսիայի գործի, տեղեկատվական նշում թիվ 111): Եվրոպական համայնքի արդարադատության դատարանի (ECJ) կողմից արված Համայնքային օրենսդրության մեկնաբանությունը հեղինակավոր է և չի կարող անտեսվել ներպետական դատարանի կողմից: Այնուամենայնիվ, առկա է ենթադրություն առ այն, որ Պայմանավորվող կողմը չի անտեսել Կոնվենցիայի պահանջները, քանի որ այն ձեռնարկել է միջազգային կազմակերպությանն իր անդամակցության պարտավորություններից բխող համապատասխան իրավական միջոցներ (տե՛ս Bosphorus Hava Yollari turizm ve Ticaret Anonim Şirketi (Bosphorus Airways), ընդդեմ Իռլանդիայի [GC] տեղեկատվական նշում թիվ 76): Որպես հետևանք` այդ կանխավարկածը կիրառվել է ոչ միայն Պայմանավորվող կողմի գործողությունների, այլև միջազգային կազմակերպության, մասնավորապես՝ Եվրոպական համայնքի արդարադատության դատարանի (ECJ) ընթացակարգերի վերաբերյալ: Այդ առումով, նմանատիպ պաշտպանությունը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներին՝ կանխավարկածը կարող է հերքվել` եթե միայն ըստ գործի հանգամանքների պարզվում է, որ Կոնվենցիայով ամրագրված իրավունքների պաշտպանությունը եղել է ակնհայտորեն թերի: Բացի դրանից, ներպետական դատարանը կարող էր հետագայում ներկայացնել Եվրոպական համայնքի արդարադատության դատարանի (ECJ) նախնական որոշման պահանջ, եթե այն չի կարողացել որոշում կայացնել գործի հիման վրա: Այս նկատառումների լույսի ներքո դիմող ընկերակցությունը չի կարող ժխտել այն կանխավարկածը, որ Եվրոպական համայնքի արդարադատության դատարանի (ECJ) ընթացակարգը չի տրամադրել իր իրավունքների համարժեք պաշտպանություն: Ակնհայտորեն անհիմն է:
Տե՛ս նաև` Իմսա Շուգար Ն. Վ.-ն ընդդեմ Նիդեռլանդների, տեղեկատվական նշում թիվ 71:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy